PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Stephen King - The Dark Tower / Ստիվեն Քինգ - Մութ Աշտարակը

Ռուֆուս
26.04.2016, 10:51
Մութ Աշտարակը ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Ստիվեն Քինգի մագնում օպուսն է՝ բաղկացած 7 ու կես գրքից.

1. The Gunslinger - Հրաձիգը (1982)
2. The Drawing of the Three - Երեքի քաշելը (1987)
3. The Waste Lands - Ամայի երկիրը (1991)
4. Wizard and Glass - Կախարդն ու ապակին (1997)
5. Wolves of the Calla - Կալլայի գայլերը (2003)
6. Song of Susannah - Սյուզաննայի երգը (2004)
7. The Dark Tower - Մութ Աշտարակը (2004)
4.5 The Wind Through the Keyhole - Քամին բանալու անցքի միջոցով (2012)

Գրքերը վերջին հրաձիգի՝ Ռոլանդ Դեսչեյնի ու իր ընկերախմբի մասին է, ովքեր Մութ Աշտարակի որոնումների մեջ են: Ընդհանուր գրքերի ոճը դժվար է նկարագրել, այն վեստերնի, ֆենթեզիի, գիտական ֆանտաստիկայի, սարսափի, հեքիաթի ու այլ ոճերի խառնուրդ է:

Հայկօ
26.04.2016, 16:58
Երկուսուկես թե երեք գիրք կարդացի, կիսատ թողեցի: Մի տեսակ ավելին էի սպասում, մանավանք Քինգի «էս իմ opus magnum-ն ա» հայտարարության պատճառով: Երևի դեռ կվերջացնեմ:

Ռուֆուս
26.04.2016, 17:15
Երկուսուկես թե երեք գիրք կարդացի, կիսատ թողեցի: Մի տեսակ ավելին էի սպասում, մանավանք Քինգի «էս իմ opus magnum-ն ա» հայտարարության պատճառով: Երևի դեռ կվերջացնեմ:

Ես հիմա չորրորդ գիրքն եմ կարդում: Առաջինն առանձնապես դուրս չեկավ, բայց դրանից հետո ամեն մի գիրքը շատ ավելի լավն էր, քան դրա նախորդը: Քինգը շատ ա սիրում ձգել, ջուր ծեծել, մանրուքների վրա կենտրոնանալ և այլն, բայց արդեն սովորել եմ դրան:

Տրիբուն
26.04.2016, 19:07
Երկուսուկես թե երեք գիրք կարդացի, կիսատ թողեցի: Մի տեսակ ավելին էի սպասում, մանավանք Քինգի «էս իմ opus magnum-ն ա» հայտարարության պատճառով: Երևի դեռ կվերջացնեմ:

Ես էլ սկսեցի կարդալ հենց նույն պատճառով ու մի երկու տարի առաջ յոթերորդը վերաջացրի։ Բայց վերջացրի հանուն վերջացնելու, նենց չէր, որ գերագույն հաճույք ստացա։ Հատկապես վերջին երեք գիրքը մի այլ կարգի տուֆտում ա։ Տպավորությունս էն ա, որ չէր իմանում էլ ինչ ասոր, բայց որ ասել էր պիտի յոթ գիրք լինի, ամեն ձևի վիզ էր դրել, որ յոթ գիրք լինի։ Վերջին երեք գրքերից հաջողվել ա մենակ յոթերորդ գրքի վերջին մասը :D

Ասում են համ էլ կինո պիտի լինի (http://www.imdb.com/title/tt1648190/)։

Ռուֆուս
26.04.2016, 23:03

Ու դեռ չնկարահանած արդեն սաղ քֆրտում են կինոն կաստինգի պատճառով :))

Ինձ առաջին գիրքը ահավոր չէր դզում, բայց պարզվեց ընկերներիս մեծ մասին դուր ա եկել: Մի տեսակ յաբախտի գրած գործ ոնց որ լիներ, մի երկու բան խզբզեց, հետո մեկ էլ որոշեց, որ կարելի ա երկարացնել, սերիա դարձնել: Առաջին գրքում մանավանդ Ռոլանդի սեռական մանրամասները չէին դզում, ասենք մի բան էր անում, Քինգը պարտադիր պետք ա նշեր, որ էդ պահին Ռոլանդը էրեկցիա ունեցավ, կամ ձվերը կպան մարմնին :)) Լավ ա, մյուս գրքերում ոճը կտրականապես դեպի լավը փոխվեց:

Տրիբուն
26.04.2016, 23:07
Ռոլանդի ձվերը չեմ հիշում, բայց ինձ էլ թարսի պես մենակ առաջին գիրքն ա դուր եկել ....

Sent from my Lenovo S90-u using Tapatalk