PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուլ հաուս/Full House



Smokie
31.03.2016, 20:54
Ճիշտ ա վստահ չեմ, որ ակումբցիների սիրելի սերիալների ցանկում ա, բայց ասեցի թեման բացեմ:

Ես վերջերս էի նայել մի սերիա՝ էսօր էլ որոշակի YouTube-եցի: Որ տհաճ, քյարթուական բառապաշար չկա, նորմալ, մարդկային խոսակցական լեզվով ա էդ մեե՜ծ պլյուս ա, շա՜տ մեծ, կարելի ա ասել բացառիկ::)) Ֆիլմի հումորն էլ ըստ իս անորակ չի՝ իսկապես շատ զվարճալի ա ու առայժմ չձանձրացնող,:hands իսկ էսօրվա սերիալներում հումորը շատ քիչ եմ նկատում, համենայն դեպս որակյալ հումորը:

Անի Երանյանը շատ լավն ա՝ համ շատ լավ ա խաղում, համ էլ...:oy
Միհրան Ծառուկյանից չէի սպասում որակյալ բան::D Չնայած շատ-շատ նորմայի մեջ ա իր խաղը, էլի՛ լավ ա::))
Մուշեղի կերպարը մեղքս գալիս ա` ախր շա՜տ են նեղում իրենց մեջի ամենամեծին: Ինքն էլ չնայած ագրեսիվ ա, բայց վերջիվերջո միշտ տեղի ա տալիս ու հանձնվում: Դերասանն էլ շատ լավ ա խաղում::hands
Սերիալի նոր դերասանուհի Մարինե Խաչատրյանն ուրիշ սերիալում էր աչքովս ընկել: Լավն էր, բայց հիմիկվա պես չարաճճի կերպար չէր::)) Հիմա էլ ա լավ խաղում, համ էլ իսկականից շատ նման ա իր ֆիլմային քույրիկին::)) Ի դեպ, վերջինս նաև շա՜տ եմ նմանեցնում «Քաղաքում» սերիալի Իռենին::D

Որոշակի նմանեցրեցի 90-ականների Friends սերիալին, չնայած դա էդքան շատ չեմ նայել: Անգլերենս կատարելագործելու նպատակով էի նայում, էն էլ երկու սերիա եմ ձգել դեռ՝ մի տեսակ ցենզուրայից դուրս էր թվում շատ տեղերում: Իսկ Full house-ը դեռ էդպիսի տպավորություն չի թողել::)

Յոհաննես
31.03.2016, 21:20
Սվինգից բեթար բանա,մեկ-մեկ որ տղեքը միացնում են նյարդերս քայքայվում է

Down to Earth
31.03.2016, 22:06
Մի քանի անգամ նայել եմ: Ընդհանուր տպավորությունը լավ ա, ծիծաղելի ա… Բայց ինչ որ շատ են հոմոֆոբիկ հումորները, դա էլ երևի հայկական ժամանակակից հումորի անբաժան մասն ա կազմում, չգիտեմ :8

Hmayak1903
31.03.2016, 22:36
Բացարձակ հիմար նյութով, վնասակար(հատկապես դեռահասների համար) ինչ-որ փողողային «վիդյո»-ների շարք:

Down to Earth
31.03.2016, 22:46
Բացարձակ հիմար նյութով, վնասակար(հատկապես դեռահասների համար) ինչ-որ փողողային «վիդյո»-ների շարք:

Կասեք ինչո՞վ ա վնասակար: Ինչքան նայել եմ, չեմ հիշում մի բան, որ մտածեի կարողա վնասակար լիներ երեխեքի համար

John
01.04.2016, 00:30
Կասեք ինչո՞վ ա վնասակար: Ինչքան նայել եմ, չեմ հիշում մի բան, որ մտածեի կարողա վնասակար լիներ երեխեքի համար

Հենց նույն որ նշել եք 2 գրառում վերև․ միթե՞ հոմոֆոբիկ հումորները չեն վնասում դեռահասներին։ Փոխանակ հեռուստատեսությունը կրթի ջահելներին՝ հույսներս պետք ա դնենք նրա վրա, որ օրերից մի օր ոտները կընկնի Ակումբ :D

1ին սեզոնը նայել եմ, պարապությունից, գործի տեղը։ Հետո արգելեցին յութուբից օգտվել, էնքան դուրս չէր եկել, որ հիմա շարունակեմ նայել։

Down to Earth
01.04.2016, 01:21
Հենց նույն որ նշել եք 2 գրառում վերև․ միթե՞ հոմոֆոբիկ հումորները չեն վնասում դեռահասներին։ Փոխանակ հեռուստատեսությունը կրթի ջահելներին՝ հույսներս պետք ա դնենք նրա վրա, որ օրերից մի օր ոտները կընկնի Ակումբ :D

Դե ոնց նշեցի հայկական ժամանակակից հումորային հաղորդումներում ԼԳԲՏԻ թեմայով կատակները մենակ ծաղրելու ու վատաբանելու համար են, հիմա էդ ա մոդան, հլը եվրպական պրոպագանդային չենք հասել :)

Down to Earth
01.04.2016, 01:31
Ինձ Տամարայի կերպարն ա դուր գալիս… Շատ անմիջական ա խաղում իր դերը :hands

Տրիբուն
01.04.2016, 12:54
Մի երկու անգամ ուզում էի Ակումբում խոստովանել, որ նայել եմ, բայց հետո մտածեցի, որ կարող ա նվաստացնեն :D

Ուրեմն անցած տարի երեք ամիս Աֆրիկա տեղ լռված եմ, էլ էբոլա, էլ ինչ զահրումար ասես, կարճ ասած գործից համար, համարից գործի, իրիկունվա ութից հետո մեռնես չես կարա դուրս գաս, կամ որ դուրս գաս կարող ա մեռնես, կարճ ասած լոքշ։ Ինչքան սերիալ ու կինո կար նայեցի, ու պատահան աչքիս ընկավ ինտերնետում Ֆուլ Հաուսը։ Ես էլ հայկական սերիալներին վերաբերվում ա հատուկ զզվանքով։ Բայց էս Ֆուլ Հաուսը հենց սկզբից դուրս եկավ։ Ամեն իրիկուն մի խոդով չորս սերիա նայում էի :D Հրաչի կերպարը մի ուրիշ կարգի բացել էր ինձ։ Պատահում էր, մենակս նստած նենց էի կչկչում, որ հարևաններս գալիս դուռս ծեծում էին, տենային հո հետս բան չի պատահել։ Հետո եկա հայրենիք ու մոռացա, որ սենց սերիալ կար աշարհի երեսին։ Երկու օր առաջ ալիքներն էի պտտում, ու պատահակն էս նոր սեզոնի չգիտեմ որերորդ էպիզոդն էր ․․․․․․ նայեցի :oy

Տրիբուն
01.04.2016, 12:55
Անի Երանյանը շատ լավն ա՝ համ շատ լավ ա խաղում, համ էլ...:oy


Այ սրա հետ համաձայն չեմ .. թե մեկը կա, որ ահավոր դախ ա էտ սերիալում, ու ինքը իրան փիս լուրջ ա ընդունել, էտ Անի Երանյան ա:

Chuk
01.04.2016, 12:56
Չեմ ասի, որ հիացած եմ, բայց հավեսով նայվում ա:

Quyr Qery
19.04.2016, 17:46
Տրիբուն, ես քեզ սիրում էի…
Տղեք լուրջ Ֆուլ հաուզ եք քննարկում… Դզեց :D

Այբ
20.04.2016, 10:56
Հայկական սերիալները իմ մոտ միշտ մեծ հակակրանք են առաջացրել/առաջացնում են։ Բայց ինչքան էլ զարմանալի լինի ինձ համար՝ "Ֆուլ հաուսը" սկսեցի նայել ու նայում եմ։
Հ․Գ․ Էս գրառումը անելուց, մտածում էի՝ տեսնես հիմա քանի հոգի են աղաղակելու, թե բա․․․․:D
Մի խոսքով՝ եթե "անճաշակ եմ", ուրեմն չվախեցա դրա մասին բարձրաձայնել։:oy

Տրիբուն
20.04.2016, 14:31
Տրիբուն, ես քեզ սիրում էի…
Տղեք լուրջ Ֆուլ հաուզ եք քննարկում… Դզեց :D

Ես գիտեի չէ որ նվաստացնելու են ։)) դրա համար էլ ձեն չէի հանում։