Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Իրական տարածական տեսնելու իննովացիա Google-ից



Chuk
01.04.2016, 15:36
Google-ը շարունակում է զարմացնել: Տարածական տեսնելու տարբեր գյուտեր, սարքեր, տեխնոլոգիաներ կան, բայց էն, ինչը հիմա առաջարկում ա գուգլը (https://www.google.com/get/cardboard/plastic/)՝ իսկապես աննախադեպ ա ու նոր հորիզոններ ա բացում: Անգամ չեմ պատկերացնում, թե էս տեմպերով վաղը, մյուս օրն ուր ենք հասնելու:


https://www.youtube.com/watch?v=VkOuShXpoKc

Ռուֆուս
01.04.2016, 15:47
Հզոր ա, ինչ խոսք: Ավելի լավ գաղափար ա, քան ասենք զուգարանից WiFi ստանալը :))

StrangeLittleGirl
01.04.2016, 15:50
Չեմ նայել վիդեոն, բայց կարո՞ղ ա գուգլը էլի ապրիլի մեկի կայֆեր ա անում :))

Ռուֆուս
01.04.2016, 16:02
Ի դեպ Գուգլի Քվանտային լաբորատորիան ապացուցել է լարային թեորիան.


https://www.youtube.com/watch?v=o0PBXFQpIeA

Chuk
01.04.2016, 16:11
Չեմ նայել վիդեոն, բայց կարո՞ղ ա գուգլը էլի ապրիլի մեկի կայֆեր ա անում :))

Ապրիլի մեկի կայֆը snoopavision (https://www.youtube.com/snoopavision)-ն ա ;)

Եթե ուշադիր լինես, բոլոր վիդեոների տակ դրա իկոնկա-լինկը կա, FullScreen-ի կողքերը:

Ռուֆուս
01.04.2016, 16:17
Հեռախոսով նայեք բայց :))

https://www.youtube.com/watch?360&v=1ZLN9AzxVa8

Տրիբուն
01.04.2016, 21:55
բա էս որտեղի՞ց կարանք առնենք ու քանիսով

Chuk
02.04.2016, 12:36
բա էս որտեղի՞ց կարանք առնենք ու քանիսով

Երեկ ամբողջ խմբաքանակը սպառվել ա, նախատեսած չեն եղել, որ էդքան ուզող կլինի: Բայց խոստացել են տնային պայմաններում իրա համարժեքը սարքելու տեխնոլոգիան հրապարակել:

Տրիբուն
02.04.2016, 12:45
Երեկ ամբողջ խմբաքանակը սպառվել ա, նախատեսած չեն եղել, որ էդքան ուզող կլինի: Բայց խոստացել են տնային պայմաններում իրա համարժեքը սարքելու տեխնոլոգիան հրապարակել:

Էտ ես առանց իրանց հրապարակելու էլ 5 տարեկանից ջերմուկի շշով սարքել եմ։ Ես ֆիրմա օրիգինալն եմ ուզում։