PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2016

Էջեր : [1] 2

Նաիրուհի
09.05.2016, 23:24
Չխախտելով ավանդույթը :)) էլի ես եմ թեման բացում

Վաղը Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչն է, որտեղ ելույթ է ունենալու Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը։

Էս մեր երգը

«Love Wave»

https://www.youtube.com/watch?v=l7m3wOGhEvE

Արտաքինի, բեմում նայվելու առումով Իվետան, ըստ իս, մեր լավագույն ներկայացուցիչն է առ այսօր։ Դատելով փորձերից՝ նաև վոկալի առումով չի խեղճանա համերգի ժամանակ։

Քննարկենք, եթե այլ երկրների երգեր լսել եք, կարող եք դնել, խոսել ձեր ֆավորիտներից։ Բան չմնաց, մի քանի օրից կիմանանք արդյունքները։

John
09.05.2016, 23:36
Ի՞նչ մեղքս թաքցնեմ․ ամեն տարի ինչ-որ կյանքի կտոր է աչքովս ընկնում, որ անկախ զբաղեցրած տեղից, ու նույնիսկ անկախ երգի-շոուի որակից հավանում եմ ու ֆսյո․ ի՞նչ արած :D
էս տարի էդ «բախտին արժանացավ» իսպանուհի Բարբարա Ռեյսաբալ Գոնսալես-Ալլերը։ Հատկապես կյանքություն են ոտքերով արված պարային շարժումները :love

https://www.youtube.com/watch?v=k0I37W3RN_U

StrangeLittleGirl
09.05.2016, 23:55
Հայաստանի երգն ահավոր վատն ա: Իվետա Մուկուչյանը լավ ձայնային տվյալներ ունի: Կարելի էր ավելի լավ երգ ուղարկել:
Էս տարի չեմ քվեարկելու Հայաստանի օգտին, որովհետև ոնց որ սփյուռքին ձեռ առնեն. մենք ինչ զիբիլ կուզենք, կուղարկենք, դուք մենակ թե քվեարկեք:

Տրիբուն
10.05.2016, 00:31

Յոհի, փաստորեն դու սփյուռք ես :D

Տրիբուն
10.05.2016, 00:32
Ֆինալ չի հասնի էս երգը, տուֆտա երգ ա։

Շինարար
10.05.2016, 00:35
Ֆինալ չի հասնի էս երգը, տուֆտա երգ ա։

ուզում ես ասես եվրատեսիլի ֆինալում տուֆտա երգեր չեն լինելո՞ւ: :D եթե տուֆտա երգ ա, նաղդ տասնյակ ա մտնելու ֆինալում, եթե Բյուրի ասած մի այլ կարգի տուֆտա երգ ա՝ չտեսնված, ապա՝ հնգյակ:

Տրիբուն
10.05.2016, 00:43

Գրեցի, հետո զգացի գրածիս կազուսը, կամ էլ կազուս բելլին :D

Ցենտր երգ ա, ֆինալ չի մտնի։

StrangeLittleGirl
10.05.2016, 00:52
Յոհի, փաստորեն դու սփյուռք ես :D
Եթե Յոհի, ուրեմն սփյուռք եմ:
Ու հա, դժվար ֆինալ մտնի էս երգը: Ինչ-ինչ, բայց ինչքան էլ Եվրատեսիլը տուֆտա երգի մրցույթ լինի, սովորաբար պակաս տուֆտան ա հաղթում:

Տրիբուն
10.05.2016, 01:10
Եթե Յոհի, ուրեմն սփյուռք եմ:

Եթե ապպա, ապա ինգո :D

Աթեիստ
10.05.2016, 01:25
Ժող, եկեք դա երգ չանվանենք, էլի ։)

Իվետայի տեսքը առանձնապես չեմ հավանում, ձայնն էլ եսիմինչ չի, շաբլոն ձայն ա :D, դե «երգն» էլ արդեն գիտեք։ Արամ ՄՊ3-ի երգն էլ հիշվող չէր, բայց առաջին անգամից էլ հետաքրքիր էր։
Անցած Եվրատեսիլին մենակ Արամի ու Կոնչիտայի երգերն էին հեռախոսից մեջ, Արամինը՝ որ «ականջիս նստի», Կոնչիտայինը՝ որտև լավն էր։

Իվետայինը ոչ էլ կքաշեմ։
Բայց մրցույթը կդիտեմ, որտև երբեմն հետաքրքիր գործեր հասնում են ։)

Անվերնագիր
10.05.2016, 02:05

:o

Ի՞նչը սրտովդ չի :))

http://amblog.do.am/Nkarner/Nkarner3/12932428.jpg

Ռուֆուս
10.05.2016, 10:49
Իսկ ես կարծում եմ, որ ֆինալ էլ կմտնի, եզրափակիչում էլ լավ էլ բարձր տեղ կգրավի, բայց չեմ կարծում, որ կհաղթի: Երգն առանձնապես դուրս չի գալիս, բայց մենակ արտաքինի ու երգել կարողանալու շնորհիվ Իվետան լավ էլ առաջ կգնա:

boooooooom
10.05.2016, 11:06
Ու-ուու-ուու-ուուու-ու-ու ից հետո քթի մեջ ա երգում :[

Chuk
10.05.2016, 15:08
Ինքը լավն ա, ոտերը սիրուն են, հագուստը սեքի ա լինելու, ձենը լավն ա, երգը շատ պրիմիտիվ չի, հաղթելու բոլոր շանսերը կան: Առաջին հնգյակում լինելը վստահ եմ:

Շինարար
10.05.2016, 15:12
Ինքը լավն ա, ոտերը սիրուն են, հագուստը սեքի ա լինելու, ձենը լավն ա, երգը շատ պրիմիտիվ չի, հաղթելու բոլոր շանսերը կան: Առաջին հնգյակում լինելը վստահ եմ:

ինձ էլ ա Թվում, որ երբևէ մեր ունեցած ամենաբարձր արդյունքն ա լինելու

Ռուֆուս
10.05.2016, 15:28
Ըստ բուքմեյքերների էլ Հայաստանը 6-7-րդ ֆավորիտն է:

ivy
10.05.2016, 18:51
Գերմանիայի The Voice-ում ահագին առաջ գնաց Իվետան, իրեն էստեղ լավ ճանաչում են. Գերմանիայից պիտի որ բարձր բալեր ստանա:
Ընդհանրապես, լավն ա ինքը, բեմական ա ու ներկայանալի:
Երգն էլ ա հարմար Եվրատեսիլին:
Դժվար թե Սիրուշոյի 4-րդ տեղից առաջ անցնի, բայց տասնյակում հաստատ կլինի:

Ռուֆուս
10.05.2016, 22:34
Եկեք էս տարի էլ Ակումբում Եվրատեսիլափարթի անենք հին ու բարի ժամանակների պես :))

StrangeLittleGirl
10.05.2016, 22:55
Ես առաջիկա ժամվա ընթացքում հեծոյի վրա եմ :(

Աթեիստ
10.05.2016, 23:01
Արա դե, գեշ ա, էլի։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Ռուֆուս
10.05.2016, 23:07
Արա դե, գեշ ա, էլի։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Հա՞, ես էսքան ժամանակ դեմքը չեմ տեսել :)) Դրան հերթ չի հասել...

Աթեիստ
10.05.2016, 23:12
Հ1-ով խոսացնում էին, մենակ դեմքն էր երևում։ Վերան չհավատաց որ Իվետան ա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Աթեիստ
10.05.2016, 23:15
Ֆինլանդիան ինչ բայեվիկ տոտայա։ Լիքը ֆալշերով։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Ռուֆուս
10.05.2016, 23:16
Մնացել են 70-ականների դիսկոներում :))

Ռուֆուս
10.05.2016, 23:17
Հունաստանն էս ինչ ռաբիզ ա :[

Աթեիստ
10.05.2016, 23:18
Մուղամով սկսված հունական չմո ռեպ։ Հունական ոչ չմո բան կա՞։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Աթեիստ
10.05.2016, 23:23
Տենաս էս Մոլդովան դիտմամբ ա՞ վերևի նոտաները մկկում։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Աթեիստ
10.05.2016, 23:25
Հունգարիան էլ աչքիս երեկ մրսել ա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Աթեիստ
10.05.2016, 23:29
Խորվաթուհին լավն ա

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Ռուֆուս
10.05.2016, 23:30
Հա, հազիվ քչից շատից նորմալ երգ ու ծիտ աղջիկ

John
10.05.2016, 23:36

երկիրը, երկիրը :D մեկ էլ Իվետան ե՞րբ ա երգելու։ Ես նոր միացա զվարճանքին

Աթեիստ
10.05.2016, 23:36
Հոլանդը պրիմիտիվ ա, բայց տհաճ չի։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Ռուֆուս
10.05.2016, 23:37
երկիրը, երկիրը :D մեկ էլ Իվետան ե՞րբ ա երգելու։ Ես նոր միացա զվարճանքին

Հաջորդը ինքն ա

Ռուֆուս
10.05.2016, 23:38
երկիրը, երկիրը :D մեկ էլ Իվետան ե՞րբ ա երգելու։ Ես նոր միացա զվարճանքին
Խորվաթիան …Ճ
https://www.eurovisionary.com/wp-content/uploads/2016/03/nina_kraljic_0007-1200x800.jpg

John
10.05.2016, 23:39
․․․

Աթեիստ
10.05.2016, 23:39
Հոս, էն մեկը խորվաթուհին էր

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Աթեիստ
10.05.2016, 23:41
Խոսալու տեղ չունեմ

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Աթեիստ
10.05.2016, 23:42
Իսկականից խզարեց, չէի սպասում։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

John
10.05.2016, 23:42
Խոսալու տեղ չունեմ

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

Ինձ էլ զարմանալիորեն դուր եկավ :)

Ռուֆուս
10.05.2016, 23:43
Ինչ ուզում եք ասեք, վերջն էր :love շոուն էլ էր լավը, հանդիսատեսների ռեակցիան էլ էր լավը:

Ռուֆուս
10.05.2016, 23:44
աաաա, Սան Մարինոն էս ինչ ա :D :D :D էս թուրքին որտեղի՞ց են ճարել :D

Աթեիստ
10.05.2016, 23:46
Սերս ա գալիս ։)

Բայց երգն առաջին անգամ եմ լսելու ։)

Ռուֆուս
10.05.2016, 23:48
Սերս ա գալիս ։)

Բայց երգն առաջին անգամ եմ լսելու ։)

Արտ, բայց լրիվ բոշայություն ա, թե երգը, թե շոուն, Ռուսաստանի գրեթե բոլոր երգերը միշտ սենց բոշայություն են եղել:

Աթեիստ
10.05.2016, 23:49
Լազարեվի շոուն դզեց, մի քիչ ցրած էր, բայց լավն էր։

Մուշու
10.05.2016, 23:51
Ռուսի շոուն սիրուն էր

ivy
10.05.2016, 23:54
Ռուսաստանի երգը լրիվ Մոդեռն Թոքինգ էր, շոուն էլ ոնց որ սկսնակ աճպարարը՝ Լաս Վեգասում:
Անկապություն: Եթե էս հաղթի, շատ տխուր կլինի:

Ռուֆուս
10.05.2016, 23:56
Կիպրոսը :love

Աթեիստ
10.05.2016, 23:56
Կիպրոսը հետաքրքիր ա։

Ռուֆուս
10.05.2016, 23:57
Ռուսաստանի երգը լրիվ Մոդեռն Թոքինգ էր, շոուն էլ ոնց որ սկսնակ աճպարարը՝ Լաս Վեգասում:
Անկապություն: Եթե էս հաղթի, շատ տխուր կլինի:

Նույն ձևի էլ Դիմա Բիլանը էն ախմախ երգով հաղթեց, բայց Պլյուշչենկոյին բերել բեմ էր հանել: Շոուն որ հանենք, տակը բան չի մնա:

Աթեիստ
10.05.2016, 23:57
Ռուսաստանի երգը լրիվ Մոդեռն Թոքինգ էր, շոուն էլ ոնց որ սկսնակ աճպարարը՝ Լաս Վեգասում:
Անկապություն: Եթե էս հաղթի, շատ տխուր կլինի:

էն տարվա ձկնորսից 13 գլուխ լավն էր :P

Մուշու
10.05.2016, 23:59
Կիպրոսը լավն էր

Ռուֆուս
11.05.2016, 00:00
էն տարվա ձկնորսից 13 գլուխ լավն էր :P

Ձկնորսն էլ էր զիբիլ, էդ որպես չափանիշ մի ընդունի: Ու ընդհանրապես վերջին տարիների հաղթողներից ինձ մենակ Կոնչիտան, Մոլիտվան ու Hard Rock Hallellujah-ն ա դուր եկել, ու երևի մենակ Մոլիտվան ես իմ ձեռով մեկ մեկ կարող ա դնեմ լսեմ:

ivy
11.05.2016, 00:02
Իվետան շատ լավն էր, հետն էլ՝ սիրուն, ինքը մենակ հայկական հեռուսատատեսության զիբիլ լուսավորությամբ ա անհաջող դեմքով երևում :beee

Cassiopeia
11.05.2016, 00:03
Աաաա, մարդը քամակը բացելով ուզում ա տպավորություն թողնի

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Ռուֆուս
11.05.2016, 00:03
աաա, սաղ խոսում էին, որ Իվետան ոռաբաց ելույթ ա ունենում, բայց հենց նոր էստոնացին ոռը բացեց ուղիղ եթերում :))

StrangeLittleGirl
11.05.2016, 00:04
Ես չեմ նայում, մենակ եզրափակիչը կնայեմ:
Մի Եվրատեսիլի գիտակ դանիացի ընկեր ունեմ, ասում ա՝ Ռուսաստանն ա հաղթելու: Ինքն ամեն տարի սաղ հաղթողներին ճիշտ գուշակում ա:

ivy
11.05.2016, 00:05
Ես չեմ նայում, մենակ եզրափակիչը կնայեմ:
Մի Եվրատեսիլի գիտակ դանիացի ընկեր ունեմ, ասում ա՝ Ռուսաստանն ա հաղթելու: Ինքն ամեն տարի սաղ հաղթողներին ճիշտ գուշակում ա:

Մենակ ինքը չի, բուքմեյքերներն էլ են իրեն տեսնում՝ որպես հաղթող:

Cassiopeia
11.05.2016, 00:09
Եթերում Պետրայի ասած երկիրն է :դ

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Մուշու
11.05.2016, 00:11
Էս ի՞նչ էր, լավ ա չեն անջատում ադրբեջանի կատարումը, ի՞նչ էր արել Հ1-ին խեղճ աղջիկը:

Աթեիստ
11.05.2016, 00:11
Բայց լավ չսկսեցին ադրբջերը։

Ռուֆուս
11.05.2016, 00:12
Տուֆտա երգ ա:

Աթեիստ
11.05.2016, 00:15
«Myus tari Armenchikin enq uxarkum,bayc es Ivetai shorerov»

Anzhela Elibegova (https://web.facebook.com/anzhela.elibegova?fref=nf)

ivy
11.05.2016, 00:15
քանի՞ հատ են ընդհանուր, զահլես գնաց

Ռուֆուս
11.05.2016, 00:16
Ուզում եմ ջոգեմ Մոնտենեգրոյի աղջիկը բեմի վրա ինչ ա անում :)) Ախմախ երգ ա բայց

Աթեիստ
11.05.2016, 00:16
Էլ ոնց որ առաջ չի գնում ։)

Ռուֆուս
11.05.2016, 00:17
քանի՞ հատ են ընդհանուր, զահլես գնաց

Երեք երգ մնաց, դիմացի :))

Մուշու
11.05.2016, 00:17
Իսլանդիա :love

StrangeLittleGirl
11.05.2016, 00:19
Մենակ ինքը չի, բուքմեյքերներն էլ են իրեն տեսնում՝ որպես հաղթող:

Բուքմեյքերներն իրանց կանխատեսումներն էս ֆանատների կանխատեսումների հիման վրա են անում:

Աթեիստ
11.05.2016, 00:19
Կարգին տաշի-տուշի ա ։)

ivy
11.05.2016, 00:21
Ամեն տարի սենց նստում մեզ տանջում ենք, ախր շատ ախմախ երգեր են :))

ivy
11.05.2016, 00:23
ըհն, բա սա ինչ ա, սարսափ ձյաձյան ու սարսափ ծյոծյան

Ռուֆուս
11.05.2016, 00:24

Ամաչում եմ ասել, բայց էս մեկը դուրս եկավ :oy

StrangeLittleGirl
11.05.2016, 00:24
Ամեն տարի սենց նստում մեզ տանջում ենք, ախր շատ ախմախ երգեր են :))
Դրա համար Եվրատեսիլը նայում են գարեջրի շշերով, եքա ջրիկ մասսայով, մի կուշտ կատակելով ու ծիծաղելով :)) Իսկ դա պետք ա անել ֆինալին:

ivy
11.05.2016, 00:25
Ամաչում եմ ասել, բայց էս մեկը դուրս եկավ :oy

ոնց որ ասեց գերմանացի հաղորդավարը՝ սա մի վայրի դրամա էր :))

Cassiopeia
11.05.2016, 00:27
Ես հղիների հանդեպ թուլություն ունեմ :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Ռուֆուս
11.05.2016, 00:27
ոնց որ ասեց գերմանացի հաղորդավարը՝ սա մի վայրի դրամա էր :))

Հա, բայց մեջը հավես ֆոլկ էլեմենտներ կային, էդքան չէի նայում, ինչքան լսում էի :))

Անվերնագիր
11.05.2016, 00:27
լի՞նկ չկա

Աթեիստ
11.05.2016, 00:28
Նենց տպավորություն ա, ոնց որ սաղ անսլուխներին գցել էին դեմից։
Մնացածն էլ անհետաքրքիր էին հիմնականում, բայց ոչ ֆալշառատ։

Ռուֆուս
11.05.2016, 00:29
լի՞նկ չկա

https://www.youtube.com/watch?v=nRR3ppOqBzw

Բայց վերջին երգը պրծավ, մնաց տեսնենք ով ա անցնում ֆինալ

John
11.05.2016, 00:29
լի՞նկ չկա

կա, կարաս հետ տաս՝ նայես, մինչև քվեարկեն-վերջացնեն ;) (http://www.1tv.am/hy/live/)

Smokie
11.05.2016, 00:30
Աչքիս շատերն են օրինսկ վերցրել անցած տարվա հաղթողից` լիքը սպեցէֆեկտներ կան::)

Նիդերլանդների երգը սիրեցի, չնայած կեսից լսեցի` հավանաբար կքվեարկեմ: Լազարևի շոուը լավն էր: Լավն են երգից առաջվա կարճ տեսանյութերը, հատկապես աղջիկները ավելի ծիտ են` իրենց ժպիտով, քան համերգի ժամանակ::)) Ավստրիացի Զոյիի երգն ու կատարումն էլ սիրեցի, չնայած կարելի ա ասել իրան մենակ լսեցի::) Ադրբեջանն էլ կարծես վատը չէր:

Norton
11.05.2016, 00:33
Հայաստանը լավն էր։ Երգը ճաշակի հարցա, բայց մնացած ամեն ինչ 10/10։

John
11.05.2016, 00:33
եթե էս անգամ չկրենք մյուսին Միշոին ենք ուղարկում, գնա սաղին քրֆի գա
:D
Աղբյուր (https://web.facebook.com/ashot.asatryan.7549/posts/993164604065609)

ivy
11.05.2016, 00:34
Ինձ ամենաշատը Հոլանդիան ա դուր եկել :)

slow down brother, if you can't go on :sulel

StrangeLittleGirl
11.05.2016, 00:38
Ճի՞շտ հասկացա, որ էս տարի ժյուրի չկա:

Ռուֆուս
11.05.2016, 00:40
Ճի՞շտ հասկացա, որ էս տարի ժյուրի չկա:

Կա, բայց ինչքան կարդացի, չհասկացա ոնց ա աշխատում (https://en.wikipedia.org/wiki/Eurovision_Song_Contest_2016#New_voting_system)

Աթեիստ
11.05.2016, 00:40
2-րդ փուլում հաստատ կա։

ivy
11.05.2016, 00:40
ֆիլմն ինչ լավն էր :))

Ռուֆուս
11.05.2016, 00:44
Ուզում եմ Սան Մարինոն անցնի ֆինալ, զուտ ղժժալու համար :))

StrangeLittleGirl
11.05.2016, 00:45
Կա, բայց ինչքան կարդացի, չհասկացա ոնց ա աշխատում (https://en.wikipedia.org/wiki/Eurovision_Song_Contest_2016#New_voting_system)
Ուղղակի հաղորդավարը որ ասեց՝ քվեարկեք, որ հետո արդյունքներից չբողոքեք, դրա համար ենթադրեցի, որ ժյուրի չկա:

Փաստորեն էս տարի Չեխիան էլ ա մասնակցում:

Իսկ Հոլանդիան էս վերջին տարիներին իրան մեջտեղից ճղում ա, որ հաղթի, չեմ հասկանում՝ ինչներին ա պետք:

ivy
11.05.2016, 00:46
փախստականների թեման եվրատեսիլ էլ հասավ
լավն ա բեմադրությունը

Անվերնագիր
11.05.2016, 00:47
Ո՞ւմ պիտի ՍՄՍ ուղղարկենք, որ հաղորդավարուհին էլ անցնի ֆինալ :))

Ռուֆուս
11.05.2016, 00:52
Ո՞ւմ պիտի ՍՄՍ ուղղարկենք, որ հաղորդավարուհին էլ անցնի ֆինալ :))

MILF ա, չէ՞ :)) Նախորդ անգամ, որ էլի Շվեդիայում էր, էլի ինքն էր, գործընկերը ուղիղ եթերում Պիետրային ասաց hashtag MILF (http://www.urbandictionary.com/define.php?term=milf)

StrangeLittleGirl
11.05.2016, 00:55
Ինչքան խելքս կտրեց, ըստ էս նոր սիստեմի, հաղորդավարները մենակ ժյուրիի արդյունքն են հայտարարելու, իսկ հանդիսատեսի քվեարկությունը ոչ թե ամեն երկիր առանձին ա լինելու, այլ սաղ երկրներինը միացվելու ա իրար, մի գնահատական տա:

Ռուֆուս
11.05.2016, 01:01
Անցավ

StrangeLittleGirl
11.05.2016, 01:03
Անցավ
Ուֆ աման է, ուրեմն շաբաթ օրվա իվենթը չեմ քենսըլում :/

Ռուֆուս
11.05.2016, 01:04
Էս էլ ֆինալիստները.

Ադրբեջան
Ռուսաստան
Նիդեռլանդներ
Հունգարիա
Խորվաթիա
Ավստրիա
Հայաստան
Չեխիա
Կիպրոս
Մալթա

Անվերնագիր
11.05.2016, 01:05
խաղն առած ա սուդյան է ծախած ա: Ազերիկներին խի՞ առաջին տեղով կոխին գնաց

ivy
11.05.2016, 01:06
Հերթականությունը պատահական ա, ամեն ինչի մեջ մի նենգություն մի փնտրեք, ինչ կլինի :)

Rammstein
11.05.2016, 02:12
Խորվաթիան ու Ավստրիան մեջներից մի քիչ լսվողն էին:

Իվետայի երգը եսիմինչ չեմ կարա համարեմ, բայց ի տարբերություն շատ ուրիշների, լավ մաքուր երգեց:
Ընդհանուր առմամբ` ֆալշ երգողները շատ էին:

Սան Մարինոյի երգն էր կարգին խնդալու` երաժշտության պրիմիտիվությամբ ու նախնադարյան ձեւավորմամբ: :))

Ռուֆուս
11.05.2016, 12:27
Բրիտանական մամուլը Իվետայի ու հայկական տարազի մասին :)) (http://www.telegraph.co.uk/tv/2016/05/10/eurovision-semi-final-1-armenia-estonia-and-montenegro-battle-wi/)

Armenia are basically naked
The Kardashians are Armenian. Suddenly it all makes sense; Kim's not an attention-seeker, she's just in national dress.

Շինարար
11.05.2016, 12:33
բա չէ :))

Chuk
11.05.2016, 12:35
Փաստորեն թազա ազգային բրենդ ենք ձևավորում :))

boooooooom
11.05.2016, 13:18
Ու-ուու-ուու-ուուու-ու-ու ից հետո քթի մեջ ա երգում :[

Հետ եմ վերցնում ասածս. շատ էլ լավ երգեց: Անգամ վերջում թեթևակի փշաքաղվեցի:D

ivy
11.05.2016, 13:35
Քոռանամ ես, խեղճ Եվրոպան ու Եվրատեսիլը հեչ ոտքերը բաց մարդ չէր տեսել: Տկլորը էն ա, ինչը որ մայիսից սկսած մեր այգիներում ա կատարվում. լրիվ չիբլախ (լրի՛վ) պառկած են մարդիկ, արևի տակ տաքանում են:
Սա ի՞նչ տկլոր:

Ռուֆուս
11.05.2016, 13:39
Ի դեպ ասում են Բելառուսի մասնակիցը ցանկացել ա լրիվ տկլոր ելույթ ունենալ՝ գայլերի հետ։ Ճիշտ ա, տկլորանալ չեն թողել, բայց հոլոգրամում տկլոր ա լինելու :D

Sent from my Nexus 5 using Tapatalk

Ներսես_AM
11.05.2016, 16:21
https://twitter.com/bbceurovision/status/730120409593548801 :D

Chuk
11.05.2016, 16:22
Իսկ Աթեիստն ասում ա՝ սիուն չի :beee

Շինարար
11.05.2016, 16:27
Բայց բրիտանական մամուլի շովինիզմը սպանում ա:

StrangeLittleGirl
11.05.2016, 17:05
Ինձ ահավոր չի դզում, որ Հայաստանը մենակ քամակի հետ են ասոցացնում:

Շինարար
11.05.2016, 17:11
Ինձ ահավոր չի դզում, որ Հայաստանը մենակ քամակի հետ են ասոցացնում:

դե էդպիսի մարդիկ անասուն են, ինչ կարաս անես, նորմալ մարդը ոնց կարա որևէ ազգության որևէ օրգանի հետ ասոցացնի

StrangeLittleGirl
11.05.2016, 17:58
դե էդպիսի մարդիկ անասուն են, ինչ կարաս անես, նորմալ մարդը ոնց կարա որևէ ազգության որևէ օրգանի հետ ասոցացնի
Անասուն են, անասուն չեն, լրատվամիջոց են, իսկլրատվամիջոցը կարծիք թելադրող ա:

Աթեիստ
11.05.2016, 19:10
Իհարկե բան չհասկացա, բայց դզեց ։))))

https://www.youtube.com/watch?v=XUrSfN0k8-E

Նույնն կարգի վիդեո էլ Լազարևի մասին ունի։

Աթեիստ
11.05.2016, 19:16
Ինձ ահավոր չի դզում, որ Հայաստանը մենակ քամակի հետ են ասոցացնում:

Առաջ լավ էր, էլի, էդ օրգանը քիթն էր ։) (չհաշված Լենինականցիքին :D )

ivy
11.05.2016, 19:28
Իհարկե բան չհասկացա, բայց դզեց ։))))

https://www.youtube.com/watch?v=XUrSfN0k8-E

Նույնն կարգի վիդեո էլ Լազարևի մասին ունի։

Գերմանացիները Իվետային իրենցն են համարում ու բալետ են անում իրենց համբուրգցի աղջկա համար :)
Էս ֆանատին էլ լրիվ տարել ա :))

StrangeLittleGirl
11.05.2016, 19:37
Մարդամեկին Իվետայի նկարը ուղարկեցի, ասեցի՝ հանկարծ հետը չքնես, ասեց՝ պլաստմասայից ա, զոռով էլ ստիպեն, չեմ քնի :))

Գերմանացիները Իվետային իրենցն են համարում ու բալետ են անում իրենց համբուրգցի աղջկա համար :)
Էս ֆանատին էլ լրիվ տարել ա :))
Հա, էս ի դեպ լուրջ քննարկման թեմա ա: Հայաստանի փողերով Գերմանիայում բավական հայտնի Գերմանիայի քաղաքացին գնում, կայֆավատ ա լինում, մինչդեռ կարար էդ հնարավորությունը տրվեր Հայաստանի քաղաքացու, որի համար Եվրատեսիլի բեմը միակ հնարավորությունն ա:

Շինարար
11.05.2016, 19:40

Ախպոր պես, դա շատ անլուրջ թեմա ա՝ մնավանդ քո կողմից: Հայաստանի քաղաքացի, Իտալիայի քաղաքացի, ի՞նչ կապ ունի, էդ լա՞վ ա՝ դու Դանիայի փողերով Դանիայում կրթություն ես ստանում, դրանից առաջ էլ էլի ոչ Հայաստանի փողերով Հոլանդիայում էիր կրթություն ստանում:

StrangeLittleGirl
11.05.2016, 19:48

Շին, դրանք սարուձոր բաներ են: Նախ ես Դանիայում հարկատու եմ, աշխատավարձ եմ ստանում, հարկ եմ մուծում: Երկրորդ, էդ աշխատավարձը ստանալու համար մրցույթի եմ մասնակցել, Դանիայում համապատասխան մարդ չի էղել, ինձ են ընդունել: Կարային, թող դանիացու ճարեին: Երրորդ, Հոլանդիայի կրթաթոշակը չէի ստանա, եթե Հոլանդիայի քաղաքացի լինեի, որովհետև կոնկրետ էդ կրթաթոշակը նախատեսված էր կոնկրետ պետությունների քաղաքացիների համար: Չորրորդ, բայց ամենակարևորը, Եվրատեսիլն ու դա բացարձակապես համեմատելի բաներ չեն:

Եվրատեսիլը բեմ ա, հնարավորություն ա որևէ պետության ոչ հայտնի ներկայացուցչի համար հայտնի դառնալու: Շատ պետություններ էդ բեմը տենց են օգտագործում, ոչ թե հենց հաղթելու համար: Ու Հայաստանի նման պետության համար, որի երգիչ-երգչուհիներն ընդհանրապես Հայաստանի սահմաններից դուրս չեն գալիս ֆինանսական ու այլ պատճառներով, Եվրատեսիլը քչից-շատից միակ հնարավորությունն ա Հայաստանի տաղանդավոր կատարողներին միջազգային շուկայում առաջ բրդելու: Ու դրա փոխարեն ի՞նչ ա կատարվում: Վերևից որոշում են, թե ով ա գնալու Եվրատեսիլ: Ամեն գնով ուզում են հաղթած լինել՝ առանց մտածելու, որ Հայաստանի նման պետությանը հեչ ձեռ չի տալիս հաղթելը: Ու հատկապես երբ ՀՀ քաղաքացի կատարողները տանջվում են մի երկու քայլ առաջ գնալու համար, ահավոր անարդար ա, երբ ՀՀ-ն բռնում, արդեն ճանաչված, օտարերկրյա քաղաքացու վրա ա իրա փողերը ծախսում:

Ի դեպ, ժամանակին Եվրատեսիլում պարտադիր պայման էր, որ մասնակիցը պիտի տվյալ երկրի քաղաքացի լինի: Ափսոս, որ հանել են էդ պայմանը:

Շինարար
11.05.2016, 19:53
Ի դեպ, ժամանակին Եվրատեսիլում պարտադիր պայման էր, որ մասնակիցը պիտի տվյալ երկրի քաղաքացի լինի: Ափսոս, որ հանել են էդ պայմանը:
որովհետև աշխարհը, թեկուզ շատ դեպքերում ձևականորեն, փորձում ա ավելի բաց դառնա, հաղթահարի սահմանները, ի՞նչ վատ բան կա

Հայաստանի քաղաքացի, Կիրգիզստանի քաղաքացի, թարգեք, կարևորը Ղարաբաղը մերն ա, մնացածը շատ անկապ բաներ են, մի երիտասարդն տաղանդների մրցույթ էլ լինի, ասմեմ՝ հա, երիտասարդ դաշնակահարների, կամ ջութակահարների, կամ չեմ իմանում մաքրամեի, գորգագործության, անտաղանդ երաժշտության ցանցառ մրցույթ ա՝ ուղղված հանդուրժականության տարածմանը, նայել, թուլանալ, վայելել, ահա թե ինչ ա պահանջվում հանդիսատեսից

Շինարար
11.05.2016, 19:56
մեկը ես որպես Հայաստանի քաղաքացի ավելի գոհ եմ, որ էդ գումարները ծախսվի Իվետայի մասնակցության քան թե Ինգա և Անուշ Արշակյանների, Հայկոյի, Սիրուշոյի, Էմմիի, Տաշիրի էն աղջկա և այլն, նույնիսկ Անդրեի, եթե պիտի գնար շաբադաբադաշ երգեր էնտեղ

ivy
11.05.2016, 19:57
Մարդամեկին Իվետայի նկարը ուղարկեցի, ասեցի՝ հանկարծ հետը չքնես, ասեց՝ պլաստմասայից ա, զոռով էլ ստիպեն, չեմ քնի :))

Հա, էս ի դեպ լուրջ քննարկման թեմա ա: Հայաստանի փողերով Գերմանիայում բավական հայտնի Գերմանիայի քաղաքացին գնում, կայֆավատ ա լինում, մինչդեռ կարար էդ հնարավորությունը տրվեր Հայաստանի քաղաքացու, որի համար Եվրատեսիլի բեմը միակ հնարավորությունն ա:

Բայց ինչի տենց կոպիտ :unsure
Ինքը կայֆավատի չի գնացել, այլ գնացել ա երկիր ներկայացնելու։ Ու լավ էլ լուրջ պատրաստվել ա։
Կարծում եմ, Եվրոպայում ապրած մեկին եվրոպական մրցույթի ուղարկելը շատ ճիշտ ա, որովհետև լավ ներկայանալու շանսերը մեծանում են։
Ու հետն էլ չես նարող ասել, որ ինքը հայ չի, որովհետև լավ էլ հայ ա մնացել, մենակ «եվրոպական փայլ» ա վրան ավելացել, ինչը իսկականն ա Եվրատեսիլի համար։

Ռուֆուս
11.05.2016, 20:05
Իսկ վստա՞հ եք, որ Իվետան Հայաստանի քաղաքացիություն չունի։ Իմ իմանալով ահագին երկար ժամանակ ա ստեղ ա ապրում։

Sent from my Nexus 5 using Tapatalk

StrangeLittleGirl
11.05.2016, 20:06
որովհետև աշխարհը, թեկուզ շատ դեպքերում ձևականորեն, փորձում ա ավելի բաց դառնա, հաղթահարի սահմանները, ի՞նչ վատ բան կա

Հայաստանի քաղաքացի, Կիրգիզստանի քաղաքացի, թարգեք, կարևորը Ղարաբաղը մերն ա, մնացածը շատ անկապ բաներ են, մի երիտասարդն տաղանդների մրցույթ էլ լինի, ասմեմ՝ հա, երիտասարդ դաշնակահարների, կամ ջութակահարների, կամ չեմ իմանում մաքրամեի, գորգագործության, անտաղանդ երաժշտության ցանցառ մրցույթ ա՝ ուղղված հանդուրժականության տարածմանը, նայել, թուլանալ, վայելել, ահա թե ինչ ա պահանջվում հանդիսատեսից

Վատ ա, որովհետև Եվրատեսիլի ֆորմատը նենց ա, որ պետություններն են մրցում, ոչ թե անհատները: Չե՞ս նկատել՝ կատարողների անունները համարյա չեն նշվում մրցույթի ընթացքում, մենակ պետության անունն ա: Ու Գերմանիայում հայտնի կատարողի ուղարկելը Գերմանիայից 12 միավոր պոկելու էժան տրյուկ ա: Ընդհանրապես Իվետային ուղարկելը ոտից գլուխ տրյուկ ա. իրա մարմինն էլ ա հնարավոր ծախել, երգել էլ գիտի, դե երգն էլ ինչքան գիտեմ Շվեդիայից հաղթող երգեր գրող մեկն ա գրել: Սենց տեսնում ես, որ Հայաստանի ուշքն ու միտքը հաղթելն ա: Ու ինձ դա չի դզում, որովհետև դա նաև Հայաստանի կոնկրետ իմիջ ա ստեղծում հենց էն միջավայրում, որտեղ ապրում եմ: Ու հեչ չեմ ուզում, որ Հայաստանը Եվրոպայում հայտնի լինի որպես շվեդական երգ առնող, Գերմանիայի քաղաքացուն ոռաբաց բեմ ուղարկող մի պետություն:

Շին, նենց չի, որ Եվրատեսիլը բարձր արվեստ ա, բայց լիքը հայտնի փոփ կատարողներ հենց Եվրատեսիլից են ջրի երես դուրս էկել: Նենց չի, որ սուպեր իմ ճաշակով են, բայց ասենք գոնե գիտես, որ էդ արտիստներին ինչ-որ բանով ծառայել ա Եվրատեսիլը: Կուզեի, որ Հայաստանի արտիստներին էլ տենց ծառայեր: Օրինակ Սիրուշոն աչքիս լույսը չի, բայց իրա համար ճանապարհ հարթեց Եվրատեսիլը, ինչը ես շատ ավելի ընդունելի եմ համարում, քան Իվետային ուղարկելը:

StrangeLittleGirl
11.05.2016, 20:10
Բայց ինչի տենց կոպիտ :unsure
Ինքը կայֆավատի չի գնացել, այլ գնացել ա երկիր ներկայացնելու։ Ու լավ էլ լուրջ պատրաստվել ա։
Կարծում եմ, Եվրոպայում ապրած մեկին եվրոպական մրցույթի ուղարկելը շատ ճիշտ ա, որովհետև լավ ներկայանալու շանսերը մեծանում են։
Ու հետն էլ չես նարող ասել, որ ինքը հայ չի, որովհետև լավ էլ հայ ա մնացել, մենակ «եվրոպական փայլ» ա վրան ավելացել, ինչը իսկականն ա Եվրատեսիլի համար։
Ու չգիտես ինչու հենց էդ եվրոպացիներն առանձնապես Եվրատեսիլի ժամանակ ոռաբաց բեմ չեն բարձրանում: Նույն Գերմանիան ներկայացնող Լենան տարիներ առաջ հասարակ սև շորով, առանց բեմի վրայի կապիկությունների սուսուփուս կրեց: Իվետայի վրա ես ոչ մի եվրոպական փայլ չեմ տեսնում: Շատ կներեք, Ադրբեջանի ներկայացուցչից ոչնչով չի տարբերվում: Նույն գավառականությունը իրա վրայից էլ ա թափվում:

Ու լուրջ պատրաստվելը ո՞րն ա: Մի տարի նստած ե՞րգ էր գրում, թե՞ ձեռքերը շարժելն ա պարապել: Իսկ միջին որակի երգչուհու համար մի երգ բեմի վրա նորմալ կատարելը պիտի որ առանձնապես խնդիր չլինի:

Իսկ վստա՞հ եք, որ Իվետան Հայաստանի քաղաքացիություն չունի։ Իմ իմանալով ահագին երկար ժամանակ ա ստեղ ա ապրում։

Վստահ եմ, որ Գերմանիայի քաղաքացիություն ունի: Իմանալով, որ Գերմանիայում երկքաղաքացիություն շատ հազվագյուտ դեպքերում են ընդունում՝ ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիություն չունի:

ivy
11.05.2016, 20:12
Բյուր, էս ինչից սենց զայրացար. երեկ ոնց-որ ահագին հանգիստ էիր։
Էլ բան մնա՞ց Իվետայի հասցեին ասելու։

Շինարար
11.05.2016, 20:14
Վատ ա, որովհետև Եվրատեսիլի ֆորմատը նենց ա, որ պետություններն են մրցում, ոչ թե անհատները: Չե՞ս նկատել՝ կատարողների անունները համարյա չեն նշվում մրցույթի ընթացքում, մենակ պետության անունն ա: Ու Գերմանիայում հայտնի կատարողի ուղարկելը Գերմանիայից 12 միավոր պոկելու էժան տրյուկ ա: Ընդհանրապես Իվետային ուղարկելը ոտից գլուխ տրյուկ ա. իրա մարմինն էլ ա հնարավոր ծախել, երգել էլ գիտի, դե երգն էլ ինչքան գիտեմ Շվեդիայից հաղթող երգեր գրող մեկն ա գրել: Սենց տեսնում ես, որ Հայաստանի ուշքն ու միտքը հաղթելն ա: Ու ինձ դա չի դզում, որովհետև դա նաև Հայաստանի կոնկրետ իմիջ ա ստեղծում հենց էն միջավայրում, որտեղ ապրում եմ: Ու հեչ չեմ ուզում, որ Հայաստանը Եվրոպայում հայտնի լինի որպես շվեդական երգ առնող, Գերմանիայի քաղաքացուն ոռաբաց բեմ ուղարկող մի պետություն:

Շին, նենց չի, որ Եվրատեսիլը բարձր արվեստ ա, բայց լիքը հայտնի փոփ կատարողներ հենց Եվրատեսիլից են ջրի երես դուրս էկել: Նենց չի, որ սուպեր իմ ճաշակով են, բայց ասենք գոնե գիտես, որ էդ արտիստներին ինչ-որ բանով ծառայել ա Եվրատեսիլը: Կուզեի, որ Հայաստանի արտիստներին էլ տենց ծառայեր: Օրինակ Սիրուշոն աչքիս լույսը չի, բայց իրա համար ճանապարհ հարթեց Եվրատեսիլը, ինչը ես շատ ավելի ընդունելի եմ համարում, քան Իվետային ուղարկելը:
Ես ավելի անտարբեր կլինեի քո փոխարեն էն մարդկանց կարծիքի հանդեպ, ովքեր երկրների մասին Եվրատեսիլով են պատկերացում կազմում, իսկ վերջին հաշվով մեկը ես խորապես թքած ունեմ, թե ով ինչ կարծիքի ա իմ երկրի մասին, քանի որ նորմալ չեմ համարում ընդհանրական բացասական կարծիք ունենալ որևէ երկրի մասին

StrangeLittleGirl
11.05.2016, 20:14
Բյուր, էս ինչից սենց զայրացար. երեկ ոնց-որ ահագին հանգիստ էիր։
Էլ բան մնա՞ց Իվետայի հասցեին ասելու։

Էրեկ ելույթը չէի տեսել: Ու էրեկ դեռ Իվետային չէին աստվածացնում: Իրականում Իվետայի հասցեին չեմ ասում, այլ Հայաստանում Եվրատեսիլյան որոշումներ ընդունողների:

Տրիբուն
11.05.2016, 20:15
Որ Իվետան ազգային խալաթով լիներ ու հոյնար երգելով տոլմա փաթաթեր, ես սկի հեռուստացույցը չէի միացնի։ Իսկ սենց համ ես նայեցի, համ ընկերոջս համոզեցի, համ էլ ֆինալին մեր նանարի համար քվեարկելու եմ։ Ու ավելի լավ ա ազգովի ասոցացվել Իվետայի ու Քիմի ոռի հետ, քան Սաշիկի ռոժի։

Շինարար
11.05.2016, 20:16
Էրեկ ելույթը չէի տեսել: Ու էրեկ դեռ Իվետային չէին աստվածացնում: Իրականում Իվետայի հասցեին չեմ ասում, այլ Հայաստանում Եվրատեսիլյան որոշումներ ընդունողների:

ինձ թվում ա՝ դու շատ լուրջ ես ընդունում սովորական շոուն

StrangeLittleGirl
11.05.2016, 20:18
Ես ավելի անտարբեր կլինեի քո փոխարեն էն մարդկանց կարծիքի հանդեպ, ովքեր երկրների մասին Եվրատեսիլով են պատկերացում կազմում, իսկ վերջին հաշվով մեկը ես խորապես թքած ունեմ, թե ով ինչ կարծիքի ա իմ երկրի մասին, քանի որ նորմալ չեմ համարում ընդհանրական բացասական կարծիք ունենալ որևէ երկրի մասին
Շին, Հայաստանն ամեն օր չի, որ լուրերում հայտնվում ա: Հիմնականում Եվրատեսիլից են Հայաստանի մասին իմանում: Իսկ ես թքած չունեմ, թե ինչ են իմ երկրի մասին մտածում: Ես ուզում եմ, որ իմ երկրի մասին ընդհանուր դրական կարծիք ունենան, ոչ թե հայտնի լինենք որպես քամակ բացելով հաղթանակ մուրացող պետություն: Լավ ա, որ Եվրատեսիլի հայկական հեռարձակումն ու ձայների մուրացկանությունը չեն տեսնում: Անձամբ ինձ տհաճ ա, որ էդքան աղաչում-պաղատում են, որ ձայն տամ Հայաստանին որպես դրսում ապրող հայ: Չեմ տա: Նորմալ երգ ուղարկեք, տամ:

Նաիրուհի
11.05.2016, 20:19
Բյուր, այ Բյուր, մի քիչ թեթև, հանգի՜ստ... Իվետան էլ հո մեր էն ակումբցի ընկերը չի :))

Համ էլ հեսա կորակազրկեն, սիրտդ տեղը կընկնի ;)

StrangeLittleGirl
11.05.2016, 20:21
Որ Իվետան ազգային խալաթով լիներ ու հոյնար երգելով տոլմա փաթաթեր, ես սկի հեռուստացույցը չէի միացնի։ Իսկ սենց համ ես նայեցի, համ ընկերոջս համոզեցի, համ էլ ֆինալին մեր նանարի համար քվեարկելու եմ։ Ու ավելի լավ ա ազգովի ասոցացվել Իվետայի ու Քիմի ոռի հետ, քան Սաշիկի ռոժի։
Ազգային խալաթով լիներ, ես էլ ձայն չէի տա: Բայց եթե կարգին երգ երգեր, հավանաբար կտայի: Իսկ Սաշիկի ռոժն արխային, ստեղ դեռ չի հասել:

ինձ թվում ա՝ դու շատ լուրջ ես ընդունում սովորական շոուն
Հայաստանի իմիջն եմ լուրջ ընդունում, իսկ Եվրատեսիլը նպաստում ա էդ իմիջի ձևավորմանը: Ու բացի ամեն ինչից էդ իմիջն իմ կյանքի վրա անմիջական ազդեցություն ա ունենում:

StrangeLittleGirl
11.05.2016, 20:22
Բյուր, այ Բյուր, մի քիչ թեթև, հանգի՜ստ... Իվետան էլ հո մեր էն ակումբցի ընկերը չի :))
Ո՞ր ընկերը :))
Թեթև չեմ տանում: Ի դեպ, անցյալ տարվանից եմ կատղած: Չեմ էլ հիշում անցյալ տարի Հայաստանն ով ա ներկայացրել: Մենակ էն եմ հիշում, որ էլի կատաղած էի:

StrangeLittleGirl
11.05.2016, 20:23
Ինչու՞ են որակազրկելու: :'

Շինարար
11.05.2016, 20:23
Շին, Հայաստանն ամեն օր չի, որ լուրերում հայտնվում ա: Հիմնականում Եվրատեսիլից են Հայաստանի մասին իմանում: Իսկ ես թքած չունեմ, թե ինչ են իմ երկրի մասին մտածում: Ես ուզում եմ, որ իմ երկրի մասին ընդհանուր դրական կարծիք ունենան, ոչ թե հայտնի լինենք որպես քամակ բացելով հաղթանակ մուրացող պետություն: Լավ ա, որ Եվրատեսիլի հայկական հեռարձակումն ու ձայների մուրացկանությունը չեն տեսնում: Անձամբ ինձ տհաճ ա, որ էդքան աղաչում-պաղատում են, որ ձայն տամ Հայաստանին որպես դրսում ապրող հայ: Չեմ տա: Նորմալ երգ ուղարկեք, տամ:

ես էլ չեմ տալու ձայն, էս տարի ձայնս Հոլանդիայինն ա, հանուն ակումբի Ռիկի, բայց ախպոր պես, ինձ թվում ա, դա ազգային թերարժեքության զգացմունքից ա գալիսոր երրորդ աշխարհի երկրների բնակիչներին ա հատուկ, թե ինչ կմտածեն իրանց մասին այլազգիները, բայց քո գործն ա իհարկե

իսկ Հայաստանը կարծում եմ Եվրոպայում, ահեմանյն դեպս իմ տեսած Եվրոպացիների միջավայրում, և Մերձավոր Արլ-ում, համենայն դեպս իմ տեսածների միջավայրում, մեծ համակրանք ա վայելում մեծ մասամբ, կիրթ մարդիկ շատ լավ են կարծիք ունեն,, ավելի լավ, քան ես ինքս օրինակ, նենց որ եսիմ,

StrangeLittleGirl
11.05.2016, 20:31

Շին, ի՞նչ ես խոսում, ի՞նչ թերարժեքության զգացմունք: Երբ առաջին աշխարհի երկիր Դանիան փախստականների դեմ օրենք ա ընդունում, դանիացիները գետինն են մտնում առաջին հերթին հենց նրա համար, որ աշխարհով մեկ թալանչու անուն են հանում: Իսկ երբ խոսքը Հայաստանի մասին ա, որի տեղը սկի չգիտեն, մենակ քամակներով են իմանում, դա առավելևս վատ ա: Իհարկե անձնական մակարդակում կարամ ես նստեմ, բացատրեմ, որ Հայաստանը մենակ քամակ չի, լիքը արժանիքներ ունի, որ Հայաստանում լիքը լավ երգիչներ կան, բայց դե մեր ապաշնորհ թիմն առանց ազգային ընտրություն անցկացնելու բռնել ու Գերմանիայի քաղաքացու ա ուղարկել: Բայց ընդհանուր ես չեմ ուզում, որ իմ երկրի մասին վատ տպավորություն ունենան: Իհարկե, առաջին հերթին չեմ ուզում, որ իմ երկիրը վատը լինի կամ վատ ներկայանա: Իսկ սա վատ ներկայանալու ու վատ լինելու մասնավոր ու ցավոք սրտի լայն մասսաներին հասնող դրսևորում ա:

Ես չեմ ուզում, որ մենակ կիրթ մարդիկ Հայաստանի տեղն իմանան: Ուզում եմ շարքային խոզապահն էլ իմանա, բայց չեմ ուզում, որ որպես Գերմանիայի քաղաքացու քամակի երկիր իմանա:

Անվերնագիր
11.05.2016, 20:32
Ազգային խալաթով լիներ, ես էլ ձայն չէի տա: Բայց եթե կարգին երգ երգեր, հավանաբար կտայի: Իսկ Սաշիկի ռոժն արխային, ստեղ դեռ չի հասել:

Կարգին երգը ո՞րն ա

Շինարար
11.05.2016, 20:36
Շին, ի՞նչ ես խոսում, ի՞նչ թերարժեքության զգացմունք: Երբ առաջին աշխարհի երկիր Դանիան փախստականների դեմ օրենք ա ընդունում, դանիացիները գետինն են մտնում առաջին հերթին հենց նրա համար, որ աշխարհով մեկ թալանչու անուն են հանում:

դրեցիր փախստականների դեմ օրենքը քամակը բացելու հետ համեմատեցի՞ր, հլա ինտերնետով պոիկս տուր բացքամակ դանիացիներ, տես ինչքան արդյունք ա բերում, սաղ Եվրոպան քամակը բաց ֆռֆռում ա, օրերն էլ տաքացան, էլ վեջները չի, ինչո՞ւ հայերը չեն կարա, ումի՞ց ենք պակաս

StrangeLittleGirl
11.05.2016, 20:36
Կարգին երգը ո՞րն ա
Եվրատեսիլի ֆորմատով հաղթանակի կամ գոնե հնգյակում արժանի երգ: Օրինակ, Կոնչիտայի երգը կամ Brainstorm-ը տարիներ առաջ կամ Լենայի երգը կամ The Common Linnets-ինը:

StrangeLittleGirl
11.05.2016, 20:38
դրեցիր փախստականների դեմ օրենքը քամակը բացելու հետ համեմատեցի՞ր, հլա ինտերնետով պոիկս տուր բացքամակ դանիացիներ, տես ինչքան արդյունք ա բերում, սաղ Եվրոպան քամակը բաց ֆռֆռում ա, օրերն էլ տաքացան, էլ վեջները չի, ինչո՞ւ հայերը չեն կարա, ումի՞ց ենք պակաս
Շին, հարցն էն չի, թե բացքամակ դանիացի կա, թե չէ, հարցն էն ա, թե կոնկրետ պետությունն աշխարհին ինչով ա հայտնի: Մինչև վերջերս Դանիան հայտնի էր որպես ամենաերջանիկ, ամենաբարեկեցիկ ու լիքը ուրիշ դրական բաներով պետություն: Իսկ փախստականների թեմայից հետո հայտնի դարձավ որպես մարդուց իրա վերջին հարստությունը վերցնող պետություն: Էս Եվրատեսիլից հետո Իվետան գումարվելու ա Քիմին ու Հայաստանը հայտնի ա լինելու որպես բաց քամակով պետություն: Չնայած երևի բաց քամակը ցեղասպանվածից լավ ա, եսի՞մ:

Շինարար
11.05.2016, 20:51

ինձ համար Քիմը մարդկանց ազատականացման ճանապահին շատ կարևոր ներդրում ունեցող կին ա, ով իրոք շատ բան ա անում հենց մենակ օրինակ ծառայելով, թե ինչքան ազատ կարող ա լինի մարդը ու հենց կինը, Եգիպտոսում ի դեպ մենք հայտնի ենք Սոֆի Նազ անունով պորտապարուհով, ասեմ՝ քեզ ավելի վատ զգաս :P ոչ մի վատ բան չեմ տեսնում, ով էլ դրանից առիթավորվի, մմզ, պպզ

StrangeLittleGirl
11.05.2016, 20:57
ինձ համար Քիմը մարդկանց ազատականացման ճանապահին շատ կարևոր ներդրում ունեցող կին ա, ով իրոք շատ բան ա անում հենց մնեկա օրինակ ծառայելով, թե ինչքան ազտա կարող ա լինի մարդը ու հենց կինը, Եգիպտոսում ի դեպ մենք հայտնի ենք Սոֆի Նազ անունով պորտապարուհով, ասեմ՝ քեզ ավելի վատ զգաս :P ոչ մի վատ բան չեմ տեսնում, ով էլ դրանից առիթավորվի, մմզ, պպզ

Շին, Քիմն ինքը որպես կերպար ինձ էլ ա դուր գալիս: Հարցը էդ չի: Ու ընդհանրապես ես դեմ չեմ քամակ բացելուն: Ես դեմ եմ հանուն հաղթելու մրցույթի բուն նպատակից բացի ուրիշ բաներ անելուն, որոնք են.
1. Ուղարկել մեկի, որը ՀՀ քաղաքացի չի, եվրոպական մեկ այլ երկրում բավական հայտնի ա, հետևաբար էնտեղից մի քիչ ձայն ունի
2. Երգը շվեդի գրել տալ Հայաստանում երգ գրողներին գործի դնելու փոխարեն
3. Մասնակցին քամակը բաց բեմ հանել
4. Դրսում ապրող հայերին աղաչել-պաղատել, որ ձայն տան
Հիմա սրանց գումարվում ա նաև էն, որ մարդիկ Քիմի քամակն էլ գիտեն, արդյունքում՝ Իվետայի քամակն առաջին պլան ա մղվում, արդյունքում՝ տպավորություն Հայաստանի մասին. մենք քամակ բացելով ենք ճամփա հարթում: Իսկ էդ պորտապարուհու մասին սաղ աշխարհը չգիտի, ոչ էլ ինքը Եվրատեսիլի բեմին Հայաստան ա ներկայացրել ու ոչ էլ վատ բան կա պորտապարուհի լինելու մեջ: Վատ կլիներ, եթե պորտապարուհին գիտական կարիերա աներ:

Նաիրուհի
11.05.2016, 20:57
Ինչու՞ են որակազրկելու: :'

ԼՂՀ դրոշի համար

Official statement on use of Nagorno-Karabakh flag at Eurovision Song Contest (https://web.facebook.com/EurovisionSongContest/):The EBU and the Reference Group, the governing body of the Eurovision Song Contest, strongly condemn the brandishing of the Nagorno-Karabakh flag in the Green Room during the live transmission of the first Semi Final on 10 May and considers the flag's appearance in the transmission harmful to the Eurovision Song Contest brand.
The Reference Group has decided to sanction Armenian broadcaster, AMPTV, in accordance with the Rules. The nature of the sanction will be determined, at the latest, by the next Reference Group meeting in June.
We are acutely aware of the tense situation in the Nagorno-Karabakh region, and the ongoing tensions between Armenia and Azerbaijan. We consider the appearance of a flag of a highly disputed territory in the live transmission a serious breach of Rule 1.2.2h of the 2016 Eurovision Song Contest stating that "no messages promoting any organisation, institution, political cause or other, company, brand, products or services shall be allowed in the Shows".
Furthermore, the EBU has imposed a zero-tolerance policy towards the Armenian delegation with regards to breaching the Rules of the 2016 Eurovision Song Contest, in particular in relation to the aforementioned incident.

The Reference Group wishes to point out that any further breach of the Rules of the 2016 Eurovision Song Contest could lead to disqualification from this year's event or any successive editions.

StrangeLittleGirl
11.05.2016, 20:59
ԼՂՀ դրոշի համար
Այ սենց բանից հետո պիտի ասեին՝ այ քաքոտներ, դուք էլ, ձեր մրցույթն էլ, մենք գնացինք տուն:
Բայց դե չեն որակազրկի, էն ա, ինչ անելու էին, արել են:

Նաիրուհի
11.05.2016, 21:00
Շին, Քիմն ինքը որպես կերպար ինձ էլ ա դուր գալիս: Հարցը էդ չի: Ու ընդհանրապես ես դեմ չեմ քամակ բացելուն: Ես դեմ եմ հանուն հաղթելու մրցույթի բուն նպատակից բացի ուրիշ բաներ անելուն, որոնք են.
1. Ուղարկել մեկի, որը ՀՀ քաղաքացի չի, եվրոպական մեկ այլ երկրում բավական հայտնի ա, հետևաբար էնտեղից մի քիչ ձայն ունի
2. Երգը շվեդի գրել տալ Հայաստանում երգ գրողներին գործի դնելու փոխարեն
3. Մասնակցին քամակը բաց բեմ հանել
4. Դրսում ապրող հայերին աղաչել-պաղատել, որ ձայն տան
Հիմա սրանց գումարվում ա նաև էն, որ մարդիկ Քիմի քամակն էլ գիտեն, արդյունքում՝ Իվետայի քամակն առաջին պլան ա մղվում, արդյունքում՝ տպավորություն Հայաստանի մասին. մենք քամակ բացելով ենք ճամփա հարթում: Իսկ էդ պորտապարուհու մասին սաղ աշխարհը չգիտի, ոչ էլ ինքը Եվրատեսիլի բեմին Հայաստան ա ներկայացրել ու ոչ էլ վատ բան կա պորտապարուհի լինելու մեջ: Վատ կլիներ, եթե պորտապարուհին գիտական կարիերա աներ:

Կետերով գրելու հավես նիխտ, մենակ կասեմ, որ երգի մեղեդին հայեր են գրել, էդ քո ասած շվեդը խոսքերի համահեղինակն է Իվետայի հետ միասին։

Շինարար
11.05.2016, 21:01
Այ սենց բանից հետո պիտի ասեին՝ այ քաքոտներ, դուք էլ, ձեր մրցույթն էլ, մենք գնացինք տուն:
Բայց դե չեն որակազրկի, էն ա, ինչ անելու էին, արել են:

ու դու նորմա՞լ ես վերաբերվում էն մարդկանց, ովքեր Ղարաբաղի դրոշի համար մեզ քաքոտ կանվանեն ու կարևորո՞ւմ ես իրանց կարծիքը

StrangeLittleGirl
11.05.2016, 21:03
Կետերով գրելու հավես նիխտ, մենակ կասեմ, որ երգի մեղեդին հայեր են գրել, էդ քո ասած շվեդը խոսքերի համահեղինակն է Իվետայի հետ միասին։

Աաաաա, հեղինակներն ընկերուհուս տեգրն ու իրա կինն են :D Սպասեք գնամ, իրանց ասեմ՝ էս ինչ էշություն ա :)) Բայց սրանից հարցի էությունը չի փոխվում. կարևորը շվեդին խառնել են, Սկանդինավիայի ձայները ջեբներն են դրել:

Հ.Գ. Crutchfield-ը շվեդի ազգանուն չի: Չեմ ջոկում՝ էն շվեդին գործի չէի՞ն դրել: :think

Տրիբուն
11.05.2016, 21:05
Ազգային խալաթով լիներ, ես էլ ձայն չէի տա: Բայց եթե կարգին երգ երգեր, հավանաբար կտայի: Իսկ Սաշիկի ռոժն արխային, ստեղ դեռ չի հասել:

Բյուր, ախր եվրատեսիլի միակ կարգին երգը իրա ողջ պատմության ընթացքում եղել ա ԱԲԲԱ-ի երգը։ Դրանից առաջ ու հետո, կամ սթից նվնվոց ա եղել, կամ հավայի ճղճղոց։ Մնում ա ձայն տալ լավ ոռին։ Էս պահին մեր ուղարկած ոռը սաղ ոռերին փաթթած ունի։

Նաիրուհի
11.05.2016, 21:05
Աաաաա, հեղինակներն ընկերուհուս տեգրն ու իրա կինն են :D Սպասեք գնամ, իրանց ասեմ՝ էս ինչ էշություն ա :)) Բայց սրանից հարցի էությունը չի փոխվում. կարևորը շվեդին խառնել են, Սկանդինավիայի ձայները ջեբներն են դրել:

Լավ էլի, Բյուր, ամեն տարի լիքը երկրներ երգի, բեմադրության, հազար ու մի զրթիկի, հագուստի-բանի համար արտասահմանցիների հետ են համագործակցում, էս տարի շվեդի՝ Հայաստանի համար գրած երկու բա՞ռն աչքդ ծակեց։

Համ էլ իմ իմանալով գերմանացի է խոսքերի համահեղինակը, Իվետայի հին ծանոթներից։

StrangeLittleGirl
11.05.2016, 21:07
ու դու նորմա՞լ ես վերաբերվում էն մարդկանց, ովքեր Ղարաբաղի դրոշի համար մեզ քաքոտ կանվանեն ու կարևորո՞ւմ ես իրանց կարծիքը

Շին, ինձ համար արժանապատվությունն ա կարևոր ու արժանապատիվ վարքը: Եթե ուզում ես իմանալ, Եվրատեսիլի շրջանակներում սենց բաներ անելը մանկամտություն ա: Բայց որ արել են, իրանց վրա էլ մատ են թափ տվել, պիտի ասեն՝ լավ ենք արել, դուք էլ, ձեր մրցույթն էլ: Ոչ թե էլի ամեն գնով հաղթելու մոլուցքով, վայ կներեք-ներով շարունակեն:

Ու նորից եմ ասում՝ ինձ համար կարևոր ա աշխարհում Հայաստանն ինչ իմիջ ունի, իսկ էդ իմիջն օդից չի, Հայաստանի ինչ անելուց ա ձևավորվում: Ու ինչ անելը միլիոն անգամ բացատրեցի, թե ինչ ա:

StrangeLittleGirl
11.05.2016, 21:09
Լավ էլի, Բյուր, ամեն տարի լիքը երկրներ երգի, բեմադրության, հազար ու մի զրթիկի, հագուստի-բանի համար արտասահմանցիների հետ են համագործակցում, էս տարի շվեդի՝ Հայաստանի համար գրած երկու բա՞ռն աչքդ ծակեց։

Համ էլ իմ իմանալով գերմանացի է խոսքերի համահեղինակը, Իվետայի հին ծանոթներից։

Լիլ, իհարկե նորմալ ա, երբ դա արվում ա որակ ստանալու համար: Բայց Հայաստանը դա որակի համար չի անում, այլ հաղթելու: Հաղթելու համար չի փորձում որակ ստեղծի, ասածս էդ ա:

Հ.Գ. Բայց նորից եմ ասում. շատ ավելի լավ կլիներ, որ արգելեին, որ որևէ պետություն ներկայացներ ոչ էդ պետության քաղաքացին: Ամենասկզբերում տենց էր, ավելի ռեպրեզենտատիվ մրցույթ էր, իսկ հիմա շունը տիրոջը չի ճանաչում:

GriFFin
11.05.2016, 21:10
Երեխեք, ես չեմ հասկանում, ինչու՞ ա մորուքով ու կնոջ հագուստով տղամարդը նորմալ, իսկ շատ սիրուն ոտքերով աղջիկը աննորմալ տեսքի։ Իմ համար 2ն էլ՝ Կոնչիտան ( անցած տարվա հաղթողը ) ու Իվետան շատ լավ երգեցին, 2ի երգը ու կատարումը կարար ավելի լավը լիներ իրանց ոկալի համեմատած։ Ասենք, ավստրիացի լրագրող գրել էի՝ Հայաստանը տաբաթը մոռացել էր հագնել, ո՞ր ինչ։ Էն էլ ավստրիացին։ Օրինակ, եթե ամերիկյան շոու բիզնեսի հետ համեմատեմ Իվետալ լավ էլ փակ էր հագնված։ Բրիտանացիներն էլ թող իրանց Քայլի Մինոգին ( ում, ի դեպ, շատ եմ սիրում ) նայեն, հա։ Ինքսը ավելի մերկ ա եղել, բայց իրան սենց վատ չեն ներկայացրել։ Իսկ Ռուսաստանը վատն էր, շատ վատ կլինի, որ հաղթի։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

StrangeLittleGirl
11.05.2016, 21:11
Երեխեք, ես չեմ հասկանում, ինչու՞ ա մորուքով ու կնոջ հագուստով տղամարդը նորմալ, իսկ շատ սիրուն ոտքերով աղջիկը աննորմալ տեսքի։ Իմ համար 2ն էլ՝ Կոնչիտան ( անցած տարվա հաղթողը ) ու Իվետան շատ լավ երգեցին, 2ի երգը ու կատարումը կարար ավելի լավը լիներ իրանց ոկալի համեմատած։ Ասենք, Ավստրիական մի հատ լրագրող գրել էի՝ Հայաստանը տաբաթը մոռացել էր հագնել, ո՞ր ինչ։ Էն էլ Ավստրիան։ Օրինակ, եթե ամերիկյան շու բիզնեսի հետ համեմատեմ Իվետալ լավ էլ փակ էր հագնված։ Բրիտանացիներն էլ թող իրանց Քայլի Մինոգին ( ում, ի դեպ, շատ եմ սիրում ) նայեն, հա։ Ինքսը ավելի մերկ ա եղել, բայց իրան սենց վատ չեն ներկայացրել։ Իսկ Ռուսաստանը վատն էր, շատ վատ կլինի, որ հաղթի։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Կոնչիտան կոնկրետ բան էր ասում իրա մորուքով: Իսկ Իվետան ի՞նչ ա ասում:

CactuSoul
11.05.2016, 21:11
Բյուր, էդ քո ասած հայտնի շվեդը երգ գրել ա Իվետայի ելույթի համար, բայց էդ ընթացքում էս երգն էլ ա գրվել, Իվետան էլ սա ավելի ա հավանել, թե ինչ, սա ա ընտրել վերջը։

CactuSoul
11.05.2016, 21:12
Իհարկե բան չհասկացա, բայց դզեց ։))))

https://www.youtube.com/watch?v=XUrSfN0k8-E

Նույնն կարգի վիդեո էլ Լազարևի մասին ունի։
Իմիջիայլոց, էս տղան ազգությամբ կարծեմ հայ ա։

Տրիբուն
11.05.2016, 21:13
Ու նորից եմ ասում՝ ինձ համար կարևոր ա աշխարհում Հայաստանն ինչ իմիջ ունի, իսկ էդ իմիջն օդից չի, Հայաստանի ինչ անելուց ա ձևավորվում: Ու ինչ անելը միլիոն անգամ բացատրեցի, թե ինչ ա:

Յոհի ջան, եթե քո համար Հայաստանի իմիջը պիտի եվրատեսիլով ձևավորվի կամ հարամ լինի, դու շեղվել ես ճշմարիտ ճանապարհից։ Եթե օրինակ Հայաստանը ասենք Հոնկոնգի կարգի երկիր լիներ ու մասնակցեր եվրատեսիլին, ես կողմ կլինեի, որ երգեր մերկ Հերմինե Նաղդալյանը ու վերջում բեմի մեջտեղը չիշիկ աներ, ու թքած թե մեր իմիջը դրանից ոնց էր փոխվելու, զատո մի բոլ կղժայինք։

StrangeLittleGirl
11.05.2016, 21:13
Բյուր, էդ քո ասած հայտնի շվեդը երգ գրել ա Իվետայի ելույթի համար, բայց էդ ընթացքում էս երգն էլ ա գրվել, Իվետան էլ սա ավելի ա հավանել, թե ինչ, սա ա ընտրել վերջը։

օք, կներեք, շվեդի պահը սխալ էի: Բայց դա Իվետայի երգը լավը չի սարքում, ոչ էլ իրան ՀՀ քաղաքացի ա սարքում, ոչ էլ համոզում ա, որ Հայաստանը ոտի տակ տվեցին, նորմալ ՀՀ քաղաքացի երգչի չգտան, որոշեցին Իվետային ուղարկել, ոչ էլ քամակը բացելն ա արդարացնում:

StrangeLittleGirl
11.05.2016, 21:14
Յոհի ջան, եթե քո համար Հայաստանի իմիջը պիտի եվրատեսիլով ձևավորվի կամ հարամ լինի, դու շեղվել ես ճշմարիտ ճանապարհից։ Եթե օրինակ Հայաստանը ասենք Հոնկոնգի կարգի երկիր լիներ ու մասնակցեր եվրատեսիլին, ես կողմ կլինեի, որ երգեր մերկ Հերմինե Նաղդալյանը ու վերջում բեմի մեջտեղը չիշիկ աներ, ու թքած թե մեր իմիջը դրանից ոնց էր փոխվելու, զատո մի բոլ կղժայինք։

Էռնեկ չէ՞ր Հայաստանի մասին Եվրատեսիլից դուրս էլ լսեին: Հիմա իրականությունն էդ ա. էնքան չկանք, որ Եվրատեսիլում են մենակ մեր անունը լսում, էն էլ էս ձևով:

GriFFin
11.05.2016, 21:18
Կոնչիտան կոնկրետ բան էր ասում իրա մորուքով: Իսկ Իվետան ի՞նչ ա ասում:
Իմ համար Կոնչիտայի արածն էլ էր շոու։ Իվետան ասում ա, որ կինն ա տերը իրա մարմնի ու ինչ կուզի ոնց կուզի կանի)) կամ էլ ասում ա, որ հայերն էլ սիրուն ոտքեր ունեն)) ։եսիմ
Ինձ Եվրոպայի որոշ մարդկանց ռեակցիան ա զարմացնում։ Լավ ա արել տենց ա եկել, ոչ առաջին ա ոչ էլ վստահ եմ, որ վերջինն ա։ Հայերը, որ նեղվեն, կասեմ՝ հա։ Իրանք բացի Ինգայից ու Անուշից բոլոր աղջիկների տեսքից բողոքում էին։ Էն բոյով աղջկա համար էլ , մոռացա անունը, ինչ ասես չասեցին։ Բայց եվրոպացիները ինչ մի արտաքինին են կպնում։

Անվերնագիր
11.05.2016, 21:19
Եվրատեսիլի ֆորմատով հաղթանակի կամ գոնե հնգյակում արժանի երգ: Օրինակ, Կոնչիտայի երգը կամ Brainstorm-ը տարիներ առաջ կամ Լենայի երգը կամ The Common Linnets-ինը:
մի 90%-ով(հեյ գիդի Սաշիկ) էս երգը հնգյակի երգ ա, չհաշված թառլանի բարեմասնությունները, որոնք էլի նպաստելու են հնգյակին հայտնվելուն

Ռուֆուս
11.05.2016, 21:19
Բյուր, լավ էլի, դու լրիվ խառնում ես սաղ:

Նախ Եվրատեսիլում անհիշելի ժամանակներից ընդունված էր բեմում հանվելն ու բարեմասնությունները ցույց տալը: Ու ընդհանրապես վերջին 15+ տարիների ընթացքում Եվրատեսիլը դառել ա ծիծիկ-տուտուզների մրցույթ: Եթե բարեմասնություններդ բացեցիր, հաստատ բարձր տեղ կգրավես: Եթե սիրուն չես, ապա գժական շոու պիտի ցույց տաս: Եթե համ սիրուն ես, համ գժական շոու ունես, հաստատ կհաղթես: Ու էլի եմ ասում վերջին 10 տարիների հաղթողներից միակ կարգին երգը Սերբիայի Մոլիտվան էր, ոչ երգչուհին էր սիրուն, ոչ հրավառությամբ ու հոլոգրամներով շոու կար, ոչ էլ կիսամերկ պարողներ, փոխարենը շատ հաջող երգ կար ու հոյակապ կատարում: Իհարկե լավ կլիներ, որ ամեն տարի էլ սենց երգեր հաղթեին, բայց մասսաները ծիծիկ ու ոռ են պահանջում:

Հիմա գանք Իվետայի քաղաքացիությանը: Եթե նայես, շատ երկրներ ոչ քաղաքացիների են ուղարկել, կարծեմ անցած տարի Հունգարիան ներկայացնողը Ամերիկայի քաղաքացի էր, ու էլի շատերը կան տենց: Էս տարի Սան Մարինոն ամբողջ երկրում երգող մարդ չէր գտել, թուրքի էր ուղարկել, ով երևի Սան Մարինոյում մենակ տուրիստի կարգավիճակով ա եղել:

Հիմա գանք ջահել ու դեռ ճանաչում չունեցող երգիչներին ուղարկելուն: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան գրեթե միշտ իրենց սուպերստարի, Voice-ի ու էդ նմանատիպ մրցույթների հաղթողներին ա ուղարկում, որոնք միշտ վերջին հորիզոնականներում են հայտնվում:

Ու ամենակարևորը շվեդ երգ գրողները: Էս վերջերս էդ երգ գրողների մասին մի հատ շատ հետաքրքիր հոդված էի կարդացել, որ գտնեմ, կդնեմ: Պարզվում ա, էդ շվեդները իսկական «մաֆիա» են ու իրենք Բիլբորդի չարթերի երգերի մեծ մասի հեղինակներն են: Ու շատ էլ չեն, մի 4-5 հոգի մարդ են, ովքեր աշխարհի ամենապոպուլյար երգերի հեղինակներն են ու իրենց հաճախորդները Բեյոնսեն, Ռիհաննան, Ջաստին Բիբերը, Թեյլոր Սվիֆտը ու մնացած հայտնի աստղերն են: Ադրբեջանի բոլոր Եվրատեսիլային երգերի հեղինակները էս շվեդներն են՝ արդյունքում Ադրբեջանը միշտ ֆինալ ա անցել, գրեթե միշտ լավագույն տասնյակում ա եղել ու մի անգամ էլ նույնիսկ հաջողացրել ա հաղթել: Իսկ եթե հայերը գրեին երգը, կստացվեր «Բում-Բում», «Ջան-ջան» կամ էլ «շուլավեյ-շուլալա»: Նենց որ շատ էլ ճիշտ են արել, որ մերոնք էլ են էս տարի շվեդներից երգ պատվիրել:

Ռուֆուս
11.05.2016, 21:22
Գտա, սա էլ շվեդ երգ գրողների մասին հոդվածը, մի ալարեք կարդացեք:

http://www.theatlantic.com/magazine/archive/2015/10/hit-charade/403192/

GriFFin
11.05.2016, 21:25

Իմ հիշելով, Սերբիայի ներկայացուցիչները լեզբուհիներ էին։ Չգիտեմ էդ հաղթելու հետ կապ ունի թե չէ, բայց իրանք լավ խոսում/պրոպագանդում էին։ Իմ սերբիացի ընկերուհին ասում էր, որ իրանցից հետո ահագին շատացան մարդիկ ովքեր բաց ասում էին իրանց օրիենտացիայի մասին։

Տրիբուն
11.05.2016, 21:29

Ապեր, քաղաքական, դիվանագիտական, ճանաչողական նպատակներով դաժե ավելի լավ ա, որ Իվետան գերմանացի ա: Բա աշխարհասփյուռ հայություն, օտար ամայի ճամփեքին, ցեղասպանություն, Ղարաբաղ, դառը ճակատագիր, ալեկոծված հոգիս, տատիս կնճռոտ ձեռքերը, պապիս թաղծոտ աչքերը ...... ու էս դաժան ֆոնի վրա՝ բարձրաճաշակ ոռ:

CactuSoul
11.05.2016, 21:34
Էռնեկ չէ՞ր Հայաստանի մասին Եվրատեսիլից դուրս էլ լսեին: Հիմա իրականությունն էդ ա. էնքան չկանք, որ Եվրատեսիլում են մենակ մեր անունը լսում, էն էլ էս ձևով:

Լավ, էլի, Բյուր։ Մի կողմից սենց ես ասում, բայց գրազ կգամ, անցած տարվա մեր մասնակցությունը չես ողջունում, չնայած 100%֊ով քո ասածն էր՝ շեշտը դրել էին «Հայաստանը ներկայացնելու» վրա։ «Baby, don't deny, տանայ֊նանայ»։

Իսկ Իվան օբյեկտիվորեն լավն ա՝ տարբեր տեսանկյուններից։ Ինչ էլ ասես, ինչքան էլ ասես ))

Աթեիստ
11.05.2016, 21:35
Ивета джан!Мукучян джан! Прошу тебя ,займи 2 место на этом празднике уродов...НЕ ПОЗВОЛЬ ТАКОМУ КОЛИЧЕСТВУ ПИДОРАСЬЯ ПРИЕХАТЬ В ЕРЕВАН

Ռուսուլման, անասուն Ռոբերտ Սահակյանցի դեբիլ որդու գրառումը (https://web.facebook.com/DavidSahakyants/posts/1210594465639674) ՖԲ-ում։

Էն, որ սրանով ինքը Իվետային էլ անվանեց ուռոդ, իհարկե չգիտակցեց, որտև դրա համար պտի ուղեղ ունենա։

Ռուֆուս
11.05.2016, 21:39
Իմ հիշելով, Սերբիայի ներկայացուցիչները լեզբուհիներ էին։ Չգիտեմ էդ հաղթելու հետ կապ ունի թե չէ, բայց իրանք լավ խոսում/պրոպագանդում էին։ Իմ սերբիացի ընկերուհին ասում էր, որ իրանցից հետո ահագին շատացան մարդիկ ովքեր բաց ասում էին իրանց օրիենտացիայի մասին։

Չէ, Լիզ ջան, Շերիֆովիչը իրոք լեզբի ա, բայց ինքը մրցույթի ժամանակ իր օրիենտացիայի մասին ընդհանրապես չի խոսել ու եթե ասել էլ են, որ լեզբի ա, բամբասանքների մակարդակով էր եղել: Ու իր օրիենտացիան իր հաղթելու վրա ոչ մի կերպ չի ազդել:

GriFFin
11.05.2016, 21:42

Ճիշտն ասած, իմ համար երգը դրանով ավելի բարձրացավ։ Որտև ստացվում ա՝ մարդը հաղթել ա զուտ լավ երգի ու կատարման համար։ Իսկ Կոնչիտայինը շոու էր։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Ռուֆուս
11.05.2016, 21:44

Հ.Գ. Wiki-ից In 2013, Šerifović came out as lesbian. իսկ ինքը 2007-ին էր մասնակցել:

Աթեիստ
11.05.2016, 21:46
Լիզ, ես մինչև էսօր Կոնչիտայի երգը միացնում, լսում եմ, 2 տարի հետո։
Երգն օբյեկտիվ լավն էր, կատարումն էլ Արամից 13 գլուխ լավը։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4

GriFFin
11.05.2016, 21:47
Հ.Գ. Wiki-ից In 2013, Šerifović came out as lesbian. իսկ ինքը 2007-ին էր մասնակցել:
Ես 3 տարի առաջվա բան եմ ասում։ Ամեն դեպքում ինքը շատերին ոգևորել ա։ Էդ իմ ծանոթ աղջիկը ի դեպ Սիրուշոյին էր մենակ հիշում :))

laro
11.05.2016, 21:53
Իվետան լավ ա երգել: Էսքան Հայաստանի (և ոչ միայն) մասնակիցների մեջ միակը, որ մաքուր երգեց: Շորն էլ հեչ էլ ոռաբաց չէր, ինչ եք կպել շորից. շոր էր էլի, ոտ էր էլի....ոնց որ հեչ չեք տեսել ոտ: Մեր էսքան մասնակիցներից ինքն ամենալավն էր. համենայն դեպս ոչ բումբում քելեքելեախառը ճղղում էր ֆալշ ոչ պոպոք-պնդուկ տեսք ուներ, ոչ էլ խեղճուկրակ ցեղասպանվածի կարգավիճակ:

Տրիբուն
11.05.2016, 21:54
Գտա, սա էլ շվեդ երգ գրողների մասին հոդվածը, մի ալարեք կարդացեք:

Ախպեր, էս երգի կեսը շվեդ ա գրել, կեսը՝ Սաշիկը:

GriFFin
11.05.2016, 21:55
Լիզ, ես մինչև էսօր Կոնչիտայի երգը միացնում, լսում եմ, 2 տարի հետո։
Երգն օբյեկտիվ լավն էր, կատարումն էլ Արամից 13 գլուխ լավը։

Sent from my Elephone P8000 using Tapatalk 4
Արտ
1) կարաս շոուի ու պիառի համար անես ու լինես տաղանդավոր, մեկը մյուսին չի բացառում
2) իմ համար իրա մնացած երգերը ավելի լավն էին, որոնք եվրոտեսիլի հետ կապ չունեին, իսկ էս երգը մենակ բառերն էին լավը, որտև համապատասխանում էր իրա մտքին։ Ֆենիկսի մասին էր կարծեմ։ Մնացածը իմ սրտով չէր։ Որտև ես հետոն չտեսա։ Եթե ինքը բան ա քարոզում, ու՞ր ա հիմա։
3) ճաշակին ընկեր չկա, Արամի երգը ու կատարումը լավն էր իմ համար։ Հատկապես նախորդների հետ համեմատած։ Նույնը էս աղջիկը՝ Իվետան։ Իմ համար ինքը իրոք լավն ա։ Մենակ էն՝ ուուուուուո պահը դուրս չի գալիս։
4) Նենց ա, որ Արամը Կոնչիտայի հասցեին վատ էր արտահայտվել, հետո հանդիպել էին ու յանի ամեն ինչ օկ էր իրանց մեջ։ Էդ էլ ա շոուի մի մասը։

Ռուֆուս
11.05.2016, 22:07
Ինչ վերաբերվում է ձյաձ Կոնչիտային, հա, շոու էր ու շատ էլ լավ շոու էր: Եթե Կոնչիտան բեղ մորուքով չլիներ, հնարավոր է չհաղթեր էլ, բայց բարձր տեղ հաստատ կգրավեր, որովհետև համ երգել գիտեր, համ էլ երգը նորմալ երգ էր: Պրոստո հաջող երգին գումարվեց սենսացիոն արտաքին գումարած լիքը ՊՌ աղմուկ աղաղակ ու վայնասուն, դրա շնորհիվ հաղթեց ու ես ոչ մի վատ բան դրա մեջ չեմ տեսնում:

GriFFin
11.05.2016, 22:09

Մինչև Իվետայի բաց ոտքերին կպնելը՝ ես էլ չէի տեսնում, իսկ հիմա զարմանում եմ :))

Անվերնագիր
11.05.2016, 22:18
Իվետան լավ ա երգել: Էսքան Հայաստանի (և ոչ միայն) մասնակիցների մեջ միակը, որ մաքուր երգեց: Շորն էլ հեչ էլ ոռաբաց չէր, ինչ եք կպել շորից. շոր էր էլի, ոտ էր էլի....ոնց որ հեչ չեք տեսել ոտ: Մեր էսքան մասնակիցներից ինքն ամենալավն էր. համենայն դեպս ոչ բումբում քելեքելեախառը ճղղում էր ֆալշ ոչ պոպոք-պնդուկ տեսք ուներ, ոչ էլ խեղճուկրակ ցեղասպանվածի կարգավիճակ:
Չե դե տենց ոնց կլինի, գեղեցիկին իլայի նայելը սխալ ա բոլոր ժամանակներում ու իրավիճակում: Մարդը երևի մի տարի ա դիետա ա պահել, շամաթվա մեջ մի 5 օր ֆիթնեսի ա գնացել, որ դու ասես «ո՞տ ա էլի»: Իսկ վերջին նշածդ հեչ հայեցի չի: Հայը պետք է լինի դարդոտ անտրամ ու վեշնի դժգոհ:

Նաիրուհի
11.05.2016, 22:24
2) իմ համար իրա մնացած երգերը ավելի լավն էին, որոնք եվրոտեսիլի հետ կապ չունեին, իսկ էս երգը մենակ բառերն էին լավը, որտև համապատասխանում էր իրա մտքին։ Ֆենիկսի մասին էր կարծեմ։ Մնացածը իմ սրտով չէր։ Որտև ես հետոն չտեսա։ Եթե ինքը բան ա քարոզում, ու՞ր ա հիմա։

Լիզ, եթե ստեղ մեզ իր մասին լուրեր չեն հասնում, չի նշանակում, թե ինքը էլ չկա, կորավ, մի հատ քարոզեց, հաղթեց ու պըրծ, իրեն էդքանն էր պետք։

Մենակ գուգլելուց «news» նշի, տես ինչքան թարմ բաներ է բերում իր մասին, իր մասնակցությամբ։ Վերջերս էլ կարծեմ ԱՄՆ-ում էր համերգ տվել։

Էս էլ (http://www.sabado.pt/cultura_gps/detalhe/conchita_wurst_vai_estar_esta_terca_feira_na_gulbenkian.html) արժի հայերեն թարգմանել ու տարածել, Հայաստանի մեծագույն մասն ինֆարկտ ստանա ու սկսի Գյուլբենկյանի հիշատակը քրֆել :D

GriFFin
11.05.2016, 22:29

Ես իրան սոց ցանցերում եմ ստալկերություն անում :)) էս մի տարի ա լուռ էր համեմատած անցած տարվա հետ։
Հ.Գ. ինչ որ մեկը անցած տարվա հաղթողին հիշու՞մ ա))

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

StrangeLittleGirl
11.05.2016, 22:56
մի 90%-ով(հեյ գիդի Սաշիկ) էս երգը հնգյակի երգ ա, չհաշված թառլանի բարեմասնությունները, որոնք էլի նպաստելու են հնգյակին հայտնվելուն
Էս երգը հնգյակի ե՞րգ: Ես չեմ հիշում ոչ մի բան էս երգից: Հատուկ երկու անգամ էլ լսել եմ, որ ջոկեմ՝ ինչ եք շուխուռ դնում:

Լավ, էլի, Բյուր։ Մի կողմից սենց ես ասում, բայց գրազ կգամ, անցած տարվա մեր մասնակցությունը չես ողջունում, չնայած 100%֊ով քո ասածն էր՝ շեշտը դրել էին «Հայաստանը ներկայացնելու» վրա։ «Baby, don't deny, տանայ֊նանայ»։

Իսկ Իվան օբյեկտիվորեն լավն ա՝ տարբեր տեսանկյուններից։ Ինչ էլ ասես, ինչքան էլ ասես ))
Հա՜, լավ հիշացրեցիր, թե ինչ էր անցյալ տարվանը, լրիվ մոռացել էի: Դրա վրա էի կատաղել ու որոշել, որ մինչև Հայաստանը լավ երգ չուղարկի, չեմ քվեարկելու: Ու որոշումս պահում եմ:
Օբյեկտիվորեն ո՞նց ա լավը: Ժողովուրդն իրա՞ն ա ընտրել ուղարկելու համար: :think

Անվերնագիր
11.05.2016, 23:09
Էս երգը հնգյակի ե՞րգ: Ես չեմ հիշում ոչ մի բան էս երգից: Հատուկ երկու անգամ էլ լսել եմ, որ ջոկեմ՝ ինչ եք շուխուռ դնում:

Այ ցավտ տանեմ խոմ մենք Լեվոնի ցույցին չե՞նք եկել, որ շուխուր դնենք :))
Հիմա ես էլ Կոնչիտայի երգը, ու Թաթայի վերջին զանգը չեմ հիշում էտ ի՞նչ կապ ունի :))

StrangeLittleGirl
11.05.2016, 23:09
Վերջը, տուն հասա, հիմա կարամ սաղ ասեմ: Ստեղ հարցը Իվետան չի: Կարար Եվա Ռիվասը լիներ, կարար Սիրուշոն լիներ, կարար Սաշիկը լիներ: Հարցն էն ա, որ բոլորին հավասար հնարավորություն չի տրվում, այսինքն՝ վերևից որոշում են, թե ով պիտի գնա: Հայաստանի մասնակցությունը Եվրատեսիլին Հայաստանում կատարվողի մինի տարբերակն ա: Ինչու՞ պիտի Գերմանիայի քաղաքացի արդեն որոշակի հաջողության հասած մեկը Հայաստանը ներկայացնի առանց որևէ մրցույթի: Ես էսքան շուխուռ չէի անի, եթե Հայաստանի ներսում մրցույթ անցկացվեր, լիքը մարդիկ մասնակցեին, ժողովրդի քվեարկությամբ Իվետան անցներ: Բայց փաստը մնում ա փաստ, որ բոլորը հավասար հնարավորություն չունեն: Մի օր դոնթ ձինայն ա, մի օր մեկի սիրուհի Եվա Ռիվասն ա, մի օր Նադեժդայի կապրիզն ու իրա աղջիկն ա, մի օր նախագահի հարսն ա: Բայց փաստը մնում ա փաստ, որ ուղարկում են ում ուզում են, ոչ թե օբյեկտիվորեն լավագույնին:

Էսքանից հետո, երբ ուղարկում են ում ուզում են, ուզում են նաև հաղթել: Ու դա ուզում են անել ոչ թե լավ երգով, այլ ուրիշ միջոցներով: Անցյալ տարի զռռոց դնելով էր, էս տարի քամակ բացելով ա: Դե պլյուս էլ չեմ ասում, որ սփյուռքի ձայները հա էլ մուրում են:

Ու ինչքան ուզում եք ասեք՝ Կոնչիտան շոու էր, ինչքան ուզում եք ասեք՝ Եվրատեսիլը ծիծիկի մրցույթ ա, փաստը մնում ա փաստ, որ ի վերջո երգն ա հաղթում: Հարցրեք Եվրատեսիլի ֆանատներին, որոնք ամեն մի մանրուք գիտեն Եվրատեսիլից: Նույնիսկ քաղաքական խաղերը չեն կարողանում լավ երգի ստացած ձայները չեզոքացնել: Մի հատ կասե՞ք երկու տարի առաջ Կոնչիտայի երգից լավը որ երգն էր, որ Կոնչիտան շոուի հաշվին հաղթեց: Կամ ցույց տվեք հաղթած մեկին, ով ծիծիկի, շոուի կամ ֆլանի հաշվին ա հաղթել: Ու եվրոպացիների կայֆավատը ոռաբաց երգչուհու նկատմամբ շատ բնական ա: Սաղ հարցն էն ա, որ Եվրոպային տուտուզով չես զարմացնի, որովհետև իրանք տուտուզի կարոտ չեն ու տուտուզին ձայն չեն տալու: Ու պարզ ա, որ Եվրոպան ղժժալու ա, երբ ինչ-որ պետություններ, որոնք առանձնապես Եվրոպա էլ չեն, երգի մրցույթին երգի փոխարեն տուտուզով են ներկայանում: Ու էդ ղժժալը ես ամեն տարի աչքովս եմ տեսնում, երբ հենց եվրոպացիների հետ հավաքվում եմ Եվրատեսիլ նայելու:

Շինարար
11.05.2016, 23:14
հիմա էս տարի Բյուր ո՞րն ա էն լավ երգը մասնակիցներից որ պիտի հաղթի, ասում եք՝ Ռուսաստանը՝ ըստ բուքմեյքերների, ես լսեցի Ռուսաստանը, ու եթե դա ա լավ երգը, խնդրում և պահանջում եմ այլևս չակնարկել, թե ես Արամ Ասատրյան եմ լսում, որովհետև Արամի երգացանկը դրա կողքին դասական երաժշտություն ա, Եվրատեսիլը ցանցառ ուրախ թեթևսոլիկ մրցույթ ա, պետք չի էդքան խորանալ ու ծանր տանել

laro
11.05.2016, 23:16
Չե դե տենց ոնց կլինի, գեղեցիկին իլայի նայելը սխալ ա բոլոր ժամանակներում ու իրավիճակում: Մարդը երևի մի տարի ա դիետա ա պահել, շամաթվա մեջ մի 5 օր ֆիթնեսի ա գնացել, որ դու ասես «ո՞տ ա էլի»: Իսկ վերջին նշածդ հեչ հայեցի չի: Հայը պետք է լինի դարդոտ անտրամ ու վեշնի դժգոհ:

Բա յարգե, բա յարգե. հայը ուր էլ լինի պիտի իրեն հայի նման պահի: Էս ինչ էր` անտարազ, անբան մեյդան էր մտել: Ամոթ ա, թուրքը տենում ուրախանում ա:

StrangeLittleGirl
11.05.2016, 23:25
Մի հատ էլ Ռուֆին պատասխանեմ :)

Բյուր, լավ էլի, դու լրիվ խառնում ես սաղ:

Նախ Եվրատեսիլում անհիշելի ժամանակներից ընդունված էր բեմում հանվելն ու բարեմասնությունները ցույց տալը: Ու ընդհանրապես վերջին 15+ տարիների ընթացքում Եվրատեսիլը դառել ա ծիծիկ-տուտուզների մրցույթ: Եթե բարեմասնություններդ բացեցիր, հաստատ բարձր տեղ կգրավես: Եթե սիրուն չես, ապա գժական շոու պիտի ցույց տաս: Եթե համ սիրուն ես, համ գժական շոու ունես, հաստատ կհաղթես: Ու էլի եմ ասում վերջին 10 տարիների հաղթողներից միակ կարգին երգը Սերբիայի Մոլիտվան էր, ոչ երգչուհին էր սիրուն, ոչ հրավառությամբ ու հոլոգրամներով շոու կար, ոչ էլ կիսամերկ պարողներ, փոխարենը շատ հաջող երգ կար ու հոյակապ կատարում: Իհարկե լավ կլիներ, որ ամեն տարի էլ սենց երգեր հաղթեին, բայց մասսաները ծիծիկ ու ոռ են պահանջում:
Էս քեզ 2010-ի հաղթողը.

https://www.youtube.com/watch?v=-qnsZgQe1tU
Տեսնու՞մ ես, որ մենակ Մոլիտվան չի: 2008-ին էլ Նորվեգիայի հաղթողը եսիմինչ շոու չուներ, բայց երգը լավն էր, հիմա էլ կարամ երգեմ: Ոչ էլ 2012-ին Դանիայի հաղթողի շոուն էր եսիմինչ: Կոնչիտան էլ առանց մորուքի էլ կհաղթեր: Էսքանը ոտի վրա հիշեցի: Դե հիմա դու ինձ ոռաբաց հաղթող ցույց տուր: Երևի մենակ Ադրբեջանը:

Հիմա գանք Իվետայի քաղաքացիությանը: Եթե նայես, շատ երկրներ ոչ քաղաքացիների են ուղարկել, կարծեմ անցած տարի Հունգարիան ներկայացնողը Ամերիկայի քաղաքացի էր, ու էլի շատերը կան տենց: Էս տարի Սան Մարինոն ամբողջ երկրում երգող մարդ չէր գտել, թուրքի էր ուղարկել, ով երևի Սան Մարինոյում մենակ տուրիստի կարգավիճակով ա եղել:

Ըստ էության, կարծում եմ՝ սխալ քաղաքականություն ա ուրիշ քաղաքացիությամբ մեկին ուղարկելը թույլ տալը: Տարիներ առաջ էլ Շվեյցարիան Սելին Դիոնին էր ուղարկել, հետո ի՞նչ: Ստեղ ինձ չի հետաքրքրում, թե մյուս պետություններն ինչ են անում ու ոնց են անում: Ինձ հետաքրքրում ա էն, որ Հայաստանում ընտրություն չի լինում, ում ուզում, ուղարկում են, հիմա արդեն նաև ոչ Հայաստանի քաղաքացու (ի դեպ, Եվա Ռիվասն էլ չէր, անցյալ տարվա ջահելների մի մասն էլ չէին):

Հիմա գանք ջահել ու դեռ ճանաչում չունեցող երգիչներին ուղարկելուն: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան գրեթե միշտ իրենց սուպերստարի, Voice-ի ու էդ նմանատիպ մրցույթների հաղթողներին ա ուղարկում, որոնք միշտ վերջին հորիզոնականներում են հայտնվում:
Նորից սխալ բան ես ասում: Դու էն պետությունների օրինակներն ես բերում, որոնք էդ մրցույթը լուրջ չեն ընդունում ու նույնիսկ հատուկ նենց մեկին են ուղարկում, որ հանկարծ չհաղթեն: Նույն Գերմանիան Եվրատեսիլին ուղարկելու համար հատուկ մրցույթ ա անցկացնում: Անցյալ տարի վերջին տեղ գրավեցին, որովհետև էդ մրցույթում հաղթողը հրաժարվել էր, երկրորդ տեղ գրավածին էին ուղարկել: Բայց էդ հաղթողի երգը շատ լավն էր, ու եթե չհրաժարվեր, կարող ա էս տարի Գերմանիայում լիներ Եվրատեսիլը: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ով որ տեղն ա գրավում, կարևոր ա, որ բոլորը հավասար հնարավորություն ունենան մասնակցելու, լավագույնն ընտրվի (լինի դա Voice-ի ոճով, թե ժողովրդի քվեարկությամբ), ոչ թե մեկը վերևից ասի, ու էդպես էլ լինի:

Ու ամենակարևորը շվեդ երգ գրողները: Էս վերջերս էդ երգ գրողների մասին մի հատ շատ հետաքրքիր հոդված էի կարդացել, որ գտնեմ, կդնեմ: Պարզվում ա, էդ շվեդները իսկական «մաֆիա» են ու իրենք Բիլբորդի չարթերի երգերի մեծ մասի հեղինակներն են: Ու շատ էլ չեն, մի 4-5 հոգի մարդ են, ովքեր աշխարհի ամենապոպուլյար երգերի հեղինակներն են ու իրենց հաճախորդները Բեյոնսեն, Ռիհաննան, Ջաստին Բիբերը, Թեյլոր Սվիֆտը ու մնացած հայտնի աստղերն են: Ադրբեջանի բոլոր Եվրատեսիլային երգերի հեղինակները էս շվեդներն են՝ արդյունքում Ադրբեջանը միշտ ֆինալ ա անցել, գրեթե միշտ լավագույն տասնյակում ա եղել ու մի անգամ էլ նույնիսկ հաջողացրել ա հաղթել: Իսկ եթե հայերը գրեին երգը, կստացվեր «Բում-Բում», «Ջան-ջան» կամ էլ «շուլավեյ-շուլալա»: Նենց որ շատ էլ ճիշտ են արել, որ մերոնք էլ են էս տարի շվեդներից երգ պատվիրել:
Շվեդ երգ գրողների մասին դու կարող ա մի շատ հետաքրքիր հոդված ես կարդացել, բայց ես իրանց մաֆիայի մասին շատ լավ գիտեմ ու դրա համար էլ էդ հարցը բարձրացնում եմ: Ադրբեջանն առնում ա էդ երգերը, թող առնի, բայց ես չեմ ուզում, որ Հայաստանն էլ նույն ոճով մասնակցի: Ու ոչ էլ ուզում եմ բում-բում կամ ջան-ջան լինի, այլ ուզում եմ՝ մրցույթ լինի, լավագույն երգը հաղթի, գնա Եվրատեսիլ:

StrangeLittleGirl
11.05.2016, 23:29
հիմա էս տարի Բյուր ո՞րն ա էն լավ երգը մասնակիցներից որ պիտի հաղթի, ասում եք՝ Ռուսաստանը՝ ըստ բուքմեյքերների, ես լսեցի Ռուսաստանը, ու եթե դա ա լավ երգը, խնդրում և պահանջում եմ այլևս չակնարկել, թե ես Արամ Ասատրյան եմ լսում, որովհետև Արամի երգացանկը դրա կողքին դասական երաժշտություն ա, Եվրատեսիլը ցանցառ ուրախ թեթևսոլիկ մրցույթ ա, պետք չի էդքան խորանալ ու ծանր տանել

Չգիտեմ, չեմ լսել: Բայց իմ ընկերներից մեկը, ով նաև Եվրատեսիլի գիտակ ա ու շատ լավ գլուխ հանում ա էդ մրցույթի երգերի որակից, ասում ա՝ Ռուսաստանը: Թող էլի ցանցառ ու թեթևսոլիկ լինի: Բայց ասում եմ՝ ինձ չի դզում, որ վրան էդքան փող են ծախսում ու ուղարկում իրանց ուզած մարդուն, ոչ թե ինչ-որ չափանիշներով լավագույնը ճանաչված մեկին:

StrangeLittleGirl
11.05.2016, 23:32
Չե դե տենց ոնց կլինի, գեղեցիկին իլայի նայելը սխալ ա բոլոր ժամանակներում ու իրավիճակում: Մարդը երևի մի տարի ա դիետա ա պահել, շամաթվա մեջ մի 5 օր ֆիթնեսի ա գնացել, որ դու ասես «ո՞տ ա էլի»: Իսկ վերջին նշածդ հեչ հայեցի չի: Հայը պետք է լինի դարդոտ անտրամ ու վեշնի դժգոհ:
Գեղեցիկին գեղեցկության մրցույթում նայեք: Սա երգի մրցույթ ա, ես երգ եմ ուզում:

Անվերնագիր
11.05.2016, 23:40
Գեղեցիկին գեղեցկության մրցույթում նայեք: Սա երգի մրցույթ ա, ես երգ եմ ուզում:

Որ մենակ երգի մրցույթ լիներ ռադիոով կլսցնեյին․ ես էլ համ լսում եմ համ նայում, էս դեպքում ավելի շատ նայում :)) :

StrangeLittleGirl
11.05.2016, 23:44
Որ մենակ երգի մրցույթ լիներ ռադիոով կլսցնեյին․ ես էլ համ լսում եմ համ նայում, էս դեպքում ավելի շատ նայում :)) :
Հեռուստատեսային մրցույթ ա ;)

Շինարար
11.05.2016, 23:46
Գեղեցիկին գեղեցկության մրցույթում նայեք: Սա երգի մրցույթ ա, ես երգ եմ ուզում:

անկեղծ զարմանում եմ, որ էսքան լուրջ ես ընդունում :dance

Անվերնագիր
11.05.2016, 23:49
Հեռուստատեսային մրցույթ ա ;)

էտ եմ ասում էլի

StrangeLittleGirl
11.05.2016, 23:52
էտ եմ ասում էլի
Երգի ու կենդանի կատարման: Բայց երգի կատարման:

laro
12.05.2016, 00:06
Բյուր էդ շորի ինչն էր ոռաբաց: Շոր էր էլի, բեմական սիրուն հագուստ: Իրեն էլ սազում էր, ներդաշնակ էր ամեն ինչ: Ուրիշ բան որ մենք չգիտես ինչ կպած ուզում ենք հաղթենք, թե ինչի համար ու ինչի վրա հույս դնելով չգիտեմ: Զզվում եմ, երբ սփյուռքից մուրում են քվե, սփյուռք լինեի կարող ա նեվայինանայի ոչ մի բան էլ չանեի: Ավելի ճիշտ, եթե բումբումի կարգի բան լիներ հաստատ չէի քվեարկի: Չեմ ասում եսիմինչ էր, սիրեցի երգը, չէ. շարքային եվրատեսիլի երգ էր: Բայց Իվետան արի համաձայի, որ լավ կատարեց ու շորն էլ լավն էր, Շոուն էլ չափավոր, Ռուսաստանի նման շոկի հաշվին չէր ամեն ինչ: Թե չէ շորը հա շորը, հա ոտք էր երևում էր էլի, տեսար դու:
Ես մենակ մի բան չեմ հասկանում. Ինչին ա պետք մեր հաղթակը: Ոչ ֆինանս ունենք հաղթելու դեպքում մրցույթը կազմակերպենք մեր երկրում (չնայած իմ իմանալով ծախսերը իրենք են հոգում, բայց ամեն դեպքում հաստատ Հայաստանը անկախ դրանից գումար կծախսի ահագին), ոչ էլ եվրոպային ցուցադրելու ինչ-որ բան: Իմաստը որն ա էդքան ֆինանս ծախսելու: Մեզ պետք ա որ մեզ ճանաչեն, խոսեն մեր մասին? Մենք դրա տակից պատվով կարանք դուրս գանք?

StrangeLittleGirl
12.05.2016, 00:28

Սովորական շոր չի: Սովորաբար մարմնի էն հատվածները, որոնք ինքը ցուցադրում ա, մարդիկ (անկախ սեռից) ի ցույց չեն դնում: Ու բնական ա, որ աչք ա զարնում: Ու էփած հավին էլ ա հասկանալի, որ էդ հագուստը չեն ընտրել ուղղակի բեմական հագուստ ընտրելու համար, այլ ընտրել են, որ մի քանի ձայն էլ քամակի հաշվին հավաքեն:

Ես մենակ մի բան չեմ հասկանում. Ինչին ա պետք մեր հաղթակը: Ոչ ֆինանս ունենք հաղթելու դեպքում մրցույթը կազմակերպենք մեր երկրում (չնայած իմ իմանալով ծախսերը իրենք են հոգում, բայց ամեն դեպքում հաստատ Հայաստանը անկախ դրանից գումար կծախսի ահագին), ոչ էլ եվրոպային ցուցադրելու ինչ-որ բան: Իմաստը որն ա էդքան ֆինանս ծախսելու: Մեզ պետք ա որ մեզ ճանաչեն, խոսեն մեր մասին? Մենք դրա տակից պատվով կարանք դուրս գանք?
Էդ ես էլ չեմ հասկանում: Ծախսերի մենակ մի մասն են իրանք հոգում, մնացածը պիտի Հայաստանը տա: Ու շատ տխուր ա, երբ լիքը ուրիշ խնդիրներ ունեցող Հայաստանը մի հատ էլ ստիպված լինի Եվրատեսիլ անցկացնել: Ու եթե մեզ ճանաչեն ու խոսեն մեր մասին, էս պահին ոչ մի լավ բան չունեն խոսելու: Գոնե դրանից վախենան ու չուզենան հաղթել:

John
12.05.2016, 00:40
Էռնեկ չէ՞ր Հայաստանի մասին Եվրատեսիլից դուրս էլ լսեին: Հիմա իրականությունն էդ ա. էնքան չկանք, որ Եվրատեսիլում են մենակ մեր անունը լսում, էն էլ էս ձևով:

Բյուր, ախպոր պես, մի չափազանցրու էդքան։
Ֆրանսիայում հարցրու հայ, տես ո՞ւմ անունը կտան։
Նույն Գերմանիայում Հենոն ու Արթուրը շատ ավելի հայտնի հայեր են, քան Իվետան։
Ամբողջ աշխարհի շախմատասերներն էլ Արոնյանով գիտեն Հայաստանը։
Ծանրամարտով հետաքրքրվողներն էլ արժանի հայերի գիտեն։
Ըմբշամարտով հետաքրքրվողներն էլ։
Էն, որ Դանիայում Քիմով ու Իվետայով են հայերին ճանաչում, էդ խոսում ա դանիացիների մասին, այլ ոչ հայերի։ Ոնց որ ասում ա էն անեկդոտում՝ ամեն մարդ իր շրջապատին ա ճանաչում ու իր հետաքրքրությունների սահմաններում։ Եթե էդ մարդկանց ոռն ա հետաքրքրվում՝ պարզ ա իրանց կիմանան։

Օբյեկտիվորեն ո՞նց ա լավը: Ժողովուրդն իրա՞ն ա ընտրել ուղարկելու համար: :think

Ժողովուրդը որ ընտրեր՝ հհկ-ից էր լինելու հաղթողը, հազիվ թե գոհ մնայիր :D

Ներսես_AM
12.05.2016, 00:41
Բյուր էս ինչ մի ծանր ես տանում։ Մեկը ինձ համար եթե մարդը հայաստանի մասին Եվրոտեսիլով պիտի կարծիք կազմի‎ ու ընդհանրացումներ անի, ինքն էլ իրա կարծիքն էլ։ Մենք հայերս էլ նենց ոչինչ լավ ենք էդ գործում։ Դրա համար հայերի մոտ սաղ ռուսներն ու ուկրաինացի աղջկերքը պոռնիկ են, տղերքը ալկաշ, գերմանացիք ռոբոտ, սկանդինավները սառած տոլմա, անգլիացիք շովինիստ, ամերիկացիք դեբիլ, հոլանդացիք ուռած գոմիկ, ռումինացիք ցիգան, հույները լոդր և այլն։

Ներսես_AM
12.05.2016, 00:44
Մեկ էլ էս հինգ տարվա մեջ իմ ծանոթներից մեկը չկար Եվրոտեսիլ նայեր գար ինձ մի բան ասեր։ Դանիացիքին ու Հոլանդացիներին դրա վրա տարա՞ծ ա չեմ հասկանում‎։

StrangeLittleGirl
12.05.2016, 00:47
Բյուր, ախպոր պես, մի չափազանցրու էդքան։
Ֆրանսիայում հարցրու հայ, տես ո՞ւմ անունը կտան։
Նույն Գերմանիայում Հենոն ու Արթուրը շատ ավելի հայտնի հայեր են, քան Իվետան։
Ամբողջ աշխարհի շախմատասերներն էլ Արոնյանով գիտեն Հայաստանը։
Ծանրամարտով հետաքրքրվողներն էլ արժանի հայերի գիտեն։
Ըմբշամարտով հետաքրքրվողներն էլ։
Էն, որ Դանիայում Քիմով ու Իվետայով են հայերին ճանաչում, էդ խոսում ա դանիացիների մասին, այլ ոչ հայերի։ Ոնց որ ասում ա էն անեկդոտում՝ ամեն մարդ իր շրջապատին ա ճանաչում ու իր հետաքրքրությունների սահմաններում։ Եթե էդ մարդկանց ոռն ա հետաքրքրվում՝ պարզ ա իրանց կիմանան։

Ժողովուրդը որ ընտրեր՝ հհկ-ից էր լինելու հաղթողը, հազիվ թե գոհ մնայիր :D
Հոս, նենց ես ասում, ոնց որ սաղ օրը Եվրոպայում ես, անգիր գիտես, թե ինչ ռեակցիա են տալիս: Փաստը մնում ա փաստ, որ միջին վիճակագրական եվրոպացին անկախ ազգությունից առաջին հերթին հայերին Եվրատեսիլով գիտի: Հիմա կարող ա մի ֆրանսիացի հայ հարևան ունի, գիտի, որ Շառլը հայ ա (իրականում չգիտեն), ֆուտբոլասեր նեմեցը Հենոյին գիտի, բայց մասնավոր դեպքերը հանած Հայաստանի մասին առաջին անգամ Եվրատեսիլում են լսում: Ավելին ասեմ, շատ անգամ ասում են` Հայաստանը վաբշե ինչ գործ ունի եվրոպական մրցույթում:

Նաիրուհի
12.05.2016, 00:49
Հոսոն չգիտեմ ինչքանով անգիր գիտի, բայց դե մենք էլ մեր սպորտային հետաքրքրություններն ունենք :)) տենց ֆորումներ ենք քրքրում, հլը մեկը չեղավ՝ ասեր. «Միկին էն քամակը բաց աղջկա երկրից է» :D

StrangeLittleGirl
12.05.2016, 00:51
Բյուր էս ինչ մի ծանր ես տանում։ Մեկը ինձ համար եթե մարդը հայաստանի մասին Եվրոտեսիլով պիտի կարծիք կազմի‎ ու ընդհանրացումներ անի, ինքն էլ իրա կարծիքն էլ։ Մենք հայերս էլ նենց ոչինչ լավ ենք էդ գործում։ Դրա համար հայերի մոտ սաղ ռուսներն ու ուկրաինացի աղջկերքը պոռնիկ են, տղերքը ալկաշ, գերմանացիք ռոբոտ, սկանդինավները սառած տոլմա, անգլիացիք շովինիստ, ամերիկացիք դեբիլ, հոլանդացիք ուռած գոմիկ, ռումինացիք ցիգան, հույները լոդր և այլն։
Ներս, ստերեոտիպներ սաղ ազգերի մոտ սաղ ազգերի մասին կա: Բայց երբ Հայաստանի տեղը չգիտեն, լուրերում Հայաստանի մասինբան չկա, իսկ երգի մրցույթին երգի փոխարեն քամակով ենք ներկայանում, մեկը ես հեչ լավկարծիք չէի կազմի Հայաստանի մասին: Ու տխուրն էն ա, որ ախր ճիշտ կլինեի: Երգի մրցույթին քամակով ներկայանալն արտացոլում ա տխուր հայ իրականությունը, թե ոնց ա ատամնաբույժը ավիաընկերության տեր, ֆիզկուլտ ավարտածը գլխավոր բժիշկ, անգլերենի դասատուն անգլերեն չգիտի և այլն:

John
12.05.2016, 00:59
Հոս, նենց ես ասում, ոնց որ սաղ օրը Եվրոպայում ես, անգիր գիտես, թե ինչ ռեակցիա են տալիս: Փաստը մնում ա փաստ, որ միջին վիճակագրական եվրոպացին անկախ ազգությունից առաջին հերթին հայերին Եվրատեսիլով գիտի: Հիմա կարող ա մի ֆրանսիացի հայ հարևան ունի, գիտի, որ Շառլը հայ ա (իրականում չգիտեն), ֆուտբոլասեր նեմեցը Հենոյին գիտի, բայց մասնավոր դեպքերը հանած Հայաստանի մասին առաջին անգամ Եվրատեսիլում են լսում: Ավելին ասեմ, շատ անգամ ասում են` Հայաստանը վաբշե ինչ գործ ունի եվրոպական մրցույթում:
Բյուր ջան, ես Եվրոպայում չեմ սաղ օրը, բայց եթե իսկապես Եվրատեսիլով ա միջին եվրոպացին Հայաստանին ճանաչում (էդքան ցա՞ծր ա մակարդակը), լավ չի էլի։ Ասենք ոչ մի սպորտով չեն հետաքրքրվում, բայց Եվրատեսիլով հետաքրքրվո՞ւմ են։ Է՞դ ա միջին եվրոպացին քո ասելով։ Մեր հարևանի աղջկա նման էլի, ինքն էլ Ավստրային Կոնչիտայով ա ճանաչում։ Օք ա, ի՞նչ ա եղել :) Երբ որ մարդ չգիտի, թե որ երկիրը որ աշխարհամասում ա՝ էդ ցածր աշխարհագրական գիտելիքների մասին է խոսում։ Հա, հիմա կասես ինչների՞ն է պետք։ Ինձ էլ Բիրման ու Սան Մարինոն կյանքում պետք չեն եկել, բայց գիտեմ որը որ աշխարհամասում է։ Իսկ էդ զարմացողները երևի զարմանքով հայտնաբերել են, որ Ավստրալիան էլ է չէ՞ Եվրոպայում :D

John
12.05.2016, 01:02

Բյուր, իսկապես չեմ հասկանում, ինչի՞ց ես դժգոհ։ Ոռի ա վիճակը, ի՞նչ ուղարկեինք :D

StrangeLittleGirl
12.05.2016, 01:04

Հոս, Եվրատեսիլից տեղյակ լինելու համար պարտադիր չի Եվրատեսիլով հետաքրքրվել: Իրանց հանրային հեռուստտեսություններով շաբաթ իրիկունը ցուցադրվքղ շոու ա: Ընդամենը պիտի հեռուստացույցը միացրած լինի: Հետո էլ օրերով թերթերն են գրում: Իսկ սպորտը ու մնացած բաներն իմանալու համար պարտադիր պիտի հետաքրքրվես: Շարքային եվրոպացին Եվրատեսիլի մասին էնքան բան չգիտի, ինչքան մենք: Ինքը շաբաթ իրիկուն միացնում ա հեռուստացույցը, ասում ա` վայ, Եվրատեսիլը, տեսնեմ ինչ կա: Ու տեսնում ա Արմենիա, ոռաբաց աղջիկ: Ու ասում ա`շալվարը մոռացել ա հագնի:

StrangeLittleGirl
12.05.2016, 01:06
Բյուր, իսկապես չեմ հասկանում, ինչի՞ց ես դժգոհ։ Ոռի ա վիճակը, ի՞նչ ուղարկեինք :D
Պարզ գրել եմ ինչից եմ դժգոհ: Կարճ. երգից, երկար` որ իրանք են որոշում ով գնա դրա բոլոր բացասական հետևանքներով:

John
12.05.2016, 01:13
Հոս, Եվրատեսիլից տեղյակ լինելու համար պարտադիր չի Եվրատեսիլով հետաքրքրվել: Իրանց հանրային հեռուստտեսություններով շաբաթ իրիկունը ցուցադրվքղ շոու ա: Ընդամենը պիտի հեռուստացույցը միացրած լինի: Հետո էլ օրերով թերթերն են գրում: Իսկ սպորտը ու մնացած բաներն իմանալու համար պարտադիր պիտի հետաքրքրվես: Շարքային եվրոպացին Եվրատեսիլի մասին էնքան բան չգիտի, ինչքան մենք: Ինքը շաբաթ իրիկուն միացնում ա հեռուստացույցը, ասում ա` վայ, Եվրատեսիլը, տեսնեմ ինչ կա: Ու տեսնում ա Արմենիա, ոռաբաց աղջիկ: Ու ասում ա`շալվարը մոռացել ա հագնի:

Ո՞ւ։ Ի՞նչ կփոխվեր, եթե էդ նույն շարքային եվրոպացին էդ նույն սցենարով, վերջում տեսներ Արմենիա, Սիլվա Հակոբյան (ՀՀ քաղաքացի, զրոյից Հայաստանում կարիերա արած), քիթը մոռացել ա օպերացիա անի։

Նայի, Կոնչիտայի մոմենտով ասում էիք «երգի մրցույթ ա, պետք չի արտաքինին նայել, երգը լսեք, երգը»։ Ու էդ եվրոպաներում, շաբաթ իրիկուն միացնում են տվ-ն ու հո՜պ, միանգամից կարծիք են կազմում մի ամբողջ երկրի ու ազգի մասին, միայն երգի մրցույթին ներկայացած հայուհու բեմական զգեստի՞ց։ Լո՞ւրջ ես ասում։
Տարին մի անգամ ա էս անտեր մրցույթը։ Էդ մի անգա՞մն են դանիացիք շաբաթ իրիկունը տվ միացնում։ Բա ասա իրանց ֆուտբոլի հավաքականի խաղերը նայեն մեկ-մեկ, տեսնեն հլը ի՞նչ կա չկա։ Ով մոտդ Իվետայի հագնվածքի հետ կապված էշ-էշ դուրս կտա, էս լինքը ուղարկի թող թարմացնի հիշողությունը, տեղը բերի հայերին։

https://www.youtube.com/watch?v=KvomVDJcJyg

Շինարար
12.05.2016, 01:59
Շարքային եվրոպացին Եվրատեսիլի մասին էնքան բան չգիտի, ինչքան մենք: Ինքը շաբաթ իրիկուն միացնում ա հեռուստացույցը, ասում ա` վայ, Եվրատեսիլը, տեսնեմ ինչ կա: Ու տեսնում ա Արմենիա, ոռաբաց աղջիկ: Ու ասում ա`շալվարը մոռացել ա հագնի:Բյուր, դու պատկերացնո՞ւմ ես ինչ անմակարդակ կատեգորիայի մասին ես խոսում, ասենք՝ ոնց մեզ պահենք, որ բամբասկոտ տականը անուն չկպցնի, դրա դեմն առնել չկա, մի բան ասելու են, միջին եվրոպացին, իմ պտկերացմամբ, կիսամերկ երգչուհի տեսնելիս դժվար արտահայտվի, ասենք՝ Բեյոնսե չեն տեսե՞լ, թե՞ Մադոննայի տուտուզը էկրանով մեկ չեն տեսել, դրական մարդը կտանի, կվայելի իր մտերիմների շրջապատում, բացասական մարդը՝ ինչ էլ անես, անուն ա կպցնելու, ախպոր պես, արդեն անհանգստանում եմ քեզ համար, Դանիայում ահագնացող պահպանողական շարժումը վրադ բացասաբար ա անդրադառնում:P

Նաիրուհի
12.05.2016, 02:06
Դե ընդհանուր առմամբ մեզ մոտ էլ որ հեռուստացույցը միացրած է լինում, մարդիկ «Կիսաբաց լուսամուտներ» են նայում, ասում են՝ վայ քու, էս Դալարիկն էս ինչ անմակարդակ տեղ է, ստեղ սաղ Ժուժու են։

Հլը մերոնք գեյ տեսնելու սովոր չեն, եվրոպացիք էլ աչքիս բաց ոտք չեն տեսել :think

Գալաթեա
12.05.2016, 02:17
Բյուր, տեղից էլ բոլորը քեզ են գրում, դառել ա՝ "սաղով մեկի վրա" կլասիկ դեպքերից, բայց դե դու քեզ էդ դրության մեջ դրեցիր, պիտի ես էլ ասեմ։

Ինչի՞ ես տենց վատ վերաբերվում նրան, որ մարդ ենք ուղարկում հաղթելու համար։ Ես օրինակ վատ էի զգում նրանից, որ տարի տարիի հետևից մարդ էր գնում, որտև ինքը պետության առաջին հարսն ա, որտև իրա սիրածը կարա Հայաստանը թեյավճար թողնի ռեստորանում, որտև "Մաաաամ, ես էլ եմ ուզուուուուում, նենց արա ես էլ գնաաաաաամ", որտև մեզ 15 թվին կոտորել են, որտև Արամ ՄՊ Երեքը դեմք ա ու ամենալավը ինքը գիտի դրա մասին։
Ու՞, որի դեպքում հաղթելու շանս կար։ Ո՞ր մեկը առանց ֆալշի երգեց։ Ո՞վ կարացավ իրա երգը կատարի ուղղակի, ավել բան չէինք ուզում։

Ասում ես ՝հայկական տարր լինի՝ ճանաչեն։ Եվան գնացել ծիրանի կուտ էր տնկում, ո՞ր մի եվրոպացին հասկացավ, որ դա քո երկրի խորհդանիշներից ա, էդ որ ասում ես՝ էս շոուով են սովորում մեր մասին, հլը մեկից հարցրու, ու՞մ մի տեղին էր էդ ծիրանի ինֆորմացիան։ Կամ ասենք դու Մակեդոնիայի մասին ի՞նչ ես սովորել էս շոուից։
Կամ դոնթ դինայը։ Էլի ո՞ղբ, էլի՝ բադասխան բիդի դա՞ք։ Միջին եվրոպացիդ երևի լսել ասել ա՝ արա դե մորթած պահիք էլի, լավ կոտորեին, մի էշ երգ պակաս լսեինք։

Հիմա էս մարդուն, համենայն դեպս կարացածի չափ ուղարկել են հաղթելու։ Երգը խազ առ խազ եվրատեսիլյան ա, սկսած ուուոււո-ով, (էսօր ցերեկը լսեցի առաջին անգամ), շոուի դիզայնով, իրա կանգնած դիրքերով, պրոֆիլ անֆաս, վերջացրած լուսավորումով։

Ոռի հետ կապված աղմուկը բացարձակ չեմ հասկանում։ Խեղճ Եվրոպա, ոչ տեսել էր բաց ոտեր, ոչ էլ, քալչըրըլ շոկ տարան
Ոչ առաջին բաց հագածն ա էդտեղի, ոչ էլ վերջին։ Էն հայու գեն պահն ա երևի, որ հայ աղջիկը չի կարա բոզ լինի։ ԴՆԹ-ից ջնջած ա։

Քաղաքացի չլինելուց բողոքելդ էլ չգիտեմ, մարդը քո պես թողել գնացել ա երկրից զզված, բայց մեկ ա ուզում ա հաղթանակ բերի, ինչ վատ ա։
Իսկ էդ սաղովի ընտրել բան, էդ սուտ ա։ Հետսովետական երկրներում դա չլինող բան ա։ Ժյուրին տաս հոգուց ընտրեր՝ էլի մեկի ինչ-որ մեկն էր լինելու, մարդկանց զանգերով լիներ՝ դրա ձևերն էլ գիտեն։

Մի տար տենց ծանր։
Էս պահին ինքը էնքան ներկայացրեց Հայաստանն ու մեզ ամենահուզող հարցը՝ որքանով որ կարար՝ Արցախի դրոշը կոկորդները մտցնելով։
Լավաշ թխելուց ու վիրտուալ քարտեզի վրա ծովից ծովը գծելուց ավելի լավ էր։

Շինարար
12.05.2016, 02:19
Հոս, նենց ես ասում, ոնց որ սաղ օրը Եվրոպայում ես, անգիր գիտես, թե ինչ ռեակցիա են տալիս: Փաստը մնում ա փաստ, որ միջին վիճակագրական եվրոպացին անկախ ազգությունից առաջին հերթին հայերին Եվրատեսիլով գիտի: Հիմա կարող ա մի ֆրանսիացի հայ հարևան ունի, գիտի, որ Շառլը հայ ա (իրականում չգիտեն), ֆուտբոլասեր նեմեցը Հենոյին գիտի, բայց մասնավոր դեպքերը հանած Հայաստանի մասին առաջին անգամ Եվրատեսիլում են լսում: Ավելին ասեմ, շատ անգամ ասում են` Հայաստանը վաբշե ինչ գործ ունի եվրոպական մրցույթում:

Բյուր, Հայաստանի մասին մարդկանց մեծ մասը գենոցիդով գիտի, բա դու ոնց ես հայ, թուրքերը սաղին չեն կոտորե՞լ բա, բայց իհարկե հազվագյուտ մարդիկ եմ հանդիպել, որ որևէ հայ ծանոթ ունեցած չլինեին մինչև ինձ, առաջին քրիստոնյա երկիր, ռոք սիրողները՝ սիսթեմ, մարդկանց մեծ մասը՝ Շեր, Շարլին իմացողերը՝ Շարլ, երաժշտությամբ հետաքրքվողները՝ Կոմիտաս, Խաչատրյան, կինոսերները՝ Փարաջանով, լիքը մարդիկ՝ Մասիսը մերն է, ալկոհոլիկները՝ էս տղերքն են գինին ստեղծել, հայկական տեռորզմ, ոը իհարկե վատ բան էր, բայց իրանք ֆուտբոլի ֆանատների ու թատրոնի հանդիսատեսի վրա չէին ուժերը չափում, հայկական ազգայնականությունը ագրեսիվ ազգայնականություն չի, խի դուք որտեղ սփյուռք չունեք, իմ պապաս ինձ միշտ ասել ա՝ հայերի հետ դու ընկերություն արա, էս մեջբերումներ են լիքը տարբեր մարդկանցից, էն մեր հայերով հպարտացած հայերից մենակ երևի Վիլյամ Սարոյանի անունը դեռ տվող չի եղել, ոչ միայն գերմանացի ֆուտբոլասերները, այլ ընդհանրապես ֆուտբոլոասերները՝ Հենրիկ Մխիթարյան, բա Ղարաբաղյան կոնֆլի՞կտը, չնայած ես կոնկրետ չեմ հարցնում, մարդիկ քաղաքավարի են, ուզում են ցույց տալ, որ ծանոթ են մեր հարուստ և բազմադարյա մշակույթին:Դ բա դուդուկը, Ջիվան Գասպարյան հու փլեյդ ուիզ Փիթը Գեբրիըլ դդդ

որ տենց հայտնի հայերից ու Հայաստանի մշակույթից խոսք ա գնում՝ առաջինը ես եմ, որ Քիմի Քարդաշյանի անունը տալիս եմ:ԴԴ երևի մտածում են՝ վատ կզգամ՝, թե ինչ, իհարկե ես էլ իմ գիտելիքներն եմ ցուցադրում ամեն ազգի մոտ, որ սևերես չմնանք:ԴԴ ասենք Հոլանդիա՝ սնկեր, գեյեր, վայ կեցցեք դուք բան, Իրան՝ Ֆիրդուսի, Օմար Խայյամ, Միջին Ասիական ցանկացած երկրացու մոտ՝ Չինգիզ Այտմատով, ինչ անեմ, մենակ էդ գիտեմ:ԴԴ Ամերիկա՝ Օբամա, Հիլարի, ՏրամպԴԴ Շոտլանդիա՝ Ռոբերտ Բըրնս, Ռոբինզոն Կրուզու, Շոն Քոնների, ասելս էն ա՝ թեթև տար, նորմալ մարդիկ եվրոտեսիլին բացքամակ երգիչներ ուղարկող երկրների մասին վատ կարծիք չեն կազմի

StrangeLittleGirl
12.05.2016, 10:06
Ո՞ւ։ Ի՞նչ կփոխվեր, եթե էդ նույն շարքային եվրոպացին էդ նույն սցենարով, վերջում տեսներ Արմենիա, Սիլվա Հակոբյան (ՀՀ քաղաքացի, զրոյից Հայաստանում կարիերա արած), քիթը մոռացել ա օպերացիա անի։

Նայի, Կոնչիտայի մոմենտով ասում էիք «երգի մրցույթ ա, պետք չի արտաքինին նայել, երգը լսեք, երգը»։ Ու էդ եվրոպաներում, շաբաթ իրիկուն միացնում են տվ-ն ու հո՜պ, միանգամից կարծիք են կազմում մի ամբողջ երկրի ու ազգի մասին, միայն երգի մրցույթին ներկայացած հայուհու բեմական զգեստի՞ց։ Լո՞ւրջ ես ասում։
Տարին մի անգամ ա էս անտեր մրցույթը։ Էդ մի անգա՞մն են դանիացիք շաբաթ իրիկունը տվ միացնում։ Բա ասա իրանց ֆուտբոլի հավաքականի խաղերը նայեն մեկ-մեկ, տեսնեն հլը ի՞նչ կա չկա։ Ով մոտդ Իվետայի հագնվածքի հետ կապված էշ-էշ դուրս կտա, էս լինքը ուղարկի թող թարմացնի հիշողությունը, տեղը բերի հայերին։

https://www.youtube.com/watch?v=KvomVDJcJyg
Հոս, երգի մրցույթ ա, քիթը ի՞նչ կապ ունի: Նավսյակի ասեմ, որ էս խաղից հետո Դանիան երկու անգամ Հայաստանին կրել ա, նենց որ դա փաստարկ չի: Հազար անգամ ասեցի՝ ստեղ հարցը հագնվածքը չի, այլ էն, թե ոնց ա Հայաստանը մասնակցում, էդ բոլորի համակցությունը:

Բյուր, դու պատկերացնո՞ւմ ես ինչ անմակարդակ կատեգորիայի մասին ես խոսում, ասենք՝ ոնց մեզ պահենք, որ բամբասկոտ տականը անուն չկպցնի, դրա դեմն առնել չկա, մի բան ասելու են, միջին եվրոպացին, իմ պտկերացմամբ, կիսամերկ երգչուհի տեսնելիս դժվար արտահայտվի, ասենք՝ Բեյոնսե չեն տեսե՞լ, թե՞ Մադոննայի տուտուզը էկրանով մեկ չեն տեսել, դրական մարդը կտանի, կվայելի իր մտերիմների շրջապատում, բացասական մարդը՝ ինչ էլ անես, անուն ա կպցնելու, ախպոր պես, արդեն անհանգստանում եմ քեզ համար, Դանիայում ահագնացող պահպանողական շարժումը վրադ բացասաբար ա անդրադառնում:P
Շին, դու վաբշե չես ջոկում՝ ինչ եմ ասում: Ես խոսում եմ ընդհանրապես շարքային դանիացու մասին ու շարքային դանիացին շատ ճիշտ պատկերացում կկազմի Հայաստանի մասին էս մրցույթը նայելով, որովհետև կջոկի, որ Հայաստանում ոչ թե լավագույն երգն են ուղարկում, այլ տուտուզ են ընտրում բացելու, ոչ թե բոլորը հավասար հնարավորություն ունեն գնալու, այլ ոմանք արտոնյալ են, ոչ թե լավ երգով են ուզում հաղթել, այլ սփյուռքի ձայներով, բաց տուտուզներով ու այլ զարտուղի ճանապարհներով: Եթե քեզ դզում ա, որ Հայաստանը տենց երկիր ա, ինձ հեչ չի դզում:

StrangeLittleGirl
12.05.2016, 10:23
Վախ մամա ջան: Դուք վաբշե ջոկու՞մ եք ես ինչ եմ ասում:

[COLOR="#2F4F4F"]Բյուր, տեղից էլ բոլորը քեզ են գրում, դառել ա՝ "սաղով մեկի վրա" կլասիկ դեպքերից, բայց դե դու քեզ էդ դրության մեջ դրեցիր, պիտի ես էլ ասեմ։

Ինչի՞ ես տենց վատ վերաբերվում նրան, որ մարդ ենք ուղարկում հաղթելու համար։ Ես օրինակ վատ էի զգում նրանից, որ տարի տարիի հետևից մարդ էր գնում, որտև ինքը պետության առաջին հարսն ա, որտև իրա սիրածը կարա Հայաստանը թեյավճար թողնի ռեստորանում, որտև "Մաաաամ, ես էլ եմ ուզուուուուում, նենց արա ես էլ գնաաաաաամ", որտև մեզ 15 թվին կոտորել են, որտև Արամ ՄՊ Երեքը դեմք ա ու ամենալավը ինքը գիտի դրա մասին։
Ու՞, որի դեպքում հաղթելու շանս կար։ Ո՞ր մեկը առանց ֆալշի երգեց։ Ո՞վ կարացավ իրա երգը կատարի ուղղակի, ավել բան չէինք ուզում։
Գալ, շատ ճիշտ ես ասում: Ես էլ եմ վատ վերաբերվում, որ տարին տարվա հետևից ինչ-որ մեկին ինչ-որ պատճառով են ուղարկում: Իվետան էլ բացառություն չի, էդ շարքից ա: Թե՞ ինչ-որ ներհայաստանյան մրցույթ են արել, Իվետան էդ երգով հաղթել ա, էդ էլ ուղարկում են: Ես վատ եմ վերաբերվում, որ հաղթել ուզում են ոչ թե լավ երգի հաշվին, այլ մնացած բոլոր գործոնների, որոնք շատ ավելի քիչ են դեր խաղում, քան լավ երգը: Ես վատ եմ զգում, որ նախորդ բոլոր տարիների նման էս տարի էլ են նույն բանն անում: Բայց չգիտես ինչու, սաղդ Իվետային դրած պաշտպանում եք, իսկ նախորդ տարիներինը տեսնում եք: Կարա՞ք ասեք էս տարվանն ինչով ա տարբերվում նախորդներից:

Ասում ես ՝հայկական տարր լինի՝ ճանաչեն։ Եվան գնացել ծիրանի կուտ էր տնկում, ո՞ր մի եվրոպացին հասկացավ, որ դա քո երկրի խորհդանիշներից ա, էդ որ ասում ես՝ էս շոուով են սովորում մեր մասին, հլը մեկից հարցրու, ու՞մ մի տեղին էր էդ ծիրանի ինֆորմացիան։ Կամ ասենք դու Մակեդոնիայի մասին ի՞նչ ես սովորել էս շոուից։
Գալ, ես տենց բան չեմ ասել: Չեմ ասել: Չեմ ասել: Ցույց տվեք մի տեղ, որ ասել եմ: Ասել եմ՝ լավ երգ: Ասել եմ՝ ինչ-որ կերպ քվեարկության մասնակցած, հաղթած երգ: Ուզում ա ուգանդական լինի, ինչական ուզում ա լինի: Բայց ասել եմ՝ երգ: Երգ: Երգ: Ընտրված երգ: Մի քանի անգամ ասեմ, որ տեղ հասնի:

Կամ դոնթ դինայը։ Էլի ո՞ղբ, էլի՝ բադասխան բիդի դա՞ք։ Միջին եվրոպացիդ երևի լսել ասել ա՝ արա դե մորթած պահիք էլի, լավ կոտորեին, մի էշ երգ պակաս լսեինք։

Է բա էդ եմ ասում, ամեն տարի նույն քաքն ա: Բայց դուք ասում եք՝ էս տարվա քաքը համով ա:

Հիմա էս մարդուն, համենայն դեպս կարացածի չափ ուղարկել են հաղթելու։ Երգը խազ առ խազ եվրատեսիլյան ա, սկսած ուուոււո-ով, (էսօր ցերեկը լսեցի առաջին անգամ), շոուի դիզայնով, իրա կանգնած դիրքերով, պրոֆիլ անֆաս, վերջացրած լուսավորումով։
Ստեղ ասածներիցդ ո՞ր մեկն ա երգի մասին: Մենակ ուուուու-ն, էն էլ տենց ձայներ հանելուց մերոնք լավ են: Մնացածն էժան նմանակում ա: Մի հատ հիշի վերջին տասնհինգ տարիների հաղթած երգերից որ մեկն էր «խազ առ խազ» եվրատեսիլյան:

Ոռի հետ կապված աղմուկը բացարձակ չեմ հասկանում։ Խեղճ Եվրոպա, ոչ տեսել էր բաց ոտեր, ոչ էլ, քալչըրըլ շոկ տարան
Ոչ առաջին բաց հագածն ա էդտեղի, ոչ էլ վերջին։ Էն հայու գեն պահն ա երևի, որ հայ աղջիկը չի կարա բոզ լինի։ ԴՆԹ-ից ջնջած ա։
Սաղ հարցն էն ա, որ Եվրոպան հեչ էլ խեղճ չի ու ոռի կարոտ չի: Ոռով չես կարա հաղթես մրցույթը, դրա համար սաղ ղժժում են էդ ոռի վրա: Կույս կանայք դրած անհանգստանում են: Իսկ դուք գռուպավոյ դրած պաշտպանում եք՝ տենց էլ չեմ հասկանում ինչի համար:

Քաղաքացի չլինելուց բողոքելդ էլ չգիտեմ, մարդը քո պես թողել գնացել ա երկրից զզված, բայց մեկ ա ուզում ա հաղթանակ բերի, ինչ վատ ա։
Իսկ էդ սաղովի ընտրել բան, էդ սուտ ա։ Հետսովետական երկրներում դա չլինող բան ա։ Ժյուրին տաս հոգուց ընտրեր՝ էլի մեկի ինչ-որ մեկն էր լինելու, մարդկանց զանգերով լիներ՝ դրա ձևերն էլ գիտեն։
Գալ, դու կարծում ես՝ ինքը զանգել, ասե՞լ ա բարի աղջիկ եմ, ուզում եմ հաղթանա՞կ բերել: Իհարկե ոչ: Իհարկե ինչ-որ մեկը որոշել ա, որ ինքը պիտի գնա: Ու հետաքրքիր ա, որ սենց որոշումը Եվրատեսիլում ընդունում եք, բայց ընտրություն կեղծելուց՝ չէ: Եթե հետսովետական երկրներում մասնակցի արդար ընտրությունը չլնող բան ա, ուրեմն չլնող բան ա նաև արդար խորհրդարանական ու նախագահական ընտրությունը: Էլ ինչի՞ եք փողոց դուրս գալիս: Մեկ ա Սաշիկը սաղիդ տեղը որոշել ա: Թե՞ եթե որևէ քամակի օգտին ընտրությունները կեղծեն, կասեք՝ լավ ա, զատո սիրուն քամակ ա, հետո ինչ, որ երկիրը վարի կտա: Հիմա կասեք՝ տարբեր բաներ են, բլաբլա: Բայց էդ դեպքում ինչու՞ են ժողովրդավարական երկրներն իրանց Եվրատեսիլի մասնակցին ժողովրդավարական սկզբունքներով ընտրում: Նույն բանն ա, ուղղակի շոու-բիզնեսում:

Մի տար տենց ծանր։
Էս պահին ինքը էնքան ներկայացրեց Հայաստանն ու մեզ ամենահուզող հարցը՝ որքանով որ կարար՝ Արցախի դրոշը կոկորդները մտցնելով։
Լավաշ թխելուց ու վիրտուալ քարտեզի վրա ծովից ծովը գծելուց ավելի լավ էր։
Լրիվ նույնն ա, ես տարբերություն չեմ տեսնում: Կամ էլ երևի իմ ստանդարտներն ավելի բարձր են, միամիտ-միամիտ Հայաստանից նորմալ բան եմ սպասում, եսի՞մ:

StrangeLittleGirl
12.05.2016, 10:31
Բյուր, Հայաստանի մասին մարդկանց մեծ մասը գենոցիդով գիտի, բա դու ոնց ես հայ, թուրքերը սաղին չեն կոտորե՞լ բա, բայց իհարկե հազվագյուտ մարդիկ եմ հանդիպել, որ որևէ հայ ծանոթ ունեցած չլինեին մինչև ինձ, առաջին քրիստոնյա երկիր, ռոք սիրողները՝ սիսթեմ, մարդկանց մեծ մասը՝ Շեր, Շարլին իմացողերը՝ Շարլ, երաժշտությամբ հետաքրքվողները՝ Կոմիտաս, Խաչատրյան, կինոսերները՝ Փարաջանով, լիքը մարդիկ՝ Մասիսը մերն է, ալկոհոլիկները՝ էս տղերքն են գինին ստեղծել, հայկական տեռորզմ, ոը իհարկե վատ բան էր, բայց իրանք ֆուտբոլի ֆանատների ու թատրոնի հանդիսատեսի վրա չէին ուժերը չափում, հայկական ազգայնականությունը ագրեսիվ ազգայնականություն չի, խի դուք որտեղ սփյուռք չունեք, իմ պապաս ինձ միշտ ասել ա՝ հայերի հետ դու ընկերություն արա, էս մեջբերումներ են լիքը տարբեր մարդկանցից, էն մեր հայերով հպարտացած հայերից մենակ երևի Վիլյամ Սարոյանի անունը դեռ տվող չի եղել, ոչ միայն գերմանացի ֆուտբոլասերները, այլ ընդհանրապես ֆուտբոլոասերները՝ Հենրիկ Մխիթարյան, բա Ղարաբաղյան կոնֆլի՞կտը, չնայած ես կոնկրետ չեմ հարցնում, մարդիկ քաղաքավարի են, ուզում են ցույց տալ, որ ծանոթ են մեր հարուստ և բազմադարյա մշակույթին:Դ բա դուդուկը, Ջիվան Գասպարյան հու փլեյդ ուիզ Փիթը Գեբրիըլ դդդ
Շին, դու ակադեմիական միջավայրում ես: Ակադեմիական միջավայրը մի խառնի ընդհանուր ժողովրդի հետ, էդ շատ փոքր տոկոս ա: Թե չէ ես էլ հանդիպել եմ մեկի, որ ասում ա՝ գամ, ձեր Մատենադարանի ձեռագրերն ուսումնասիրեմ, էն մյուսը տարին մեկ Հայաստան ա գնում: Մի երրորդի ամբիոնւոմ մի հայ ձեռագրագետ ա էղել, գնացել ա Օքսֆորդ: Մի չորրորդը ցեղասպանագետ ա, խաբար ա ցեղասպանությունից:

որ տենց հայտնի հայերից ու Հայաստանի մշակույթից խոսք ա գնում՝ առաջինը ես եմ, որ Քիմի Քարդաշյանի անունը տալիս եմ:ԴԴ երևի մտածում են՝ վատ կզգամ՝, թե ինչ, իհարկե ես էլ իմ գիտելիքներն եմ ցուցադրում ամեն ազգի մոտ, որ սևերես չմնանք:ԴԴ ասենք Հոլանդիա՝ սնկեր, գեյեր, վայ կեցցեք դուք բան, Իրան՝ Ֆիրդուսի, Օմար Խայյամ, Միջին Ասիական ցանկացած երկրացու մոտ՝ Չինգիզ Այտմատով, ինչ անեմ, մենակ էդ գիտեմ:ԴԴ Ամերիկա՝ Օբամա, Հիլարի, ՏրամպԴԴ Շոտլանդիա՝ Ռոբերտ Բըրնս, Ռոբինզոն Կրուզու, Շոն Քոնների, ասելս էն ա՝ թեթև տար, նորմալ մարդիկ եվրոտեսիլին բացքամակ երգիչներ ուղարկող երկրների մասին վատ կարծիք չեն կազմի
Դու սաղ խառնում ես իրար: Մենք ոչ թե խոսում ենք նրա մասին, թե ինչ ա տվել տվյալ ազգն աշխարհին, այլ թե ինչ ա տվյալ պետությունը տվյալ պահին աշխարհում: Ու սենց մասնակցությունը ցույց ա տալիս, որ Հայաստանը ոչ ժողովրդավար, զարտուղի ճանապարհներով հաղթել փորձող պետություն ա: Սխա՞լ տպավորություն ա: Բացարձակապես: Ու երբ լուրերում սկսեն գրել, թե ինչ քաքոտ երկիր ա Հայաստանը, չեն գնալու, ասեն՝ վայ, դուք Շառլ եք տվել, Հենո եք տվել, էս եք տվել, էն եք տվել: Գրելու են՝ դուք ոչ ժողովրդավար երկիր եք, ընտրել չգիտեք, ձեր ծանոթ-բարեկամին ուղարկում են Եվրատեսիլ, քամակն էլ բացում եք՝ հույս ունենալով, որ կկրի: Ճիշտ նույն ձև, ոնց որ Դանիայի մասին չեն գրում, թե Կիրկեգոր ու Անդերսեն ա տվել, այլ գրում են, որ փախստականենրի ամուսնական մատանին ձեռներից առնող երկիր ա:

Անվերնագիր
12.05.2016, 10:36
Նավսյակի ասեմ, որ էս խաղից հետո Դանիան երկու անգամ Հայաստանին կրել ա, նենց որ դա փաստարկ չի:

Էտ բիթի Դանիացիքին որ տենաս, հլը հարցրա ո՞վ ա ձեր ամբողջ ֆուտբոլային պատմության մեջ ձեր դաշտում ձեզ 4-0 կրել: Տես էտ դեպքում էլ տեղը չեն բերի

StrangeLittleGirl
12.05.2016, 10:38
Ու վաբշե, Իվետան ձեր հարկերով ա ֆռֆռում: Եթե ձեզ դզում ա, որ ձեր հարկերի հաշվին Հայաստանում ոչ հարկատու մարդը գնում ա Եվրատեսիլում ֆռֆռալու, եթե ձեզ դզում ա, որ ձեր կարծիքը չեն հարցնում, թե ում վրա ձեր հարկերը ծախսեն, եթե ձեզ դզում ա, որ ոչ թե երգ, այլ քամակ են ուղարկում հաղթելու, ձեր պրոբլեմն ա: Ինձ հուզում ա, թե ուր են գնում իմ հարկերը ու իմ փողերը: Ու էս տարի հաստատ իմ փողերը Հայաստանի մասնակցին ձայն տալու չեն գնալու: Ու էլ երբեք չեն գնալու, մինչև արդար ընտրությամբ նորմալ երգ չուղարկվի:

Ռուֆուս
12.05.2016, 10:44
Մի հատ Իվետայից շեղեմ, Ուկրաինայի երգը լսե՞լ եք: Երգչուհին կես թաթար ա, կես հայ, էս էլ երգը՝ թաթարերեն ու դուդուկով.

https://www.youtube.com/watch?v=oxS6eKEOdLQ

Ռուֆուս
12.05.2016, 10:45

Սաշիկն էլ ա մեր հարկերով ֆրֆրում, հետո ինչ

StrangeLittleGirl
12.05.2016, 10:48
Մի հատ Իվետայից շեղեմ, Ուկրաինայի երգը լսե՞լ եք: Երգչուհին կես թաթար ա, կես հայ, էս էլ երգը՝ թաթարերեն ու դուդուկով.

https://www.youtube.com/watch?v=oxS6eKEOdLQ
Չէի լսել, նոր լսեցի: Սա պոտենցիալ հաղթող երգ ա:

Գալաթեա
12.05.2016, 10:58
Բյուր, բայց փաստորեն իսկապես լավ են գործերդ, եթե ինչ-որ բացառապես ոչ էական, չորրորդական շոուի թեմայով էսքան ժամանակ ու էներգիա ունես ծախսելու։ Լավ եղի, ամենակարևորը էդ ա։
Թե չէ Իվետայի ոռի համար ենք հարկ տվել թե ձենի անձամբ իմ՝ ոնց ասեմ որ կոպիտ չհնչի՝ մի տեղին չի հիմիկվա խնդիրների ֆոնին։

Ռուֆուս
12.05.2016, 10:58
Բյուր, ի դեպ, Հայաստանը 3 անգամ՝ Հայկոյի (https://en.wikipedia.org/wiki/Armenia_in_the_Eurovision_Song_Contest_2007), Պոպոք-Պնդուկի (https://en.wikipedia.org/wiki/Armenia_in_the_Eurovision_Song_Contest_2009) ու Եվա Ռիվասի (https://en.wikipedia.org/wiki/Armenia_in_the_Eurovision_Song_Contest_2010) ժամանակ ոչ թե ներքին ընտրությամբ էր որոշել, թե ում պիտի ուղարկեին, այլ երգիչների մրցույթ էր անցկացրել ու քվեարկությամբ էր որոշել: Կարաս մի հատ բացես նայես, թե ովքեր էին մասնակցել էդ մրցույթներին ու ինչ մակարդակի երգերով: Ավելի լավ ա Հ1-ը որոշի ում ա ուղարկում, քան թե մի հատ էլ սենց անտաղանդների մրցույթ անցկացնի:

StrangeLittleGirl
12.05.2016, 11:05

Գիտեմ, տեսել եմ, սաղ երգերն էլ վատն էին, մի անգամ էլ դահլիճում նստած եմ էղել: Բայց էսքան տարվա մեջ լիքը լավ արտիստներ սաղ տարին տանջվել, Եվրատեսիլի երգ են գրել, հետո իրանց ասել են՝ չէ, մենք որոշել ենք ով ա գնալու: Էլի եմ ասում. դուք ու ձեր մուծած հարկերը:
Եթե ձեզ ավելի լավ ա, որ Հ1-ը ձեր տեղը որոշի, ձեր գործն ա: Բայց հեսա որ դեսպանատունն էլի սաղիս նամակ ուղարկի, թե քվեարկեք Իվետայի օգտին, էդ նամակն իրանց քամակն եմ մտցնելու:

John
12.05.2016, 11:35
Հոս, երգի մրցույթ ա, քիթը ի՞նչ կապ ունի:
Իմ ասածն էլ ա էդ․ բա ո՞ռը ինչ կապ ունի, եթե երգի մրցույթ ա։ Կամ թրաշն ու երկար մազերը։ Կոնչիտայի մասին ինչ ասես չասեցին Հայաստանում։ Դրանով Ավստրայի անունը ընկա՞վ Հայաստանում։

Մի հատ կոնկրետ դեպք կասե՞ս, որ որևէ երգիչ թույն երգ ա պատրաստել, ուզել է Հայաստանը ներկայացնի Եվրատեսիլում ու նենգաբար իրեն չեն ուղարկել։

Նավսյակի ասեմ, որ էս խաղից հետո Դանիան երկու անգամ Հայաստանին կրել ա, նենց որ դա փաստարկ չի: Հազար անգամ ասեցի՝ ստեղ հարցը հագնվածքը չի, այլ էն, թե ոնց ա Հայաստանը մասնակցում, էդ բոլորի համակցությունը:
Կրել էլ կա կրել էլ Բյուր ջան։ Ստադիոնի 20%ը 4րդ գոլից հետո տուն գնաց, 80%ը կանգնած ծափահարում էր։ Ես չեմ ասում մեր ֆուտբոլն իրանց ֆուտբոլից ուժեղ ա, որ դու էլ ասես փաստարկ չի։ Իմ ասածն էն ա, որ ով Դանիայում Հայաստանին Իվետայի հետույքով ա տեղը բերում, ինքը կամ ահավոր կարճ հիշողություն ունի, կամ սաղ տարին աշխարհից կտրված ա, Եվրատեսիլին նոր հիշում ա որ կարելի ա լրատվությանը հետևել կամ թիվի նայել։ Ու եթե ինքն ա միջին վիճակագրական դանիացին, վատ ա էլի։

StrangeLittleGirl
12.05.2016, 11:49
Իմ ասածն էլ ա էդ․ բա ո՞ռը ինչ կապ ունի, եթե երգի մրցույթ ա։ Կամ թրաշն ու երկար մազերը։ Կոնչիտայի մասին ինչ ասես չասեցին Հայաստանում։ Դրանով Ավստրայի անունը ընկա՞վ Հայաստանում։

Մի հատ կոնկրետ դեպք կասե՞ս, որ որևէ երգիչ թույն երգ ա պատրաստել, ուզել է Հայաստանը ներկայացնի Եվրատեսիլում ու նենգաբար իրեն չեն ուղարկել։
Ճիշտ ա, ոռը ի՞նչ կապ ունի: Էդ դեպքում ինչու՞ անհարկի ուշադրություն հրավիրել ոռի վրա: Ինչու՞ ոռը բացել, երբ սովորաբար դա փակ ա լինում:
Հոս, գիտեմ դեպքեր լավ երգերի: Գիտեմ, որ ուզեցել են էդ մարդիկ մասնակցել՝ մտածելով, որ գոնե ներքին մրցույթով են որոշում գնացողին: Ու պարզել են, որ սկի ներքին մրցույթ էլ չկա: Լսել եմ էդ երգերը: Չգիտեմ՝ հաղթելու շանս կունենային, թե չէ, բայց գիտեմ, որ դրանցով Հայաստանը չէր խայտառակվի:
Իսկ Հայաստանում Ավստրիայի անունը ոչ մեկի տանձին չի:

Կրել էլ կա կրել էլ Բյուր ջան։ Ստադիոնի 20%ը 4րդ գոլից հետո տուն գնաց, 80%ը կանգնած ծափահարում էր։ Ես չեմ ասում մեր ֆուտբոլն իրանց ֆուտբոլից ուժեղ ա, որ դու էլ ասես փաստարկ չի։ Իմ ասածն էն ա, որ ով Դանիայում Հայաստանին Իվետայի հետույքով ա տեղը բերում, ինքը կամ ահավոր կարճ հիշողություն ունի, կամ սաղ տարին աշխարհից կտրված ա, Եվրատեսիլին նոր հիշում ա որ կարելի ա լրատվությանը հետևել կամ թիվի նայել։ Ու եթե ինքն ա միջին վիճակագրական դանիացին, վատ ա էլի։
Հոս, էս ամենը մենակ ֆուտբոլասերներն են հիշում: Ու դա էղել ա մի անգամ: Եվրատեսիլն ամեն տարի ա, մի քանի ամիս տևող շուխուռով: Անընդհատ թեման թարմանում ա, անընդհատ թերթերը գրում են: Ու Հայաստանն էլ անընդհատ շոշափվում ա: Երկու տարի առաջ հոմոֆոբությամբ, հիմա էլ քամակով:

John
12.05.2016, 12:24
Ճիշտ ա, ոռը ի՞նչ կապ ունի: Էդ դեպքում ինչու՞ անհարկի ուշադրություն հրավիրել ոռի վրա: Ինչու՞ ոռը բացել, երբ սովորաբար դա փակ ա լինում:
Բյուր, եթե չեմ սխալվում, դու մեղմ ասած դեմ չէիր Կոնչիտայի թրաշին։ Բա էդ ժամանակ չէ՞ին հուզում քեզ էդ հարցերը․ ինչո՞ւ թրաշ պահել, ինչո՞ւ անհարկի ուշադրություն հրավիրել թրաշի վրա։ Ախր սովորաբար նուրբ դիմագծերով աղջնակը թրաշ չի պահում։

Նենց աբսուրդ պատճառաբանություններ ես բերում ախր։ Չես ուզում՝ մի քվեարկի, ԱԿումբի սահմաններում ո՞վ ա քեզ դրա համար մեղադրել, կամ փորձել համոզել, որ քվեարկես։
Մազերս բիզ-բիզ ա կանգնում, որ կարդում եմ Իվետայի՝ Հայաստանի քաղաքացիություն չունենալու, ՀՀում հարկ չվճարելու ու մեր հարկերի հաշվին իրեն Եվրատեսիլ ուղարկելու մասին «փաստարկներդ»։

Ես դեռ սպասում եմ կոնկրետ երգչի ու երգի, որ քո կարծիքով շատ ավելի լավն է, քան Իվետան ու իր երգը, ու, որ նենգաբար չեն ուղարկել էդ երգը Եվրատեսիլ։ Ասում ես գիտես տենց դեպք, լսել ես երգը։ Բա լինկ տուր մենք էլ լսենք, գուցե իսկապես էնքան լավն ա, որ ասենք «հարց չկա, ճիշտ ես ասում»։ Թե չէ չասեմ ում նման ես քեզ պահում, թե բա

Հոս, նենց ես ասում, ոնց որ սաղ օրը Եվրոպայում ես

Հոս, գիտեմ դեպքեր լավ երգերի: Գիտեմ, որ ուզեցել են էդ մարդիկ մասնակցել՝ մտածելով, որ գոնե ներքին մրցույթով են որոշում գնացողին: Ու պարզել են, որ սկի ներքին մրցույթ էլ չկա: Լսել եմ էդ երգերը: Չգիտեմ՝ հաղթելու շանս կունենային, թե չէ, բայց գիտեմ, որ դրանցով Հայաստանը չէր խայտառակվի:
Ես էլ շատ բան գիտեմ, բայց ինչ ինֆորմացիայով որ չեմ կիսվել հլը, էդ որպես փաստարկ օգտագործելը աբսուրդ ա :)

Նաիրուհի
12.05.2016, 12:44
Ի դեպ, ևս մեկ անգամ անդրադառնալով Իվետայի քամակին, որը բացել էր հատուկ Եվրատեսիլի համար։

Ինքը միշտ էլ շատ կարճ շորտեր ու բաց շորեր հագել է, հատկապես բեմում, էս էլ վերջին կլիպը, որտեղ ոռը դեռ Եվրատեսիլի համար չէր բացել։

https://www.youtube.com/watch?v=ExNiZiMnuaI

Շինարար
12.05.2016, 13:02
Իմ եվրոպական առաջին մեծ շոկերից մեկը ոռի դեկոլտի նորաձևությունն էր, մանավանդ սուպերմարկետներում, որ մարդիկ կռանում են ներքևի դարակներից բան նայելու, համատարած ավտո-դզող փչողների կամ խորոված անողների տիպ ոռաբացության տոնահանդես է: ինչ կարող ես անել, մոդան կարևոր բան ա

Գալաթեա
12.05.2016, 13:04
Ու մի բան էլ։

Եվրատեսիլում քսան երգից մեկն ա լավը, իմաստալի ու խորը լինում, մնացածը էֆեկտի ու հիշելիության վրա հիմնված mnemonic device-ներ են։
Ու էդ ստանդարտը հենց Եվրատեսիլն ու իր համար քվեարկող ժողովուրդն ա դրել տարիներ ի վեր։ Դրա համար էլ համեստ, գլուխը կախ երգերը երբեք չեն հաղթում։
Հիմա մի քանի եվրոպացի մեկնաբան վերցրել Էդ աղջկա տեխնիկապես մաքուր, ներկայանալի կատարումն անտեսելով՝ կենտրոնացել են բաց հագուստի վրա ու նենց մի շուխուրով, կարծես չէր եղել սենց բան։ Եղել ա ու շատ ա եղել։
Բայց էն ինչ ներվում ա հույնին, իսպանացուն, իտալացունն՝չի ներվում հային։ Էդ ինչի՞ որ, ի՞նչ դաբլ ստանդարտներ են։
Եթե երկիրդ քոսոտ ա՝ ներկայացուցիչդ էլ պետք ա քոսոտ տեսք ունենա՞։ Եթե քեզ սաղ գիտեն որպես ցեղասպանված ազգ՝ պարտադիր պիտի ոտից գլուխ փակ հագնե՞ս։
Ու մենք փոխարենն ասենք՝ թքած ձեր կարծիքի վրա, լավ ենք արել բացել ենք, հուզվել ենք ինչ-որ մեկերի կարծիքներից, որ մեջտեղիցդ էլ ճղվես՝ մեկ ա վերևից են մեզ նայելու, ուզում ես՝ հենց վաղը հորովել երգելով Մարս թռի ու Եվրատեսիլի դուստր ձեռնարկություն բաց էնտեղ։

StrangeLittleGirl
12.05.2016, 13:24
Բյուր, եթե չեմ սխալվում, դու մեղմ ասած դեմ չէիր Կոնչիտայի թրաշին։ Բա էդ ժամանակ չէ՞ին հուզում քեզ էդ հարցերը․ ինչո՞ւ թրաշ պահել, ինչո՞ւ անհարկի ուշադրություն հրավիրել թրաշի վրա։ Ախր սովորաբար նուրբ դիմագծերով աղջնակը թրաշ չի պահում։

Նենց աբսուրդ պատճառաբանություններ ես բերում ախր։ Չես ուզում՝ մի քվեարկի, ԱԿումբի սահմաններում ո՞վ ա քեզ դրա համար մեղադրել, կամ փորձել համոզել, որ քվեարկես։
Մազերս բիզ-բիզ ա կանգնում, որ կարդում եմ Իվետայի՝ Հայաստանի քաղաքացիություն չունենալու, ՀՀում հարկ չվճարելու ու մեր հարկերի հաշվին իրեն Եվրատեսիլ ուղարկելու մասին «փաստարկներդ»։

Ես դեռ սպասում եմ կոնկրետ երգչի ու երգի, որ քո կարծիքով շատ ավելի լավն է, քան Իվետան ու իր երգը, ու, որ նենգաբար չեն ուղարկել էդ երգը Եվրատեսիլ։ Ասում ես գիտես տենց դեպք, լսել ես երգը։ Բա լինկ տուր մենք էլ լսենք, գուցե իսկապես էնքան լավն ա, որ ասենք «հարց չկա, ճիշտ ես ասում»։ Թե չէ չասեմ ում նման ես քեզ պահում, թե բա

Ես էլ շատ բան գիտեմ, բայց ինչ ինֆորմացիայով որ չեմ կիսվել հլը, էդ որպես փաստարկ օգտագործելը աբսուրդ ա :)
Հոս, Կոնչիտան իրա ելույթով ու իմիջով կոնկրետ մեսիջ էր ուղարկում: Ու որ հաղթեց, մորուքը չէր, որ հաղթացրեց իրան, այլ հենց երգը, որտև երգը լավն էր (չնայած կարանք ասենք, որ Եվրատեսիլը միասեռականների շրջանում ա ավելի տարածված, հետևաբար իրանց սատարողին ձայն կտային և այլն, բայց մեկ ա, ես ինքս Կոնչիտային ձայն տվել եմ, որովհետև երգը դուրս էկել ա: Իսկ Հայաստանից բացի ուրիշ երկրների ես հազվադեպ եմ ձայն տալիս):

Ես զարմանում եմ, որ ձեզ չի հուզում ձեր հարկերի ուր գնալը: Իմ մազերը բիզ-բիզ են կանգնում դրանից: Հիմա կասեք՝ Հայաստանում էդքան խնդիր, մի Եվրատեսիլի՞ համար պիտի շուխուռ անենք: Հա, թող հենց Եվրատեսիլից սկսվի: Ավելին՝ Եվրատեսիլի համար արդյունքի հասնելը շատ հեշտ ա: Էն ա, Սիրուշոյից հետո շուխուռ սկսվեց, հաջորդ տարի մրցույթով ուղարկեցին մասնակցին:

Կներես, բայց իրոք չեմ կարող էդ երգերը դնել: Էն պատճառով, որ ոչ ոք չգիտի, որ էդ երգերը երբևէ Եվրատեսիլ գնալու հավակնություն են ունեցել: Ու ով էլ որ ինձ ասել ա, խիստ խնդրել ա՝ չտարածել: Բայց էդ երգերը կան, հիթեր չեն, բայց յություբներում պտտվում են:

Ու ստեղ իրականում խնդիրն էն չի՝ էս երգից լավը կա, թե չկա: Խնդիրն էն ա, որ քո փոխարեն որոշում են, որ սա ա ամենալավը, հնարավորություն չեն տալիս, որ ավելի լավը լինի: Իրականում էս երգը նախորդ տարիների երգերից վատը չի, Իվետան էլ լավ երգչուհի ա: Իմ ջղայնությունը երևույթի դեմ ա, որ վերևից որոշում են՝ ով գնա: Իսկ ներքևում էլ դուք սաղդ հանգիստ ասում եք՝ լավ են անում, որոշում են:

Իմ եվրոպական առաջին մեծ շոկերից մեկը ոռի դեկոլտի նորաձևությունն էր, մանավանդ սուպերմարկետներում, որ մարդիկ կռանում են ներքևի դարակներից բան նայելու, համատարած ավտո-դզող փչողների կամ խորոված անողների տիպ ոռաբացության տոնահանդես է: ինչ կարող ես անել, մոդան կարևոր բան ա
Բա սաղ ասածս էն ա, որ Եվրոպային բաց ոռով չես զարմացնի: Ու զարմացնելու փորձը էժանագին տրյուկ ա ընդամենը: Չի աշխատելու:

Ու մի բան էլ։

Եվրատեսիլում քսան երգից մեկն ա լավը, իմաստալի ու խորը լինում, մնացածը էֆեկտի ու հիշելիության վրա հիմնված mnemonic device-ներ են։
Ու էդ ստանդարտը հենց Եվրատեսիլն ու իր համար քվեարկող ժողովուրդն ա դրել տարիներ ի վեր։ Դրա համար էլ համեստ, գլուխը կախ երգերը երբեք չեն հաղթում։
Հիմա մի քանի եվրոպացի մեկնաբան վերցրել Էդ աղջկա տեխնիկապես մաքուր, ներկայանալի կատարումն անտեսելով՝ կենտրոնացել են բաց հագուստի վրա ու նենց մի շուխուրով, կարծես չէր եղել սենց բան։ Եղել ա ու շատ ա եղել։
Բայց էն ինչ ներվում ա հույնին, իսպանացուն, իտալացունն՝չի ներվում հային։ Էդ ինչի՞ որ, ի՞նչ դաբլ ստանդարտներ են։
Գալ, հավատա, հա, շոու ա, էս ա, էն ա, բայց ինչքան ուզում ա, շոու լինի, վատ երգը երբեք չի հաղթում: Դա տարիներ ի վեր տենց ա էղել ու տենց էլ կլինի: Առաջինը երգն ա, եթե լավ շոու էլ ունեցավ, ավելի լավ, բայց մեկ ա, առաջինը երգն ա: Նորից դնեմ գլուխը կա երգող հաղթողի վիդեոն.

https://www.youtube.com/watch?v=-qnsZgQe1tU

Իսկ անթերի կատարումը մինիմալ պահանջ ա, որ պիտի լինի: Ոռաբաց ելույթներն էլ ոչ մի ազգի չեն ներվում, արխային: Ամեն ոռաբացի վրա էլ մի լավ ղժժում են:

Եթե երկիրդ քոսոտ ա՝ ներկայացուցիչդ էլ պետք ա քոսոտ տեսք ունենա՞։ Եթե քեզ սաղ գիտեն որպես ցեղասպանված ազգ՝ պարտադիր պիտի ոտից գլուխ փակ հագնե՞ս։
Ու մենք փոխարենն ասենք՝ թքած ձեր կարծիքի վրա, լավ ենք արել բացել ենք, հուզվել ենք ինչ-որ մեկերի կարծիքներից, որ մեջտեղիցդ էլ ճղվես՝ մեկ ա վերևից են մեզ նայելու, ուզում ես՝ հենց վաղը հորովել երգելով Մարս թռի ու Եվրատեսիլի դուստր ձեռնարկություն բաց էնտեղ։
Չեմ հասկանում՝ ոռաբաց չներկայանալու հակառակը քոսոտ տեսքով ներկայանա՞լն ա: Ոչ քոսոտ ներկայանալու հազար ու մի տարբերակ կա: Տո ոռաբաց ներկայանալու հազարումի տարբերակ կա: Բայց երբ ոռը բացում ես հանուն ոռը բացելու ու մի քանի ձայն ավել ստանալու, երբ կենտրոնանում ես, թե ինչ շոր հագցնես, որ ավելի շատ ձայն պոկի, ոչ թե ինչ երգ ուղարկես, որ իսկականից լավը լինի, այ դա իսկականից անդուր ա: Վերևի վիդեոն էլի որպես օրինակ, թե ոնց կարելի ա ոչ ոռաբաց ու սիրուն ներկայանալ:

Տրիբուն
12.05.2016, 13:29
Շին, դու վաբշե չես ջոկում՝ ինչ եմ ասում: Ես խոսում եմ ընդհանրապես շարքային դանիացու մասին ու շարքային դանիացին շատ ճիշտ պատկերացում կկազմի Հայաստանի մասին էս մրցույթը նայելով, որովհետև կջոկի, որ Հայաստանում ոչ թե լավագույն երգն են ուղարկում, այլ տուտուզ են ընտրում բացելու, ոչ թե բոլորը հավասար հնարավորություն ունեն գնալու, այլ ոմանք արտոնյալ են, ոչ թե լավ երգով են ուզում հաղթել, այլ սփյուռքի ձայներով, բաց տուտուզներով ու այլ զարտուղի ճանապարհներով: Եթե քեզ դզում ա, որ Հայաստանը տենց երկիր ա, ինձ հեչ չի դզում:

Յոհի ջան, եթե միջին դանիացին ուզում ա պատկերացում կազմի տարբեր երկրների մասին, ներառյալ Հայաստանի, պիտի քոլեջ գնա, ոչ թե եվրոտեսիլ նայի։

Իսկ ընդհանուր առմամբ, եթե մտածում ես, որ եվրատեսիլն էլ կարա ինֆորմացիայի աղբյուր լինի, ապա Հայաստանի մասին շատ էլ ճիշտ ինֆորմացիա են միջին դանիացիները ստանում - հա, Հայաստանում ոչ բոլորը հավասար հնարավորություն ունեն գնալու ու ոմանք արտոնյալ են, ոչ թե լավ երգով են ուզում հաղթել, այլ սփյուռքի ձայներով, բաց տուտուզներով ու այլ զարտուղի ճանապարհներով: Կարո՞ղ ա սուտ բան ես տեսնում սրա մեջ։ Չեմ ջոգում, թե քեզ ինչը չի դզում, երբ Հայաստանը հենց էտ ա, որ կա։ Ուզում ես խաբե՞նք եվրոպացիներին ու ուրիշ բան ցույց տանք։

John
12.05.2016, 13:32
Բյուր ջան, դու կասկածո՞ւմ ես, որ եթե համահայկական քվեարկություն լինի ու լիլիթհովհաննիսյանախառը մեկը տափակ երգով մասնակցի՝ չի հաղթելու։ Ես վստահ եմ որ կհաղթի։ Ու ոչ մի, շեշտում եմ, ոչ մի անհայտ երգիչ-երգչուհի իր մոգական երգով չի կարող ժողովրդի քվեարկությամբ Հայաստանի նախընտրական փուլը հաղթահարել։ Ինչպես ասածդ երգերը, որ Եվրատեսիլի համար են գրվել ու յություբներում կան, հաստատ լիլիթհովհաննիսյանի ու արմենչիկի դիտումների 10%ն էլ չունեն։

StrangeLittleGirl
12.05.2016, 13:33

Հա բա, ես էլ եմ էդ ասում: Եվրատեսիլում Հայաստանն էն ա, ինչ նաև Հայաստանի ներսում: Դե չի դզում, որ Հայաստանը հենց էդ ա որ կա, ի՞նչ անեմ: Բայց մյուսներին փաստորեն դզում ա:

StrangeLittleGirl
12.05.2016, 13:34
Բյուր ջան, դու կասկածո՞ւմ ես, որ եթե համահայկական քվեարկություն լինի ու լիլիթհովհաննիսյանախառը մեկը տափակ երգով մասնակցի՝ չի հաղթելու։ Ես վստահ եմ որ կհաղթի։ Ու ոչ մի, շեշտում եմ, ոչ մի անհայտ երգիչ-երգչուհի իր մոգական երգով չի կարող ժողովրդի քվեարկությամբ Հայաստանի նախընտրական փուլը հաղթահարել։ Ինչպես ասածդ երգերը, որ Եվրատեսիլի համար են գրվել ու յություբներում կան, հաստատ լիլիթհովհաննիսյանի ու արմենչիկի դիտումների 10%ն էլ չունեն։

Դե լավ Հոս, եթե արդար ընտրություններ լինեն Հայաստանում, չե՞ս կարծում, որ Սերժից վատ մեկը կհաղթի: Էն ա, Սերժիկը լավ ա, թող ինքը հաղթի, ժողովուրդը չգիտի ոնց ընտրի:

Gayl
12.05.2016, 13:35
Հոս, Կոնչիտան իրա ելույթով ու իմիջով կոնկրետ մեսիջ էր ուղարկում: Ու որ հաղթեց, մորուքը չէր, որ հաղթացրեց իրան, այլ հենց երգը, որտև երգը լավն էր (չնայած կարանք ասենք, որ Եվրատեսիլը միասեռականների շրջանում ա ավելի տարածված, հետևաբար իրանց սատարողին ձայն կտային և այլն, բայց մեկ ա, ես ինքս Կոնչիտային ձայն տվել եմ, որովհետև երգը դուրս էկել ա: Իսկ Հայաստանից բացի ուրիշ երկրների ես հազվադեպ եմ ձայն տալիս):

Ես զարմանում եմ, որ ձեզ չի հուզում ձեր հարկերի ուր գնալը: Իմ մազերը բիզ-բիզ են կանգնում դրանից: Հիմա կասեք՝ Հայաստանում էդքան խնդիր, մի Եվրատեսիլի՞ համար պիտի շուխուռ անենք: Հա, թող հենց Եվրատեսիլից սկսվի: Ավելին՝ Եվրատեսիլի համար արդյունքի հասնելը շատ հեշտ ա: Էն ա, Սիրուշոյից հետո շուխուռ սկսվեց, հաջորդ տարի մրցույթով ուղարկեցին մասնակցին:

Կներես, բայց իրոք չեմ կարող էդ երգերը դնել: Էն պատճառով, որ ոչ ոք չգիտի, որ էդ երգերը երբևէ Եվրատեսիլ գնալու հավակնություն են ունեցել: Ու ով էլ որ ինձ ասել ա, խիստ խնդրել ա՝ չտարածել: Բայց էդ երգերը կան, հիթեր չեն, բայց յություբներում պտտվում են:

Ու ստեղ իրականում խնդիրն էն չի՝ էս երգից լավը կա, թե չկա: Խնդիրն էն ա, որ քո փոխարեն որոշում են, որ սա ա ամենալավը, հնարավորություն չեն տալիս, որ ավելի լավը լինի: Իրականում էս երգը նախորդ տարիների երգերից վատը չի, Իվետան էլ լավ երգչուհի ա: Իմ ջղայնությունը երևույթի դեմ ա, որ վերևից որոշում են՝ ով գնա: Իսկ ներքևում էլ դուք սաղդ հանգիստ ասում եք՝ լավ են անում, որոշում են:

Բա սաղ ասածս էն ա, որ Եվրոպային բաց ոռով չես զարմացնի: Ու զարմացնելու փորձը էժանագին տրյուկ ա ընդամենը: Չի աշխատելու:

Գալ, հավատա, հա, շոու ա, էս ա, էն ա, բայց ինչքան ուզում ա, շոու լինի, վատ երգը երբեք չի հաղթում: Դա տարիներ ի վեր տենց ա էղել ու տենց էլ կլինի: Առաջինը երգն ա, եթե լավ շոու էլ ունեցավ, ավելի լավ, բայց մեկ ա, առաջինը երգն ա: Նորից դնեմ գլուխը կա երգող հաղթողի վիդեոն.

https://www.youtube.com/watch?v=-qnsZgQe1tU

Իսկ անթերի կատարումը մինիմալ պահանջ ա, որ պիտի լինի: Ոռաբաց ելույթներն էլ ոչ մի ազգի չեն ներվում, արխային: Ամեն ոռաբացի վրա էլ մի լավ ղժժում են:

Չեմ հասկանում՝ ոռաբաց չներկայանալու հակառակը քոսոտ տեսքով ներկայանա՞լն ա: Ոչ քոսոտ ներկայանալու հազար ու մի տարբերակ կա: Տո ոռաբաց ներկայանալու հազարումի տարբերակ կա: Բայց երբ ոռը բացում ես հանուն ոռը բացելու ու մի քանի ձայն ավել ստանալու, երբ կենտրոնանում ես, թե ինչ շոր հագցնես, որ ավելի շատ ձայն պոկի, ոչ թե ինչ երգ ուղարկես, որ իսկականից լավը լինի, այ դա իսկականից անդուր ա:
Սիրուն ոռ ունի բացում ա, որ սիրուն թրաշ ունենար թրաշով կգար։
Մեկա կյանքի կտորա Իվետան:hands

Շինարար
12.05.2016, 13:45
Շատ անոռուգլուխ մարդ դուրս եկան էս եվրոպացիք

Chuk
12.05.2016, 14:03
Խոշորացույցով էլ նայեցի, էդ բաց ոռը չտեսա: Օֆ, այ մարդ: Սենց չի լինի: Տեսնել եմ ուզու՜մ

Անվերնագիր
12.05.2016, 14:07
Ասում եմ դաժը եթե ակումբի մաշտաբով քվեարկություն լիներ, կարծում եմ որ էլի Իվետիկին էինք ուղղարկելու Եվրոմայդան:
Մանանեխի սերմ լինեմ, թե էսօր իրանից հարմար թեկնածու կա էտ մրցույթի համար:

Gayl
12.05.2016, 14:16
Խոշորացույցով էլ նայեցի, էդ բաց ոռը չտեսա: Օֆ, այ մարդ: Սենց չի լինի: Տեսնել եմ ուզու՜մ
Հա էլի բա, որ ոռը իսկականից բացեր ինչ կկատարվեր?:ճճճ
Բայց ասեք, որ մեր Իվետը լավնա։ Որ ասում են վատնա մանթո եմ ընգնում:D

Ռուֆուս
12.05.2016, 15:03
Չէի լսել, նոր լսեցի: Սա պոտենցիալ հաղթող երգ ա:

Առաջին անգամ լսելուց դուրս չեկավ, բայց մի երկու անգամ իրար հետևից լսելուց հետո սկսեց դզել: 1944թ-ին Ղրիմի թաթարների դեպորտացիայի մասին է, կրկներգն էլ տատի խոսքերն են. Yaşlığıma toyalmadım Men bu yerde yaşalmadım - «Մանկությունս այնտեղ չկարողացա անցկացնել, որովհետև աշխարհը ձեռքիցս վերցրեցիք»: Ռուսներն էլ եքա շուխուր էին դրել էս երգի պատճառով, բայց կազմակերպիչները որոշել էին, որ երգի մեջ քաղաքական տարրեր չկան ու կանոնները չի խախտում:

StrangeLittleGirl
12.05.2016, 15:14

Ուկրաինան ա, դրա համար քաղաքականություն չկա:

John
12.05.2016, 15:31
Չէի լսել, նոր լսեցի: Սա պոտենցիալ հաղթող երգ ա:

Քիթս կտրեմ, թե հնգյակ մտնի, չնայած 2րդ ֆավորիտն ա ըստ բուքմեյքերների Ռուսաստանից հետո։

StrangeLittleGirl
12.05.2016, 15:32
Քիթս կտրեմ, թե հնգյակ մտնի
Արի գրազ գանք, որ հնգյակ մտնելու ա:

John
12.05.2016, 15:34
Արի գրազ գանք, որ հնգյակ մտնելու ա:

Արդար չի գրազը, որ խաղադրույք անեմ՝ 2,5 ա գործակիցը, որ չի մտնի ու 1,45, որ կմտնի ։ՃՃՃ

StrangeLittleGirl
12.05.2016, 15:38
Արդար չի գրազը, որ խաղադրույք անեմ՝ 2,5 ա գործակիցը, որ չի մտնի ու 1,45, որ կմտնի ։ՃՃՃ
Ոնց, բուքմեյքերներն էլ են ասում կմտնի :)) ա դե ասում եմ էլի Եվրատեսիլի հաղթողներին կանխատեսելը ահավոր հեշտ ա, մնում ա մի քիչ սովոր լինես էդ երգերին:

John
12.05.2016, 15:43
Ոնց, բուքմեյքերներն էլ են ասում կմտնի :)) ա դե ասում եմ էլի Եվրատեսիլի հաղթողներին կանխատեսելը ահավոր հեշտ ա, մնում ա մի քիչ սովոր լինես էդ երգերին:
Մոտավոր սենց ա գործակիցները հաղթողի հավակնորդների։
http://s32.postimg.org/5mpd2qgxt/Untitled.jpg (http://postimg.org/image/5mpd2qgxt/)

StrangeLittleGirl
12.05.2016, 15:48
Մոտավոր սենց ա գործակիցները հաղթողի հավակնորդների։
http://s32.postimg.org/5mpd2qgxt/Untitled.jpg (http://postimg.org/image/5mpd2qgxt/)
Նայեցի :)) բուքմեյքերները հետս համաձայն են:

Ռուֆուս
12.05.2016, 16:01
Ուկրաինան ա, դրա համար քաղաքականություն չկա:

Որովհետև քաքլան են ու երկակի ստանդարտներ են կիրառում: Էն տարի Վրաստանին չթողեցին մասնակցել, ինչ ա թե պուծինի զգացմունքները կարող ա վիրավորեին, բայց Վերկա Սերդյուչկայի Ռաշա Գուդբայը թողեցին: Կամ էլ խոսքի թողնում են սամիների, բասկերի, ուելսացիների ու շոտլանդացիների դրոշները, բայց Արցախի դրոշը աչքներին մազոլ արեց, երբ որ էդ դրոշը հայերից ու ադրբեջանցիներից բացի ուրիշ ոչ ոք չգիտի ինչ ա: Ադրբեջանցիները շուխուր չդնեին, երևի չէին էլ իմանա, թե Իվետայի ձեռինն ինչ դրոշ ա:

StrangeLittleGirl
12.05.2016, 16:04

Հա, քաքլան են: Բայց Ուելսի դրոշն էլ չեն թողել, նրանք էլ են շուխուռ արել:

Rammstein
12.05.2016, 16:05
Ուկրաինայի երգը նոր լսեցի, իմ համար տուֆտա երգ չէր, զզվելի երգ էր:

Իսկ ռուսի երգը հենց տուֆտա երգ ա: Իվետայի երգը, որին իհարկե թույն երգ համարել չեմ կարա, դրանից մի քանի գլուխ լավն ա:

Շինարար
12.05.2016, 16:17
Որովհետև քաքլան են ու երկակի ստանդարտներ են կիրառում: Էն տարի Վրաստանին չթողեցին մասնակցել, ինչ ա թե պուծինի զգացմունքները կարող ա վիրավորեին, բայց Վերկա Սերդյուչկայի Ռաշա Գուդբայը թողեցին: Կամ էլ խոսքի թողնում են սամիների, բասկերի, ուելսացիների ու շոտլանդացիների դրոշները, բայց Արցախի դրոշը աչքներին մազոլ արեց, երբ որ էդ դրոշը հայերից ու ադրբեջանցիներից բացի ուրիշ ոչ ոք չգիտի ինչ ա: Ադրբեջանցիները շուխուր չդնեին, երևի չէին էլ իմանա, թե Իվետայի ձեռինն ինչ դրոշ ա:

բայց հլա ինտեվյուն նայի մրցույթից հետո, էն շվեդ լրագրողը ինչ չարությամբ ա հետը խոսում, պիտի Իվետան ասեր՝ բալիկ ջան, ինչո՞ւ ես էդքան չար, բայց ըստ էության հենց էդ էլ ասաց, շատ դուրս եկավ, ի միջի յլոց ադբեջանցի աղջիկն էլ, երգը չեմ լսել, էլի շատ սիրոն պատասխանեց իրանց լրագրողին ու ընդհանրապես շատ սիրունիկ քաղցրարյուն աղջիկ էր

_Հրաչ_
12.05.2016, 16:20
Մոտավոր սենց ա գործակիցները հաղթողի հավակնորդների։
http://s32.postimg.org/5mpd2qgxt/Untitled.jpg (http://postimg.org/image/5mpd2qgxt/)

Ավստրալիա: ՕԿ: :))

_Հրաչ_
12.05.2016, 16:24
Հմմ... Գրեցի ու հասկացա, որ մի տեսակ բեխաբար եմ: Մրցույթն ամբողջությամբ չեմ նայել ու չգիտեի, որ Ավստրալիան, Եվրոպայից էդքան հեռու լինելով, մասնակցում ա Եվրատեսիլքին: Ոնց հասկացա, մրցույթը տարածքային սահմաններ չունի՞: