PDA

Դիտել ողջ տարբերակը : Բուբա/Կիկի էֆեկտը

Ռուֆուս
17.05.2016, 14:29
Բուբա/Կիկիի (կամ Բալուբա/Տակետե) էֆեկտը ցույց է տալիս, որ մարդկանց մեծ մասի մոտ պատկերներին տրվող անվանումները պատահական չեն: Այս գիտափորձը անցկացնելիս պարզվել է, որ հարցվողների մեծ մասը 95-98%-ը պատկերների համար նույն անվանումն են նախընտրում:

http://i.imgur.com/VOhbiBt.png

Նայեք վերևի նկարին ու ասեք, թե որ մեկին եք նախընտրում տալ Բուբա անունը ու որ մեկին Կիկի անունը: Ձեր պատասխանները դրեք թեգի մեջ, որ մյուսների կարծիքների վրա չազդեք:

Արէա
17.05.2016, 14:51
Առաջինը՝ Կիկի, երկրորդը՝ Բուբա։

ivy
17.05.2016, 15:01
Առաջին՝ Կիկի, երկրորդ՝ Բուբա

Ռուֆուս
17.05.2016, 15:11
Շնորհավորում եմ, երկուսդ էլ մարդկանց 95-98%-ի պես եք պատասխանել :))

Աթեիստ
17.05.2016, 15:53
Ես էլ նույնը ։)

Sent from my Elephone P8000 using Tapatalk

StrangeLittleGirl
17.05.2016, 15:58
Չի երևում հեռախոսով :(

StrangeLittleGirl
17.05.2016, 16:05
ձախինը բուբա, աջինը կիկի

StrangeLittleGirl
17.05.2016, 16:08
Ես տենց էլ գիտեի, որ թարս եմ պատասխանելու: :)) շատ դեբիլ թեստ ա:
ոնց կարելի ա ծիծիկի նման պատկեր դնել ու ծիծիկի նման բառ ու սպասել, որ դրա անունը բուբա չեն դնի

Արէա
17.05.2016, 16:15
Ես տենց էլ գիտեի, որ թարս եմ պատասխանելու: :)) շատ դեբիլ թեստ ա:

Ո՞րտեղ ես տեսել կլոր կիկի, ու սուր բուբա :))
Կիկին ծակում ա, բուբան՝ գլորվում։

Շինարար
17.05.2016, 16:18
իմ մոտ նկար չի երևում

StrangeLittleGirl
17.05.2016, 16:18
Ո՞րտեղ ես տեսել կլոր կիկի, ու սուր բուբա :))
Կիկին ծակում ա, բուբան՝ գլորվում։

հատուկ թարս պատասխանեցի, որտև ջոկեցի ինչն ինչոց ա :)) երբ ինքդ էս կարգի թեստ կազմող ես լինում, դժվար ա լինում ծուղակ գցելը: է պարզ ա, որ բուբան ծիծիկանման ա, կիկին էլ ոչ-ծիծիկն ա

Ռուֆուս
17.05.2016, 16:34
Բյուր, նախնական տարբերակով Տակետե/Բալուբա է եղել, բայց մեկ ա մարդիկ էլի նույն սկզբունքով են անուններն ընտրել …Ճ

Ուլուանա
17.05.2016, 16:50
Բայց մի՞թե պարզ չի, թե որն ա Բուբան, որը՝ Կիկին :esim։ Ախր մեկն ակնհայտորեն Բուբա ա, մյուսն՝ ակնհայտորեն Կիկի :D։
1. Կիկի
2. Բուբա

Տրիբուն
17.05.2016, 17:37
Առաջին սուր-սուրիկին Կիկի, երկորդին՝ Բուբա

Տրիբուն
17.05.2016, 17:41
Մտքովս չէր անոցնում, որ ծիծիկի նմանեցնելու պահ կարա լինի :D

Պուպուլ/Ճուճուլ թեստ չկա՞։

Smokie
17.05.2016, 17:47
1-ինը Կիկի 2-րդը Բուբա

StrangeLittleGirl
17.05.2016, 18:12
Եթե կիկի ու միկի լիներ, տեսնեմ ոնց էին սաղ տենց անելու: Բա նախնական տարբերակն ինչու ա փոխվել: Որտև name agreement չկար, թե ոնց:

Ռուֆուս
17.05.2016, 19:31
Եթե կիկի ու միկի լիներ, տեսնեմ ոնց էին սաղ տենց անելու: Բա նախնական տարբերակն ինչու ա փոխվել: Որտև name agreement չկար, թե ոնց:

Չէ, նախնականը իսպանացիների համար են արել, իսկ բուբա/կիկին հնդիկների ու ամերիկացիների մոտ են արել ու նույն արդյունքներն են ստացել:

StrangeLittleGirl
17.05.2016, 19:33
Չէ, նախնականը իսպանացիների համար են արել, իսկ բուբա/կիկին հնդիկների ու ամերիկացիների մոտ են արել ու նույն արդյունքներն են ստացել:
Հասնեմ տուն, բբացատրեմ, թե ինչու ա ապուշ էքսպերիմենտ

Ռուֆուս
17.05.2016, 19:39
Հասնեմ տուն, բբացատրեմ, թե ինչու ա ապուշ էքսպերիմենտ

Լավ, բայց թեմայի բաժինն էլ հաշվի առ, նենց չի որ ես սա լուրջ, գիտական էքսպերիմենտ եմ համարում :)) Էսօր սա աչքովս ընկավ, ասի մի հատ ակումբցիների վրա էլ փորձարկեմ :))

Rammstein
17.05.2016, 22:47
Առաջինը` Բուբա, երկրորդը` Կիկի:

Լեո
17.05.2016, 22:55
http://i.imgur.com/VOhbiBt.png

Առաջին պատկերը ես Կիկի կանվանեի, երկրորդը՝ Բուբա, որովհետև կիկին ինձ ինչ-որ սուր բան ա հիշեցնում՝ բուբան՝ բութ:))

Rammstein
17.05.2016, 23:01
Փաստորեն էսքան մարդկանցից իմ պես համարող չկա: :o
:}

Անվերնագիր
17.05.2016, 23:10
Փղիկ ու ձկնիկ:

Նաիրուհի
18.05.2016, 00:28
Առաջինը բուբա, երկրորդը կիկի :))

Գնամ սփոյլերները բացեմ ։Ճ

insider
18.05.2016, 00:35
Հեռախոսով սփոյլեր դնել չի լինում՝ էն 98% մեջ եմ ։)

Отправлено с моего iPhone используя Tapatalk

StrangeLittleGirl
18.05.2016, 00:59
Էկա :))
Ուրեմն մեր ոլորտում կա էսպես կոչված name agreement երևույթը: Նկար ընդգրկող ցանկացած հետազոտություն առաջ հավաքագրում ենք որոշակի խումբ առողջ մարդկանց, նկարը ցույց տալիս ու խնդրում, որ ասի, թե ինչ ա պատկերված: Վերջնական հետազոտության մեջ ընդգրկում ենք մենակ էն նկարները, որոնց դեպքում մասնակիցների 90%-ից ավելին նույն բանն ա ասել: Հեշտ բան ա թվում, բայց հիմնականում նկարների կեսը դեն ենք շպրտում name agreement-ի բացակայության պատճառով: Ասենք կարող ա մի հատ կովի նկար ցույց տաս, բայց ինչ անուն ասես չտան:

Բայց կան նաև հետազոտություններ, երբ մեզ պետք ա, որ name agreement-ը 0% լինի: Էդ դեպքում գոյություն չունեցող իրերի կամ արարածների նկարներ ենք ցույց տալիս ու ասում, որ անուն տան (բուբաներ ու կիկիներ ենք ցույց տալիս): Տենց դեպքում name agreement չի լինում: Շատ հազվադեպ, եթե հանկարծ երկու հոգի մի բանին նույն անունը տան ինչ-ինչ պատճառներով, էդ նկարը չենք ընդգրկի հետազոտության մեջ:

Կա նաև փրայմինգ երևույթը: Էդ էն ա, որ մի նկարի անունը տալիս են ենթագիտակցորեն հիմնվելով տեսած նախորդ նկարի վրա: Օրինակ, եթե կով են ցույց տալիս, հաջորդ նկարում՝ շիշ, ավելի հավանական ա, որ մասնակիցը կասի կաթ, քան գարեջուր:

Հիմա գանք բուբա/կիկիին: Երբ գոյություն չունեցող իրերի պատկեր ա տրված ու ընդամենը երկու հնարավորություն՝ լեզվի անթիվ-անհամար հնչյունների համակցությունների փոխարեն, ու երբ էս կարգի name agreement կա, հարց ա առաջանում՝ ինչու: Անկասկած, էս երկու բառերը պատահական չեն ընտրված: Եթե պատահական լինեին, հաստատ 50/50 էին լինելու պատասխանները: Ես մի բացատրություն ունեմ. ի-ն փակ ձայնավոր ա, հետևաբար սուրանկյան զգացողություն ա առաջացնում, ու-ն ու ա-ն բաց են, ու-ն նաև rounded ա, հետևաբար էդ կլորության զգացողությունն ա առաջացնում: Դե դրան գումարենք ծիծիկը, որ կլոր պատկերը ծիծիկ կարա հիշացնի, ծիծիկն էլ բուբն ա:

Ու վերջում. հաստատ էս հետազոտություն անողները լեզվաբաններ չեն: Սենց միամիտ բաներ մենակ ոչ-լեզվաբանները կարան անեն :))

Աթեիստ
18.05.2016, 01:31
Բյուր, ես օրինակ ավելի շատ բաղաձայնների հետ կկապեի։
Կ-ն շատ կտրուկ ա սկսվում ու վերջանում, իսկ բ-ն ավելի «փափուկ» ա, դու տառը արդեն արտասանել պրծել ես, բայց բերանդ հըլը օդը ա դուրս հրում։

GriFFin
18.05.2016, 14:03
1. Բուբա 2. Կիկի

StrangeLittleGirl
18.05.2016, 14:17
Բյուր, ես օրինակ ավելի շատ բաղաձայնների հետ կկապեի։
Կ-ն շատ կտրուկ ա սկսվում ու վերջանում, իսկ բ-ն ավելի «փափուկ» ա, դու տառը արդեն արտասանել պրծել ես, բայց բերանդ հըլը օդը ա դուրս հրում։
Կարող ա բաղաձայններն են, կարող ա երկուսը միասին, բայց ամեն դեպքում կախված ա ինչ-որ տեսակի գիտելիքից: Ի դեպ, էսօր մեկին ցույց տվեցի նկարը, ասեցի` անուն դիր: Ասեց` նովա ու սփլաշ: Էլ ինչ բուբա-կիկի:

Անվերնագիր
18.05.2016, 16:11
Ընկերության տարեկան եկամուտը 500.000 $ -է: Ո՞րքան է Սաշիկի բաժինը այս ընկերությունում: Հավելյալ դժվարություններից խուսափելու համար կարող եք %-ներով գրել:

Այս գիտափորձը անցկացնելիս պարզվել է, որ հարցվողների մեծ մասը 95-98%-ը միևնույն տոկոսային/գումարային չափն են նշում:

Ձեր պատասխանները դրեք [spoi.ler] [/spoiler] թեգի մեջ, որ մյուսների կարծիքների վրա չազդեք:

Տրիբուն
18.05.2016, 16:38

126 կիկի

StrangeLittleGirl
18.05.2016, 17:20
126 կիկի
Տրիբուն :D

Անվերնագիր
18.05.2016, 18:48
126 կիկի

Շնորհավորում եմ, դու էլ մարդկանց 95-98%-ի պես ես պատասխանել

CactuSoul
22.05.2016, 02:20
Ես փոքրամասնության մեջ էի, չնայած զգում էի, որ շատերը հակառակն են ասելու: Բայց ախր...
...երկրորդը համեմատաբար ավելի Կիկի ա ու բոլորովին Բուբա չի, հետևաբար Բուբան առաջինն է: Համ էլ Բուբայի «ու»-ն մի տեսակ շեշտվում ա, սուր ա, իսկ Կիկին փափուկ ա: ))

Rammstein
24.05.2016, 09:47
Ես փոքրամասնության մեջ էի, չնայած զգում էի, որ շատերը հակառակն են ասելու: Բայց ախր...
...երկրորդը համեմատաբար ավելի Կիկի ա ու բոլորովին Բուբա չի, հետևաբար Բուբան առաջինն է: Համ էլ Բուբայի «ու»-ն մի տեսակ շեշտվում ա, սուր ա, իսկ Կիկին փափուկ ա: ))
Այսինքն` քեզ էլ էր ինչ-որ բան այնուամենայնիվ հուշում, որ սուր-սուրը կիկի ա, կլոր-մլորը` բուբա։ :))

Իսկ ես լիարժեք զարմանք ապրեցի, որ տեսա` թեմայում բոլորը իմ պատկերացրածի հակառակն են գրել։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk