PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտորումներ հոգեբանության շուրջ

Չամիչ
18.04.2016, 16:47
Այս թեման բացել եմ ոչ այն պատճառով, որ ծավալվի բուռն քննարկում, ուզում եմ կիսվել հոգեբանության շուրջ իմ այն բացահայտումներով, որոնք կյանքի պրոցեսում տեղի են ունենում, բանականաբար սիրով կլսեմ կարծիքներ եվ չեմ բացառում, նաեւ, քննարկումը:

Ինձ թվում է կյանքի պրոցեսում, մարդը ինքն է ստեղծում իր դրախտը կամ դժոխքը:
Քույրս 2 տարի առաջ մի շուն որդեգրեց, սա մի լքված ձագուկ էր, որը բախտի բերմամբ հայտնվել էր դինգո թիմում, անհրաժեշտ էր ժամանակավոր կացարան, մինչեւ կհայտնվեր նա ով կվերցներ շանը մշտական խնամակալության: Քույրս ձագուկին վերցրեց ժամանակավոր, բայց էտպես էլ ձագուկը մնաց մեզ մոտ: Ինչպես մարդիկ, էնպես էլ շները շատ տարբեր են իրենց բնավորությամբ: Պարզվեց, որ շունիկը շատ վախկոտ է: Շրջապատող աշխարհում ամեն ինչ նրա համար սպառնալիք է:

Նրա մոտ զգայունությունը ու վախի զգացողությունը չափազանց սրված է: Հատկապես ուժեղ վախենում է երեխաներից, պաշտպանվելու համար սկսում է նրանց վրա հարձակվել եւ հաչալ, բայց երբեք չի կծում: Համաձայն Ցեզար Միլանոյի վարժեցման մեթոդի հնարավոր չի շանը վարժեցնել ընտանիքից դուրս: Վարժեցնելու նպատակով Ցեզքար Միլանոն ոչ թե շանը վերցնում տանում է վարժեցման հատուկ կացարան, այլ հենց ինքն է գնում տվյալ բնակարան ու սկսում աշխատել ոչ միայն շան հետ, այլ, նաեւ ընտանիքի անդամների հետ: Եթե շունը ունի սովորություն ամեն ինչը ընկալել որպես սպառնալիք, ապա պետք է որպեսզի նրա ուղեղը ձեռք բերի ընկալման նոր հմտություն:
Շատ հետաքրքիր պրոցես է տեղի ունենում: Շան հետ աշխատանքը շատ ՀԶՈՐ հոգեթերապեւտիկ մեթոդ է, որը անգնահատելի է հենց վարժեցնողի համար եվ խիստ դրական է ազդում:
Խնդիրը հետեւյալն է, շան հետ զբոսնելու ընթացքում պետք է ընտրել մեթոդ որը կօգնի կառավարել շան՝ ամեն ինչը որպես սպառնալիք ընկալելու սովորությունը: Դա կարող է լինել փոքրիկ հարվածը, կամ ինչ որ սուր ձայն, ամեն անգամ երբ նա փորձում է հարձակվել ու հաչալ անցորդների վրա պետք է կիրառել մեթոդը եվ զսպել: Քանի որ իմ շունը բավական զգայուն է, պարզապես, ոտքով ուժեղ հարվածը գետնին լրիվ բավարար է: Ամեն անգամ երբ զսպում ես շան՝ ամեն ինչը չափազանցնելու սովորությունը, հասկանում ես, որ առաջի հերթին օգնում ես հենց ինքդ քեզ:
Մենք բոլորս, շատ հաճախ, ինքներս մեզ, մեր մտքերով տեռորի ենք ենթարկում: Շորջապատող աշխարհում գոյություն չունի կայուն ստաբիլ անվտանգություն: Ամեն ինչ շարժման ու փոփոխման մեջ է: Մենք չենք կարող կառավարել կյանքի ընթացքը, կա՝ սկիզբ, կա՝ վերջ, կա ծնունդ, կա՝ մահ: Միակ բանը, որը մեր տրամադրության տակ է, դա մեր ազատ կամքն է, մենք ինքներս ենք կամովի ընտրում մեր վերաբերմունքը: Մենք ինքներս ենք որոշում թե ինչպես ընդունենք, ինչպես ընկալենք այս կամ այն իրադարձությունը: Եվ եթե մենք չենք ուզում շատ տառապել, պետք է ձեւավորենք հմտություն գտնել ամեն ինչի մեջ դրականը, ազատվել ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից:

Իսկ դրա համար պետք է ուղեղը վարժեցնել::)

John
18.04.2016, 16:56
Շնորհակալություն լավ թեմայի համար Չամիչ ջան :)

Եվ եթե մենք չենք ուզում շատ տառապել, պետք է ձեւավորենք հմտություն գտնել ամեն ինչի մեջ դրականը, ազատվել ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից:

Որպես հոգեբանությանն ինձնից ավելի ծանոթ-ուսումնասիրած մարդ, խնդրում եմ մի քիչ ավելի «բացված» գրես էս միտքը։ Ու հատկապես հետաքրքիր է, թե ի՞նչ մեխանիզմներ կան/գիտես/կիրառել ես/արդյունավետ են ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից ազատվելու համար։

Չամիչ
19.04.2016, 16:27
Շնորհակալություն լավ թեմայի համար Չամիչ ջան :)

Որպես հոգեբանությանն ինձնից ավելի ծանոթ-ուսումնասիրած մարդ, խնդրում եմ մի քիչ ավելի «բացված» գրես էս միտքը։ Ու հատկապես հետաքրքիր է, թե ի՞նչ մեխանիզմներ կան/գիտես/կիրառել ես/արդյունավետ են ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից ազատվելու համար։

Մեխանիզմները շաաաաատ շատ են: Անվերջ կարելի է գրել դրանց մասին:
Բայց ամեն մարդ անցնում է կյանքի իր դպրոցը, այն մեխանիզմը, որը կյանքի այս էտապում հարմար է ինձ համար մեկ ուրիշի համար կարող է անհասկանալի ու ոչ նպաստավոր լինել: Դրա համար, շատ հաճախ հոգեբանների հետ աշխատանքը մարդկանց ոչ մի օգուտ չի տալիս: Եվ միայն քո ենթագիտակցությունը կարող է ճիշտ հուշել թե քեզ ինչ է պետք: Դրա համար անհրաժեշտ է մշտապես աշխատել ենթագիտակցության հետ: Դա ինչպես գիտենք արվում է քնաթաթախ վիճակում, հիմնականում քնելուց առաջ, պետք է դիմել ենթագիտակցությանը: Նախ պետք է հիշեցնել, որ դու ունես հզոր ենթագիտակցություն, գոյություն ունեն ցանկացած հարցի ճշգրիտ պատասխաններ եվ ցանկացած խնդրի լուծումներ: Հետո պետք է դիմել ենթագիտակցությանը: Սիրելի ենթագիտակցություն խնդրում եմ օգնել ինձ գտնել տվյալ հարցի պատասխանը կամ տվյալ խնդրի լուծման ճանապարհը: Ամեն օր քնելուց առաջ պետք է նույնը կրկնել: Օրվա ընթացքում պետք է մշտապես զգոն լինել, տրամադրված լինել, որ կյանքը նպաստում է խնդրի դրական լուծմանը, կյանքը պատրաստ է քեզ տրամադրել հուշումներ: Պետք է ճանտեսել մղումները, եթե ասենք թե քայլում ես ու քո ներսում ինչ որ սպոնտան ցանկություն առաջացավ, ասենք թե գնալ բուսաբանական այգի, կամ կենդանաբանական այգի, կամ գնալ ու տեսնել քո ընկերոջը, կամ միացնել ու ինչ որ երաժշտություն լսել, հազար ու մի բան, պետք է գնալ ընդառաջ էտ ներքին մղումին, քանի որ հենց այդ մղումը կարող է օգնել, որ մտքերի ձեւով տրվեն պատասխաններ:
Մի կարեւոր խորհուրդ եմ ուզում տալ, որը ինձ թվում է կարող է օգտակար լինել բոլորին:

Ես սիրում եմ մեր հայկական վանքերը ու եկեղեցի շատ հաճախ եմ գնում: Հատկապես հաճախ այցելում էի Հունվար ամսին երբ ծանրաբեռնված չէի: Մեր համայնքի եկեղեցի մի թշվառ կին է այցելում, ապրում է մոր հետ, ամուսնացած չէ, ոչ կարգին հագնելու բան ունի, ոչ ուտելու, ժամերգության ժամանակ գալիս էր եկեղեցի որ մի փոքր տաքանար, տեսա որ գլխին մի հնամաշ անշուք գլխարկ է: Հանկարծ մտքովս անցավ իսկ ի՞նչ կլինի եթե իմ սիրած գլխարկը հանեմ ու նվիրեմ էտ կնոջը: Էն գլխարկը որը տվյալ պահին կրում էի, շատ էի սիրում, գիտեի, որ էտ գլխարկից էլ չեմ ճարի, բայց որոշեցի հենց էտպես էլ անել, մոտեցա ու առաջարկեցի նվիրել իմ գլխարկը: Նա սկզբում զարմացավ հետո սիրով ընդունեց նվերը: Էտ պահին ես զգացի, որ մարդու կյանքը բախկացած է տարատեսակ կախվածություններից, կուտակելու մոլուցքը հատկապես մեր երկրում հասել է հիվանդագին չափերի: Ձեռք բերել գոլդ համարներ, ձեռք բերել ամենաշքեղ հեռախոսը, եվ այլն.... Ու երբ դու տալիս ես այն ինչը քեզ համար թանկ է, միայն էտ ժամանակ ես հասկանում, որ իսկական երջանկությունը անպայմանական երջանկությունն է:

Կարո՞ղ եք ձեր թանկարժեք հեռախոսը նվիրել նրան ով դրա կարիքը ունի: Եթե իհարկե ունեք թանկարժեք հեռախոս: :)

Չամիչ
20.04.2016, 18:49
Դեպրեսիվ վիճակը բացասական է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, խիստ սահմանափակում է: Եթե հաշվի առնենք, որ մեր ազգը խրոնիկ դեպրեսիվ վիճակում է հասկանալի է դառնում թե ինչի մեր տնտեսական զարգացումը ոչ մի կերպ առաջ չի գնում, աճ չի արձանագրում: Ծիծաղը, ժպիտը, ուրախությունը ուղեղի աշխատանքը բարելավում են, օգնում ուղեղին ծնել դրական մտքեր, ստեղծագործ իդեաներ:

Էլ չեմ խոսում էն մասին, որ շատ շատերը նվնվալուց ու տառապելուց հաճույք են ստանում:

StrangeLittleGirl
20.04.2016, 21:19

Չամիչ, էստեղ պատճառ-հետևանքը մի քիչ հստակ չի: Ուղեղի դանդաղած աշխատանքի ու մոտիվացիայի պակասի արդյունքուն ա դեպրեսիվ վիճակ առաջանում, ոչ թե հակառակը:

keyboard
21.04.2016, 17:43
Մենք ստեղ տղեքով նոր կոնսիլիում արինք ու պարզեցինք, Աթեիստի առաջարկով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար հարկավոր ա օրինականացնել մարիխուաննայի վաճառքը, «խույաննայի» հետ չշփոթել:
Օրինականացումից հետո՝ ազգովի պոզիտիվի մեջ կլինենք, իսկ տնտեսությունը կսկսի անհամեմատ արագ զարգանալ: Շվեյցարիան կսկսի մեզ խնդրել, որ մենք բացենք նման փայլուն տակտիակական քայլի գաղտնիքը, իսկ մենք նրանց կուղարկենք էրդողանի ծոցը:

Չամիչ
21.04.2016, 20:54
Չամիչ, էստեղ պատճառ-հետևանքը մի քիչ հստակ չի: Ուղեղի դանդաղած աշխատանքի ու մոտիվացիայի պակասի արդյունքուն ա դեպրեսիվ վիճակ առաջանում, ոչ թե հակառակը:

Բյուր ջան, մարդը ամեն ինչ սովորում ա, երեխան տեսնում ա որ ծնողը դժբախտ ա, ամբողջ ազգը դժբախտ ա, ինքնել ա տենց դառնում: Մարդու ուղեղի պոտենցիալ հնարավորությունները սահմանափակվում են, որովհետեւ ինձ համար փաստ ա, ինքս էլ դեպեսիայի մեջով անցել եմ, լավ գիտեմ թե դեպրեսիայի վիճակում ուղեղը ինչ խղճուկ վիճակում ա հայտնվում: Ոնց նայում եմ շուրջս երջանիկ ու համերաշխ ընտանիք կարող եմ մատերի վրա հաշվել: Էլի նորից գալիս ենք կնոջ խնդրին: Մայրերից շատ բան ա գալիս: Մայրը պիտի ամեն գնով պահպանի ընտանիքի խաղաղությունը ու համերաշխությունը, թեկուզ սեփական էգոի հաշվին:

Չամիչ
21.04.2016, 21:18
Մտորումներ պաշտպանվածության զգացողության մասին:

Երբ՝ այն ամենը ինչ մարդուն շրջապատում է եւ այն ինչ տեղի է ունենում մարդուն բավարարում է առաջանում է երջանկության, բերկրանքի զգացողություն: Մարդը լցվում է սիրով, լույսով, խաղաղությամբ: Ոչ մի բանի դեմ պետք չի պայքարել, ոչ մի բանի դեմ պետք չի կռիվ տալ, մարդը ներդաշնակ է ինքը իր հետ եւ աշխարհի հետ: Իսկ հետո հանկարծ հայտնվում է հանգամանք, որը ընկալվում է որպես խոչնդոտ ու սկսում է դրա դեմ կռիվ տալ: Եթե կա իմ բարեկեցությանը, անվտանգությանը ու խաղաղությանը սպառնացող խոչնդոտ ես չեմ կարող ինձ անվտանգ զգալ: Իրականում դա ընդամենը հանգամանք էր, ուղեղը դա ընկալեց որպես խոչնդոտ ու սկսեց ինքն իր դեմ պայքարել: Մարդը սկսեց ինքը իր հետ կռիվ տալ, սկսեց ինքն իրեն ցավացնել, վախեցնել: Ո՞վ կարող է քեզ պաշտպանել, երբ դու ինքդ ես քեզ տեռորի ենթարկում:

Ուլուանա
22.04.2016, 06:05
Բյուր ջան, մարդը ամեն ինչ սովորում ա, երեխան տեսնում ա որ ծնողը դժբախտ ա, ամբողջ ազգը դժբախտ ա, ինքնել ա տենց դառնում: Մարդու ուղեղի պոտենցիալ հնարավորությունները սահմանափակվում են, որովհետեւ ինձ համար փաստ ա, ինքս էլ դեպեսիայի մեջով անցել եմ, լավ գիտեմ թե դեպրեսիայի վիճակում ուղեղը ինչ խղճուկ վիճակում ա հայտնվում: Ոնց նայում եմ շուրջս երջանիկ ու համերաշխ ընտանիք կարող եմ մատերի վրա հաշվել: Էլի նորից գալիս ենք կնոջ խնդրին: Մայրերից շատ բան ա գալիս: Մայրը պիտի ամեն գնով պահպանի ընտանիքի խաղաղությունը ու համերաշխությունը, թեկուզ սեփական էգոի հաշվին:
Էս վերջին նախադասությունը մի քիչ կմանրամասնե՞ս։ Ի՞նչ նկատի ունես «ամեն գնով», «սեփական էգոյի հաշվին» ասելով։ Օրինակ, էս գրառմանդ առաջին նախադասության մեջ որ նշել ես դժբախտ լինելու մասին, չնայած դու մի քիչ ավելի ընդհանուր ես գրել, ազգն էլ ներառելով, բայց ընդհանրապես ես շատ ուղիղ կապ եմ տեսնում ծնողի երջանիկ կամ դժբախտ լինելու և երեխայի էդպիսին լինելու միջև, այսինքն՝ կարծում եմ՝ ոչ մի երեխա չի կարող երջանիկ լինել, եթե ծնողը դժբախտ ա։ Հիմա, ըստ իս, էս միտքը մի քիչ հակասում ա ծնողի՝ «ամեն գնով», «սեփական էգոյի հաշվին» ընտանիքի խաղաղությունն ու համերաշխությունը պահպանելու մասին մտքին։ Իհարկե, սեփական էգոյի տակ կարելի ա տարբեր բաներ հասկանալ, նայած՝ դու ինչ նկատի ունես, բայց «ամեն գնով»–ի հետ համադրված՝ կարծես նշանակում ա, որ սեփական երջանկության հաշվին, որի մեջ կարող են մտնել իր արժանապատվությունը, ազատ կամքը, էդ թվում և ամուսնուն երբեք ու ոչ մի դեպքում չհակաճառելը, նրա կամքին հլու–հնազանդ ենթարկվելը, ամեն գնով, այսինքն՝ ինքն իր վրայով անցնի, մենակ թե վեճ, չլինի, «համերաշխություն» տիրի ընտանիքում։ Իսկ էսպես՝ ամեն գնով՝ իր կամքը ճնշած, չինքնառեալիզացված մայրն, իմ կարծիքով, ոչ մի կերպ ընդունակ չի երջանիկ ու լիարժեք երեխա դաստիարակելու, ինչքան էլ որ ցանկությունն ու ջանքերը մեծ լինեն։ Իհարկե, որոշակի զիջումների ու զրկանքների ցանկացած ծնողն էլ պիտի դիմի, այլ կերպ ուղղակի հնարավոր չի ծնող լինել, ինչ խոսք, բայց դա, ըստ իս, չի տեղավորվում էդ «ամեն գնով»–ի մեջ։

StrangeLittleGirl
22.04.2016, 10:37

Չամիչ, եթե դեպրեսիայի առաջացման մեխանիզմներն էդքան պարզ ու հասարակ լինեին, գիտությունն արդեն կես դար գլուխ չէր ջարդի դրա դարմանը գտնելու համար: Դու մի հատ խոսի մեծ դեպրեսիա ունեցողի հետ: Չեմ ասում էն որ մի քանի օր տխուր ես, չես կարում անկողնուցդ դուրս գալ, մի երկու տաբլետկա վիտամին D խմում ես ու դզվում: Այլ խոսի էն մարդկանց հետ, որոնք տարիներով դեպրեսիայի ճիրաններից չեն կարողանում դուրս պրծնել: Տեսնեմ՝ իրանք ի՞նչ կասեն: Դեպրեսիայից ուղեղը խղճուկ վիճակու՞մ ա հայտնվել, թե՞ հակառակը:

Իսկ համերաշխ ու երջանիկ ընտանիքների բացակայությունը հեչ էլ մայրերից չի: Ավելի շուտ, մայրերից ա, բայց նրա համար ա իրանցից, որ առաջին պատահածի հետ ընտանիք են կազմում, իսկ երբ պրոբլեմները շատանում են, իրանք իրանց զոհաբերելով չեն բաժանվում, մինչդեռ բազմաթիվ իրավիճակներում բոլոր, էդ թվում՝ էրեխեքի համար ամուսնալուծությունը խնդրի լուծում ա:

Հա, մի տարօրինակ բան էլ ասեմ. իմ շրջապատում դժբախտ ընտանիք չկա: Ուղղակի չկա:

Չամիչ
22.04.2016, 18:20

Բյուր ջան հեչ գնացել ե՞ս դպրոց, նայել ե՞ս ավարտական դասարաններում սովորող երեխեքի աչքերին, հատկապես աղջիկների: Սարսափելի բարդույթավորված, Ես շատ եմ սիրում մեր ազգը, բայց էն ինչ մեր ազգը անում ա երեխեքի հետ ուղակի սարսափելի ա: Երեխեքին սովորեցնում են չլինել: Լրիվ զրկում են անհատականությունից, ամբողջովին ենթարկում են սեփական կամքին: Էն ինչ որ կատարվում ա եվրոպաներում ու ԱՄՆ-ում դա մի այլ ծայրահեղություն ա, բայց մեր մոտ վիճակը իրոք ծանր ա: ՄԵծանում ա մի սերունդ, որը ի վիճակի չի ինչ որ նոր բան տալ էս երկրին:
Երեխեքին լրիվ արգելափակում են: Ու սա հանգեցնում ա բազմաթիվ հոգեբանական խնդիրների: Չափահաս երեխան արդեն իսկ զրկված ա ինքը իրենից դու դեպրեսիայից ես խոսում:

Չամիչ
22.04.2016, 18:31
Ոչ թե պետությունն ա ստեղծում նորը, այլ հակառակը, նոր սերունդն ա շարժիչ ուժը: Իդեան ա ծնում հնարավորություն, եթե կա հավատ, իդեա, վստահություն, հնարավորությունը ստեղծվում ա:
Չկա պրոգրեսս, ու սրանում Սերժը չի մեղավոր, մենք բոլորս:

StrangeLittleGirl
22.04.2016, 18:35
Բյուր ջան հեչ գնացել ե՞ս դպրոց, նայել ե՞ս ավարտական դասարաններում սովորող երեխեքի աչքերին, հատկապես աղջիկների: Սարսափելի բարդույթավորված, Ես շատ եմ սիրում մեր ազգը, բայց էն ինչ մեր ազգը անում ա երեխեքի հետ ուղակի սարսափելի ա: Երեխեքին սովորեցնում են չլինել: Լրիվ զրկում են անհատականությունից, ամբողջովին ենթարկում են սեփական կամքին: Էն ինչ որ կատարվում ա եվրոպաներում ու ԱՄՆ-ում դա մի այլ ծայրահեղություն ա, բայց մեր մոտ վիճակը իրոք ծանր ա: ՄԵծանում ա մի սերունդ, որը ի վիճակի չի ինչ որ նոր բան տալ էս երկրին:
Երեխեքին լրիվ արգելափակում են: Ու սա հանգեցնում ա բազմաթիվ հոգեբանական խնդիրների: Չափահաս երեխան արդեն իսկ զրկված ա ինքը իրենից դու դեպրեսիայից ես խոսում:
Չէ, դպրոց չեմ գնացել, բայց էդ նորություն չի, որ հայ էրեխեքին ճնշած են մեծացնում: Աղջիկներին մի ձևով են կոմպլեքսավորում, տղաներին՝ մի ուրիշ: Ու համաձայն եմ, որ էրեխեքին զրկում են երևակայությունից ու լիքը ուրիշ կարևոր բաներից: Բայց դա ու կլինիկական դեպրեսիան, մեղմ ասած, իրար հետ կապ չունեն:

Չամիչ
22.04.2016, 22:04

Կլինիկականա դեպրեսիայի մասին չեմ խոսում, դեպրեսիվ աշխարհընկալման մասին, որը կարա հանգեցնի կլինիկական դեպրեսիայի:

Չամիչ
22.04.2016, 22:12
Չէ, դպրոց չեմ գնացել, բայց էդ նորություն չի, որ հայ էրեխեքին ճնշած են մեծացնում: Աղջիկներին մի ձևով են կոմպլեքսավորում, տղաներին՝ մի ուրիշ: Ու համաձայն եմ, որ էրեխեքին զրկում են երևակայությունից ու լիքը ուրիշ կարևոր բաներից: Բայց դա ու կլինիկական դեպրեսիան, մեղմ ասած, իրար հետ կապ չունեն:

Հիմնականում երեխաներից ոչինչ չեն պահանջում, մենակ մի բան՝ որ լսող լինեն, չխանգառեն, ենթարկվեն, ծնողի գլխավոր պարտավորությունը նկատողություն անելն ա, սխալների համար պատժելը: Էսքանից հետո էլ ուղե՞ղ կմնա: Ումի՞ց ինչ ենք պահանջում: Մեծանում են ու ասում, մենք ոչինչ չենք կարող անել՝ երկիրը երկիր չի, երբ ուղեղը գտնում ա պատճառ արդարացնելու սեփական սահմանափակությունը: Սպանում են ուղեղները, եվ դպրոցում, եվ տանը:

Չամիչ
22.04.2016, 22:25
Էս վերջին նախադասությունը մի քիչ կմանրամասնե՞ս։ Ի՞նչ նկատի ունես «ամեն գնով», «սեփական էգոյի հաշվին» ասելով։ Օրինակ, էս գրառմանդ առաջին նախադասության մեջ որ նշել ես դժբախտ լինելու մասին, չնայած դու մի քիչ ավելի ընդհանուր ես գրել, ազգն էլ ներառելով, բայց ընդհանրապես ես շատ ուղիղ կապ եմ տեսնում ծնողի երջանիկ կամ դժբախտ լինելու և երեխայի էդպիսին լինելու միջև, այսինքն՝ կարծում եմ՝ ոչ մի երեխա չի կարող երջանիկ լինել, եթե ծնողը դժբախտ ա։ Հիմա, ըստ իս, էս միտքը մի քիչ հակասում ա ծնողի՝ «ամեն գնով», «սեփական էգոյի հաշվին» ընտանիքի խաղաղությունն ու համերաշխությունը պահպանելու մասին մտքին։ Իհարկե, սեփական էգոյի տակ կարելի ա տարբեր բաներ հասկանալ, նայած՝ դու ինչ նկատի ունես, բայց «ամեն գնով»–ի հետ համադրված՝ կարծես նշանակում ա, որ սեփական երջանկության հաշվին, որի մեջ կարող են մտնել իր արժանապատվությունը, ազատ կամքը, էդ թվում և ամուսնուն երբեք ու ոչ մի դեպքում չհակաճառելը, նրա կամքին հլու–հնազանդ ենթարկվելը, ամեն գնով, այսինքն՝ ինքն իր վրայով անցնի, մենակ թե վեճ, չլինի, «համերաշխություն» տիրի ընտանիքում։ Իսկ էսպես՝ ամեն գնով՝ իր կամքը ճնշած, չինքնառեալիզացված մայրն, իմ կարծիքով, ոչ մի կերպ ընդունակ չի երջանիկ ու լիարժեք երեխա դաստիարակելու, ինչքան էլ որ ցանկությունն ու ջանքերը մեծ լինեն։ Իհարկե, որոշակի զիջումների ու զրկանքների ցանկացած ծնողն էլ պիտի դիմի, այլ կերպ ուղղակի հնարավոր չի ծնող լինել, ինչ խոսք, բայց դա, ըստ իս, չի տեղավորվում էդ «ամեն գնով»–ի մեջ։

Խոսքը կոնֆլիկտը հարթելու ունակության մասին է, քեն չպահելու, ամեն ինչ կատասրոֆիզացնելու ցանկությունից հրաժարվելու մասին է: Էն օրը տրանսպորտում երիտասարդ ամուսիններ էին նստած իմ հետեւի շարքում ու ես ակամա լսում էի նրանց խոսակցությունը: Կինը բողոքում էր որ չի գնահատվում, տալից, կեսուրից.....Մալաթիայից մինչեւ մասիվ ամուսինը խոհեմաբար լսում էր կնոջ նվնվոցները, խրոնիկ դժբախտ զգալու սինդրոմը հայ կանանց մեջ խիստ տարածված է: Շատ հաճախ հենց իրենք են պատճառ դառնում ամուսնու վատ վերաբերմունքի: Ես էտ օրը նստած սպասում էի, որ հեսա ամուսինը կասի՝ դե արդեն զզվեցրիր, ձենտ կտրի: Այն ինչ անում էիր կինը պրովոկացիա էր, հիմանակում հենց նման պրովոկացիաներից էլ ամեն ինչ սկսվում է: Հա ասենք թե մեկը քո սրտով չի վարվել, դա պիտի դարձնես խրոնիկ դժբախտ զգալու պատճա՞ռ, համ քեզ դժբախտացնես, համ էլ ընտանի՞քդ: Կինը պարանոցն ա, ինքն ա տալիս ուղղությունը, էտ կինը կոնֆլիկտի ուղղություն էր բռնել:

Չամիչ
22.04.2016, 22:29
Էլ որն ասեմ էլ որը, ահավոր ա երբ կինը հենց ամուսնու բարեկամների մոտ, ամուսնու ներկայությամբ սեղանի շուրջ սկսում ա բողոքել ամուսնուց, գիտե՞ք ինչքան եմ նման դեպքերի ականատես եղել, որ ամուսինը բոլորի ներկայությամբ կոպտի ու էտ կնոջը էլ չհարգի դա նորմալ չի՞:

Gayl
23.04.2016, 01:32

Ահավոր ա, երբ տղամարդը բոլորի ներկայությամբ կոպտում ա իր կնոջը, հետը նենց ա վերաբերվում ոնց որ իր տան մատուցողուհին լինի կամ կնոջը հայհոյում ա, դե չասեմ որ տղամարդիկ կան, որ ռեժիմով ծեծում են։

Ուլուանա
23.04.2016, 17:20

Երկուսն էլ ահավոր են, կռիվ մի արեք :))։

Չամիչ
23.04.2016, 19:07
Երկուսն էլ ահավոր են, կռիվ մի արեք :))։

Հա երկուսն էլ ահավոր ա ժողովուրդ ջան, բայց մի բան իմ համար անհերքելի ա, տղամարդը դրսի աշխարհի մարդ ա, տան մթնոլորտը, տան եղանակը կինն ա ստեղծում, տղամարդը գնում ա աշխատանքի գալիս ա տուն ու առնչվում ա էն եղանակի հետ որը կինն ա ստեղծել: Երբեմքն կանայք էն կարգի եղանակ են ստեղծում, որ ես ապշում եմ, մտածում եմ էս տղամարդը քարից ա, որ կնոջը չի ծեծում: Ուղեղի էն կարգի սղոցում ագնում, որ աննկարագրելի: Իսկ որտեղի՞ց եմ ես տեղյակ լինում էտ սղոցմանը, քանի որ կանայք էնքան գրագետ են, որ իրանց հարաբերությունները դուրս են բերում, ամեն ինչի մասին դակլադ են տալիս հարեւաններին ու շատ հաճախ հենց ամուսնու ներկայությամբ:

StrangeLittleGirl
23.04.2016, 19:16

Չամիչ, էսօրվա աշխարհում կինն էլ ա գնում աշխատանքի, գալիս, իսկ տան մթնոլորտը ստեղծում տան բոլոր բնակիչները:

Ուլուանա
23.04.2016, 20:06
Հա երկուսն էլ ահավոր ա ժողովուրդ ջան, բայց մի բան իմ համար անհերքելի ա, տղամարդը դրսի աշխարհի մարդ ա, տան մթնոլորտը, տան եղանակը կինն ա ստեղծում, տղամարդը գնում ա աշխատանքի գալիս ա տուն ու առնչվում ա էն եղանակի հետ որը կինն ա ստեղծել: Երբեմքն կանայք էն կարգի եղանակ են ստեղծում, որ ես ապշում եմ, մտածում եմ էս տղամարդը քարից ա, որ կնոջը չի ծեծում: Ուղեղի էն կարգի սղոցում ագնում, որ աննկարագրելի: Իսկ որտեղի՞ց եմ ես տեղյակ լինում էտ սղոցմանը, քանի որ կանայք էնքան գրագետ են, որ իրանց հարաբերությունները դուրս են բերում, ամեն ինչի մասին դակլադ են տալիս հարեւաններին ու շատ հաճախ հենց ամուսնու ներկայությամբ:
Ես ընդհանրապես հեռու եմ տղամարդու ու կնոջ դերը բացարձակապես ամեն ինչում նույնացնելուց, ինչպես հիմա անում են շատ ֆեմինիստներ, բայց, ինչպես Բյուրն ասեց, տան մթնոլորտի ապահովումը կնոջ մենաշնորհը չի, տանն ապրող ցանկացած մարդ իր դերն ու ներդնումն ունի էդ գործում, իհարկե, չափահասներն ավելի շատ, քան երեխաները։ Ու ընդհանրապես ընտանիքում, համատեղ կյանքում ոչ մի բան էլ չի կարող միայն մեկից կախված լինել, չնայած համաձայն եմ, որ նմանատիպ հարցերում կնոջ դերը հաճախ ավելին ա, քան արտաքինից կարող ա թվալ։

Չամիչ
23.04.2016, 22:47
Իրականում, ես ինքս էլ եմ շատ լավ հասկանում, որ ամեն ինչ ծայրահեղացնում եմ, ես ունեմ նման հակում ամեն բան ընկալել սեւ կամ սպիտակ, դրամատիզացնել: Շատ լավ գիտեմ, որ ընտանիքը աշխատանք է, որ կնոջից չափից դուրս շատ բան եմ պահանջում, բոլորը չէ, որ կարող են էնքան ճկուն լինել, որ շրջանցեն, հարթեն բոլոր կոնֆլիկտային իրավիճակները: Եթե կա կոնֆլիկտ ուրեմն երկու կողմերն էլ պատասխանատու են:
Կնոջ նկատմամբ բռնություն կիրառելը, անկախ ամեն ինչից, հանցագործություն է:
Իսկ ամենակարեւորը՝ ընտանիքի խաղաղության ու համերաշխության ամբողջ պատասխանատվությունը բարդոլով կնոջ ուսերին ես թուլացնում եմ տղամարդկանց: Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ:
Էս ամբողջ ծայրահեղացումները դրանք ուղակի կոչ են, ճիչ են, որ կանայք հիմանականում չեն իրականացնում կին մնալու բարձր կոչումը:

Փորձեմ ասելիքս այլ կերպ ձեւակերպել, Կինը չպիտի ընտանիք կազմի որ երջանկանա, սա ամենագլոբալ սխալն է: Ռուսերենով լավ է հնչում: Пока у женщины не состоялся роман с самой собой она никогда не сможет осчастливить мужичну.
Կինը չպետք է փնտրի սերը իրենից դուրս, նա ինքն է սիրո, լույսի ջերմության աղբյուրը: Կինը ինքնաբավ էակ է: Բոլոր խնդիրները սկիզբ են առնում նրանից, երբ կինը սպասում է, որ տղամարդը պիտի իրեն երջանկացնի: Երբ կինը երջանկության աղբյուրը սկսում է փնտրել իրենից դուրս նա զրկվում է կանացիությունից եվ լույսից: Իսկական կինը սիրով կիսում է իր երջանկությունը տղամարդու հետ, այլ ոչ թե ամեն գնով փորձում է երջանկություն պոկել տղամարդուց, երբ նա սկսեց դա անել տղամարդը կարող է վերածվել բռնակալի, չնայած, նորից եմ կրկնում, ես խիստ դատապարտում եմ կոնջ հանդեպ բռնությունը, սա անթույլատրելի է:
Անգամ եթե տղամարդը դավաճանել է, մի սպանեք ձեր ներսի կնոջը, սեր մի մուրացեք, մի սպանեք ձեր ներսի լույսը, գեղեցիկ հեռացեք:

Չամիչ
23.04.2016, 23:03
Երեւի նորից էտքան լավ չստացվեց:
Երբ երկու սիրող սրտեր հանդիպում են տեղի է ունենում ուժող էմոցիոնալ ժայթքում, սիրո էներգիայի շատ ուժեղ ներհոսք, սա առաջացնում է բերկրանքի, էյֆորիայի վիճակ, որը խիստ դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա, ուղեղը վերգտնում է այն հնարավորությունները, որոնք մինչ այդ արգալափակված էին: Սա հատկապես շատ ուժեղ ստիմուլ է դառնում տղամարդկանց համար, նրանք սկսում են ոգեշնչվել ու արարել:
Իսկ կնոջ համար առիթ է դառնում, որ ներսի լույսը սերը կրկնապատկվի, ավելանա, պտուղներ տա, եթե նկատել եք սիրահարված կինը կարող է անճանաչելիորեն փոխվել, գեղեցկանալ: Սա այն լույսն է, որը ժայթքեց մի այլ ուժով, սա այն լույսն է, որը դեպի իրեն կանչեց տղամարդուն, որպեսզի կիսվի ու պտուղներ տա:
Դա չի նշանակում, որ տղամարդը իր մեջ սիրո լույսի էներգիան չի կրում, տղամարդը իր մեջ ավելի շատ կրում է ուժի արարման էներգիան: Տղամարդը եվ կինը տարբեր էներգիաների կրողներ են, եվ նրանք լրացնում են իրար: Տղամարդը կոչված է պաշտպանել ու փայփայել կնոջ լույսը ու սերը, բայց նա երբեք դա չի անի, եթե կինը լույսը ու սերը փնտրում է իրենից դուրս:

Վերջապես ստացվեց, երբեմն մինչեւ գտնում ես ճիշտ բառերը ժամանակ ա անցնում:)

Տրիբուն
24.04.2016, 13:23

Վայ, հորս արեվ......

Sent from my Lenovo S90-u using Tapatalk

Չամիչ
04.05.2016, 22:29
Բոլորը ուզում են անպայմանական սեր ստանալ, ուզում են, որ մարդիկ սիրեն եվ ընդունեն իրենց այնպիսին ինչպիսին կան: Իսկ մենք ինքներս պատրա՞ստ ենք տալ աշխարհին ու մարդկանց այն ինչ պահանջում ենք: Մենք պատրա՞ստ են երեխայի պես սիրել ու ընդունել աշխարհը անպայմանականորեն: Մի լավ խոսքը կա, դարձիր այն փոփոխությունը որը ուզում ես տեսնել աշխարհում, եթե ուզում ես անպայմանական սեր, փորձի սիրել հենց այն մարդուն ումից անպայմանական սեր չես ստացել:

Անվերնագիր
04.05.2016, 22:41

Եվ այստեղ ուղղակի աններելի կլիներ չհիշեցնել միշտ արդիական Պաուլո Կոելիոի մայիսյան անձրևի պես գեղեցիկ այս տողերը․

Սերը սութ ա՝ ֆուտբոլ նայեք

Հ․Գ․Ռեալ Մադրիդ- Մանչեսթեր սիթի, ուղիղ 3ր-ից

Չամիչ
04.05.2016, 22:52

Փորձեք շատ կայֆ ա, երբ ուղակի սիրում ես ու փոխադարձ ոչինչ չես պահանջում: Լավ խոսք կա, զատեք մեղքը մեղք գործողից: Մարդու մեջ միշտ պետք է տեսնել այն նորածին, մաքուր, անմեղ երեխային ով ժամանակին եղել է, փորձել սիրել հենց այդ էությունը, այլ ոչ թե մերժել ու չսիրել այն թերությունները որոնք նա ժամանակի ընթացքում կյանքի պայմաններից ելնելով ձեռք է բերել:

Չամիչ
04.05.2016, 22:55
Երբ չեք կարողանում ինչ որ մեկին ներել կրկին փորձեք զատել մեղքը մեղք գործողից

Անվերնագիր
04.05.2016, 23:11
Երբ չեք կարողանում ինչ որ մեկին ներել կրկին փորձեք զատել մեղքը մեղք գործողից

Իմ հոգում բնակվում է երկու էակ. մարդ և գայլ: Առաջինը դա մեղք է համարում, իսկ երկրորդը մեղք գործել: Խնդրում եմ օգնեք