PDA

Դիտել ողջ տարբերակը : Սարդոստայն



reminilo
02.04.2016, 11:37
******

reminilo
02.04.2016, 11:48
Մի տեսակ չգիտեմ ոնց սկսեմ,մի ժամ ա մտածում եմ ինչ անուն տամ օրագրիս,ոնց սկեսեմ,բացեմ թե չէ,բայց որ տեսնում եմ մարդիկ էստեղ ինչ հավեսով են գրում հավեսդ տալիս ա,վերջը որոշեցի առաջին բառը ինչ եկավ մտքիս դա էլ տալու եմ օրագրիս:Էս արդեն երեք օր ա ինչ անընդհատ գրում եմ,որտեղ պատահի,ոնց ու երբ,ու սենց որոշեցի էստեղ գրանցվել:Չնայած,եթե ֆիզիկայիս հարցումը,որ մի լավ չափալաղ տվեց,չլներ էստեղ դժվար էլ թե համարձակություն ունենայի գրանցվել:Խառը ստցվեց,բայց դե ոչինչ...

reminilo
02.04.2016, 12:33
Էն որ մարդը մինչև մի որոշ պահ քո համար սովորական մարդ ա եղել,հակակրանք չես ունեցել,ամեն անգամ փորձել ես ընկերներիդ մոտ մի ձևի իրան արդարացնեց,սաղ հոսքի մեջ երևի մենակ իմ համար էր ինքը նոռմալ դասախոս ու որ իրան հավեսով լսում էիր,էրեխեքի մոտ պաշտպանում,յանի լավ ա կարդում,մեկ էլ մի անգամից աչքիցդ ընկնում ա ու սկսում ես զզվել իրանից,իրա աչքերի խորամանկությունը զգում էս,ու զգում ես որ,իրոք Homo չի,ու լավղ են անում էրեխեքը,որ իրանից զզվում են,170 հոգով մի ձենի տված լեկցիան խանգարում են,ու շատ էլ լավ են արել որ իրա դռան կողի ցուցանակի վրայից ,,ամբիոնի վարիչ,,-ի Վ-ն ջնջել են,ու հիմա ինքը,ոչ թե վարիչ ա,այլ Արիչ

reminilo
19.04.2016, 20:33
Նորից սկսվեց...անտանելի վիճակա,չի ստացվում պարապել,երկու օր ա մնացել սպռոսին,համարյա ոչ մի բան չեմ արել...անհավես վիճակը քիչ էր դրան գումարվեց նաև էսօրվա դեպքը.....................................................................................ինչի ա,որ մի բան ես ուզում ասես,սխալ ես ասում,ճիշտ չես շարադրում,այսինքն նենց ես ուզում ձևակերպել որ մարդկանց չվիրավորես,հակառակն ա ստացվում,սխալ են հասկանում,քո մասին սխալ կարծիք են կազմում քիչ չի մի հատ էլ սկսում են ասել,որ անկեղծ եղի :angry

reminilo
24.04.2016, 17:56
Ուրեմն ինչ ա պարզվում, որ ես ունեմ մի հատ անտանելի բնավորության գիծ, երևի ճիշտ կլիներ ասել սովորություն,ինքն ունի իր և դրական, և բացասական կողմերը: Կոչվում ա «քթիմազություն»: Սկզբում իրա հետ ահավոր կայֆ ա հետո, վերջում դառնում ա գլխացավանք: Ուրեմն, երբ ես սկսում եմ մի դաս սովորել նախ պլանավորում եմ [հիմնականում, պատահում ա, որ չէ] ամեն մի նախադասությունը վերլուծել, ու հաճախ էլ էս վիճակն ա մոտս. «վա՜յ,էսինչ հետաքրքիր ա,լավ ասենք բա որ սենց լիներ, ոնց կբացատրվեր» ու գնաաաաա՜ց, հիմա ժամերով ինտերնետում պտի ման գամ, մի քանի հատ վիդեո նայեմ, էլ չասեմ ինչքան անկապ բաներ եմ գրում, որ ուզածս բերի ու իրա պատասխանը իմանամ, սրա վրա կորցնում եմ ամենաքիչը երկու ժամ, էլ չասեմ կարող ա էտ ընթացքում, մտքիս մի ուրիշ բան գա, էտ նույն թեմայի հետ կապված ու նորից, խորանում եմ...Ճիշտ ա հիմնականում առաջացած հարցերիս պատասխանները իմանում եմ, բայց... թանկագին ժամանակս, որ իմ alma mater-ը շատ լավ ա բաշխում [կարևոր պատգամ, շատ քիչ դեպքերում դու կարաս անկապ թափառես, գլուխդ գրքից վեր բարձրացնես, ու մի խոսքով սիրածդ զբաղմունքներով զբաղվես, եթե իհարկե քո խմբի երեխեքի ստվերները քեզ չեն ուղեկցում ու ամեն մի տողը կարդալուց դու իրենց մասին չես հիշում, իրենց ասածները տուն մտնելուց հետո ուղեղումդ չեն փայլատակում, ու մեկ էլ եթե վերևի հարևանդ շատ չաղ չի ու հանգիստ քայլում ա...] անկապ գնում ա, էն ինչը, որ պիտի սովորեի գրքից շատ վատ եմ սովորում, հաճախ ուղղակի կարդում եմ, հաճախ ընդհանրապես չեմ բացում (օր. հիստի դեպքում) ու խնդրեմ արդյունքը... գերազանց սովորողը բռնում ա հարվածայինի ճափան… ու էսպես արդեն չորրորդ հարցումն ավարտեցինք… շատ վատ սովորություն ա, էլ չասեմ խմբիս երեխեքը ինչքան են իրար հետ տուֆտում իմ մասին, հիմնականում հետևիցս, ծանր դեպքերում նաև բացահայտ, հենց իմ առաջ… Ճիշտ չի էս տարբերակը,երբ պիտի անորմալ երևույթս հասկանամ, որ ինչ գրած ա էտ անտեր գրքի մեջ հենց դա պիտի կարդամ[ու լավ]… Պետք ա, էտ մի քանի տողն էլ ուղղակի անգիրով հիշի… Սենց չի կարա շարունակվի, պիտի փոխեմ փայտփորիկային սովորությունս…

reminilo
04.05.2016, 22:11
Իմ վախերը, կոմպլեքսները մի օր ինձ կործանելու են... ինչի՞ եմ սենց անկապ բաներ գրել ու գրում, ինչի՞ եմ վախենում էս անկապ գրածս հրապարակելուց, ընդհանրապես ինչի՞ եմ վախենում մարդկանց վստահելուց, ինչի՞ եմ ինձ մեկուսացնում :(

reminilo
04.07.2016, 22:40
Վերջապես մի դրական գրառում :dance էսօր լավ օր ա երևում, հույսերը 50%-ով մեծացավ: Ու՜խ, ջաաա՜ն :yahoo գիտեմ, որ լավ կլինի: Ամեն ինչ իմ սրտով ա լինելու: :viannen_09::viannen_09::viannen_09::viannen_09: ինչ հավես են էս սմայլերը :pardon:pardon ամենալվն էս ա:viannen_09:

reminilo
15.07.2016, 20:20
Ոնց եմ սիրում էս պահերը:love: Էնքան երջանիկ ես, ամեն ինչ շատ լավ ա, ունես անսպառ էներգիա, ուզում ես, աշխատես, աշխատես, բոլոր նպատակներդ իրագործես: Միշտ դրական աչքերով նայի ու ամեն ինչ լավ կլինի: Հանձնվել չկա, ոչ մի դեպքում :goblin Ոնց եմ ափսոսում, որ կեսից հանձնվեցի :oy
<span style="color:#4b0082;">
https://m.youtube.com/watch?v=k4Tv7sOLVj0
էս էլ էսօրվա տրամդրությունը

reminilo
23.07.2016, 15:13
Երկու անչափ գեղեցիկ երաժշտություն, շուտով ես ձեր նոտաները կսովորեմ ու մի ժամանակ ինչ մտածում էի իրականություն կդառնա :love Վերջերս ինչքան չեմ գրել, անամոթաբար Wp-ի օրագիրս սարքեցի միայն իմ համար, բայց փակելուց հետո մեկ կամ երկու գրառում, կամ չեմ հիշում գրառում արել եմ թե չէ: Թող փակվի ինքը է, ոնց թե երբեք էլ չէր եղել, չնայած շատ բան տվեց, որ մինչ այդ չէի հասկացել... հույս ունեմ քո հետ էլ մի օր կլինեմ էնպես ինչպես էնտեղ էի :oy

reminilo
29.07.2016, 00:02
1000 դրամով ծախվող տզրուկներ :angry պագոնավորների տեսնելուց ալոտրոպ ձևափոխության ենթարկվող զիբիլներ... :[

reminilo
15.08.2016, 23:00
Չէ դու հաստատ չես ուզում, որ ես այսօրվա ստացածս զանգի ու ընդհանրապես իմ մասին մի քանի բան ասեմ. արդեն երկրորդ անգամ մի քանի րոպեով դուրս եմ գալիս ու ջնջվում է գրածս... Լավ մի հատ բան ասեմ, չերկարացնեմ, մի օր անպայաման կպատմեմ...
Այ մի քանի րոպե առաջվա զգացածներիցս. մի բան ասած, չեմ ասի, բայց զգացի, նույնը ինչ երկու տարի առաջ էս ընթացքում եմ զգացել… մոլուցքի նման մի բան էր դարձել, բայց դու արեցիր, հա այ անտաղանդ դու արեցիր, մինչև վերջ արեցիր ու ապացուցեցիր, որ դու շատ լավ էլ կարաս, որ ինքը քո հարցում սխալվում էր... հիշի Լիդայի գիրքը... հիշի, էլ երբեք չմոռանաս, էն երկու ամիսը, նույն առօրյայով ու հիշի էն հոգեկան մեծ բավարարվածությունը տետրերը տեսնելուց հետո... Սրանք գրեցի, որ հաջորդ անգամ նվնվալուց մտնեմ կարդամ, հիշեմ, թե ինձ ինչ խոսք տվեցի իր խոսքերը լսելուց հետո, որ ես էս տարի ինչ էլ լինի կհասնեմ դրան, որտև ես կարամ...
Հ.Գ հա ու ես էգոիստ եմ, հենց տենց :D

reminilo
12.12.2016, 19:38
Օրագիր զիմ :love մենակ իմանաս ինչքան բան ա եղել: Ու ինչքան բան կա, որ կարող էր այլ կերպ լիներ,,,ոչինչ, ոչինչ, շուտով կուղղենք

reminilo
20.12.2016, 18:30
Երբեք չէի պատկերացնի, որ ծուլությունը այս աստիճանի չարիք է: Երևի արժեր մի ամբողջ տարի կորցնել, հասկանալու համար, որ աշխատասիրությունը հանճարեղ բան է :)

reminilo
21.12.2016, 13:02
Երբ ունես անթիվ երազանքներ, գաղափարներ, բայց պարզ ու հասարակ բաները չես անում:)
Շատերի համար տոներն են մոտենում, իսկ իմ համար միևնույն է: Անտարբերությունը աշխատասիրություն-ծուլություն կոմպլեքսի մայրն է :roll
Այսօր հաջողություն կասենք բոլոր ծանոթ-անծանոթներին ու կբացենք մի նոր էջ :)
Քեզ էլ հաջող օրագիր զիմ :)

reminilo
29.12.2016, 05:16
Ամեն անգամ դեպրեսվելուց ինձ թվում ա, որ էն աշխարհում Մարիան ու իրա մարդը Մենդելի հետ կռիվ են անում ու իրա սաղ հիբրիդների սերմերով էդ խեղճ մարդու գլուխն են ջարդում, որ «չթողեց» ֆիզիկա պարապեի:
Էն խեղճ Մենդելեևին էլ էն օրին են հասցրել, որ մենակ երազում ա երազ տեսնում :))
Հ.Գ. իսկ ես ինչպես միշտ լավատես մեռնում եմ, մտածում եմ մի օր իրանց կբարիշացնեմ :))

reminilo
02.02.2017, 00:05
Կիսամյակը դեռ չսկսած զգում եմ, որ չեմ կարողանա երկար շարունակել:
Մի օր կսպառվեմ ու վերջ:
Բոլոր նյարդային բջիջներս մի մարդու պես քայքայվում են: Չնայած, որ սխալս հասկացա ու ներողություն խնդրեցի, մեկ ա ծիծաղալու վիճակում հայտնվեցի: Մի երևի 70 հոգի: Ամոթ քեզ :aaa:aaa
Լավ դե անցած լինի: Հիմա էդ հիմարը կմտածի վախեցա դրա համար գրեցի, էլ չգիտի որ եթե սխալս հասկացած չլինեի՝ հեչ պետքս էլ չէր ու ընդհանրապես թքած իրանց նմանների վրա, վախեցող չկա: Էս համակարգը ինձ հեչ դուր չի գալիս: Դրան գումարած տնեցիների ասածները: Մի բան հաստատ գիտեմ, որ իմ անձը չեմ իջացնի: Սենց երկար չի կարա շարունակվի, արագ մտածել ա պետք:
Մոտիվացիայի պակասն էլ մի կողմից :8
Ու՜ֆ, ու՜ֆ, մեծանում ենք: Շնահավոր լինի :} չմտածես, մի օր ամեն ինչ քո սրտով կլինի:
Հ.Գ. էս ինչ հետաքրքիր ստացվեց: Հնարավորություն Նոր էջից ամեն ինչ սկսելու ^^

reminilo
07.02.2017, 20:00
Ասք դասախոսների մասին:
Ջա՜ն: Վերջի անգամ չեմ հիշում՝ երբ եմ էսքան ուրախ եղել: Նախ էն մասին, որ ամենաընտիր մախթանքը. «թող քեզ դաս տան քո երազած դասախոսները»: Ա. շատ լավն ա: Հետաքրքիր ստացվեց, երկու նույն անուններով մարդիկ ու երկուսի հետ էլ մի ուրիշ կապվածություն: Ինչևէ: Անցած կիսամյակ երկուսիս էլ բիոքիմիան նույն դասախոսն էր տալիս: Էս կիսամյակ իրանց մոտ պահպանվել ա, իսկ մեր խմբում՝ փոխվել :yahoo Ասել ա սաղ խմբերս կարողացա պահեմ, բացի մեր խմբից: Ջաա՜ն :yahoo Այ տենց գնա, հեռացի ու մոռացի մեզ:
Չնայած ում որ ուզում էի՝ ինքը չէ մերը: Խնդալուն էն ա, որ մի խումբ ցածր էրեխեքին ինքն ա դաս տալու: Ինչի էլի, այ անարդար աշխարհ: Ստիպված պիտի սպասեմ երկու շաբաթը մեկ իրա լեկցիային: Էնքան լավն ա, հրաշք ա:
Գժվելու կին ա: Բա որ սկսում ա խոսալ, ուզում ես գնաս ամուր գրկես :love
Բա որ ասում ա՝ ինչևէ: Գժվելու հարմոնիա կա մեջը: Նենց հավեսով ա բացատրում, որ երկու շաբաթ էներգան հերիքում ա: Իսկ գործնականի դասախոսը, սաղ էներգիաս խլում էր: Դե, դե հաջող դեպրեսիաներ:
Էն մնացածը. օպեր- էն որ իրա շարֆը, վերևի շորը, երկու մատանիները ու խալաթի մի մասը մանուշակագույն էին արդեն դրական տրամադրեց:
Միկրոբ-լավ խիստն էր, բայց հավես դեմք ա երևում, նենց հանգիստ բացատրում էր, հավեսով: 70 րոպե մարդը խոսեց ու նենց հավես բաներ էր պատմում: Էս էն դեպում, որ կան մարդիկ ում բերանից բառ պոկելը հերոսություն ա:
Հոգեբ- աա՜:D անիմաստ ոնց էր խնդում, ներվային ոնց որ լիներ: Բայց եսիմ, կարող ա լավնա:
Ասում ա, ինձ հետաքրքրում է՝ ինչու՞ եք ընտրել բժշկի մասնագիտություն: Ոչնչացված էի ինձ զգում: Մեծ մասը նույն բանն ա ասում՝ փոքրուց երազել եմ, դե ծնողներս էլ էին ցանկանում:
Ես ինչ ասեցի՞: Ոչ մի բան: Ասեցի հարցին չեմ պատասխանում, կարճ կոնկրետ: Հավես կար մի ժամ մանրամասնեի, ինչ պարտադիր էր 15 հոգի ավել մարդ իմանային փոքր վախտվա երազաներիս մասին, մեծն էլ՝ չասած: Համ էլ վստահելի մարդկանց են բան ասում, իսկ իրանք ուղղակի խմբեցի են, ում հետ կարաս ուղղակի ծիծաղես, ավել ոչ մի բան:
Բանը, նենց խնդալու էր, որ մարդիկ մինչև իրանց հերթը լուրջ դեմքով նստել ու մտածում են, լավ ինչ ասենք, ոնց գեղեցիկ ձևակերպենք, որ հնչեղ լինի մեր խոսքը :D
Անցած տարի էս ընթացքում, էլի դասախոսներից մեկը սենց ծանոթանում էր, որ հիշում եմ ինչ եմ ասել :oy
Վերջ: Ֆիզն էլ չեմ ասի:

reminilo
20.02.2017, 04:57
Մի կերպ փորձեմ գրել: Հույս ունեմ վերջում չեմ ջնջի:
Էսօր, ավելի ճիշտ երեկ՝ երկու բանի մասին էի մտածում: Գրում եմ, հետո կմանրամասնեմ. խմբեցիներցս երկուսի հետ միավորվելու փորձ անելու մասին (բայց եսիմ է, շատ եմ ամեն ինչ իդեալականացնում, իբր չգիտեմ էլի իրանց) մյուսն էլ՝ գյուղի երեխեքին մի ձևի օգուտ տալու մասին: Հա մեկ էլ՝ ազգայինի կանաչ քարտ հանելը:

Երկու տող ջնջվեց:
Կուբիկս անցած ամսվա տասն էր կարծեմ, վերջնականապես հրաժարվեց ինձնից: Բա իհարկե, լավ ձեռքբերում էր՝ էդ զզվելի գնահատականը ու երկու տարվա բարեկամիս հրաժեշտը: Ճիշտ ա, հիմա կարողանում եմ շարժել, բայց մի քիչ արագությամբ եթե անում եմ բոլոր խորանարդները առանձնանում են

Երեք թերթ դեռ ունեմ կարդալու ու եկել քեզ եմ գրում :cry

Հա, ինչ դասերը սկսվել են, քիչ եմ ֆբ մտնում: Ուրբաթ ու շաբաթ եմ հիմնականում ակտիվ: Հինգշաբթի էն ինչ լավ օր էր, ոչ մի բանով չեմ շեղվել: Էսօրվանից մինչ ուրբաթ ինտերնետիս հաջող եմ անելու:

Գնացի: Եթե էսօր արտահեթ մի բան չպատահի, ուրբաթ կվերադառնամ :))

reminilo
24.02.2017, 18:51
Ուրբաթ: Եկավ ինչ-որ մեկը: Եկավ նորից իբր արտահայտվի ու էլի հաջող անի, բայց ամեն օր հյուրընկալվի:
Ինչ-որ մեկը ուրախ ա: Իրա մոտ ամեն ինչ շատ վատ ա: Չէ, բայց ընտիր ա: Ինքը անհաջողակի մեկն ա:
Բայց, ի՞նչ բայց: Չգիտեմ: Լավ անցած:
Երբ ա՞ էս լավ օրերը վերջանալու: Մի քիչ էլ դիմացի, բան չմնաց: Ի՞նչ գիտես:
Զզվելի շաբաթ: Հաջող:

reminilo
06.03.2017, 20:44
Եկա էլի բողոքվեմ:
Նայում եմ իմ տարիքի ու մի հինգ վեց տարի մեծ ջահելներին ու զարմանում եմ կամ նեղվում: Ինչի էլի՞: Ինչի եք մի երկու հատ անմակարդակ համերգների համար ձեզ իջացնում :angry
Մեկ էլ կարողա ես կողակից բառի իմաստը սխալ գիտեմ :D :D Էս աշխարհը գժվում ա :think

reminilo
13.03.2017, 21:05
Էսօր խոսք գնաց ասեցի ես էլ եմ սոցիոֆոբ, ասում ա բա վաղը ոնց ես ելույթ ունենալու:Նենց վախեցած հայացքով էին նայում, ոնց որ հրեշ տեսած լինեի: Ասեցի հաղթահարելու եմ: Տենց էլ անելու եմ: Էս վերջերս էնքան հավեսին ուժ ա վերածնվել մեջ, նենց հավես ունեմ ամեն ինչի հետ, դեմ պայքարելու:
Արդեն 5 ամիս կլինի իրանց կյանք եմ մտել, բայց առաջի անգամ էին էդքան ջրիկ տեսել: Էլ չգիտեն, որ միջոցառումները վերջանան, դեմքս մոռանալու են:
Բայց մի տեսակ սենց լավ ա, քան թե մուննաթ:
Էսօր ինչքան բան եղավ::love սաղ ընտիր անցավ, մնաց վաղը:
Չգիտեմ, ես էդքան ուժ կունենամ հոգեբույժ դառնալու: Վախենում եմ:
Բայց գիտեմ մի հատ մեծ բան, որ նեյրոգիտությունը հրաշք բան ա:Ես մի օր իրանով զբաղվելու եմ:
Էսօր դասախոսիս մի քանի լավ բան եմ ասել: Վերջապես համարձակություն եմ հավաքել: Տպավորված էր իմ անշնորհքությունից: Հաջորդը ամփոփում ա լինելու, թող մի քիչ էլ սպասի, կասեմ իրան:

reminilo
19.03.2017, 21:05
Այո՜ :yahoo
Ես գիտեի, որ ինձ ընտրելու են:
ՄԻ տարի կամավորություն եմ անելու :love

reminilo
29.03.2017, 20:16
Էսօր ջնջեցի փորձ, շահեցի ավելի լավ փորձ: Այլ կերպ ասած չորս հատ հեղուկով լցված եռացող փորձանոթ տեսա, սիրահարվեցի, կոմպլեքսա բան ա, ինչ կա թողեցի մի կողմ, մտա սենյակ ու ասացի՝ կարամ տեսնեմ ինչ փորձ եք անում, թե հա ազիզ ջան: Երկու շաբաթ հետո նորից են նույնը անելու, բայց դե ջրիմուռ արարած եմ, մինչև էդ իրանց նեռվերը ուտող չլինի բա՞:
Նենց խնդալու էր, ասում եմ բա էդ ինչ նյութեր եք լցրել, ասում ա դե ինչ կարևոր ա, համ էլ չես իմանա: Վերջը ինչ լինի՝ լավ լինի: Կալիումի պերմանագանատ էր ու ծծմբական թթու: :))
Ու ընդհանրապես նկատել եմ, երբ պլանավորածից դուրս այլ բան ա լինում, դա ավելի հետաքրքիր, մոտիվացիոն բան ա դուրս գալիս: Սա արդեն երրորդ խոշոր դեպքն էր:
Կամավորության առաջի օրը երեկ էր: Լավ էր, վատ չէր:
Ու առհաասարակ երեկ ընտիր օր էր: Մի քանի բան էլ գրեմ, որ տարիներով պահպանվի, չմոռանամ:
«Չեմ հասկանում դուք մորթած ոչխար չեք տեսելը»-ը, «ձվաբջջի բռոնի ժիլետ»-ը, «ոչինչ, մազ կկրակենք»-ը, «ամեն հարմարարությունները, պայմանները կան», «հուսյակ, պարա՜՜սըմպաթիկ, չափալա՜խելու՜ եմ»-ը :D
Հույս ունեմ, որ ում հետ սրանք հաճախ ենք հիշում չեն գտնի օրագիրս, գտնելուց էլ չեն կարդա :D

reminilo
31.03.2017, 16:08
Մի տարի առաջ էս օրը շատ վատ օր էր. ամեն ինչ անցավ, բայց ակումբը մնաց: Շնորհավոր Ռեմինոլոյի ծնունդը

reminilo
20.06.2017, 19:36
Մինչև ժամանակավոր պատյան անցնելը, եկել եմ բարևել քեզ, մոռացված օրագիր ջան ու հեռանալ, գալու նպատակով: Երևի:

reminilo
11.07.2017, 23:02
Գրողը տանի...
Ինչի՞ են մարդիկ իրանց արարքներն ու խոսքերը էդքան շուտ մոռանում, ինչի՞ են մենակ իրանց մասին մտածում...
Ինչքան ուզում ես լավը եղիր, մեկ ա բոլոր դեպքերում իրանց շահը ավելի մեծ ա:
Էնքան անիմաստ բանի մասին եմ գրում, որ ում ասեմ հաստատ կծիծաղի, բայց ախր էդ երևույթը էլի...
Ես իրա տեղը լինեի, կգրեի, կհարցնեի, իսկ ինքը...
Չպետք ա նորից նույն սխալը անեիր, չպետք ա էդքան շատ մոտ թողնեիր:Էլի սխալվար, բայց բան չկա:
Ըխք... երջանիկ պահերի հովանավորներ՝ գրողի տարած ֆեյսբուկ և նախկին մոտիկ խմբեցի:

reminilo
14.07.2017, 00:01
դա, դա, դա դամ:
ոնցոր սկսում ես խելքի գալ, եղբայր:
էս անգամ կծծանքները հեչ պետքս էլ չեն, մտածում եմ նեռվերները ուտելու մասին ու չեմ ասի դե եթե հարմար չի դուք գնացեք, չէ կասեմ սպասեք :D ու թող սպասեն ընդհանրապես, հերիք ա ամեն ինչ իրանց ուզածով լինի: բան չեմ գրելու տեսնեմ ինչ կանեմ :D
կարող ա՞ վերջում էլ ասեմ չեմ գալիս :8:D

reminilo
17.07.2017, 21:33
Ասում ա, Աստված պապիկը տեսավ թե ինչքան բարձր էր ջերմությունդ, ինչքան հիվանդ էիր, ասեց թող ինքն էլ բժիշկ դառնա :think :D
***
Իմ մազեր, գզգզված ու անտաղանդ մազեր:
Բայց սենց նենց հավես ա:
***
Ոնց եմ սիրում, երբ սկսում են կասկածել, որ կարամ ինչ-որ բան անեմ: Վերջում չեն դիմանում:
Կամ թշնամանում են, կամ ամուր գրում, կամ էլ այլ տարբերակներ...
Ա՜, ես իմ բիոխի դասախոսին սիրըմ եմ, չնայած իմ հետ աչքով աչք չուներ, բայց մեկ ա:
Ինքը բզկտելով աքսոնիկներիս, այնուամենայնիվ սովորացրեց պայքարել:
***
Լիստը խզարյոն ա:
Հունգարական ռապսոդիա համար 6:
Էս ամառվա տրամադրությունը:

reminilo
19.07.2017, 21:19
Լիքը բաներ սկսում են հստակեցվել ու էս վիճակը էնքան հաճելի ա: Լիքը էներգիա կա, նոր բան սկսելու տրամադրություն: Էս քանի օրն էլ օրագիր եմ բացելու:

reminilo
21.07.2017, 23:22
6-օրյա թույն դասընթաց :))

reminilo
24.07.2017, 12:45
Մի հատ մեծ ընտանիք, ուրախ, երջանիկ, կրեատիվ, լիքը էներգիայով, ջերմությամբ...
Էնքան շատ եմ սիրըմ համարյա մի տարեկան դարձած իմ ընտանիք-թիմին:
Համարյա երկու ամիս ա չեմ տեսել ու նոր եմ հասկանում, որ կարոտել եմ: Ամփոփիչ գրառումից հետո, որոշեցի այլևս չկենտրոնանալ մարդկանց էն հատկանիշների վրա որոնք քո համՐ անընդունելի են, այլ ընդունել ու սիրել միայն լավն ու բարին, դրականը, որովհետև էդ բոլորիս մեջ էլ կա:
Իսկ էսօրվա վիդեոյից հետո հարազատությունը էնքան ուժեղ էր:
***
Հիշում ես կամավորությունը, որ ասել էի, էսօր սերտիֆիկատը ստացա:
***
Էլ չեմ թողնելու դեպրեսիան ինձ խժռի

reminilo
19.08.2017, 19:37
էս ինչքան փոշի ա նստել էստեղ:

արդեն 19 օր է ֆեյսբուկը փակել եմ: էնքան հաւես է: հա հաւես է, որովհետև ապրում եմ ու հաւես է հաւես բառը :love
էս ընթացքում երեք անգամ մի ժամով էդպես մտել եմ: մի քանի գործ կար դրա համար:
էս վերջի անգամ մտնելուց էնքան էի ուրախացել: մեր թիմի (ոնց են ասում, հա՜ մոլորակի) երեխեքից մեկը ահագին հաջող գրանտ էր գտել, որոշվեց որ դրան դիմենք ու ամեն մեկս մի ենթավերնագրի նման բան պետք ա գրեինք:
հա՜, մոռացա: շահել ենք: էդ նշանակում ա, որ դեկտեմբերի մեր միջոցառումը ավելի ընտիր է լինելու:

մի քանի օր հեռացել էի նաև մի սոց. ցանց, բայց էս երկու օրը հասկացա, որ ինքը զուտ սոց. ցանցի չի, ինքը երևույթ ա: մենակ են, չշփվող... չէ՜, ուղղակի մի քիչ յուրահատուկ (: անսպառ
իսկ գրառում կատարելը ինքնաբուխ ա, որովհետև մարդիկ չեն երևակայում իրենց, ասում են էն ինչ մտածում են, բայց չեն կծում, հարգում են, վիրավորանքը հազար տարի չեն պահում և այլն, և այլն... մի խոսքով:

մինչև դասերը սկսվելը որոշել եմ վերադառնամ էն հին երկու մոխրագույն օրագիր-բլոգները: մի քիչ նաև, տեսնեմ էս երկու տարի ինչ եմ գրել-ջնջել, որ սկսեմ նոր տողից ու մի մատ խորքից:

reminilo
28.08.2017, 08:00
ոնց ա սկսել վրադ ազդել ցանկացած տեսակի ձևականություն: ամենայխք պահը, որ առաջ դու էլ ես դրանցով ապրել: չգիտեմ ինչքանով կարելի ա մեղքը քցել բարդույթների վրա, բայց ամեն դեպքում իրանք էլ են դեր ունեցել: գուցե ամենաշատը: եսիմ: զզվում եմ էս օրագրից: էն դեմի գրառումներից բա:
կաղապարված մշակույթի հետևորդ եմ եղել վախտին: զաթո վախտին էդքան բացասական էմոցիաներ չկար մեջդ: մի խոսքով:

reminilo
02.02.2018, 00:11
Լավ ա գոնե կա տեղ, որտեղ անոնիմ ես, կարաս սրտիդ ուզածն ասես առանց վախենալու ինչ կմտածեն(լու՞րջ, էս դու ե՞ս, էս ինչքա՞ն ես փոխվել):
Հա իսկ իրականում ես միշտ էլ վախեցել եմ ինչ կմտածեն իմ գրառումները կարդալով: Բայց դե ում պետքնա մի հատ քրչոտի օրագիր կարդալը: Իսկ ինձ էս պահին պետք ա արտահայտվել որը չեմ կարող անել ուրիշ ոչ մի տեղ:
Լավ, կարճ այն մասին, որ թե ինչքան ա ծանրացել օդը, ոնց ա սեղմում ուսերի ու ոնց ա տանում ներքև՝ դեպի քո սարքած հիմար ճահիճ ու ոնց ես խորտակվում, հետո բարձրանում ու էլի նույնը, նույնը: Անընդհատ կրկնվող վիճակներ:
Ու ընդհանրապես նկատել եմ ինչքան ձգտումները շատ են, էնքան հավանականությունը խորտակվելու մեծ ա, ինչքան շատ ես զարգացած, էնքան լարվածությունը, դեպրեսիաները ավելի են խեղտում:Ու ինչքան բարձրանում եմ, էնքան ընկնում եմ ու խորտակվում ու նորից վեր բարձրանում:
Ստեղ լավ սփոփանք կա, էդ ուժեղանալն ա: Հահա, ուժեղանա՞լ, դիմացկուն ես դառնում էլի, մնացածը խաբեություն ա:
Անկեղծ ասած, ես հավատում եմ, որ կգա մի անասուն օր, երբ ես ինձնից գոհ կլինեմ ու սիրտս էսքան չի խառնի ինձնից: Շնորհակալություն: