PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն

Էջեր : 1 [2]

Վիշապ
17.04.2016, 20:57
Ուրեմն Էդ սովորածդ տար թափի զիբիլ արկղը, իզուր էլ էդքան ժամանակ ես կորցրել։ Բացի առողջականից զինվորը պիտի կարողանա իր ամբողջ հագ ու կապով կատարի տեղաշարժ, իսկ պատերազմում վայրկյանները նշանակություն ունեն կան օպերացիաներ կամ էնպիսի տեղանքներ որտեղ տեխնիկան չի աշխատում, իսկ Հայաստանում էդպիսի տեղանքները շատ են ու ոչ թե պիտի քայլեն այլ վազեն հանուն սեփական կյանքի հանուն օպերացիայի կատարման։
Ռոբոտների ու նանո տեխնոլոգիաներիդ մասին դասընթացներդ ԱՄՆ ումդ պատմի, մենք Հայաստանում ենք, իսկ լեռների մեջ ամեն տեխնիկա չի որ աշխատում ա։

Ինձ թվում է, դու էդքան լավ չես մտածում, նախքան ինձ խորհուրդ տալը, թե ես ինչ անեմ իմ գիտելիքների հետ։ Բայց նաև հնարավոր է, որ լավ ես մտածում, բայց միևնույն է, դա քեզ ոչ մի օգուտ չի տալիս։
Դա ուղտին էլ է պարզ, որ հետևակի մարտունակության բաղադրիչններից մեկը տարածքում արագ տեղաշարժվելն է։ Կարող է այնպես պատահել, որ հետևակը կարողանում է արագ տեղաշարժվել, բայց մի քիչ դանդաղ է կողմնորոշվում, ոնց որ ասենք դու ես կողմնորոշվում դիմացինին պատասխաններ տալու մեջ։ Վերջին դեպքում, հետևակին արագ տեղաշարժվելը հնարավոր է, որ չի փրկում։
Ու ես նորից եմ կրկնում, ժամանակակից պատերազմում հետևակի նշանակությունը քանի գնում նվազում է, վազքի ռեկորդներինն էլ հետը։

Բայց դա ոչ մի կապ չունի առհասարակ կանանց վազելու ունակության ու առհասարակ կանանց կռվելու ունակության հետ, որովհետև կանայք կարող են թե լավ վազորդներ լինել, թե լավ զինվորներ, հրամնատարներ, գեներալներ։ Քո իմացած կանայք, կարող ա՝ չէ, ապեր, ես դեմ չեմ։
Քո չսիրած Ամերիկայում, բնակչության 0.5%-ը մարաթոն վազորդներ են, որի 40%-ը կանայք են։ Դա անում է միլիոն վեց հարյուր հազար մարդ։
Հայաստանի բնակչության քանի տոկոսն է մարաթոն վազորդ, գիտե՞ս։

Gayl
17.04.2016, 21:53
Դու վաբշե վա՞տ ես: Ասում եմ՝ ես ինձ ցույց տալու խնդիր չունեմ: Ասում եմ՝ դա մի գլուխ գովալու բան չի, որ գլուխ գովամ, դու շարունակում ես: Ու վաբշե արխային, ես կյանքում ուշադրության պակաս չեմ ունեցել ու տեղը տեղին ուշադրություն ստացել եմ, ավելի շատ, քան կարիքն ունեցել եմ: Դու ավելի լավ ա քեզ նայի: Ոչ մի քննարկում չես կարում առանց անձնականացնելու անցկացնել: Երբ փաստարկ էլ չի մնում, անցնում ես «չեմ հավատում» տեսակի էժանագին փաստարկների: Եթե քո մակարդակն էդ ա ու եթե չես կարողանալու առանց անձնականացնելու քննարկում անցկացնել, ասա, իմանամ, իզուր ժամանակ ու ներվ չծախսեմ:

Շատ լավ ասեցիր, որ ռուսական ուստավից ա վերցված ու օդից չեն: Հայաստանում կարան ուրիշ նորմատիվներ լինեն հենց թեկուզ էն պատճառով, որ միջին վիճակագրական հայ տղամարդն ուրիշ բոյ ունի միջին վիճակագրական ռուս տղամարդու համեմատ: Հետևաբար, էդ թվերն օդից վերցվածից չեն տարբերվում:
Դու մի անգամ Էդ հարցը տվեցիր ու պատասխան ստացար երեվի դուրդ եկավ պատասխանել դրա համար ուզում ես երկրորդ անգամ լսես։
Դե լավ ա որ փոքր ժամանակ քեզ չամիչով բուլկի շատ են տվել, բայց դու երբեք պահը չես կորցրել ու փորձել ես քեզ ներկայացնել։
Հա լավա թող օդից վերձրած լինի բայց զաթո Էդ նորմատիվների շնորհիվ հայ զինվորը ֆիզիկապես զարգանում ա։
Եթե բոյը էդքան կարեւորում ես ( չնայած ասածիդ հետ իրականում համաձայն եմ) ուրեմն Էդ դեպքում քեզ դանիացիները հետ մի համեմատի որովհետեվ դու բավականին ցածրահասակ ես, իրանց համար կարող ա նորմալ 26 րոպեում վազելը բայց քո համար հաստատ նորմալ չի մանավանդ, որ նկարներից հասկացել ոմ, որ քաշով էլ ես ծանր։

Gayl
17.04.2016, 22:02
Ինձ թվում է, դու էդքան լավ չես մտածում, նախքան ինձ խորհուրդ տալը, թե ես ինչ անեմ իմ գիտելիքների հետ։ Բայց նաև հնարավոր է, որ լավ ես մտածում, բայց միևնույն է, դա քեզ ոչ մի օգուտ չի տալիս։
Դա ուղտին էլ է պարզ, որ հետևակի մարտունակության բաղադրիչններից մեկը տարածքում արագ տեղաշարժվելն է։ Կարող է այնպես պատահել, որ հետևակը կարողանում է արագ տեղաշարժվել, բայց մի քիչ դանդաղ է կողմնորոշվում, ոնց որ ասենք դու ես կողմնորոշվում դիմացինին պատասխաններ տալու մեջ։ Վերջին դեպքում, հետևակին արագ տեղաշարժվելը հնարավոր է, որ չի փրկում։
Ու ես նորից եմ կրկնում, ժամանակակից պատերազմում հետևակի նշանակությունը քանի գնում նվազում է, վազքի ռեկորդներինն էլ հետը։

Բայց դա ոչ մի կապ չունի առհասարակ կանանց վազելու ունակության ու առհասարակ կանանց կռվելու ունակության հետ, որովհետև կանայք կարող են թե լավ վազորդներ լինել, թե լավ զինվորներ, հրամնատարներ, գեներալներ։ Քո իմացած կանայք, կարող ա՝ չէ, ապեր, ես դեմ չեմ։
Քո չսիրած Ամերիկայում, բնակչության 0.5%-ը մարաթոն վազորդներ են, որի 40%-ը կանայք են։ Դա անում է միլիոն վեց հարյուր հազար մարդ։
Հայաստանի բնակչության քանի տոկոսն է մարաթոն վազորդ, գիտե՞ս։
Չէ չգիտեմ որովհետեվ երբեք չի հետաքրքրել, եթե դու գիտես ասա մենք էլ իմանանք։
Ճիշտ ա անգամ ուխտը գիտի, որ արագ տեղաշարժերը շատ կարեվոր են։ Քանի որ քո մտքի կողմնորոշվելու արագությունը լույսի արագությունից մեծ ա ուրեմն պիտի նայեվ իմանաս, որ անկախ տեխնիկայից տեղանքը շատ մեծ դեր ունի, Հայաստանը Ամերիկա չի ու ոչ էլ ռուսաստան, էս երկիրը լեռնային ա, հասկանում ես չէ??

Gayl
17.04.2016, 22:03
Եթե ասածիս դեմ կոնկրետ փաստարկ ունես, ասա: Եթե չէ, սուս մնա: Իմ ներվերը երկաթից չեն:
Այ օրինակ ձեր մոտ Դանիայում...(շարունակի)

StrangeLittleGirl
17.04.2016, 22:13
Այ օրինակ ձեր մոտ Դանիայում...(շարունակի)
Ախ:

StrangeLittleGirl
17.04.2016, 22:15
Դու մի անգամ Էդ հարցը տվեցիր ու պատասխան ստացար երեվի դուրդ եկավ պատասխանել դրա համար ուզում ես երկրորդ անգամ լսես։
Դե լավ ա որ փոքր ժամանակ քեզ չամիչով բուլկի շատ են տվել, բայց դու երբեք պահը չես կորցրել ու փորձել ես քեզ ներկայացնել։
Հա լավա թող օդից վերձրած լինի բայց զաթո Էդ նորմատիվների շնորհիվ հայ զինվորը ֆիզիկապես զարգանում ա։
Եթե բոյը էդքան կարեւորում ես ( չնայած ասածիդ հետ իրականում համաձայն եմ) ուրեմն Էդ դեպքում քեզ դանիացիները հետ մի համեմատի որովհետեվ դու բավականին ցածրահասակ ես, իրանց համար կարող ա նորմալ 26 րոպեում վազելը բայց քո համար հաստատ նորմալ չի մանավանդ, որ նկարներից հասկացել ոմ, որ քաշով էլ ես ծանր։
Ահա, սկսեց արտաքինիս էլ կպնել: Ինչ ասեմ, եթե նորմալ չի, ուրեմն արագ եմ վազում նորմայից: Դու ասեցիր, ես չեմ ասում:

Վիշապ
17.04.2016, 22:20
Չէ չգիտեմ որովհետեվ երբեք չի հետաքրքրել, եթե դու գիտես ասա մենք էլ իմանանք։
Ճիշտ ա անգամ ուխտը գիտի, որ արագ տեղաշարժերը շատ կարեվոր են։ Քանի որ քո մտքի կողմնորոշվելու արագությունը լույսի արագությունից մեծ ա ուրեմն պիտի նայեվ իմանաս, որ անկախ տեխնիկայից տեղանքը շատ մեծ դեր ունի, Հայաստանը Ամերիկա չի ու ոչ էլ ռուսաստան, էս երկիրը լեռնային ա, հասկանում ես չէ??

Հայաստանում մարաթոն վազորդները տասնյակներ են։
Ուխտը չէ, ուղտը։ Ժամանակակից պատերազմական տեխնիկան հաշվի է առնում նաև լեռնային պայմանները, այսինքն մենակ հարթավայրում պատերազմելու համար չի որ նախագծում են ծանր ու թեթև հրետանի, տակտիկական ու բալիստիկ հրթիռներ, դրոններ, անօդաչու սարքեր, հասկանում ես, չէ՞։ Տենց որ խորանանք, ապա հետևակի մարտական պատրաստվածության մեջ է մտնում նաև սուզվելը, դու քանի՞ մետր ես սուզվում, բատինկեքով։

Gayl
17.04.2016, 22:23
Ահա, սկսեց արտաքինիս էլ կպնել: Ինչ ասեմ, եթե նորմալ չի, ուրեմն արագ եմ վազում նորմայից: Դու ասեցիր, ես չեմ ասում:

Բյուր դու ասացիր որ բոյը կապ ունի ու Էդ նորմատիվը դանիացիները համար նորմալա, ես էլ ասում եմ ուրեմն ամեն դեպքում քո համար նորմալ չի։ Հանգիստ եղիր ասածիս մեջ թույն չկար։

Gayl
17.04.2016, 22:32
Հայաստանում մարաթոն վազորդները տասնյակներ են։
Ուխտը չէ, ուղտը։ Ժամանակակից պատերազմական տեխնիկան հաշվի է առնում նաև լեռնային պայմանները, այսինքն մենակ հարթավայրում պատերազմելու համար չի որ նախագծում են ծանր ու թեթև հրետանի, տակտիկական ու բալիստիկ հրթիռներ, դրոններ, անօդաչու սարքեր, հասկանում ես, չէ՞։ Տենց որ խորանանք, ապա հետևակի մարտական պատրաստվածության մեջ է մտնում նաև սուզվելը, դու քանի՞ մետր ես սուզվում, բատինկեքով։
Կարող ա գրածներս սկսես կետադրել??
Չեմ փորձել բայց հիշում եմ որ տարիներ առաջ կուկուռուզնիկը բասեինում ամենախորը տեղը մինչեվ վերջ սուզվում էի, դե ոտքս կպցնում էի գետնին։
Չես պատկերացնում, թե ինչքան եմ հասկանում ու էն էլ հրթիռներից։
Իսկ գիտես արագ տեղաշարժերի ու անձայն օպերացիաներ շնորհիվ ինչեր ենք արել էս վերջին օրերում??
Քո ասածները կարեվոր են շաաատ ու հիմքն են պատերազմի բայց ֆիզիկական պատրաստվածությունը փախչելու համար չի ու դա ուղտն էլ գիտի։

Chuk
17.04.2016, 23:26
Չուկ 3 տարի հետներս աղջիկներ են ծառայել ու նորմալ չէի նայում որովհետեվ համապատասխան պայմաններ չկային այսինքն աղջիկները պիտի լրիվ առանձին լինեին իսկ նրանց ներկայությունը շատ խանգարում էր։ Իրանց նկատմամբ ոչ մի բացասական վերաբերմունք երբեք չի եղել այլ հակառակը շատ բաներ ինքս եմ իմ ուզելով սովորեցրել ու միշտ ուշադիր ենք եղել իրանց նկատմամբ։ Ասեմ որ ոչ մեկի վրա էսքան ժամանակ աչք դրած չեմ եղել, Էդ էլ ասեմ որ հանկարծ չծավալվես էլի։ Իսկ էն ինչը ես եմ տեսել ոչ մեկդ չի տեսել ու չի էլ պատկերացնում, նենց որ մարդասիրական կենացները ուրիշ առիթին։
Գայլ ջան, էն ինչը դու տեսել ես, ես գիտեմ։ Էդ հրաշալի օրինակ ա ցույց տալու համար, թե ինչքան բան պետք ա փոխվի բանակում՝ աղջիկներ համար ծառայելու նորմալ պայմաններ ստեղծելու համար։ Խոսքս վերաբերում ա թե կենցաղային պայմաններին, թե անձնակազմի վերաբերմունքին, թե աղջիկ ծառայողների դեպքում անձնակազմի՝ իր անելիքն իմանալուն։ Էդ էն դեպքում, որ էդ զորամազը բոլոր էս պայմաննորին ավելի ա բավարարում, քան Հայաստանի որևէ ուրիշ զորամաս։ Ըստ այդմ քո տեսածով դու ոչ թե կարող ես գնահատել, թե աղջիկները կարող են ծառայել թե ոչ, այլ լոկ գնահատել, թե ինչքանով ա մեր բանակի պայմանները բավարար աղջիկների ծառայության համար։

Իսկ էն, որ աղջիկները կարող են լավ զինվորներ լինել, աշխարհի տարբեր բանակներում, տարբեր ժամանակներում ապացուցվել ա, ու էդ կոնտեքստում մեր բանավեճը լոկ դատարկախոսություն ու ժամանակի վատնում ա։

Ու խնդրում եմ հասկացի, որ էստեղ մենակ դու չի, որ պատկերացնում ես ռազմական գործը։ Ես հարգում եմ թե քո գիտելիքները, թե կարծիքը, բայց դրանք պարտադիր չի, որ ճիշտ լինեն։

Sent from my A0001 using Tapatalk

Վիշապ
17.04.2016, 23:27
Կարող ա գրածներս սկսես կետադրել??
Չեմ փորձել բայց հիշում եմ որ տարիներ առաջ կուկուռուզնիկը բասեինում ամենախորը տեղը մինչեվ վերջ սուզվում էի, դե ոտքս կպցնում էի գետնին։
Չես պատկերացնում, թե ինչքան եմ հասկանում ու էն էլ հրթիռներից։
Իսկ գիտես արագ տեղաշարժերի ու անձայն օպերացիաներ շնորհիվ ինչեր ենք արել էս վերջին օրերում??
Քո ասածները կարեվոր են շաաատ ու հիմքն են պատերազմի բայց ֆիզիկական պատրաստվածությունը փախչելու համար չի ու դա ուղտն էլ գիտի։

Կետադրելը ջհանդամ, բայց խեղճ կենդանուն մի վիրավորի:
Քո վիճաբանությունների հիմքում ընկած է կանանց ֆիզիկական պատրաստվածությունը, ու իբր՝ քանի որ կանայք էդքան լավ չեն վազում, ինչքան տղամարդիկ, ուստի ծառայելու պիտանի չեն, մոտավորապես սենց:
Քեզ հակաճառողներս փորձում ենք ասել, որ՝
1. Կանայք էլ կարող են լավ վազել, ու պարտադիր չի որ հասնեն տղամարդկանց նորմատիվներին, որ կարողանան ծառայել հետևակում:
2. Պարտադիր չի որ կանայք ծառայեն միայն հետևակում, կանայք կարող են ծառայել հրթիռա-հրետանային, կամ ասենք օդանավա-դեսանտային, կամ ինժեներա-սակրավորային ստորաբաժանումներում ևս:
3. Հետևակի արագ վազելը այժմյան պատերազմում ամենաառաջնային առավելություններից չի, ու պարտադիր չի որ լավ վազող հետևակը միշտ հաղթում է վատ վազող հետևակին:
4. Սեքսիզմն ու դիսկրիմինացիան վատ բան են, եթե իգական սեռի անձը ավելի լավ պատրաստվածություն ունի, քան թե արական սեռի անձը, ապա առաջինը ավելի մարտունակ է երկրորդից, այսինքն սեռով որևէ բան չի որոշվում:
5. Միջին առումով եթե կանայք ֆիզիկապես ավելի թույլ են քան տղամարդիկ, ընդհանրացնելը սխալ է, միշտ կգտնվեն կանայք որոնք ֆիզիկապես ավելի ուժեղ ու պատրաստված են միջին պատաստվածություն ունեցող տղամարդկանցից, ֆըրշտէ՞յն:

Gayl
17.04.2016, 23:39

Չէ Վիշապ ես չեմ ասել որ կանայք չպիտի ծառայեն որովհետեվ լավ չեն վազում, խոսքերս մի փոխի ու քո ուզածով մի ներկայացրու։
Կանայք հիմա էլ ծառայում են կապի կամ հոպի ստորաբաժանումներում ու մոտները նորմալոտ ստացվում ա։
Այո կան կանայք ովքեր ֆիզիկապես բավականին ուժեղ են ու շատ կարեւոր դեր ունեն բանակում։
Հոգեբանը ընդամենը մեկ օրինակ էր ու մարաթոն չի որ դնեն ու վազեն, հազար ու մի նրբություններ կան ու զինվորը պիտի պատրաստված լինի ցանկացած իրավիճակի համար։

Gayl
17.04.2016, 23:43
Գայլ ջան, էն ինչը դու տեսել ես, ես գիտեմ։ Էդ հրաշալի օրինակ ա ցույց տալու համար, թե ինչքան բան պետք ա փոխվի բանակում՝ աղջիկներ համար ծառայելու նորմալ պայմաններ ստեղծելու համար։ Խոսքս վերաբերում ա թե կենցաղային պայմաններին, թե անձնակազմի վերաբերմունքին, թե աղջիկ ծառայողների դեպքում անձնակազմի՝ իր անելիքն իմանալուն։ Էդ էն դեպքում, որ էդ զորամազը բոլոր էս պայմաննորին ավելի ա բավարարում, քան Հայաստանի որևէ ուրիշ զորամաս։ Ըստ այդմ քո տեսածով դու ոչ թե կարող ես գնահատել, թե աղջիկները կարող են ծառայել թե ոչ, այլ լոկ գնահատել, թե ինչքանով ա մեր բանակի պայմանները բավարար աղջիկների ծառայության համար։

Իսկ էն, որ աղջիկները կարող են լավ զինվորներ լինել, աշխարհի տարբեր բանակներում, տարբեր ժամանակներում ապացուցվել ա, ու էդ կոնտեքստում մեր բանավեճը լոկ դատարկախոսություն ու ժամանակի վատնում ա։

Ու խնդրում եմ հասկացի, որ էստեղ մենակ դու չի, որ պատկերացնում ես ռազմական գործը։ Ես հարգում եմ թե քո գիտելիքները, թե կարծիքը, բայց դրանք պարտադիր չի, որ ճիշտ լինեն։

Sent from my A0001 using Tapatalk
Իմ տեսածը որտեղից գիտես, եթե դու դա չես տեսել։ Խնդիրները շատ ավելի խորքային են։
Չուկ ամեն ինչ էլ կարա լինի, բայց պետք չի որ աղջիկների ծառայությունը պարտադիր սարքեն:

Chuk
17.04.2016, 23:50
Իմ տեսածը որտեղից գիտես, եթե դու դա չես տեսել։ Խնդիրները շատ ավելի խորքային են։
Չուկ ամեն ինչ էլ կարա լինի, բայց պետք չի որ աղջիկների ծառայությունը պարտադիր սարքեն:
Դե պարզ ա, որ ես քո ամբողջ տեսածը չգիտեմ, բայց նախ շատ բան ինքս եմ տեսել, հետո ահագին բան էլ ինֆորմացված եմ։ Բավարար՝ դատողություններ անելու համար։

Ինչ վերաբերում ա աղջիկների ծառայությունը պարտադիր սարքելուն, տեսակետդ արդեն գիտենք։ Քո տեսակետը բոլորովին չի հավակնում վերին ճշմարտություն լինելուն։ Ստեղ ուրիշ մարդիկ էլ այլ, տարբեր ուղղություններով տրամաբանված տեսակետներ ունեն, համարում են, որ պետք է։ Քո տեսակետը կիսողներ էլ կան, իրանց տեսակետը կիսողներ էլ։

Էս թեմայում միայնակ գայլը ոնց որ թե ես եմ, որ համարում եմ, որ ոչ միայն աղջիկներինը, այլև տղերքինն էլ պետք ա պարտադիր չլինի :D

Sent from my A0001 using Tapatalk

Վիշապ
17.04.2016, 23:51
Իմ տեսածը որտեղից գիտես, եթե դու դա չես տեսել։ Խնդիրները շատ ավելի խորքային են։
Չուկ ամեն ինչ էլ կարա լինի, բայց պետք չի որ աղջիկների ծառայությունը պարտադիր սարքեն:

Ահա, հասանք տեղ՝ «կարա լինի, բայց պետք չի»:

...
Իսկ կանանց պարտադիրին անցնելը վաղուց մենք պիտի անեինք, բայց դեռևս «պեչչի» վիճակ ա մեր մտածելակերպում։

Gayl
18.04.2016, 00:04
Ահա, հասանք տեղ՝ «կարա լինի, բայց պետք չի»:

Պետք չի որովհետեվ լիքը ծախսերի հետ ա կապված իսկ դրա փոխարեն ուրիշ բացեր կարող ենք լրացնել, պետք չի որովհետեվ Էդ ծախսերը չեն արդարացնելու որովհետեվ աղջիկների մեջ դժվար կլինի լավ ու համապատասխան կադրեր ընտրել։ Կամավոր եկածները չեն կարողանում միջին ռեժիմին դիմանամ էլ ուր մնաց պարտադիր գնացողներին ստիպենք ծառայեն ու համ էլ տղերքը կարողանում են գլուխ հանեն ու էդքան աղջկա կարիք չկա։

Gayl
18.04.2016, 00:07
Դե պարզ ա, որ ես քո ամբողջ տեսածը չգիտեմ, բայց նախ շատ բան ինքս եմ տեսել, հետո ահագին բան էլ ինֆորմացված եմ։ Բավարար՝ դատողություններ անելու համար։

Ինչ վերաբերում ա աղջիկների ծառայությունը պարտադիր սարքելուն, տեսակետդ արդեն գիտենք։ Քո տեսակետը բոլորովին չի հավակնում վերին ճշմարտություն լինելուն։ Ստեղ ուրիշ մարդիկ էլ այլ, տարբեր ուղղություններով տրամաբանված տեսակետներ ունեն, համարում են, որ պետք է։ Քո տեսակետը կիսողներ էլ կան, իրանց տեսակետը կիսողներ էլ։

Էս թեմայում միայնակ գայլը ոնց որ թե ես եմ, որ համարում եմ, որ ոչ միայն աղջիկներինը, այլև տղերքինն էլ պետք ա պարտադիր չլինի :D

Sent from my A0001 using Tapatalk

Չուկ որտեղ ես տեսել??
Քեզ ա թվում, իրականում ես էլ կուզեմ քո ասածով լինի, բայց ոնց որ թե իմ մոտեցումը Էդ հարցում այլ ա ու հաստատ լինող բան ա, բայց դե երեվի համ ժամանակ չունենք համ էլ փող։

Chuk
18.04.2016, 00:16

Երեք գործոնից էի խոսել.
1. Սպայական կազմի վերաբերմունք կին զինծառայողներին (ոչ թե մարդկային, այլ որպես զինծառայողի)

2. Սպայական կազմի պատրաստվածություն, ունակություն աշխատելու կին զինծառայողների հետ (կարծում եմ պարզ ա, որ մեթոդների որոշակի փոփոխություն ա պետք հատկապես հաշվի առնելով մեր հասարակության կարծրատիպերը, ընդունված «նորմերը», ինչպես նաև մեր բանակում գործող կարգ ու կանոնը)

3. կենցաղային պայմանները։

Սպայական կազմի գերակշիռ մեծամասնությունն ինձնից հետո չի փոխվել, իսկ առաջին երկու կետերում իրանց վարքը ես տեսել եմ թե զորամասում ծառայող կին սպա ենթասպաների դեպքում, թե ռազմակամ հոգեբանության աղջիկ ուսանողների հետ պատրաստությունն անցնելիս։ Ինձնից հետո լուրջ փոփոխություն չեն կրել նաև կենցաղային պայմանները։ Հետևաբար ասածս երեք կետերը, հավատա, հրաշալի պատկերացնում եմ իմ տեսածով, չբայած որ իմ ժամանակ նշածդ աղջիկները դեռ չկային։ Բայց կաչծեմ նաև տեղյակ ես, որ սպայական կազմից ոմանց հետ մինչև հիմա էլ լավ հարաբերություններ ունեմ, ու միայն քո պատմածով չի, որ պատկերացում ունեմ։ Կարծում եմ էսքանը բավարար է։

Sent from my A0001 using Tapatalk

Gayl
18.04.2016, 00:24

Կենցաղային պայմանները փոխվել են ու շուտով դեպի ավելի լավն ա լինելու, շինարարությունը վերջանալու վրայա ու ընտիր բան ստացվելու։
Էն մնացած կետերի հետ գրեթե համաձայն եմ, բայց աղջիկները պիտի ծառայեն առանձին։ Ինչքան էլ պատմեն մեկա չես կարա պատկերացնես թե ինչքան դժվար ա մանավանդ որ ուստավում կանանց հետ կապված գրեթե ոչինչ չկա ու եթե վերաբերվես տղամարդկանց նման ուրեմն պիտի առավոտից իրիկուն լաց ու կոծ լսես։

Վիշապ
18.04.2016, 00:30

Հիմա եթե համաձայնվենք, որ աղջիկները պիտի ծառայեն առանձին, մնացած հարցերը լուծվող ե՞ն, թե չէ: Ոչ մեկ կարծես թե չի ասել, որ աղջիկները պիտի ծառայեն տղաների հետ ու մի հատ էլ քնեն նույն կազարմայում: Տենց նույնիսկ մեր չսիրած Իսրայելում չեն անում: Մի երկու հատ դեմոնստրատիվ վաշտ ունեն խառը սեռերի:

Բա կենցաղային պայմանների մեջ նաև առանձին կենցաղ ստեղծելն ա մտնում, չնայած համատեղելու բազմաթիվ մեթոդներ կան։ Իսկ ուստավի ու մբացած հարցերը իհարկե ճիշտ ես, ու երբ խոսում եմ սպայական կաղմի վերապատրաստվելու, աղջիկ զինծառայողների հետ աշխատել սովորելու մասին, դրա մեջ էդ էլ ա մտնում, տեխնիկական դետալ ա։ Բայց դրանք բոլորը լուծելի հարցեր են, ուղղակի ոնց նախորդ էջեջում գրել էի՝ խիստ ժամանակատար ու ներդրումներ պահանջող։

Gayl
18.04.2016, 00:36

Ոչ թե նույն կազարմում այլ նաեվ տարբեր շենքերում պիտի լինեն։
Բայց դա կապ չունի եթե անգամ դա էլ լուծեն մեկա պետք չի աղջիկներին զոռով տանեն ծառայելու։

Gayl
18.04.2016, 00:38

Չուկ ճիշտն ասած ես քո հետ այլ բանում էի համաձայն, խոսքը պայմանագրային բանակին էր վերաբերվում։ Դու ասացիր որ էդ հարցում ես միայնակ, չէ?? Նկատի ունեի որ ես էլ էդպես կուզեի ուղակի ես դա մի քիչ այլ եմ պատկերացնում իսկ դու այլ։ Թե չէ աղջիկների հարցը լուծվող խնդիր ա բայց դե պետք չի, չարչարանքը շատ ա ու քիչ արդարացված։

Վիշապ
18.04.2016, 05:17
Ոչ թե նույն կազարմում այլ նաեվ տարբեր շենքերում պիտի լինեն։
Բայց դա կապ չունի եթե անգամ դա էլ լուծեն մեկա պետք չի աղջիկներին զոռով տանեն ծառայելու։

Ոչ թե պետք չի, այլ՝ պեչչի: Տենց ա պետք ասել, երբ որ որևէ հիմնավորումներ չկան, բայց ինչ-որ սրտներս լավ բան չի գուշակում :Ճ

Gayl
18.04.2016, 07:09
Ոչ թե պետք չի, այլ՝ պեչչի: Տենց ա պետք ասել, երբ որ որևէ հիմնավորումներ չկան, բայց ինչ-որ սրտներս լավ բան չի գուշակում :Ճ
Կուզես անգլերեն տարբերակը հուշի տենց ասեմ։
Արդեն ասել եմ թե խի պետք չի ու կարող եմ էդ պետք չիները շարունակել։
Մեկը դու գրում ես գրելու համար, ցույց ես տալիս որ ամերիկաներում ապրած ու զարգացած մարդ ես,բայց որ ասում ենք խի պիտի ծառայեն կանայք ասում ես որովհետեվ իսրայելական բանակում տենց ա։ Վիշապ տակտիկական հրթիռը բալիստիկ հրթիռից ինչով ա տարբերվում, բայց առանց գուգլ անելու պիտի ասես, տենց կարաս?։ճճճճճ

Վիշապ
18.04.2016, 08:21

Մեր տղեքը էնքան կան, որ պեչչի աղջկերքը ծառայեն, աղջիկները լավ չեն վազում, իրանց դժվար կլինի, տղեքը սովոր չեն, մեզ պալոժ չի… հասկանում եմ քո պեչչիները:
Շատ մատղաշ, տակավին դեռահաս, տաքարյուն պեչչիներ են:
Ու այդ քո մատղաշ դատողությամբ է, որ ես գրում եմ ինքզինքս ցուցադրելու համար, այնինչ մի 20 գրառումով փորձել եմ կարծիքս հիմնավորել:
Բայց եթե չես ուզում հասկանալ, ուրեմն՝ պեչչի :Ճ

Gayl
18.04.2016, 08:36

Ես էլ իմ հիմնավորումներն եմ ներկայացրել։ Դու 20 գրառում չգիտեմ ինչեր ես գրում,բալիստիկ, տակտիկական հրթիռներ, միլիոնավոր մարաթոնյան վազորդներ ուէլ չգիտեմ ինչեր։ Առանց գուգլի չես կարողանում յոլա գնաս?
Ապեր կասես խի պիտի կանանց ծառայությունը դարձնեն պարտադիր, դրանով ինչ խնդիր կլուծվի ու կոնկրետ որ բաց տեղերն են փակելու եվ վերջապես էդ ամբողջ ծախսն ու ժամանակը կարդարացվի??? Կոնկրետ պատասխանի ու միայն հիմնավորումներով։

Վիշապ
18.04.2016, 08:53

Ապեր, մի վիճի, կառուցողականորեն մի հատ էլ սկզբից կարդա, փորձի հասկանալ ըստ տրամաբանության ու ռացիոնալիզմի, ոչ թե ըստ լավ տղու մոմենտներով…
Լավ տղու մոմենտներով սաղս էլ հասկանում ենք, որ աղջկա ծառայելը հայեցի չի, ու քո հիմնավորումները էդ մոմենտով հասկանալի ա: Բայց պեչչի:

Gayl
18.04.2016, 09:38

Վիշապ սպանած ես պահում, բոլոր կարծրատիպերը դնում ենք մի կողմ ու քո ասածով տրամաբանում ու հիմնավորում ենք։ Կոնկրետ հարցեր էի տվել բայց չես պատասխանում,դու որպես ռազմական դասընթաղներ անցած մարդ ու չգիտեմ ինչի մասնագետ կարաս հիմնավորելով պատասխանես։ Բայց մի ասա իսրայելը տենց ա անում ու էդ լավ ա, դու ասա թե խի պիտի մենք տենց անենք?

Վիշապ
18.04.2016, 10:17

Կանայք ռեսուրս են, որը Հայաստանը չի օգտագործում, որից տուժում է Հայաստանը, այսինքն ՀՀ-ում ապրող կանայք և տղամարդիկ։
Կարող ա՞ ասես, որ ռեսուրսների կարիք չունի Հայաստանը։
Կանայք հայաստանում չեն ծառայում ոչ թե նրա համար որ թույլ են, այլ նրա համար որ իգական սեռի են։
Այլապես, լիքը թույլ, վազել չկարողացող, խայտառակ մարզավիճակ ունեցող տղաների մենք քշում ենք սահմաններն ու պոստերը։
Կարող ա՞ ասես բանակում ծառայող բոլոր տղաները բավարար մարզավիճակում են ու մինիմում նորմատիվները հանձնում են։
Կանանց չծառայելը Հայաստանում նման է որոշ տուֆտա (ասենք՝ Կամբոջիա, Պակիստան) երկրներում կանանց չսովորելուն ու չաշխատելուն։
Կանանց ծառայելը բացի ՀՀ ռեսուրսները ավելանցնելուց նաև մասնավորապես կնպաստի կանանց ֆիզիկական զարգացմանը, կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, ու կուժեղացնի տղաների ծառայելու մոտիվացիան, ու ի վերջո հետաքրքիր տեղաշարժ կլինի Հայաստանում՝ համատարած դեգրադացիայից դուրս գալու հույսերով։
Հասկանալի ե՞մ ասում, թե էլի բարդ եմ բացատրում։

Gayl
18.04.2016, 10:26

Սկզբից մինչեվ վերջ համաձայն եմ, մանավանդ բարոյահոգեբանակի հետ կապված, բայց քիչ ես ասում, բավարար պայմաններ չեն որ էդքան փող ու ժամանակ ծախսեն։ Դրա փոխարեն ուրիշ հարցեր կարող ենք լուծել, ավելի լուրջ։ Քո ասածը ընդամենը շռայլություն ա մեր երկրի համար։
Վիշապ էդ քո ասածը տաս տարեկանի բացատրությսւն էր։
Վիշապ քո կրթությունը չի բավականացնի էնպես բացատրես, որ չհասկանամ։

StrangeLittleGirl
18.04.2016, 11:07
Գայլ, չեմ հասկանում՝ դու չե՞ս կարողանում առանց մարդկանց կպնելու քննարկման մեջ մտնել: Հենց մի հատ փաստարկ ես տեսնում, որի դեմ պատասխան չունես, միանգամից ամերիկացիներ-գուգլներ, չգիտեմ ինչեր:
Վիշապն իրականում ճիշտ ա ասում, որ կանայք հսկայական ռեսուրս են, որը չի օգտագործվում: Ու ոչ միայն ռազմական ոլորտում: Կարծում եմ՝ որքան էլ աշխատատար ու ծախսատար լինի կանանց ծառայությունը, ամեն դեպքում արժե դրան գնալ, որովհետև դա բոլորի համար ա լավ:

Վիշապ
18.04.2016, 11:38

Հիմա ես չհասկացա, դու հասկացա՞ր, թե՞ չհասկացար։ Ոնց որ լավ չհասկացար։
Ապեր Հայաստանի համար շռայլություն է թալանչի իշխանություններ պահելը, շռայլություն է ռուսական ռազմաբազայի ծախսերը հոգալը, շռայլություն են գազի ու բենզինի գները, շռայլություն են մաքսահարկերը տեխնիկայի ու մեքենաների ներմուծման վրա, շռայլություն են պետական պաշտոնյաների հավայի ծախսերը, իսկ կանանց ծառայությունը դա շռայլություն չի, դա արդեն գոյություն ունեցող ռեսուրսի օգտագործում է։ Ես հինգ տարեկանի բացատրություն էլ տամ, աչքիս դու չես հասկանա։

Gayl
18.04.2016, 11:58

Հա դրա փոխարեն ուրիշ բան կարելի է անել ու ավելի էֆեկտիվ։ Դումչես կարողանում հիմնավորես, արդարացնես էդ ծախսերը։

Gayl
18.04.2016, 12:31
Հիմա ես չհասկացա, դու հասկացա՞ր, թե՞ չհասկացար։ Ոնց որ լավ չհասկացար։
Ապեր Հայաստանի համար շռայլություն է թալանչի իշխանություններ պահելը, շռայլություն է ռուսական ռազմաբազայի ծախսերը հոգալը, շռայլություն են գազի ու բենզինի գները, շռայլություն են մաքսահարկերը տեխնիկայի ու մեքենաների ներմուծման վրա, շռայլություն են պետական պաշտոնյաների հավայի ծախսերը, իսկ կանանց ծառայությունը դա շռայլություն չի, դա արդեն գոյություն ունեցող ռեսուրսի օգտագործում է։ Ես հինգ տարեկանի բացատրություն էլ տամ, աչքիս դու չես հասկանա։
Լավ ավելի կոնկրետանամ։
Արի աչքիդ ենթադրություններ մի արա, գիտելիքներդ չեն բավականացնի։
Կարաս նենց պատասխան տաս, որի դեպքում կարելի կլինի ասել որ ծախսերն ու ժամանակը կարդարացվեն։ Ոչ մի փաստարկ ոչ մի վերլուծություն չես գրել, գրում ես շատ մակերեսորեն։ Ուղակի գրել էիր խաղի մեջ մնալու համար։

Gayl
18.04.2016, 12:34
Գայլ, չեմ հասկանում՝ դու չե՞ս կարողանում առանց մարդկանց կպնելու քննարկման մեջ մտնել: Հենց մի հատ փաստարկ ես տեսնում, որի դեմ պատասխան չունես, միանգամից ամերիկացիներ-գուգլներ, չգիտեմ ինչեր:
Վիշապն իրականում ճիշտ ա ասում, որ կանայք հսկայական ռեսուրս են, որը չի օգտագործվում: Ու ոչ միայն ռազմական ոլորտում: Կարծում եմ՝ որքան էլ աշխատատար ու ծախսատար լինի կանանց ծառայությունը, ամեն դեպքում արժե դրան գնալ, որովհետև դա բոլորի համար ա լավ:

Բյուր ջան տակտիկական եվ բալսիտիկ հրթիռների անուն տվեց, դե ես էլ խնդրեցի էդ երկուսի տարբերությունը ասի առանց գուգլի, բայց ձայն չհանեց։
Արժե դա անել, որովհետեվ դա լավ է?:ճճճճճ
Ստեղ կա մեկը, ով կարա ասի թե խի ա լավ? Դա մեզ ինչ կտա?? Ինչ բացեր կլրացնենք?? Մանր մունր պատճառներ եք գրում, լուրջ վերլուծություն ով կարա անի??

Chuk
18.04.2016, 12:53
Լավ ավելի կոնկրետանամ։
Արի աչքիդ ենթադրություններ մի արա, գիտելիքներդ չեն բավականացնի։
Կարաս նենց պատասխան տաս, որի դեպքում կարելի կլինի ասել որ ծախսերն ու ժամանակը կարդարացվեն։ Ոչ մի փաստարկ ոչ մի վերլուծություն չես գրել, գրում ես շատ մակերեսորեն։ Ուղակի գրել էիր խաղի մեջ մնալու համար։

Ինչի դու փաստարկներո՞վ ես գրում: Եթե ստեղ դնենք տնտեսական ու մյուս հաշվարկները անենք, հենա ասա գնանք ԱԺ օրենքի նախագիծ ներկայացնենք: Ստեղ ընդամենը ամեն մեկը իրա պատկերացումներն ա գրում, բնականաբար լուրջ հիմնավորումներ չբերելով:

Բայց դե անգամ էդ ոչ խորը հիմնավորումներից քոնոնք հերթով փչվում են, Գայլ ախպեր:

Gayl
18.04.2016, 13:04

Կարաս ասես կանանց ծառայությամբ կոնկրետ ինչ հարց ես լուծելու? Կանայք ինչ ստորաբաժանումներում են ծառայելու ու խի հենց էդ ստորաբաժանումներում։ Ենթադրենք մի 20.000 ով ավելացնելու ես բանակիդ քանակը կանանց շնորհիվ, դե հիմա ասա ինչ հարց ես լուծելու դրանով ու էդ ծախսերը ինչքանով իրենց կարդարացնեն։
Ես ինչ փաստարկ պիտի բերեմ??? Ես մայն հասկանում եմ որ էդ ծախսը մեկ այլ տեղ կօգտագործենք որը ավելի էֆեկտիվ կլինի ու դաժե շահույթաբեր։

Chuk
18.04.2016, 13:05

Կարամ իհարկե, բայց հենա, մի քանի գրառում առաջ Վիշապը բերել ա, բանի տեղ դրե՞լ ես: Թե ասել ես «սաղ ճիշտ ա, բայց մեկ ա չարժի»՝ առանց հիմնավորելու թե ինչի:

Gayl
18.04.2016, 13:07
Կարամ իհարկե, բայց հենա, մի քանի գրառում առաջ Վիշապը բերել ա, բանի տեղ դրե՞լ ես: Թե ասել ես «սաղ ճիշտ ա, բայց մեկ ա չարժի»՝ առանց հիմնավորելու թե ինչի:

Վիշապի գրածը նորից մեջբերում կանես?? Կոնկրետ Վիշապի որ գրածի հետ ես համաձայն???

Chuk
18.04.2016, 14:04
Վիշապի գրածը նորից մեջբերում կանես?? Կոնկրետ Վիշապի որ գրածի հետ ես համաձայն???

Ասում էի, որ դու ես համաձայնվել :)) Հրես, մարդը ահագին բան գրել ա (իրականում լիքը բան կարելի ա ավելացնել).

Կանանց ծառայելը բացի ՀՀ ռեսուրսները ավելանցնելուց նաև մասնավորապես կնպաստի կանանց ֆիզիկական զարգացմանը, կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, ու կուժեղացնի տղաների ծառայելու մոտիվացիան, ու ի վերջո հետաքրքիր տեղաշարժ կլինի Հայաստանում՝ համատարած դեգրադացիայից դուրս գալու հույսերով։

Դու էլ սրան պատասխանել ես.

Սկզբից մինչեվ վերջ համաձայն եմ, մանավանդ բարոյահոգեբանակի հետ կապված, բայց քիչ ես ասում, բավարար պայմաններ չեն որ էդքան փող ու ժամանակ ծախսեն։ Դրա փոխարեն ուրիշ հարցեր կարող ենք լուծել, ավելի լուրջ։ Քո ասածը ընդամենը շռայլություն ա մեր երկրի համար։

Հիմա որ դու հիմնավորում ես ուզում, ի՞նչ ես կարծում, էս գրածդ հիմնավորու՞մ ա: Ինչո՞վ բավարար չեն, ո՞նց ես հիմնավորել: Ինչո՞վ ա շռայլություն, ո՞նց ես հիմնավորել:

Հիմա ես ասում եմ. չէ, ախպեր, սխալ ես, շռայլություն չի: Ընդամենը ժամանակն ու գումարները ճիշտ բաշխելու խնդիր ա: Օրինակ կարելի ա կտրուկ կրճատել ոստիկանության բյուջեն ու ուղղել սրան, որտև մենք ամենաոստիկանացված պետություններից ենք, բայց դրա կարիքը չունենք: Ախմախ միջոցառումների համար նախատեսված գումարները կարող ենք սրան ուղղորդել, էշ բաների համար վարկ վերցնելու փոխարեն կարող ենք սրա համար վարկ վերցնենք, հարկային քաղաքականությունը կարող ենք վերանայել, կարող ենք հարկային ոլորտում կոռուպցիան վերացնենք ու ստվերային տնտեսությունն ուղենք սրան:

Մենք ունենք ռեսուրս սա իրականացնելու՝ առանց որևէ վնասի, ու դա մենակ օգուտ կբերի: Իհարկե ժամանակ կտևի, ասենք 5-10 տարի, բայց կայֆոտ բան կստացվի:

Ուրիշ հարց, որ սաղս էլ ռեալ հասկանում ենք, որ չի լինի, ոչ թե նրա համար, որ շռայլություն ա, այլ որտև մենք մեզ շռայլություն ենք թույլ տվել սենց ԲՏ իշխանություն ունենալու:

Gayl
18.04.2016, 14:42
Ասում էի, որ դու ես համաձայնվել :)) Հրես, մարդը ահագին բան գրել ա (իրականում լիքը բան կարելի ա ավելացնել).

Դու էլ սրան պատասխանել ես.

Հիմա որ դու հիմնավորում ես ուզում, ի՞նչ ես կարծում, էս գրածդ հիմնավորու՞մ ա: Ինչո՞վ բավարար չեն, ո՞նց ես հիմնավորել: Ինչո՞վ ա շռայլություն, ո՞նց ես հիմնավորել:

Հիմա ես ասում եմ. չէ, ախպեր, սխալ ես, շռայլություն չի: Ընդամենը ժամանակն ու գումարները ճիշտ բաշխելու խնդիր ա: Օրինակ կարելի ա կտրուկ կրճատել ոստիկանության բյուջեն ու ուղղել սրան, որտև մենք ամենաոստիկանացված պետություններից ենք, բայց դրա կարիքը չունենք: Ախմախ միջոցառումների համար նախատեսված գումարները կարող ենք սրան ուղղորդել, էշ բաների համար վարկ վերցնելու փոխարեն կարող ենք սրա համար վարկ վերցնենք, հարկային քաղաքականությունը կարող ենք վերանայել, կարող ենք հարկային ոլորտում կոռուպցիան վերացնենք ու ստվերային տնտեսությունն ուղենք սրան:

Մենք ունենք ռեսուրս սա իրականացնելու՝ առանց որևէ վնասի, ու դա մենակ օգուտ կբերի: Իհարկե ժամանակ կտևի, ասենք 5-10 տարի, բայց կայֆոտ բան կստացվի:

Ուրիշ հարց, որ սաղս էլ ռեալ հասկանում ենք, որ չի լինի, ոչ թե նրա համար, որ շռայլություն ա, այլ որտև մենք մեզ շռայլություն ենք թույլ տվել սենց ԲՏ իշխանություն ունենալու:

Էէէ հա համաձայն եմ որ եթե ծառայեն ֆիզիկապես կուժեղանան ու բարոյահոգեբանականը ավելի կլավանա, եթե ամեն ինչ ճիշտ արվի, բայց արժի ընդամենը դրա համար միլիոններ ծախսել?? Ասենք 20.000 աղջիկ ունենաս, որ բարոյահոգեբանական ու ու իրանց ֆիզիկականը ուժեղացնես??? Որտեղ տեղավորես իրանց?? Ինչ ստորաբաժանումններում ու խի հենց էդ ստորաբաժանումններում, կասես??? Էդքան միջոցներ ծախսելու փոխարեն ուրիշ կարեվոր հարցեր կարանք լուծենք, օրինակ էնպիսի գործարաններ ունենաս որտեղ զենք կարտադրվի ոչ թե աղջիկներին տանես բանակ,որ ֆիզիկական ուժեղացնեն։
Էս ա հիմնավորումը???

Chuk
18.04.2016, 15:12

Քո գրածը հիմնավորում չի ;)
Մակերեսային կարծիք, առանց խորանալու:

Իհարկե՛ արժի ներդրումներ անել, որ ունենանս զենքի նորմալ արտադրություն: Ո՞վ ա ասել, որ չարժի: Բայց ի՞նչ կապ ունի դա մեր ասածի հետ: Զենք արտադրող գործարաններ ունենալու պարագայում էլ բանակն ավելի շահեկան վիճակում կլինի, եթե ունենա նաև աղջիկ զինծառայողներ:

Ո՞ր ստորաբաժանումներում, հարցնում ես: Պատասխանեմ՝ բոլոր: Ու ընդհանրապես բոլոր զինծառայողների բաշխումն ըստ ստորաբաժանումների պետք է լինի հաշվի առնելով իրենց ֆիզիկական հատկությունները, մտավոր ունակությունները, փորձը ու ուրիշ բաներ: Էս աղջիկը հարմար կլինի ՀՕՊ-ի համար, գնաց հոպ, սա լավ հրետանավոր կլինի՝ արդեն պարզ ա:

Միանգամից կլուծվի բանակի թվաքանակի խնդիրը, որն էսօր ունենք: Կլուծվի ոչ միայն աղջիկ զինծառայողների հաշվին, այլև տղերքի, որտև արդեն «պալոժ չի լինի» խուսափելը: Արդյունքում կլուծվի նաև բանակի ծառայության ժամանակը կրճատելու խնդիրը, որն իր հերթին նորից կլուծի բանակի թվաքանակն ապահովելու խնդիրը: Կմեծանա ընտրությունը էս կամ էն գործի համար «պրոֆեսիոնալ» ընտրելու: Բանակում դրվածքը կտրուկ կփոխվի, լիքը արատներ, որ հիմա կան, մենակ սրա հաշվին ինքըստինքյան կվերանան: Քայլ կլինի՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ: Եվ այլն, ախր էնքան շատ պլյուսներ ունի, որ չգիտես որից խոսես:

Իսկ թե ինչքան փող ա պետք դրա համար, ոչ ես ոչ դու հընթացս չենք կարող հաշվել:

Gayl
18.04.2016, 15:32

Լիքը արատներ կվերանա ու լիքը արատներ կշատանա։ Էդ ուրիշ թեմայա դրեցինք մի կողմ։
ՀՕՊ??? Ուզում ես ասես մենք հօպ ում զինվորների պակաս ունենք?? Հօպ ում գրեթե զինվորներ չկան, բավականին կրճատ ել են որովհետեվ կարիք չկա, այ սպայի կարիք եթե կա ուրեմն թող ընդունվեն սովորեն ու հօպ ում պետքական լինեն, ոչ մի խնդիր չկա։
Չուկ կոնկրետ ստորաբաժանումներ ասա, որտեղ թվաքանակի կարիք կա։
Ունենք տեխնիկա բայց էդ տեխնիկան շահագործողները քիչ են? Կոնկրետ կխոսաս։
Կարող ա մի 2000 հոգու կարիք ունենանքբայց ոչ օրինակ 20.000 ու էն էլ աղջիկ։
Լավա չեք ասում դա անեվ կնպաստի ազգի շատացմանը։

StrangeLittleGirl
18.04.2016, 15:38

Գայլ, մի հատ նայի սևացված մասերին: Դու մեկ ա խոսում ես «աղջիկները չեն կարա», «աղջիկները թույլ են, էս են, էն են» տեսանկյունից: Էստեղ քանակի հարց չի շոշափվում: Չուկը վերևում նշեց: Ի՞նչ վատ կլինի, որ աղջիկների ծառայության շնորհիվ տղաների ծառայության ժամկետն էլ կրճատվի: Չե՞ս կարծում, որ երկու տարին չափից դուրս շատ ա:

Chuk
18.04.2016, 15:39

Ո՞վ ա ասել, որ ՀՕՊ-ում հիմա կարիք կա, ասում եմ եթե ասենք ՀՕՊ 20 հոգի ա պետք, էդ գործին ավելի պիտանի 10 տղա ու 10 աղջիկ կլինի (պայմանական եմ ասում), ներկայիս են 10 տղան էլ կգնան էնտեղ, որտեղ ավելի պիտանի են: Այլ կերպ ասած՝ բաշխումը ավելի հեշտ կլինի անել ու ավելի արդյունավետ: Հասկանու՞մ ես իմ ասածի ու «ՀՕՊ-ում հիմա մարդ պետք չի»-ի տարբերությունը: Շատ որ ուզես կոնկրետ օրինակ էլ կասեմ, ինձ հարազատ մի մարդու հիմա տարել են ԻԳԼԱ-ի վրա՝ Հայաստանի N զորամասում (ավելի կոնկրետ ում ու որտեղ կարող եմ ասել եթե գարեջրվենք, տենց բաները չեն հրապարակում): Նույնիսկ մարդ չկա, որ իրան սովորացնի: Իսկական սովորացնի, ոչ թե ասի կդնես ուսիդ ու կկրակես: Էդտեղ իրանից բացի մի իգլիստ կա, էլի սովորական ծառայող, էլի նորմալ չիմացող: Այսինքն փաստացի էստեղ որակի կորուստ ունենք: Թվերին չեմ տիրապետում, թե որտեղ հիմա կոնկրետ մարդու խնդիր կա, բայց որ Հայաստանում տարեցտարի բանակի թվաքանակը լրացնելը խնդիր ա դառնում, էդ պաշտոնապես հայտնի տվյալ ա: Ու ասում եմ, որ էդ խնդիրը կանանց ծառայելով ոչ միայն լուծվում ա, այլև բերում ա ծառայության ժամկետի կրճատման, բավական կարևոր խնդրին:

Իսկ «ու էն էլ աղջիկ» արտահայտությունը նորից սեքսիզմի դրսևորում ա: Իսկ ինչի՞ ոչ հենց աղջիկ:

Gayl
18.04.2016, 15:43
Գայլ, մի հատ նայի սևացված մասերին: Դու մեկ ա խոսում ես «աղջիկները չեն կարա», «աղջիկները թույլ են, էս են, էն են» տեսանկյունից: Էստեղ քանակի հարց չի շոշափվում: Չուկը վերևում նշեց: Ի՞նչ վատ կլինի, որ աղջիկների ծառայության շնորհիվ տղաների ծառայության ժամկետն էլ կրճատվի: Չե՞ս կարծում, որ երկու տարին չափից դուրս շատ ա:
Բյուր շատ լավ կլինի, երկու ձեռքով կողմ եմ, բայց ոչ աղջիկների հաշվին, ուրիշ տարբերակներ կան դա անելու ու շաաաատ էֆեկտիվ։

StrangeLittleGirl
18.04.2016, 15:46
Բյուր շատ լավ կլինի, երկու ձեռքով կողմ եմ, բայց ոչ աղջիկների հաշվին, ուրիշ տարբերակներ կան դա անելու ու շաաաատ էֆեկտիվ։
Ինչու՞ ոչ աղջիկների հաշվին: Չուկն ու Վիշապն էդքան թվարկեցին, թե ինչով կշահի բանակը, եթե աղջիկներն էլ ծառայեն:

Gayl
18.04.2016, 15:55
Ո՞վ ա ասել, որ ՀՕՊ-ում հիմա կարիք կա, ասում եմ եթե ասենք ՀՕՊ 20 հոգի ա պետք, էդ գործին ավելի պիտանի 10 տղա ու 10 աղջիկ կլինի (պայմանական եմ ասում), ներկայիս են 10 տղան էլ կգնան էնտեղ, որտեղ ավելի պիտանի են: Այլ կերպ ասած՝ բաշխումը ավելի հեշտ կլինի անել ու ավելի արդյունավետ: Հասկանու՞մ ես իմ ասածի ու «ՀՕՊ-ում հիմա մարդ պետք չի»-ի տարբերությունը: Շատ որ ուզես կոնկրետ օրինակ էլ կասեմ, ինձ հարազատ մի մարդու հիմա տարել են ԻԳԼԱ-ի վրա՝ Հայաստանի N զորամասում (ավելի կոնկրետ ում ու որտեղ կարող եմ ասել եթե գարեջրվենք, տենց բաները չեն հրապարակում): Նույնիսկ մարդ չկա, որ իրան սովորացնի: Իսկական սովորացնի, ոչ թե ասի կդնես ուսիդ ու կկրակես: Էդտեղ իրանից բացի մի իգլիստ կա, էլի սովորական ծառայող, էլի նորմալ չիմացող: Այսինքն փաստացի էստեղ որակի կորուստ ունենք: Թվերին չեմ տիրապետում, թե որտեղ հիմա կոնկրետ մարդու խնդիր կա, բայց որ Հայաստանում տարեցտարի բանակի թվաքանակը լրացնելը խնդիր ա դառնում, էդ պաշտոնապես հայտնի տվյալ ա: Ու ասում եմ, որ էդ խնդիրը կանանց ծառայելով ոչ միայն լուծվում ա, այլև բերում ա ծառայության ժամկետի կրճատման, բավական կարևոր խնդրին:

Իսկ «ու էն էլ աղջիկ» արտահայտությունը նորից սեքսիզմի դրսևորում ա: Իսկ ինչի՞ ոչ հենց աղջիկ:

Չէ ապեր ջան կոնկրետ թվերի պիտի տիրապետես, կոնկրետ պիտի հասկանաս ինչքանով ա ճիշտ որ էդ ստորաբաժանումում աղջիկ լինի։ Կարող ա ընդամենը մի 2000 հոգու կարիք ունենք իսկ աղջիկներին պարտադիր ծառայության տանելով հսկայական թիվ ա դառնում։ Ես գիտեմ որտեղ կարելի է կանանց տանել ու որտեղ զինվորի պակաս կա, բայց դու գիտես??
Չես կարա վերձնես ու ասես, որ մեզ զինվոր ա պետք ու եկեք էդ թիվը աղջիկներով լրացնենք, տենց բան անելու համար ուսումնասիրություններ պիտի արվի որովհետեվ կարող ա վերջում հասկանաս որ պետք չի կանանց ծառայությունը պարտադիր սարքես։

Chuk
18.04.2016, 15:58

Հա, դու կոնկրետ թվերի ես տիրապետում ու կոնկրետ փաստարկներով, անքննելի հիմնավորումներով ներկայացրել ես քո տեսակետը: Օքեյ: Լավ: Անցանք:

Բայց սենց քննարկումների լավն էն ա, որ ինչքան էլ մեկս մյուսին չհամոզենք, կարդացողները գնահատում են յուրաքանչյուր կողմի փաստարկների ամրությունը ու սեփական եզրահանգման գալիս: Էնպես որ դու մնա քո կարծիքին, քննարկման հետևողներն էլ թող հետևություններ անեն:

հ.գ. ի՞նչ ուսումնասիրություններ ես ես արել, որ որոշել ես, որ մեզ պետք չի աղջիկների ծառայությունը:

Gayl
18.04.2016, 16:05
Ինչու՞ ոչ աղջիկների հաշվին: Չուկն ու Վիշապն էդքան թվարկեցին, թե ինչով կշահի բանակը, եթե աղջիկներն էլ ծառայեն:
Որովհետեվ էս պահին տղաները հերիք են իսկ պակասը ուրիշ ձեվ կարելի է լրացնել։

StrangeLittleGirl
18.04.2016, 16:07
Որովհետեվ էս պահին տղաները հերիք են իսկ պակասը ուրիշ ձեվ կարելի է լրացնել։
Ուրիշ ո՞նց: Էդ ուրիշ ձևը կտա՞ նույն օգուտներն, ինչ աղջիկների ծառայությունը կտա:

John
18.04.2016, 16:18
Որովհետեվ էս պահին տղաները հերիք են իսկ պակասը ուրիշ ձեվ կարելի է լրացնել։

հա ապեր ջան, որ մագիստրատուրա ավարտած տղեքին տանեն վեց ամիս ուչեբկա, հետո կրտ․ս-տ տան, բա կհերիքեն բա ինչ կանեն։ Միայն մեր կուրսից երեք տղա էս պահի դրությամբ Հայաստանում չեն, որտև դրսերում գիտությամբ են զբաղված։ Ու գիտե՞ս խի են դրսերում զբաղված, որտև հենց մտնեն ՀՀ, միանգամից ՌՈ են ընկնելու ու բանակ գնան, որպես շարքային, հետո սերժանտ, լավագույն դեպքում որպես ավագ ծառայելու։ Եթե թվաքանակի խնդիր չկա՝ խի՞ պտի իրանց այլընտրանքային (ռազմաարդյունաբերական ոլորտում, մաթեմատիկ տղեք են, մաթ․ֆիզ․ գծով ԱՄՆ-ում ու Ֆրանիայում թեկնածուական են գրում) ծառայություն չառաջարկվի, այլ գնան երկու տարի դեգռադացվեն։ Հա, իրանց դեպքում էդ դեգռադացվել ա, էդ ես ու իմ նման տղեքն ենք, որ բազա չունենք, գիտությամբ չենք զբաղվել ու բանակ գնալուց էլ կորցնելու բան չենք ունեցել։ Իսկ եթե այնուամենայնիվ կա թվաքանակի խնդիր՝ խի՞ պտի մեր հարևան Վազգուշիկը սաղ օրը կոֆե խմի, «օդնո անի» ու հետևը հաստացնի, իսկ գիտնական տղեքի հաշվին մեր բանակը «թվաքանակի խնդիր չունենա»։ Էդ ոչ միայն արդար չի բարոյական տեսանկյունից, այլ նաև անարդունավետ ա ցանկացած տեսանկյունից։ Դրա համար էլ ունենք էն, ինչ ունենք․ չծառայելու ձև ունեցողների մաքսիմում հինգ տոկոսն ա ծառայում։ Իսկ սահմանապահ զորամասերում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների տղեք։

Gayl
18.04.2016, 16:21
Հա, դու կոնկրետ թվերի ես տիրապետում ու կոնկրետ փաստարկներով, անքննելի հիմնավորումներով ներկայացրել ես քո տեսակետը: Օքեյ: Լավ: Անցանք:

Բայց սենց քննարկումների լավն էն ա, որ ինչքան էլ մեկս մյուսին չհամոզենք, կարդացողները գնահատում են յուրաքանչյուր կողմի փաստարկների ամրությունը ու սեփական եզրահանգման գալիս: Էնպես որ դու մնա քո կարծիքին, քննարկման հետևողներն էլ թող հետևություններ անեն:

հ.գ. ի՞նչ ուսումնասիրություններ ես ես արել, որ որոշել ես, որ մեզ պետք չի աղջիկների ծառայությունը:
Չէ ապեր ես կոնկրետ թվեր չգիտեմ,բայց նայեվ գիտեմ թե որտեղ կարելի է լրացումներ անել, կարող ա կան էնպիսի տեղեր որ չգիտեմ, եթե գիտեք ասեք խնդիր չկա բայց դեռ ոչ մի բան էլ չեք կարողանում ասել։
Չեմ խորացել էդ հարցում,բայց ձեզանից միակն եմ ով աղջիկների հետ ծառայել ա ու ընդամենը ուզում էի փաստարկներ լսեի, բայց ոչ մի լուրջ բան չասվեց։

Chuk
18.04.2016, 16:24

Ստեղ մենակ դու ես շատ լուրջ բաներ ասում, ցավոք էդ ասածներդ ոչ մեկին չեն համոզում ;)

Gayl
18.04.2016, 16:24
Ուրիշ ո՞նց: Էդ ուրիշ ձևը կտա՞ նույն օգուտներն, ինչ աղջիկների ծառայությունը կտա:
Բյուր կտա, դաժե էսքան տղու կարիք էլ չի զգացվի ուղակի հսկայական ծախսեր պիտի արվի բայց դե իմ կարծիքով դրանով կարող ենք գումար աշխատել։

Gayl
18.04.2016, 16:25
Ստեղ մենակ դու ես շատ լուրջ բաներ ասում, ցավոք էդ ասածներդ ոչ մեկին չեն համոզում ;)
Չէ ինչ որ յուրահատուկ բաներ չեմ գրել, բայց չեմ գրել ավելի ժամանակակից երեվալու համար։

StrangeLittleGirl
18.04.2016, 16:27
Բյուր կտա, դաժե էսքան տղու կարիք էլ չի զգացվի ուղակի հսկայական ծախսեր պիտի արվի բայց դե իմ կարծիքով դրանով կարող ենք գումար աշխատել։
Հարցս կրկնում եմ. ուրիշ ո՞նց:

Chuk
18.04.2016, 16:28
Չէ ինչ որ յուրահատուկ բաներ չեմ գրել, բայց չեմ գրել ավելի ժամանակակից երեվալու համար։

Հա, ստեղ քեզնից բացի սաղ ձևիստ են, բայց ոնց-որ մյուսները տենց չեն ընկալում:

StrangeLittleGirl
18.04.2016, 16:29
Չէ ինչ որ յուրահատուկ բաներ չեմ գրել, բայց չեմ գրել ավելի ժամանակակից երեվալու համար։
Գայլ, դու իրոք բացառու՞մ ես, որ մարդիկ էստեղ իրենց կարծիքն են արտահայտում: Ով ինչ ասեց, ամեն մեկին մի անուն կպցրեցիր: Մեկը ուշադրություն ա գրավում, մեկը կպած ուզում ա ասի, որ Իսրայելը լավն ա, ԱՄՆ-ն քըխ ա, մեկն ուզում ա ժամանակակից էրևա: Քո կարծիքով մենակ դու՞ ես ստեղ անկեղծ կարծիք հայտնում:

Gayl
18.04.2016, 16:30
հա ապեր ջան, որ մագիստրատուրա ավարտած տղեքին տանեն վեց ամիս ուչեբկա, հետո կրտ․ս-տ տան, բա կհերիքեն բա ինչ կանեն։ Միայն մեր կուրսից երեք տղա էս պահի դրությամբ Հայաստանում չեն, որտև դրսերում գիտությամբ են զբաղված։ Ու գիտե՞ս խի են դրսերում զբաղված, որտև հենց մտնեն ՀՀ, միանգամից ՌՈ են ընկնելու ու բանակ գնան, որպես շարքային, հետո սերժանտ, լավագույն դեպքում որպես ավագ ծառայելու։ Եթե թվաքանակի խնդիր չկա՝ խի՞ պտի իրանց այլընտրանքային (ռազմաարդյունաբերական ոլորտում, մաթեմատիկ տղեք են, մաթ․ֆիզ․ գծով ԱՄՆ-ում ու Ֆրանիայում թեկնածուական են գրում) ծառայություն չառաջարկվի, այլ գնան երկու տարի դեգռադացվեն։ Հա, իրանց դեպքում էդ դեգռադացվել ա, էդ ես ու իմ նման տղեքն ենք, որ բազա չունենք, գիտությամբ չենք զբաղվել ու բանակ գնալուց էլ կորցնելու բան չենք ունեցել։ Իսկ եթե այնուամենայնիվ կա թվաքանակի խնդիր՝ խի՞ պտի մեր հարևան Վազգուշիկը սաղ օրը կոֆե խմի, «օդնո անի» ու հետևը հաստացնի, իսկ գիտնական տղեքի հաշվին մեր բանակը «թվաքանակի խնդիր չունենա»։ Էդ ոչ միայն արդար չի բարոյական տեսանկյունից, այլ նաև անարդունավետ ա ցանկացած տեսանկյունից։ Դրա համար էլ ունենք էն, ինչ ունենք․ չծառայելու ձև ունեցողների մաքսիմում հինգ տոկոսն ա ծառայում։ Իսկ սահմանապահ զորամասերում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների տղեք։
Հարեվան Վազգուշին բանակ տանելու փոխարեն լավ գիտես ում պիտի տանեն ու էն էլ առաջնագիծ, բայց պետք չի խորանալ ու էն էլ հիմա ու էն էլ ակումբում։

Gayl
18.04.2016, 16:34
Հա, ստեղ քեզնից բացի սաղ ձևիստ են, բայց ոնց-որ մյուսները տենց չեն ընկալում:
Իսկ ինչ կարծիք կազմեմ էն մարդու մասին ով բացի իրան ու իր դանիան ներկայացնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում կամ էլ մարդը ասում ա տակտիկական հրթիռների մարտավարություն եմ ուսումնասիրել ու մենակ էդ պատճառով պիտի ասածներին ավելի լուրջ վերաբերվել։

Chuk
18.04.2016, 16:36

Իսկ ինչ կարծիք պետք ա ունենան մարդիկ քո մասին, որ ասում ես «աղջիկների հետ եմ ծառայել, դրա համար» գիտեմ, ու ուրիշ ոչ մի հիմնավորված բան չի գրում:
Կներես, բայց քո ու էդ աղջիկների նույն զորամասում ծառայած լինելը, ինչպես նաև քո սպա լինելը բոլորովին բավարար չեն ռազմական փորձագետ լինելու, քաղաքականությունից ու բանակից քո պատկերացումները անվերապահ ընդունելու համար:

Gayl
18.04.2016, 16:36
Հարցս կրկնում եմ. ուրիշ ո՞նց:
Արի ստեղծենք լաբարատորիաներ, գործարաններ, արտադրենք էնպիսի զինատեսակներ որոնք մարդկանց գործոնը կնվազեցնեն թեկուզ հենց առաջնագծում։

Gayl
18.04.2016, 16:42
Իսկ ինչ կարծիք պետք ա ունենան մարդիկ քո մասին, որ ասում ես «աղջիկների հետ եմ ծառայել, դրա համար» գիտեմ, ու ուրիշ ոչ մի հիմնավորված բան չի գրում:
Կներես, բայց քո ու էդ աղջիկների նույն զորամասում ծառայած լինելը, ինչպես նաև քո սպա լինելը բոլորովին բավարար չեն ռազմական փորձագետ լինելու, քաղաքականությունից ու բանակից քո պատկերացումները անվերապահ ընդունելու համար:
Բա ապեր ջան ինչ որ չափով տեղյակ եմ, թեկուզ շատ քիչ բայց ինչ որ բաներ գիտեմ։

StrangeLittleGirl
18.04.2016, 16:42
Իսկ ինչ կարծիք կազմեմ էն մարդու մասին ով բացի իրան ու իր դանիան ներկայացնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում կամ էլ մարդը ասում ա տակտիկական հրթիռների մարտավարություն եմ ուսումնասիրել ու մենակ էդ պատճառով պիտի ասածներին ավելի լուրջ վերաբերվել։
Էստեղ մարդու մասին կարծիք կազմելու տեղ չի, կարծիքների փոխանակման տեղ ա: Ու մինչ դիմացիններդ իրանց կարծիքներն ու հիմնավորումներն են գրում, դու քոնը գրելու փոխարեն դրած էդ մարդկանց մասին կարծիք ես հայտնում: Դրա համար ակումբում լիքը ուրիշ թեմաներ կան, կարաս էնտեղ գնաս:

Արի ստեղծենք լաբարատորիաներ, գործարաններ, արտադրենք էնպիսի զինատեսակներ որոնք մարդկանց գործոնը կնվազեցնեն թեկուզ հենց առաջնագծում։
Դեմ չեմ: Բայց ո՞վ կաշխատի էդ լաբորատորիաներում ու գործարաններում: Արդյոք կա՞ էդքան ռեսուրս դրանց համար: Ավելի հեշտ չի՞ արդեն գոյություն ունեցող ռեսուրսն օգտագործել նորը ստեղծելու փոխարեն:

John
18.04.2016, 16:43
Հարեվան Վազգուշին բանակ տանելու փոխարեն լավ գիտես ում պիտի տանեն ու էն էլ առաջնագիծ, բայց պետք չի խորանալ ու էն էլ հիմա ու էն էլ ակումբում։

բա խի՞ չես ասում, որ լավ կլնի, եթե միլիարդներ ուտելու տեղը էդ գումարը ՊՆին հատկացնեն, ՊՆն էլ ամեն առումով արդականացնի իր ենթակառուցվածքները, որ ոչ մեկ չնեղվի էն մտքից, որ իր կինը կամ քույրը բանակ գնան, էդ թվում Վազգուշիկը։ Հաստատ որ մի 15 կիլո քաշ քցի, ֆիզիկական վիճակը բարելավի, ռազմական գծով որևէ մասնագիտություն ձեռք բերի ու պետք էղած վախտ էլ տղեքին մի-երկու բանով պադդեռժկա անի, դրանից ոչ միայն իրան օգուտ կլնի, այլ նաև բանակին, ազգին, երկրին, պետությանը։ Ոչ թե հայրենիքի նկատմամբ իր ամբողջ պարտավորությունը սահմանափակվի

EKEQ BOLOROVS AXOTENQ EREXEEEEEQ!!!
գրելով ու համարելով, որ լուրջ բան ա առաջարկում ու լուրջ օգնություն ա ցույց տալիս սահմանին կռվող տղեքին:
Ստեղ մարդ տեսե՞լ ես, որ ասի 2-3 մլն բյուջե, որ էսօր ունի ՊՆն, հերիք ա, որ մեր բանակը աղջիկների համար էլ ադապտացվի ու ծառայությունը բոլորի համար պարտադիր դառնա։ Ես չեմ տեսել։ Լուրջ էլ չեմ ընդունի, եթե ինչ-որ մեկը ասի տենց բան։ Քո անձնական փորձը, որ ծառայել ես աղջիկների հետ, ոչ թե ցույց ա տալիս, որ «աղջիկների մոտ չի ստացվում, պետք չի», այլ որ «մեծ ռեսուրսներ են պետք, որոնք էսօրվա կառավարությունը մտադիր չի ներդնել էլ ավելի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու համար։ Ու որ ներդնի՝ աղջիկների համար էլ ավելի հեշտ կլնի ու հաջողված աղջիկ-զինվորները-սպաներն էլ շատ ավելի շատ կլինեն, քան հիմա կան»։

Gayl
18.04.2016, 16:45
Դեմ չեմ: Բայց ո՞վ կաշխատի էդ լաբորատորիաներում ու գործարաններում: Արդյոք կա՞ էդքան ռեսուրս դրանց համար: Ավելի հեշտ չի՞ արդեն գոյություն ունեցող ռեսուրսն օգտագործել նորը ստեղծելու փոխարեն:

Կարծում եմ որ կա, այ աղջիկները էս գործում կարող են շատ պետքական լինեն, մանավանդ որ լիքը խելացի աղջիկներ ունենք։

Chuk
18.04.2016, 16:45
Բա ապեր ջան ինչ որ չափով տեղյակ եմ, թեկուզ շատ քիչ բայց ինչ որ բաներ գիտեմ։

Մենք էլ ահավոր անտեղյակ ենք, օդի մեջ, ժամանակակից երևալու համար, առանց հիմնավորումների գրում ենք ;)

Մի քանի օր թող անցնի, մոռացի էս քննարկումը, հետո էլի լրիվ կարդա, ու կարող ա զգաս, որ բացի քեզնից բոլորն էլ հիմնավորումներով են խոսում, ու որ կարող ա ստեղ քեզնից ավելի տեղյակ մարդիկ կան:

Gayl
18.04.2016, 16:47
բա խի՞ չես ասում, որ լավ կլնի, եթե միլիարդներ ուտելու տեղը էդ գումարը ՊՆին հատկացնեն, ՊՆն էլ ամեն առումով արդականացնի իր ենթակառուցվածքները, որ ոչ մեկ չնեղվի էն մտքից, որ իր կինը կամ քույրը բանակ գնան, էդ թվում Վազգուշիկը։ Հաստատ որ մի 15 կիլո քաշ քցի, ֆիզիկական վիճակը բարելավի, ռազմական գծով որևէ մասնագիտություն ձեռք բերի ու պետք էղած վախտ էլ տղեքին մի-երկու բանով պադդեռժկա անի, դրանից ոչ միայն իրան օգուտ կլնի, այլ նաև բանակին, ազգին, երկրին, պետությանը։ Ոչ թե հայրենիքի նկատմամբ իր ամբողջ պարտավորությունը սահմանափակվի

գրելով ու համարելով, որ լուրջ բան ա առաջարկում ու լուրջ օգնություն ա ցույց տալիս սահմանին կռվող տղեքին:
Ստեղ մարդ տեսե՞լ ես, որ ասի 2-3 մլն բյուջե, որ էսօր ունի ՊՆն, հերիք ա, որ մեր բանակը աղջիկների համար էլ ադապտացվի ու ծառայությունը բոլորի համար պարտադիր դառնա։ Ես չեմ տեսել։ Լուրջ էլ չեմ ընդունի, եթե ինչ-որ մեկը ասի տենց բան։ Քո անձնական փորձը, որ ծառայել ես աղջիկների հետ, ոչ թե ցույց ա տալիս, որ «աղջիկների մոտ չի ստացվում, պետք չի», այլ որ «մեծ ռեսուրսներ են պետք, որոնք էսօրվա կառավարությունը մտադիր չի ներդնել էլ ավելի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու համար։ Ու որ ներդնի՝ աղջիկների համար էլ ավելի հեշտ կլնի ու հաջողված աղջիկ-զինվորները-սպաներն էլ շատ ավելի շատ կլինեն, քան հիմա կան»։
Ջոն անցանք...

Gayl
18.04.2016, 16:53
Մենք էլ ահավոր անտեղյակ ենք, օդի մեջ, ժամանակակից երևալու համար, առանց հիմնավորումների գրում ենք ;)

Մի քանի օր թող անցնի, մոռացի էս քննարկումը, հետո էլի լրիվ կարդա, ու կարող ա զգաս, որ բացի քեզնից բոլորն էլ հիմնավորումներով են խոսում, ու որ կարող ա ստեղ քեզնից ավելի տեղյակ մարդիկ կան:
Ես ինչը պիտի հիմնավորեմ?? Հարց եմ տալիս սկսում ես օրինակներով խոսալ։ Կոնկրետ բան կարաս ասես?

Chuk
18.04.2016, 17:00
Ես ինչը պիտի հիմնավորեմ?? Հարց եմ տալիս սկսում ես օրինակներով խոսալ։ Կոնկրետ բան կարաս ասես?

Քեզ թվում ա, որ դու պետք ա օդի մեջ խոսես, մենք հիմնավորումնե՞ր բերենք: Օքեյ, նույնիսկ էդ դեպքում բերել ենք, գնա նորից կարդա:

Gayl
18.04.2016, 17:03
Քեզ թվում ա, որ դու պետք ա օդի մեջ խոսես, մենք հիմնավորումնե՞ր բերենք: Օքեյ, նույնիսկ էդ դեպքում բերել ենք, գնա նորից կարդա:

Տո խի եմ օդի մեջ ասում?? Ասացիր օրինակ հօպ ես էլ ասի օրինակ հօպը չի լինի, ուրիշ բան ասա...

Chuk
18.04.2016, 17:06
Տո խի եմ օդի մեջ ասում?? Ասացիր օրինակ հօպ ես էլ ասի օրինակ հօպը չի լինի, ուրիշ բան ասա...

Ես էլ քեզ հայերեն տառերով, սևով բաց երկնագույն ֆոնի վրա բացատրեցի, որ նախ տեղեր կան, որտեղ սխալ կադրեր են, երկրորդ ավելի լավ բաշխում ա կարելի ապահովել: Երկրորդ, նույնիսկ ուշադիր չեղար, որ ՀՕՊ-ն ընդամենը օրինակ էր, իսկ ես ասում եմ, որ պետք ա բոլոր ստորաբաժանումներում էլ բաշխում լինի: Սևով նույն բաց երկնագույն ակումբի ֆոնին գրեցի, որ բանակում պաշտոնապես հայտարարված ա, որ կա մարդաքանակի խնդիր, տարեցտարի շատանում ա, ու որ սրանով էդ հարցը լուծվում ա, մնացած բաշխումը ընդամենը տեխնիկական խնդիր ա: Օդում ես խոսում, որովհետև ոչ մի ասածիդ հիմնավորում չես բարում բացի «ես գիտեմ», «ես տեսել եմ», «էդ սխալ ա», «ավելի կարևոր բան կա», «նույնիսկ էդ դեպքում ճիշտ չի», «սաղ ճիշտ ա բայց պետք չի», «պետք ա, բայց պետք չի» ոճից:

Gayl
18.04.2016, 17:21

:D:D
Լավ երկու հատ հարց տամ ու թեման փակենք։ Կոնկրետ գիտես թե էդ պակասը ինչքանա??

Chuk
18.04.2016, 17:31
:D:D
Լավ երկու հատ հարց տամ ու թեման փակենք։ Կոնկրետ գիտես թե էդ պակասը ինչքանա??

Էնքան էական չի, թե կոնկրետ պակասն ինչքան ա, ինչքան կարևոր ա, թե
1. Դա ինչի հետևանք ա (մասնավորապես՝ արտագաղթ, հովանավորչություն և այլն)
2. Դրա պատճառով ինչեր են լինում (մասնավորապես գիտության հետին պլան մղելը, բանակը մարդաքանակով ապահովելու համար)
3. Որ էս լուծմամբ խնդիրը լուծելու դեպքում ոչ միայն թվաքանակի խնդիրն ա լուծվում, այլ լիքը ուրիշ հարցեր:

Կոնկրետ թիվը չգիտեմ, կարամ «գուգլեմ» կամ «զանգեմ» ու իմանամ, բայց դա հեչ էական չի:

Gayl
18.04.2016, 17:35

Կարող ա ընդամենը 1000 հոգու պակաս ունենք, բա խի բերենք 20.000 աղջիկ տեղավորենք?
Բա չես մտածում որ լիքը աղջիկներ չեն ուզի ծառայեն ու հիմա էլ իրանք կսկսեն նույն կերպ կվարվեն, ապո էս ինչեր ես դու ասում??
Դե եթե էական չի ուրեմն մարդաքանակը օրինակ չբերես ու ես նորից վերադառնում եմ իմ հին հարցին, եթե ընդամենը 1000 մարդ ա պակասելու բա էն 19.000 ին ինչ անենք???

Chuk
18.04.2016, 17:36

Գայլ, դու ընդհանրապես կարդու՞մ ես, թե մարդիկ ինչ են գրում, թե դուր ա գալիս սաղի հետ առճակատումը: Գրած ա, սևով բաց երկնագույնի վրա, կարդա ու գուցե մեկ էլ տեսնես, որ էդ հարցիդ պատասխանը տված ա: Չեմ պատրաստվում ավելի մանրամասն նորից գրել:

Gayl
18.04.2016, 17:48

Հա ճիշտ ա պատասխանել էիր, ասացիր լիքը ուրիշ ավելի կարեվոր հարցեր։
Հաշվի չառար որ լիքը աղջիկներ կխուսափեն ու պատկերը ավելի կվատանա։
Ու լիքը բաներ հաշվի չես առնում։

Կարևորը՝ դու հաշվի առնում ես: Էդ արդեն սաղս տեսանք:

Gayl
18.04.2016, 17:53
Կարևորը՝ դու հաշվի առնում ես: Էդ արդեն սաղս տեսանք:

Այո կարեվորը հաշվի եմ առնում, ոչ թե ուղակի ասում եմ մի բան կանենք լավ կլինի։

Chuk
18.04.2016, 17:55
Այո կարեվորը հաշվի եմ առնում, ոչ թե ուղակի ասում եմ մի բան կանենք լավ կլինի։

Մերսի: Թե չէ մենք գնալու էինք առանց մտածելու կանանց ծառայությունը պարտադիր սարքեինք, սաղ մխտռեինք: Լավ ա, որ կան նաև ադեկվատ, ամեն ինչ հաշվի առնող, վերլուծող, ճիշտ որոշում կայացնող մարդիկ:

Gayl
18.04.2016, 18:03

Ամեն դեպքում սարքողը ոչ դու ես ու ոչ էլ ես, իսկ կայացողները բավականին ադեկվատ ու ճիշտ որոշում կայացնողներ են

Chuk
18.04.2016, 18:06
Ամեն դեպքում սարքողը ոչ դու ես ու ոչ էլ ես, իսկ կայացողները բավականին ադեկվատ ու ճիշտ որոշում կայացնողներ են
Այո, իհարկե։ Անվերապահ վստահում եմ որոշում կայացնողներին, կաղապարմերից դուրս, կարծըատիպեր չունեցող, անկաշառ, ազնիվ, օրինակարգ, զուտ երկրի շահերի մասին մտածող մարդիկ են։ Իզուր էլ ստեղ ջուր ենք ծեծում։

Sent from my A0001 using Tapatalk

Տրիբուն
18.04.2016, 19:30
Սաշիկը պիտի ծառայի, Սաշիկըըը .... թե չէ սաղ նույն քաքն ա մնալու։

Աթեիստ
18.04.2016, 19:34
Սաշիկը պիտի ծառայի, Սաշիկըըը .... թե չէ սաղ նույն քաքն ա մնալու։

Ինքն ազգին ա ծառայում, ինչ անում ա, ազգի հետ կիսվում ա։

Տրիբուն
18.04.2016, 19:36
Սաշիկի նորմատիվը պիտի լինի, 800 կմ վազելը 17 րոպեում, ու ամեն կիլոմետրի համար 1 մլն դոլար բյուջե մուծվելը։ Դիստանցիայի վերջում՝ գաղութ, մինչև Ադրբեջանի վերջնական կապիտուլյացիան։

Chuk
18.04.2016, 19:58
Որ կանանց ծառայությունը պարտադիր սարքենք, սաշիկը մտնի բանակ, էլի կիսելու ա, մենակ տղերքին թողնի

Sent from my A0001 using Tapatalk

Տրիբուն
18.04.2016, 20:14
Որ կանանց ծառայությունը պարտադիր սարքենք, սաշիկը մտնի բանակ, էլի կիսելու ա, մենակ տղերքին թողնի

Sent from my A0001 using Tapatalk

Սաշիկը սեռ չի հարցնում ...

Gayl
18.04.2016, 21:32
Այո, իհարկե։ Անվերապահ վստահում եմ որոշում կայացնողներին, կաղապարմերից դուրս, կարծըատիպեր չունեցող, անկաշառ, ազնիվ, օրինակարգ, զուտ երկրի շահերի մասին մտածող մարդիկ են։ Իզուր էլ ստեղ ջուր ենք ծեծում։

Sent from my A0001 using Tapatalk
Ուրիշ ուղղությամբ ես գնում, անկախ ամեն ինչից ռազմական գիտելիքներ ունեն։

Chuk
18.04.2016, 21:50
Ուրիշ ուղղությամբ ես գնում, անկախ ամեն ինչից ռազմական գիտելիքներ ունեն։
Արի քեզ տեղեկացնեմ, որ եթե երբևէ կանանց պարտադիր ծառակություն անցնելու օրենք լինի, էդ որոշելու ա ԱԺ-ն, հաստատի նախագահը, ոչ թե ռազմական գիտելիքներ ունեցողները կամ «ունեցողներ»։ Վերջիններս զուտ խթրհրդատվություն են անելու ու վերջում համակերպվեն որոշման հետ։

Sent from my A0001 using Tapatalk

Gayl
18.04.2016, 22:23

Հա??? Բա դու չգիտեիր որ նախագահը բավական բարձր պատրաստություն ունի, իսկ ԱԺ ում քչից շատից էդ գործից հասկացողներ կան պլյուս որ նախարարի ու այլոց կարծիքի հետ հաշվի կնստեն ու կապ չունի որ օրինակ իսրայելում կամ դանիայում...

Վիշապ
19.04.2016, 01:38

Որտեղից ուր հասանք :Ճ
Էս է՞ր քո տրամաբանական հիմնավորումների վերջնական հանգրվանը՝ «նախագահը գիտի թե ինչ ա անում ու նախագահը միշտ ճիշտ ա», մոտավորապես սենց:
Իսկ դու գիտեի՞ր, որ Եհովա Աստվածը բոլորիս ամեն վայրկեան հետևում է:
Իմ կարծիքով քո սկզբի հիմնավորումները, թե հայ տղեն էնքան կա, որ հայ աղջիկը չպըտի ծառայի, ավելի… սենց ասեմ, ուբեդիտելնի էին ապեր :Ճ

Վիշապ
19.04.2016, 01:47
:D:D
Լավ երկու հատ հարց տամ ու թեման փակենք։ Կոնկրետ գիտես թե էդ պակասը ինչքանա??

Ապեր, էդ պակասը մոտավորապես այնքան ա, ինչքան որ քեզ պետք կլիներ Թուրքիայի ու Իրանի սահմանը ինքնուրույն պահելու, ու տեղն եկած ժամանակը, առանց ռուսական բազայի ՀՀ անվտանգությունը պաշտպանելու: Այսինքն՝ շատ ա: Capisce?

Gayl
19.04.2016, 06:57
Որտեղից ուր հասանք :Ճ
Էս է՞ր քո տրամաբանական հիմնավորումների վերջնական հանգրվանը՝ «նախագահը գիտի թե ինչ ա անում ու նախագահը միշտ ճիշտ ա», մոտավորապես սենց:
Իսկ դու գիտեի՞ր, որ Եհովա Աստվածը բոլորիս ամեն վայրկեան հետևում է:
Իմ կարծիքով քո սկզբի հիմնավորումները, թե հայ տղեն էնքան կա, որ հայ աղջիկը չպըտի ծառայի, ավելի… սենց ասեմ, ուբեդիտելնի էին ապեր :Ճ
Մարդիկ ովքեր գիտեն ռազմական գործը, ինչպես նայեվ նայեվ նախագահը։
Ոչ թե չպըտի այլ պեչչի։ Մի բան կանենք մի բան կլինին էլ ա շատ ուբեդիծելնի։

Gayl
19.04.2016, 07:03
Ապեր, էդ պակասը մոտավորապես այնքան ա, ինչքան որ քեզ պետք կլիներ Թուրքիայի ու Իրանի սահմանը ինքնուրույն պահելու, ու տեղն եկած ժամանակը, առանց ռուսական բազայի ՀՀ անվտանգությունը պաշտպանելու: Այսինքն՝ շատ ա: Capisce?

Վիշապ? Ախր դու բալիստիկ հրթիռներից, ռոբոտներից ու կարճ ասած ժամանակակից պատերազմից հասկացող մարդ, վերջ ի վերջո եվրոպաներն ու ամերիկաները գուլյատ էղած անձնավորություն ու էդքանից հետո հույսդ կոնկրետ մարդաքանակն ա??
Փոխանակ գաս ու նորագույն տեխնոլոգիաներ առաջարկես ասում ես մեզ էնքան մարդ ա պետք, որ թուրքիայի ու իրանի սահմանը պահենք?? Կարող ա գիտես Տիգրան Մեծի վախտերն ա?

Վիշապ
19.04.2016, 08:02

Ես վերջնականապես համոզվեցի․․․ չէ, սուտ եմ ասում, վաղուց էի համոզվել, որ դու չափից ավելի արագ ես գլխի ընկնում, թե ինչպես պիտի հավայի հակաճառես։
Էդ ասածդ տեխնիկան աշխատենցելու համար ռեսուրս ա պետք, որը հետևակը չի ու չի վազում։ Դու ոնց որ խնդիր ունես տվյալները իրար հետ համադրելու կամ փաստերն ու հանգամանքները իրար հետ տրամաբանորեն կապելու հետ։ Մի հատ էլ բացատրեմ՝ ուրեմն նորագույն տեխնոլոգիաները կիրառելն ու բածինկաներով վազելը, դրանք մի քիչ իրարից տարբերվում են։

Gayl
19.04.2016, 08:52

Քանի որ դու տակտիկական հրթիռների մարտավարության մասնագետ ես ուրեմն պիտի գլխի ընկնես, որ ինչքան տեխնիկան զարգացած ա, էնքան մարդկային գործոնը քիչ ա, այսինքն արժի էնքան զարգանալ որ դաժե էս թվաքանակը շատ համարվի կամ բավարար։ Օրինակ հրթիռը գործի դնելու համար մի քանի հոգի մասնագետ ա պետք, բայց էդ մի քանի հոգու փոխարեն կար ա լինի համակարգիչ ու կոնկրետ զինատեսակի համար գրված ծրագիր, որի դիմաց նստած ա ընդամենը մեկ հոգի ու ստացվում ա որ շատ ավելի ճշգրիտ ա հրթիռը խոցում...վատ կլինի?
Քանի որ դու ուղեղի կտոր ես ուրեմն հույս ունեմ, որ քո գիտելիքներով կկարողանաս օգտակար լինես քո երկրին, նենց որ մի բան արա թող մի բան լինի։

Վիշապ
19.04.2016, 10:21
Աբրես։

Gayl
19.04.2016, 10:51
Աբրես։

Ամեն

John
24.04.2016, 01:02
Մեծ հույս ունեմ, որ Էս պատրաստությունը սահմանին պետք չի գա։ Հարգանքս էս աղջիկներին։

https://www.youtube.com/watch?v=GjCSKBhmS9k

Վիշապ
24.04.2016, 04:42
Գժանոց, ես վստահ եմ, որ հայերս սեռական դիսկրիմինացիան ի վերջո թարկելու ենք:

Chuk
05.05.2016, 17:26
Սրանք կռվել չիմանան էլ, կհաղթեն թշնամուն :love

https://www.instagram.com/girlsdefense/

John
05.05.2016, 18:53
Սրանք կռվել չիմանան էլ, կհաղթեն թշնամուն :love

https://www.instagram.com/girlsdefense/
Ես դեմ չէի լինի, եթե էն կիթառ նվագող ծիտը հաղթեր ինձ :love Բայց բարեկամաբար :D

keyboard
05.05.2016, 20:45
Ես դեմ չէի լինի, եթե էն կիթառ նվագող ծիտը հաղթեր ինձ :love Բայց բարեկամաբար :D
Ասեմ ավելին ապեր, ես ինքնակամ կպարտվեի իրան։

Յոհաննես
16.08.2016, 05:11
Հլը մի րոպե:
Երեկ մեր հարևանի աղջկա հետ գիլաշ էինք կպնում,դե հա պարզա 1 րոպե հետո գետնին հայտնվեց,բայց հիշում եմ,որ մի 10 տարի առաջ ամեն ինչով ինձնից ուժեղ էր,ես որ շատ արագ եմ վազում,դաժը վազքով գերազանցում էր,ուղղակի էս տաս տարիների ընթացքում շատ բանա փոխվել:Ինքը անցել է նուրբ ու քնքուշ կյանքին,դրա համար էլ երեկ տենց ստացվեց :)) Հետո հիշում եմ,որ մինչև հիմա մեր հարևան Մարգուշ տատը իրա ամուսինից ուժեղա:
Հիամ եթե էդ ձևական նրբություն-մրբությունը թարգեն,գյուղում աղջիկները տղեքի նման ֆիզիկական աշխատանք տանեն,քաղաքում էլ տղեքին հավասար պարապեն,իրենց ֆիզիկականով շատ քիչ կժիջեն ու լավ էլ կծառայեն,հա հասկացանք տղա-տղամարդ հո կրակը չեն ընգե,որ մի բան ավել են ծնվել:Թող գնան ծառայեն էլի:

anslov
30.08.2016, 18:26
Եթե կինը պետք է "պարտադիր" զիվոր դառնա, ապա տղամարդն էլ պարտավոր է /"պարտադիր" / ծննդաբերի :

Freeman
30.08.2016, 19:10
Եթե կինը պետք է "պարտադիր" զիվոր դառնա, ապա տղամարդն էլ պարտավոր է /"պարտադիր" / ծննդաբերի :

Չգիտեի, որ կանայք պարտադիր ծննդաբերում են :դ
Համ էլ ծննդաբերեցրիք ծննդաբերելով, մի քանի ժամ չի՞ էդ անտերը)

Մուշու
30.08.2016, 20:09
Չգիտեի, որ կանայք պարտադիր ծննդաբերում են :դ
Համ էլ ծննդաբերեցրիք ծննդաբերելով, մի քանի ժամ չի՞ էդ անտերը)

Պահ մի քանի ժամ, 9 ամիս + անվերջության թվացող ծննդաբերության շրջան + մնացած կյանքը:

Աթեիստ
30.08.2016, 20:58
Չգիտեի, որ կանայք պարտադիր ծննդաբերում են :դ
Համ էլ ծննդաբերեցրիք ծննդաբերելով, մի քանի ժամ չի՞ էդ անտերը)

Ռուբ, էլի գոհ էղի, որ դաշտան չեն պարտադրում ։)

Freeman
30.08.2016, 23:32
Ռուբ, էլի գոհ էղի, որ դաշտան չեն պարտադրում ։)

Միտք տվեցիր, հեսա կպարտադրեն :))

GriFFin
31.08.2016, 00:37
Միտք տվեցիր, հեսա կպարտադրեն :))

Period cramps pain and labor pain ( ձեր նշածների ) սիմուլյատորներ կան։ Մի օր պարտադիր կդառնան։

John
31.08.2016, 01:07
Period cramps pain and labor pain ( ձեր նշածների ) սիմուլյատորներ կան։ Մի օր պարտադիր կդառնան։
Ու էդ մոտավոր ո՞ւմ համար ա նախատեսված :think

GriFFin
31.08.2016, 01:12
Ու էդ մոտավոր ո՞ւմ համար ա նախատեսված :think
Ինչքան գիտեմ, էն տղամարդկանց համար ա, որոնք ցանկանում են կիսել կնոջ ցավը։ Բժշկական նպատակը չգիտեմ։ Մի հատ սարք էլ կա, որը "կապում " ա հղիի ու 'ով որ ցանկանա' փորիկները։ Երբ երեխեն հարվածում ա, շարժվում՝ երկուսն էլ զգում են։

Յոհաննես
31.08.2016, 02:25
Ինչքան գիտեմ, էն տղամարդկանց համար ա, որոնք ցանկանում են կիսել կնոջ ցավը։ Բժշկական նպատակը չգիտեմ։ Մի հատ սարք էլ կա, որը "կապում " ա հղիի ու 'ով որ ցանկանա' փորիկները։ Երբ երեխեն հարվածում ա, շարժվում՝ երկուսն էլ զգում են։

Վայ շան բուն ըլնեմ

anslov
31.08.2016, 05:56
Ինչքան գիտեմ, էն տղամարդկանց համար ա, որոնք ցանկանում են կիսել կնոջ ցավը։ Բժշկական նպատակը չգիտեմ։ Մի հատ սարք էլ կա, որը "կապում " ա հղիի ու 'ով որ ցանկանա' փորիկները։ Երբ երեխեն հարվածում ա, շարժվում՝ երկուսն էլ զգում են։
Էմուլացիան հաշիվ չի: Իսկական ծննդաբերություն պետք է լինի: Կամ էլ կանայք էլ պետք է թարգեն ծննդաբերելը:
Իսկական սեռերի հավասարությունը կսկսի ծնելու հավասարությունից- կամ երկուսով էլ ծնում ենք, կամ երկուսով էլ հրաժարվում ենք ծնել:

GriFFin
31.08.2016, 08:43

Եղբայր, ես դրան չէի ուզում անդրադառնալ, բայց ամեն դեպքում ասեմ։ Տղամարդը ֆիզիոլոգիապես չի կարա ծննդաբերրի, որտև համապատասխան օրգանները ու դրանց կողմից արտադրող հորմոնները չունի։ Կինը կդադարի ծննդաբերելը որոշակի խնդիրների դեպքում կամ սեփական ցանկությամբ։ Երկուսի դեպքում էլ կարան բնազդները նենց ակտիվանան, որ արդյունքում կունենա երեխա։ Եթե դու քո վրա իրավունք ես վերցրել նման ամբսուրդ համեմատություն անելու, գոնե ճիշտ զուգահեռներ անցկացրա։
Ծննդաբերական ցավը համեմատի՝ տղամարդու пах-ին հարվածի հետ։ Գիտականորեն իրար մոտեցվում են էս երկու ցավերը։ Մեկը ուղղակի ավելի երկար ա տևում ու կյանք տալիս, մյուսը կարճ ու կարա զրկվի կյանք տալու ունակությունից։ Պլյուս, կանանց հիշողությունից իրանց զգացած ցավը ջնջվում ա, իսկ տղամարդիկ, հարվածից հետո, դեռ շատ երկար շարունակում են հիշել ու վերապրել զգացածը։
Բուն ընթացքը համեմատի՝ կտրուկ, կարճ ժամկետում քաշ հավաքելու ու արագ նիհարելու հետ, ստիպի քնել 1 կոնկրետ դիրքում ու լիքը միզամուղ տուր, like a lot։
Ծննդաբերության ելքը ու հետագա 50 տարին քիչ թե շատ հավասար ա կիսվում, եթե բարով խերով ընտանիք ա։
Առակս ի՞նչ կուսուցանե։ Ծննդաբերությունը բանակում ծառայելու հետ ոչ մի կապ չունի։ Դու պետք ա մտածես կինը ֆիզիկապես կարա՞ ծառայի։ Որոշ երկրներ ցույց են տալիս, որ իրանց կանայք կարում են՝ Իսրայել, ԱՄՆ։ Պիտի մտածես հոգեբանորեն կարա՞ ծառայի։ Եվ վերջում ինչքանո՞վ ա ճիշտ, որ երկիրը իրա կանանց որոշակի տարիքային խմբին, ուղարկի պարտադիր զին ծառայության որոշակի ժամկետով։ Ինչքանո՞վ ա դա ձեռնատու՝ տնտեսությունը, բնակչությանը քանակի փոփոխմանը և այլն։
Հ.Գ. Տղամարդը կնոջը համապատասխանում ա բանալին կողպեքը սկզբունքով։ Միասին չեն կարա գցեն-բռնեն ու որոշեն, որ սերունդ չեն տալու կամ իրար հետ են տալու։

Freeman
31.08.2016, 10:01
Էմուլացիան հաշիվ չի: Իսկական ծննդաբերություն պետք է լինի: Կամ էլ կանայք էլ պետք է թարգեն ծննդաբերելը:
Իսկական սեռերի հավասարությունը կսկսի ծնելու հավասարությունից- կամ երկուսով էլ ծնում ենք, կամ երկուսով էլ հրաժարվում ենք ծնել:

Էս ոնց-որ սևամորթները ասեն կամ ձեզ սև ներկեք ու ռեփ լսեք, կամ էլ մենք մեզ սպիտակ ենք ներկում ու ռեփ չենք լսում, թե չէ ռասաների հավասարություն չի լինի, գեյերը ասեին՝ դուք էլ նույն սեռի մարդկանց հետ քնեք, թե չէ էլ ինչ հավասարություն, կամ հաշմանդամները ասեին՝ կամ դուք մեր համար հարմարեցված աստիճաններից եք օգտվում, կամ մենք՝ ձեր (նու էստեղ ավելի շատ իմաստ կա, որտև գոնե իրանց աստիճանները կշատացնեինք ու հարմար կդարձնեինք) :դ Էդ հավասարություն չի, եսիմինչ ա: կբացատրեի, որ ֆիզիոլոգիական նույնությունը կապ չունի հավասարության հետ, բայց իմաստ չեմ տեսնում:
Ծննդաբերությունն էլ սարքել եք եսիմինչ գերբնական ցավոտ բան: Հաստատ ոչ-մի մի օր տևող ցավ չի կարա համեմատվի երկու տարի անիմաստ վատնելու հետ:
Կանանց բանակում ծառայելուն էլ դեմ եմ, որովհետև եթե պատերազմական վիճակ չլիներ, տղաների ծառայելուն էլ դեմ կլինեի ու հիմա մեր բանակը շատ պիտի փոխվի, որ «հարմարեցվի» աղջիկ զինվորներին: Էլ չասեմ հասարակությանը ինչքան վնաս ա, որ էդքան մարդ գնում ա բանակ, մի բան էլ աղջիկներն էլ գնային:

GriFFin
31.08.2016, 10:18

Դու բնական ծնունդ տեսել էիր, չէ՞։ Գերբնականը չգիտեմ, բայց սարսափելի ցավոտ ու վախենալու տեսարան ա։ Չեմ ընկալում քո տրամադրվածությունը։
Համեմատելը միանշանակ անիմաստ ա։ Վերևում գրել եմ արդեն։
Չծառայելը էլի համաձայն եմ։ Չեմ պատկերացնում մեր կանանց բանակում, չնայած շատ-շատ տղաներին էլ չէի պատկերացնում, բայց "նորմալ" ծառայել են։
Հ.Գ. էդ նորմաը նշանակում ա՝ առանց տեսանելի ֆիզիկական ու հոգեկան խնդիրների ։Դ

StrangeLittleGirl
31.08.2016, 10:25
Մի հատ բան ասեմ էլի: ՀՀ-ում զինծառայությունը տղամարդկանց համար պարտադիր ա, կանանց համար հնարավոր ա: Ծննդաբերությունը կանանց համար հնարավոր ա, բայց պարտադիր չի, իսկ տղամարդկանց համար հնարավոր չի: Էս տարբերությունները հասկանու՞մ եք:

Freeman
31.08.2016, 10:43
Դու բնական ծնունդ տեսել էիր, չէ՞։ Գերբնականը չգիտեմ, բայց սարսափելի ցավոտ ու վախենալու տեսարան ա։ Չեմ ընկալում քո տրամադրվածությունը։
Համեմատելը միանշանակ անիմաստ ա։ Վերևում գրել եմ արդեն։
Չծառայելը էլի համաձայն եմ։ Չեմ պատկերացնում մեր կանանց բանակում, չնայած շատ-շատ տղաներին էլ չէի պատկերացնում, բայց "նորմալ" ծառայել են։
Հ.Գ. էդ նորմաը նշանակում ա՝ առանց տեսանելի ֆիզիկական ու հոգեկան խնդիրների ։Դ

Լիզ, բնական ծնունդներ լիքը տեսել եմ, էլ չասեմ հենց առաջինում, որ ներկա էի, ինչքան հնարավոր բարդություն կար, եղավ(ներառյալ դեֆեկացիա,ամենաշատը դրանից էի զարմացել, հետո տեսա թե ինչքան հաճախ ա էդ լինում) ու նենց մարդու էլ եմ տեսել, որ երկու օր քիչ պոստում մնալու համար իրա ձեռքի մեջ նռնակի միջուկ ա պայթեցրել, մարդ էլ կար ինքն իրան սրունքից կրակել էր, նու էդ էլ լավ տեսարան չի (կարծեմ նկարները քեզ ցույց տվել եմ)։ Չեմ ասում ծննդաբերելը հեշտ ա, ինքը շատ դժվար բան ա, հալալ ա բոլոր ծննդաբերած կանանց, թե՛ դժվարության առումով, որի մեջով անցել են, թե՛ իրանց արածի նշանակության։ Ես հիմա հղիներին էլ մի տեսակ հիացմունքով եմ նայում, չնայած որ առաջ մտածում էի տգեղ տեսարան ա հղի կինը։

Մաման էլ որ պատմում ա ինչքան էր վախենում երեխա ունենալուց առաջ, փշաքաղվում եմ) Բայց հաստատ էդ երկու տարի կորցնել չի էլի, ասենք տեսնում ես ինչքան բաներից եմ հետ մնացել/կտրվել ու ինձ թվում ա լավ մտածելու դեպքում դու էլ կգերադասեիր մի քանի անգամ ծննդաբերության ցավ զգալ, քան թե երկու տարի կորցնել)) Ուղղակի էս խոսակցությունը արդեն դառնում ա «իմ պապան ավելի ուժեղ ա» կարգի քննարկում) Իրանք տարբեր բաներ են ու երևի կհամաձայնվես, որ համեմատելն իմաստ չունի, ասենք ոնց֊որ համեմատես սեղանը ինչ֊որ ֆիլմի հետ։ Եթե իմաստ կա շարունակելու, արի զրուցարան գնանք, կամ սպասի հաջորդ գինովնալուց կշարունակենք)
Էլ չասեմ, որ ծննդաբերելը հավասար իրավունքների հետ կապ չունի, դաժե էդ քննարկելն ա անիմաստ, էդ ֆիզիոլոգիական առանձնահատկություն ա, ոչ թե պարտականություն։

Freeman
31.08.2016, 10:44
Մի հատ բան ասեմ էլի: ՀՀ-ում զինծառայությունը տղամարդկանց համար պարտադիր ա, կանանց համար հնարավոր ա: Ծննդաբերությունը կանանց համար հնարավոր ա, բայց պարտադիր չի, իսկ տղամարդկանց համար հնարավոր չի: Էս տարբերությունները հասկանու՞մ եք:

Ես պահանջում եմ, որ ծննդաբերելը իմ համար հնարավոր դառնա :)) Էդ իմ իրավունքների ոտնահարում ա, որ ես չեմ կարա ծննդաբարեմ։ել