PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոստելեկոմ



stepvaruzhan
22.04.2016, 21:54
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին:

2012թ. փետրվարին ընկերությունը դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ:

2012թ. դեկտեմբերի 18-ից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն:

Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ Ռոստելեկոմը Հայաստանում մատուցում է Ֆիքսված հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար:

2012-2013թթ. ընկերության կողմից խոշոր ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ: Իրականացված ներդրումների շնորհիվ հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:

Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով Ռոստելեկոմի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերությունը Երևան քաղաքում կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որը ծածկում է բոլոր վարչական շրջանները և ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անխափան ու գերարագ ինտերնետ ողջ քաղաքում:

Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, բանկեր և ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ:

stepvaruzhan
22.04.2016, 21:55
Պաշտոնական կայքը՝ http://www.rtarmenia.am/

John
22.04.2016, 22:25
stepvaruzhan ջան, Ակումբում դեռևս 2012թ․ից կա թեմա Ռոստելեկոմի մասին՝ ահա այն (https://www.akumb.am/showthread.php/63912-%D5%8C%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A5%D5%AC%D5%A5%D5%AF%D5%B8%D5%B4)։

stepvaruzhan
22.04.2016, 22:35
չէի նկատել