Դիտել ողջ տարբերակը : Նորից արձակ. մի նոր մրցույթ
Մրցույթ եք ուզում, դե եկեք անենք:
Գրեք, քվեարկեք, քննարկեք, կռվեք, իրար միս կերեք, սիրեք իրար կամ մատնեք էս ամենը կատարյալ անտարբերության. ոնց ուզում եք, որոշողը դուք եք:
Ես միայն ուրախ կլինեմ, եթե ակտիվ անցնի:
Մրցույթին կարող են մասնակցել ակումբում գրանցված բոլոր անդամները:
Ներկայացված արձակ գործերը պիտի համապատասխանեն երեք պայմանի.
1. Ստեղծագործությունը պիտի սկսվի հետևյալ նախադասությամբ. «Միայն մի բան էր պակասում»:
2. Ստեղծագործությունը պիտի վերջանա ուղղակի խոսքով:
3. Չափը՝ 500-800 բառ:
Մրցույթն անցկացվելու է փակ անուններով. հեղինակները պարզ կդառնան միայն քվեարկության ավարտից հետո:
Աշխատանքներն ուղարկելու վերջնաժամկետը՝ 29.05.16 (կիրակի), Երևանի ժամանակով՝ երեկոյան 10:
Մրցույթը կսկսվի նույն օրը՝ ուշ երեկոյան:
Աշխատանքներն ուղարկեք իմ էլ. հասցեին՝ iparika(at)gmail(dot)com
Բոլորին բարի ստեղծագործական օրեր ;)
Sambitbaba
15.05.2016, 22:24
Ինչ լավ է... Կարոտել էի արդեն ակումբցիների ստեղծագործություններին: Շատ երկար տևեց պաուզան...
Բայց կարող է, դրա մեջ դրական բան էլ կա, շատ հնարավոր է, որ ակումբցիների մեջ կուտակվել են զգացմունքները, և հիմա...
իսկ կարելի է մեկից ավել ստեղծագործություն ուղարկել?
Sambitbaba
16.05.2016, 06:32
իսկ կարելի է մեկից ավել ստեղծագործություն ուղարկել?
Ա՜յ քեզ կուտակվեեեել...
Նամակ էին գրել, հարցնում էին, թե 800 բառի վերին շեմն արդյոք երկաթե սահման է:
Չէ, երկաթե սահման չի. որ մի քիչ անցնեք, ոչ մի սարսափելի բան չի լինի :)
Ուղղակի աշխատեք վեպ չուղարկել. դժվար կլինի էդքանը մի երկու օրում կարդալը :)
Սպասում եմ բոլորիդ գործերին. առաջինը ես եմ կարդալու:
Երեկ վրա-վրա 3 աշխատանք եմ ստացել. էդ 800 բառին վերաբերող գրառմանն էիք սպասո՞ւմ :))
4
Համ հայտնի ակումբցիներ, համ դեռևս անհայտ. շատ հավես ա :)
Մնաց երկու օր, դեռ կարող եք մասնակցել. գրեք, ուղարկեք ;)
Հինգ ստեղծագործություն :)
Վաղն իրիկունը սկսում ենք:
Արդեն վեց :)
Էս էլ ձեզ պստիկ թիզերներ.
Դժգոհ, ցանկանում էր դուրս գալ ու նորից իրեն տալ անձրևին, բայց վերջին պահին բարի մութ անկյունում մի ազատ աթոռ տեսավ ու քայլերն ուղղեց այնտեղ: Բարի հետևից երիտասարդ աղջիկը լուռ գլխով արեց: Ընթացքից պատվիրեց գարեջուր, կիթառի պատյանը հենեց բարին ու մինչ կհասցներ հարմար տեղավորվել բարձր աթոռի վրա, գարեջրի քրտնած շիշը հեռվից սահեց ու կանգնեց ճիշտ իր առջև:
Գուլպաները չէին էլ կարող միանման լինել: Նա բաժանում էր կանացի ու տղամարդկային գուլպաներն իրարից: Առաջինը կնոջ ներքնազգեստից, շրջազգեստից ու թաշկինակներից էր կարում, մյուսը պատրաստում էր կոպիտ տաբատներով, վերնաշապիկներով, նույնիսկ` փողկապներով: Նրանք պատվավոր մարդիկ էին` հագուստից կարելի էր ենթադրել: Թե ինչ էին փնտրում առաստաղից կախված` չէր էլ հասկանում տղան:
Աղբատարներից մեկի ամբարձիչի մոտ մեր հարևան միսթր Բենֆորդն է կանգնած։ Զանգով բարևում եմ, նա էլ ձեռքն է թափահարում։ Ազնիվ ու բարեսիրտ մարդ է, յուրատեսակ Քեռի Թոմ։ Հետաքրքիր է, որ աշխատողների մեջ հատուկենտ սպիտակամորթներ կան։ Զվարճանալու համար մի պահ պատկերացնում եմ, թե հեծանիվս իրոք տանկ է, ավելի կոնկրետ՝ Պանցեր։
Ինչքան կարելի է կասկածել... Ավելի է մոտենում: Արտաշնչում ենք իրար շրթունքների վրա: Եթե նա շրթներկ քսած լիներ, դա կլիներ վերջը: Տեսնես իր մայրը մեր առաջին հանդիպմանը ինձ կհամբուրի՞: Իսկ հայրը իմ ձեռքը ուժգին կսեղմի՞: Դա կլինի իմ վերջը:
Քիսոյի լեզուն հայտնվեց շատ մանրամասն լվացված բերանիս մեջ:
Այն օրերին շարժիչները այնքան էլ հուսալի չէին, ինչպես հիմա։ Բավական էր ճակատագրի մի փոքրիկ հեգնանք, ու «ամպերի ծովերի տակ… հավիտենականությունն է»։ Թռիչքի նախօրեին Գիյոմեն էր մի պահ իր սենյակ եկել. խոսել էին դեսից դենից, ինչ-որ բաներ էին հիշել վերհիշել, ու արդեն գնալիս, ասես իմիջիայլոց, Գիյոմեն ինչ-որ փայտի կտոր էր գրպանից հանել։
- Ի՞նչ են գրում: Բոլոր քննությունները հանձնել եմ:
- Ո՞նց ես հանձնել: Անգլերենդ խայտառակ է: Ես էլ ասում եմ՝ էդ բառերը որտեղից ես սովորում... Գրականությունը քեզնից դուրս հիմար բաներ ես գրում... Պայուսակիդ մեջ ֆլեյտա են գտել… Իսկ կոմպիդ անթույլատրելի ֆայլերի մասին էլ չասեմ: Ինձ խայտառակ ես անում աշխարհով մեկ:
Ու մի հատ էլ մեծ թիզեր. պատմվածքներից մեկը նվիրված է ակումբցիներից մեկին ;)
Տեսնես մենակ ես ե՞մ անհամբերությամբ սպասում էս մրցույթի սկսվելուն :love
StrangeLittleGirl
29.05.2016, 20:22
Տեսնես մենակ ես ե՞մ անհամբերությամբ սպասում էս մրցույթի սկսվելուն :love
Չէ :)) Շուխուռը ես եմ արել, ես էլ սպասում եմ :))
Չէ :)) Շուխուռը ես եմ արել, ես էլ սպասում եմ :))
Չհամոզե՞նք Այվին հիմա էլ սկսի :))
StrangeLittleGirl
29.05.2016, 20:26
Չհամոզե՞նք Այվին հիմա էլ սկսի :))
Չէ, պիտի աշխատեմ, կշեղվեմ :)
StrangeLittleGirl
29.05.2016, 23:04
Ես էլ ինձնից գոհ տուն էկա, որ հեսա բացելու եմ, մի քանի էջ գզվռտոց տեսնեմ, էն էլ նոր նկատեցի, որ.
Մրցույթը կսկսվի նույն օրը՝ ուշ երեկոյան:
Մի քիչ հետո կհասնեմ կոմպիս ու կսկսեմ տեղադրել գործերը:
7-րդն էլ եկավ: Էս էլ սրա թիզերը, մի քիչ զբաղվեք, մինչև սկսենք ;)
Անասնաբուժը գիշերային կանչի ժամանակ հայտնաբերում է բուծման համար օգտագործվող ռիջբեք տեսակի շանը, արգանդը 5կգ քաշով, գրեթե անշնչացած։ Ատելությունից կուրացած, նա գողանում է տանտիրոջ ատրճանակը, սպանում է նրան և բոլորին, ովքեր եկած են եղել գնելու նորածին ձագերին, նրանցից ոմանք նույնիսկ վստահությամբ, որ փրկարար գործ են կատարում։ Ավարտվում է պատմվածքը նրանով, որ գլխավոր հերոսը զարթնում է սեփական մեզի լճի մեջ ու գիտակցում, որ այդ ամենը նարկոլեպտիկ զառանցանք է եղել, ինքը ոչ ոքի չի սպանել: