PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանը միջուկային զենք ունի՞



Ներսես_AM
12.05.2016, 14:48
Երկու օր առաջ իսպանացի գործընկերս եկավ թե բա «Էդ ճի՞շտ ա, որ Հայաստանը միջուկային զենք ունի, նախկին վարչապետն ա հայտարարել»։ Ես էլ բանից բեխաբար «չէ հա դժվար»։ Հետո գուգլեցի տեսա Բագրատյանն ա եղել ասի լավ էլի մի բան մի տեղ բզտրել ա, փակեցի գնաց։ Նույն օրը ավելի ուշ արդեն Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձավ դրան որ պետք ա ստուգեն։ Պարզվում ա երեկ ՀՅԴ Արմեն Ռուստամյանը լրագրողների հարցերին սենց բազմիմաստ պատասխան ա տվել։



«Ես ասել եմ, որ եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր ասենք հասանելի չլինել բոլորին, այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Հիմա եթե դրանից Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Հայաստանի առջեւ կանգնած է շատ լուրջ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Նույն ԵՄ ներկայացուցիչները փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ անընդհատ խոստանալով իր սպառազինություններն ավելացնել»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանի համար վտանգավո՞ր չի լինի, եթե պարզվի, որ Հայաստանը միջուկային զենք ունի. Ռուստամյանի պատասխանը հետեւյալն էր. «Եթե նման բան պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա: Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ, թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում, կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են ըստ էության: Հայաստանը միջազգային պատմության մեջ երբեք սպառնալիք չի հանդիսացել, Հայաստանից երբեք պատերազմ չի սկսվել, հակառակը` Հայաստանին են միշտ պատերազմ պարտադրել: Ուրեմն` թող եվրոպական պաշտոնյաները տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը տարածաշրջանում` թուրք-ադրբեջանական տանդեմը, եւ նաեւ թող ստուգեն ու ասեն, թե այդ ի՞նչ թուրքական զորքեր են կուտակվում Նախիջեւանում: Միջազգային հանրությունը թող սանձի թուրք-ադրբեջանական տանդեմին, որն ուզում է երկու կողմից մեզ մամլիչի տակ առնել, նոր կխոսենք նորմալ հարաբերությունների մասին: Բանը բանից անցել է, նոր հիշում են ինչ- որ պայմանավորվածություններ, միջազգային չափանիշներ: Հենց այդ երկակի ստանդարտներն են պատճառը, որ այսօր այս վիճակի ենք: Միջազգային կարգը, որը պետք է կանխեր պատերազմի սպառնալիքը, այսօր խաթարված է»


http://armtimes.com/hy/read/85340

Ի՞նչ կարծիքի եք։ ՈՒնե՞նք, թե՞ բլեֆ ենք անում յանի թուրքերին վախացնենք‎։ Եթե պարզվի ունենք կարո՞ղ ենք տակից դուրս գալ։

Norton
12.05.2016, 15:06
Բագրատյանը կարծեմ ասում էր պետք է ստեղծենք։ Իմ համար միանշանակ բլեֆա, Հայաստանը տեխնոլոգիապես չէր կարա ստեղծեր, հազիվ կիսատ-պռատ անօդաչու ենք սկսել արտադրել, Ռուսաստանն էլ միանշանակ չի փոխանցել, երրորդ աղբյուրը կարար Իրանը լիներ, բայց իրանը 40 տարում իրա հանմար չկարաց ստեղծի։

StrangeLittleGirl
12.05.2016, 15:27
Ձև չի, հաստատ բլեֆ ա: Բայց որ ունենայինք, նենց կուրախանայի:

keyboard
12.05.2016, 15:33
Հա, հրանտ բագրատյանենց բախչեն ա պահած։

Էն աբարանցու անեկդոտն ա, ասում ա՝ «ատոմային ռումբն ի՞նչ ա։
Պատասխանում են՝ «շատ թանկա բան ա, չես կարողանա առնես։»
Սա ասում ա՝ էրնեկ մի հատ ընկներ մեր հայաթը, տվյալ դեպքում բախչեն։
:D

Chuk
12.05.2016, 16:09
Ունենք, էս ա՝


https://www.youtube.com/watch?v=9eVxOk0WLME

Շինարար
12.05.2016, 16:14
ես համոզված եմ, որ ունենք, դեռ նախընտրական շրջանում, որ Բագրատյանը եկել էր վանաձորցի ընտրողների հետ հանդիպամն, հանդիպման գնացած չորս ընտրողներից մեկը ես էի, ու շատ բազմանշանակ բաներ ես ասում ինքը, անկապ տեղը չի խոսա էլի

Chuk
12.05.2016, 16:25
Բագրատյանի էս հայտարարություններին զուգահեռ Սեյրանն Օհանյանն ասում էր, որ մենք նենց զենքեր ունենք, որոնց մասին Ադրբեջանը կերազի: Սա ու ուրիշ բաներ ինձ ենթադրել ա տալիս, որ Բագրատյանի հայտարարությունները համաձայնեցված ա եղել իշխանության հետ: Ու ես դա համարում եմ պրիմիտիվ քաղաքականություն, չեղած բանով թշնամուն վախացնելը փորձելը: Էն տեսակի հարցերից ա, որ եթե տենց զենք ունենանք գրեթե սաղ աշխարհը կիմանար, Ադրբեջանը, ի տարբերություն մեզ՝ հստակ գիտի մեր ունենալ չունենալը: Էդ զենքը սարքել Հայաստանն իհարկե՛ կարող ա, եթե պատրաստ լինի տենց մի 3-5 միլիարդ դոլար տրամադրել ու դիմագրավել գերտերություններին: Բայց քանի որ ոչ էդ միլիարդներն ունենք, ոչ էլ են դիվանագետները, որ դիմագրավեն, Բագրատյանի կողմից հիմարություն ա էս մասին խոսելը:

Gayl
12.05.2016, 16:31
Բագրատյանը փորձել է էնպես անել, որ ազերիների աչքը վախենա։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր լրատվությունը լուրեր տարածեց իբր թե մենք մեր ատոմայականի թափոնները փորձելու ենք լցնեն ազերիների գյուղերի եվ քաղաքների վրա ու երբ մերոնք մեր ուղղաթիռից մի քանի մեշոկ ալյուր շաղ տվեցին ազերիները գյուղերի վրա ոչխարները վախից սկսեցին փախչել։

insider
12.05.2016, 17:13
Ասում ա չունենք ) Միջուկային զենքը դնել, կուխնյայում արտադրել՝ չենք կարող (http://www.hraparak.am/?p=110981&l=am/mijukayin+zenqy+dnel+kuxnyayum+artadrel%D5%9D+chenq+karox)
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Փաստորեն ֆիզիկոսի ասելով համ ներուժը կա, համ էլ հումքը ունենք, բայց տեխնոլոգիա չունենք ու լիքը փող ա պետք:

Տրիբուն
12.05.2016, 17:34
Հայաստանը ստորագրել ա միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը (https://en.wikipedia.org/wiki/Treaty_on_the_Non-Proliferation_of_Nuclear_Weapons), երևի ցավոք սրտի։ Իսկ էս համաձայնագրի կատարման վրա ահավոր փիս վերահսկողություն ա։ Էս էն բացառիկ համաձանագրերից ա, որի նկատմամբ երկակի ստանդարտներ չեն գործում։ Խախտելու դեպքում փիս սանկցիաների տակ կընկնես, անկախ նրանից Հայաստան ես, թե ասենք Դանիա։

Երկրորդ, միջուկային զենք ունենալու համար պետք ա գոնե մի անգամ փորձարկում արած լինես։ Էս նենց բան չի, որ ասես ունեմ, ու սաղ հավատան։ Նույն հաջողությամբ կարելի ա ասել մենք տիեզերագնացներ ենք ուղարկել Սատուրն։ Հայաստանը չի կարա նույնիսկ տեսականորեն փորձարկում իրականացնի, քանի որ իրա տարածքը փորձակման համար փոքր ա, իսկ օվկիանոս դուրս գալու ու չեզոք ջրերում փորձարկում անելու համար միջոցներ չունի։ Մնում ա սարքել ու ռեսկի փորձարկել Անկարայի վրա :D որը քիչ հավանական ա։

Նենց որ, մնում ա մի տարբերակ, Հայաստանում կան խելքից դուրս հզոր գիտնականներ, որոնք տվել ու ամերիկացի, ռուս, ֆրանսիացի գիտնականներին անցել են, ու տնային պայմաններում միջուկային զենքի փորձարկում են իրականացրել ու հետո արսենալ են սարքել:

Տրիբուն
12.05.2016, 17:41
Մոռացա, կա նաև մարտագլխիկը տեղ հասցնելու խնդիրը, սենց կոչված средство доставки ядерного оружия: Էս անտերը նենց բան ա, որ չես կարա ձեռով շպրտես, կամ դնես թնդանոթի մեջ ու կրակես թշնամու ուղղությամբ: Նենց որ, միջուկային զենքը ունենալը դեռ հարցի մի կողմն ա, անտերը Անկարա հասցնելու հարցը կա…

Տրիբուն
12.05.2016, 17:46
Ու վաբշե, մենք ինչպես միշտ ազգովի մեգալոմանիայով ենք տառապում։ Առաջին աստղադիտարան, առաջին կոշիկ, ու եթե զենք, ապա միայն միջուկային: Հայաստանը առանց դրա էլ կարա իրան շատ լավ պաշտպանի, Ադրբեջանի մայրիկն էլ պետքն եղած պահին լացացնի, Թուրքիային էլ անդառնալի ու մեծ չափերի կորուստներ հասցնի, եթե պետք ա։ Պետք ա պարզապես երկիրը չթալանել, սաշիկ չունենալ, չստիպել որ սաղ արտագաղթեն, ու լինել կազմակերպված։

Իսրայելը մինչև միջուկային զենք սարքելը արդեն բոլոր պետարազմներում հաղթել էր, չընդատվող պատերազմների պայմաններում բնակչության թիվը եռապատկել էր, տնտեսությունն էլ սարքել էր առաջնակարգ տնտեսություն, գիտության ու կրթության մակարդակն էլ հասցեր էր համաշխարհային լավագույն համակարգերի մակարդակին։

Chuk
12.05.2016, 17:47
Հայաստանը ստորագրել ա միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը (https://en.wikipedia.org/wiki/Treaty_on_the_Non-Proliferation_of_Nuclear_Weapons), երևի ցավոք սրտի։ Իսկ էս համաձայնագրի կատարման վրա ահավոր փիս վերահսկողություն ա։ Էս էն բացառիկ համաձանագրերից ա, որի նկատմամբ երկակի ստանդարտներ չեն գործում։ Խախտելու դեպքում փիս սանկցիաների տակ կընկնես, անկախ նրանից Հայաստան ես, թե ասենք Դանիա։

Երկրորդ, միջուկային զենք ունենալու համար պետք ա գոնե մի անգամ փորձարկում արած լինես։ Էս նենց բան չի, որ ասես ունեմ, ու սաղ հավատան։ Նույն հաջողությամբ կարելի ա ասել մենք տիեզերագնացներ ենք ուղարկել Սատուրն։ Հայաստանը չի կարա նույնիսկ տեսականորեն փորձարկում իրականացնի, քանի որ իրա տարածքը փորձակման համար փոքր ա, իսկ օվկիանոս դուրս գալու ու չեզոք ջրերում փորձարկում անելու համար միջոցներ չունի։ Մնում ա սարքել ու ռեսկի փորձարկել Անկարայի վրա :D որը քիչ հավանական ա։

Նենց որ, մնում ա մի տարբերակ, Հայաստանում կան խելքից դուրս հզոր գիտնականներ, որոնք տվել ու ամերիկացի, ռուս, ֆրանսիացի գիտնականներին անցել են, ու տնային պայմաններում միջուկային զենքի փորձարկում են իրականացրել ու հետո արսենալ են սարքել:

Մի լավ մասնագետ վերջերս բացատրում էր, որ ներկայումս էնքան զարգացած են տեխնոլոգիաներն ու էնքան ճշգրիտ հաշվարկները, որ փորձարկելու կարիք չկա: Բայց հենց ինքն էլ բացատրում էր, որ Հայաստանը չէր կարող ունենալ:

S.L.V.
20.05.2016, 20:52
Ժամանակը ցույց կտա: Հավատանք, թե չհավատանք, երկու դեպքում էլ կարող ենք սխալվել: Համենայն դեպս դրա վրա չենք կարող դնել հույսերս պետք եղած ժամանակ: