PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախագահների պայքար՝ համեմված հայրենասիրությամբ

Արմեն3
28.04.2016, 18:09
Ապրիլյան դեպքերը ու ռազմական գործողությունների վերսկսումը ես դիտարկում եմ որպես երկու երկրների`Հայաստանի և Ադրբեջանի,նախագահների հակամարտություն:Երկուսն էլ ներքաղաքական և իրենց ժողովրդի աչքին բարձրանալու խնդիրներ ունեն:Եվ ընդհանրապես պատերազմական,ավելի ճիշտ կիսապատերազմական,իրավիճակը ձեռնատու է և երկու երկրների իշխանություններին և բոլոր այն երկրներին որոնք ինչ որ շահեր ունեն այս տարածաշրջանում:
Արտաքին թշնամու գաղափարը բոլոր ժամանակներում ամենաօգտակար լծակներից մեկն է իշխանությունների ձեռքում:Խոսքը միայն Հակաստանի և Ադրբեջանի մասին չէ:Ժողովրդին ներքին խնդիրներից շեղելու համար շատ հեշտ կարելի է համախմբել արտաքին թշնամու դեմ:Հայաստանի օրինակով,եթե նույնիսկ ժողովրդի մեծ մասը չի սիրում ու դեմ է ներկայիս նախագահին,նրանց մեծ մասը միշտ դրական է արձագանքում երբ նախագահը «հակաադրբեջանական» կոչ էր է անում կամ ինչ որ մի երկրում ինչ որ մի ժողովի ժամանակ «քլնգում» է Ադրբեջանին։Սա երևի միակ դեպքն է,երբ ժողովրդի ճնշող մեծամասնությունը համաձայն է լինում նախագահի հետ։
Կիսապատերաղմական վիճակը,որևէ X պետության ձեռքում, նույնպես հզոր լծակ է այս անգամ արդեն ազդելու հենց պատերազմող երկրների իշխանությունների վրա։
Ես ինքս դեմ եմ ցանկացած պատերազմի,սակայն մեր պատերազմում խաղաղ լուծում,ներկայիս դրությամբ, չեմ տեսնում։Պատճառները մի քանիսն են,որոնցից ամենակարևորը և հիմնականը հետևյալն է։Թե Հայաստանում և թե Ադրբեջանում ծնված օվանից երեխաների մեջ սերմանվում է ատելություն ու թշնամանք մյուս երկրի ժողովրդի նկատմամբ։Հետևաբար երբ մի հասարակության զգալի մասը թշնամանքով ու ատելությամբ է լցված որևէ ժողովրդի նկատմամբ,նրանց կողմից անթույլատրելի կլինի համերաշխության գնալը։Նույնիսկ եթե վաղը գա ինչ որ մի նախագահ,խաղաղություն հաստատելու մտքերով,նա լավագույն դեպքում մեծ ճնշման կենթարկվի հասարակության կողմից։
Պատերազմի ժամանակ երկիրը անվանում են հայրենիք և հանձնում ժողովրդին։
Կուենաի կարդալ ձեր կարծիքները։:think

StrangeLittleGirl
30.04.2016, 11:29
Էս պացիֆիստներն ակումբում էլ հայտնվեցին:
Ուրեմն սենց: ՀՀ նախագահն ինչքան էլ կոռումպացված ու ֆլան-ֆստան լինի, իրան հեչ ձեռնտու չի պատերազմական իրավիճակը: Ինչքան խաղաղ, էնքան հանգիստ կլափի: Էն ա, էս պատերազմական իրավիճակը չլիներ, ոչ ոք չէր ասելու՝ Սերժիկ, ինչու՞ են մերոնք 80-ականների զենքով: Ու նմանապես լիքը քաքեր ջրի էրես դուրս չէին գալու: Ավելի ձեռնտու չի՞ լինի խաղաղ պայմաններում հանգիստ լափի, քան թե սենց գլխացավանքների մեջ ընկնի:

Ղարաբաղյան հակամարտությունը երկու նախագահների հակամարտություն չի, հայ ժողովրդի գոյության պայքար ա: Ես դիվանագիտությունից շատ գլուխ չեմ հանում, բայց մենակ էն գիտեմ, որ Ղարաբաղը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, որովհետև եթե լինի, դա նշանակելու ա հայ ժողովրդի վերջը էկել ա:

Մեկ էլ ես չգիտեմ՝ ով ոնց, բայց ես ինչ-որ չեմ հիշում, որ դպրոցում մեզ սովորացնեն ադրբեջանցիներին ատել:

Տրիբուն
30.04.2016, 17:04
Մյուս կողմից, Ալիեվին իսկականից պետք ա պատերազմը, քանի որ Ադրբեջանում էլ քաքերը ջրի երես են դուրս գալիս առանց նավթային փողերի։ Աբսուրդ ա, բայց աղքատացող Ադրբեջանն ավելի ագրեսիվ ա ու վտանգավոր, քան հարուստ Ադրբեջանը։

Արմեն3
30.04.2016, 18:29
Էս պացիֆիստներն ակումբում էլ հայտնվեցին:
Ուրեմն սենց: ՀՀ նախագահն ինչքան էլ կոռումպացված ու ֆլան-ֆստան լինի, իրան հեչ ձեռնտու չի պատերազմական իրավիճակը: Ինչքան խաղաղ, էնքան հանգիստ կլափի: Էն ա, էս պատերազմական իրավիճակը չլիներ, ոչ ոք չէր ասելու՝ Սերժիկ, ինչու՞ են մերոնք 80-ականների զենքով: Ու նմանապես լիքը քաքեր ջրի էրես դուրս չէին գալու: Ավելի ձեռնտու չի՞ լինի խաղաղ պայմաններում հանգիստ լափի, քան թե սենց գլխացավանքների մեջ ընկնի:

Ղարաբաղյան հակամարտությունը երկու նախագահների հակամարտություն չի, հայ ժողովրդի գոյության պայքար ա: Ես դիվանագիտությունից շատ գլուխ չեմ հանում, բայց մենակ էն գիտեմ, որ Ղարաբաղը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, որովհետև եթե լինի, դա նշանակելու ա հայ ժողովրդի վերջը էկել ա:

Մեկ էլ ես չգիտեմ՝ ով ոնց, բայց ես ինչ-որ չեմ հիշում, որ դպրոցում մեզ սովորացնեն ադրբեջանցիներին ատել:
Դրա համար ես նշեցի կիսապատերազմական վիճակը:Երբ կա արտաքին թշնամի:Իսկ ինչ վերաբերվումա ատելությանը,բնականաբար կոնկրետ դաս չկար դպրոցում ու խոսքը միայն դպրոցի մասին չէր:Չեք կարող հերքել այն փաստը,որ Հայաստանում կա հակաադրբեջանական պրոպագանդա:Հա մեկ էլ ինչա նշանակում "էս պացիֆիստները"? «պացիֆիստերի» հետ խնդիր ունեք?

Chuk
01.05.2016, 00:05
Միշտ համարել եմ, որ ղարաբաղյան հարցի չկարգավորումը ձեռ ա տալի թե՛ սերժիկին, թե՛ ալիևին, որովհետև ներքին լուջջ խնդիրների դեպքում կարողանում են պատերազմի վտանգը օգտագործել որպես զսպող մեխանիզմ, հաղթաթուղթ։

Բայց վերջին ամսվա իրողությունները բացարձակ չեն տեղավորվում էդ տրամաբանության մեջ՝ առնվազն Հայաստանի ու Սերժի տեսակետից։ Վիճակն իսկապես լրջագույն ա ու չի կարելի ներկա իրողությունները դիտարկել որպես նախագահների պայքար։

Սա ժամանակավրեպ զրույց ա։

Sent from my A0001 using Tapatalk

Աթեիստ
01.05.2016, 01:19
Դրա համար ես նշեցի կիսապատերազմական վիճակը:Երբ կա արտաքին թշնամի:Իսկ ինչ վերաբերվումա ատելությանը,բնականաբար կոնկրետ դաս չկար դպրոցում ու խոսքը միայն դպրոցի մասին չէր:Չեք կարող հերքել այն փաստը,որ Հայաստանում կա հակաադրբեջանական պրոպագանդա:Հա մեկ էլ ինչա նշանակում "էս պացիֆիստները"? «պացիֆիստերի» հետ խնդիր ունեք?

Քանի դեռ չի ապացուցվել էդ փաստը, ես պարզապես չեմ հավատա, առանց հերքելու։
Ես չեմ տեսել Հայաստանում հակաադրբեջանական պրոպագանդա։

Ես կարծում եմ որ Սերժին ձեռք էր տալիս մինչապրիլյան վիճակը։ Բայց Ադրբեջանի ճգնաժամը Ալիևին ստիպեց գնալ էշ քայլերի։

StrangeLittleGirl
01.05.2016, 15:28
Դրա համար ես նշեցի կիսապատերազմական վիճակը:Երբ կա արտաքին թշնամի:Իսկ ինչ վերաբերվումա ատելությանը,բնականաբար կոնկրետ դաս չկար դպրոցում ու խոսքը միայն դպրոցի մասին չէր:Չեք կարող հերքել այն փաստը,որ Հայաստանում կա հակաադրբեջանական պրոպագանդա:Հա մեկ էլ ինչա նշանակում "էս պացիֆիստները"? «պացիֆիստերի» հետ խնդիր ունեք?
Պացիֆիստների հետ խնդիր ունեմ, քանի դեռ ագրեսորին սաստելու փոխարեն երկու կողմերին կոչ են անում հանդարտվել:
Իսկ հակաադրբեջանական պրոպագանդա Հայաստանում չկա: Էս վերջին դեպքերից հետո պրոպագանդայի կարիք էլ չկա հասկանալու համար, որ էդ պետության ուշքնումիտքը մեզ վերացնելն ա:

Chuk
01.05.2016, 16:32

Քեզ սենց գրառումներ անելուց չէի պատկերացնում :) Ահա թե ինչքան բան ա փոխում (մեծ մասիս մեջ) պատերազմի անմիջական ականտես լինելը։

Sent from my A0001 using Tapatalk

Տրիբուն
02.05.2016, 13:09
Ամեն դեպքում մեր ղզլբաշներին էլ սրբացնել պետք չի։ Էն որ միջին ու երկարաժամկետ կտրվածքում սաշիկին էլ ա ձեռ տալիս արտաքին թշնամի ունենալը, փաստ ա։ Ամեն անգամ, հենց սաշիկի լափին մի թեթև վտանգ ա սպառնում, մեզ սաղիս թուրքով են վախեցնում։ Մենք պիտի թուրքից վախենանք, որ իրանք հանգիստ լափեն։ ՀՀԿ-ական «կայունության» հիմնաքարը հենց թուրքական վտանգն ա ու Ղարաբաղի անվտանգությունը։ Ուրիշ բան, որ սաշիկին ձեռ ա տալիս արտաքին թշնամին մշտական խաղաղության պարագայում, իսկ Ալիևին դա չի բավարարում, ու վիզ պատերազմ ա պետք։

Թուրքի դեմ մենք սաղս համախմբվում ենք ու համերաշխ ենք դառնում, վերջին ռեսուրսները կենտրոնացնում ենք, մեր երեխեքին սահման ենք ուղարկում, ու դա իրանց համար նորմայա, դե տենց էլ պիտի լիներ, բա ուրիշ ո՞նց, բա թուրքի հարց ա։ Իսկ իրանց համախմբվելու խնդիր չունեն, ոնց թալանել են, տենց էլ թալանելու են։ Համախմբվելն ու պայքարելը մեր ամագն ա, իրանցը՝ մենակ լափառոշ խոսալն ա ու լափելը։

Chuk
04.05.2016, 23:04
...
Sent from my A0001 using Tapatalk

Արմեն3
07.05.2016, 00:41
Պացիֆիստների հետ խնդիր ունեմ, քանի դեռ ագրեսորին սաստելու փոխարեն երկու կողմերին կոչ են անում հանդարտվել:
Իսկ հակաադրբեջանական պրոպագանդա Հայաստանում չկա: Էս վերջին դեպքերից հետո պրոպագանդայի կարիք էլ չկա հասկանալու համար, որ էդ պետության ուշքնումիտքը մեզ վերացնելն ա:

Ո՞նց եք պատկերացնում,որ ես կամ ուրիշ հասարակ մի քաղաքացի «սաստի ագրեսորին»։Ես ոչ դիվանագետ եմ ոչ էլ հապատասխան կառույցներում եմ աշխատում,որպեսզի ինչ որ կոչեր անեմ կողմերից որևէ մեկին։Ես չէի քննարկում թե ով հարձակվեց առաջինը ու չէի էլ ասում որ պետք է չկռվենք։Բնականաբար ամենախաղաղասեր ու բարի մարդնել կպաշտպանվի,եթե հարձակվում են։Իմ ասածը ավելի գլոբալ էր ու ավելի երկար ժամանակահատվածին էր վերաբերվում,իսկ ապրիլյան դեպքերի մասին գրեցի որպես օրինակ,թե ինչ է լինում երբ նախագահը ներքաղաքական խնդիր է ունենում(տվյալ դեպքում Ալիևը)։Արտաքին թշնամի ունենալը ձեռք է տալիս յուր. իշխանություններին։խոսքը ապրիլյան դեպքերի մասին չէ։Գրածս ուշադիր կարդացեք։
Ու նորից ես մնում եմ իմ կարծիքին,որ խաղաղություն կլինի միայն այն ժամանակ երբ,այս դեպքում արդեն,ԵՐԿՈՒ երկրների ժողովրդները «ուզենան»։