PDA

Դիտել ողջ տարբերակը : Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից

Ձայնալար
04.04.2016, 19:54
Շատ քաղաքական ուժեր և անհատներ դեռ մինչև վերջին ցրացումները ու հիմա էլ պնդում են, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Այսօր Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ, եթե Արդբեջանը շարունակի չարություն անել, մենք կճանաչենք ԼՂՀ անկախությունը:

Ճիշտն ասած ես չեմ հասկանում, թե ինչ կտա դա մեզ: Առաջարկում եմ քննարկել ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը: Պաշտոնապես ճանաչե՞լ, թե՞ չճանաչել:

Տրիբուն
04.04.2016, 20:46
Ճանաչել ․․

Արի հարցը սենց ձևակերպենք։ Իսկ ի՞նչ ա տալիս մեզ չճանաչելը։

- Մինչև հիմա ասում էինք իբր բանակցում ենք ու խաղաղությունը պահելու համար ա, հիմա ոնց որ խաղաղությունն էլ չկա։
- Երկրորդ, ինչի Աբխազիան, Օսեթիան, Կոսովոն կճանաչվեն գոնե մի քանիսի կողմից, մեր Ղարաբաղը դաժե մեր կողմից չի ճանաչվում։
- Հս Կիպրոսը մենակ Թուրքիան ու Ադրբեջանն են մինչև էսօր ճանաչել ու ինքը շատ լավ բանակցային կողմ ա, էն էլ ԵՄ անդամ Կիպրոսի հետ։ Այնպես որ, շատ լավ նախադեպ կա հենց թուրքերի կողմից։

Malxas
04.04.2016, 20:51

Սրան կավելացնեի՝ մասամբ, կամ ամբողջությամբ գրավել Նախիջևանը:

ivy
04.04.2016, 20:59
Ճանաչել ․․

Արի հարցը սենց ձևակերպենք։ Իսկ ի՞նչ ա տալիս մեզ չճանաչելը։

Իսկ ճանաչումը ի՞նչ ա տալու։ Բացարձակապես ոչ մի բան։ Իբր ինչ, թե Հայաստանը Արցախին անկախ ճանաչեց։ Ինչ-որ տեղ նույնիսկ անլուրջ ա հնչում։

Ներսես_AM
04.04.2016, 21:13
Սրան կավելացնեի՝ մասամբ, կամ ամբողջությամբ գրավել Նախիջևանը:

Ախպեր թագեք էլի էս ռազմահայրենասիրական ճառերը։ Ինչո՞վդ ես գրավելու։ Ու որպես ի՞նչ ես գրավելու։ Գրավելուց հետո էլ ո՞նց ես կարողանալու պահես միջազգային ատյաններում։ Արցախում հայեր են ապրում սկի էդքանը չենք կարում հորով-մորով անենք ուր մնաց մի հատ էլ Նախիջևան։ Ուրիշ բան որ ուղիղ պատերազմ սկսվի ընդեղից վրա տան, գոնե «անվտանգության» պատրվակով։

Malxas
04.04.2016, 21:20

Նկատեմ, որ սա բոլորովին ռազմահայրենասիրական ճառ չէ: Ընդհանրապես, դժվար է ճառ անվանել մի քանի բառանոց նախադասությունը:
Եթե նկատել ես՝ օգտագործել եմ նաև մասամբ բառը: Ադրբեջանը Արծվաշենը ո՞նց է պահում ու միջազգային ատյանների առաջ արդարանում: Իսկ եթե հարմար պահի հարվածվի Նախիջևանին ու նրանից տարածք վերցվի, դա էապես կկոտրի ադրբեջանցիներին: Իհարկե կա նաև Թուրքիայի պարագան: Բայց դե դիվանագիտությունն ինչի համար է, թող նախօրոք հարցեն լուծեն աշխարհի հզորների հետ:
Եվս մեկ անգամ քեզ խնդրում եմ ինձ ռազմահայրենասիրական ճառ ասող չանվանել: Ես շատ հեռու եմ այդպիսի բաներից:

Chuk
04.04.2016, 21:38
Եթե վերջնական հասնենք նրան, որ միակ լուծումը պատերազմն ա, ճանաչել:

Բայց նույնիսկ էսօրվա իրավիճակը դրան չի տանում, ու ավելի հավանական ա, որ դեռ վերադառնալու ենք բանակցային սեղան: Բանակցային սեղան ճանաչած լինելով չենք կարող վերադառնալ, չես կարող բանակցել մի բանի շուրջ, որի մասին արդեն անվերապահ, անառարկելի, չբեկանվող կարծիք ունես: Հետևաբար դեռևս ժամանակը չեմ համարում ճանաչելու:

Միաժամանակ, տարօրինակ ա լսել իմ շուրթերից, բայց բարձր եմ գնահատում Սերժիկի էսօրվա ելույթում հայտարարածը, որ եթե սա վերածվի լայնամաշտաբ պատերազմի, ապա կճանաչենք:

Տրիբուն
04.04.2016, 21:39
Իսկ ճանաչումը ի՞նչ ա տալու։ Բացարձակապես ոչ մի բան։ Իբր ինչ, թե Հայաստանը Արցախին անկախ ճանաչեց։ Ինչ-որ տեղ նույնիսկ անլուրջ ա հնչում։

Միջազգային իրավունքի հիման վրա ՀՀ-ն էտ դեպքում իրավունք ա ստանում ուղղակիորեն միջամտել, քանի որ իրա ճանաչած երկրի վրա հարձակում են գործել։ ՀՀ ուղղակի միջամտությունը ՀԱՊԿ պարտավորություններ ա առաջացնում - թեկուզ ռուսների պահով։ ՀՀ-ն իրան իրավունք ա վերապահում մյուս ճակատներով միջամտել - Նախիջևան, կամ Տավուշի ու Գեղարքունիքի ուղղությամբ։

Ու վաբշե, Այվուշ, պռոստը պրինցիպի հարց ա արդեն։ Եթե մինչև հիմա պատերազմից էինք վախենում, դրա համար չէինք ճանաչում, հիմա պատերազմն էլ կա, վախենալու խնդիրը մեջտեղից դուրս ա գալիս։ Ազերիները, ոնց հասկանում եմ, ինչ ունեն արդեն կիրառում են ճակատում - ТОС-երից սկսած։ Սենց պահերին դուխն ու կոնսոլիդացիան ավելի կարևոր են, քան քաղաքական ինչ-որ սութի հաշվարկները, որոնք, ինչպես նկատել եք, միշտ սխալ են դուրս գալիս։

Անվերնագիր
04.04.2016, 21:52
:))

https://www.youtube.com/watch?v=8p3cAiPkqQ0

Hack
04.04.2016, 21:59
Դիվանագիտությունից հեռու մարդ եմ, բայց ըստ տրամաբանության պիտի որ մոտավորապես էսպես լինի:

ա. ՀՀ-ն կողմից Արցախի անկախության ճանաչումը նշանակում է այն, որ ՀՀ-ը միաժամանակ չի ճանաչում Ադրբեջանի 1991 թ. սահմանները: Հետևաբար, հակամարտության կարգավորման սեղանի շուրջ Արցախն ու ՀՀ-ը նստելու են մի աթոռի վրա, այսինքն՝ ՀՀ-ը դե-յուրե համարվելու է հակամարտության կողմ: Սրա հետևանքով կարող են վերանայվել մի շարք ռազմական համագործակցության պայմանագրեր, որոնք կապված են ՀՀ տարածքային անվտանգության ապահովվման հետ (օրինակ՝ ՀԱՊԿ):

բ. Արցախի անկախության ճանաչումը իրավունք է տալիս ՀՀ-ը վաճառել կամ անվճար տրամադրել զենք և զինամթերք ԼՂՀ ՊԲ-ին, այդ թվում նաև ստրատեգիական (չեմ գրում կոնկրետ ինչ, որ թշնամին չկարդա): Իրավունք է տալիս նաև ՀՀ ՊԲ-ին ուղարկել ռազմական ստորաբաժանումներ արցախյան մարտական գոտի: Բայց դա իրավունք է վերապահում նաև Ադրբեջանին դե-յուրե դիտարկել ՀՀ-ը որպես հակամարտության կողմ և ուղիղ կրակ բացել ՀՀ-ն վրա:

Vaio
07.04.2016, 00:16
Այս թեմայի շուրջ շատ ենք խոսել տարբեր թեմաներում:

Այս պահի դրությամբ պետք չէ ճանաչել: