PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեռական կյանք, ինտիմ անկյուն. նոր բաժին, նոր կանոններ

Chuk
29.03.2016, 15:36
Սիրելի՛ ակումբցիներ,
ինչպես գիտեք վաղուց ի վեր ակումբում եղել է «Ինտիմ անկյուն» անունով բաժին, որը հասանելի է եղել միայն գրանցված մասնակիցների մի մասին. նրանց, ովքեր ցանկացել են բաժնին մուտք ունենալ, եղել են 18 տարին լրացրած, համաձայնվել են կատարել բաժնի կանոնները:

Բայց վաղուց, իմ կարծիքով, հասել ենք հասունացման այն մակարդակին, որ կարող են բաց ու ազատ քննարկել տարաբանույթ ինտիմ, սեռական կյանքին վերաբերող հարցեր՝ առանց անցնելու կոռեկտության սահմանը, զերծ մնալով բամբասանքի ու ագրեսիայի մակարդակից, կարողանալով քննարկումները կազմակերպել նաև ինֆորմատիվ դաշտում:

Անընդհատ ականջի հետև էի գցում այդ մտահղացումը, բայց վերջին օրերի մի քանի ակտիվ թեմաները հուշեցին, որ ժամանակն է:

Առաջարկում եմ այս թեմայում քննարկել այս նոր բաժնի կանոնները, շփման ձևերը, թույլատրելին ու անթույլատրելին:

StrangeLittleGirl
29.03.2016, 15:37
Կարծում եմ՝ նորմալ մոդերավորմամբ մյուս բաժինների նման բաժինը լրիվ նորմալ կլինի:

Chuk
29.03.2016, 15:39
Կարծում եմ՝ նորմալ մոդերավորմամբ մյուս բաժինների նման բաժինը լրիվ նորմալ կլինի:

Բյուր ջան, նորմալ մոդերավորումը էլի նորմալ, բայց ինչն ա թույլատրելի համարվելու, ինչը՝ չէ :)
Օրինակ Լիոնի գրածի նմանները թույլատրելի՞ էին՝ ըստ քեզ:

StrangeLittleGirl
29.03.2016, 15:44
Բյուր ջան, նորմալ մոդերավորումը էլի նորմալ, բայց ինչն ա թույլատրելի համարվելու, ինչը՝ չէ :)
Օրինակ Լիոնի գրածի նմանները թույլատրելի՞ էին՝ ըստ քեզ:

Արտ, չգիտեմ: Հայաստանում տենց թեմաների մասին խոսելիս հսկայական գենդերային անջրպետ կա: Էն, ինչ դուք՝ տղամարդիկդ, շատ կոպիտ եք համարում, էն ա, մենք կնանիքով էդ աստիճանի կոպիտ չենք ընկալում: Տես, Լիոնի գրառումը սկզբում էդ կարգի կոպիտ չէի ընկալել, բայց երբ նույն բառերը իրա հասցեին գործածեցի, ինքը տենց ռեակցիա տվեց, նոր հասկացա, որ կոպիտ ա: Հետևաբար, Լիոնի գրածները տղամարդկանց աչքով անթույլատրելի են, կանանց աչքով՝ ինչ ա էղել որ, մինչև, իհարկե, չես բզբզում ու պարզում մանրամասները:

Chuk
29.03.2016, 15:45

Եվրոպայում ապրող կանանց աչքով :))

Ռուֆուս
29.03.2016, 15:46
Կարծում եմ, որ հատուկ կանոնադրություն, բան պետք չի, վերջին ժամանակների բավականին աղմկահարույց թեմաներում լավ էլ կոռեկտ ու հարգալից շփում էր: Մենակ մոդերավորումը պետք ա խիստ ձևով անել, որ ոչ-ադեկվատիկները հնարավորություն չունենան իրենց արևին ղժժալու համար մտնել էդ թեմաներ:

Լիոնի գրածները իմ կարծիքով էդքան էլ ադեկվատ չէին, բայց Glen-ը ոնց որ թե չնեղվեց դրանից: Բայց Gayl-ի գրառումների պես գրառումները պետք ա ջնջել՝ հեղինակին էլ ընդմիշտ արգելափակել բաժնից:

StrangeLittleGirl
29.03.2016, 15:46
Եվրոպայում ապրող կանանց աչքով :))
Ինչի, Ռուբին էլ լայքել էր գրածս :))

Chuk
29.03.2016, 15:47
Ինչի, Ռուբին էլ լայքել էր գրածս :))

Ռուբին չէ՞ր եվրոպաներում սովորել :)) Չէ, դե կատակ եմ անում, բայց հաստատ աղջիկ/կանանցից շատերն էլ կոպիտ կընդունեն:

StrangeLittleGirl
29.03.2016, 15:49
Ռուբին չէ՞ր եվրոպաներում սովորել :)) Չէ, դե կատակ եմ անում, բայց հաստատ աղջիկ/կանանցից շատերն էլ կոպիտ կընդունեն:
Չէ, նա հավատացյալ ամերիկաներում էր, Հայաստանից բեշ-բեթար տենց հարցերում :))
Դե հա, հայ աղջիկը չպիտի օգտագործի ք*նել բառը, վաբշե չպիտի իմանա էդ ինչ ա :))

Gayl
29.03.2016, 15:51
Լիոնի գրածները իմ կարծիքով էդքան էլ ադեկվատ չէին, բայց Glen-ը ոնց որ թե չնեղվեց դրանից: Բայց Gayl-ի գրառումների պես գրառումները պետք ա ջնջել՝ հեղինակին էլ ընդմիշտ արգելափակել բաժնից:
Իսկ ուղղվելու հնարավորություն չկա? թե միանգամից արգելափակելու եք?

Ռուֆուս
29.03.2016, 15:53
Իսկ ուղղվելու հնարավորություն չկա? թե միանգամից արգելափակելու եք?

Վերջին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն ա ինչ անտակտ ու վիրավորական գրառումներ ես անում: Ինչքա՞ն սպասենք:

Ռուֆուս
29.03.2016, 15:54
Չուկ, մեկ էլ ՀԱԵ-ի մանկապղծության դեպքերի մասին թեման արդյո՞ք էս բաժնին հարմար ա: Էդ ոչ սեռական կյանք ա, ոչ էլ ինտիմ հարցեր:

Gayl
29.03.2016, 15:57
Վերջին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն ա ինչ անտակտ ու վիրավորական գրառումներ ես անում: Ինչքա՞ն սպասենք:
Տո ինչ գիտես անտակտ ա թե տակտով ??? Հլը Գլենին հարցրեք կարող ա լավ էլ դուրը եկելա իմ առաջարկը։
Կամ էլ տենց թեմա բացեք, որ մարդկանց իրենց սեռական կյանքի դրվագները տեղադրեն, ինչ որ վատ բան ես տեսնում դրա մեջ???

Ռուֆուս
29.03.2016, 15:59

Եթե ուրիշների սեռական կյանքը քեզ էդքան հետաքրքրում է, ինքդ բաց:

Գլենն էլ էդ թեման ոչ թե բացել էր, որ իր ինտիմ կյանքը քննարկեինք, այլ երևույթը քննարկեինք, ցավում եմ, որ տարբերությունը չես տեսնում:

Gayl
29.03.2016, 16:08

Ուրախանում եմ որ իմ համար ցավում ես։
Դե հա, բայց նենց ստացվեց, որ իրա ինտիմից հարցեր տվեցին ու մարդը պատասխանեց կամ էլ հենց ինքն էր իրա ինտիմից խոսում դրա համար էլ արժի տեսնել իրականում Էդ ինչ ա։

CactuSoul
29.03.2016, 16:27
Գլենն էլ էդ թեման ոչ թե բացել էր, որ իր ինտիմ կյանքը քննարկեինք, այլ երևույթը քննարկեինք, ցավում եմ, որ տարբերությունը չես տեսնում:
Իրականում կարծեմ քննարկման համար էլ չէր, այլ Հայաստանում սվինգերների գտնելու։

Իսկ «Ինտիմ անկյունը» (էս անունը տենց էլ չսիրեցի) բացել չգիտեմ՝ ինչքանով արժի։ Ինչքան էլ որ հիմա ազատ քննարկում ենք տարբեր թեմաներ, արդյո՞ք էնտեղ չկան էնպիսի թեմաներ, որոնց համար արժի տարիքային ցենզ սահմանել։ Եկեք հիշենք, որ 10 տարեկաններ էլ են երբեմն ակումբ մտնում։
Ինքս էնտեղ չկամ, դրա համար չգիտեմ, հարցնում եմ։

StrangeLittleGirl
29.03.2016, 16:33

Եթե տասը տարեկանը մտքին դրել ա ինտիմ թեմաների մասին գիտելիքներ ձեռք բերել, ապա ավելի լավ ա դա ակումբում անի, քան զանազան օնլայն աղբանոցներում:

Ռուֆուս
29.03.2016, 16:34
Իրականում կարծեմ քննարկման համար էլ չէր, այլ Հայաստանում սվինգերների գտնելու։

Իսկ «Ինտիմ անկյունը» (էս անունը տենց էլ չսիրեցի) բացել չգիտեմ՝ ինչքանով արժի։ Ինչքան էլ որ հիմա ազատ քննարկում ենք տարբեր թեմաներ, արդյո՞ք էնտեղ չկան էնպիսի թեմաներ, որոնց համար արժի տարիքային ցենզ սահմանել։ Եկեք հիշենք, որ 10 տարեկաններ էլ են երբեմն ակումբ մտնում։
Ինքս էնտեղ չկամ, դրա համար չգիտեմ, հարցնում եմ։

Չէ, մարդը բացի սվինգերներ գտնելուց նաև թեման էր ուզում քննարկել.

Քանի որ բոլորը իրավունք ունեն ազատ կարծիք հայտնել ցանկացած թեմայի շուրջ, ապա կցանկանայի լսել ձեր կարծիքը սվինգի վերաբերյալ։

Էդ ցենզուրան անիմաստ ա, է ինչ, թող կարդան: Մանավանդ հիմա ամբողջ ինտերնետն էնքան ա լցված ինտիմ թեմաներով, որ ցանկացած դեռահաս առանց որևէ դժվարությամբ ինչի մասին տեղեկություն ուզենա, հեշտությամբ կհայթայթի: Հայթայթելուց էլ թող գոնե Ակումբի պես տեղում էդ ինֆորմացիային ծանոթանա, այլ ոչ թե կասկածելի կայքերի կասկածելի հոդվածներում:

Chuk
29.03.2016, 16:37
Իրականում կարծեմ քննարկման համար էլ չէր, այլ Հայաստանում սվինգերների գտնելու։

Իսկ «Ինտիմ անկյունը» (էս անունը տենց էլ չսիրեցի) բացել չգիտեմ՝ ինչքանով արժի։ Ինչքան էլ որ հիմա ազատ քննարկում ենք տարբեր թեմաներ, արդյո՞ք էնտեղ չկան էնպիսի թեմաներ, որոնց համար արժի տարիքային ցենզ սահմանել։ Եկեք հիշենք, որ 10 տարեկաններ էլ են երբեմն ակումբ մտնում։
Ինքս էնտեղ չկամ, դրա համար չգիտեմ, հարցնում եմ։

Կակտուս ջան, իդեն էն փակ բաժնի փոխարեն բաց բաժին ունենալը չի, այլ ունենալ բաժին, որտեղ առանց «լպիրշության» հասնելու կարող ենք տարբեր հարցեր քննարկել, ինչու ոչ, նույն տաս տարեկանին հուզող հարցերին գրագետ պատասխաններ տալ:

CactuSoul
29.03.2016, 16:41

Մի քիչ լավ չեմ պատկերացնում։ «Ինտիմ անկյունը» մնալու է փակ, նոր բաց բաժի՞ն բացվի, թե՞ «ինտիմն» ենք բացելու ու նոր քննարկումներով զարգացնելու։ Թե՞ լրիվ ուրիշ բանի մասին ա խոսքը։ :}

StrangeLittleGirl
29.03.2016, 16:49

Ես ոնց հասկացա, Չուկն առաջարկում էր լրիվ նոր ինտիմ անկյուն բացել (ու գուցե էնտեղ տեղափոխել արդեն բաց ինտիմ թեմաները): Այ դրան երկու ոտքով-ձեռքով կողմ եմ:

Smokie
29.03.2016, 16:50
Իրականում կարծեմ քննարկման համար էլ չէր, այլ Հայաստանում սվինգերների գտնելու։

Իսկ «Ինտիմ անկյունը» (էս անունը տենց էլ չսիրեցի) բացել չգիտեմ՝ ինչքանով արժի։ Ինչքան էլ որ հիմա ազատ քննարկում ենք տարբեր թեմաներ, արդյո՞ք էնտեղ չկան էնպիսի թեմաներ, որոնց համար արժի տարիքային ցենզ սահմանել։ Եկեք հիշենք, որ 10 տարեկաններ էլ են երբեմն ակումբ մտնում։
Ինքս էնտեղ չկամ, դրա համար չգիտեմ, հարցնում եմ։

Ես որ հիշում եմ, մի անգամ նորեկ, 17-ից ցածր մի ակումբցի, (չեմ հիշում ով) ասում էր «ուզում եմ մտնել «Ինտիմ անկյուն», բացեք էդ բաժինը իմ համար»:

Էն էլ եմ հիշում, որ իր անչափահասությունը պարզ երևում էր` զգացվում էր, որ փոքր ա ու որոշ բաներ չի հասկանում:

Ռուֆուս
29.03.2016, 16:52
Բայց հին ինտիմ անկյունի թեմաներին պետք չի ձեռք տալ, թող էնտեղ մնան, որովհետև շատերը գրառելիս հաշվի են առել, որ փակ բաժնում է գրառումը ու լայն հանրությանը ոչ հասանելի:

Smokie
29.03.2016, 16:52
Չէ, մարդը բացի սվինգերներ գտնելուց նաև թեման էր ուզում քննարկել.

Էդ ցենզուրան անիմաստ ա, է ինչ, թող կարդան: Մանավանդ հիմա ամբողջ ինտերնետն էնքան ա լցված ինտիմ թեմաներով, որ ցանկացած դեռահաս առանց որևէ դժվարությամբ ինչի մասին տեղեկություն ուզենա, հեշտությամբ կհայթայթի: Հայթայթելուց էլ թող գոնե Ակումբի պես տեղում էդ ինֆորմացիային ծանոթանա, այլ ոչ թե կասկածելի կայքերի կասկածելի հոդվածներում:

Բայց ի՞նչ պարտադիր ա ախր որ ակումբն էլ էդպիսինը դառնա, ինչ ա թե ամբողջ ինտերնետը հեղեղված ա էդ թեմաներով:

Ռուֆուս
29.03.2016, 16:57
Բայց ի՞նչ պարտադիր ա ախր որ ակումբն էլ էդպիսինը դառնա, ինչ ա թե ամբողջ ինտերնետը հեղեղված ա էդ թեմաներով:

Իսկ ինչու՞ ոչ: Կարա՞ս հանգամանալից բացատրես, թե ինչու ես տենց դեմ էդ բաժնին:

Հա, ճիշտ ես, ինտերնետը հեղեղված ա էդ թեմաներով, բայց ճնշող մեծամասնությունը ոչ հավաստի ու սխալ տեղեկություններ են, որոնք դեռահասին ավելի շատ վնաս կարող են հասցնել, քան օգուտ:

Chuk
29.03.2016, 17:04
Ժող, դուք չե՞ք նկատել, որ էս թեման նոր բաժնում ա, որում ընդամենը վերջին օրերին բացված թեմաներն են տեղափոխվել ու հին ինտիմ անկյուն բաժնից՝ ոչինչ :))

StrangeLittleGirl
29.03.2016, 17:06
Ժող, դուք չե՞ք նկատել, որ էս թեման նոր բաժնում ա, որում ընդամենը վերջին օրերին բացված թեմաներն են տեղափոխվել ու հին ինտիմ անկյուն բաժնից՝ ոչինչ :))
Ես մենակ նկատել էի էն, որ էս թեման մի բաժնում ա, որը ներքևներում չի, որտեղ սովորաբար ինտիմ անկյունն էր: Մտածում էի՝ երևի վերև ես բերել :))

CactuSoul
29.03.2016, 17:24
Ժող, դուք չե՞ք նկատել, որ էս թեման նոր բաժնում ա, որում ընդամենը վերջին օրերին բացված թեմաներն են տեղափոխվել ու հին ինտիմ անկյուն բաժնից՝ ոչինչ :))

Էդքան մանրանալու հավես ո՞վ ունի։ Կարևորը գրառում անենք, ինչքան հնարավոր ա շատ։ Հեն ա կհարցնենք, պատասխանը կստանանք, էլի :))

Իսկ իրականում գործի եմ, ուշքս տեղը չի, էդ պատճառով չեմ ֆայմել նայել։ ))

Smokie
29.03.2016, 17:25
Ժող, դուք չե՞ք նկատել, որ էս թեման նոր բաժնում ա, որում ընդամենը վերջին օրերին բացված թեմաներն են տեղափոխվել ու հին ինտիմ անկյուն բաժնից՝ ոչինչ :))

Աաա, ես նկատել էի որ Կենցաղում ա, մնացածում չէի խորացել, ավելի ճիշտ կարծել էի թեմայի վերնագիրն ա:D

Smokie
29.03.2016, 17:28
Իսկ ինչու՞ ոչ: Կարա՞ս հանգամանալից բացատրես, թե ինչու ես տենց դեմ էդ բաժնին:

Հա, ճիշտ ես, ինտերնետը հեղեղված ա էդ թեմաներով, բայց ճնշող մեծամասնությունը ոչ հավաստի ու սխալ տեղեկություններ են, որոնք դեռահասին ավելի շատ վնաս կարող են հասցնել, քան օգուտ:

Իսկ եթե մասնագետ ակումբցիներով իսկականից առանձին ֆորում բացեք ինտիմ թեմաներից խոսաք ու անտեղյակ ջահելներին օգնեք ամեն ինչով::))

Chuk
29.03.2016, 17:30
Իսկ եթե մասնագետ ակումբցիներով իսկականից առանձին ֆորում բացեք ինտիմ թեմաներից խոսաք ու անտեղյակ ջահելներին օգնեք ամեն ինչով::))

Արի քո հետ էլ մի հատ առանձին ֆորում բացենք՝ ասենք մուլտերին նվիրված:

StrangeLittleGirl
29.03.2016, 17:32
Իսկ եթե մասնագետ ակումբցիներով իսկականից առանձին ֆորում բացեք ինտիմ թեմաներից խոսաք ու անտեղյակ ջահելներին օգնեք ամեն ինչով::))
Բայց առանձին ֆորում բացելու իմաստը ո՞րն ա: Էն ա, ակումբում խոսում ենք էլի :)) Սմոք, ճիշտն ասա, կարո՞ղ ա ամաչում ես տենց բաներ կարդալուց:

Ձայնալար
29.03.2016, 17:34
Հա բա ինչ, թող բաց լինի: Միակ խնդիրը մոդերավորումն ա՝ մի քիչ դժվար ա լինելու:

Որպես կանոնադրություն առաջարկում եմ վերցնել Արթգեոյի գրածը ու փոփոխել՝ եթե կարիք կա: Հինը՝ ինտիմ անկյունը, որտեղ կար, թող մնա:

CactuSoul
29.03.2016, 17:56
մասնագետ ակումբցիներով
:))

Իմ իմանալով ամեն մի բաժինն առանձին ֆորում ա կոչվում, չէ՞։ Չուկ, հլա դու ասա, դու կիմանաս։
Եթե տենց ա, ուրեմն ամեն ինչ բոլորի ուզածով ա։ Առանձին ֆորում ա, որտեղ չուզողները կարող են չմտնել։

Chuk
29.03.2016, 17:59

Տենց ձևակերպում էլ կա, բայց Սմոքի ուզածը լրիվ առանձին կայքն ա: Ես էլ իմ գրառումով փորձել եմ հասկացնել, որ ամեն թեմայի համար առանձին կայք բացելու իմաստ չկա, իսկի սենց բազմաթեմա ակումբը հիմա տենց ակտիվ չի: Իսկ նմանատիպ քննարկումներ ունենալը բոլորովին վատ երևույթ չի, Սմոքին իզուր է նեղվում: Բայց դե ծայրահեղ դեպքում, կոնկրետ մարդկանց համար, կարող ենք գործարկել բաժինը չտեսնելու ֆունկցիա:

Smokie
29.03.2016, 18:05
Բայց առանձին ֆորում բացելու իմաստը ո՞րն ա: Էն ա, ակումբում խոսում ենք էլի :)) Սմոք, ճիշտն ասա, կարո՞ղ ա ամաչում ես տենց բաներ կարդալուց:

Ավելի շուտ ակումբից եմ հուշտ լինում::scare Գուցե ամաչում էլ եմ:oy

Smokie
29.03.2016, 18:13
Բայց իսկականից, լավ ա որ էս բաժինը բացվեց: Հիմա կարամ իմանամ ի՞նչը արժի կարդալ ի՞նչը չէ,:)) մնացածն էլ ձեր գործն ա::pardon

ivy
29.03.2016, 18:16
Բայց ինչ տխուր ա, որ սեռական կյանքը «Կենցաղ»-ի մեջ ա մտնում, ես կասեի՝ ոչ միայն տխուր, այլև ձանձրալի :)

CactuSoul
29.03.2016, 18:29
Բայց ինչ տխուր ա, որ սեռական կյանքը «Կենցաղ»-ի մեջ ա մտնում, ես կասեի՝ ոչ միայն տխուր, այլև ձանձրալի :)

Բա ո՞ւր մտներ :unsure

Ընդհակառակը, Հայաստանում շատերի կենցաղի մեջ չի մտնում, ու դա ավելի տխուր ա :}

Ուլուանա
29.03.2016, 18:33
Բա ո՞ւր մտներ :unsure
Օրինակ՝ «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա»

CactuSoul
29.03.2016, 18:40
Օրինակ՝ «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա»

Դե եսի՞մ։ Ինձ համար հոգեպես ավելի հեշտ ա համակերպվել, որ սվինգերությունը կենցաղի մաս ա, քան որ սիրո, զգացմունքների կամ ռոմանտիկայի հետ կապ ունի։

Իսկ ընդհանրապես համաձայն եմ, որ «ամենակարևորը, որ լինի սեր, եթե անում ես Woopy» (© Հայկ Պետրոսյան):

Ուլուանա
29.03.2016, 18:43

Դե, խոսքը հո մենակ սվինգերության թեմայի մասին չէր, ընդհանրապես ինտիմ թեմաների։

ivy
29.03.2016, 18:44
Օրինակ՝ «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա»

Բայց դա էլ ա «Կենցաղի» մեջ։

ivy
29.03.2016, 18:47
Իմ կարծիքով, «Մարդ և շրջակա միջավայրը» ավելի հարմար բաժին ա։ Հատկապես որ լիքը հարցեր վերաբերվում են հանդուրժողականությանը, սոց. վերաբերմունքին, հասարակությանը։

Ուլուանա
29.03.2016, 18:52
Բայց դա էլ ա «Կենցաղի» մեջ։
Վայ, ճիշտ ա :D: Դե, սխալ ա երևի, որ «Կենցաղի» մեջ ա։

Ուլուանա
29.03.2016, 18:55
Իմ կարծիքով, «Մարդ և շրջակա միջավայրը» ավելի հարմար բաժին ա։ Հատկապես որ լիքը հարցեր վերաբերվում են հանդուրժողականությանը, սոց. վերաբերմունքին, հասարակությանը։
Հա, հաշվի առնելով, որ առնվազն Ակումբում ինտիմ թեմաները հիմնականում ոչ թե բուն երևույթի տեսակետից են քննարկվում, այլ ավելի շատ սոց. վերաբերմունքի, հասարակության տեսանկյունից, գուցե տենց իրոք ճիշտ լինի։ Բայց եթե ավելի լայն նայենք, էնքան էլ էդ բաժնի բան չի ինտիմը։

ivy
29.03.2016, 18:55
Կամ կարելի ա Սեր-զգացմունքները ու Սեռական կյանքը հանել դարձնել առանձին բաժին:

Ուլուանա
29.03.2016, 18:57
Կամ կարելի ա Սեր-զգացմունքները ու Սեռական կյանքը հանել դարձնել առանձին բաժին:
Դե, նախկինում «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկան» առանձին բաժին էր, հետո որոշվեց, որ էդ բաժինը չափից դուրս անլուրջ ա առանձին բաժնի պատվին արժանանալու համար և միացվեց «Կենցաղին»։ Դե, ահագին ժամանակ իսկապես հիմնականում անլուրջ թեմաներ էին բացվում էդ բաժնում, մի տեսակ հեղինակազրկվել էր խեղճը :))։ Բայց դե, կարելի ա փորձել վերականգնել նրա ընկած հեղինակությունը։

Տրիբուն
29.03.2016, 20:36
Բյուր ջան, նորմալ մոդերավորումը էլի նորմալ, բայց ինչն ա թույլատրելի համարվելու, ինչը՝ չէ :)
Օրինակ Լիոնի գրածի նմանները թույլատրելի՞ էին՝ ըստ քեզ:

Ցանկացած թեմայի շրջանակներում, կլինի ջուր խմել, թե խմբակային սեքսով զբաղվել, կոռեկտ չի անձնավորված օրինակներ բերելն ու հարցադրումներ անելը։ Օրինակ, իսկ դու կուզանայի՞ր որ քո կնոջը/ամուսնուն/տատուն/շանը/սղոցին հրապարակավ ք․նեն։ Իսկ ոմանց քննարկման մակարդակը դրանից այն կողմ չի անցնում, փաստարկների բացակայության պատճառով։ Այպես որ, կարծում եմ խիստ մոդեռավորումը անհրաժեշտ ա լինելու, թե չէ կդառնա բառդակ։

Երկրորդ, վտանգ կա, որ ամեն տեսակի փալանչիներ կմտածեն որ կարելի ա մտնել ու տափակ ուղեղներին բռթած ամեն ինչ գրել, ու վերածել թեմաները խոզանոցի։

Ասածս էն ա, որ ՀՀ իրականության պարագայում որոշումը ռիսկային ա, բայց իրականանալի։ Ես կողմ եմ, ու կարծում եմ, որ նաև օգտակար կլինի։ Վերջին հաշվով, եթե համը դուրս գա, միշտ էլ կարելի ա փակել, նախ ․․․

Մոդերատորական. Գրառումը խմբագրվել է, կոպիտ/վիրավորական հատվածը հեռացվել է, հեղինակը ստացել է նկատողություն:

Տրիբուն
29.03.2016, 20:43
Ավելի շուտ ակումբից եմ հուշտ լինում::scare Գուցե ամաչում էլ եմ:oy

Արքիս ես ու դու պիտի ընկերություն անենք։ ՄԻ շաբաթում դառնաս աննամուսի մեկը ․․․ գաս Ակումբը գեյ քլաբ սարքես, գնաս։ :D

Mephistopheles
29.03.2016, 23:32
Էս թազա բաժին ա՞... չկա՞ր մի ժամանակ սենց բաժին...

Mephistopheles
29.03.2016, 23:33
Բայց ասեմ իմ ամձնական սուբյեկտիվ կարծիքը. շատ խոստուշնալից թեմա ա...

Glen
30.03.2016, 03:49
Շատ պետքական բաժին ա, ուղղակի պետք ա հսկվի, որ անձնական վիրավորանքները չլինեն, լինելու դեպքում ջնջվեն, իսկ կրկնվելու դեպքում՝ ակումբի անդամը արգելափակվի։

Շինարար
30.03.2016, 12:32
Բայց ասեմ իմ ամձնական սուբյեկտիվ կարծիքը. շատ խոստուշնալից թեմա ա...

բա որ վիդեոներ դնենք, ինչ կլինի, կգմփա ակումբը

Տրիբուն
30.03.2016, 14:17
բա որ վիդեոներ դնենք, ինչ կլինի, կգմփա ակումբը

Ալամ ինտերնետը վիդեոյա, Շին։ Ստեղ բերես դնես, որ ի՞նչ անես։ Ուրիշ բան, որ մարդ կա, կարող ա սեփական վիդեոներով ա ուզում կիսվի։

ivy
30.03.2016, 19:50
Առաջարկում եմ բաժինը «Սեռական կյանք, ինտիմ անկյունից» վերանվանել «Սեռ, գենդեր, հասարակություն» ու Կենցաղից տեղափոխել Մարդ և շրջակա միջավայր։

Տրիբուն
30.03.2016, 22:16
Առաջարկում եմ բաժինը «Սեռական կյանք, ինտիմ անկյունից» վերանվանել «Սեռ, գենդեր, հասարակություն» ու Կենցաղից տեղափոխել Մարդ և շրջակա միջավայր։

Այվուշ, լաաաավ էլի ․․․․ մենք սեքսից, դու էլի ադուվանչիկներից ․․․

Chuk
30.03.2016, 23:22
Առաջարկում եմ բաժինը «Սեռական կյանք, ինտիմ անկյունից» վերանվանել «Սեռ, գենդեր, հասարակություն» ու Կենցաղից տեղափոխել Մարդ և շրջակա միջավայր։

Այվի ջան, երևի մի հատ բաժին կբացեմ, որի ենթաբաժիններ կլինեն «Սեր, Զգացմունքներ, Ռոմանտիկան» ու սա, բայց անվան ընտրության հարցում դեռ կասկածում եմ, մի օր, երկու օր էլ մտածեմ, համ էլ կարող ա ուրիշ առաջարկներ էլ լինեն:

Gayl
31.03.2016, 03:22
Չուկ իսկ կարաս նենց անես որ 18+ թեմաները ընդհանրապես չերեվան էն մարդկանց համար ովքեր չեն ուզում ոչ մի ձեվ մասնակցեն?
Խնդրում եմ Չուկից բացի ոչ ոք չպատասխանի մանավանդ էն ակումբցիները ովքեր իրանց սեքս ապարատ են պատկերացնում։

Chuk
31.03.2016, 03:23
Գրել էի, Գայլ.

Տենց ձևակերպում էլ կա, բայց Սմոքի ուզածը լրիվ առանձին կայքն ա: Ես էլ իմ գրառումով փորձել եմ հասկացնել, որ ամեն թեմայի համար առանձին կայք բացելու իմաստ չկա, իսկի սենց բազմաթեմա ակումբը հիմա տենց ակտիվ չի: Իսկ նմանատիպ քննարկումներ ունենալը բոլորովին վատ երևույթ չի, Սմոքին իզուր է նեղվում: Բայց դե ծայրահեղ դեպքում, կոնկրետ մարդկանց համար, կարող ենք գործարկել բաժինը չտեսնելու ֆունկցիա:

Gayl
31.03.2016, 03:28
Գրել էի, Գայլ.
Շատ լավ, եթե կարելի է էնպես արա, որ իմ մոտ ոչ մի ձեվ ցույց չտա Էդ թեմաները, որովհետեվ ինձ չեմ կարողանում զսպել ու մտնում կարդում եմ։

Chuk
31.03.2016, 03:30
Շատ լավ, եթե կարելի է էնպես արա, որ իմ մոտ ոչ մի ձեվ ցույց չտա Էդ թեմաները, որովհետեվ ինձ չեմ կարողանում զսպել ու մտնում կարդում եմ։

Կանեմ, բայց էսօր չէ: «Նախապատրաստական աշխատանքներ»-ն արած չեն, հիմա զբաղված եմ:

ivy
28.11.2016, 17:57
Էս բաժինը հանգա՞վ, էլ թեմաներ չկա՞ն :think

Quyr Qery
01.12.2016, 15:48
Էս բաժինը հանգա՞վ, էլ թեմաներ չկա՞ն :think

Գելն ու Գլենն էլ չկան, Այվ :))

ivy
11.12.2016, 01:01
Ժող, էս բաժինը փակ ա կամ ինչ-որ կերպով սահմանափակ մուտք ունի՞:

ivy
11.12.2016, 01:04
Ժող, էս բաժինը փակ ա կամ ինչ-որ կերպով սահմանափակ մուտք ունի՞:

Հարցը հանում եմ, շփոթել էի մյուս ինտիմ անկյան հետ: