Դիտել ողջ տարբերակը : Ծանոթություն փողոցում
StrangeLittleGirl
29.03.2016, 11:32
Կներեք որ հիմա եմ գրում ուղղակի ինետս մահացել էր մի որոշ ժամանակով :(
Կարևորա :B
Կներեք, որ հանկարծակի նորից բացում եմ չբացված թեման :D , բայց պետքա էլի: Չեմ հասկանում ընդհանրապես մեր աղջիկներին: Օրինակի համար իմ վրա եմ ասում: Մի օր մի չքնաղ աղջիկ դուրս եկավ Օպերայի մոտ, մտածեցի որ վատ չի լինի եթե գոնե ծանոթանամ: Բայց հետո հիշեցի սաղ էս գրածները ու ետ կանգնեցի մտքիցս: Նայեք թե ինչի: Նորմալ մոտիկանաս աղջկան և ասես որ ուզում ես ծանոթանալ - կֆռա ու կեթա ոնց որ ասվեց այստեղ աղջիկների կողմից: Հետո մտացում ես լավ համառ լինեմ, գնամ էս աղջկա տուն հասնեմ :o Այ էտ ժամանակ արդեն իրոք կմտածի որ մանյակ եմ: Բացի էտ, էս աշխարհում որտեղա՞ ընդունված տենց ֆոկուսներ ոնցվոր մեր մոտա :o Ահավոր տեսարանա հիմիկվա ժամանակներում տղա - աղջիկ ծանոթությունը :oy : Օրինակի համար ցանկացած ուրիշ երկրում էտ աղջիկը հանգիստ կծանոթանար, հաճելի ձևով 10 րոպե կզրուցեր, ու եթե դրանից հետո հասկանար որ պետք չի շարունակել, կասեր շատ հաճելի ձևով ցտեսություն: Ի՞սկ մեր մոտ ահավորա նորից եմ կրկնում: ՀԱաա մոռացա ասեմ, որ հիմա շատա մոդայա ընկել - աղջկա հետ լավ ծանոթանում են ջակի-ջուկի հագնված հոգնած տպերը, չնայած զարմանալիա :o : Ախր դրանք սկի իրանց չեն կարում հետևեն, էլ ու՞ր մնաց աղջկա մասին հոգ տանեն...
Խնդրեմ սիրելի աղջիկներ... հույսով եմ հիմա դուք ձեր դեմքի արտահայտությունը կփոխեք :P
Ախ, էս գրառումը ոտից գլուխ շեդևր ա :D
Թե հեղինակն իմանա՜ր, որ մեր կողմերում օյաղ տղու մտքի ծերով էլ չի անցնում փողոցում աղջկա հետ ծանոթանալ :D
Մոդերատորական: Թեման առանձնացվել է «Պարզ սեր» (http://www.akumb.am/showthread.php/7205-%D5%8A%D5%A1%D6%80%D5%A6-%D5%BD%D5%A5%D6%80/page5?highlight=%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6+%D5%BD%D5%A5%D6%80) թեմայից:
CactuSoul
29.03.2016, 14:35
Ախ, էս գրառումը ոտից գլուխ շեդևր ա :D
Թե հեղինակն իմանա՜ր, որ մեր կողմերում օյաղ տղու մտքի ծերով էլ չի անցնում փողոցում աղջկա հետ ծանոթանալ :D
Ու դա նույնիսկ վախենալու ա։ Չի կարելի էդքան հուշտ եղած ապրել :8
StrangeLittleGirl
29.03.2016, 14:40
Ու դա նույնիսկ վախենալու ա։ Չի կարելի էդքան հուշտ եղած ապրել :8
Հուշտ էղած չի: Ստեղ ծանոթանալու ավելի արդյունավետ մեթոդներ կան:
CactuSoul
29.03.2016, 15:04
Հուշտ էղած չի: Ստեղ ծանոթանալու ավելի արդյունավետ մեթոդներ կան:
Ախր արդյունավետի հարց չի։ Խնդիրն էն ա՝ կմոտենա՞ն փողոցում իրենց դուր եկած աղջկա (կամ մարդու ընդհանրապես) հետ ծանոթանալու (թեկուզ ապարդյուն), թե չէ։ Չեն մոտենա, որովհետև էդ աղջկան դրանով «կանհանգստացնեն», «իրավունքները կխախտեն», չգիտեմ, էլ ի՞նչ պատճառ են բերում դրա համար։ Ճիշտ չի, էլի։ Ինձ Երևանում էդ առումով դուր ա գալիս։ Շատ ա պատահել, որ մոտեցել են, Wisper֊ի ասածի պես՝ մի քանի բառ խոսել ենք, ասել եմ, օրինակ, կներեք, ուզում եմ մենակ մնալ, կուլտուրական թողել հեռացել են։ Կամ թեկուզ ծանոթացել ենք, զրուցել մի քիչ, երբ եկել ա բաժանման պահը, հեռախոսի համար ուզել, բան, ասել եմ, որ չեմ ուզում տալ (եթե պետք ա եղել, բացատրել եմ, թե ինչու), ու էլի նորմալ, ժպտադեմ, քաղաքակիրթ մարդկանց նման բաժանվել ենք։ Նույնիսկ պատահել է մի ուրիշ օր էլի պատահաբար հանդիպել ենք ու ջերմ բարևել իրար, մի֊երկու բառ փոխանակել, անցել։ Ի՞նչ վատ բան կա մարդկային շփման մեջ, ինչո՞ւ չի կարելի ծանոթանալ փողոցում, չեմ հասկանում։
StrangeLittleGirl
29.03.2016, 15:09

Երևանում ինձ էլ են շատ մոտեցել, ու դա ահագին տհաճ ա, չնայած քաղաքավարի պատասխանել եմ, երբևէ չեմ կոպտել: Բայց երբ փողոցում մարդը մենակ ա, նշանակում ա ուզում ա մենակ լինել, ու չարժե էդ մենակությունը խախտել, գալ, զրուցել: Երբ մեկն ուզում ա ծանոթանալ, գնում ա հատուկ տեղեր, որտեղ ծանոթանում են:
CactuSoul
29.03.2016, 15:15

Մի խոսքով, ձեզ մոտ ամեն ինչ պիտի պլանավորած ու սպասելի լինի։ Ոչ մի սպոնտանություն, ոչ մի անակնկալ։ :D Տենց հետաքրքիր չի։ :/
StrangeLittleGirl
29.03.2016, 15:18
Մի խոսքով, ձեզ մոտ ամեն ինչ պիտի պլանավորած ու սպասելի լինի։ Ոչ մի սպոնտանություն, ոչ մի անակնկալ։ :D Տենց հետաքրքիր չի։ :/
Հա, մարդիկ պլանավորում են ծանոթությունները: Չնայած հանուն արդարության ասեմ, որ ընկերոջս հետ մոտավորապես տենց պատահական եմ ծանոթացել :D
Ruby Rue
29.03.2016, 15:24
Բյուր, իսկ եթե հանկարծ այգում տեսնեմ, որ ինչ-որ մեկն իմ սիրած խմբի շապիկն հագած նստած ա, կողքն էլ` իմ սիրած գրողներից մեկի գիրքն ա դրած, էլի կոպի՞տ ա գնալ իր հետ էդ խմբից կամ գրողից խոսելը: :)) Ես պատահական ծանոթություններ չեմ սիրում, բայց որ մեկը գալիս իմ սիրած խմբից, գրքից կամ ֆիզիկայից ա հետս խոսում, հավես ա:
StrangeLittleGirl
29.03.2016, 15:32
Բյուր, իսկ եթե հանկարծ այգում տեսնեմ, որ ինչ-որ մեկն իմ սիրած խմբի շապիկն հագած նստած ա, կողքն էլ` իմ սիրած գրողներից մեկի գիրքն ա դրած, էլի կոպի՞տ ա գնալ իր հետ էդ խմբից կամ գրողից խոսելը: :)) Ես, որ պատահական ծանոթություններ չեմ սիրում, բայց որ մեկը գալիս իմ սիրած խմբից, գրքից կամ ֆիզիկայից ա հետս խոսում, մեկ ա հետաքրքիր ա:
Դե տենց կայֆ ա, էն էլ հայկական իրականության մեջ, որտեղ էնքան դեֆիցիտ են տենց մարդիկ :)) Բայց Երևանում ինձ հետ տեղի ունեցած դեպքերից մի քանիսը.
1. Դեպք 1. այգում կարդում եմ, մի տղա մոտենում, ասում ա՝ արի ընկերություն անենք: Ասում եմ՝ էս էջը կարդամ, նոր: Ասում ա՝ ինչի դու կարդում-գրու՞մ ես: Ասում եմ՝ հա: Հետաքրքրությունը կորում ա, գնում ա:
2. Դեպք 2. Կասկադում զվռնում եմ: Մի տղա մոտենում ա, խոսում ա: Չեմ հիշում ինչ ա խոսում, բայց առաջարկում ա միասին քայլել: Եսիմ ոնց հայտնվում ենք Կասկադի գագաթին: Ստեղ բռնում ա, փորձում համբուրել: Փախնում եմ հնարավորինս արագ
3. Դեպք 3. Մի հատ երկու իմ տարիքի ձյաձյա մոտենում ա, սկսում խոսել: Չեմ հիշում՝ ինչից: Քաղաքավարի պատասխանում եմ: Փորձում ա ձեռքս բռնել: Փախուստ հնարավորինս արագ:
4. Դեպք 4. Օպերայում մի տղա մոտենում, ասում ա՝ վայ, ռո՞ք ես լսում, ես էլ: Տենց շփվում ենք, համարներով փոխանակվում: Հետո մեկ-մեկ հանդիպում, խոսում ենք երաժշտությունից: Հարիֆիս մտքով չի անցել, որ էդ ախմախն իրա գլխում ֆանտազիաներ ա հորինում համատեղ կյանքի մասին, ու որ գալիս ա պահը, ասում եմ՝ չէ, իրան թվում ա՝ ձևեր եմ թափում:
Եզրակացություն. Երևանում խուսափել փողոցային ծանոթություններից, եթե դրանք բողոքի ցույցերի ժամանակ չեն:
CactuSoul
29.03.2016, 15:32
Բայց ի՜նչ օֆֆտոպ ենք անո՜ւմ :))
Առաջարկում եմ «Փողոցային ծանոթություններ» թեմա առանձնացնել վերջին գրառումներից։
StrangeLittleGirl
29.03.2016, 15:38
Բայց ի՜նչ օֆֆտոպ ենք անո՜ւմ :))
Առաջարկում եմ «Փողոցային ծանոթություններ» թեմա առանձնացնել վերջին գրառումներից։
Բայց էս թեման հենց փողոցում ծանոթանալու մասին չի՞ :))
Ruby Rue
29.03.2016, 15:41
Դե տենց կայֆ ա, էն էլ հայկական իրականության մեջ, որտեղ էնքան դեֆիցիտ են տենց մարդիկ :)) Բայց Երևանում ինձ հետ տեղի ունեցած դեպքերից մի քանիսը.
1. Դեպք 1. այգում կարդում եմ, մի տղա մոտենում, ասում ա՝ արի ընկերություն անենք: Ասում եմ՝ էս էջը կարդամ, նոր: Ասում ա՝ ինչի դու կարդում-գրու՞մ ես: Ասում եմ՝ հա: Հետաքրքրությունը կորում ա, գնում ա:
2. Դեպք 2. Կասկադում զվռնում եմ: Մի տղա մոտենում ա, խոսում ա: Չեմ հիշում ինչ ա խոսում, բայց առաջարկում ա միասին քայլել: Եսիմ ոնց հայտնվում ենք Կասկադի գագաթին: Ստեղ բռնում ա, փորձում համբուրել: Փախնում եմ հնարավորինս արագ
3. Դեպք 3. Մի հատ երկու իմ տարիքի ձյաձյա մոտենում ա, սկսում խոսել: Չեմ հիշում՝ ինչից: Քաղաքավարի պատասխանում եմ: Փորձում ա ձեռքս բռնել: Փախուստ հնարավորինս արագ:
4. Դեպք 4. Օպերայում մի տղա մոտենում, ասում ա՝ վայ, ռո՞ք ես լսում, ես էլ: Տենց շփվում ենք, համարներով փոխանակվում: Հետո մեկ-մեկ հանդիպում, խոսում ենք երաժշտությունից: Հարիֆիս մտքով չի անցել, որ էդ ախմախն իրա գլխում ֆանտազիաներ ա հորինում համատեղ կյանքի մասին, ու որ գալիս ա պահը, ասում եմ՝ չէ, իրան թվում ա՝ ձևեր եմ թափում:
Եզրակացություն. Երևանում խուսափել փողոցային ծանոթություններից, եթե դրանք բողոքի ցույցերի ժամանակ չեն:
Դրա համար ասեցի, որ գիրքը կողքը դրած ա, թե չէ կարդալուց հաստատ չէի խանգարի: Իսկ Հայաստանում մարդու privacy-ն իրոք չեն հարգում հիմնականում. շատ հազվադեպ ա լինում, որ այգում նստած գիրք եմ կարդում, որևէ մեկը չի որոշում գա, խոսացնի ինձ:
Իմ հետ ավելի շատ խնդալու բաներ են եղել, քան ներվայնացնող: Թեման առանձնացնեմ կպատմեմ: :))
Բայց ի՜նչ օֆֆտոպ ենք անո՜ւմ :))
Առաջարկում եմ «Փողոցային ծանոթություններ» թեմա առանձնացնել վերջին գրառումներից։
Իմ բաժնում ա կակ ռազ, կտեղափոխեմ հես ա: :)
Փողոցում ծանոթանալ կարելի ա, եթե իհարկե չեն գալիս և «խեղդում» իրենց առաջարկով:
Վերջերս նման մի դետք հետս պատահեց, ուշ ժամի(ժամը 9ին, որ բնավ ուշ չի, բայց արի ու տես էդ ժամին դրսում մենակով տուն գնացող աղջիկը շատ հասանելի ա թվում) թատրոնից վերադառնում էի տուն, ընկերուհուս ճանապարհելուց հետո փողոցն էի անցնում, որ դեպի իմ կանգառը քայլեմ, մոտեցավ մեկը և սկսեց առաջարկել միասին անռանձնանալ և սուրճ խմել, Հմ ես ինքս մտածում եմ տգեղ է ծանոթության առաջարկ անող մարդուն չոր և կոպիտ մերժել, բայց նման պարագայում ՈՉ պատասխանը միակ և տեղին պատասխանն էր:
StrangeLittleGirl
29.03.2016, 16:32

Հա, էդ գիշերային սուրճխմոցին մի ուրիշ ժանր ա:
Ուլուանա
29.03.2016, 18:02
Երևանում ինձ էլ են շատ մոտեցել, ու դա ահագին տհաճ ա, չնայած քաղաքավարի պատասխանել եմ, երբևէ չեմ կոպտել: Բայց երբ փողոցում մարդը մենակ ա, նշանակում ա ուզում ա մենակ լինել, ու չարժե էդ մենակությունը խախտել, գալ, զրուցել: Երբ մեկն ուզում ա ծանոթանալ, գնում ա հատուկ տեղեր, որտեղ ծանոթանում են:
Եթե մարդը մենակ ա, հեչ պարտադիր չի, որ դա նշանակի՝ ուրեմն ուզում ա մենակ լինել։ Կարող ա ճիշտ և ճիշտ հակառակը լինել, կարող ա և միջին տարբերակ լինել. հատուկ ծանոթանալու մտադրություն չունի, բայց եթե հաճելի ու իրան հետաքրքրող մարդ լինի, կծանոթանա։ Ինչ վերաբերում ա ծանոթանալու նպատակով հատուկ տեղեր գնալուն, ապա Հայաստանում տենց տեղեր կարծես չկան կամ առանձնապես հասանելի ու հայտնի չեն, չգիտեմ։ Բյուր, դու սենց հարցերում հաճախ Եվրոպայով առաջնորդվելով ես արտահայտվում ու հաշվի չես առնում, որ Հայաստանի իրականությունը լրիվ այլ ա, ու քո ասած ձևերն էնտեղ ուղղակի չեն անցնում։ Չնայած էդ մենակ լինելու պահն ընդհանրապես կապ չունի տեղի հետ, կարծում եմ. ցանկացած տեղ էլ փողոցում մենակ մարդ տեսնելիս հնարավոր չի միանշանակ իմանալ՝ մենակ ա, որովհետև տենց ա ուզում, թե որովհետև տենց ա ստացվել՝ անկախ իր ցանկությունից, և այլն։
Էս ի՜նչ հետաքրքիր թեմա ա լուրջ եմ ասում:hands
Ինքս դժվար թե դա անեի, բայց իմ կարծիքով դա նորմալ երևույթ ա՝ եթե Բյուրի ու մուշուի պատմածների պես հենց միանգամից չեն ոգևորվում: Նման դեպքերում համ ոնց որ իրենց երևակայեն՝ չափից դուրս ինքնավստահ լինեն, համ էլ երես առած ցինիկների պավորություն են թողնում՝ ինչքան էլ ոչ քյարթու ու քաղաքավարի նոտայից սկսեն քուր ջան::))
Եթե կարողանում են իրենց նորմալ պահել, դա արդեն լրիվ ուրիշ հարց ա` երջանկություն իրենց::roll
StrangeLittleGirl
29.03.2016, 23:07
Եթե մարդը մենակ ա, հեչ պարտադիր չի, որ դա նշանակի՝ ուրեմն ուզում ա մենակ լինել։ Կարող ա ճիշտ և ճիշտ հակառակը լինել, կարող ա և միջին տարբերակ լինել. հատուկ ծանոթանալու մտադրություն չունի, բայց եթե հաճելի ու իրան հետաքրքրող մարդ լինի, կծանոթանա։ Ինչ վերաբերում ա ծանոթանալու նպատակով հատուկ տեղեր գնալուն, ապա Հայաստանում տենց տեղեր կարծես չկան կամ առանձնապես հասանելի ու հայտնի չեն, չգիտեմ։ Բյուր, դու սենց հարցերում հաճախ Եվրոպայով առաջնորդվելով ես արտահայտվում ու հաշվի չես առնում, որ Հայաստանի իրականությունը լրիվ այլ ա, ու քո ասած ձևերն էնտեղ ուղղակի չեն անցնում։ Չնայած էդ մենակ լինելու պահն ընդհանրապես կապ չունի տեղի հետ, կարծում եմ. ցանկացած տեղ էլ փողոցում մենակ մարդ տեսնելիս հնարավոր չի միանշանակ իմանալ՝ մենակ ա, որովհետև տենց ա ուզում, թե որովհետև տենց ա ստացվել՝ անկախ իր ցանկությունից, և այլն։
Ան, խոսակցությունը նրանից սկսվեց, որ ինչ-որ մեկն ասում էր, թե այլ երկրներում հանգիստ տղաները մոտենում ու ծանոթանում են, ես էլ ասեցի, որ տենց չի: Իսկ էդ ծանոթանալու տեղերից Հայաստանում ավելի շատ կան, քան ստեղ: Մի պատկերացրու է, որ դեյթինգ կայք ա կամ հատուկ դեյթինգ իվենթներ: Ակումբը քեզ օրինակ: Սենց տեղերում ավելի հավանական ա քո խելքի մարդու գտնել, քան փողոցում պատահաբար ծանոթանալով: Իսկ փողոցով մենակ քայլող մարդը եթե չի ուզում մենակ մնա, կարա գնա տեղեր, որտեղ մենակ չեն մնում: Ընդհանրապես փողոցում քայլող մարդուն ծանոթանալու նպատակով մոտենալը խիստ անհարգալից վերաբերմունք ա:
մարդագայլուկ
29.03.2016, 23:23

Եսիմ, ես որ ինտրովերտ մեռնում եմ ու շատ հաճախ ոչ մեկի հավեսը չեմ ունենում, մեկ ա փողոցային, պատահական ծանոթությունները սիրում եմ: Իհարկե նկատի չունեմ էլի «քուր ջան, ժամը չէի՞ր ասի մեռնեմ սրտիդ» կարգի դեպքերը:
ես մի քանի անգամ ծանոթացել եմ, պատճառներ հա էլ կան չծանոթանալու, բայց եթե ուզում ես ծանոթանալ գոնե պետքա փորձես ու վստահ մոտենալը ըտեղ մեծ դեր ունի
Ինձ թվում է, փողոցոում ծանոթանալու երկու ձև կա՝
1. Իբր-թե պատահական՝ այսինքն ինչ-որ փոխհարաբերություններ՝ սկբից ինչ-որ հարցում օգնություն, հետո աչքերով կոնտակտ, վերջում ծանոթության առաջարկ, հետո կերևա տարբերակով
2. Միանգամից ծանոթության առաջարկ՝ փոխհարաբերությունների ծավալման ակնկալիքով
Առաջինը նորմալ է:
Երկրորդը կոնցեպտուալ լուրջ պրոբլեմ ունի.
Հնարավոր է, որ ասենք փողոցում կանգնած գայթակղիչ աղջկան (կամ տղային, եթե շատ եք ուզում :Ճ) միաժամանակ ծանոթակալ ուզենան մի քանիսը,
այ էդտեղ կամ հերթ է գոյանալու (քաղաքակիրթ մարդկանց դեպքում), կամ՝ որձերի կռիվ էգի համար (բնազդը հաղթում է բանականությանը):
Մի քիչ վայթե անքաղաքավարի է նայվում, չնայած ոմանց համար դա սիրուն աղջիկ կպցնելու միակ շանսն է:
Մյուս կողմից էլ սիրուն աղջիկներին ստատիստիկորեն ավելի շատ կպցնում են
աներես, «յազվա» ու ոչ շատ բարձր ինտելեկտով օժտված դեմքերը, արդյունքում սերունդը ստացվում է կամ սիրուն, կամ՝ ինտելեկտուալ :Ճ
Հետևաբար ես դեմ եմ փողոցում ծանոթանալուն :D

ես ձեր նշած 1-ին ձևով եմ միշտ ծանոթացել ու պատկերացրեք մոտ 10 փորձից 8-ը ստացվել ա
էն ազափ տարիներիս ես էլ եմ փորձել, համարյա միշտ ստացվում ա Հայաստանում։ Պետք ա ուղղակի մի քիչ ժամանակ աննկատ հետևել աղջկան, պահվածքից զգալ «կպնելու» հավանականությունը։ Ռուբիի ասած, եթե գիրք ա կարդում, փորձել պարզել ինչ ժանր ա, կամ ցանկացած այլ կերպ իր հետաքրքրությունների ու բնույթի մասին մի փոքր պատկերացում ու գրոհում ես։ Քյարթերի բանակն էնքան ա վախեցրել մեր աղջիկներին, որ գրագետ մոտեցման, գրագետ խոսքի կարոտ են )))) Ամեն դեպքում՝ էին ))
Sent from my MI 5 using Tapatalk

Էս գիրք կարդալու պահով միշտ ուզել եմ, որ մեկը գիրք կարդալուց տեսնի, գա, խոսակցություն ծավալվի, հավես դեմք դուրս գա, նույն ճաշակներն ունենաք, ընկերանանք-բան, բայց սովորաբար ոչ մի կարդացածս հեղինակի տենց էլ չեն ճանաչում, ցույց եմ տալիս, կամ ասում, թե ինչ գիրք ա, թողնում գնում են խելոք-խելոք։
Մի անգամ էլ ավտոբուսի մեջ Պալանիկի Ֆայթ քլաբն էի կարդում, մի տղա հարցրեց, թե ինչ գիրք ա ու խնդրեց, որ մի երկու բառ պատմեմ գրքի մասին․ ոգևորված սկսեցի պատմել, մեկ էլ իրա դեմքի արտահայտությունից ջոկեցի, որ պետք չէր։ Մյուս կանգառում իջավ։ :D
StrangeLittleGirl
26.01.2017, 18:35

Տենց չի լինում: Գիտե՞ս ինչու: Որովհետև գիրք կարդացող տղաները քո պես մարդիկ են, որ կմեռնեն, բայց առաջինը չեն սկսի խոսակցություն :))

Էս ինչ կարծրատիպ էր Բյուր, չկա տենց բան, ես գիրք կարդացող տղա եմ ու տասնյակ տենց խոսակցություններ եմ սկսել :))

Ուրեմն դու գիրք կարդացող տղա չես։ Դու ուղղակի տղա ես՝ ով երբեմն գիրք է(ր) կարդում։ Իմ պես էլի։ Այ իսկ գիրք կարդացող տղեն՝ էդ ուրիշ կատեգորիա է
StrangeLittleGirl
27.01.2017, 11:48
Ուրեմն դու գիրք կարդացող տղա չես։ Դու ուղղակի տղա ես՝ ով երբեմն գիրք է(ր) կարդում։ Իմ պես էլի։ Այ իսկ գիրք կարդացող տղեն՝ էդ ուրիշ կատեգորիա է
Ահա, ասեց արդեն :))
Բայց հանուն արդարության ասեմ, որ երբեմն գիրք կարդացող տղաները շատ ավելի լավն են, քան գիրք կարդացող տղաները: Ուղղակի աղջիկներիս մոտ ինչ-որ ռոմանտիկ պատկերացում կա գիրք կարդացող տղաների մասին:
Բայց հանուն արդարության ասեմ, որ երբեմն գիրք կարդացող տղաները շատ ավելի լավն են, քան գիրք կարդացող տղաները:
Էդ ո՞նց :8
Էդ ո՞նց :8
Սենց :))
Բայց հանուն արդարության ասեմ, որ երբեմն գիրք կարդացող տղաները շատ ավելի լավն են, քան գիրք կարդացող տղաները:
StrangeLittleGirl
27.01.2017, 13:51
Էդ ո՞նց :8
Ջոնի գրածը կարդա, կջոկես:
Ջոնի գրածը կարդա, կջոկես:
Հա, թռել էի դրա վրայով :))
Sent from my Nexus 6P using Tapatalk