PDA

Դիտել ողջ տարբերակը : ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

Էջեր : [1] 2 3

Ռուֆուս
28.03.2016, 00:06
Սկսենք պրոպագանդայով զբաղվել :))

ԼԳԲՏԻՔ-ն բացվում է լեզբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր/տրանսսեքսուալ, ինտերսեքսուալ ու քուիր:

Մի քանի տարի առաջ բավականին մեծ տարածում ստացավ ամերիկահայ Մեթյու/Սոնա Ավեդիանի պատմությունը: Մեթյուն ծնվել է ԱՄՆ-ում, ծառայել է Աֆղանստանում, ամուսնացած էր ու ունի մեկ դուստր: 2012թ-ին նա ընտանիքին բացեց իր գաղտնիքը, Մեթյուն երբեք իրեն տղամարդ չի զգացել ու իր երազանքը կին լինելն է: Հորմոնային թերապիայի ու վիրահատությունների շնորհիվ Մեթյու Ավետյանը վերածվեց Սոնա Ավետյանի: Մանրամասները այստեղ (http://www.dailymail.co.uk/news/article-3281302/Transgender-woman-used-married-bearded-240lbs-U-S-Marine-overcompensating-secret-desire-woman-reveals-female.html)

Առաջ.
http://i.dailymail.co.uk/i/pix/2015/10/20/16/2D97081F00000578-0-image-m-53_1445354802995.jpg
http://i.dailymail.co.uk/i/pix/2015/10/20/16/2D97063500000578-0-image-m-64_1445354954742.jpg
http://i.dailymail.co.uk/i/pix/2015/10/20/16/2D97080900000578-0-image-a-55_1445354825219.jpg

Հետո.
http://i.dailymail.co.uk/i/pix/2015/10/20/16/2D970AD800000578-0-image-a-54_1445354810234.jpg
http://i.dailymail.co.uk/i/pix/2015/10/20/16/2D970A9700000578-0-image-m-59_1445354876955.jpg
http://i.dailymail.co.uk/i/pix/2015/10/20/16/2D970A2A00000578-0-image-a-65_1445354963613.jpg

StrangeLittleGirl
28.03.2016, 00:14
Փաստորեն վիրահատությունից հետո հայ դառավ :))

Ռուֆուս
28.03.2016, 00:16
Փաստորեն վիրահատությունից հետո հայ դառավ :))

Էն էլ ծիտ հայ :))

մարդագայլուկ
28.03.2016, 00:17
Էս ինչ ծիտ աղջիկ ա:

ivy
28.03.2016, 00:42
Հետո՞, բա էս թեման չե՞նք քաղցրացնելու ակումբցի լգբտիք-ի coming out-ներով. պրոպագանդա տակ պրոպագանդա :))

Նաիրուհի
28.03.2016, 00:45
Ինձ միշտ ահավոր դիսկոմֆորտ է պատճառում լես(զ)բուհի բառը։ Եթե այն ինքնին նշանակում է կին, ի՞նչ կարիք կա էդ -ուհի մասնիկն ավելացնելու։

Մեկ էլ, Ռուֆ, իմ իմանալով՝ ինտերսեքս, ոչ թե ինտերսեքսուալ (վստահ չեմ, բայց ես միշտ ինտերսեքս եմ ասում, Վիկին էլ)։

Նաիրուհի
28.03.2016, 00:47
Հետո՞, բա էս թեման չե՞նք քաղցրացնելու ակումբցի լգբտիք-ի coming out-ներով. պրոպագանդա տակ պրոպագանդա :))

Քաղցրացնեմ :)) Ես՝ կյանքիս 25 տարիներին ինձ հետերո/ասեքսուալ համարածս, անցյալ տարի հասկացա, որ պանսեքսուալ եմ :oy

Ռուֆուս
28.03.2016, 00:50

Դե եթե ցանկացողներ կան :))

Չգիտեի էդ տերմինը…

pan·sex·u·al
panˈsekSH(əw)əl/
adjective
1.
not limited in sexual choice with regard to biological sex, gender, or gender identity.

ivy
28.03.2016, 00:52
Դե եթե ցանկացողներ կան :))

Տրաքացնենք Ակումբը, քանի Չուկը քնած ա :))

Ռուֆուս
28.03.2016, 00:52
Ինձ միշտ ահավոր դիսկոմֆորտ է պատճառում լես(զ)բուհի բառը։ Եթե այն ինքնին նշանակում է կին, ի՞նչ կարիք կա էդ -ուհի մասնիկն ավելացնելու։

Մեկ էլ, Ռուֆ, իմ իմանալով՝ ինտերսեքս, ոչ թե ինտերսեքսուալ (վստահ չեմ, բայց ես միշտ ինտերսեքս եմ ասում, Վիկին էլ)։

Եթե կարաս բացատրությունները գրի, օրինակ ես չգիտեմ տրանսեքսուալի ու տրանսգենդերի տարբերությունը որն ա

ivy
28.03.2016, 00:53
Եթե կարաս բացատրությունները գրի, օրինակ ես չգիտեմ տրանսեքսուալի ու տրանսգենդերի տարբերությունը որն ա

Տրանսգենդերն արդեն սեռը փոխածն ա։

Նաիրուհի
28.03.2016, 01:01
Տրանսգենդերն արդեն սեռը փոխածն ա։

Հակառակը, Այվ։

Իհարկե, տարբեր բացատրություններ կան էս տերմինների համար, բայց ամենատարածվածի համաձայն՝ տրանսգենդերն էն մարդն է, ում գենդերային ինքնությունը չի համապատասխանում կենսաբանական սեռին։ Տրանսսեքսուալը սեռի կորեկցիայի վիրահատություն՝ սեռափոխություն արած տրանսգենդերն է։

Նաիրուհի
28.03.2016, 01:15
Քանի որ դեռ առաջին coming out-ն իմն էր ։Դ մի երկու բառ ասեմ պանսեքսուալության (կոչվում է նաև օմնիսեքսուալություն) մասին։

Այն երբեմն համարվում է սեռական կողմնորոշման հինգերորդ տեսակը հետերոսեքսուալ, բիսեքսուալ, հոմոսեքսուալ և ասեքսուալ կողմնորոշումներին հավասար։ Որոշներն այն տեղավորում են բիսեքսուալության մեջ։

Պանսեքսուալ մարդիկ սեռական ձգողություն կամ ռոմանտիկ/զգացմունքային գրավչություն են տածում մարդու հանդեպ՝ առանց հաշվի առնելու վերջինիս սեռը կամ գենդերային ինքնությունը։ Նրանք հաճախ իրենց համարում են gender-blind՝ ասելով, որ սեռը կամ գենդերը նշանակություն չունեն իրենց՝ այլոց նկատմամբ տածած զգացմունքներում։

Այն նաև այլընտրանքային սեռական ինքնություն է, քանի որ պանսեքսուալ մարդիկ բաց են հարաբերությունների համար նաև այն մարդկանց հետ, ովքեր չունեն հստակ գենդերային ինքնություն, այսինքն՝ իրենց չեն ընկալում որպես միանշանակ կին կամ միանշանակ տղամարդ։ Պանսեքսուալիզմը նաև չի ընդունում սեռերի ընկալման երկբևեռ համակարգը (համարում են, որ ոչ բոլոր մարդիկ են կա´մ կին, կա´մ տղամարդ, քանի որ կան այլ գենդերային ինքնություններ և կենսաբանական գործոններ, որոնք երկբևեռ համակարգից դուրս են մնում)։

John
28.03.2016, 01:53
Մի հատ անհամեստ հարց էլի․ լուրեր են պտտվում, որ կանանց գերակշիռ մեծամասնությունն ու տղամարդկանց մեծամասնությունը հստակ հետերոսեքուալ չեն, այլ բիսեքսուալ։ Բա էդ ո՞նց էղավ, որ բիսեքսուալները համարվում են սեռական փոքրամասնություն))) Ոնց քցում-բռնում եմ իրականում հետերոսեքսուալներն են փոքրամասնություն, այն էլ՝ խիստ փոքրամասնություն :)

StrangeLittleGirl
28.03.2016, 01:57

Նայած ոնց ես սահմանում: Եթե բիսեքսուալին սահմանում ես որպես մեկի, որը սեռական ցանկություններ ա ունենում հավասարապես կանանց ու տղամարդկանց նկատմամբ, ուրեմն իրանք փոքրամասնություն են, իսկ ով բիսեքսուալ չի, հոմո- կամ հետերոսեքսուալ (պարզության համար ասեքսուալության մասին չենք խոսում): Եթե սահմանում ես որպես մեկի, որն ընդհանրապես սեռական ցանկություն ա ունենում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ, ուրեմն հոմո- և հետերոսեքսուալները դառնում են փոքրամասնություն, մեծամասնությունը՝ բիսեքսուալ:

Նաիրուհի
28.03.2016, 02:08
էս թեման սեփականաշնորհում եմ աչքիս :))

Հատուկ Ռուֆի ու լիքը այլ մարդկանց համար՝ թեթև ծանոթություն ինտերսեքս երևույթին։

Ինտերսեքս (հայերեն տերմինը՝ միջսեռական, այլևս չկիրառվող տերմինը՝ հերմաֆրոդիտ)՝ երկու սեռերի կենսաբանական հատկանիշներով օժտված մարդ։ Ինտերսեքս մարդիկ ծնվում են ոչ հստակ սեռով (ունեն և´ արական, և´ իգական արտաքին սեռական օրգանները հիշեցնող սեռական օրգան)/կարող են ունենալ մեկ սեռին բնորոշ արտաքին սեռական օրգաններ, սակայն չպատկանել այդ սեռին այլ հատկանիշներով, ինչպիսիք են, օրինակ, ներքին սեռական օրգանները, գենետիկ/քրոմոսոմային կառուցվածքը, վերարտադրողական գործառույթը և այլն։ Ինտերսեքս մարդիկ կարող են ունենալ նաև ոչ ստանդարտ քրոմոսոմներ՝ հին ու բարի xx-ի կամ xy-ի փոխարեն xxx, xxy և այլն։

Արտաքինից ոչ միշտ է հնարավոր որոշել՝ երեխան ինտերսե՞քս է, թե՞ ոչ։ Խելքը գլխին երկրներում ու կլինիկաներում կան չափանիշներ, որոնցով հնարավորինս ճշգրիտ դասակարգում է արվում (ինչքան գիտեմ՝ իգական սեռական օրգանով ծնված երեխան կարող է գրանցվել որպես ինտերսեքս, եթե ծլիկի չափը նորմայից մեծ է)։ Շատ երկրներում դեռևս տարածված է նկատելի միջսեռականության դեպքում վաղ տարիքում երեխային վիրահատելը՝ դարձնելով մեկ կոնկրետ սեռի, բայց դրա դեմ հիմա բողոքում են, քանի որ շատ են դեպքերը, երբ սեռահասունացման տարիքում անձը ձեռք է բերել իր համար ընտրված սեռին հակառակ հատկանիշներ։ Բացի այդ, եթե անգամ գենետիկ ստուգումից հետո է վիրահատությունն արվում, հետագայում կարող է պարզվել, որ այդ մարդը տրանսգենդեր է և կարիք ունի սեռափոխության։

Խորհրդային և հետխորհրդային երկրներում, ինչքան ես գիտեմ, արտաքին սեռական օրգանները որ սեռին ավելի շատ են նմանեցրել, երեխային այդ սեռին են դարձրել/դարձնում կամ պարզապես գուշակելով ինչ-որ սեռ նշում ծննդյան վկայականում, որը հետո ողջ կյանքում դաջված է մնում մարդու վրա :(

Կան միջսեռական անձինք, ովքեր գենդերային ինքնությամբ կին են կամ տղամարդ, սակայն լինում են դեպքեր, երբ անձն ընդունում է իր մարմինն ինչպես կա՝ հրաժարվելով կին-տղամարդ երկբևեռ դասակարգումից։ Նրանք իրենց զգում են միաժամանակ և´ կին, և´ տղամարդ, կամ երկուսից ոչ մեկը. նման մարդիկ սովորաբար չափահասությունից հետո էլ վիրահատական միջամտության չեն դիմում կոնկրետ սեռի դառնալու համար։

«Հյուսիսային Ամերիկայի ինտերսեքս հասարակության» տվյալներով՝ ընդհանուր առմամբ հարյուր մարդուց մեկը կենսաբանորեն ինչ-որ առումով տարբեր է ստանդարտ կնոջից կամ տղամարդուց։ Էստեղ (http://www.isna.org/faq/frequency)ավելի մանրամասն վիճակագրություն էլ կա, բայց հաստատ չեմ կարողանա էդ տերմինները թարգմանել։

Սա ինձ ամենաշատը հետաքրքրող թեմաներից է, բայց դեռ շատ ուսումնասիրելու կարիք կա։

John
28.03.2016, 02:12
Նայած ոնց ես սահմանում: Եթե բիսեքսուալին սահմանում ես որպես մեկի, որը սեռական ցանկություններ ա ունենում հավասարապես կանանց ու տղամարդկանց նկատմամբ, ուրեմն իրանք փոքրամասնություն են, իսկ ով բիսեքսուալ չի, հոմո- կամ հետերոսեքսուալ (պարզության համար ասեքսուալության մասին չենք խոսում): Եթե սահմանում ես որպես մեկի, որն ընդհանրապես սեռական ցանկություն ա ունենում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ, ուրեմն հոմո- և հետերոսեքսուալները դառնում են փոքրամասնություն, մեծամասնությունը՝ բիսեքսուալ:
Էս «հավասարապես»ի պահը չեմ հասկանում ո՞նց ա որոշվում։ Եթե մի աղջկա դուր են գալիս 4 աղջիկ ու 3 տղա, ուրեմն ինքը բիսեքսուալ չի՞, այլ լեզբի՞։ Իսկ եթե 3 աղջիկ ու 3 տղա, ուրեմն բիսեքսուա՞լ է։
Մեկ էլ մի հատ նուրբ պահ կա․ եթե համարյա բոլոր կանայք բնույթով բիսեքուալ են, ստացվում է, որ իրե՞նք են որոշում իրենց կողմնորոշումը։
Այսինքն՝ էն պնդումը, որ հոմոսեքսուալ ծնվում են, ոչ թե դառնում, էնքան էլ հիմնավոր չի, որտև «հոգով բիսեքսուալ» կանանց որոշ մասը, եթե կյանքը նենց դասավորվեց, որ իրենց մշտական ու միաժամանակ առաջին զուգընկերը տղամարդ է, ուրեմն հետերո են, եթե կին է՝ ուրեմն լեզբի են։ Ու, նաև, լեզբիների մեծ մասը, իրականում բիսեքուալ է, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով (անհաջող հարաբերություն տղամարդու հետ, լեզբի դառնալուն տրամադրող միջավայր(մտերիմ ընկերուհի-լեզբի օրինակ) և այլն) դառնում է (ներկայանում է) որպես լեզբի :)
Էդ որ ասում եք չկա պրոպագանդա։ Քիթս կտրեմ թե չկա։ Էն օրը մի փաբում աչքիս դեմը բառի ստոյկայի մոտ 30ին մոտ մի աղջիկ մյուսին (հազիվ 19-20 տարեկան կլիներ) համոզում էր, որ «գուցե հավանե՞ս, արի փորձենք։ Ի՞նչ ունես կորցնելու»։ Մի 40 րոպե համոզեց, էս աղջնակն էլ էդ ընթացքում ահագին խմել էր, տենց միասին դուրս եկան փաբից։ Թե՞ էդ պրոպագանդա չի, ուղղակի մարդը որսի էր դուրս եկել, ու էդ օրը ձեռնունայն չվերադարձավ որսից)))
Հ․Գ․
Հա, գիտեմ որ սաղ խառնեցի իրար։ Բայց դե թարմ թեմա է ձեռս ընկել, ասեցի արտահայտվեմ :D

StrangeLittleGirl
28.03.2016, 02:17

Հոս, սաղ խառնել ես: Առավոտը կպատասխանեմ, եթե մինչև վաղը պատասխանող չեղավ:

GriFFin
28.03.2016, 11:21
Մի հատ անհամեստ հարց էլի․ լուրեր են պտտվում, որ կանանց գերակշիռ մեծամասնությունն ու տղամարդկանց մեծամասնությունը հստակ հետերոսեքուալ չեն, այլ բիսեքսուալ։ Բա էդ ո՞նց էղավ, որ բիսեքսուալները համարվում են սեռական փոքրամասնություն))) Ոնց քցում-բռնում եմ իրականում հետերոսեքսուալներն են փոքրամասնություն, այն էլ՝ խիստ փոքրամասնություն :)

Էդ լուրերը կարծեմ առաջին սեռական փորձի (first intercourse experiences :Դ ) հետ էին կապում, որ կողմնորոշումը որոշվում ա սեռական զուգընկերով: Այսինքն մեծ մասը բի-են ու, իրանց կողմնորոշումը առաջին coitus ա որոշում: Բայց դե, ես էդքան էլ համամիտ չեմ:

GriFFin
28.03.2016, 11:33
Ինչքան հիշում եմ, տրանսգենդերը բժշկական ոլորտում խնդիր չենք համարում, այսինքն սա հիվանդություն կամ խանգարում չի, բայց տրանսսեքսուալը արդեն հիվանդություն ա ու կարծեմ ICD-10 ( ՀՄԴ-հիվանդությունների միջազգային դասակարգում)-ում ընգրկված ա: Պլյուս ստեղ տարիքային ու դաստիրակման խնդիրներ կային, որոշակի տարիքում սխալ դաստիրակությունը կարա բերի խնդրի առաջացմանը: Մեկ էլ ստեղ սեռական կողմնորոշման հարց կար, այսինքն չնայած նրան, որ մարդ համարում ա, որ ինքը ունի այլ սեռ քան իրան ի ծնե տրվածը, բայց սեռական կողմնորոշումը խախտված չի: Հա, ու մեկ էլ, եթե ճիշտ եմ հիշում ասում էինք, որ մեկը ուզում ա սեռափոխություն անի, մյուսը չէ: Եթե հետաքրքիր ա կարամ փորփրեմ տետրերս, որ տեսնեք բժշկականում ոնց են սովորացնում :Դ :Դ Մենք սեքսալոգիա սովետական գրքերով ենք անցել, կարող ա աշխարհի մնացած մասերում հիմա ամեն ինչ այլ ա, բայց Հայաստանում սենց ա :Դ :Դ

Ռուֆուս
28.03.2016, 12:47
Էդ որ ասում եք չկա պրոպագանդա։ Քիթս կտրեմ թե չկա։ Էն օրը մի փաբում աչքիս դեմը բառի ստոյկայի մոտ 30ին մոտ մի աղջիկ մյուսին (հազիվ 19-20 տարեկան կլիներ) համոզում էր, որ «գուցե հավանե՞ս, արի փորձենք։ Ի՞նչ ունես կորցնելու»։ Մի 40 րոպե համոզեց, էս աղջնակն էլ էդ ընթացքում ահագին խմել էր, տենց միասին դուրս եկան փաբից։ Թե՞ էդ պրոպագանդա չի, ուղղակի մարդը որսի էր դուրս եկել, ու էդ օրը ձեռնունայն չվերադարձավ որսից)))
Հ․Գ․
Հա, գիտեմ որ սաղ խառնեցի իրար։ Բայց դե թարմ թեմա է ձեռս ընկել, ասեցի արտահայտվեմ :D

Հոս ջան, ասենք ինչու՞ ես մտածում, որ էդ աղջկան «փչացրին»: Իսկ մտքովդ չի անցնու/մ, որ կարող ա էդ աղջիկը բիսեքսուալ էր ու նախկինում սեռական հարաբերություն էր ունեցել ուրիշ աղջկա հետ, կամ էլ չէր ունեցել, բայց էդ խոսացնող աղջիկը մի այլ կարգի դուրն եկել էր ու ուզում էր հետը փորձել:

Չեմ սիրում անձնականացնել, բայց խոսքի դու լինեիր փաբում մի քիչ խմած նստած, մի հատ տղա մոտենար, թե արի իրար հետ քնենք, ինչքան էլ խմած լինեիր, չէիր համաձայնվի, չէ՞: Իսկ եթե դու ինքդ քո սեռական կողմնորոշումը գիտես ու կարողանում ես գիտակցել, որ քեզ տղերքը դուր չեն գալիս, ու ինչքան էլ քեզ առաջարկեն կենակցել, չես համաձայնվի, որովհետև նույն սեռը քեզ դուր չի գալիս, ինչու՞ ես մտածում, որ մյուսներն էնքան անխելք են կամ անգիտակից, որ չեն կարողանում էդ նույն որոշումը կայացնեն:

Կամ էլ որ ասում են երեխեքին պիտի հեռու պահվի գեյերից, թե չէ ինչ տեսնեն, կընդօրինակեն: Մի հատ բոլորս մեզ հիշենք փոքր ժամանակ, չեմ կարծում, որ բոլորիս մանկությունը երջանիկ անտեղյակության մեջ է անցել, ինչ-որ տարիքից բոլորս էլ իմացել ենք, որ գեյեր ու լեզբիներ կան, իրենք սերիալների մեջ կային, ֆիլմերում, լիքը հայտնի մարդիկ, կամ էլ կարող ա ծանոթների մեջ լինեին: Բայց ո՞ր մեկիս մոտ ա ասենք Էլթոն Ջոնի կամ Բորիս Մոիսեեվի երգերը լսելուց հետո ցանկություն առաջացել իջնել քուչի բոլոր տղեքին ֆրանսիական համբույր նվիրել :))

Ռուֆուս
28.03.2016, 12:50
Մեկ էլ չէի նշել տրանսվեստիտների կամ դրեգերի (drag) մասին, չնայած շատերը տրանսվեստիտներին խառնում են տրանսգենդերների, բիսեքսուալների ու այլոց հետ: Տրանսվեստիտները նրանք են, ովքեր նախընտրում են հագնել հակառակ սեռի շորերը: Տրանսվեստիտը սեռական կողմնորոշում չի, ցանկացած կողմնորոշման մարդ կարող է տրանսվեստիտ լինել՝ այդ թվում նաև հետերոսեքսուալ:

Նաիրուհի
28.03.2016, 12:53
Ինչքան հիշում եմ, տրանսգենդերը բժշկական ոլորտում խնդիր չենք համարում, այսինքն սա հիվանդություն կամ խանգարում չի, բայց տրանսսեքսուալը արդեն հիվանդություն ա ու կարծեմ ICD-10 ( ՀՄԴ-հիվանդությունների միջազգային դասակարգում)-ում ընգրկված ա: Պլյուս ստեղ տարիքային ու դաստիրակման խնդիրներ կային, որոշակի տարիքում սխալ դաստիրակությունը կարա բերի խնդրի առաջացմանը: Մեկ էլ ստեղ սեռական կողմնորոշման հարց կար, այսինքն չնայած նրան, որ մարդ համարում ա, որ ինքը ունի այլ սեռ քան իրան ի ծնե տրվածը, բայց սեռական կողմնորոշումը խախտված չի: Հա, ու մեկ էլ, եթե ճիշտ եմ հիշում ասում էինք, որ մեկը ուզում ա սեռափոխություն անի, մյուսը չէ: Եթե հետաքրքիր ա կարամ փորփրեմ տետրերս, որ տեսնեք բժշկականում ոնց են սովորացնում :Դ :Դ Մենք սեքսալոգիա սովետական գրքերով ենք անցել, կարող ա աշխարհի մնացած մասերում հիմա ամեն ինչ այլ ա, բայց Հայաստանում սենց ա :Դ :Դ

Մի քիչ ազատ լինեմ՝ էդ մասին էլ կգրեմ։ Հա, մի խումբ էլ վիրահատվել ուզել/չուզելով է տարբերում էդ տերմինները։

Ստեղ սեռական կողմնորոշմանպահով էլ հետաքրքիր նյուանս կա, կգրեմ ;)

StrangeLittleGirl
28.03.2016, 13:03
Չնայած Ռուֆն ու Լիզը մասամբ պատասխանել են էս գրառմանը, բայց մի հատ էլ ես անդրադառնամ՝ պատասխանելով մենակ էն մասերին, որոնք չեն պատասխանվել:

Էս «հավասարապես»ի պահը չեմ հասկանում ո՞նց ա որոշվում։ Եթե մի աղջկա դուր են գալիս 4 աղջիկ ու 3 տղա, ուրեմն ինքը բիսեքսուալ չի՞, այլ լեզբի՞։ Իսկ եթե 3 աղջիկ ու 3 տղա, ուրեմն բիսեքսուա՞լ է։
Հոս, ստեղ դու տառակերություն ես անում ու անկապ թվերի հետևից ես ընկնում: Սովորաբար սենց հարցերին մարդն ինքն ա կարողանում պատասխանի, պետք չի, որ դու կողքից հաշվարկներ անես ու ուրիշի փոխարեն որոշես ինքը բի ա, թե լեզբի, թե հետերո:

Մեկ էլ մի հատ նուրբ պահ կա․ եթե համարյա բոլոր կանայք բնույթով բիսեքուալ են, ստացվում է, որ իրե՞նք են որոշում իրենց կողմնորոշումը։
Այսինքն՝ էն պնդումը, որ հոմոսեքսուալ ծնվում են, ոչ թե դառնում, էնքան էլ հիմնավոր չի, որտև «հոգով բիսեքսուալ» կանանց որոշ մասը, եթե կյանքը նենց դասավորվեց, որ իրենց մշտական ու միաժամանակ առաջին զուգընկերը տղամարդ է, ուրեմն հետերո են, եթե կին է՝ ուրեմն լեզբի են։ Ու, նաև, լեզբիների մեծ մասը, իրականում բիսեքուալ է, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով (անհաջող հարաբերություն տղամարդու հետ, լեզբի դառնալուն տրամադրող միջավայր(մտերիմ ընկերուհի-լեզբի օրինակ) և այլն) դառնում է (ներկայանում է) որպես լեզբի :)
Ստեղ սխալ տեղից ես սկսում. անում ես մի պնդում, որը գիտականորեն հիմնավորված չի: Ո՞վ ա ասում, որ բոլոր կանայք բնույթով բիսեքսուալ են: Ու ինչու՞ մենակ կանայք, ոչ տղամարդիկ: Իհարկե, իմ անձնական կարծիքն ա, որ ցանկացած անձ ծնվելու պահին ցանկացած սեռական կողմնորոշման պոտենցիալ ունի (ինչպես ցանկացած կենսաբանական սեռի պոտենցիալ ունի, ի դեպ), ու լիքը բարդ հանգամանքների փոխազդեցությամբ ձեռք ա բերում էս կամ էն կողմնորոշումը (ուշադիր. ձեռք ա բերում, ոչ թե ընտրում ա): Բայց սա իմ խիստ անձնական կարծիքն ա, ու եթե հարցնես՝ ինչ հանգամանքներ են, կասեմ՝ չգիտեմ: Դրանք կարան լինեն կենսաբանական, հոգեբանական, սոցիալական: Բայց որևէ բան չեմ ասում, որովհետև առայժմ որևէ նույնասեռականության որևէ պատճառ հայտնաբերված չի: Ու եթե ամեն ինչ էդքան պարզ լիներ, ոնց որ դու ես ներկայացնում, էսքան քննարկումներ չէին լինի էս թեմայով:

Էդ որ ասում եք չկա պրոպագանդա։ Քիթս կտրեմ թե չկա։ Էն օրը մի փաբում աչքիս դեմը բառի ստոյկայի մոտ 30ին մոտ մի աղջիկ մյուսին (հազիվ 19-20 տարեկան կլիներ) համոզում էր, որ «գուցե հավանե՞ս, արի փորձենք։ Ի՞նչ ունես կորցնելու»։ Մի 40 րոպե համոզեց, էս աղջնակն էլ էդ ընթացքում ահագին խմել էր, տենց միասին դուրս եկան փաբից։ Թե՞ էդ պրոպագանդա չի, ուղղակի մարդը որսի էր դուրս եկել, ու էդ օրը ձեռնունայն չվերադարձավ որսից)))

Էս մասին Ռուֆը շատ լավ պատասխանեց :) Ավելացնելու բան չունեմ:

StrangeLittleGirl
28.03.2016, 13:09
Ինչքան հիշում եմ, տրանսգենդերը բժշկական ոլորտում խնդիր չենք համարում, այսինքն սա հիվանդություն կամ խանգարում չի, բայց տրանսսեքսուալը արդեն հիվանդություն ա ու կարծեմ ICD-10 ( ՀՄԴ-հիվանդությունների միջազգային դասակարգում)-ում ընգրկված ա: Պլյուս ստեղ տարիքային ու դաստիրակման խնդիրներ կային, որոշակի տարիքում սխալ դաստիրակությունը կարա բերի խնդրի առաջացմանը: Մեկ էլ ստեղ սեռական կողմնորոշման հարց կար, այսինքն չնայած նրան, որ մարդ համարում ա, որ ինքը ունի այլ սեռ քան իրան ի ծնե տրվածը, բայց սեռական կողմնորոշումը խախտված չի: Հա, ու մեկ էլ, եթե ճիշտ եմ հիշում ասում էինք, որ մեկը ուզում ա սեռափոխություն անի, մյուսը չէ: Եթե հետաքրքիր ա կարամ փորփրեմ տետրերս, որ տեսնեք բժշկականում ոնց են սովորացնում :Դ :Դ Մենք սեքսալոգիա սովետական գրքերով ենք անցել, կարող ա աշխարհի մնացած մասերում հիմա ամեն ինչ այլ ա, բայց Հայաստանում սենց ա :Դ :Դ
Լիզ, ստեղ տերմինաբանական խնդիրներ են: ICD-10-ում տրանսսեքսուալ ա գրած F64 կոդի տակ.

A desire to live and be accepted as a member of the opposite sex, usually accompanied by a sense of discomfort with, or inappropriateness of, one's anatomic sex, and a wish to have surgery and hormonal treatment to make one's body as congruent as possible with one's preferred sex.

DSM-4-ում տրանսգենդեր ա էղել, բայց DSM-5-ից ընդհանրապես հանել են: ICD-11-ից էլ երևի կհանեն:

Տարիքային պահով տրանսսեքսուալության մասին ավելի շուտ կարա իմացվի, քան էս կամ էն սեռական կողմնորոշման, որովհետև առաջինը դրսևորվում ա ավելի փոքր տարիքից: Բայց պարտադիր չի: Կարա մարդ ամբողջ կյանքում ներսից տառապի, շուրջը ոչ ոք չիմանա դրա մասին:

StrangeLittleGirl
28.03.2016, 13:12
Մեկ էլ չէի նշել տրանսվեստիտների կամ դրեգերի (drag) մասին, չնայած շատերը տրանսվեստիտներին խառնում են տրանսգենդերների, բիսեքսուալների ու այլոց հետ: Տրանսվեստիտները նրանք են, ովքեր նախընտրում են հագնել հակառակ սեռի շորերը: Տրանսվեստիտը սեռական կողմնորոշում չի, ցանկացած կողմնորոշման մարդ կարող է տրանսվեստիտ լինել՝ այդ թվում նաև հետերոսեքսուալ:
Էս էլ վիրահատվել չուզեցողը (F64.1).

Dual-role transvestism

The wearing of clothes of the opposite sex for part of the individual's existence in order to enjoy the temporary experience of membership of the opposite sex, but without any desire for a more permanent sex change or associated surgical reassignment, and without sexual excitement accompanying the cross-dressing.

Էս էլ ֆետիշային տրանսվեստիզմը (F65.1).

The wearing of clothes of the opposite sex principally to obtain sexual excitement and to create the appearance of a person of the opposite sex. Fetishistic transvestism is distinguished from transsexual transvestism by its clear association with sexual arousal and the strong desire to remove the clothing once orgasm occurs and sexual arousal declines. It can occur as an earlier phase in the development of transsexualism.

Ռուֆուս
28.03.2016, 13:24
Հա, մի հատ էլ ավելացնեմ Քինսիի բիսեքսուալիզմի մասին, որ մարդկանց մեծ մասը բիսեքսուալ ա ծնվում ու մաքուր հետերոսեքսուալներն ու մաքուր հոմոսեքսուալները փոքրամասնություն են կազմում: Ըստ Քինսիի մարդիկ հիմնականում բիսեքսուալ են լինում ու իրենց մոտ սեռական նախընտրությունը հիմնականում մի սեռի նկատմամբ է լինում, բայց երբեմն նաև ունենում են սեռական ցանկություն մյուս սեռի նկատմամբ: Էս «երբեմն»-ը նույնպես հարաբերական ա, մարդիկ կան հաճախ են ունենում, մարդիկ էլ կան կյանքի ընթացքում մի անգամ կարող է ունենան: Օրինակը պարզեցնելու համար ենթադրենք, որ տղա է, ում հիմնականում դուր է գալիս աղջիկները, բայց երբեմն նաև սեռական ցանկություն է ունենում տղաների նկատմամբ: Սեռական ցանկություն ունենալը դեռ չի նշանակում, որ պետք ա սեռական հարաբերություն ունենա, ասենք սեր ասելուց առաջին բառը որ մտքներիդ գալիս է սեքսը չի էլի, կամ էլ նենց չի էլի որ բոլոր սիրուն աղջիկների հետ հարաբերվում եք: Էդ հակվածությունը սեփական սեռի նկատմամբ կարող է իրեն տարբեր ձևերով մանիֆեստացնի, ասենք ընկերությամբ ու մտերմությամբ ու ամբողջ կյանքի ընթացքում էդ մարդը կարող ա մենակ աղջիկների հետ քնի ու երբեք տղաների հետ չքնի:

Երբ մարդն ապրում է էնպիսի հասարկությունում, որտեղ այլ սեռական կողմնորոշում ունենալը դատապարտելի է, ինքը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձում է իր բիսեքսուալությունը թաքցնի: Էն որ հոմոֆոբների զգալի մասը վերջում պարզվում է, որ գեյ է կամ բիսեքսուալ, սրա հետևանքն է, մարդը չի կարողանում հաշտվել սեփական կողմնորոշման հետ ու ամեն կերպ փորձում է բոլորին ապացուցել, որ ինքը հետերոսեքսուալ է: Երբեմն մարդիկ չեն էլ գիտակցում իրենց իսկական կողմնորոշումը: Ասենք լիքը պատմություններ կան, որ հետերոսեքսուալ տղամարդը բանտ ա նստում ու հոմոսեքսուալ դուրս գալիս, ամենայն հավանականությամբ ինքը ի սկզբանե ոչ թե հետերոսեքսուալ ա եղել, այլ բիսեքսուալ, ու երբ որ հայտնվել է էնպիսի միջավայրում, որտեղ որ իր իսկական կողմնորոշումը մանիֆեստացվել է, նոր է հասկացել, թե ինքն ինչ կողմնորոշում ունի:

Բյուրն ու Լիզը սա երևի թե ավելի լավ կկարողանան բացատրել:

John
28.03.2016, 13:29
Հոս ջան, ասենք ինչու՞ ես մտածում, որ էդ աղջկան «փչացրին»: Իսկ մտքովդ չի անցնու/մ, որ կարող ա էդ աղջիկը բիսեքսուալ էր ու նախկինում սեռական հարաբերություն էր ունեցել ուրիշ աղջկա հետ, կամ էլ չէր ունեցել, բայց էդ խոսացնող աղջիկը մի այլ կարգի դուրն եկել էր ու ուզում էր հետը փորձել:

Չեմ սիրում անձնականացնել, բայց խոսքի դու լինեիր փաբում մի քիչ խմած նստած, մի հատ տղա մոտենար, թե արի իրար հետ քնենք, ինչքան էլ խմած լինեիր, չէիր համաձայնվի, չէ՞: Իսկ եթե դու ինքդ քո սեռական կողմնորոշումը գիտես ու կարողանում ես գիտակցել, որ քեզ տղերքը դուր չեն գալիս, ու ինչքան էլ քեզ առաջարկեն կենակցել, չես համաձայնվի, որովհետև նույն սեռը քեզ դուր չի գալիս, ինչու՞ ես մտածում, որ մյուսներն էնքան անխելք են կամ անգիտակից, որ չեն կարողանում էդ նույն որոշումը կայացնեն:

Լավ բաներ ես ասում, Ռուֆ, բայց, ի տարբերություն ինձ, որ հստակ գիտեմ իմ սեռական կողմնորոշումը, շատերը, հատկապես թինեյջերական տարիքում, ու հատկապես, երբ որ ոչ մի սեռի հետ որևէ հարաբերություն դեռ չեն ունեցել, կողմնորոշված չեն, ու այ ստեղ ա, որ կարող է էական դեր խաղալ էդ պրոպագանդա կոչվածը։
Հիմա ես ինչքան էլ խմած լինեմ ու կողքս Մադրիդի «Ռեալի» գովքը անեն ու համոզեն «Ռեալին» երկրպագել՝ դրանից ես չեմ սկսի «Ռեալին» երկրպագել, քանզի ես վաղուց կողմնորոշվել եմ, որ երկրպագում եմ Լոնդոնի «Չելսիին»։ Այ իսկ իմ կողքի նստած 19 տարեկան աղջիկը, ով նոր-նոր միայն սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել ու դեռ կողմնորոշված չի, թե որ թիմին երկրպագել, այ իր նկատմամբ էդ նույն իրավիճակը պրոպագանդայի դեր ա ունենում, ու որ 40 րոպե համոզեն, որ «պուպուշ ա «Ռեալը», «Բարսելոնան» քխ ա, տես Ռոնալդուն ինչ սիրուն գոլ խփեց» և այլն, ահագին մեծանում է հավանականությունը, որ ինքն էլ համակրանքով կլցվի «Ռեալի» նկատմամբ։

Ստեղ սխալ տեղից ես սկսում. անում ես մի պնդում, որը գիտականորեն հիմնավորված չի: Ո՞վ ա ասում, որ բոլոր կանայք բնույթով բիսեքսուալ են: Ու ինչու՞ մենակ կանայք, ոչ տղամարդիկ: :
Հա էլի, ո՞վ ա տենց բան ասել :D

Մեկ էլ մի հատ նուրբ պահ կա․ եթե համարյա բոլոր կանայք բնույթով բիսեքուալ են, ստացվում է, որ իրե՞նք են որոշում իրենց կողմնորոշումը։
Այսինքն՝ էն պնդումը, որ հոմոսեքսուալ ծնվում են, ոչ թե դառնում, էնքան էլ հիմնավոր չի, որտև «հոգով բիսեքսուալ» կանանց որոշ մասը, եթե կյանքը նենց դասավորվեց, որ իրենց մշտական ու միաժամանակ առաջին զուգընկերը տղամարդ է, ուրեմն հետերո են, եթե կին է՝ ուրեմն լեզբի են։

Ռուֆուս
28.03.2016, 13:38
Լավ բաներ ես ասում, Ռուֆ, բայց, ի տարբերություն ինձ, որ հստակ գիտեմ իմ սեռական կողմնորոշումը, շատերը, հատկապես թինեյջերական տարիքում, ու հատկապես, երբ որ ոչ մի սեռի հետ որևէ հարաբերություն դեռ չեն ունեցել, կողմնորոշված չեն, ու այ ստեղ ա, որ կարող է էական դեր խաղալ էդ պրոպագանդա կոչվածը։
Հիմա ես ինչքան էլ խմած լինեմ ու կողքս Մադրիդի «Ռեալի» գովքը անեն ու համոզեն «Ռեալին» երկրպագել՝ դրանից ես չեմ սկսի «Ռեալին» երկրպագել, քանզի ես վաղուց կողմնորոշվել եմ, որ երկրպագում եմ Լոնդոնի «Չելսիին»։ Այ իսկ իմ կողքի նստած 19 տարեկան աղջիկը, ով նոր-նոր միայն սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել ու դեռ կողմնորոշված չի, թե որ թիմին երկրպագել, այ իր նկատմամբ էդ նույն իրավիճակը պրոպագանդայի դեր ա ունենում, ու որ 40 րոպե համոզեն, որ «պուպուշ ա «Ռեալը», «Բարսելոնան» քխ ա, տես Ռոնալդուն ինչ սիրուն գոլ խփեց» և այլն, ահագին մեծանում է հավանականությունը, որ ինքն էլ համակրանքով կլցվի «Ռեալի» նկատմամբ։

Չէ, Հոս ջան, օրինակը մի տար ֆուտբոլի վրա, բնավ նույն բանը չի: Ֆուտբոլի թիմի նախընտրանքի հարց ա, կարող ա Չելսի սիրես, հետո մի անասուն մարզիչ գա, խաղացողներին էլ փոխեն, սկսեն անընդհատ պարտվել, դավադիտ լինես, անցնես ուրիշ թիմի: Բայց նույն ձևի էլ եթե մի աղջկա սիրես, բայց էդ աղջիկը քեզ դավաճանի, քեզանից բաժանվի, հո չե՞ս ասի, սաղ աղջիկները սենց են, հլը արի տղաների հետ բախտս փորձեմ:

Տարիքն էլ ստեղ կապ չունի, եթե 15-16 տարեկան լինեիր ու էլի մի տղա գար, առաջարկեր հետը քնեիր, էլի չէիր համաձայնվի, չէ՞: Ինչու՞ ես կարծում, որ սեռական կյանք չսկսած 15-16 տարեկան աղջիկը չի հասկանում, թե ինքը տղայի հետ ա ուզում քնել, թե՞ աղջկա: Ինչու՞ ես մտածում, որ աղջիկները էդքան թույլ են ու անխելք, որ չեն հասկանում, թե ում ու ինչ են ուզում:

StrangeLittleGirl
28.03.2016, 13:39
Լավ բաներ ես ասում, Ռուֆ, բայց, ի տարբերություն ինձ, որ հստակ գիտեմ իմ սեռական կողմնորոշումը, շատերը, հատկապես թինեյջերական տարիքում, ու հատկապես, երբ որ ոչ մի սեռի հետ որևէ հարաբերություն դեռ չեն ունեցել, կողմնորոշված չեն, ու այ ստեղ ա, որ կարող է էական դեր խաղալ էդ պրոպագանդա կոչվածը։
Հիմա ես ինչքան էլ խմած լինեմ ու կողքս Մադրիդի «Ռեալի» գովքը անեն ու համոզեն «Ռեալին» երկրպագել՝ դրանից ես չեմ սկսի «Ռեալին» երկրպագել, քանզի ես վաղուց կողմնորոշվել եմ, որ երկրպագում եմ Լոնդոնի «Չելսիին»։ Այ իսկ իմ կողքի նստած 19 տարեկան աղջիկը, ով նոր-նոր միայն սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել ու դեռ կողմնորոշված չի, թե որ թիմին երկրպագել, այ իր նկատմամբ էդ նույն իրավիճակը պրոպագանդայի դեր ա ունենում, ու որ 40 րոպե համոզեն, որ «պուպուշ ա «Ռեալը», «Բարսելոնան» քխ ա, տես Ռոնալդուն ինչ սիրուն գոլ խփեց» և այլն, ահագին մեծանում է հավանականությունը, որ ինքն էլ համակրանքով կլցվի «Ռեալի» նկատմամբ։

Հա էլի, ո՞վ ա տենց բան ասել :D
Հոս, սեռական կողմնորոշման ձևավորումն առաջին սեռական փորձով չի լինում: Դու ճաշակը համեմատում ես սեռական կողմնորոշման հետ: Վերջինս ճաշակ չի, չեն ընտրում, չեն որոշում: Դու կարաս պրոպագանդայով համոզես որ թիմին երկրպագել, որին՝ չէ: Բայց պրոպագանդայով չես կարող որևէ մեկին հոմոսեքսուալ սարքել: Մաքսիմում էդ մարդը մի անգամ հոմոսեքսուալ փորձ կունենա, դուրը չի գա, էլ չի ունենա: Ու եթե պրոպագանդայի հարց լինել, էդ դեպքում պիտի հեշտ լիներ նաև իրանց հետերոսեքսուալ դարձնելը, չէ՞: Ու ընդհանրապես մի հասարակության մեջ, որտեղ հոմոսեքսուալները հալածվում ու ճնշումների են ենթարկում, ինչու՞ մեկը պիտի ընտրի հոմոսեքսուալ լինել:

Իսկ տասնինը տարեկանը, ի դեպ, չափահաս մարդ ա ու պատասխանատու ա իր գործողությունների համար:

John
28.03.2016, 13:48
Չէ, Հոս ջան, օրինակը մի տար ֆուտբոլի վրա, բնավ նույն բանը չի: Ֆուտբոլի թիմի նախընտրանքի հարց ա, կարող ա Չելսի սիրես, հետո մի անասուն մարզիչ գա, խաղացողներին էլ փոխեն, սկսեն անընդհատ պարտվել, դավադիտ լինես, անցնես ուրիշ թիմի: Բայց նույն ձևի էլ եթե մի աղջկա սիրես, բայց էդ աղջիկը քեզ դավաճանի, քեզանից բաժանվի, հո չե՞ս ասի, սաղ աղջիկները սենց են, հլը արի տղաների հետ բախտս փորձեմ:

Տարիքն էլ ստեղ կապ չունի, եթե 15-16 տարեկան լինեիր ու էլի մի տղա գար, առաջարկեր հետը քնեիր, էլի չէիր համաձայնվի, չէ՞: Ինչու՞ ես կարծում, որ սեռական կյանք չսկսած 15-16 տարեկան աղջիկը չի հասկանում, թե ինքը տղայի հետ ա ուզում քնել, թե՞ աղջկա:
Ռուֆ ջան, հավատա, լիքը առիթներ էղել են «Չելսիից» հիասթափվելու, լիքը ավելի ուժեղ թիմեր կան, բայց ես այլ թիմի չեմ երկրպագում։
Լավ, եթե պնդում ես, որ 15-16 տարեկանում արդեն բոլորը կողմնորոշված են, հարց չկա, ճիշտ ես ասում։ Բայց սկսած թեմայի առաջին գրառման մեջ նշված պատմությունից, էլի տասնյակ հազարավոր դեպքեր կլինեն, որ մարդիկ ավելի ուշ են կողմնորոշվում։ Ու եթե դու պնդում ես, որ կողքի կարծիքները, օրինակները, համոզողները ոչ մի դեր չեն խաղում կողմնորոշվելու հարցում՝ թույլ տուր չհամաձայնել ու էսքանով սահմանափակվել ;)

Ինչու՞ ես մտածում, որ աղջիկները էդքան թույլ են ու անխելք, որ չեն հասկանում, թե ում ու ինչ են ուզում:
Թույլն ու անխելքը չգիտեմ, այ իսկ հասկանալը, թե ինչ են ուզում․․․ :D

Նաիրուհի
28.03.2016, 13:57
Լավ, եթե պնդում ես, որ 15-16 տարեկանում արդեն բոլորը կողմնորոշված են, հարց չկա, ճիշտ ես ասում։ Բայց սկսած թեմայի առաջին գրառման մեջ նշված պատմությունից, էլի տասնյակ հազարավոր դեպքեր կլինեն, որ մարդիկ ավելի ուշ են կողմնորոշվում։ Ու եթե դու պնդում ես, որ կողքի կարծիքները, օրինակները, համոզողները ոչ մի դեր չեն խաղում կողմնորոշվելու հարցում՝ թույլ տուր չհամաձայնել ու էսքանով սահմանափակվել ;)

Հոս, առաջին պատմությունը ոչ մի կապ չունի սեռական կողմնորոշման հետ։ Սեռական ինքնությունը լրիվ ուրիշ բան է, ու մարդիկ ավելի դժվար են դա բարձրաձայնում, հատկապես երբ իրենց շրջապատը, ընտանիքը դրան վատ են նայում։
Տրանսգենդերը ևս կարող է լինել հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ կամ այլ կողմնորոշման։

Ընդ որում, տրանսգենդերների պարագայում հաշվի են առնում ոչ թե կենսաբանական սեռը, այլ գենդերային ինքնությունը։ Տրանսգենդեր կինը (կենսաբանորեն տղամարդ) եթե սիրում է տղամարդկանց, ուրեմն հետերոսեքսուալ է, ոչ թե գեյ։ Եթե սիրում է աղջիկներին, ուրեմն լեսբի է, ոչ թե հետերոսեքսուալ։

StrangeLittleGirl
28.03.2016, 14:00
Ռուֆ ջան, հավատա, լիքը առիթներ էղել են «Չելսիից» հիասթափվելու, լիքը ավելի ուժեղ թիմեր կան, բայց ես այլ թիմի չեմ երկրպագում։
Լավ, եթե պնդում ես, որ 15-16 տարեկանում արդեն բոլորը կողմնորոշված են, հարց չկա, ճիշտ ես ասում։ Բայց սկսած թեմայի առաջին գրառման մեջ նշված պատմությունից, էլի տասնյակ հազարավոր դեպքեր կլինեն, որ մարդիկ ավելի ուշ են կողմնորոշվում։ Ու եթե դու պնդում ես, որ կողքի կարծիքները, օրինակները, համոզողները ոչ մի դեր չեն խաղում կողմնորոշվելու հարցում՝ թույլ տուր չհամաձայնել ու էսքանով սահմանափակվել ;)

Հոս, իհարկե կողքից կարծիքներն ու խորհուրդները շատ կարևոր են, որպեսզի մարդը վերջապես հասկանա՝ ինքն ով է: Բայց հավատա, եթե մեկը հետերոսեքսուալ է, կողքից ինչքան ուզում են, համոզեն, ինքը հոմոսեքսուալ չի դառնա (նորից օրինակը քեզ վրա. չե՞ս դառնա, չէ՞): Տասնհինգ-տասնվեց տարեկանը շատ բարդ տարիք ա, ու անգամ հետագա կյանքում հետերոսեքսուալ մարդիկ էդ տարիքում լիքը հոմոսեքսուալ ֆանտազիաներ են ունենում: Ու սեռական կողմնորոշումը մասնագիտություն չի, բան չի, որ սկսես մտածել՝ ինչ ես ուզում, վերլուծես, որոշես: Շատ ավելի բարդ բան ա, մարդիկ տարիներով ամուսնացած լինելուց հետո մեկ էլ հասկանում են, որ հոմոսեքսուալ են: Իսկ թե ինչու ավելի շուտ դա տեղի չի ունենում, ապա հիմնական պատճառը հասարակությունն ա ու իրա գործադրած ճնշումը: Հասարակությունը սպասում ա, որ պիտի ամուսնանաս, ընտանիք, տուն-տեղ դնես, էրեխեք ունենաս և այլն:

Ես կարող եմ երկու դեպք պատմել, թե ինչ վատ հետևանքների կարա բերի ինքնաճանաչման բացակայությունը: Մեկը մի տղա է, քսանհինգ-քսանվեց տարեկան: Փոքր հասակում գենդերային ինքնության խնդիրներ է ունեցել: Նախընտրել է երկար մազեր, կանացի շորեր, աղջիկների հետ է ընկերություն արել: Հետո քանի որ շրջապատում սկսել են ձեռ առնել, ինքն իրեն համոզել է, որ ինքը տղամարդ է, սկսել տղամարդավարի պահել: Բայց արդյունքում մի քանի ընկերուհի ա ունեցել, որոնցից ոչ մեկի հետ չի քնել: Դրանից հետո մի աղջկանից հետո մյուսի հետևից ա վազում, հրաժարվում հարաբերություն սկսելուց: Ձեռի հետ էլ դեպրեսիայից ա բուժվում: Ու այ սենց մոլորված ապրում ա: Կարծում եմ՝ սրա փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե մեկը կողքից ասեր՝ գիտես, եթե գենդերային ինքնության խնդիր ունես, ավելի լավ ա՝ ընդունի, համ քեզ լավ կլինի, համ շրջապատիդ: Ու սա դարձավ պրոպագանդա՞:

Մի ուրիշ պատմություն էլ Փաթի Սմիթի ինքնակենսագրական «Պարզապես երեխաներ» գրքում եմ կարդացել: Փաթին մի քանի տարի մի տղամարդու հետ ա ապրել: Երբ հանդիպել են, էդ տղամարդու մտքով էլ չի անցել, որ ինքը կարող ա գեյ լինի: Բայց որոշ ժամանակ անց դա հասկացել ա: Ու չնայած դրան, Փաթիին չի թողել: Ինքն անընդհատ գնում էր իր տղամարդկանց մոտ, հետ գալիս, Փաթիին ասում՝ ես քեզ սիրում եմ: Գիտե՞ս ինչ բարդ ա կնոջ համար էդպիսի տղամարդու հետ լինելը: Նորից. շատ ավելի լավ կլիներ, որ կողքից մեկը «պրոպագանդա» աներ, ասեր՝ եթե գեյ ես, ավելի լավ ա՝ Փաթիին հանգիստ թողնես, գնաս քո կյանքով: Ինչը, ի դեպ, ի վերջո արեց:

John
28.03.2016, 14:00
Հոս, առաջին պատմությունը ոչ մի կապ չունի սեռական կողմնորոշման հետ։ Սեռական ինքնությունը լրիվ ուրիշ բան է, ու մարդիկ ավելի դժվար են դա բարձրաձայնում, հատկապես երբ իրենց շրջապատը, ընտանիքը դրան վատ են նայում։
Տրանսգենդերը ևս կարող է լինել հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ կամ այլ կողմնորոշման։

Ընդ որում, տրանսգենդերների պարագայում հաշվի են առնում ոչ թե կենսաբանական սեռը, այլ գենդերային ինքնությունը։ Տրանսգենդեր կինը (կենսաբանորեն տղամարդ) եթե սիրում է տղամարդկանց, ուրեմն հետերոսեքսուալ է, ոչ թե գեյ։ Եթե սիրում է աղջիկներին, ուրեմն լեսբի է, ոչ թե հետերոսեքսուալ։
էս ինչ խառն ա․․․ Ստացվում է, որ էդ պատմության հերոսը, չնայած որ թրաշով, առնական տղամարդու տեսք ուներ մինչև սեռափոխությունը, այնուամենայնիվ լեզբի՞ էր․․․

Ռուֆուս
28.03.2016, 14:06
Ռուֆ ջան, հավատա, լիքը առիթներ էղել են «Չելսիից» հիասթափվելու, լիքը ավելի ուժեղ թիմեր կան, բայց ես այլ թիմի չեմ երկրպագում։
Լավ, եթե պնդում ես, որ 15-16 տարեկանում արդեն բոլորը կողմնորոշված են, հարց չկա, ճիշտ ես ասում։ Բայց սկսած թեմայի առաջին գրառման մեջ նշված պատմությունից, էլի տասնյակ հազարավոր դեպքեր կլինեն, որ մարդիկ ավելի ուշ են կողմնորոշվում։ Ու եթե դու պնդում ես, որ կողքի կարծիքները, օրինակները, համոզողները ոչ մի դեր չեն խաղում կողմնորոշվելու հարցում՝ թույլ տուր չհամաձայնել ու էսքանով սահմանափակվել ;)

Լավ, ուրիշ հարց տամ, քո կարծիքով ավելի մարդկային ա, որ մարդը ամբողջ կյանքը տառապի, դեպրեսիաների մեջ լինի ու շարժվի հասարակության պարտադրած նորմերո՞վ, թե՞ թքած ունենա հասարակական կարծիքի վրա ու ապրի նենց, ոնց որ իրեն է դուր գալիս: Ասենք առաջին գրառման հերոսը ժամանակին լավ էլ առնական տղամարդ էր, պատերազմի մասնակից, կնիկ երեխա ուներ, բայց ինքը դեպրեսիաների մեջ էր, որովհետև ինքը չէր կարող ապրել էն կյանքով, ինչը որ հասարակությունն էր իրենից պահանջում: Ավելի լավ չի՞, որ հիմա կին է ու հիմա ապրում ա նենց, ոնց որ ինքն էր ուզում ապրել:

Կամ էլ մեր հալալ կաթնակեր Քիմ Քարտաշյանի խորթ հերը՝ Բրուս Ջենները, առնական տղամարդ էր, օլիմպիական ոսկի մեդալ ուներ, կին, երեխեք, բայց 60 տարեկան հասակում նոր ինքը համակերպվեց նրա հետ, որ ինքն իրեն ավելի շատ կին է զգում ու ուզում է կին դառնալ ու Բրուսից դարձավ Քեյթլին ու հիմա երջանիկ ապրում ա:

StrangeLittleGirl
28.03.2016, 14:07
էս ինչ խառն ա․․․ Ստացվում է, որ էդ պատմության հերոսը, չնայած որ թրաշով, առնական տղամարդու տեսք ուներ մինչև սեռափոխությունը, այնուամենայնիվ լեզբի՞ էր․․․
Դաս կենսաբանական սեռի ու գենդերային ինքնության մասին
Երբ մարդը ծնվում ա, ինքը ունենում ա կա՛մ արական, կա՛մ իգական կենսաբանական սեռ (պարզության համար ինտերսեքսի և X0 դեպքերի մասին չենք խոսում), այսինքն՝ լինում ա XY կամ XX, ունենում կա՛մ տղայի, կա՛մ աղջկա սեռական օրգաններ: Սա մաքուր կենսաբանական սեռն ա: Երբ երեխան մեծանում ա, կենսաբանական սեռին միանում ա նաև սոցիալ-հոգեբանական սեռը, սեռի ինքնագիտակցումը: Աղջիկները սկսում են տիկնիկներով խաղալ, թիթիզ շորեր հագնել ու թիթիզ բաներ անել, տղաները՝ մեքենաներով խաղալ, կռիվ-կռիվ խաղալ և այլն (իհարկե, սա էլ միանշանակ չի, բայց սա երկրորդ-երրորդ դասին): Ու հանկարծ պատահում ա արական սեռական օրգաններով մի երեխա, որն ուզում ա տիկնիկներով խաղալ ու թիթիզ շորեր հագնել: Կռիվ-կռիվն իրան չի հետաքրքրում: Երբ մեծանում ա, զգում ա, որ էդ արական սեռական օրգաններն իր վրա ավելորդ են: Ինքը ներքուստ իրան կին ա զգում, ուզում ա կնոջ պես ապրի, ոչ թե տղամարդու: Բայց ինքը բանտարկված ա տղամարդու մարմնում: Ստացվում ա, որ ինքը կենսաբանորեն տղամարդ ա, հոգեբանորեն՝ կին: Այ թեմայի առաջին գրառումը սրա մասին էր:

Գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը տարբեր բաներ են: Գենդերային ինքնությունն էն ա, թե ինչ սեռի ա մարդ ինքն իրեն ընկալում, իսկ սեռական կողմնորոշումը՝ թե ում հետ ա ուզում սեքս անել:

John
28.03.2016, 14:29
Լավ, ուրիշ հարց տամ, քո կարծիքով ավելի մարդկային ա, որ մարդը ամբողջ կյանքը տառապի, դեպրեսիաների մեջ լինի ու շարժվի հասարակության պարտադրած նորմերո՞վ, թե՞ թքած ունենա հասարակական կարծիքի վրա ու ապրի նենց, ոնց որ իրեն է դուր գալիս: Ասենք առաջին գրառման հերոսը ժամանակին լավ էլ առնական տղամարդ էր, պատերազմի մասնակից, կնիկ երեխա ուներ, բայց ինքը դեպրեսիաների մեջ էր, որովհետև ինքը չէր կարող ապրել էն կյանքով, ինչը որ հասարակությունն էր իրենից պահանջում: Ավելի լավ չի՞, որ հիմա կին է ու հիմա ապրում ա նենց, ոնց որ ինքն էր ուզում ապրել:

Կամ էլ մեր հալալ կաթնակեր Քիմ Քարտաշյանի խորթ հերը՝ Բրուս Ջենները, առնական տղամարդ էր, օլիմպիական ոսկի մեդալ ուներ, կին, երեխեք, բայց 60 տարեկան հասակում նոր ինքը համակերպվեց նրա հետ, որ ինքն իրեն ավելի շատ կին է զգում ու ուզում է կին դառնալ ու Բրուսից դարձավ Քեյթլին ու հիմա երջանիկ ապրում ա:

Ռուֆ ջան, ճիշտ բաներ ես ասում, բայց ես ե՞րբ եմ քո ասածի հակառակը պնդել։ Եթե զուտ ուզում էիր ինձ հարցնել, ու, մեջբերածդ գրառումը կապ չուներ․ պատասխանեմ հարցիդ․ ինձ համար առաջնայինը մարդն է, ոչ թե հասարակությունը։ Այսինքն՝ անձնական հարցերը մարդը պետք է որոշի ինքն իր համար, ոչ թե հասարակության համար։

ivy
28.03.2016, 14:30
Երբ մարդը ծնվում ա, ինքը ունենում ա կա՛մ արական, կա՛մ իգական կենսաբանական սեռ

Բյուր, բայց լինում է նաև, որ ծնվելիս կենսաբանական սեռը հստակ չի. շատ չեն դեպքերը, բայց էդ էլ կա։

Նաիրուհի
28.03.2016, 14:35
Բյուր, բայց լինում է նաև, որ ծնվելիս կենսաբանական սեռը հստակ չի. շատ չեն դեպքերը, բայց էդ էլ կա։

Դե դրա համար էլ Բյուրը նշել էր, որ պարզության համար էդ դեպքերը հանում ենք :)

Աթեիստ
28.03.2016, 14:50
Ռուֆ ջան, ճիշտ բաներ ես ասում, բայց ես ե՞րբ եմ քո ասածի հակառակը պնդել։ Եթե զուտ ուզում էիր ինձ հարցնել, ու, մեջբերածդ գրառումը կապ չուներ․ պատասխանեմ հարցիդ․ ինձ համար առաջնայինը մարդն է, ոչ թե հասարակությունը։ Այսինքն՝ անձնական հարցերը մարդը պետք է որոշի ինքն իր համար, ոչ թե հասարակության համար։

Դե մարդն ինքն իր համար պարզում ա, բայց պարզվում ա ինքը նենց երկրում ա ապրում, որ իրա պարզածի համար մահ ա հասնում։
Այս ստեղ են պետք էսքան քննարկումները, փողոցում երթերն ու այլ դրսևորումները։ Շատերը տենց բան են տենում, ու իսկական պատճառը հասկանալու փոխարեն ասում են, ինչ անում եք, ձեր համար, ձեր տանն արեք, խի՞ եք ընկել փողոցները, «պրոպագանդում», մեր երեխեքին փչացնում։

Մեր նման (ու շատ ավելի հետամնաց) երկրներում պետք են էս շարժումները, երթերը, ելույթները, մինչև որ հասարակության մեծ մասը հասկանա, որ իրանց դա ոչ մի կերպ չի վերաբերում, իրանք չպտի դրա համար էս մարդկանց զրկեն էն իրավունքներից, որոնք տեսականորեն բոլորը պտի ունենան։

Ռուֆուս
28.03.2016, 15:26
Մեկ էլ կբացատրե՞ք քուիրն ինչ ա, իմ իմանալով դա գեյի հոմանիշն ա, բայց էս վերջերս քուիրը որպես առանձին սեռական կողմնորոշում են օգտագործում:

StrangeLittleGirl
28.03.2016, 15:35
Մեկ էլ կբացատրե՞ք քուիրն ինչ ա, իմ իմանալով դա գեյի հոմանիշն ա, բայց էս վերջերս քուիրը որպես առանձին սեռական կողմնորոշում են օգտագործում:
Իմ հասկանալով՝ բոլոր նրանք, ովքեր ԼԳԲՏԻ դասակարգման մեջ չեն մտնում, բայց ոչ էլ սեռական (ինքնա)կողմնորոշման ավանդական պատկերացումների մեջ են մտնում:

Ruby Rue
28.03.2016, 15:37
Մեկ էլ կբացատրե՞ք քուիրն ինչ ա, իմ իմանալով դա գեյի հոմանիշն ա, բայց էս վերջերս քուիրը որպես առանձին սեռական կողմնորոշում են օգտագործում:

Կարծեմ` ով չի տեղավորվում մնացած կատեգորիաներում (գեյ, լեսբի, տրանս) իրենց քուիր են ասում: Բայց դա նաև ընդհանուր տերմին ա, որ բոլոր ոչ հետերոսեքսուալ ու ոչ սիսգենդեր մարդկանց ասում են: Ուղղակի ես մի այլ կարգի չեմ սիրում էս տերմինը` մինչև վերջերս էդ բառը վատ իմաստով տարօրինակ էր նշանակում: Ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին որպես վիրավորական բառ են դա ասել, բայց հիմա նեյտրալ կամ պոզիտիվ իմաստ ունի:

Նաիրուհի
28.03.2016, 15:49
Մեկ էլ կբացատրե՞ք քուիրն ինչ ա, իմ իմանալով դա գեյի հոմանիշն ա, բայց էս վերջերս քուիրը որպես առանձին սեռական կողմնորոշում են օգտագործում:

Ես ինչքան գիտեմ՝ ոչ թե էն մարդիկ են, որ չեն մտնում մյուս դասակարգումների մեջ, այլ չեն ուզում իրենց նույնականացնել որևէ կատեգորիայի հետ։ Այսինքն՝ գեյ է, բայց չի ուզում իրեն սահմանափակել էդ տերմինով, տրանս* է, բայց չի ուզում լինել նենց, ոնց սովորաբար ակնկալում են էդ խմբի մարդկանցից։
Ես էլ էդ բառը չեմ սիրում, բայց դե լիքը մարդիկ իրենց քուիր են համարում, ես էլ որ պանսեքսուալիզմի մասին չիմանայի, ինձ կարող է տեղավորեի էդ բառի տակ, որովհետև մյուս բոլոր տերմիններն ինձ համար լիովին չէին արտահայտում էն, ինչը ես զգում էի։

Տրիբուն
28.03.2016, 15:58
Էն էլ ծիտ հայ :))

Նենց, ձեռի հետ ․․․ ասիական որոշ երկրնեում ladyboy-երը շատ ավելի սիրուն ու կանացի են, քան հենց աղջիկները։ Բոյով, ուղիղ սիրուն ոտքերով, ձիգ կրծքով, շատ նուրբ դիմագծերով։ Եթե աչքդ սովոր չի, կամ բանից բեխաբար ես, շատ հանգիստ կարաս շշկռվես։

Տրիբուն
28.03.2016, 16:04
Ու իմ վրա մի այլ կարգի ազդում են էս դասակարգումները ․․․ ասենք ի՞նչ պարտադիր ա մարդկանց տեղավորել կոնկրետ դարակներում ու վրաները կառտոչկեք կպցնել - տրանս, գեյ, հետերո, քուիր, քուիր թողիր, և այլն ․․․ Ի՞նչ ա դա տալիս։ Ասենք, եթե հասարակությունը հստակ ըմբռնում ա, որ բացի տղա-աղջիկ պարզ բաժանումից այլ դրսևոումներ էլ կան, ու դրան շատ նորմալ ա վերաբերվում, պարտադիր պիտի բոլորը անուն ունենա՞ն ու սաղ պիտի իմանա՞ն դրա մասին։

Նաիրուհի
28.03.2016, 16:07
Նենց, ձեռի հետ ․․․ ասիական որոշ երկրնեում ladyboy-երը շատ ավելի սիրուն ու կանացի են, քան հենց աղջիկները։ Բոյով, ուղիղ սիրուն ոտքերով, ձիգ կրծքով, շատ նուրբ դիմագծերով։ Եթե աչքդ սովոր չի, կամ բանից բեխաբար ես, շատ հանգիստ կարաս շշկռվես։

Ով Թաիլանդում եղել է, նույն բանը կասի։ Մեկն անգամ պատմում էր, որ լեզու չեն իմացել, ձեռով-ոտով բացատրվելով տարել են հյուրանոց, հետո շոկի մեջ ընկել, վերջում էլ իրենք իրենց մխիթարելու համար ուղարկել են իրենց ընկերներից մեկի համարը, թե՝ ծիտ ենք ուղարկում մոտդ։

Ինձ բացում է էդ պատմության վերջին տեսարանը պատկերացնելը։ Մեր հայրենակից խեղճ երիտասարդը երկու րոպե անցած մայկա-տռուսիկով գոռալով վազում է հյուրանոցի միջանցքով։

Շինարար
28.03.2016, 16:09
Ու իմ վրա մի այլ կարգի ազդում են էս դասակարգումները ․․․ ասենք ի՞նչ պարտադիր ա մարդկանց տեղավորել կոնկրետ դարակներում ու վրաները կառտոչկեք կպցնել - տրանս, գեյ, հետերո, քուիր, քուիր թողիր, և այլն ․․․ Ի՞նչ ա դա տալիս։ Ասենք, եթե հասարակությունը հստակ ըմբռնում ա, որ բացի տղա-աղջիկ պարզ բաժանումից այլ դրսևոումներ էլ կան, ու դրան շատ նորմալ ա վերաբերվում, պարտադիր պիտի բոլորը անուն ունենա՞ն ու սաղ պիտի իմանա՞ն դրա մասին։

մարդիկ սիրում են լեյբլներ

StrangeLittleGirl
28.03.2016, 16:11
Ու իմ վրա մի այլ կարգի ազդում են էս դասակարգումները ․․․ ասենք ի՞նչ պարտադիր ա մարդկանց տեղավորել կոնկրետ դարակներում ու վրաները կառտոչկեք կպցնել - տրանս, գեյ, հետերո, քուիր, քուիր թողիր, և այլն ․․․ Ի՞նչ ա դա տալիս։ Ասենք, եթե հասարակությունը հստակ ըմբռնում ա, որ բացի տղա-աղջիկ պարզ բաժանումից այլ դրսևոումներ էլ կան, ու դրան շատ նորմալ ա վերաբերվում, պարտադիր պիտի բոլորը անուն ունենա՞ն ու սաղ պիտի իմանա՞ն դրա մասին։
Ընդհանուր համաձայն եմ, բայց երբ պայքարում ես կոնկրետ խմբի իրավունքների համար, պետք ա խմբին անուն տալ: Ասենք, ոնց որ պայքարում են կանանց կամ հաշմանդամություն ունեցողների կամ հոգեկան հիվանդների իրավունքների համար: Ուղղակի կարծում եմ՝ արժե տառերը շատացնելու փոխարեն քչացնել ու մի անուն տալ ամբողջ խմբին: Էդպես ոչ ոք, հուսով եմ, չի նեղանա:

Տրիբուն
28.03.2016, 16:17

Այ սրա հետ համաձայն եմ։ Թե չէ, մինչև հասա էս թեմայի վերջին գրառմանը, հինգ անգամ առաջ ու հետ արեցի, որ հասկանամ ով ով ա, երեք անգամ էլ գուգլն օգնեց։ :D Լուրջ, էլի ծայրահեղացման հոտ ա գալիս, որը ցանկացած հարցում խանգարում ա։

Ասենք, ես գեյ եմ, բայց սիրում եմ միայն թրաշած մարմինները (ոռ չասենք, ամոթ ա) ու ես նեղվում եմ, որ ինձ ուղղակի գեյ են ասում։ Ես trash-gay եմ, կարճ` TG։

Ռուֆուս
28.03.2016, 16:17
Ու իմ վրա մի այլ կարգի ազդում են էս դասակարգումները ․․․ ասենք ի՞նչ պարտադիր ա մարդկանց տեղավորել կոնկրետ դարակներում ու վրաները կառտոչկեք կպցնել - տրանս, գեյ, հետերո, քուիր, քուիր թողիր, և այլն ․․․ Ի՞նչ ա դա տալիս։ Ասենք, եթե հասարակությունը հստակ ըմբռնում ա, որ բացի տղա-աղջիկ պարզ բաժանումից այլ դրսևոումներ էլ կան, ու դրան շատ նորմալ ա վերաբերվում, պարտադիր պիտի բոլորը անուն ունենա՞ն ու սաղ պիտի իմանա՞ն դրա մասին։
Տրիբուն ձյա, համաձայն եմ, կարևորը թող մարդը մարդ լինի, մնացած ամեն ինչը երկրորդական ա։ Էս թեման ինչ-որ տեղ ուսուցողական ա, սերունդ ենք կրթում, էն ինչը որ դպրոցներում ու ընտանիքներում պիտի բացատրվեր ու քննարկվեր, բայց չի բացատրվել, թող ստեղ քննարկվի, որ ջահելներն իմանան որն ինչ ա։ :))

Տրիբուն
28.03.2016, 16:23

Ապեր, ինձ թվում ա հատուկ շշկռացնում եք, ոչ թե սովորացնում ․․․ ինտերսեքս, տրանսսեքս, տրանսգենդեր, ասեքս, պանսեքս ․․․․ Էս լու՞րջ ա։ Ես հազար տոկոս համոզված եմ, որ էտ մարդկանց հարցնեք, իրանք էլ իրանց չեն կարա դասակարգեն, թե ինչ են, ու երևի նույնիսկ կվիրավորվեն, որ փորձ ա արվում իրանց դասակարգել։ Ես օրինակ կվիրավորվեի։

Աթեիստ
28.03.2016, 16:26
Իսկ ես կողմ եմ դասակարգմանը։ Ամեն մեկը մյուսից տարբեր ա։ Ոնց որ հասարակ բուսակերն ու վեգանը։ Չհասկացողի համար դրանք շատ մոտ են, բայց իրանք հո տեսնում են, զգում են էդ տարբերությունը։ Կա էդ տարբերությունը։ Ու անուն դնելը պիտակելու, վիրավորելու համար չի, այլ հասկանալու։
Մնում էր ձախլիկները նեղանային ձախլիկ կոչվելուց։

Շինարար
28.03.2016, 16:31

Ինձ թվում ա՝ Տրիբունը չէր նեղանում:

StrangeLittleGirl
28.03.2016, 16:32
Իսկ ես կողմ եմ դասակարգմանը։ Ամեն մեկը մյուսից տարբեր ա։ Ոնց որ հասարակ բուսակերն ու վեգանը։ Չհասկացողի համար դրանք շատ մոտ են, բայց իրանք հո տեսնում են, զգում են էդ տարբերությունը։ Կա էդ տարբերությունը։ Ու անուն դնելը պիտակելու, վիրավորելու համար չի, այլ հասկանալու։
Մնում էր ձախլիկները նեղանային ձախլիկ կոչվելուց։
Արտ, ինձ թվում ա՝ շատ քչերն են, որ կարան հստակ որևէ տառի տակ տեղավորվեն: Ու ինչքան մանրացնես, էնքան մանրանալու տեղ կլինի: Անգամ ձախլիկությունն էդքան հստակ չի սահմանվում: Շատ քիչ են մաքուր աջլիկ ու ձախլիկները:

Տրիբուն
28.03.2016, 16:34

Դե դու ԼԳԲՏԻՔ ասա, ԼԳԲՏ-ի փոխարեն։ Կարաս մի երկու տառ էլ քո կողմից վերջում ավելացնես :D Ես ԼԳԲՏ-ի վրա կանգնելու եմ։

Ու նենց, բոլորին հիշեցնեմ, որ թեման համայնքի ու իրավունքների մասին ա։ Եթե դուք ուզում եք համայնքներն ըստ տառերի բաժանենք ու ու ամեն տառի իրավունքներն առանձին քննարկեք, պաժալիստա, ես դեմ չեմ։ Որ քարկապ ընկնեք, ձեն կտաք։

Տրիբուն
28.03.2016, 16:36
Արտ, ինձ թվում ա՝ շատ քչերն են, որ կարան հստակ որևէ տառի տակ տեղավորվեն: Ու ինչքան մանրացնես, էնքան մանրանալու տեղ կլինի: Անգամ ձախլիկությունն էդքան հստակ չի սահմանվում: Շատ քիչ են մաքուր աջլիկ ու ձախլիկները:

Արա, դե Յոհին խելոք ա էլի, հո զոռով չի։ :good

Ջանիկ, միայն դու ինձ հասկացառ։

Նաիրուհի
28.03.2016, 16:37
Սկզբի համար տառերի/տերմինների շատությունը շփոթեցնում է, բայց կարծում եմ՝ անսովորությունից է։ Թեման համեմատաբար նոր է, քիչ քննարկված ու ուսումնասիրված, շատերի համար լեսբիից ու գեյից էնկողմ բան չկա, մեկի համար էլ տրանսն է արդեն ծանոթ, ավելի քիչ մասը գիտի նաև ինտերսեքս մարդկանց մասին։

Բայց փաստն են է, որ էդ մարդիկ կան։ Բացի քուիրից, որն ավելի շատ ընդհանրական տերմին է, մյուս բոլորը բավական հստակ ձևակերպումներ ունեն, մեծ ընդհանրություններով մարդիկ են էդ խմբերում ու տերմինների տակ։ Այ, Տրիբուն ձյայի նման դասակարգվել չսիրողները քուիր են ։Դ մյուսները՝ ինչ իրենք կան։

Մենք բոլորս երկար ժամանակ հետերոնորմատիվ հասարակությունում ենք ապրել, սովոր ենք հնարավորինս պարզ դասակարգումների՝ աղջիկ/տղա, հոմո/հետերո, կույս/չկույս ։Ճ բայց երևույթներն ու մարդիկ շատ ավելի բազմազան են, ու եթե մի բանին արդեն անուն տվել ես, իսկ մեկին էլ էդ անունը դուր չի գալիս կամ ինքն այլ՝ տարբերող հատկանիշներ ունի, իր համար ստեղծում է այլ անուն։ Այ որ սկզբից երկբևեռ դասակարգում եղած չլիներ, հիմա երևի էսքան տառեր չէին առաջանա ։Ճ

Ոնց է, որ սեղանը սեղան է, բայց երբ պետք է մասնավորեցնել, դառնում է կլոր, քառակուսի, ուղղանկյուն, սուրճի, լրագրերի, ճաշասեղան, գրասեղան ու տենց լիքը տեսակների սեղաններ։

Տրիբուն
28.03.2016, 16:41
․․․․ Այ, Տրիբուն ձյայի նման դասակարգվել չսիրողները քուիր են ։Դ ․․․

Փաստորեն իմ իրավունքներն էլ ենք պաշտպանելու :love

Բայց, սիրունս, նայի հարցի ողջ պարադոքսությանը ․․․․ նրանց ովքեր չեն դասարակրգվում, կամ չեն ցանկանում դասակարգվել, մենք դասակարգում ենք քուիր։ Արդեն իրավունքներս կոպտորեն ոտնահարված են։

StrangeLittleGirl
28.03.2016, 16:44

Նորից ու նորից ես դեմ եմ դասակարգումներն էդքան մանրացնելուն, որովհետև ինչքան մանրացնես, էնքան ավելի ա մանրանալու: Ասենք, սրանից տասը տարի անց կարող ա լինի տրանսգենդեր կին, որն իրան 30%-ով ա կին զգում, դրա համար չի ուզում վիրահատվել, բայց ինքը առավելապես սիրում ա կանանց հետ սեքս անել, բայց լեզբի չի, որովհետև մեկումեջ տղամարդկանց հետ էլ ա քնում, բիսեքսուալ էլ չի, որովհետև տղամարդկանց թիվը կանանց թվին հավասար չի: Ու էս մարդը բունտ ա անում, թե ինձ տրանսգենդեր մի ասեք:

Իրականում հենց վերջերս էլ նման դեպք եղավ: Չեմ հիշում կոնկրետ ինչ էր, բայց Թվիթերի ինչ-որ պոստում արգանդ ու կին բառերն իրար կողք էին հիշատակվում: Տրանսգենդերները բունտ էին դրել, թե իրանք արգանդ չունեն, չի նշանակում, որ կին չեն, կամ տրանսգենդեր տղամարդիկ, որ արգանդ ունեն, բայց կին չեն: Ու առաջարկվում էր նոր դասակարգում մտցնել. արգանդավոր կանայք, առանց արգանդի կանայք, արգանդավոր տղամարդիկ, առանց արգանդի տղամարդիկ: Ու էսպես որ շարունակվի, բոլորս խճճվելու ենք էս դասակարգումների մեջ:

Տրիբուն
28.03.2016, 16:46
Յոհի ․․․ :love :love

Նաիրուհի
28.03.2016, 16:58

Բյուր, նենց չի, որ ես միանշանակ կողմ եմ էսքան մանր դասակարգումներին, բայց իրենց էլ եմ հասկանում։ Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, կմաղվի շատ բան, կմնան առանցքայինները, որովհետև իրենք էլ կհոգնեն էդքան տերմիններից։

Բայց առնվազն ԼԳԲՏԻ-ն պիտի լինի իմ կարծիքով, քանի որ ինչքան էլ փոքրաթիվ՝ ինտերսեքս մարդիկ շատ կարևոր են, հատկապես որ իրենց դեպքում կա խիստ օբյեկտիվ գործոն՝ կենսաբանությունը։

Իմ շրջապատում ոլորտում ակտիվ մարդիկ օգտագործում են ԼԳԲՏԻ* տարբերակը, որտեղ աստղանիշն ընդգրկում է մնացած բոլոր հնարավոր տարբերակները։

Ես էլ եմ բոլորիդ նման, ինձ համար էլ հաճախ թնջուկ է դառնում տերմինների բազմազանությունը, բայց դե ես միշտ բոլորին հասկանում եմ :D Բարդ իրավիճակ է։

StrangeLittleGirl
28.03.2016, 17:04

Համաձայն եմ, որ լինի ինտերսեքս տարբերակը, բայց ուրիշ հարց կա. արդյոք արժե՞ ինտերսեքսը մտցնել էս նույն պարկի մեջ՝ հաշվի առնելով, որ ի տարբերություն մյուսների, ինտերսեքսը հստակ կենսաբանություն ա: Ու զուտ կենսաբանական տեսանկյունից ինտերսեքսը հազար ձևի դասակարգվում ա: Հոգեսոցիալական տեսանկյունից էլ հաստատ դասակարգում կլինի: Ու հաստատ մի օր կհայտնվեն բողոքողներ, թե ինչու սենց չի, նենց ա:
Օրինակ, երեք տառերը՝ ԼԳԲ կարելի ա մի արտահայտության մեջ հավաքել, սարքել «ոչ հետերոսեքսուալ»: Տո սրա տակ ամեն ինչ էլ կմտնի: Չգիտեմ, ինչքան մանրանում ենք, էնքան դժվարանում ա ամեն ինչ:

Ձայնալար
28.03.2016, 17:09
Միհատ պապական խոսք կա է. ինչքան մարդ՝ էնքան սեռ :D

Ռուֆուս
28.03.2016, 17:20
Ես կարծում եմ, որ դասակարգումը պետք ա, քանի դեռ այն օգնում ա իդենտիֆիկացնել տարբեր խմբերը, հասկանալ ամեն մեկը ինչ խնդիրների հետ է առնչվում ու յուրաքանչյուր խմբին ինչ տեսակի լուծումներ կարելի է գտնել։ Այ երբ որ ապրեինք էնպիսի հասարակությունում, որտեղ որ բոլորը հավասար լինեին, դասակարգման իմաստը լիովին կկորեր։

Տրիբուն
28.03.2016, 19:36

Բայց նպատակը հենց դա ա, չէ՞, որ տենց հասարակություն ունենանք։ Իսկ դուք լրացուցիչ դասակարգումներով ավելի եք սրում տարբերություններն ու հետևապես նաև անհանդուրժողականությունը։ Արդեն ունենք սև, սպիտակ, դեղին, քրիստոնյա, մուսուլման, սոցիալիստ, կոմունիստ, Բարսելոնա, Մանչեստր Յունայթեդ, հետերո, գեյ, ու սրա վրա էլ ավելացնում ենք մի տաս նոր բան։ Մեր հարևան Սիրուշ մորքուրը, մի երկու տարի առաջ ա իմացել, որ գեյեր կան, ու էտ բառը լսելուց ընկնավորվում ա։ Բա որ էսօր գնամ ասեմ, Սիրուշ ծյա, լսե՞լ էս մեր հարևան Գևորիկը տրանսգենդեր ա, խեղճ կնիկը կարող ա ինսուլտից մեռնի։

Նաիրուհի
28.03.2016, 19:44
Փաստորեն իմ իրավունքներն էլ ենք պաշտպանելու :love

Բայց, սիրունս, նայի հարցի ողջ պարադոքսությանը ․․․․ նրանց ովքեր չեն դասարակրգվում, կամ չեն ցանկանում դասակարգվել, մենք դասակարգում ենք քուիր։ Արդեն իրավունքներս կոպտորեն ոտնահարված են։

Սիրունս :love

Քուիր բառի սաղ աբսուրդն էն է, որ էդ մարդիկ իրենց ոչ մի դասակարգման մեջ չեն մտցնում ու իրենք իրենց ասում են քուիր, որն իրենց աչքում հավասար է քո չդասակարգված բառին։

LisBeth
28.03.2016, 19:48
Բայց նպատակը հենց դա ա, չէ՞, որ տենց հասարակություն ունենանք։ Իսկ դուք լրացուցիչ դասակարգումներով ավելի եք սրում տարբերություններն ու հետևապես նաև անհանդուրժողականությունը։ Արդեն ունենք սև, սպիտակ, դեղին, քրիստոնյա, մուսուլման, սոցիալիստ, կոմունիստ, Բարսելոնա, Մանչեստր Յունայթեդ, հետերո, գեյ, ու սրա վրա էլ ավելացնում ենք մի տաս նոր բան։ Մեր հարևան Սիրուշ մորքուրը, մի երկու տարի առաջ ա իմացել, որ գեյեր կան, ու էտ բառը լսելուց ընկնավորվում ա։ Բա որ էսօր գնամ ասեմ, Սիրուշ ծյա, լսե՞լ էս մեր հարևան Գևորիկը տրանսգենդեր ա, խեղճ կնիկը կարող ա ինսուլտից մեռնի։

Լեզվիս ծերից պոկեցիր Տրինուն, հարևան թեմայում ահագին գրել էի, բերեմ ստեղ.

Իսկ ինչ վերաբերվում ա էս թեմաների ակտիվ քննարկմանը, անկեղծ ասած միշտ էլ տհաճ ա, մանավանդ երբ սկսվում ա ինչ որ դասակարգում արվել, առանձնացնել բան: Ոնց ես դու պայքարում որ մարդկանց ընդունեն, եթե իրանց վրա անուն ես դնում, առանձնացնում ես, ոնց որ ասենք նորմայից շեղում, ու ասում ես դե դու քեզ նորմալ զգա, մենք ստեղ քո իրավունքների համար կպայքարենք բան ման: Ինձ համար սենց ա, ինչ ա մարդը անում իր մարմնի ու սեռական կյանքի հետ դա իրա գործն ա, մնացածի համար դա ոչինչ չի փոխում: Թե չէ սենց սաղ նեղվում են որ իրենց սխալ խմբի մեջ դասեցին: Կամ որ ավելի վատ ա առանց կողմնորոշվելու ման ա գալիս դեպրեսված: Ասել ասողին, բալքամ ես չեմ ուզում դասակարգվել :-) Մի տեսակ շատ եք խորացել: Թեթև տարեք:

StrangeLittleGirl
28.03.2016, 19:50
Կներեք, որ հիվանդությունների հետ եմ համեմատում, բայց էդ քուիրը ոնց որ էն ICD-10-ի NOS-ը լինի (not otherwise specified), այսինքն՝ մի հիվանդության հազար տեսակ ա թվարկում, վերջում դրա NOS տեսակն ա առանձնացնում:

LisBeth
28.03.2016, 19:52

Չենք ներում::P

StrangeLittleGirl
28.03.2016, 20:03
Լեզվիս ծերից պոկեցիր Տրինուն, հարևան թեմայում ահագին գրել էի, բերեմ ստեղ.

Իսկ ինչ վերաբերվում ա էս թեմաների ակտիվ քննարկմանը, անկեղծ ասած միշտ էլ տհաճ ա, մանավանդ երբ սկսվում ա ինչ որ դասակարգում արվել, առանձնացնել բան: Ոնց ես դու պայքարում որ մարդկանց ընդունեն, եթե իրանց վրա անուն ես դնում, առանձնացնում ես, ոնց որ ասենք նորմայից շեղում, ու ասում ես դե դու քեզ նորմալ զգա, մենք ստեղ քո իրավունքների համար կպայքարենք բան ման: Ինձ համար սենց ա, ինչ ա մարդը անում իր մարմնի ու սեռական կյանքի հետ դա իրա գործն ա, մնացածի համար դա ոչինչ չի փոխում: Թե չէ սենց սաղ նեղվում են որ իրենց սխալ խմբի մեջ դասեցին: Կամ որ ավելի վատ ա առանց կողմնորոշվելու ման ա գալիս դեպրեսված: Ասել ասողին, բալքամ ես չեմ ուզում դասակարգվել :-) Մի տեսակ շատ եք խորացել: Թեթև տարեք:

Լիզ, վաբշե հա, իրա գործն ա: Բայց երբ մի տղամարդ, որը մեկ այլ տղամարդու ա սիրում ու ուզում ա էդ տղամարդուն ծանոթանցնի ընկերների-ընտանիքի հետ, չի կարող դա անել նույն հեշտությամբ, ինչ հետերոսեքսուալ զույգերը: Երբ ուզում ա դրսում գրկել իրա սիրած տղամարդուն, չի կարող դա նույն հեշտությամբ անել: Երբ գործի ա դիմում, իմանում են, որ ինքը տղամարդու ա սիրում, գործի չեն ընդունում: Երբ փողոցով հանգիստ քայլում ա, բայց ինչ-ինչ խուժաններ գիտեն, որ ինքը տղամարդու ա սիրում, հարձակվում, ծեծում են: Երբ ուզում ա ինքն էլ կարողանա ընտանիք կազմել մյուսների նման, բայց պետությունն ասում ա՝ նեա, քեզ չի հասնում, կամ էլ կնիկ ճարի: Այ սենց դեպքերում իրավունքների հարց ա առաջանում: Ու մտածում ես՝ ինչու՞ պիտի էն տղամարդը, որը կնոջ ա սիրում, ավելի հանգիստ ու հարմարավետ ապրի, ավելի լայն հնարավորություններ ունենա, իսկ էն մյուսը, որը տղամարդու ա սիրում, չէ:

Վիշապ
28.03.2016, 20:19
Իսկ արտաքնապես հանդարտ, բայց հոգու խորքում սաղ աշխարհը դոմփել ցանկացող մարդիկ ո՞նց են կոչվում։

Հ․Գ․ Էս վերջերս ակումբում հիմնականում գերիշխող է սեքսուալ տրամադրությունը, քաղաքականությունն ու փիլիսոփայությունը մեռել ե՞ն Հայաստանում։

Տրիբուն
28.03.2016, 20:21
.... քաղաքականությունն ու փիլիսոփայությունը մեռել ե՞ն Հայաստանում։

Էտ ջհանդամ, փղերն են սատկել ․․․․

LisBeth
28.03.2016, 20:25
Լիզ, վաբշե հա, իրա գործն ա: Բայց երբ մի տղամարդ, որը մեկ այլ տղամարդու ա սիրում ու ուզում ա էդ տղամարդուն ծանոթանցնի ընկերների-ընտանիքի հետ, չի կարող դա անել նույն հեշտությամբ, ինչ հետերոսեքսուալ զույգերը: Երբ ուզում ա դրսում գրկել իրա սիրած տղամարդուն, չի կարող դա նույն հեշտությամբ անել: Երբ գործի ա դիմում, իմանում են, որ ինքը տղամարդու ա սիրում, գործի չեն ընդունում: Երբ փողոցով հանգիստ քայլում ա, բայց ինչ-ինչ խուժաններ գիտեն, որ ինքը տղամարդու ա սիրում, հարձակվում, ծեծում են: Երբ ուզում ա ինքն էլ կարողանա ընտանիք կազմել մյուսների նման, բայց պետությունն ասում ա՝ նեա, քեզ չի հասնում, կամ էլ կնիկ ճարի: Այ սենց դեպքերում իրավունքների հարց ա առաջանում: Ու մտածում ես՝ ինչու՞ պիտի էն տղամարդը, որը կնոջ ա սիրում, ավելի հանգիստ ու հարմարավետ ապրի, ավելի լայն հնարավորություններ ունենա, իսկ էն մյուսը, որը տղամարդու ա սիրում, չէ:

Բյուր բայց էդ դասակարգումը ինչքանով ա նպաստում էդ իրավունքների պաշտպանելուն? Ասենք նենց չի որ ինչ որ մի քյառթ ասում ա սա տրանգենդեր ա, սրան տփենք, սա գեյ ա սրան չտփենք: Ինչի համար ես խմբերի բաժանում, որ իմանան ում տփեցին? Մինչև իրանց գիտակցությունը չհասնի ուրիշ մակարդակի, դու ինչքան ուզում ա դասակարգես: Հա, ստեղ ասեցինք խոսեցինք իրար ճակատ պաչեցինք, գնացինք. Հետո? Մարդիկ վախենում են լեսբիի հետ նույն սենյակում շոր հանելուց, ինչի մասին ա խոսքը? Պետք ա իրանց ցույց տալ որ էդ բոլորը սովորական մարդիկ են, որ իրանց սեռական կյանքը մարդկային որակը չի փոխում, իսկ դու ասենք բռնում հազար տեսակի անուն ես դնում իրանց վրա, ու ասում ես որ իրանք սաղ նորմալ մարդիկ են: Դա, կներես ավելի շուտ քաքմեջ ա անում քո պայքարը, քան թե ինչ որ մեկին օգնում ա կոմֆորտնի կյանք վարել :

CactuSoul
28.03.2016, 20:37
Մարդիկ վախենում են լեսբիի հետ նույն սենյակում շոր հանելուց, ինչի մասին ա խոսքը? Պետք ա իրանց ցույց տալ որ էդ բոլորը սովորական մարդիկ են, որ իրանց սեռական կյանքը մարդկային որակը չի փոխում
Քանի որ էդ «մարդիկ» ես էի, ասեմ, որ հեչ էլ չեմ վախենում, նույնիսկ տղամարդկանց մոտ էլ չեմ վախենա, հարցը վախը չի։ Անհարմար եմ զգում ուղղակի։ Հոգեբանական խնդիր ունեմ (կողքի թեմայում էլ խոստովանել էի, որ ինձ դուր են գալիս նրանք, ովքեր էդ խնդիրը չունեն), խնդրում եմ՝ հարգել խնդիրներ ունենալու իմ իրավունքը :D
Իսկ սովորական մարդ լինելու պահով արդեն ինձ վրա չեմ վերցնում, որովհետև ես գիտեմ, որ սովորական են, ու որ սեռական/տարիքային/ազգային/ևն պատկանելությունը մարդկային որակ չի սահմանում։

LisBeth
28.03.2016, 20:44

Ինչպես սիրում են ասել հոգեթերապևտները, խնդիրը ընդունելը առաջին քայլն ա :-)

StrangeLittleGirl
28.03.2016, 20:47
Բյուր բայց էդ դասակարգումը ինչքանով ա նպաստում էդ իրավունքների պաշտպանելուն? Ասենք նենց չի որ ինչ որ մի քյառթ ասում ա սա տրանգենդեր ա, սրան տփենք, սա գեյ ա սրան չտփենք: Ինչի համար ես խմբերի բաժանում, որ իմանան ում տփեցին? Մինչև իրանց գիտակցությունը չհասնի ուրիշ մակարդակի, դու ինչքան ուզում ա դասակարգես: Հա, ստեղ ասեցինք խոսեցինք իրար ճակատ պաչեցինք, գնացինք. Հետո? Մարդիկ վախենում են լեսբիի հետ նույն սենյակում շոր հանելուց, ինչի մասին ա խոսքը? Պետք ա իրանց ցույց տալ որ էդ բոլորը սովորական մարդիկ են, որ իրանց սեռական կյանքը մարդկային որակը չի փոխում, իսկ դու ասենք բռնում հազար տեսակի անուն ես դնում իրանց վրա, ու ասում ես որ իրանք սաղ նորմալ մարդիկ են: Դա, կներես ավելի շուտ քաքմեջ ա անում քո պայքարը, քան թե ինչ որ մեկին օգնում ա կոմֆորտնի կյանք վարել :
Էս մասով համաձայն եմ հետդ: Ինձ թվաց՝ առաջարկում ես ընդհանրապես չդասակարգել հետերո-հոմոյի: Ըստ էության, տրանսգենդերն ու հոմոսեքսուալը հասարակության մեջ միանման խնդիրների են բախվում: Ու քանի դեռ միանման ա, գուցե արժե առայժմ մի կողմ դնել էս մանր-մունր դասակարգումները: Բայց հարցն էն ա, որ իրանք չեն ուզում: Ու արդյունքում հասնում ենք կանանց արգանդավորների ու ոչ արգանդավորների բաժանելու:

Տրիբուն
28.03.2016, 20:48

Տրանսգենդերն էսի չի՞ ․․․

http://cdn.wonderfulengineering.com/wp-content/uploads/2013/11/Transformer-Wallpapers.jpg

LisBeth
28.03.2016, 20:56
Տրանսգենդերն էսի չի՞ ․․․

http://cdn.wonderfulengineering.com/wp-content/uploads/2013/11/Transformer-Wallpapers.jpg

Չէ, սա տրանսֆորմեր ա վայթեմ, բայց վախում եմ եթե սխալ լինեմ, իրա զգացմունքները կոտնահարեմ:

Շինարար
28.03.2016, 21:03
Լիզ, չնայած ես էլ չեմ սիրում մակնիշներ, բայց ինձ թվում ա՝ էս պահին պատկերացնում եմ էս ներանջատումները ինչի համար են,նայի նույն Արմ-ում գեյերի հանդեպ ահագին հանդուրժողականությունը աճել ա և այլն, բայց այ տրանսգենդերները դեռ ահավոր շատ են առնչվում անհանդուրժողականության, նույն Բյուրը չի ուզում իր հետ հանդերձարանում տրանս փոխվի, հիմա էս մարդկանց հետ աշխատել ա պետք, բացատրել նրանց, որ պետք ա ահնդուրժող լինել: Եթե գեյեր ասենք, Բյուրը կասի՝ ես գյրի դեմ երբեք դեմ բան չեմ ասել, հենա գնացեք 2006 թվից սկսած ակումբը կարդացեք, դրա համար կան կոնկրետ տրանսների խնդիրներ և այլն: Այսինքն՝ զուտ նման քննարկումների համար, էս խնդիրները բարձրացնելու համար էդ տերմինաբանությունը անհրաժեշտ ա:

StrangeLittleGirl
28.03.2016, 21:09

Շին, ես չեմ ասել՝ չեմ ուզում ինձ հետ հանդերձարանում տրանս փոխվի: Ասել եմ՝ ուզում եմ, որ մենակ իմ կենսաբանական սեռի մարդիկ փոխվեն: Թե ինքը լեզբի ա, թե տրանս ա, թե ինչ ա, ինձ չի հետաքրքրում:

LisBeth
28.03.2016, 21:11
Էս մասով համաձայն եմ հետդ: Ինձ թվաց՝ առաջարկում ես ընդհանրապես չդասակարգել հետերո-հոմոյի: Ըստ էության, տրանսգենդերն ու հոմոսեքսուալը հասարակության մեջ միանման խնդիրների են բախվում: Ու քանի դեռ միանման ա, գուցե արժե առայժմ մի կողմ դնել էս մանր-մունր դասակարգումները: Բայց հարցն էն ա, որ իրանք չեն ուզում: Ու արդյունքում հասնում ենք կանանց արգանդավորների ու ոչ արգանդավորների բաժանելու:

Դա հիմնականում նենց երկրներում ա ուր համեմատաբար անվտանգ ա, ու առաջընթաց կա իրավական տեսանկյունից: Ամեն դեպքում ես գտնում եմ որ տենց մանրանալը աբսուրդ ա: Բայց եթե ինչ որ մեկն իրան անարգանդ ա ուզում անվանի, պաժալըստ:

John
28.03.2016, 21:18
Բայց հարցն էն ա, որ իրանք չեն ուզում: Ու արդյունքում հասնում ենք կանանց արգանդավորների ու ոչ արգանդավորների բաժանելու:
Էս արդեն որպես մանկական կամակորություն է դիտվում իմ կողմից, բայց, հաշվի առնելով, որ էդ մարդիկ չափահաս են, դառնում է աբսուրդի հասնող ծայրահեղացում։ Ու, էլի եմ մի առիթով ասել, բոլոր տեսակի ծայրահեղականներն էլ ծայրահեղական են, իսկ էդ լավ բան չի ու լավ բանի չի բերում, որպես կանոն։

LisBeth
28.03.2016, 21:18
Լիզ, չնայած ես էլ չեմ սիրում մակնիշներ, բայց ինձ թվում ա՝ էս պահին պատկերացնում եմ էս ներանջատումները ինչի համար են,նայի նույն Արմ-ում գեյերի հանդեպ ահագին հանդուրժողականությունը աճել ա և այլն, բայց այ տրանսգենդերները դեռ ահավոր շատ են առնչվում անհանդուրժողականության, նույն Բյուրը չի ուզում իր հետ հանդերձարանում տրանս փոխվի, հիմա էս մարդկանց հետ աշխատել ա պետք, բացատրել նրանց, որ պետք ա ահնդուրժող լինել: Եթե գեյեր ասենք, Բյուրը կասի՝ ես գյրի դեմ երբեք դեմ բան չեմ ասել, հենա գնացեք 2006 թվից սկսած ակումբը կարդացեք, դրա համար կան կոնկրետ տրանսների խնդիրներ և այլն: Այսինքն՝ զուտ նման քննարկումների համար, էս խնդիրները բարձրացնելու համար էդ տերմինաբանությունը անհրաժեշտ ա:

Շին ես ապրում եմ նենց հասարակության մեջ, որ հանդուրժողականություն գրեթե չկա, ու ասենք հանդիպել եմ մեկին ու ուզում են բացատրեմ, ցույց տամ և այլն: Ու եթե ես սկսեմ նրանից որ կանայք լինում են արգանդավոր ու առանց արգանդ, ինձ էլ իմ բացատրությունն էլ երեք տառով կուղարկեն: Վաչովսկիների շուրջը նենց հիստերիա էր, ում պետքին էր որ իրանք գեյ չեն, այլ տրանսգենդեր: Եթե հանդուրժողականություն չկա, ինչ անուն ուզում ես դիր, իրանց համար դա մեկ ա:

Շինարար
28.03.2016, 21:22
Շին, ես չեմ ասել՝ չեմ ուզում ինձ հետ հանդերձարանում տրանս փոխվի: Ասել եմ՝ ուզում եմ, որ մենակ իմ կենսաբանական սեռի մարդիկ փոխվեն: Թե ինքը լեզբի ա, թե տրանս ա, թե ինչ ա, ինձ չի հետաքրքրում:

բայց դա անհանդուրժողականություն ա քո կողմից, Բյուր ջան,

դու քո փոխվելուն նյաի, ուրիշների հետ ինչ գործ ունես,

ինձ համար դա հավասար ա նրան, որ մարդիկ ասում են՝ ես չեմ ուզում երկու աղջիկներ կամ երկու տղաներ համբուրվելիս տեսնեմ, մենակ կենսաբանակորեն հակառակ սեռի մարդկանց սեռի կարող եմ համբուրվելիս տեսնել,

բայց բան չեմ ասում, ժամանակ ա պետք, որ աշխարհը մի քիչ ավելի հանդուրժող դառնա

Շինարար
28.03.2016, 21:27
Շին ես ապրում եմ նենց հասարակության մեջ, որ հանդուրժողականություն գրեթե չկա, ու ասենք հանդիպել եմ մեկին ու ուզում են բացատրեմ, ցույց տամ և այլն: Ու եթե ես սկսեմ նրանից որ կանայք լինում են արգանդավոր ու առանց արգանդ, ինձ էլ իմ բացատրությունն էլ երեք տառով կուղարկեն: Վաչովսկիների շուրջը նենց հիստերիա էր, ում պետքին էր որ իրանք գեյ չեն, այլ տրանսգենդեր: Եթե հանդուրժողականություն չկա, ինչ անուն ուզում ես դիր, իրանց համար դա մեկ ա:

հա քո ապրած հասարակության համար հա, բայց էն երկրների համար, որտեղ որ որոշ հարցեր լուծվել են, հիմա առանձնացվում, քննարկվում են նման ավելի փոքր խնդիրների վերաբերող հարցերը,

ասենք՝ Հայաստանն էլ շաաատ հեռու ա դեռ տրանսգենդերների զուգարանի կամ հանդերձարանի հարցերը քննարկելուց, մեզ դեռ պետք ա մեր ընդդիմադիրներին բացատրել, որ եթե մարդկանց իրավունքների համար պայքարում ես, նաև գեյերիիրավուքնենրի համար էլ ա պետք պայքարել, ոչ թե վայ, գեյերն են եկան ասելով խառնվել իրար գնալ բռնել տփել, դրոշակը խլել ձեռներից, բայց մնացած աշխարհը չի կարա սպասի մինչև մենք հասնենք իրանց մակարդակին, որ զբաղվի իր տնասգենդներներ և այլ խմբերի խնդիրներով

LisBeth
28.03.2016, 21:37

Էդ խնդիրը առանց դասակարգելու էլ կարելի ա լուծել, առանձին զուգարաններ անել, ու հանդերձարանններ, որ ոչ մեկ չտեսնի ով ոնց շռեց, կամ ում ոտքերի արանքը ինչ օրգան կա: Մեծ բան չի: Ուրիշ բան եթե վերարտադրողության հարցը առաջ գա, էս դեպքում գուցե արգանգը կարևոր դասակարգում ա: Բայց էլի ասենք, եթե արգանդ չունես քո ինչին ա թե քեզ ոնց կանվանեն, չես կարա ծննդաբերես ու վսյո: Թե ասենք սրտի հովարանք ա տենց կոչվելը, չեմ հասկանում: Ինչ խնդիր ա լուծում էդ դասակարգվելը, կոնկրետ?

Շինարար
28.03.2016, 21:43

Լիզ, մինչև էդ մարդու փոխարեն չլինես, չես կարող իմանալ: իրանք չեն ուզւոմ տրանսգենդեր կին կամ տղամարդ կոչվել, ի վերջո իրենք ուզւոմ են կին և տղամարդ կոչվել, կարծում եմ, բայց էդ խնդիրները քննարկելու համար էս տերմինները ներմուծվում են, էդքան ահավոր բան չկա էդտեղ իմ կարծիքով, եթե պետք չլինեն, արագ շրջանառությունից դուրս կգան, առայժմ արևմտյան մամուլում շատ-շատ են էդ թեմաները արծարծվում,

էդքան էլ ճիշտ չի էլի, ասել՝ մեկ ա արգանդ չունես, էլ զահլա մի տար:ԴԴ տենց ոնց կլինի

Նաիրուհի
28.03.2016, 21:49
Հա, ով չգիտի՝ ասեմ, տրանսգենդեր մարդիկ հիմնականում ահավոր չեն սիրում, երբ իրենց տենց են կոչում։ Իրենք իրենց զգում են նորմալ կին և նորմալ տղամարդ։ Անընդհատ որ էդ բառը շեշտում ես, նեղվում են, մտածում են՝ իրենց առանձնացնում ես, ուզում ես հիշեցնել, որ իրենք նորմալ չեն։

StrangeLittleGirl
28.03.2016, 22:15
Դա հիմնականում նենց երկրներում ա ուր համեմատաբար անվտանգ ա, ու առաջընթաց կա իրավական տեսանկյունից: Ամեն դեպքում ես գտնում եմ որ տենց մանրանալը աբսուրդ ա: Բայց եթե ինչ որ մեկն իրան անարգանդ ա ուզում անվանի, պաժալըստ:
Ինձ էլ ա թվում, որ աբսուրդ ա: Եթե սենց մանրանանք, չգիտեմ՝ ուր կհասնի: Ի դեպ, հենց մանրանալու թեմայով մի տարի ա մի սայ-ֆայ պատմվածք եմ գրում, չեմ վերջացնում: Որ վերջացնեմ, ձեն կտամ:

բայց դա անհանդուրժողականություն ա քո կողմից, Բյուր ջան,

դու քո փոխվելուն նյաի, ուրիշների հետ ինչ գործ ունես,

ինձ համար դա հավասար ա նրան, որ մարդիկ ասում են՝ ես չեմ ուզում երկու աղջիկներ կամ երկու տղաներ համբուրվելիս տեսնեմ, մենակ կենսաբանակորեն հակառակ սեռի մարդկանց սեռի կարող եմ համբուրվելիս տեսնել,

բայց բան չեմ ասում, ժամանակ ա պետք, որ աշխարհը մի քիչ ավելի հանդուրժող դառնա
Շին, էդ ո՞ր օրվա անհանդուրժողականությունն ա, որ ես չեմ ուզում իմ տկլոր մարմինն անծանոթ կենսաբանորեն տղամարդը տեսնի: Ես ուրիշների հետ գործ չունեմ, բայց եթե գիտեմ, որ տարածքում տղամարդ կա՝ անկախ նրանից ինքը տրանսգենդեր ա, թե չէ, արդեն իմ փոխվելու պրոցեդուրան նենց չեմ անի, ոնց որ սովորաբար, այսինքն՝ ջիմ կժամանեմ սպորտային շորերս առօրյա հագուստի տակ հագած: Ոնց որ Ռուֆը ասեց, տկլոր լինելն ահագին նեղ անձնական բան ա, ու նույն սեռի ներկայությամբ դեռ ոչինչ: Եթե քեզ կայֆ ա տալիս քո մարմինը սաղին ցույց տալը, էդ ուրիշ հարց ա, ինձ կայֆ չի տալիս: Բայց եթե ստիպված եմ, ուրեմն մենակ իմ սեռի ներկայացուցիչների ներկայությամբ:

Շինարար
28.03.2016, 22:17
Ինձ էլ ա թվում, որ աբսուրդ ա: Եթե սենց մանրանանք, չգիտեմ՝ ուր կհասնի: Ի դեպ, հենց մանրանալու թեմայով մի տարի ա մի սայ-ֆայ պատմվածք եմ գրում, չեմ վերջացնում: Որ վերջացնեմ, ձեն կտամ:

Շին, էդ ո՞ր օրվա անհանդուրժողականությունն ա, որ ես չեմ ուզում իմ տկլոր մարմինն անծանոթ կենսաբանորեն տղամարդը տեսնի: Ես ուրիշների հետ գործ չունեմ, բայց եթե գիտեմ, որ տարածքում տղամարդ կա՝ անկախ նրանից ինքը տրանսգենդեր ա, թե չէ, արդեն իմ փոխվելու պրոցեդուրան նենց չեմ անի, ոնց որ սովորաբար, այսինքն՝ ջիմ կժամանեմ սպորտային շորերս առօրյա հագուստի տակ հագած: Ոնց որ Ռուֆը ասեց, տկլոր լինելն ահագին նեղ անձնական բան ա, ու նույն սեռի ներկայությամբ դեռ ոչինչ: Եթե քեզ կայֆ ա տալիս քո մարմինը սաղին ցույց տալը, էդ ուրիշ հարց ա, ինձ կայֆ չի տալիս: Բայց եթե ստիպված եմ, ուրեմն մենակ իմ սեռի ներկայացուցիչների ներկայությամբ:դու չես կարողանում համակերպվես էն մտքի հետ, րնա տղամարդ չի, նա կին ա, անկախ իր ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, Բյուր,

Ձայնալար
28.03.2016, 22:21
Հանդերձարան ասիք, մեր մարզասրահի գեյին հիշեցի: Հա, ինչ սաղս էլ իրա հետ նույն հանդերձարանում փոխվել ենք, դուշեվոյներն էլ բաց էին ու իրար դիմաց: Նենց որ մեր հասարակությունը բավական հանդուրժող ա:D

Մի անգամ էլ իրա վարդով տռուսիկը մոռացել էր հանդերձարանում, ահագին ուրախացել էր ժողովուրդը :))))

StrangeLittleGirl
28.03.2016, 22:24
դու չես կարողանում համակերպվես էն մտքի հետ, րնա տղամարդ չի, նա կին ա, անկախ իր ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, Բյուր,

Շին, ես քեզ ասում եմ՝ երբ էնտեղ պուպուլով մարդ եմ տեսնում, ես չեմ խորանում՝ ինքը ով ա, ինչ ա, ես ուղղակի չեմ ուզում, որ ինքն ինձ մերկ տեսնի: Չի բացառվում, որ տղամարդկանց հանդերձարանից փախած մանյակ ա: Ինչքան էլ շատ հոմոֆոբներ ասում են՝ ինչ անում են, թող անեն, մենակ մեր աչքից հեռու, ինչքան էլ դեմ լինեմ էդ արտահայտությանը, մեկ ա, հանդերձարանում դա արդեն էդ դեպքն ա, երբ դու չգիտես՝ դիմացինդ ով ա, ինչ ա, չի էլ հետաքրքրում: Ստեղ ավելի շատ ֆիզիոլոգիական կոմֆորտի հարցն ա: Ու քո նույն տրամաբանությամբ ինչու՞ ինքը չի գնում տղամարդկանց հանդերձարան: Նեղվում ա, չէ՞ տղամարդկանց ներկայությունից, չնայած էնտեղ չգիտեն, թե ինքն ով ա, ինչ ա: Բայց ինչու՞ պիտի հանուն իրա չնեղվելու հանդերձարանի սաղ կնանիք նեղվեն:

Շինարար
28.03.2016, 22:28

Լավ, Բյուր, բացարձակ համաձայն չեմ հետդ, բայց էլ չեմ կարա շարունակեմ, կդառնա՝ ես ասի, դու ասիր:

boooooooom
28.03.2016, 23:01
Արա ախր խի՞ պիտի պուպուլն ու նունուշը ձեռքից ու ականջից արտոնյալ լինեն։ Թե ինչի՞ համար են ժամանակին դրանք փակել ու սենց "դեֆիցիտ" ստեղծել։ Թե խի՞ չեն փակել բերանն ու ականջի ծակերը։ Նուդիստները ճիշտ ձև են գտել․ ահագին անիմաստ գլխացավանքից կարելի էր պրծնել․․․

Ռուֆուս
28.03.2016, 23:16

Վարդան ջան, դու էլ աչքիս մտադրություն ունես էս տարի Երևանում սենց մի բան կազմակերպես :))

https://assets3.thrillist.com/v1/image/1258338/size/tl-horizontal_main/yes-it-s-naked-people-riding-bikes

impression
28.03.2016, 23:17
էլի սկսեցին գեյ թեմաներով խոսել
բայց ինչ խոսք, ես ուրախ եմ, որ մի քանի տարի առաջվա կարկառուն հոմոֆոբները հիմա իրենց վերաբերմունքը փոխել են :)

Նաիրուհի
28.03.2016, 23:19
Հասանք ինձ ներվայնացնող հերթական թեմային. ինչի՞ են կնոջ կուրծքը ցույց տալիս պտուկները փակում, տղամարդունը՝ չէ։ Ինձ մեկդ հիմնավորեք՝ հասկանամ, թե ինչով է կանացի պտուկը տղամարդկայինից ամոթ, որ իրենք հպարտ-հպարտ մենակ տռուսիկով ֆռֆռում են, մենք՝ չէ:

impression
28.03.2016, 23:21
ամոթ չի, կանացին սեքսի ա
տղամարդունը էղած չեղած մի հաշիվ ա

boooooooom
28.03.2016, 23:23
Վարդան ջան, դու էլ աչքիս մտադրություն ունես էս տարի Երևանում սենց մի բան կազմակերպես :))

https://assets3.thrillist.com/v1/image/1258338/size/tl-horizontal_main/yes-it-s-naked-people-riding-bikes

Եթե միայն համոզված չլինեի, որ տուտուզի ցավը , սենց քշելու հետևանքով, շատ ավելի շուտ կայցելի․ կարելի էր (բայց պետք չի)))․ էրեխեք ա բան ա փողոցում)

Աթեիստ
28.03.2016, 23:23
Հասանք ինձ ներվայնացնող հերթական թեմային. ինչի՞ են կնոջ կուրծքը ցույց տալիս պտուկները փակում, տղամարդունը՝ չէ։ Ինձ մեկդ հիմնավորեք՝ հասկանամ, թե ինչով է կանացի պտուկը տղամարդկայինից ամոթ, որ իրենք հպարտ-հպարտ մենակ տռուսիկով ֆռֆռում են, մենք՝ չէ:

Ասա, է, ասա։
Մենակ չասես, տղերքինն էլ փակեն ։)

StrangeLittleGirl
28.03.2016, 23:24
Եթե միայն համոզված չլինեի, որ տուտուզի ցավը , սենց քշելու հետևանքով, շատ ավելի շուտ կայցելի․ կարելի էր (բայց պետք չի)))․ էրեխեք ա բան ա փողոցում)
Կարող ա տեսնեն, սեքս ուզեն: Իսկ մինչ տկլոր հեծանվորդների արշավը նրանց մոտ էդ խնդիրը չկար:

StrangeLittleGirl
28.03.2016, 23:25
Հասանք ինձ ներվայնացնող հերթական թեմային. ինչի՞ են կնոջ կուրծքը ցույց տալիս պտուկները փակում, տղամարդունը՝ չէ։ Ինձ մեկդ հիմնավորեք՝ հասկանամ, թե ինչով է կանացի պտուկը տղամարդկայինից ամոթ, որ իրենք հպարտ-հպարտ մենակ տռուսիկով ֆռֆռում են, մենք՝ չէ:
Նույն պատճառով, ինչ տղամարդկանց լողազգեստը մենակ ներքևի մաս ունի, կանանցը՝ ներքևի ու վերևի:

Ռուֆուս
28.03.2016, 23:26

Լիլ ջան, ես վաբշե ուզում էի լրիվ բաց նկար դնեի, բայց մտածեցի հլը շուտ ա դրա համար, որոշ մարդիկ կբողոքեն: Առաջինը որ նկարը ձեռս ընկավ դա էլ դրեցի, առանց խորանալու, թե ինչն էր փակ, ինչը չէ :))

boooooooom
28.03.2016, 23:28
Կարող ա տեսնեն, սեքս ուզեն: Իսկ մինչ տկլոր հեծանվորդների արշավը նրանց մոտ էդ խնդիրը չկար:

Չէ, երեխեքին խառնել չկա, իսկ մեծերը՝ ուզում են թող իրանց ուզած ձևով բզբզան:D

Նաիրուհի
28.03.2016, 23:30
Նույն պատճառով, ինչ տղամարդկանց լողազգեստը մենակ ներքևի մաս ունի, կանանցը՝ ներքևի ու վերևի:

Դե էդ էլ է մտնում հարցադրմանս մեջ։ ես կարող եմ հասկանալ ներքնազգեստի/լողազգեստի երկու մասից լինելը, որովհետև եթե կուրծքը մեծ է կամ տիրոջը ինչ-որ առումով խանգարում է (շարժումների ժամանակ, բան), կրծկալը կամ կիպ տոպը հարմար միջոց է։ Բայց էդ սեքսիի պահը չեմ հասկանում։ Ինչքան գիտեմ՝ տղաների մոտ էլ են պտուկները էրոգեն գոտի, հա բայց հո սաղ էրոգեն գոտիները չե՞ս փակի։

Իսկ սեքսիի պահով հեչ համաձայն չեմ։ Սաղ կուրծքը կարող են բացել, պտուկներին երկու զռթիկ կպցնել, դա կներվի, բայց եթե կրծքի կեսը փակ է, պտուկը՝ բաց, էդ էղավ սեքսի ու ամոթ։ Ոնց որ տղամարդու առնանդամը ցուցադրելն ամոթ չլինի, բայց եթե գլխիկն երևում է՝ միանգամից ամոթ դառնա։

Ruby Rue
28.03.2016, 23:35
Վարդան ջան, դու էլ աչքիս մտադրություն ունես էս տարի Երևանում սենց մի բան կազմակերպես :))

https://assets3.thrillist.com/v1/image/1258338/size/tl-horizontal_main/yes-it-s-naked-people-riding-bikes

ԻՄՀԿ, ներքնազգեստը մի հատ շա՜տ կարևոր ֆունկցիա ունի. պաշտպանական: Նկատի չունեմ` ուրիշների հայացքներից ու սեքս ուզելու ցանկությունից, այլ բակտերիաներից: :)) Իրանց, հատկապես կանանց նայելով առաջինը մտածեցի, որ հեծանիվից կարա ինչ բակտերիա ասես անցնի, ոնց էլ մաքրած լինեն:

Իսկ ծիծիկների պահով Լիլի հետ լրիվ համաձայն եմ: Ես վերջերս մի նյութ էի կարդացել, որ երկրի օդանավականում մի տրանս կնոջ որպես տղամարդ էին վերաբերում ու ինքն ինչքան էլ խնդրում էր, որպես կնոջ չէին դիմում: Հետո հենց էս կինը դիտմամբ շապիկը հանել ա, ծիծիկները բացել, իրեն կալանավորել են: Ու ինքը էդ կարծեմ արել էր հենց էդ պատճառով, որ էդ հակասությունը ցույց տար: :))

CactuSoul
28.03.2016, 23:38
Հա, էլի, պտուկների թեման իրոք աբսուրդ ա։ Կամ թե ո՞վ ա ասում, թե մենակ տղամարդիկ են գրգռվում կանացի կուրծք տեսնելիս։ Հլա մի թող սիրուն տղամարդ լինի՝ կուրծքը բաց ֆռֆռացող, տեսնեմ՝ կանայք չե՞ն գրգռվելու :D Չսինուններին չեմ հաշվում, որովհետև չսիրուն կնոջ դեպքում էլ տղամարդիկ չեն գրգռվի առանձնապես (հեն ա Gayl֊ը կողքի թեմայում զզվում էր ցելյուլիտավորներից)։

Chuk
28.03.2016, 23:44
Ես կողմ եմ, ու ոչ միայն պտուկների բաց լինելուն :))

Մանուլ
29.03.2016, 01:19
Էս ինչ խառն ա ամեն ինչ, ես էլ եմ դեմ դասակարգումներին : ))

Գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը տարբեր բաներ են: Գենդերային ինքնությունն էն ա, թե ինչ սեռի ա մարդ ինքն իրեն ընկալում, իսկ սեռական կողմնորոշումը՝ թե ում հետ ա ուզում սեքս անել:

Հմմ, այսինքն մարդ մի հատ ունի կենսաբանական սեռ, մի հատ գենդերային ինքնություն, որը կարող ա չհամապատասխանել կենսաբանական սեռին, մի հատ էլ երրորդ սեռական կողմնորոշում, որը էլի կարող ա կապ չունենալ նախորդ երկուսի հե՞տ :{: Որ խնդրեմ, մի հատ օրինակ կբերե՞ս:

StrangeLittleGirl
29.03.2016, 01:22

Հա, շատ խառն ա: Կարամ մի հատ խառը օրինակ բերեմ. տղամարդու մարմնում բանտարկված լեզբի: Տվյալ անձը կենսաբանորեն տղամարդ ա, գենդերային ինքնությունը՝ կին, սիրում ա կանանց:

Ռուֆուս
29.03.2016, 01:25
Հա, շատ խառն ա: Կարամ մի հատ խառը օրինակ բերեմ. տղամարդու մարմնում բանտարկված լեզբի: Տվյալ անձը կենսաբանորեն տղամարդ ա, գենդերային ինքնությունը՝ կին, սիրում ա կանանց:

Ավելի կոնկրետ օրինակ՝ Քիմ Քարտաշյանի խորթ հերը Բրյուս/Քեյթլին Ջենները: Կենսաբանորեն ծնվել է տղամարդ, սեռական կողմնորոշմամբ սիրում է կանանց, բայց գենդերային ինքնորոշմամբ կին է իրեն համարում:

Չնայած վստահ չեմ, թե սեռափոխությունից հետո ինքը կանանց է էլի սիրում, թե չէ, բայց ենթադրենք, որ կանանց է սիրում:

Մանուլ
29.03.2016, 01:32
Իսկ լեզբին կամ գեյը կենսաբանական սեռ ա՞, գենդերային ինքնությո՞ւն, թե՞ սեռական կողմնորոշում:

StrangeLittleGirl
29.03.2016, 01:33
Իսկ լեզբին կամ գեյը կենսաբանական սեռ ա՞, գենդերային ինքնությո՞ւն, թե՞ սեռական կողմնորոշում:
Սեռական կողմնորոշում

Ռուֆուս
29.03.2016, 01:34
Իսկ լեզբին կամ գեյը կենսաբանական սեռ ա՞, գենդերային ինքնությո՞ւն, թե՞ սեռական կողմնորոշում:

Սեռական կողմնորոշում է: Գեյը ծնվում է տղամարդ, իրեն տղամարդ է համարում, ու սեռական ցանկություն է ունենում ուրիշ տղամարդկանց նկատմամբ: Նույնը՝ լեզբիները: Տրանս*-ները նրանք են, ում մոտ կոնֆլիկտ կա իրենց կենսաբանական սեռի ու գենդերային ինքնության մեջ, գեյերի, լեզբիների ու բիսեքսուալների մոտ նման կոնֆլիկտ չկա, իրենք չեն ուզում իրենց սեռը փոխեն:

Մանուլ
29.03.2016, 01:37
Սեռական կողմնորոշում
Այսինքն գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը փոխկապված են: Եթե տղամարդու կամ կնոջ մարմնում (կենսաբանական սեռ) լեզբի է (սեռական կողմնորոշում), ուրեմն իր գենդերային ինքնությունը կին է: Ճի՞շտ եմ հասկանում:

Մանուլ
29.03.2016, 01:40
Սեռական կողմնորոշում է: Գեյը ծնվում է տղամարդ, իրեն տղամարդ է համարում, ու սեռական ցանկություն է ունենում ուրիշ տղամարդկանց նկատմամբ: Նույնը՝ լեզբիները: Տրանս*-ները նրանք են, ում մոտ կոնֆլիկտ կա իրենց կենսաբանական սեռի ու գենդերային ինքնության մեջ, գեյերի, լեզբիների ու բիսեքսուալների մոտ նման կոնֆլիկտ չկա, իրենք չեն ուզում իրենց սեռը փոխեն:

Հաա, այսինքն նախորդ գրառմանս մեջ սխալ եմ գրել, տղամարդը չի կարող լեզբի լինել, կարող է տրանս լինել:D Որ ասում եմ խառն ա:))

Շինարար
29.03.2016, 01:44
Բյուր, բա բերդի հարցում ի՞նչ անենք, ղրգենք տղամարդկանց հետ նստե՞ն եթե ասենք գողություն են արել կամ չեմ իմանում ինչ

Նաիրուհի
29.03.2016, 02:02
Հաա, այսինքն նախորդ գրառմանս մեջ սխալ եմ գրել, տղամարդը չի կարող լեզբի լինել, կարող է տրանս լինել:D Որ ասում եմ խառն ա:))

Մանուլ ջան, հավանական ամենատարածված տարբերակները սրանք են՝ ;)

Անձը ծնվել է տղամարդ, իրեն զգում է կին՝ տրանսգենդեր (ասում են՝ տրանսգենդեր կին), սիրում է տղամարդկանց՝ հետերոսեքսուալ, սիրում է կանանց՝ հոմոսեքսուալ, լեսբի

Անձը ծնվել է կին, իրեն զգում է տղամարդ՝ տրանսգենդեր տղամարդ, սիրում է տղամարդկանց՝ հոմոսեքսուալ, գեյ, սիրում է կանանց՝ հետերոսեքսուալ

Անձը ծնվել է կին, իրեն զգում է կին, սիրում է տղամարդկանց՝ հետերոսեքսուալ, սիրում է կանանց՝ լեսբի

Անձը ծնվել է տղամարդ, իրեն զգում է տղամարդ, սիրում է կանանց՝ հետերոսեքսուալ, սիրում է տղամարդկանց՝ գեյ

հլը որ էսքանը սովորի, մնացածը՝ հաջորդ դասին :))

Տրիբուն
29.03.2016, 10:46
Արա ախր խի՞ պիտի պուպուլն ու նունուշը ձեռքից ու ականջից արտոնյալ լինեն․․․

Բլին, նունուշ .... չէի լսել ։)

Տրիբուն
29.03.2016, 10:50
Հասանք ինձ ներվայնացնող հերթական թեմային. ինչի՞ են կնոջ կուրծքը ցույց տալիս պտուկները փակում, տղամարդունը՝ չէ։ Ինձ մեկդ հիմնավորեք՝ հասկանամ, թե ինչով է կանացի պտուկը տղամարդկայինից ամոթ, որ իրենք հպարտ-հպարտ մենակ տռուսիկով ֆռֆռում են, մենք՝ չէ:

Ջան, չգիտեմ ում վրա ոնց ա ազդում տղամարդու պտուկը, բայց կանացի պտուկից ես օրինակ ղզղնում եմ։ Հատկապես սիրուն պտուկից, մի քիչ մուգ գույնի, ու կանգ ..... թուուուուու, թաղեմ ձեր բոյը, խայտառակ եղանք։

Ասածս էն ա, որ պտուկ էլ կա, պտուկ էլ։

StrangeLittleGirl
29.03.2016, 11:18
Այսինքն գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը փոխկապված են: Եթե տղամարդու կամ կնոջ մարմնում (կենսաբանական սեռ) լեզբի է (սեռական կողմնորոշում), ուրեմն իր գենդերային ինքնությունը կին է: Ճի՞շտ եմ հասկանում:
Չէ, իրարից անկախ են:

Կենսաբանական սեռ - արական/իգական, որոշվում է համապատասխան սեռական օրգանների առկայությամբ և գենետիկայով
Գենդերային ինքնություն - արական/իգական, ներքին հոգեբանական զգացողությունն է, թե տվյալ անձն իրեն ինչ սեռի է համարում: Կարող է համապատասխանել կենսաբանական սեռի հետ (օրինակ ես ու դու), կարող է չհամապատասխանել (տրանսգենդեր)
Սեռական կողմնորոշում - որ սեռի հետ են հակված սեռական հարաբերություն ունենալ: Հոմոսեքսուալ, եթե նույն սեռն է, հետերոսեքսուալ, եթե հակառակ սեռն է, բիսեքսուալ, եթե երկու սեռերն են հավասարապես:

Բյուր, բա բերդի հարցում ի՞նչ անենք, ղրգենք տղամարդկանց հետ նստե՞ն եթե ասենք գողություն են արել կամ չեմ իմանում ինչ
Էդ արդեն իմ իրավասության մեջ չի մտնում: Թող բերդում մտածեն:

Շինարար
29.03.2016, 12:21
Հույս ունեմ մի քանի տարի հետո հետ կդառնաս էս գրառմանը ու կասես՝ էս ե՞ս եմ գրել:

StrangeLittleGirl
29.03.2016, 13:13
Հույս ունեմ մի քանի տարի հետո հետ կդառնաս էս գրառմանը ու կասես՝ էս ե՞ս եմ գրել:

Շին, եթե դու էքսհիբիցիոնիստ ես, չի նշանակում, որ մի քանի տարի հետո ես էլ եմ դառնալու:

Ռուֆուս
29.03.2016, 13:14
Աչքիս ակումբում նոր թեմա ա հասունանում :))

Շինարար
29.03.2016, 13:21
Շին, եթե դու էքսհիբիցիոնիստ ես, չի նշանակում, որ մի քանի տարի հետո ես էլ եմ դառնալու:

էքսհիբիցիոնիստի բան չկա, դու չես ուզում տանսգենդեր կնոջ մեջ քեզ հավասար կնոջ տեսնել, և այո, ես իմ մերկությունից չեմ ամաչում

StrangeLittleGirl
29.03.2016, 13:23
էքսհիբիցիոնիստի բան չկա, դու չես ուզում տանսգենդեր կնոջ մեջ քեզ հավասար կնոջ տեսնել, և այո, ես իմ մերկությունից չեմ ամաչում

Էլ էքսհիբիցիոնիստը ո՞նց ա լինում:
Էղավ, արի սենց, թող տրանսգենդեր կինը պուպուլի վրա գրի տրանսգենդեր կին, նոր մտնի հանդերձարան, որ իմանամ՝ կին ա, տղամարդ չի:

Շինարար
29.03.2016, 13:26
Էլ էքսհիբիցիոնիստը ո՞նց ա լինում:
Էղավ, արի սենց, թող տրանսգենդեր կինը պուպուլի վրա գրի տրանսգենդեր կին, նոր մտնի հանդերձարան, որ իմանամ՝ կին ա, տղամարդ չի:

դե չէ, շատ կոպիտ ես ախր Բյուր էդ մարդկանց մասին արտահայտվում, իրոք:

Ինչ-որ ա:

StrangeLittleGirl
29.03.2016, 13:31
դե չէ, շատ կոպիտ ես ախր Բյուր էդ մարդկանց մասին արտահայտվում, իրոք:

Ինչ-որ ա:

Շին, ո՞նց կոպիտ չարտահայտվեմ: Ինձ համոզում ես, որ տղամարդկանց ներկայությամբ հանվելը նորմալ ա, որտև էդ տղամարդը կարող ա կին լինի:

GriFFin
29.03.2016, 15:52
Ինչ դժվար ա լինելու բժիշկներին էդ սաղ դասակարգումների մեջ :/

StrangeLittleGirl
29.03.2016, 15:58
Ինչ դժվար ա լինելու բժիշկներին էդ սաղ դասակարգումների մեջ :/
Դե դրա համար էլ հանել են դասակարգումներից :))

StrangeLittleGirl
31.03.2016, 17:26
Դուք Եվրոպայից եք խոսում: Անգամ Եվրոպայում երկրից երկիր սարուձոր տարբերություններ են:

Էսօր ընդմիջմանը մի ֆրանսիացի պատմում ա, որ իրենց տանն ուգանդացի մի փախստական ա մնում, փախել ա Ուգանդայից, որովհետև նույնասեռական ա: Տենց թեման ծավալվեց նույնասեռականների մասին: Էդ նույն ֆրանսիացի կոլեգան պատմեց, որ Ֆրանսիայում ընկերներ ունի, որոնք հասարակության առաջ ամուսնացած են ձևանում, բայց սաղից թաքուն նույնասեռականներ են: Դանիացի կոլեգայի աչքերը կլորացան ու թե.
- Ո՞նց: Ինքը ձևացնում է, թե ինքն ուրիշ մա՞րդ ա: Ամեն օր ձևացնու՞մ ա:
Ու տենց էլ չկարողացավ պատկերացնել, թե ոնց ա տենց բան հնարավոր: Իսկ ես ձեն չհանեցի, որ Հայաստանում ավելի շուտ Ուգանդայի պես վիճակ ա, քան Ֆրանսիայի:

GriFFin
09.04.2016, 13:06

Համաձայն եմ։
Եվրոպական երկրները շատ տարբեր են, ու իրանց նույնացնելը իմ համար նույն ա, ոնց որ ասես Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան նույնեն։ Հայերը շատ են սիրում նույնացնել։ Լատվիան, Լիտվան, Էստոնիան նույն են… Իրանց որ հարցնես հեչ չեն ասի, որ տենց ա: :)
Իմ համար ճիշտն ասած ամենատոլերանտ երկիրը ԱՄՆն ա։ Էն որ բոլորի իրավունքները պաշտպանողների կան։ Ասենք, մի հատ վիդեո էի պեղել, որ դատել են բժիշկի, ով տեստիկուլաներ ունեցող կնոջը առաջարկել ա վիրահատվել, որտև հետագայում օնկոլոգիական խնդիրներ կլինեն։ Ու էդ կինը իրավունքների խախտում ա ներկայացել, էն հիմքով, որ ոչ մի դակումենտալ/ստատիստիկ ապացույց չկա, որ հետագայում խնդիրներ կլինեն։ Ու իրոք, էս 50 տարվա մեջ ոչ մի դակումենտացիա չկա, որ էդ տեստիկուլը ուռուցք կդառնա։ Կինը հաղթել ա։ Իսկ օրինակ մենք հստակ նշում ենք, որ ցուցում ա, վիրահատում ես, ԱՀԿն տենց ա ասում, ու կյանքում մտքիս ծերով չէի անցկացնի հակառակը պնդել։
Էդքանով հանդերձ իրանց մոտ էլ լիքը թաքուն կյանք վարողներ կան, բայց ի տարբերություն մեզ , ԱՄՆ-ում շատ են պրոպագանդում "you do you-արա/եղի ինչ ուզում ես" գաղափարը։ Ժամանակիի հարց ա էդ թաքուն կյանքը, ու հաստատ տոկոսային առումով ստեղից քիչ ա։ Իրանց մոտ շատ հայտնի հաղորդավարեր, դերասաններ ազատ խոսում են իրանց օրիենտացիայի մասին ու օրինակ ծառայում էն մարդկանց համար, ովքեր վախենում են։ Ես ոնց հասկացել եմ իրանց մոտ մենակ քաղաքական գործիչների նկատմամաբ ա էս հարցը խիստ դրած, միայն դասական ու վերջ։ Չմոռանանք նաև մեծ գումարների մասին, որնոք ծախսվում են էդ ամեն ինչի վրա։

StrangeLittleGirl
09.04.2016, 13:48

Լիզ, տոլերանտության հարցում ԱՄՆ-ն շատ ավելի հետ ա, քան եվրոպական լիքը երկրներ: Էդ դատեր-մատերը սիրուն կոնֆետի թղթեր են, որ թաքցնում են իրական խնդիրները: Դու կարդա իրանց գրականությունը, տես ինչ ա կատարվում: Մի գեյ զույգի եմ ճանաչում: Մեկը ամերիկացի ա, մեկը դանիացի: Դանիայում են ապրում մենակ նրա համար, որ Դանիան անհամեմատ ավելի տոլերանտ ա: Ու տենց շատ զույգերի կտեսնես:

GriFFin
10.04.2016, 10:23

Դեմ չեմ, որ կարան շատ բաները ձևական լինեն։ Համել նայած նահանգ։ Կարող ա Դանիայի հետ համեմատած ա հետ։ Ասենք, մենակ Youtube համայնքը իմ համար ահագին մեծ բան ա մարդկանց ինչ որ բան հասցնելու համար։ Ասենք, իրանց օգտատերերի մեծ մասը դեռահասներ են ու իրանց սովորացնում են տարբեր ձևերով՝ հումորի, սկեչերի, զրույցների, բլոգերի, անգամ շպարի հետ կապված վիդիոներում ( էնքան դրագեր են ավելացել էս 2-3 տարում) միջոցով հարգել բոլորին՝ գեր, հավատքով, աթեիստ, գեյ, տարբեր ռասայի մարդկանց, ազգությունների հարցեր, միքստ ռասաներ։ Ասենք, ես մի հատ մեեեծ շարք եմ տեսել, որտեղ վեգանի, վեգետերյանիցի տարբերություն են տալիս, բացատրում։ Անգամ սենց հարցեր են քննարկում։ Իսկ ստեղ, իմ դասախոսներից, կուրսեցիներից շատերը վեգաններին հիվանդ են համարում, իսկ սասիսկի ուտողին լավն են համարում։ Անընդհատ էդ հարցերի շուրջ են պտտվում ամենաբարձր սբսքրայբեր ունեցող ալիքները։ Ստեղ՝ Հայաստանում, մի հատ չենլ առաջացավ, անկապ ֆորմատի իհարկե, բայց դատի ենթարկվեց մի քանի էպիզոդից։ Իսկ էնտեղ փող են ներդնում, որ պրոպագանդեն հավասարությունը։

Նաիրուհի
28.04.2016, 17:39
Հիմա ոնց որ թե ԼԳԲՏԻ մասին խոսելու ժամանակներ չեն, բայց էս վիդեոն վաղուց ուզում եմ դնել։ Կներեք, որ թուրքական է :oy

https://www.youtube.com/watch?v=8VY457e5Hgg

Նաիրուհի
18.05.2016, 00:39
Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է։

1990 թ. մայիսի 17-ին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանել հիվանդությունների ցանկից։

«ՓԻՆՔ Արմենիայի» ամենամյա զեկույցը (http://www.pinkarmenia.org/2016/05/lgbtreport2015/) Հայաստանում ԼԳԲՏԻՔ մարդկանց իրավիճակի հետ կապված։

Lion
18.05.2016, 11:44
Ժողովուրդ, էդ հոմոֆոբը, որ պարզվել է, նույնասեռական է... ով է?

Rammstein
18.05.2016, 12:17
Ժողովուրդ, էդ հոմոֆոբը, որ պարզվել է, նույնասեռական է... ով է?

Ռոբերտ Ահարոնյանը՞

Նաիրուհի
18.05.2016, 12:53
Ռոբերտ Ահարոնյանը՞

Ահա (http://www.lgbtnews.am/%D5%AC%D5%A3%D5%A2%D5%BF-%D5%A4%D6%80%D5%B8%D5%B7%D5%B6-%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%AE-%D5%BC%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF-%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AC%D5%A3/) :aha

Cassiopeia
21.06.2016, 22:49
Во время обращения к парламенту Бранденбурга, Штефен Кёнигер решил продемонстрировать до какого абсурда можно докатиться, когда речь заходит об ущемлении прав. Потому свою речь он начал со слов:"Дорогие дамы и господа", а далее продолжил "дорогие геи, дорогие лесбиянки..." и тд. В общей сложности он перечислил 60 официально зарегистрированных "полов".

Примерно на середине его пытается оборвать президент, предлагая перейти к вопросам, но Штефен Кёнигер извиняется и говорит что ещё не закончил обращаться ко всем.

https://www.youtube.com/watch?v=SAHvLAJ-5aQ

Micke
21.06.2016, 23:58
https://www.youtube.com/watch?v=SAHvLAJ-5aQ

Կասիոպեյա ջան իսկ դու նրա խոսքերի արանքում հնչող սարկազմը նկատել ե՞ս։ Այս ամենին ինքը հեգնումա ու վերջում էլ ասումա որ այդ բոլորի ներկայացրած բանաձևը իր ներկայացրած ԱՖԴ ֆրակցիան մերժումա

StrangeLittleGirl
22.06.2016, 00:05

Էս լինքն ինձ առավոտը Աթեիստն էլ էր ուղարկել: Հա բա, հեգնանք ա: Ու անկեղծ ասած, ինձ ահագին դուր եկավ :))

Micke
22.06.2016, 00:17
Իրա ներկայացրած կուսակցությունը ուլտրակոնսերվատիվ կուսակցությունա։ Իրենց հայացքները առ միգրանտներ, իսլամ, ԼԳՏԲ համայնք ուլտրանեգատիվ են

StrangeLittleGirl
22.06.2016, 00:21
Իրա ներկայացրած կուսակցությունը ուլտրակոնսերվատիվ կուսակցությունա։ Իրենց հայացքները առ միգրանտներ, իսլամ, ԼԳՏԲ համայնք ուլտրանեգատիվ են
Ուփս, բայց մեկ ա հեգնանքը լավն ա:

Տրիբուն
22.06.2016, 00:44
https://www.youtube.com/watch?v=SAHvLAJ-5aQ

Արա էս ինչ լավն էր ։))

Շինարար
22.06.2016, 01:21
իմ կարծիքով ապուշություն ա

Հայկօ
22.06.2016, 15:23
Ես դեռ կլանված հետևում եմ, թե ԼԳԲՏԻՔՔՁՂՃՄՏՐՑՈՒՓՔԵՎՕՖ հապավումը ոնց ա շարունակում սրընթաց աճել... Չգիտեմ՝ էս պոլիտկոռեկտության բումը երբ ա մի քիչ թուլանալու, բայց էս արդեն անկեղծ սարկազմ ա հրահրում, լուրջ: Նույն ՖԲ-ն արդեն 71 գենդեր ա առանձնացնում (էս տարի 21-ով ավելացել են): Հասկացանք, որ մենք բոլորս հույժ անկրկնելի ու յուրօրինակ ձյան փաթիլներ ենք, բայց էդքա՞ն:

Եթե ինչ-որ մեկը բնիկ ամերիկացի ա՝ հնդկացի, ու գեյ ա, ինքն իր առանձին գենդերն ու տերմինն ունի:
Եթե ինչ-որ մեկը չգիտի՝ տղա ա, թե աղջիկ, բայց զգում ա, որ հակատղա ա կամ հակաաղջիկ, ինքն իր առանձին գենդերն ունի:
Եթե ինչ-որ մեկն իրեն տղա ա զգում միայն էն ժամանակ, երբ սիրում ա աղջիկներին, ու աղջիկ ա զգում միայն էն ժամանակ, երբ սիրում ա տղաներին, իսկ մնացած ժամանակ անսեռ ա, ինքն իր առանձին գենդերն ունի:
Եթե... Եթե... Եթե...

Հետո էս բոլոր գենդերները խառնվում են իրար, գումարվում, բաժանվում, բազմապատկվում, ու ստեղծվում ա տոտալ պոլիտկոռեկտ քաոս: Մարդ, ով բնիկ մալազիացիա ա, ծնվել ա իգական ինքնությամբ, իրեն զգում ա էգ, երբ դեպրեսիայի մեջ չի, իրեն զգում ա արու մենակ էն ժամանակ, երբ երբ կանաչ կեդեր ա հագնում, իրեն ոչինչ չի զգում, երբ ուրբաթ երեկոյան քնած ա, իրեն զգում ա տրանս-սիս-անտի-պոլի-ինտեր-նեյտրալ, երբ արևը խավարում ա, իրեն զգում ա նախորդ ամեն ինչը, երբ երրորդ անգամ քնում ա իր էքսի էքսի հետ, իրեն զգում ա անանուն, բայց խիստ կոնկրետ-ինչ-որ ինքնությամբ՝ «հ» տառով սկսվող բոլոր ամիսների առաջին կիրակիներից հաշված 11-րդից մինչև 17-րդ օրերին, 17-րդը ներառյալ: Ու մարդու իրավունքներից ու պոլիտկոռեկտություից բխում ա, որ իր համար ունենանք առանձին տերմին: Լուրջ, մոտենում ենք սրան: Հիմա չեմ ծաղրում, չեմ փնովում, իմ համար հանգիստ ապրում եմ, ուզում եմ, որ բոլորն էլ իրենց համար հանգիստ ապրեն, ոչ հոմոֆոբ եմ, ոչ էլ տրաս-սիս-ինտեր-միդ-դեմի-ագենդերաֆոբ. ես ստեղ լուրջ խնդիր եմ տեսնում ու անկեղծ հարցնում եմ՝ ի՞նչ պարզ լուծում կա սրան:

Շինարար
22.06.2016, 15:27

Բայց խի՞ ես դրանից նեղվում:

Հայկօ
22.06.2016, 15:34
Բայց խի՞ ես դրանից նեղվում:

Նեղվում եմ, հա: Նեղվում եմ, որ իմ ակամա ոչ պոլիտկոռեկտությունից կարող ա ինչ-որ ուրիշ մեկին պատահական վիրավորեմ, ու ինքը նեղվի: Չեմ ուզում մարդկանց վիրավորել մենակ էն պատճառով, որ չեմ հասցնում հետևել բոլոր զարգացումներին:

Non-binar-ը պոլիտկոռեկտ տերմին ա՞, եթե շատ չես ուզում քիթդ խոթես ուրիշի անձնական կյանքի մեջ:

Կամ կարող ա՞ մի օր ուղղակի սահմանափակվենք մարդկանց իրենց անուններով դիմելով ու շատ չխորանանք, թե ինքն իրեն ինչ ա զգում կամ ում հետ ա քնում-արթնանում:

Հարցս նույնն ա. ի՞նչ պարզ լուծում կա սրան:

Շինարար
22.06.2016, 15:40

ինձ թվում ա ոչ մի բարդ բան չկա: եթե դիմացինդ ադեկվատ մարդ ա, ուղղակի քեզ կասի, որ գիտես՝ ինձ սենց դիմի, ու եթե էդ իր ուզած դիմելու ձևը քեզ չի վիրավորում, պարզապես կդիմես նենց ոնց ուզում ա, ոնց որ երբ մեկը ասում ա՝ անունիս կարճ տարբերակով ինձ դիմի, ասում ես՝ խնդիր չունես և այլն: ինձ թվում ա՝ էս վիդեոյի մեջի մարդու տիպի ֆաշիստներն են իրանց սենց անասուն պահվածքով ուղղակի ուռճացնում ու չեղած տեղը եսիմ ինչ պրոբլեմ ցույց տալիս շատ հեշտ լուծելի հարցը: ընդամենը պետք ա հանդուրժող լինել, ու եթե դիմացինդ քո՝ տեղյակ լինելուդ պատճառով սխալ դիմելուցդ նեղվում ա, փոխանակ ասելու՝ Հայկօ, ես նախընտրում եմ, որ սենց դիմես, էդ արդեն իր խնդիրն ա, ոչ թե քոնը, քանի դեռ դու հատուկ չես արել:

StrangeLittleGirl
22.06.2016, 15:45
Բայց խի՞ ես դրանից նեղվում:
Կլօրի հետ լրիվ համաձայն եմ: Ինքը իր տեղը կպատասխանի, բայց ես էլ իմ կողմից ասեմ: Որովհետև, երբ մեկի հետ սկսում ես խոսել, էլ չգիտես ոնց դիմես, որ պոլիտկոռեկտ լինես: Կամ որ ստատուս ես գրում, կամ որ տեքստ ես գրում, կամ որ ակումբում գրառում ես անում: Պիտի հազար ձև մտածես, թե սխալ տերմին գործածելով ում ես վիրավորում, ում չէ: Մեկ էլ պիտի մտածես ինչ դերանուններ ես օգտագործում և այլն: Դրա վառ օրինակն էն ֆեմինիստների ու տրանսգենդերների օնլայն պատերազմն էր: Որ աբորտի պաշտպան մի ֆեմինիստ գրել էր, որ կինն իրավունք ունի աբորտի, տրանսգենդերները ոգևորվել էին, թե՝ մեզ վիրավորում ա, մենք չենք կարա հղիանանք, ուրեմն ինչ աբորտ: Պիտի նշեր՝ արգանդ ունեցող կինն իրավունք ունի աբորտի: Հա՜յ-հա՜յ

Հայկօ
22.06.2016, 15:52
Բյուրի ասածից, էլի: Եթե իմ մտավախություններն ու էն, ինչից նեղվում եմ, շատ ընդհանուր ձևակերպեմ, կլինի սենց. ես հիմա էս ոլորտում թունդ բարդացման միտում եմ տեսնում: Իմ հիմնական խնդիրը բարդացումն ա: Բարդ կառույցները հեշտ են փլվում, էլի, իսկ պարզին վարժվելը, պարզը հասկանալը, ընդունելն ու տարածելը հեշտ ա: Ի՞նչ ա պետք անել, որ էս իրավիճակը պարզանա ու կայունանա:

StrangeLittleGirl
22.06.2016, 15:53
ինձ թվում ա ոչ մի բարդ բան չկա: եթե դիմացինդ ադեկվատ մարդ ա, ուղղակի քեզ կասի, որ գիտես՝ ինձ սենց դիմի, ու եթե էդ իր ուզած դիմելու ձևը քեզ չի վիրավորում, պարզապես կդիմես նենց ոնց ուզում ա, ոնց որ երբ մեկը ասում ա՝ անունիս կարճ տարբերակով ինձ դիմի, ասում ես՝ խնդիր չունես և այլն: ինձ թվում ա՝ էս վիդեոյի մեջի մարդու տիպի ֆաշիստներն են իրանց սենց անասուն պահվածքով ուղղակի ուռճացնում ու չեղած տեղը եսիմ ինչ պրոբլեմ ցույց տալիս շատ հեշտ լուծելի հարցը: ընդամենը պետք ա հանդուրժող լինել, ու եթե դիմացինդ քո՝ տեղյակ լինելուդ պատճառով սխալ դիմելուցդ նեղվում ա, փոխանակ ասելու՝ Հայկօ, ես նախընտրում եմ, որ սենց դիմես, էդ արդեն իր խնդիրն ա, ոչ թե քոնը, քանի դեռ դու հատուկ չես արել:

Շին, հեչ էլ չեղած չի: Իրոք էս տերմինաբանական խառնաշփոթը լուրջ խնդիր ա: Կարամ մի դեպք պատմեմ: Ուրեմն անցյալ ամառ մեր համալսարանի ամառային փարթին էր: Սաղ համալսարանով մեկ հավաքված էինք մի հատ մեծ այգում, ուտում-խմում, ուրախանում էինք: Մեր ադմինիստրատիվ բաժնից մի նոր աշխատող կողքս էր նստել: Ներկայացավ, ասեց՝ ով ա ինքը, մեկ էլ ինձ սենց հարց ա տալիս. «Դու կի՞ն ես»: Զարմացած ասում եմ՝ հա, ի՞նչ ա էղել որ: Պատմեց, որ մեր ամբիոնի զանազան մարդկանց հետ զրուցելու ընթացքում իրան ուղղել են ոչ պոլիտկոռեկտ տերմիններ օգտագործելու համար (դե մեկը լեզբի էր, մեկը տրանսգենդեր ու լեզբի, մեկն էլ ասեքսուալ ֆեմինիստ), վատ էր զգացել: Ասում ա՝ քեզ դեմից հարցնեմ, որ սխալ բաներ չասեմ: Ու Կլօրը ճիշտ ա ասում, որ էս զարգացումների հետևից չենք հասնում: Գիտական աշխարհում էլ ա խնդիր դառնում, երբ պիտի հաղորդեմ, թե իմ հետազոտությանը քանի կին ու տղամարդ ա մասնակցել, մեկ էլ պարզվում ա՝ 100 մասնակցից մենակ 2-3-ն են կին ու տղամարդ, մնացածը ԼԳԲՏՔՖՅՍՈԺՔՀՖՀԿՅԿՀԳՖ-ի զանազան տառեր են: Ու սա խնդիր ա դառնում: Կամ նույն դահլիճին ladies and gentlemen-ով դիմելը: Հաստատ մեջը ոնց էլ չլնի մի քանի հոգի լինելու ա, որ վիրավորված գա, ասի, որ ինքը բինար չի: Է բա ի՞նչ անես: Պիտի դնես, էդ բոլորին հատ-հատ, տառ առ տառ ասես, ոնց որ էս ֆաշիստն ա արել:

Շինարար
22.06.2016, 15:54
Կլօրի հետ լրիվ համաձայն եմ: Ինքը իր տեղը կպատասխանի, բայց ես էլ իմ կողմից ասեմ: Որովհետև, երբ մեկի հետ սկսում ես խոսել, էլ չգիտես ոնց դիմես, որ պոլիտկոռեկտ լինես: Կամ որ ստատուս ես գրում, կամ որ տեքստ ես գրում, կամ որ ակումբում գրառում ես անում: Պիտի հազար ձև մտածես, թե սխալ տերմին գործածելով ում ես վիրավորում, ում չէ: Մեկ էլ պիտի մտածես ինչ դերանուններ ես օգտագործում և այլն: Դրա վառ օրինակն էն ֆեմինիստների ու տրանսգենդերների օնլայն պատերազմն էր: Որ աբորտի պաշտպան մի ֆեմինիստ գրել էր, որ կինն իրավունք ունի աբորտի, տրանսգենդերները ոգևորվել էին, թե՝ մեզ վիրավորում ա, մենք չենք կարա հղիանանք, ուրեմն ինչ աբորտ: Պիտի նշեր՝ արգանդ ունեցող կինն իրավունք ունի աբորտի: Հա՜յ-հա՜յ
Ինձ թվումա՝ սա անցողիկ փուլ ա, ու երևի դրա կարիքը կա, ինձ համար աշխարհի վերջը չի յուրաքանչյուրին ընդունել նենց, ոնց ինքը կա ու օգտագործել իր վերաբերմամբ էն բառերը, որոնք ինքն ա նախընտրում, քանի դեռ էդ բառերը ինձ չեն վիրավորում, չգիտեմ՝ ես որևէ կերպ չեմ հակսանում նեղվելը, թե՝ հայ-հայ, շատ բան չուզի՞ք: Ասենք եթե ես ժամանակ ունենամ աննպատակ ջղայնանալու ու նեղվելու, կնստեմ ու դարդ կանեմ եզդիների համար, որ Սիրիայում կոտորվում են, Օրլանդոյի գեյերի համար, Ղարաբաղում զոհվող մեր զինվորների համար, ոչ թե վայ՝ էս մեկը ուզում ա տրանսգենդեր կոչվի, մյուսը ասեքսուալ կամ այլ կերպ, է ջանները լինի սաղ, ուզում են, կկոչեմ, ինչո՞ւմն ա խնդիրը: Իսկ քո ասած դեպքի պատասխանը՝ հայ-հայը չի, այլ «եթե խոսքը աբորտի մաիսն ա, ինքնին ենթադրելի ա, որ խոսքը արգանդ ունեցող կնոջ մասին ա, ու լրացուցիչ անգամ ընդգծելն էս դեպքւոմ իմաստ չունի», իհարկե՝ հայ-հայը վիրավորական պատասխան ա, ըմբռնումով ա պետք մոտենալ մարդկանց առանձնահատկություններին՝ իմ կարծիքով:

Շինարար
22.06.2016, 16:01
Բյուրի ասածից, էլի: Եթե իմ մտավախություններն ու էն, ինչից նեղվում եմ, շատ ընդհանուր ձևակերպեմ, կլինի սենց. ես հիմա էս ոլորտում թունդ բարդացման միտում եմ տեսնում: Իմ հիմնական խնդիրը բարդացումն ա: Բարդ կառույցները հեշտ են փլվում, էլի, իսկ պարզին վարժվելը, պարզը հասկանալը, ընդունելն ու տարածելը հեշտ ա: Ի՞նչ ա պետք անել, որ էս իրավիճակը պարզանա ու կայունանա:

ինձ թվումա՝ սա անցողիկ փուլ ա, ինքնաբերաբար կամաց կպարզանա, բայց էս փուլում էն մարդիկ, ում անմիջականորեն դա չի կպչում, պիտի համբերատար լինեն, ոչ թե արհեստականորեն ուռճացնեն խնդիրը, ըստ էության՝ մարդկանց հենց քո ասածի պես՝ սովորաբար անունով են դիմում, երրորդ դեմքով խոսալու անհրաժեշտություն առաջանում ա, երբ սովորաբար իրանք ներկա չեն, էնպես որ քո նախընտրած դերանունը կկիրառես, կողքից մի իմացողն էլ կասի՝ չէ, ինքը սենց ա ուզւոմ, դե ուզում ա՝ ջանն էլ սաղ: չգիտեմ, ես իմ մոտացման մաիսն կարամ ասեմ, մի բան որի միջով ինքս անձամբ չեմ անցնում, ինձ որևէ կերպ բնականաբար չի կպչում ու ինձ համար մի այլ կարգի անընկալելի ա՝ իմ պես մարդկանց ինչի պիտի էս վիճակը նեղի, իսկ մնացածը աստիճանաբար իր տեղը կընկնի: բայց բնական ա, եթե մեկը գա էսպես պաթետիկ ձևով մի քնաի րոպե գենդերներ թվարկի, ես բնականաբար կսկսեմ մտածել, որ վիճակն օրհասական ա, մարդկությունը կործանման ա գնում, մի բան պետք ա անել՝ էս հարցը լուծելու համար:

Կներես, եթե անմիջական հարցիդ պատասխանը չի, բայց ասելս էլի էն ա, որ նեղվելու պատճառները չեմ կարողանում ընկալել:

StrangeLittleGirl
22.06.2016, 16:12
Ինձ թվումա՝ սա անցողիկ փուլ ա, ու երևի դրա կարիքը կա, ինձ համար աշխարհի վերջը չի յուրաքանչյուրին ընդունել նենց, ոնց ինքը կա ու օգտագործել իր վերաբերմամբ էն բառերը, որոնք ինքն ա նախընտրում, քանի դեռ էդ բառերը ինձ չեն վիրավորում, չգիտեմ՝ ես որևէ կերպ չեմ հակսանում նեղվելը, թե՝ հայ-հայ, շատ բան չուզի՞ք: Ասենք եթե ես ժամանակ ունենամ աննպատակ ջղայնանալու ու նեղվելու, կնստեմ ու դարդ կանեմ եզդիների համար, որ Սիրիայում կոտորվում են, Օրլանդոյի գեյերի համար, Ղարաբաղում զոհվող մեր զինվորների համար, ոչ թե վայ՝ էս մեկը ուզում ա տրանսգենդեր կոչվի, մյուսը ասեքսուալ կամ այլ կերպ, է ջանները լինի սաղ, ուզում են, կկոչեմ, ինչո՞ւմն ա խնդիրը: Իսկ քո ասած դեպքի պատասխանը՝ հայ-հայը չի, այլ «եթե խոսքը աբորտի մաիսն ա, ինքնին ենթադրելի ա, որ խոսքը արգանդ ունեցող կնոջ մասին ա, ու լրացուցիչ անգամ ընդգծելն էս դեպքւոմ իմաստ չունի», իհարկե՝ հայ-հայը վիրավորական պատասխան ա, ըմբռնումով ա պետք մոտենալ մարդկանց առանձնահատկություններին՝ իմ կարծիքով:
Շին, իհարկե հեշտ ա ասելը, որ եթե ուզում ա կոչվի ոչ բինար տրանսգենդեր լեզբի շաբաթը երկու անգամ ասեքսուալ, տենց կկոչեմ: Բայց իրական աշխարհում տենց չի: Տես, դու ինքդ էլ ես ասում, որ եթե աբորտի մասին ա, բնականաբար խոսքն արգանդ ունեցողների մասին ա: Բայց արի ու տես, որ տրանսգենդեր կանայք շուխուռ էին արել, որ պետք ա նշվի՝ արգանդ ունեցող կանայք: Էս պոլիտկոռեկտ աշխարհում մարդ վախենում ա բերանը բացի, մի բառ ասի, որտև կարող ա հանկարծ դիմացինը վիրավորվի, եթե իրան ճշգրիտ տերմինով չդիմես:

Էլի ըմբռնումով մոտենանք մարդկանց առանձնահատկություններին, բայց անընդհատ ինչու՞ պետք ա մենք ըմբռնենք, իսկ իրանք՝ չէ: Ինչու՞ պետք ա մենք ամեն բառը ասելիս տասը անգամ մտածենք, ու վերջում մեկ ա մի հոգի վիրավորվի, իսկ իրանք չփորձեն հասկանալ, որ բարդ ա, չենք կարողանում, չի ստացվում, էդքան տառ հիշել չի լինի, որ մենք էլ ենք մարդ, ուզում ենք մի քիչ քիչ մտածել որևէ բան ասելուց առաջ:

Շինարար
22.06.2016, 16:16
Շին, հեչ էլ չեղած չի: Իրոք էս տերմինաբանական խառնաշփոթը լուրջ խնդիր ա: Կարամ մի դեպք պատմեմ: Ուրեմն անցյալ ամառ մեր համալսարանի ամառային փարթին էր: Սաղ համալսարանով մեկ հավաքված էինք մի հատ մեծ այգում, ուտում-խմում, ուրախանում էինք: Մեր ադմինիստրատիվ բաժնից մի նոր աշխատող կողքս էր նստել: Ներկայացավ, ասեց՝ ով ա ինքը, մեկ էլ ինձ սենց հարց ա տալիս. «Դու կի՞ն ես»: Զարմացած ասում եմ՝ հա, ի՞նչ ա էղել որ: Պատմեց, որ մեր ամբիոնի զանազան մարդկանց հետ զրուցելու ընթացքում իրան ուղղել են ոչ պոլիտկոռեկտ տերմիններ օգտագործելու համար (դե մեկը լեզբի էր, մեկը տրանսգենդեր ու լեզբի, մեկն էլ ասեքսուալ ֆեմինիստ), վատ էր զգացել: Ասում ա՝ քեզ դեմից հարցնեմ, որ սխալ բաներ չասեմ:

Հա ինչ անենք

Գիտական աշխարհում էլ ա խնդիր դառնում, երբ պիտի հաղորդեմ, թե իմ հետազոտությանը քանի կին ու տղամարդ ա մասնակցել, մեկ էլ պարզվում ա՝ 100 մասնակցից մենակ 2-3-ն են կին ու տղամարդ, մնացածը ԼԳԲՏՔՖՅՍՈԺՔՀՖՀԿՅԿՀԳՖ-ի զանազան տառեր են: Ու սա խնդիր ա դառնում: Կամ նույն դահլիճին ladies and gentlemen-ով դիմելը: Հաստատ մեջը ոնց էլ չլնի մի քանի հոգի լինելու ա, որ վիրավորված գա, ասի, որ ինքը բինար չի: Է բա ի՞նչ անես: Պիտի դնես, էդ բոլորին հատ-հատ, տառ առ տառ ասես, ոնց որ էս ֆաշիստն ա արել:
ասենք՝ եթե դու հատուկ նպատակ չունես բացասական տրամադրություն ստեղծելու, կդիմես՝ սիրելի ներկաներ, ինչպես ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանն ա անում:

Ինչ վերաբերվում ա գիտական աշխատանքիդ մեջ, դու կարծեմ ընտրել էիր՝ զեյր ձևը, որ ահագին ընդունելի ա դառել, նաև զի ձևը կա հիմա, լեզուն ժամանակի ընթացքում ամեն բան տեղը կգցի, ես վստահ եմ, իսկ հայերենում դժվար չի ընդհանրապես, բացի էդ՝ եթե գենդերը նշելու խնդիր կա, քո համար ի՞նչ տարբերություն կին կնշես, թե մի այլ բառ: Իրականում էստեղ իրոք տենց ակնառու խնդիր չկա

Շինարար
22.06.2016, 16:18
Էլի ըմբռնումով մոտենանք մարդկանց առանձնահատկություններին, բայց անընդհատ ինչու՞ պետք ա մենք ըմբռնենք, իսկ իրանք՝ չէ:

որովհետև դժվար իրավիճակում՝ հոգեբանորեն և այլն, ինքն ա, ոչ թե ես, դրա համար ես նախընտրում եմ ինքս ըմբռնումով մոտենալ, ինձ թվում ա՝ պարզից պարզ ա

StrangeLittleGirl
22.06.2016, 16:20
Հա ինչ անենք

ասենք՝ եթե դու հատուկ նպատախ չունես բացասական տրամադրություն ստեղծելու, կդիմես՝ սիրելի ներկաներ, ինչպես ՀՀ վաստակավոր արտիաստ Թաթա Սիմոնյանն ա անում:

Ինչ վերաբերվում ա գիտական աշխատանքիդ մեջ, դու կարծեմ ընտրել էիր՝ զեյր ձևը, որ ահագին ընդունելի ա դառել, նաև զի ձևը կա հիմա, լեզւոն ժամանակի ընթացքւոմ ամեն բան տեղը կգցի, ես վստահ եմ, իսկ հայերենում դժվար չի ընդհանրապես, բացի էդ՝ եթե գենդերը նշելու խնդիր կա, քո համար ի՞նչ տարբերություն կին կնշես, թե մի այլ բառ: Իրականում էստեղ իրոք տենց ակնառու խնդիր չկա
Շին, they ձևը կարամ օգտագործեմ կոնկրետ մասնակցի անդրադառնալիս, բայց ես նաև հաղորդում եմ, թե կոնկրետ քանի կին, քանի տղամարդ ա մասնակցել, գրում եմ՝ male, female: Ու հեսա էդ հաղորդելն էլ ա խնդիր դառնալու:

Հենց էդ ա, անընդհատ նստած նոր բառեր ենք մոգոնում, որ ոչ մեկի չվիրավորենք, նոր ձևեր ենք մտածում, որ պոլիտկոռեկտ լինենք կամ դիմացինին չվիրավորենք: Անընդհատ անհարկի վեճերի մեջ ենք ընկնում դրա պատճառով (աբորտը որպես վառ օրինակ):

Շինարար
22.06.2016, 16:24

կարաս կգրես կենսաբանորեն կին և կենսաբանորեն տղամարդ կամ տենց մի բան

Տրիբուն
22.06.2016, 16:34
կարաս կգրես կենսաբանորեն կին և կենսաբանորեն տղամարդ կամ տենց մի բան

Բա որ հանկարծ մեկը նեղանա, քանի որ ինքը կենսաբանորեն էնքան էլ իրան տղամարդ չի զգում, քանի որ մի ձուն մյուսից փոքր ա։

Շինարար
22.06.2016, 16:38
Նայի Բյուր, ես թատրոն եմ ուսումնասիրում: Արաբական թատրոնում հետաքրքիր մի երևույթ կա՝ տեղական թատերական տարրեր պարունակող ժողովդրական տարրերը ներմուծել ժամանակակից եվրոպական հորջորջվող թատերական ձևի մեջ: սա ուսումնասիրելու համար ինձ տերմինաբանություն ա պետք: Ես սիրով կկոչեմ սա թատրոն թատրոնի մեջ, մինչդեռ թատրոն թատրոնի մեջը կամ մետաթատորնը շատ ավելի ընդգրկուն երևույթ ա, ու թատրոնից հասկացող ընթերցողը լրիվ այլ ուղղությամբ կգնա իմ տեսքտը կարդալիս, մինչդեռ էս դեպքում ամեբ բան ավելի պարզ ա, ու բառացի թատրոն ա թատրոնի մեջ էլի, կա պիես պիեսի մեջ տերմինը, հատկապես երբ տեքստի հետ գործ ունես, ոչ թե ներկայացման, բայց էդ դեպքում էլ սխալ կլինեմ, որովհետև էստեղ ամբողջական պիեսների հետ գործ ոչւնեմ, հաճախ ընդհանրապես պիեսներ չեն, այլ ծեսեր և խաղեր և այլն, հիմա ինձ տերմին ա պետք, սա զուտ իմ թեզի հարցը չի, այլ կողմնակի, ուղղակի էս երևույթը կա, պետք ա ձեռի հետ նկարագրեմ, կներես՝ դա իմ աշխատանքի մի մասն ա, եթե ամեն բան պատրաստ լիներ, երևի թեզ գրելու կարիք չէր լինի, բացի էդ՝ նույնիսկ գուցե տերմինը կա, ես ուղղկաի պիտի գտնեմ: ո՞ւմ ա սա հուզւոմ, ինձ և իմ պես այլ մարդկանց, ովքեր առնչվում են դրան, էս դեպքում նույնիսկ ոչ մեկ չի էլ վիրավորվում, բայց կողմնակի էսպիսի խնդիր կան, դժվարություններ, ոչինչ, մի բան կանեմ

Շինարար
22.06.2016, 16:39
Բա որ հանկարծ մեկը նեղանա, քանի որ ինքը կենսաբանորեն էնքան էլ իրան տղամարդ չի զգում, քանի որ մի ձուն մյուսից փոքր ա։

այ հիմա համոզվեցի, իրոք դա ահավոր մեծ խնդիր ա, որը մեծապես դժվարացնում ա մեր կյանքը, հետ եմ վերցնում էս թեմայում գրած բոլոր խոսքերս

Տրիբուն
22.06.2016, 16:44
Էս ելույթը որ Տաջիկստանի մեջլիսում լիներ, ուշադրություն չէի դարձնի։ Բայց եթե Բունդեսթագում ա, ուրեմն պրոբլեմ ունենք։ Հիշեցնեմ, որ էս վերջերս Բունդեսթագը նաև հայերի ցեղասապանությունը ճանաչող որոշում ա ընդունել։

Իսկ պրոբլեմը հետևյալումն ա ․․․ ինչ-որ մարդիկ, հնարավոր ա բարի նպատակներից ելնելով, իսկ հնարավոր ա զուտ ապուշության արդյունքում, բարդացրել են պարզ բաները էնքան, որ շարքային քաղաքացիները իրանց retarded զգան։ Ու ես հակված եմ հավատալու, որ գենդերային իրավունքները պաշտպանող տարատեսակ մարմիններում լիքը փիս հոմոֆոբներ կան, որոնք հատուկ են էս ամեն ինչը անում, որ հետո ուզած պահին նսեմացնեն ինչ-որ խմբերի, ու ոչ մեկը գլխի չընկնի, թե ում ու ոնց նսեմացրեցին։

Կարճ ասած, դիմացինին հարգելը, գոնե իմ տեսանկյունից, բացարձակ չի նշանակում ամեն վարկյան հատուկ շեշտել դիմացինի գենդերային պատկանելությունը ու թեթև տարբերությունները հարևան գենդերների միջև։ Ընդհակառակը, դիմացինին հարգելը նշանակում դիացինին ընդունել այնպես ինչպես ընդունում ես ինքդ քեզ ու քո մտերիմներին, առանց խորանալու, թե ինքը քանի ծիծիկ ունի, թե իրա տռուսիկի մեջ քանի պուպուլ կա, կա թե չկա, եթե կա, իրան պուպուլի տեղ ա դնում, թե ջրահեռացման համակարգի, եթե չկա, դրանից նեղվում, թե, չի նեղվում, բայց կնեղվեր, եթե լիներ, բայց իրան դրած լիներ պաժառնի շլանգի տեղ։ Ես չեմ հետևել երբեք ու չեմ պատրաստվում հետևել էս գենդերատերմինաբանական տխմարությանը, ու եթե էլի սենց վիդեո տեսնեմ, կարող ա ջերմ ուրախանամ․․․․ բայց իմ էությամբ ես սիրում եմ բոլոր մարդկանց ու ընդունում եմ բոլորին այնպես ինչպես կան։

StrangeLittleGirl
22.06.2016, 16:55
կարաս կգրես կենսաբանորեն կին և կենսաբանորեն տղամարդ կամ տենց մի բան
Շին, սաղ հարցն էն ա, որ էս սաղ շուխուռներն ամեն անգամ ջրի էրես են դուրս գալիս սխալ տերմին գործածելուց հետո: Ու ոչ մի ճիշտ չկա: Որտև ինչ էլ գրես, մեկ ա ինչ-որ մեկին բաց ես թողնելու:

Կենսաբանորեն կին ու կենսաբանորեն տղամարդ չեմ կարա գրեմ, որովհետև իմ հետազոտությունը վարքային հետազոտություն ա, կենսաբանության հետ չես կարա կապես: Ես էլի գրելու եմ male ու female, որտև առայժմ բարեբախտաբար դա ընդունված մոտեցում ա մեր ոլորտում: Բայց ես հստակ տեսնում եմ, որ էս շուխուռները սրան էլ են գալու, հասնեն:

որովհետև դժվար իրավիճակում՝ հոգեբանորեն և այլն, ինքն ա, ոչ թե ես, դրա համար ես նախընտրում եմ ինքս ըմբռնումով մոտենալ, ինձ թվում ա՝ պարզից պարզ ա
Շին, ինձ թվում ա՝ էստեղ մարդ չկա, որ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ դիսկրիմինացիայի չի ենթարկվել: Մեկը ես ու դու իրանց չափ խոցելի խումբ ենք որպես իմիգրանտ (ու մի հատ էլ եքա դասակարգում իմիգրանտների համար կա, հեչ մի մտածի), բայց դու նեղվու՞մ ես, որ քեզ իմիգրանտ են ասում: Ես չեմ նեղվում: Բայց միշտ զրուցակիցներս են նեղվում, հազար անգամ լեզուն պտտացնում են, որ ճիշտ բառը ընտրեն. իմիգրա՞նտ, էքսպա՞տ, արտասահմանցի աշխատո՞ղ, տուրի՞ստ, ուսանո՞ղ: Ասա իմիգրանտին իմիգրանտ ասեք էլի, ոնց որ կնոջը կին, տղամարդուն տղամարդ, տրանսգենդերին տրանսգենդեր: Էլ ինչ եք խորացել հազար ու մի նոր հեքիաթ եք հորինում:

Նայի Բյուր, ես թատրոն եմ ուսումնասիրում: Արաբական թատրոնում հետաքրքիր մի երևույթ կա՝ տեղական թատերական տարրեր պարունակող ժողովդրական տարրերը ներմուծել ժամանակակից եվրոպական հորջորջվող թատերական ձևի մեջ: սա ուսումնասիրելու համար ինձ տերմինաբանություն ա պետք: Ես սիրով կկոչեմ սա թատրոն թատրոնի մեջ, մինչդեռ թատրոն թատրոնի մեջը կամ մետաթատորնը շատ ավելի ընդգրկուն երևույթ ա, ու թատրոնից հասկացող ընթերցողը լրիվ այլ ուղղությամբ կգնա իմ տեսքտը կարդալիս, մինչդեռ էս դեպքում ամեբ բան ավելի պարզ ա, ու բառացի թատրոն ա թատրոնի մեջ էլի, կա պիես պիեսի մեջ տերմինը, հատկապես երբ տեքստի հետ գործ ունես, ոչ թե ներկայացման, բայց էդ դեպքում էլ սխալ կլինեմ, որովհետև էստեղ ամբողջական պիեսների հետ գործ ոչւնեմ, հաճախ ընդհանրապես պիեսներ չեն, այլ ծեսեր և խաղեր և այլն, հիմա ինձ տերմին ա պետք, սա զուտ իմ թեզի հարցը չի, այլ կողմնակի, ուղղակի էս երևույթը կա, պետք ա ձեռի հետ նկարագրեմ, կներես՝ դա իմ աշխատանքի մի մասն ա, եթե ամեն բան պատրաստ լիներ, երևի թեզ գրելու կարիք չէր լինի, բացի էդ՝ նույնիսկ գուցե տերմինը կա, ես ուղղկաի պիտի գտնեմ: ո՞ւմ ա սա հուզւոմ, ինձ և իմ պես այլ մարդկանց, ովքեր առնչվում են դրան, էս դեպքում նույնիսկ ոչ մեկ չի էլ վիրավորվում, բայց կողմնակի էսպիսի խնդիր կան, դժվարություններ, ոչինչ, մի բան կանեմ
Շին, թատրոն ուսումնասիրելն ու կոնկրետ քո աշխատանքում սպեցիֆիկ տերմին գտնելը քո անձնական խնդիրն ա, բայց հասարակության մեջ, երբ ամեն քայլափոխի, ամեն վայրկյանի պիտի կին-տղամարդ տերմիններն օգտագործես, բարդ ա ամեն անգամ մտածելը, թե ինչ ասես, որ պոլիտկոռեկտ լինի: Արի ես համաձայն եմ լինի կին, տղամարդ, այլ դասակարգումը: Երեք հատը կարամ ուղեղիս մեջ պահեմ: Բայց յոթանասուն հատը չեմ կարա, ներող:

Հայկօ
22.06.2016, 20:02
Ինձ թվում ա՝ ստեղ մենակ անմեղության կանխավարկածը կօգնի: Ես by default չեմ ուզում որևէ մեկին վիրավորել ու ուզում եմ, որ դա օրենքով ինչ-որ կերպ ամրագրվի:

Տրիբուն
22.06.2016, 23:43
Ես էլի գրելու եմ male ու female, որտև առայժմ բարեբախտաբար դա ընդունված մոտեցում ա մեր ոլորտում ․․․

Ուղղակի male-ը շատ վիրավորական ա։ Օրինակ մեր ակումբի Լիոնը, male ա, բայց իրան փիղ ա զգում, պրիտոմ մի հատից ավել։

Իսկ մեր հարևան Գևորը իրա կնգան մեկ փիսիկ ա կանչում, մեկ ձկնիկ։ Էտ կնիկը cat-feeling-female-salmon ա։

Գաղթական
23.06.2016, 05:46
վայ քու արա...
խոստովանեմ՝ մինչև էս թեման մտնելը ամեն ինչ պարզ էր ու հասկանալի՝ ԼԳԲՏ..
իսկ հիմա՝ լրիվ ԼԳԲՏՈՒՈԹԴԸՖԱՔ վիճակա...

մենակ մի բան չհասկացա.
կարողա՞ էս խուճուճ տերմինաբանության պատճառով արդեն արգանդով ու առանց արգանդ տղամարդկանց տարբեր ձևերով են սկսելու դիմել, թե՞ դեռ հին ու բարի միսթըր/միսսիսը ուժի մեջա...

հ.գ. չեք գտնո՞ւմ, որ հապավումը «Լ»-ով սկսելը բիսեքսուալների իրավունքները խայտառակ ոտնահարումա՝ նրանց ստորադասելով լեսբուհիներին...

Գաղթական
23.06.2016, 06:16
Հիմա չեմ ծաղրում, չեմ փնովում, իմ համար հանգիստ ապրում եմ, ուզում եմ, որ բոլորն էլ իրենց համար հանգիստ ապրեն, ոչ հոմոֆոբ եմ, ոչ էլ տրաս-սիս-ինտեր-միդ-դեմի-ագենդերաֆոբ. ես ստեղ լուրջ խնդիր եմ տեսնում ու անկեղծ հարցնում եմ՝ ի՞նչ պարզ լուծում կա սրան:

ես միայն մի լուծում եմ տեսնում...
էս շիլաշփոթը պետք է դասակարգել..
թող լինեն ընդհանուր խմբերի անվանումներ՝ իրենց հապավումներով..
պայմանական ասենք՝ նույն «լգբտ»-ն..
ու ամեն խումբ ունենա հազար ու մի ենթախումբ...
թող ոլորտի մասնագետները՝ ըստ ճաշակի ու ախորժակի, ում որտեղ ուզում են տեղավորեն ու ինչքան ուզում են նոր տերմիններ հորինեն, մեկա՝ հասարակ մահկանացուների համար իրանք կմնան «լգբտ»...

Աթեիստ
23.06.2016, 09:10

Սեռական փոքրամասնությո՞ւն։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Lion
23.06.2016, 09:24
Ուղղակի male-ը շատ վիրավորական ա։ Օրինակ մեր ակումբի Լիոնը, male ա, բայց իրան փիղ ա զգում, պրիտոմ մի հատից ավել։

Իսկ մեր հարևան Գևորը իրա կնգան մեկ փիսիկ ա կանչում, մեկ ձկնիկ։ Էտ կնիկը cat-feeling-female-salmon ա։

Տո Լիոնը հլը ջհանդամ, ոնց կասեր իմ սիրած դասախոսներից մեկը, բայց ոչինչ, որ գյումրեցիների բարբառում male-ը նշանակումա... եզ :think

StrangeLittleGirl
23.06.2016, 10:46
Սեռական փոքրամասնությո՞ւն։

Sent from my Elephone P8000 using Tapatalk
Արտ, որ ոչ բինարի կողմնակիցներին լսես, կասեն՝ սաղ մարդիկ էլ ոչ բինար են, չի կարա փոքրամասնություն լինի: :think

Գաղթական
23.06.2016, 11:18
Սեռական փոքրամասնությո՞ւն։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

չէ, էդ տերմինն օգտագործում են իրենցից յուրաքանչյուրի համար՝ առանձին առանձին..
ես ի նկատի ունեյի՝ ըստ նախասիրությունների կամ վերջնական արդյսւնքում այս կամ այն օրգան ունեցող կամ մեկ այլ եղանակով բոլոր էդ «փոքրամասնություններին» դասակարգել..
համ մեր համար (ով առանձնապես հետաքրքրված չի ոլորտի տերմինաբանությամբ) հեշտ կլիներ հիշել միայն խմբերի անվանումները, համ իրենց չէիր վիրավորի՝ կոչելով ընդհանուր խմբի անունով ու ոչ հատուկ իր տեսակի անունով..
(մի օրինակ բերեմ, որ գուցե էնաան կոռեկտ չի, բայց ասենք եթե ռուսին կամ լեհին սլավոն կոչես, ոչ ոք չի նեղանա չէ, բայց եթե լեհին շփոթես ռուս ասես՝ պատերազմ կլինի..)

Տրիբուն
23.06.2016, 12:10
Տո Լիոնը հլը ջհանդամ, ոնց կասեր իմ սիրած դասախոսներից մեկը, բայց ոչինչ, որ գյումրեցիների բարբառում male-ը նշանակումա... եզ :think

Ստեղ են ասել, բրիտները եկել են Հայաստանից։ (https://www.akumb.am/showthread.php/45476-%D4%B2%D6%80%D5%AB%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81) :D

Sagittarius
23.06.2016, 14:20
Էսի ԱֆԴ-ն ա. սրանք աջ պոպուլիստներ են: Կարող ա հումորը շատ դիպուկ էր ու հաջողված, բայց հնարավոր ա, որ բանաձևը ընդհանրապես այլ շեշտադրում ա ունցել ու սրանք էլ սենց մեթոդներով անլրջացնում են:

StrangeLittleGirl
23.06.2016, 14:30

Սրանք գոնե հումոր ունեն: :)) Թե չէ իրանց համարժեք դանիական ԴՖ-ն դեբիլ ու անհումոր սատկում ա:

Նաիրուհի
23.06.2016, 16:11
Ժող, հասկանում եմ, էդ շատ բառերը սաղիդ ներվայնացնում են (Շինին հանած :love):

Բայց հիմի մեկը ես էդ խնդրին բախվում եմ։ Համացանցում ակտիվ եմ էդ հարցերով, մտնում եմ քննարկման մեջ, մեկ էլ գրում են՝ դու լեզբի՞ ես։ Հիմա ո՞նց պատասխանեմ էդ հարցին։ Ասեմ՝ չէ, լեզբի չեմ, ինքնըստինքյան հասնկանալու են, որ հետերո եմ կամ բի, բայց ես ոչ էն եմ, ոչ էն։ Ընդ որում՝ ես հլը պարզ դեպքերից եմ։ Ստիպված նստում բացատրում եմ, որ պանսեքսուալի ու ասեքսուալի «միքս» եմ, հետո բացատրում եմ՝ դրանք ինչ են նշանակում։ Էսքանը՝ էդ պարզ հարցին պատասխանելու համար։ Հա բայց պարզ պատասխանել որ չի լինում, ի՞նչ անեմ։

Chuk
23.06.2016, 16:29

Բայց պատասխանի շատ ավելի պարզ ձև կա «իմ անձնականը քեզ ի՞նչ, քո ի՞նչ գործն ա, թե ես ինչ եմ»:

Շինարար
23.06.2016, 16:31
Ժող, հասկանում եմ, էդ շատ բառերը սաղիդ ներվայնացնում են (Շինին հանած :love):

Բայց հիմի մեկը ես էդ խնդրին բախվում եմ։ Համացանցում ակտիվ եմ էդ հարցերով, մտնում եմ քննարկման մեջ, մեկ էլ գրում են՝ դու լեզբի՞ ես։ Հիմա ո՞նց պատասխանեմ էդ հարցին։ Ասեմ՝ չէ, լեզբի չեմ, ինքնըստինքյան հասնկանալու են, որ հետերո եմ կամ բի, բայց ես ոչ էն եմ, ոչ էն։ Ընդ որում՝ ես հլը պարզ դեպքերից եմ։ Ստիպված նստում բացատրում եմ, որ պանսեքսուալի ու ասեքսուալի «միքս» եմ, հետո բացատրում եմ՝ դրանք ինչ են նշանակում։ Էսքանը՝ էդ պարզ հարցին պատասխանելու համար։ Հա բայց պարզ պատասխանել որ չի լինում, ի՞նչ անեմ։

Ասա ձեզ ինչ

StrangeLittleGirl
23.06.2016, 16:38

Ինչքան էլ տարօրինակ լինի, էդ հարցն ինձ էլ են տալիս, ու չնայած ես հստակ պատասխան ունեմ, միշտ պատասխանում եմ՝ քո գործը չի:
Իսկ ընդհանրապես, ուրիշ հարց ա, երբ քեզ կոնկրետ հարցնում են կոնկրետ պատասխան ակնկալելով, բայց լրիվ ուրիշ հարց ա, երբ ընդհանրապես մարդկության մասին խոսելիս պիտի հազար անգամ գցես-բռնես, որ էնպես ասես, որ որևէ մեկը չնեղանա: «Արգանդ ունեցող կանայք աբորտի իրավունք ունեն»: Ուֆ:

Lion
23.06.2016, 16:38
Ստիպված նստում բացատրում եմ, որ պանսեքսուալի ու ասեքսուալի «միքս» եմ

Էդ... դրանք որն են? :o Պանթուրքիզմ լսել էի, պանօսմանիզմ էլ էի լսել, բայց... պանսեքսուալը էդ... որնա? Էն "ա..."-ն էլ, էլի... մեկնաբանիր, իմանանք, լուսավորվենք :)

Շինարար
23.06.2016, 16:52
Էդ... դրանք որն են? :o Պանթուրքիզմ լսել էի, պանօսմանիզմ էլ էի լսել, բայց... պանսեքսուալը էդ... որնա? Էն "ա..."-ն էլ, էլի... մեկնաբանիր, իմանանք, լուսավորվենք :)

Ինչի՞ չես գուգլով փնտրում որ

Գաղթական
23.06.2016, 17:30
Էդ... դրանք որն են? :o Պանթուրքիզմ լսել էի, պանօսմանիզմ էլ էի լսել, բայց... պանսեքսուալը էդ... որնա? Էն "ա..."-ն էլ, էլի... մեկնաբանիր, իմանանք, լուսավորվենք :)

ասենք՝ եթե տղամարդը «սեքսուալ» ա, իրան Հայաստանում «պարոն սեքսուալ» կարան ասել, իսկ օրինակ Լեհաստանում՝ «պան սեքսուալ»...
:8

Lion
23.06.2016, 17:31
Ինչի՞ չես գուգլով փնտրում որ

Էդ չի հասնի կենդանի բացատրությանը :)

Նաիրուհի
23.06.2016, 18:08
Ես քոմենթներում գրելու մասին չեմ խոսում։ Երբ մեկի հետ սկսում ես խոսել, որ իրեն ինչ-ինչ բաներ բացատրես, հասկացնես, արդեն մարդկային շփում է ստացվում, չես ասի՝ քո ի՞նչ գործն է։ Որովհետև խոսակցության նպատակն էդ մարդուն ինֆորմացիա տալն է, եթե չորեմ՝ սիրուն չի լինի։ Բացի էդ՝ արդեն լրացուցիչ երկու տերմինի մասին էլ եմ պատմում։ :)

StrangeLittleGirl
23.06.2016, 18:13
Ես քոմենթներում գրելու մասին չեմ խոսում։ Երբ մեկի հետ սկսում ես խոսել, որ իրեն ինչ-ինչ բաներ բացատրես, հասկացնես, արդեն մարդկային շփում է ստացվում, չես ասի՝ քո ի՞նչ գործն է։ Որովհետև խոսակցության նպատակն էդ մարդուն ինֆորմացիա տալն է, եթե չորեմ՝ սիրուն չի լինի։ Բացի էդ՝ արդեն լրացուցիչ երկու տերմինի մասին էլ եմ պատմում։ :)
Հա բայց եթե ինֆորմացիա ես տալիս, եթե ուզում ես էդքան մանրանալ, քո գործն ա: Բայց խոսքս դիմելաձևերի, հաղորդագրություններ տալու և այլնի մասին ա: Պարզ ա՝ էդ բոլորն իրանց տերմիններն ունեն ու հա նորերն են հորինվում, բայց դրանք պետք չի հասարակ մահկանացուներին պարտադրել: Ասածս էդ ա: Էդ նույնն ա, ինչ բժիշկները դնեն, շուխուռ անեն, թե չէ, պիտի դեղնախտ չասեք, պիտի ասեք հեպատիտ A, B, C, D, E, F, G, դեռ հետն էլ վիրուսի առանձին ենթատեսակը նշեք, փուլն էլ հետը:

Sagittarius
23.06.2016, 22:23

բայց ո՞նց են պարտադրում

Վիշապ
23.06.2016, 22:48
Նախորդ դարի սկզբում էսքան սեռ չկար ոնց որ... Ինձ թվում է, պարզապես էս նոր սեռական բրենդները ավելացնելու մեջ փող կա, հավանաբար որոշ մարդկանց համար սա ապրուստի միջոց է:
Չեմ կարծում որ խելքը գլխին սեռական փոքրամասնության ներկայացուցիչ առանձնապես պիտի շատ նեղվի, որ իրեն «պարոն» կամ «տիկին» են ասում, ինչքան էլ ինքը իրեն այդպես չի զգում:
Շատ պարզ ընտրություն է, արտաքանապես նմանվեք որձի, պարոն (կամ՝ սըր) կասեն, նմանվեք էգի, «տիկին» (կամ՝ մադամ/միսիս) կասեն, իսկ տեղաշորում ինչ ասես կարելի է լինել, կարելի է 10 րոպեն մեկ սեռը փոխել պատահականորեն ընտրելով այդ 40 հայտնի սեռերից մեկը կամ էլ նոր սեռ հայտնագործել:
Կարելի է այնքան հիմարանալ, որ մտածել լեզուները փոխելու մասին, որ արական ու իգական դերանունները փոխարինվեն ունիվերսալ դերանուններով, խոսքի անգլերենում հեռացնենք he/she-ն, սաղին սարքենք it, բոլորը հավասարվեն անսեռ առարկաներին, որ որոշ տարօրինակներ իրենց լավ զգան:
Համ էլ ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս...

Գաղթական
23.06.2016, 22:58
Ես քոմենթներում գրելու մասին չեմ խոսում։ Երբ մեկի հետ սկսում ես խոսել, որ իրեն ինչ-ինչ բաներ բացատրես, հասկացնես, արդեն մարդկային շփում է ստացվում, չես ասի՝ քո ի՞նչ գործն է։ Որովհետև խոսակցության նպատակն էդ մարդուն ինֆորմացիա տալն է, եթե չորեմ՝ սիրուն չի լինի։ Բացի էդ՝ արդեն լրացուցիչ երկու տերմինի մասին էլ եմ պատմում։ :)

իսկ ինչիա՞ դա քո համար տենց կարևոր, եթե գաղտնիք չի..

Գաղթական
23.06.2016, 23:02
Կարելի է այնքան հիմարանալ, որ մտածել լեզուները փոխելու մասին, որ արական ու իգական դերանունները փոխարինվեն ունիվերսալ դերանուններով, խոսքի անգլերենում հեռացնենք he/she-ն, սաղին սարքենք it, բոլորը հավասարվեն անսեռ առարկաներին, որ որոշ տարօրինակներ իրենց լավ զգան:

ասենք՝ Բելգիայում արդեն նոր հեքիաթների գրքեր են տպագրում ու մանկապարտեզում երեխեքին պատմում (պարտադիր կուրսա) «Արքայազն ու արքայազնը», «Երեխան ու նրա երկու հայրերը»..
որ հանկարծ հոմոները չնեղվեն...

Վիշապ
23.06.2016, 23:19
Ընդհանրապես սեռական փոքրամասնությունների իրավունքները վերջերս ինչ-որ ավելի շատ է քննարկվում, քան թե առհասարակ մարդու ազատության, ապրելու, աշխատելու, մտածելու, ազատ հայացքներ ունենալու իրավունքները, չնայած որ այդ իրավունքների խախտումները իրենց քանակով ու բնույթով անհամեմատելի են (երևի պարզ է, թե որն է շատ): Աշխարհում ու Հայաստանում անարդարության դադար չկա, ամեն օր վատ լուրեր են, բայց մարդիկ հերմոֆրոդիտներով են զբաղված, որովհետև սունկ են (հայտնի պատմվածքից):

Շինարար
23.06.2016, 23:46

Դե կոնկրետ էս թեմայում էս թեմայի առաջին գրառումն անողը և հետագա ոգևորությունն ապահովվողները կարծես թե հերմաֆրոդիտները չէին, մենք վիդեոն դրեցինք, մենք ղժժացինք, մենք մուննաթ եկանք այլ գենդեր ունեցողների վրա, մենք էլ վերջում բողոքեցինք, որ ինչ-որ էս թեման շատ ա քննարկվում :esim

Նաիրուհի
24.06.2016, 00:18
իսկ ինչիա՞ դա քո համար տենց կարևոր, եթե գաղտնիք չի..

Անձնական և աշխարհայացքային պատճառներով։ Պատասխանը բավարարո՞ւմ է, թե՞ մանրանամ։

keyboard
24.06.2016, 01:02
Էն որ տերտերներն էնքան են դավադիտ անում, որ մտածում ես եկեղեցուց հեռվանաս ու հանգիստ լռվես քո համար։
Հիմա սրանք էլ էնքան են կ****խած պահելու՝ մարդ հելնի դրոշը վեկալի գոռա որ հոմոֆոբ ա։

Գաղթական
24.06.2016, 01:07
Անձնական և աշխարհայացքային պատճառներով։ Պատասխանը բավարարո՞ւմ է, թե՞ մանրանամ։

անձնականիդ մեջ իհարկե ինձ թույլ չեմ տա խորանալ..
նայի ըստ քո հայեցողության..

իսկ այ աշխարհահայացքի հետ կապված հետաքրքրեց..

Հայկօ
24.06.2016, 01:17
Դե կոնկրետ էս թեմայում էս թեմայի առաջին գրառումն անողը և հետագա ոգևորությունն ապահովվողները կարծես թե հերմաֆրոդիտները չէին, մենք վիդեոն դրեցինք, մենք ղժժացինք, մենք մուննաթ եկանք այլ գենդեր ունեցողների վրա, մենք էլ վերջում բողոքեցինք, որ ինչ-որ էս թեման շատ ա քննարկվում :esim

...Իսկ իմ հարցը մնաց: Ո՞նց ա պետք անել, որ իրավիճակը բարդանալու փոխարեն պարզանա: Ասենք՝ ի՞նչ անենք, որ Նաիրուհին ամեն անգամ ստիպված չլինի ասել, որ ինքը պանսեքսուալի ու ասեքսուալի «միքս» ա: Ինձ, օրինակ, էդ փաստն էնքան էլ չի հետաքրքրում, ու ուզում եմ, որ, օրինակ, Լիոնին ու մյուսներին էլ էդքան չհետաքրքրի: Ավելին՝ հաճախ նյարդայնանում եմ, երբ մոտս նման խոսակցություն ա սկսվում: Ի՞նձ ինչ՝ դու վեգան ես, հեթանոս, բիսեքսուալ, թե մետալիստ: Հանուն արդարության պետք ա ասեմ, որ նյարդայնանում եմ հենց հարցնողներից ու էն իրավիճակերից, որոնք հանգում են ինչ-որ բան զեկուցելուն կամ բացատրելուն, բայց դե՝ մեկ ա (գուցե նեղ-անձնական բզիկ ա, չգիտեմ): Ի՞նչ լուծում կա սրան: Պետք ա էնքան խոսել բոլորի ու ամեն ինչի մասին, որ բոլորի բոլոր հետաքրքրությունները բավարարվեն, բոլորն ամեն ինչ իմանան, էլ հարց չմնա՞, թե՞ ուրիշ ինչ-որ բան ա պետք անել:

Հայկօ
24.06.2016, 01:37
Ստեղ մի հարց էլ էի գրել, հետո գցեցի-բռնեցի, որ (դեռ) էնքան էլ պոլիտկոռեկտ չի, ջնջեցի: Գրողը տանի:

John
24.06.2016, 01:42
Ինձ էլ են ներվայնացնում նման խոսակցությունները։ Քանի հլը մի աղջկա չեմ հավանել՝ իմ համար լրիվ միևնույն ա իր սեռական կողմնորոշումը։ Ինձ համար էդ նույնն ա, որ պատմես, թե լողանալուց մարմնիդ ո՞ր մասն ես սկզբում լվանում, ու, կախված հերթականությունից մի հատ ֆաքին տերմին ճպպցնես։ Ինչի՞ համար էլի։ Հետաքրքրվողները առավել ևս ինձ համար անհասկանալի մարդիկ են։ Է հա, հարազատդ ըլնի, ընկերդ, ընկերուհիդ՝ էլի մի կերպ հասկացանք, բայց թե ի՞նչ սեռական կողմնորոշում ունի Անջելինա Ջոլիի հորքուրի տղեն՝ մի քիչ աբսուրդ ա էլի որ հետաքրքրվես, եթե իհարկե աչք չես դրել վրեն։ Էդ տերմինաբանությունը իսկականից ազդում ա։ Ոնց որ հատուկ մտցրած լինեն էդ հազար ու մի տերմինները, որ խճճվես մեջը, երնեկ տաս էն ժամանակներին, երբ միայն գեյերն ու լեզբիներն էին հայտնի մարդկությանը։ Ուզո՞ւմ ես քեզ դիմեն «պարոն», բարի էղի պարոնի կեցվածք, հագնվածք ու պահվածք ունեցի, «տիկի՞ն» ես ուզում դիմեն՝ համապատասխան ձևով դրսևորվի, «անարգանդ, աբորտի հնարավորություն չունեցող կին, որ սիրում է արգանդով տղամարդկանց» ես ուզո՞ւմ դիմեն՝ սկզբի համար ինձ «ձերդ պայծառափայլություն» դիմի, հետո կերևա, բլյա։ Պարապ ենք էլի, ընկնենք 7 միլիարդից ամեն 3 հոգու համար առանձին տերմին սովորենք, որ հանկարծ չվիրավորվեն․․․
Լավ ա ինձ հլը չի հանդիպել տենց մարդ, որ պահանջի իրեն այլ կերպ դիմել, բայց մի հատ «հարմար», երկար դիմելաձև կմշակեմ, որ հենց տենց մեկը հայտնվի՝ ասեմ ինձ ոնց դիմի նախ։ Բա չերևա՞ որ թիմին եմ երկրպագում, ինչ եմ սիրում ուտել ու քանի մետր եմ թքում առանց թափավազքի։

Շինարար
24.06.2016, 02:08
...Իսկ իմ հարցը մնաց: Ո՞նց ա պետք անել, որ իրավիճակը բարդանալու փոխարեն պարզանա: Ասենք՝ ի՞նչ անենք, որ Նաիրուհին ամեն անգամ ստիպված չլինի ասել, որ ինքը պանսեքսուալի ու ասեքսուալի «միքս» ա: Ինձ, օրինակ, էդ փաստն էնքան էլ չի հետաքրքրում, ու ուզում եմ, որ, օրինակ, Լիոնին ու մյուսներին էլ էդքան չհետաքրքրի: Ավելին՝ հաճախ նյարդայնանում եմ, երբ մոտս նման խոսակցություն ա սկսվում: Ի՞նձ ինչ՝ դու վեգան ես, հեթանոս, բիսեքսուալ, թե մետալիստ: Հանուն արդարության պետք ա ասեմ, որ նյարդայնանում եմ հենց հարցնողներից ու էն իրավիճակերից, որոնք հանգում են ինչ-որ բան զեկուցելուն կամ բացատրելուն, բայց դե՝ մեկ ա (գուցե նեղ-անձնական բզիկ ա, չգիտեմ): Ի՞նչ լուծում կա սրան: Պետք ա էնքան խոսել բոլորի ու ամեն ինչի մասին, որ բոլորի բոլոր հետաքրքրությունները բավարարվեն, բոլորն ամեն ինչ իմանան, էլ հարց չմնա՞, թե՞ ուրիշ ինչ-որ բան ա պետք անել:

հարցդ ինձ չի՞ չէ ուղղված, այլ ընդհանուր ա, որովհետև մեկը ես ոնց ասացի՝ չեմ հակսանում, թե խի եք ջղայնանում ու էս բազմազանության մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում, ու ով ուզում ա բարձրաձայնում ա, ով ուզում ա՝ չէ, չեմ կարծում, որ Նաիրուհին ստիպված ա, դա իր ընտրությունն ա՝ ինչ-ինչ պատճառներով, կեցցե ինքը

Գաղթական
24.06.2016, 02:11
Հետաքրքրվողները առավել ևս ինձ համար անհասկանալի մարդիկ են։

հրաշալի գրառում էր ))))
առավել ևս` վերջին մասը )))

իսկ մեջբերմանս հետ կապված` ամբողջ պարադոքսը նրնում ա, որ ոչ թե անտեղյակներն են գնում մտնում սրա-նրա անկողին, այլ տվյալ մարդնա ցանկանում, որ իրեն սենց կամ նենց կոչեն, որովհետև ինքը էս կամ էն նախասիրությունն ունի..

օրինակ ասենք Լիոնի օրինակի հետ կապված..
Նաիրուհին ներկայացնում էր իր սեքսուալ հակումները` տալով դրանց հատուկ անունները, մարդն էլ հարցրեց, թե դրանք ինչ են նշանակում..
էդ եղավ գնաց մտավ անկողին?

խոստովանում եմ` ես էլ չգիտեմ, թե ասեքսուալիզմը ճսեքսուալիզմից ինչով ա տարբերվում, բայց ոչ էլ պատրաստվում եմ խորանալ էդ տարատեսակ տերմինաբանության մեջ..
էդ էլ ձեր ասած <ներվայնանում եմ, որ մոտս խոսում են>..
մարդ էլ գնա մտնի համապատասխան անունով թեմայի մեջ, կարդա գրածները ու բոլորին հայտարարի, որ ներվայնանումա էդ քննարկումից )))))))))))))))

Նաիրուհի
24.06.2016, 02:56
Երկար գրառումներ մեջբերել չեմ սիրում, կներեք :)

Ես, ճիշտն ասած, դեռ չգիտեմ՝ ինչ պետք է անել պարզեցնելու համար։ Երևի էնքան խոսել, որ բոլորը բոլոր հարցերը տան, ամեն ինչ իմանան, էլ կարիք չլինի խոսելու։ Ասենք ես ամեն քայլի էդ անգրագիտությանը բախվում եմ, որովհետև ստիպված եմ մարդկանց հասկացնել, որ լեզբի չեմ։ Հաճելի չի։ Որ իմանային, որ իմ դեպքում էդ լեզբի լինել չի, իմ գործն էնքան կհեշտանար, որ էլ ասելու չի։

Մարդիկ սկի չգիտեն, որ տրանսգենդեր մարդուն կենսաբանական սեռով դիմել չի կարելի (էս էն հիմնականներից է, չասեք՝ էդ տերմինն էլ մի մտցրեք), որ էդ մարդը եթե իր կենսաբանական սեռի հետ է հարաբերությունների մեջ, էդ նույնասեռականություն չի, հետերոսեքսուալություն է։

Ինձ էլ հաճելի չի, որ ինչ-որ մեկը թեկուզ հետևիցս ինձ լեզբի ասի, էն պարզ պատճառով, որ ես տենց չեմ, ոչ թե որովհետև լեզբի լինելը վատ բան է։ Կարող է անընդհատ իմ օրինակին եմ հանգեցնում, բայց էստեղ խոսողներից երևի ես եմ անընդհատ էդ հարցին բախվում։ Ձեզնից ցանկացածն էլ էս գրողի տարած հասարակության մեջ իմ կարգավիճակում լիներ՝ կհասկանար, թե ինչքան ահավոր է։ Նույնիսկ կարող է մեկը քեզ էնքան մոտիկ համարի, որ որոշի ցույց տալ անգամ իր հետաքրքրվածությունը քո սեռական կյանքի մանրամասներով։ Սաղին որ գրողի ծոցն ուղարկեմ՝ կարող է երկու հոգուց ավել մարդ չլինի կողքիս։

Մի կողմից տհաճ է, որ մարդկանց դա հետաքրքիր է, մյուս կողմից մեղքս գալիս են, որ էնքան տեղեկացված չեն ու տենց բաներ չեն տեսել, որ ինֆոյի միակ աղբյուրը դու ես մնում, ստիպված պիտի բացատրես, որ տենց մութ ու խավար չմնան :) Նույնիսկ մի տեսակ պարտավորված ես զգում, որովհետև իրենց շրջապատում ես, դու ես ստիպել, որ բախվեն էդ ամենն իմանալ-չիմանալու հարցին, ու սկսում ես «զեկուցել»։

Հիմի տենց տաք տեղերից մեծ-մեծ խոսողներդ մտեք էդ մարդկանց կաշվի մեջ ու փորձեք զգալ՝ իրենք ամեն անգամ ինչ են զգում ձեր հարցերից ու սենց քննարկումներից։ Մի քիչ համբերություն ունեցեք, հասկացանք՝ ձեր բախտը բերել է, որ էդ առումով մեծամասնությունից եք, էդ խնդրին չեք բախվում։ Կողքից ես էլ կարող եմ լիքը հարցերի մասին սենց խոսել, որովհետև վերքը տիրոջն է ցավ տալիս։ Հա, օդի մեջ մի երկու սուր հումոր էլ կարող եմ անել, ջհադամին, թե մեկը կարող է դրանից հետո գլուխը պատերին տալու ցանկություն ունենա կամ անզորության ու դատապարտվածության զգացումից եղունգները կրծի։

Նոր են(ք) խոսում, բա պիտի բացվի ամեն ինչ, քննարկվի, որ թեթևանա, որ էնքան սովորական դառնա, որ ոչ մեկը չկանգնի ասի՝ սրանց վառեք, սրանք մարդ չեն, նամուս չունեն, Աստծուն ու բնությանը դեմ են, բան... Հենա կողքի թեմայում էլի վառող էր հայտնվել։ Հիմա որ նույն կերպ էդ մարդիկ սկսեն ամեն տեղ գրել, թե ոնց են զզվում կին-տղամարդ սեքսը պատկերացնելուց, ոնց ձեզ վիրավորված կզգայիք, չէ՞։ Բայց իրենք տենց բան չեն անում ու ամեն քայլի հակառակը լսում են։ Ու հա, իրենք մեր մեջ են, իրենք էս ամենը լավ էլ տեսնում են, կարդում են։

Շինարար
24.06.2016, 03:52
մարդ էլ գնա մտնի համապատասխան անունով թեմայի մեջ, կարդա գրածները ու բոլորին հայտարարի, որ ներվայնանումա էդ քննարկումից )))))))))))))))

շնորհակալությունս էս հատվածի համար էր, Լիոնի հարց տալու ձևը խայտառակ ոչ ադեկվատ էր ու ոչ հարիր պատմագիտական վաթսունից ավել աշխատությունների հեղինակին

Lion
24.06.2016, 09:54
Խայտառակվանք պրծանք, բայց դե... հլը եկեք հարցին իրավաբանական կողմից նայենք - ձգտելով պաշտպանել ոմանց իրավունքները, սահմանափակում են իմ իրավունքը կոչել իրերն իրենց անուններով, հորինում են նոր, որպես կանոն անհաջող ու չհիմնավորված, երևույթը ամբողջովին չընդգրկող ու չբացահայտող անուններ (վառ օրինակ "it")... ինչ է, թե ոմանց չվիրավորեն: Տեսեք, ինչ է թե ասենք 5 հոգի կարող են իրենց կին չհամարել ասենք մի մեծ լսարանում հավաքված 100 կանանցից, մենք այդ լսարանում հավաքված մնացած 95 կանանց զրկում ենք "Հարգելի տիկնայք" գեղեցիկ դիմելաոճից, բայց դա էլ դեռ փորձանքի կեսն է, քանզի փոխարենը մենք առաջարկում ենք մի անորոշ տերմին (պայմանականորեն ասենք, օրինակ "it") ու... ինչ - էն 5 հոգու պատճառով էն 95 հոգին զրկվեցին հազարամյակներ անցած "տիկնայք" դիմելաոճից? Արդար չի: Ի դեպ ասեմ, եթե խիստ իրավաբանորեն նայենք, բունդեսթագի այն դեպուտատը ճիշտ է վարվել, այ դրա վրա ուշադրություն չեն դարձնում ու ասածս դա է, պետք է լսարանին դիմել միայն ու միայն առնվազն այդպես, թե չէ... կվիրավորվեն, ընդ որում այս ցուցակը դեռ կարող է երկար աճել:

Եվ վերջապես, երևույթը կարող է շատ հեռուները տանել - փառք Աստծո, ինֆորմացիոն տեխնոլոգիաների դար է և, եթե առաջ Շամպայնի հասարակ գյուղացի Ժանը մեծ հաշվով թքած ուներ իր հոգեկան "յուրօրինակություններ"-ի վրա, այժմ, տեսեք-տեսեք, մոդա է դարձել "յուրօրինակ" լինել, փառք Աստծո, ինչպես ասվեց, ինֆորմացիան շատ է, հասանելի, ֆինանսական ու սոցիալական անկախություն ունեցող երրորդ դասի անձանց գերակշիռ ներկայացուցիչներից կազմված եվրոպացի անհատներն էլ բոլոր հնարավորություններն ունեն "յուրօրինակ" լինել: Չէ, մեծ հաշվով աշխարհ չի փլվի, բայց աբսուրդի գիրկն ենք ընկնում ու մի օր, ընդհանրապես, կարող ենք ունենալ մի վիճակ, որ ոմանք, օրինակ. "վիրավորվեն, որ իրենց ընդհանրապես դիմում են", քանի որ, գիտեք ինչ, իրենք "Ալֆա-ցենտավրայի հոգե-փիլիսոփայական գուրու-ոչ մարդկային էպիգենդրոն ոչ նյութական էակներ են, չեն ապրում այս աշխարհում, իրենց այս աշխարհի մարդ չեն համարում ու դրա համար վիրավորվում են, երբ իրենց դիմում են", մի երկու տիեզերագետներ ու հոգեբաններ կսկսեն հիմնավորել, որ, սկզբունքորեն, բացառված չէ, որ այդ մարդիկ իրոք այդ կարգավիճակն ունեն ու... գնաաաց:

Լուրջ, աբսուրդա, բայց այս վիճակի հետ, որ թեմայում քննարկում ենք, սկզբունքորեն նման իրավիճակ է:

Զգում եք աբսուրդը?

S.L.V.
24.06.2016, 10:35

Ասումա, որ մարդ իրան Նապոլեոնի տեղնա դնում, տանում են Պսիխուշկա են փակում, բայց որ ինչ-որ որձ իրան էգի տեղա դնում, իրանց իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում :D

Հ.Գ. չխնայեք կարմիր ռեյթինգը, մի տեսակ գիծը կարճա ստացվել :D

Micke
24.06.2016, 10:50
Խայտառակվանք պրծանք, բայց դե... հլը եկեք հարցին իրավաբանական կողմից նայենք - ձգտելով պաշտպանել ոմանց իրավունքները, սահմանափակում են իմ իրավունքը կոչել իրերն իրենց անուններով, հորինում են նոր, որպես կանոն անհաջող ու չհիմնավորված, երևույթը ամբողջովին չընդգրկող ու չբացահայտող անուններ (վառ օրինակ "it")... ինչ է, թե ոմանց չվիրավորեն: Տեսեք, ինչ է թե ասենք 5 հոգի կարող են իրենց կին չհամարել ասենք մի մեծ լսարանում հավաքված 100 կանանցից, մենք այդ լսարանում հավաքված մնացած 95 կանանց զրկում ենք "Հարգելի տիկնայք" գեղեցիկ դիմելաոճից, բայց դա էլ դեռ փորձանքի կեսն է, քանզի փոխարենը մենք առաջարկում ենք մի անորոշ տերմին (պայմանականորեն ասենք, օրինակ "it") ու... ինչ - էն 5 հոգու պատճառով էն 95 հոգին զրկվեցին հազարամյակներ անցած "տիկնայք" դիմելաոճից? Արդար չի: Ի դեպ ասեմ, եթե խիստ իրավաբանորեն նայենք, բունդեսթագի այն դեպուտատը ճիշտ է վարվել, այ դրա վրա ուշադրություն չեն դարձնում ու ասածս դա է, պետք է լսարանին դիմել միայն ու միայն առնվազն այդպես, թե չէ... կվիրավորվեն, ընդ որում այս ցուցակը դեռ կարող է երկար աճել:

Եվ վերջապես, երևույթը կարող է շատ հեռուները տանել - փառք Աստծո, ինֆորմացիոն տեխնոլոգիաների դար է և, եթե առաջ Շամպայնի հասարակ գյուղացի Ժանը մեծ հաշվով թքած ուներ իր հոգեկան "յուրօրինակություններ"-ի վրա, այժմ, տեսեք-տեսեք, մոդա է դարձել "յուրօրինակ" լինել, փառք Աստծո, ինչպես ասվեց, ինֆորմացիան շատ է, հասանելի, ֆինանսական ու սոցիալական անկախություն ունեցող երրորդ դասի անձանց գերակշիռ ներկայացուցիչներից կազմված եվրոպացի անհատներն էլ բոլոր հնարավորություններն ունեն "յուրօրինակ" լինել: Չէ, մեծ հաշվով աշխարհ չի փլվի, բայց աբսուրդի գիրկն ենք ընկնում ու մի օր, ընդհանրապես, կարող ենք ունենալ մի վիճակ, որ ոմանք, օրինակ. "վիրավորվեն, որ իրենց ընդհանրապես դիմում են", քանի որ, գիտեք ինչ, իրենք "Ալֆա-ցենտավրայի հոգե-փիլիսոփայական գուրու-ոչ մարդկային էպիգենդրոն ոչ նյութական էակներ են, չեն ապրում այս աշխարհում, իրենց այս աշխարհի մարդ չեն համարում ու դրա համար վիրավորվում են, երբ իրենց դիմում են", մի երկու տիեզերագետներ ու հոգեբաններ կսկսեն հիմնավորել, որ, սկզբունքորեն, բացառված չէ, որ այդ մարդիկ իրոք այդ կարգավիճակն ունեն ու... գնաաաց:

Լուրջ, աբսուրդա, բայց այս վիճակի հետ, որ թեմայում քննարկում ենք, սկզբունքորեն նման իրավիճակ է:

Զգում եք աբսուրդը?

Լիոն ջան էս աբսուրդն արդեն նրան է հասել, որ որոշ երկրներում մոտ են ժամանակները, երբ ՆՈՐՄԱԼ (հետերոսեքսուալ) մարդիկ ամաչելու են բարձրաձայնել որ իրենք հետերո են, որպեսզի նորմայից դուրս գտնվողներին «չվիրավորեն»
Եթե հոմոֆիլությունը ազատ կամքի արտահայտում է, ապա հոմոֆոբությունը նույնպես։
Աստված (Հիսուսը) սիրում էր/է մեղավորներին, բայց նա ատում էր/է մեղքը։ Ես խնդիր չունեմ լգտբ համայնքի ներկայացուցիչների հետ, որովհետև նրանք իրենց տռփանքների մեջ մոլորված մարդիկ են. մոլորվածին օգնել է պետք։ Բայց պրոբլեմը երևույթն է ու այսպես կոչված «բարի և թոլերանտ» մարդիկ, ովքեր արդարացնում և դրանով իսկ քաջալերում են նրանց՝ լգբտ-ի ներկայացուցիչներին։

Այ քեզ բա՜ն, կարողա միհատ էլ ներողություն խնդրենք որ մենք իրենց նման չենք ու իրենց պես չենք մտածում...

ivy
24.06.2016, 11:02
Երկար գրառումներ մեջբերել չեմ սիրում, կներեք :)

Ես, ճիշտն ասած, դեռ չգիտեմ՝ ինչ պետք է անել պարզեցնելու համար։ Երևի էնքան խոսել, որ բոլորը բոլոր հարցերը տան, ամեն ինչ իմանան, էլ կարիք չլինի խոսելու։ Ասենք ես ամեն քայլի էդ անգրագիտությանը բախվում եմ, որովհետև ստիպված եմ մարդկանց հասկացնել, որ լեզբի չեմ։ Հաճելի չի։ Որ իմանային, որ իմ դեպքում էդ լեզբի լինել չի, իմ գործն էնքան կհեշտանար, որ էլ ասելու չի։

Մարդիկ սկի չգիտեն, որ տրանսգենդեր մարդուն կենսաբանական սեռով դիմել չի կարելի (էս էն հիմնականներից է, չասեք՝ էդ տերմինն էլ մի մտցրեք), որ էդ մարդը եթե իր կենսաբանական սեռի հետ է հարաբերությունների մեջ, էդ նույնասեռականություն չի, հետերոսեքսուալություն է։

Ինձ էլ հաճելի չի, որ ինչ-որ մեկը թեկուզ հետևիցս ինձ լեզբի ասի, էն պարզ պատճառով, որ ես տենց չեմ, ոչ թե որովհետև լեզբի լինելը վատ բան է։ Կարող է անընդհատ իմ օրինակին եմ հանգեցնում, բայց էստեղ խոսողներից երևի ես եմ անընդհատ էդ հարցին բախվում։ Ձեզնից ցանկացածն էլ էս գրողի տարած հասարակության մեջ իմ կարգավիճակում լիներ՝ կհասկանար, թե ինչքան ահավոր է։ Նույնիսկ կարող է մեկը քեզ էնքան մոտիկ համարի, որ որոշի ցույց տալ անգամ իր հետաքրքրվածությունը քո սեռական կյանքի մանրամասներով։ Սաղին որ գրողի ծոցն ուղարկեմ՝ կարող է երկու հոգուց ավել մարդ չլինի կողքիս։

Մի կողմից տհաճ է, որ մարդկանց դա հետաքրքիր է, մյուս կողմից մեղքս գալիս են, որ էնքան տեղեկացված չեն ու տենց բաներ չեն տեսել, որ ինֆոյի միակ աղբյուրը դու ես մնում, ստիպված պիտի բացատրես, որ տենց մութ ու խավար չմնան :) Նույնիսկ մի տեսակ պարտավորված ես զգում, որովհետև իրենց շրջապատում ես, դու ես ստիպել, որ բախվեն էդ ամենն իմանալ-չիմանալու հարցին, ու սկսում ես «զեկուցել»։

Հիմի տենց տաք տեղերից մեծ-մեծ խոսողներդ մտեք էդ մարդկանց կաշվի մեջ ու փորձեք զգալ՝ իրենք ամեն անգամ ինչ են զգում ձեր հարցերից ու սենց քննարկումներից։ Մի քիչ համբերություն ունեցեք, հասկացանք՝ ձեր բախտը բերել է, որ էդ առումով մեծամասնությունից եք, էդ խնդրին չեք բախվում։ Կողքից ես էլ կարող եմ լիքը հարցերի մասին սենց խոսել, որովհետև վերքը տիրոջն է ցավ տալիս։ Հա, օդի մեջ մի երկու սուր հումոր էլ կարող եմ անել, ջհադամին, թե մեկը կարող է դրանից հետո գլուխը պատերին տալու ցանկություն ունենա կամ անզորության ու դատապարտվածության զգացումից եղունգները կրծի։

Նոր են(ք) խոսում, բա պիտի բացվի ամեն ինչ, քննարկվի, որ թեթևանա, որ էնքան սովորական դառնա, որ ոչ մեկը չկանգնի ասի՝ սրանց վառեք, սրանք մարդ չեն, նամուս չունեն, Աստծուն ու բնությանը դեմ են, բան... Հենա կողքի թեմայում էլի վառող էր հայտնվել։ Հիմա որ նույն կերպ էդ մարդիկ սկսեն ամեն տեղ գրել, թե ոնց են զզվում կին-տղամարդ սեքսը պատկերացնելուց, ոնց ձեզ վիրավորված կզգայիք, չէ՞։ Բայց իրենք տենց բան չեն անում ու ամեն քայլի հակառակը լսում են։ Ու հա, իրենք մեր մեջ են, իրենք էս ամենը լավ էլ տեսնում են, կարդում են։

Լիլ ջան :)

Ճիշտը որ ասեմ, ես սկի չէի էլ իմանա քո հատուկ կարգավիճակի մասին, եթե դու ինքդ անընդհատ դրա մասին չբարձրաձայնեիր՝ թե ակումբում, թե ֆեյսբուքում: Ու հաստատ ոչ միայն ես: Ասածս էն է, որ ոնց որ խեղճ բուսակերների մասին է անեկդոտ դուրս եկել, թե «ոնց իմանաս կողքինդ բուսակեր է, ընդամենը հինգ րոպե սպասիր, ինքը կասի», հիմա էս դեպքն էլ դրանից էդքան էլ չի տարբերվում:
Դու ինքդ անընդհատ ուշադրություն ես գրավում՝ ես «էս եմ էն եմ» եսիմինչ տերմիններ բերելով: Բայց ինչի՞ համար, ո՞ւմ ես պարտավոր ինչ բացատրել, կամ ինչի՞ ես ընդհանրապես խոսում դրա մասին: Դու, քո կյանքը: Ապրի ոնց ուզում ես: Ու սա մենակ քեզ չի վերաբերվում: Բայց քանի որ քեզնից ես գրել, քո օրինակով էլ ասում եմ:
Ինչ պանսեքսուլ, ասեքսուալ կամ եսիմ թե ինչ: Սիրում եք իրար, միասին եք, վերջացավ: Ու էդ նույնիսկ չի էլ նշանակում, որ եթե հանկարծ մի օր էնպես ստացվի, որ էլ միասին չլինեք, դու նորից շարունակելու ես «պանսեքսուալ» լինել: Սա կոնկրետ մի դեպք է, մի մարդ: Ու միասին լինելը ինչ-որ -իզմներով չի որոշվում:
Թուլացի, հանգստացի:
Ինչքան էդ հարց տվողներն ու քթները ուրիշների կյանքի մեջ մտցնողներն են վատ տպավորություն թողնում, նույնքան էլ նրանք, ովքեր իրենց հատուկ կարգավիճակը անընդհատ աչքդ են մտցնում: Պետք չի, էլի: Հասկացանք, անցանք:

S.L.V.
24.06.2016, 11:22

Ոնց կլինի? Բա էլ ինչի համարա տենց զոհաբերության գնացել? Բա չիմանանք մի հատ ծափահարենք? :D

Micke
24.06.2016, 11:28
Սիրելի կանայք, ախ եթե այս նույն ավյունով պայքարեիք սեքսիզմի դեմ իր բոլոր դրսևորումներով։ Ինչի համար չեք պայքարում ձե՛ր իրավունքների համար։ Ամեն քայլափոխի հենց ձե՛ր իրավունքներն են ոտնահարվում։ Ամենք քայլափոխի կիսամերկ կանանց նկարներով ռեկլամներ են։ Հեռուստացույցով ինչի ռեկլամ անեն, կիսամերկ կանանցով են գայթակղում։ Լավ կլիներ որ այդպիսի բաների դեմ պայքարեիք։ Հասարակության մեջ կնոջ դերը երկրորդական ու երրորդական է՝ թող դա՛ ձեզ ավելի շատ հուզի։ Որտեղ աչքդ կտրի, տղամարդկանց 90%-ի մոտ գեղեցիկ կինը միայն սեքսուալ օբյեկտ է ընկալվում և համապատասխանաբար ընդունվում։ Կնոջն աշխատանքի ընդունելիս, առաջին հերթին նրա բարեմասնությունն են ուսումնասիրում և հետո նոր իր բնութագիրն ու ռեզյումեն։
Ինձ շատ է հուզում, որ շատ-շատերի համար կինը դիտվում է որպես կարի, լվացքի և ափսեները լվանալու մեքենա, փոշեկուլ և սեռական ցանկությունները բավարարելու գործիք։
Ես կարծում եմ դա շատ ավելի մեծ ու դժվար լուծելի խնդիր է, քան ջուր ծեծելով զբաղվել լգբտ-ներին դիմելաձևի քննարկումով։
Լավ մնացեք։

Lion
24.06.2016, 11:29
Չէ, բան չեմ ասում, բժշկական և նույնիսկ հոգեբանական պահեր կան և իրոք մարդիկ կան, որ տարբեր են (չնայած, եթե լրիվ խիստ նայենք, ընդհանրապես միանման մարդիկ ու երևույթներ չկան ու սաղ են տարբեր), բայց ամեն դեպքում, ինձ մոտ տպավորություն է, թե նման "զոհաբերությունների" անձանց մեծ մասը գնում է զուտ "տարբեր երևալու", մասսայի հետ չձուլվելու, իր ես-ը ինքնահաստատելու, յուրօրինակ երևալու համար: Սա իմ կարծիքն է, չքարկոծեք:

Սիրելի կանայք, ախ եթե այս նույն ավյունով պայքարեիք սեքսիզմի դեմ իր բոլոր դրսևորումներով։ Ինչի համար չեք պայքարում ձե՛ր իրավունքների համար։ Ամեն քայլափոխի հենց ձե՛ր իրավունքներն են ոտնահարվում։ Ամենք քայլափոխի կիսամերկ կանանց նկարներով ռեկլամներ են։ Հեռուստացույցով ինչի ռեկլամ անեն, կիսամերկ կանանցով են գայթակղում։ Լավ կլիներ որ այդպիսի բաների դեմ պայքարեիք։ Հասարակության մեջ կնոջ դերը երկրորդական ու երրորդական է՝ թող դա՛ ձեզ ավելի շատ հուզի։ Որտեղ աչքդ կտրի, տղամարդկանց 90%-ի մոտ գեղեցիկ կինը միայն սեքսուալ օբյեկտ է ընկալվում և համապատասխանաբար ընդունվում։ Կնոջն աշխատանքի ընդունելիս, առաջին հերթին նրա բարեմասնությունն են ուսումնասիրում և հետո նոր իր բնութագիրն ու ռեզյումեն։
Ինձ շատ է հուզում, որ շատ-շատերի համար կինը դիտվում է որպես կարի, լվացքի և ափսեները լվանալու մեքենա, փոշեկուլ և սեռական ցանկությունները բավարարելու գործիք։
Ես կարծում եմ դա շատ ավելի մեծ ու դժվար լուծելի խնդիր է, քան ջուր ծեծելով զբաղվել լգբտ-ներին դիմելաձևի քննարկումով։
Լավ մնացեք։

Այ ախպեր, բերանդ խերով բաց, որ սկսեն դրա դեմ էլ պայքարեն ու հանկարծ հաջողության հասնեն... էլ գեղեցիկ կին, կիսամերկ, էրոտիկորեն հմայիչ կին չենք տեսնի, մեղք չենք?

Chuk
24.06.2016, 11:41
Մի քանի բառ էլ ես գրեմ էդ տերմինների բազմազանության մասին, ներկայացնեմ իմ դիրքորոշումը:

Նախ ասեմ, որ խնդիրը շատ հեշտ ա լուծելը IT-ի օգնությամբ: Պետք է ընդամենը մի app գրել, որով մոտենում ես մարդուն, ասում ես դու ի՞նչ ես, ինքը ասում է տերմինը, իսկ ծրագիրդ էկրանին գրում է հետևյալ հաղորդագրություններից որևէ մեկը.
- Նա քո հետ չի համաձայնվի սեքսով զբաղվել, ժամանակ մի ծախսիր:
- Նա կուզի քո հետ սեքսով զբաղվել, բայց դու չես ուզի:
- Մեծ է հավանականությունը, որ նա կուզի քո հետ սեքսով զբաղվել:
Եվ այլն:

Հիմա կասեք՝ գռեհկացնում ու տգեղ ուղղությամբ եմ տանում: Բացարձակ: Ես էսպես եմ հասկանում. ինձ դիմացինիս սեռական կողմնորոշումն ու սեռական նախընտրությունները կարող են հետաքրքրել միայն էն դեպքում, եթե ես գիտակցաբար կամ անգիտակցաբար իրա հետ սեքս եմ ուզում: Հակառակ դեպքում իմ տանձին չպետք ա լինի, թե դիմացինս ինչ կողմնորոշում ու նախընտրություններ ունի, զուտ մարդկային շփման համար բազմաթիվ ուրիշ հանգամանքներ կան, որ ինձ պետք է հետաքրքրեն, սկսած ասենք երաժշտական ճաշակից, շարունակած ունեցած գիտելիքներով, ժամանցային հետաքրքրություններով, մարդկային բնույթով և այլն:

Ու խնդիրը պետք ա լինի ընդամենը մարդկանց այ էս մոտեցումը ցույց տալն ու դա համընդհանուր սարքելը, այլ ոչ թե կոնկրետ տարբեր գենդերային խմբերի մասին ինֆորմացնելը, որտև Պողոսի կամ Պետրոսի համար չպետք է նշանակություն ունենա դիմացինը լեսբի է, գեյ է, պանսեքսուալ է, բիսեքսուալ է, թե հետերո է: Պետք է հետաքրքրի միայն վերջինիս հետ սեռական ակտով զբաղվել ցանկանալու դեպքում, որպեսզի հասկանա, կա՞ դրա հնարավորությունը, թե՞ չէ:

Օրինակս կարող ա տեղին չհամարեք, բայց էդ տերմինների բազմազանությունը մոտավորապես նույնն է, որ մեկին ասես «Դու հա՞յ ես», ասի «Չէ, լեննականցի եմ, մի քիչ ապարանցու արյուն ունեմ»: Մեզ, հայերիս, էդ ինֆոն կարող ա հետաքրքրի, իսկ այ որ երկրից դուրս գաս, ցանկացած արտասահմանցում հետաքրքրելու ա միայն քո հայ լինելու փաստը: Լավ, շատ-շատ ասենք կարող ա սփյուռքահայ ու հայաստանցի դիտարկեն, որոշները մեկ էլ գուցե ղարաբաղցի: Վերջ:

Նույն կերպ էդ տերմինների բազմազանությունը հետաքրքիր ա միայն կոնկրետ խմբի մարդկանց: Դրանից դուրս բոլորիս համար անհետաքրքիր ինֆո ա: Մեկ ա մենք պրոյեկտելու ենք ըստ մեր չափորոշիչների, օրինակ էսինչ ենթախումբը բերենք ու նույնացնենք հետերոսեքսուալի, միասեռականի կամ բիսեքսուալի, լավ, ծայրահեղ դեպքում նաև սեռափոխվածների հետ: Կարևորն էն ա, ընդամենը, որ էդ նույնացումներից հետո մեր մարդկային վերաբերմունքն իրանց նկատմամբ չփոխվի: Ընդ որում կապ չունի դեպի դրական թե բացասական: Որտև ըստ իս էշություն ա մարդու մասին կարծիք կազմելը՝ ըստ իր սեռական կողմնորոշման ու նախընտրությունների:

Ըստ այդմ կարծում եմ, որ էս բազմազան ու բազմանազան տերմինների ներմուծումը ընդամենը ժամանակավոր խաղ է, տենդենց, որը կանցնի ժամանակի ընթացքում:

Շինարար
24.06.2016, 11:43
Լիլ ջան :)

Ճիշտը որ ասեմ, ես սկի չէի էլ իմանա քո հատուկ կարգավիճակի մասին, եթե դու ինքդ անընդհատ դրա մասին չբարձրաձայնեիր՝ թե ակումբում, թե ֆեյսբուքում: Ու հաստատ ոչ միայն ես: Ասածս էն է, որ ոնց որ խեղճ բուսակերների մասին է անեկդոտ դուրս եկել, թե «ոնց իմանաս կողքինդ բուսակեր է, ընդամենը հինգ րոպե սպասիր, ինքը կասի», հիմա էս դեպքն էլ դրանից էդքան էլ չի տարբերվում:
Դու ինքդ անընդհատ ուշադրություն ես գրավում՝ ես «էս եմ էն եմ» եսիմինչ տերմիններ բերելով: Բայց ինչի՞ համար, ո՞ւմ ես պարտավոր ինչ բացատրել, կամ ինչի՞ ես ընդհանրապես խոսում դրա մասին: Դու, քո կյանքը: Ապրի ոնց ուզում ես: Ու սա մենակ քեզ չի վերաբերվում: Բայց քանի որ քեզնից ես գրել, քո օրինակով էլ ասում եմ:
Ինչ պանսեքսուլ, ասեքսուալ կամ եսիմ թե ինչ: Սիրում եք իրար, միասին եք, վերջացավ: Ու էդ նույնիսկ չի էլ նշանակում, որ եթե հանկարծ մի օր էնպես ստացվի, որ էլ միասին չլինեք, դու նորից շարունակելու ես «պանսեքսուալ» լինել: Սա կոնկրետ մի դեպք է, մի մարդ: Ու միասին լինելը ինչ-որ -իզմներով չի որոշվում:
Թուլացի, հանգստացի:
Ինչքան էդ հարց տվողներն ու քթները ուրիշների կյանքի մեջ մտցնողներն են վատ տպավորություն թողնում, նույնքան էլ նրանք, ովքեր իրենց հատուկ կարգավիճակը անընդհատ աչքդ են մտցնում: Պետք չի, էլի: Հասկացանք, անցանք:

Բայց խի՞, Այվի ջան, ուրիշ բան չէ, մարդը կարող ա կարիք ունի ինքնաարտահայտվելու, այսպես ասած բացատրվելու, խի՞ պիտի չարտահայտվի, այ բանը: Խի՞ չի պետք: Դու հասկացար, հենա լիքը մարդ չի հասկացել: Ինքը կարող ա ուզում ա հասկանան, որ հետո զենքը չվերունեն մտնեն խոսքի գեյ բար ու մի հիսուն հոգու հնձեն: Դա իր ընտրությունն ա՝ արտահայտվել, թե չէ, ու իր իրավունքն ա, ակումբի կանոնադրությունն էլ չի արգելում ոնց որ, ինչ մի նեղվում եք:

Lion
24.06.2016, 11:47
Chuk ջան, սկզբունքորեն համաձայն եմ հետդ ու ես էլ այդ դիրքորոշումն ունեմ, բայց, ոչինչ, որ, երբ ես, դու, մեր այս մոտեցման կողմնակիցները, պասիվ, "մեր սահմաններում" ենք մնում ու, թվում է, թե բոլորը պետք է երջանիկ լինեին, իրենք, այն մարդիկ, որոնց հետ մենք "չուտկի" ենք, հարձակման են անցնում ու սկսում են հենց իմ ու քեզ նման մարդկանց կյանքը աբսուրդի վերածել? Եթե ես ու դու մեր սահմաններում ենք մնում, թող... իրենք էլ իրենց սահմաններում մնան!

Chuk
24.06.2016, 11:48
Chuk ջան, սկզբունքորեն համաձայն եմ հետդ ու ես էլ այդ դիրքորոշումն ունեմ, բայց, ոչինչ, որ, երբ ես, դու, մեր այս մոտեցման կողմնակիցները, պասիվ, "մեր սահմաններում" ենք մնում ու, թվում է, թե բոլորը պետք է երջանիկ լինեին, իրենք, այն մարդիկ, որոնց հետ մենք "չուտիկ" ենք, հարձակման են անցնում ու սկսում են հենց իմ ու քեզ նման մարդկանց կյանքը աբսուրդի վերածել? Եթե ես ու դու մեր սահմաններում ենք մնում, թող... իրենք էլ իրենց սահմաններում մնան!

Էս թեմայում ոնց-որ դեռ մենք ենք մեր սահմաններից դուրս, Լիոն ջան, էնպես որ պետք չի ծաղկացնել:

Lion
24.06.2016, 11:50
Հա, եղբայր, բայց, ասենք, երբ իրենք արգելում են, որ ես մարդկանց մի խմբի "կին" կոչեմ, որովհետև դիմացս կանայք են, իրենք իմ իրավունքն են ոտնահարում, հասկանում ես?

Ինչու պիտի ԼԳՏԲ-ն գա ու ասենք Երևանում երթ անի, մի հատ էլ Ամիրյան-Մաշտոց փողոցները փակի: Ես էլ, ասենք, տղամարդ եմ, որ սիրում եմ դասական սեքսով զբաղվել դասական դիրքերով - է ես ել կաորղ եմ հավաքել իմ կողմնակիցներին ու մի երթ էլ ես անեմ, մեկը սիրում է "կինը վերևից" դիրքը, կարող է հավաքել իր կողմնակիցներին ու էլի փակել Ամիրյան-Մաշտոցը, երթ անել: Ախպեր, սիրում եք ձեր սեքսի էդ ձևերը, սիրեք, բայց խի եք մեր աչքը կոխում, մենք հո մեր ձևերը ձեր աչքը չենք կոխում?

Micke
24.06.2016, 11:51
Այ ախպեր, բերանդ խերով բաց, որ սկսեն դրա դեմ էլ պայքարեն ու հանկարծ հաջողության հասնեն... էլ գեղեցիկ կին, կիսամերկ, էրոտիկորեն հմայիչ կին չենք տեսնի, մեղք չենք?

Հումորդ հասկանում եմ, բայց իրոք հաճելի չի, երբ իրենց արտադրանքն իրացնելու համար, գործարարներն ու իրենց պատվիրառու գովազդային գործակալները այդպիս պոդլի տրյուկի են դիմում՝ ամենուր կիսամերկ կանանց նկարներ խցկելով։ Գինու գովազդ՝ կիսամերկ կին։ Ռաֆաելոյի գովազդ ՝ նույնը։ Օղու գովազդ՝ էլի։ Մեքենայի գովազդ, կազինոյի գովազդ՝ միշտ նույնը։ Պատանին մեծանում է արդեն այդ հասկացողությամբ, Հարկավոր է լինել «ուժեղ տղամարդ», որպեսզի վայելել այդ ամենը, պլուս այդ կիսամերկ գեղեցկուհին։ Դեմ չեմ, եր կինն իր գեղեցկությունը գնահատի և ըստ իր գնահատանքի հագնվի՝ կուզենա կարճ, կուզի երկար կամ ուրիշ կերպ։ Բայց ցավն այն է, որ հենց այդպիսի սեքիստական վերաբերմունքը բերում նրան, որ շատ աղջիկներ արդեն հենց դրանով են մեծանում՝ հարկավոր է գեղեցկությունը վաճառել՝ հնարավորինս թանկ։
Այդպես չի՞։ Հազարավոր կանանց խեղված ճակատագիրը դա է հաստատում։
Հետո էլ ասում ենք թե հասարակությունը, բարքերը գնալով փչանում են։ Բնականաբար կփչանան, եթե Աստծո ստեղծած վայելչությունը նսեմացվում է մինչև օգտագործման առարկա։ Իսկ Աստված կնոջն ստեղծեց որպես տղամարդուն ՕԳՆԱԿԱՆ և ոչ թե օգտագործման համար նախատեսված գործիք։

Chuk
24.06.2016, 11:54
Հա, եղբայր, բայց, ասենք, երբ իրենք արգելում են, որ ես մարդկանց մի խմբի "կին" կոչեմ, որովհետև դիմացս կանայք են, իրենք իմ իրավունքն են ոտնահարում, հասկանում ես?

Ինչու պիտի ԼԳՏԲ-ն գա ու ասենք Երևանում երթ անի, մի հատ էլ Ամիրյան-Մաշտոց փողոցները փակի: Ես էլ, ասենք, տղամարդ եմ, որ սիրում եմ դասական սեքսով զբաղվել դասական դիրքերով - է ես ել կաորղ եմ հավաքել իմ կողմնակիցներին ու մի երթ էլ ես անեմ, մեկը սիրում է "կինը վերևից" դիրքը, կարող է հավաքել իր կողմնակիցներին ու էլի փակել Ամիրյան-Մաշտոցը, երթ անել: Ախպեր, սիրում եք ձեր սեքսի էդ ձևերը, սիրեք, բայց խի եք մեր աչքը կոխում, մենք հո մեր ձևերը ձեր աչքը չենք կոխում?

Աչքդ կոխում են հասարակ պատճառով: Դեռ որևէ տղամարդու չեն պայթեցրել, չեն ծաղրել, չեն եսիմինչ արել իր սիրած «Կինը վերևից» դիրքի համար: Իսկ իրենց՝ իրենց կողմնորոշման համար դիսկրիմինացիայի ենթարկել են, դրա համար էլ իրանց մոտ առաջացել ա ինքնապաշտպանվելու կարիք, քո մոտ չի առաջացել:

Բայց անգամ չառաջացած դեպքում կարող ես տենց երթ անել, ի՞նչ ա եղել, ո՞վ ա քեզ արգելել, ազատ երկիր ենք: Կազմակերպի: Ուղղակի միացող դժվար լինի, որտև սովորաբար ցույց անում են ինչ-որ ոտնահարված իրավունք պաշտպանելու համար, իսկ տենց իրավունքից ոտնահարվածներ դժվար գտնես:

ivy
24.06.2016, 11:54
Բայց խի՞, Այվի ջան, ուրիշ բան չէ, մարդը կարող ա կարիք ունի ինքնաարտահայտվելու, այսպես ասած բացատրվելու, խի՞ պիտի չարտահայտվի, այ բանը: Խի՞ չի պետք: Դու հասկացար, հենա լիքը մարդ չի հասկացել: Ինքը կարող ա ուզում ա հասկանան, որ հետո զենքը չվերունեն մտնեն խոսքի գեյ բար ու մի հիսուն հոգու հնձեն: Դա իր ընտրությունն ա՝ արտահայտվել, թե չէ, ու իր իրավունքն ա, ակումբի կանոնադրությունն էլ չի արգելում ոնց որ, ինչ մի նեղվում եք:

Շին ջան, մնում էր Ակումբի կանոնադրությունը էս հարցին խառնեինք:
Իհարկե իր իրավունքն է: Ես ընդամենն իմ կարծիքն արտահայտեցի:

Lion
24.06.2016, 11:55
Աչքդ կոխում են հասարակ պատճառով: Դեռ որևէ տղամարդու չեն պայթեցրել, չեն ծաղրել, չեն եսիմինչ արել իր սիրած «Կինը վերևից» դիրքի համար, իրենց՝ իրենց կողմնորոշման համար դիսկրիմինացիայի ենթարկել են, դրա համար էլ իրանց մոտ առաջացել ա ինքնապաշտպանվելու կարիք, քո մոտ չի առաջացել:

Բայց անգամ չառաջացած դեպքում կարող ես տենց երթ անել, ի՞նչ ա եղել, ո՞վ ա քեզ արգելել, ազատ երկիր ենք: Կազմակերպի: Ուղղակի միացող դժվար լինի, որտև սովորաբար ցույց անում են ինչ-որ ոտնահարված իրավունք պաշտպանելու համար, իսկ տենց իրավունքից ոտնահարվածներ դժվար գտնես:

Հա, հասկանալի է, եղբայր, բայց ես եմ, որ պայթեցրել, ծաղրել ու եսիմիչ եմ արել իրենց, հաստատ չէ, ինչու են ինձնից ինքնապաշտպանվում, ինչու պիտի ես անհարմարություններ կրեմ, ինչա թե իրենք, տեսեք-տեսեք, ինքնապաշտպանվում են: Թող գնան ու ինքնապաշտպանվեն նրանցից, ով իրենց նկատմամբ ոտնձգություն է անում:

Այսինքն ինչ, եղբայր, սաղս կարանք երթ անենք, այսինքն մեր սեքսուալ կյանքը փաթաթենք հասարակության վզին - խի, մեղք չի հասարակությունը, մեկը ինձ ինչա հետաքրքիր, դեմինը ոնցա էդ սեքսը անում, որ մի հատ էլ ես պռոբկում լռվեմ, քանի որ մեկը որոշելա տռանսպառանտը ձեռքին գոռալով իր սեքսի ձևի մասին հանրային օգտագործման ենթակա փողոցով անցնի?

Հումորդ հասկանում եմ, բայց իրոք հաճելի չի, երբ իրենց արտադրանքն իրացնելու համար, գործարարներն ու իրենց պատվիրառու գովազդային գործակալները այդպիս պոդլի տրյուկի են դիմում՝ ամենուր կիսամերկ կանանց նկարներ խցկելով։ Գինու գովազդ՝ կիսամերկ կին։ Ռաֆաելոյի գովազդ ՝ նույնը։ Օղու գովազդ՝ էլի։ Մեքենայի գովազդ, կազինոյի գովազդ՝ միշտ նույնը։ Պատանին մեծանում է արդեն այդ հասկացողությամբ, Հարկավոր է լինել «ուժեղ տղամարդ», որպեսզի վայելել այդ ամենը, պլուս այդ կիսամերկ գեղեցկուհին։ Դեմ չեմ, եր կինն իր գեղեցկությունը գնահատի և ըստ իր գնահատանքի հագնվի՝ կուզենա կարճ, կուզի երկար կամ ուրիշ կերպ։ Բայց ցավն այն է, որ հենց այդպիսի սեքիստական վերաբերմունքը բերում նրան, որ շատ աղջիկներ արդեն հենց դրանով են մեծանում՝ հարկավոր է գեղեցկությունը վաճառել՝ հնարավորինս թանկ։
Այդպես չի՞։ Հազարավոր կանանց խեղված ճակատագիրը դա է հաստատում։
Հետո էլ ասում ենք թե հասարակությունը, բարքերը գնալով փչանում են։ Բնականաբար կփչանան, եթե Աստծո ստեղծած վայելչությունը նսեմացվում է մինչև օգտագործման առարկա։ Իսկ Աստված կնոջն ստեղծեց որպես տղամարդուն ՕԳՆԱԿԱՆ և ոչ թե օգտագործման համար նախատեսված գործիք։

Ինչու հաճելի չէ? մեկը ինձ` շատ էլ հաճելի է, եղբայր :) Ու ինձ նման մարդիկ էլի կան, իրենք շատ են, իրենք օգտագործողներ են, տնտեսական միավորներ:

Եղբայր, կիսամերկ կինը գովազդային վահանակի վրա չէ, որ խեղում է կանանց ճակատագիրը - կա պոռնկություն կոչվող երևույթը, կա ինտերնետ պոռնո կայքերի անսահման ի շուկա, կա մարդկանց առևտուր, այդ րդրանք են խեղում, թե չե ես, որ ասենք գինու գավը ձեռքին հմայիչ մի կին եմ տեսնում գովազդային վահանակի վրա, ինքն էլ, խորը դեկոլդեյով, ինձ կոչ է անում "X" ֆիրմայի գինի խմել... դա ուղղակի գեղեցիկ է, ընդունելի ու տղամարդկայնորեն հաճելի :)

Micke
24.06.2016, 11:57

դրա համար էլ ասում եմ՝ սեքսիզմն իր դրսևորման բոլոր ձևերով։ Հենց դրա մասին եմ գրում՝ երբ աղջիկը մանկուց տեսնում է որ կնոջ մարմինն օգնում է ապրանք վաճառելուն ապա սկսվում է այդ առևտուրը։
Երբ պատանին մանկուց սովորում է որ կնոջ մարմինը առևտրի ենթակա է՝ սկսվում է առևտուրը։

Lion
24.06.2016, 12:04

Լավ, այ ախպեր, ասեցիր, էլի - պոռնկությունը, մարդկանց ու հատկապես կանանց առևտուրը հազարամյակների ավանդույթներ ունի ու եղել է անհիշելի ժամանակներից, իսկ այդ ժամանակ գովազդային վահանակներ չկային: Խնդիրը մարդու բնույթի մեջ է, իսկ այն փոխել չես կարող - մեկը սիրումա իրեն "թունդ տղամարդ" զգա, բայց կինը համաձայն չի անկողմում "ստրկուհի" լինել, էս հարիֆն էլ գնումա Թայլանդ, մի հատ խեղճուկրակ, իր գյուղից գողացված աղջնակա գտնում ու եզավարի ինքնահաստատվումա, մեկը ուղղակի կնոջը չի սիրում, շահի համարա իրա հետ ամուսնացել, չի կարում իր հետ սեքսով զբաղվել, բայց ուզումա, գնում ու մի պոռնիակ բռնում - էս մարդու բնույթնա, հասկանում ես, իսկ դա աշխարհում ամենահզոր ուժերից մեկնա!

Chuk
24.06.2016, 12:05
Հա, հասկանալի է, եղբայր, բայց ես եմ, որ պայթեցրել, ծաղրել ու եսիմիչ եմ արել իրենց, հաստատ չէ, ինչու են ինձնից ինքնապաշտպանվում, ինչու պիտի ես անհարմարություններ կրեմ, ինչա թե իրենք, տեսեք-տեսեք, ինքնապաշտպանվում են: Թող գնան ու ինքնապաշտպանվեն նրանցից, ով իրենց նկատմամբ ոտնձգություն է անում:
Թող Նաիրիտցիները երթ չանեն, որտև քեզ չի, որ աշխատավարձից կտրել են ու դու չես, որ իրանց աշխատավարձը կտրել ես:
Թող Էլեկտրիկ երևանը ցույց չաներ ու փողոցները չփակեր, որտև դու արևային էներգիայի սարք ես դրել ու դու չես իրենց հոսանքը թանկացրել, բայց քո փողոցն էին փակել:
Էսպես շարունակ:
Լավ կլինի դեմագոգիա չանենք:

Micke
24.06.2016, 12:11
Պոռնկությունը իր բոլոր դրսևորումներով, մանկահասակ աղջիկների ու կանանց առուտուրը (տրաֆիկինգը) երբեք այս մասշտաբներով չի իրագործվել, ինչպես վերջին կես հարյուրամյակում։ Իսկ որ նայենք, հենց վերջին 60-70 տարում ուժեղացված սկսվեց գովազդի մեջ կին օգտագործվել։
Կա այսպիսի մի կանոն՝ այն ինչ աչքը տեսնում է, սիրտը սկսում է ցանկանալ։
Տղա-աղջիկ մեծանում են այն գիտակցությամբ, որ ապրանք ծախելու համար կիսամերկ կինը լավ օգտակար է։ Որից հետո ըստ իրենց սեռերի կատարում են հետևություն՝ Աղջիկը՝ Իմ կիսամերկ մարմինը վաճառելով կարող եմ առաջ գնալ։ Տղան՝ կնոջ մարմինը լավ վաճառվող ապրանք է՝ ինչ ուզեմ, դրա միջոցով կվաճառեմ։

լավ է՜

Lion
24.06.2016, 12:15
Թող Նաիրիտցիները երթ չանեն, որտև քեզ չի, որ աշխատավարձից կտրել են ու դու չես, որ իրանց աշխատավարձը կտրել ես:
Թող Էլեկտրիկ երևանը ցույց չաներ ու փողոցները չփակեր, որտև դու արևային էներգիայի սարք ես դրել ու դու չես իրենց հոսանքը թանկացրել, բայց քո փողոցն էին փակել:
Էսպես շարունակ:
Լավ կլինի դեմագոգիա չանենք:

Չէ, Chuk ջան, ամենայն հարգանքով առ քեզ` համաձայն չեմ ու սա դեմագոգիա չի - սա մտահոգ մարդու մտահոգություն է մի երևույթի մասին, որը խորանալու միտում ունի: Իդեալում, այո, նաիրիտցին էլ պիտի երթ չանի, նոյեմբերյանցին էլ` ճանապարհը փակի, բայց մեկը ինձ համար, սուբյեկտիվ, էդ կարա հոգեհարազատ լինի, ես կարամ թույլ տամ ինձ նեղություն տալ դրա համար, բայց դա իմ կամավոր ընտրությունն է, ես կամավոր ինձ նեղություն եմ տալիս հանուն նաիրիտցու, դա իմ իրավունքն է, ոչ պարտականությունը - ես չեմ ուզում ինձ նեղություն տալ հանուն Պողոսի, որը որոշել է գոռալով անցնել փողոցով ու երեսիս խժժալ այն բանի մասին, որ, գիտեք ինչ, իրեն հաճելի է Պետրոսի հետ սեքսով զբաղվել: Հաճելի չի, իմ իրավունքն է, չեմ ուզում:

Պոռնկությունը իր բոլոր դրսևորումներով, մանկահասակ աղջիկների ու կանանց առուտուրը (տրաֆիկինգը) երբեք այս մասշտաբներով չի իրագործվել, ինչպես վերջին կես հարյուրամյակում։ Իսկ որ նայենք, հենց վերջին 60-70 տարում ուժեղացված սկսվեց գովազդի մեջ կին օգտագործվել։
Կա այսպիսի մի կանոն՝ այն ինչ աչքը տեսնում է, սիրտը սկսում է ցանկանալ։
Տղա-աղջիկ մեծանում են այն գիտակցությամբ, որ ապրանք ծախելու համար կիսամերկ կինը լավ օգտակար է։ Որից հետո ըստ իրենց սեռերի կատարում են հետևություն՝ Աղջիկը՝ Իմ կիսամերկ մարմինը վաճառելով կարող եմ առաջ գնալ։ Տղան՝ կնոջ մարմինը լավ վաճառվող ապրանք է՝ ինչ ուզեմ, դրա միջոցով կվաճառեմ։

լավ է՜

Դա մեր հասարակության խորը արմատներից է գալիս, ոչ հայկական, երկրագնդի հասարակության, հատկապես արևմտյան աշխարհի: Այժմ կան տնտեսապես ուժեղ անհատներ, որոնք կարող են իրենց նման բան թույլ տալ, այս կամ այն կերպ, ասենք "գնել" կին, առաջ չեն եղել այդպիսի ծավալներ, հասկանում ես: Պահանջարկն է ծնում առաջարկը, Հին Հռոմում կար X քանակի տղամարդ, որ կարող էր Y քանակի կին առնել, հենց այդ քանակի կին էլ իրենց տրվում էր, հիմա ավելի մեծ քանակի տղամարդիկ կան, որ, ի դեմս պոռնկության, կարող են Y քանակի կին առնել, առաջարկն ապահովվում է - հասարակության օրենքն է:

Chuk
24.06.2016, 12:23
Չէ, Chuk ջան, ամենայն հարգանքով առ քեզ` համաձայն չեմ ու սա դեմագոգիա չի - սա մտահոգ մարդու մտահոգություն է մի երևույթի մասին, որը խորանալու միտում ունի: Իդեալում, այո, նաիրիտցին էլ պիտի երթ չանի, նոյեմբերյանցին էլ` ճանապարհը փակի, բայց մեկը ինձ համար, սուբյեկտիվ, էդ կարա հոգեհարազատ լինի, ես կարամ թույլ տամ ինձ նեղություն տալ դրա համար, բայց դա իմ կամավոր ընտրությունն է, ես կամավոր ինձ նեղություն եմ տալիս հանուն նաիրիտցու, դա իմ իրավունքն է, ոչ պարտականությունը - ես չեմ ուզում ինձ նեղություն տալ հանուն Պողոսի, որը որոշել է գոռալով անցնել փողոցում ու երեսիս խժժալ այն բանի մասին, որ, գիտեք ինչ, իրեն հաճելի է Պետրոսի հետ սեքսով զբաղվել: Հաճելի չի, իմ իրավունքն է, չեմ ուզում:
բայց ինչի՞ց ես վերցրել, որ դու էնքան կարևոր ես, որ որևէ մեկի ցույցը պետք ա պայմանավորված լինի քո ճաշակով ու քմահաճույքով:

Lion
24.06.2016, 12:35
Կարևոր չեմ, փոշեհատիկ եմ, ոչ ավել, բայց - այդ փոշեհատիկը ունի նույն այն իրավունքները, ինչ այլ փոշեհատիկներ, այդ թվում նաև ցույց անող(ներ)ը - ինչու պետք է այդ փոշեհատիկները ոտնահարեն իմ իրավունքը?? Տրամաբանությունը չես զգում, ես հո իրենց իրավունքը չեմ ոտնահարում?

Chuk
24.06.2016, 12:37

Նաիրիտցիներն էլ են քո սահմանմամբ փոշեհատիկ ու իրավունքներդ ոտնահարել են, բայց քո՝ փոշեհատիկիդ ճաշակով ա, ուրեմն օք ա:

Lion
24.06.2016, 12:38
Նաիրիտցիներն էլ են քո սահմանմամբ փոշեհատիկ ու իրավունքներդ ոտնահարել են, բայց քո՝ փոշեհատիկիդ ճաշակով ա, ուրեմն օք ա:

Այո, նաիրիտցիները իմ ճաշակով են ու ես պատրաստ իմ զոհաբերել իմ իրավունքի` ազատության, մի մասը հանուն իրենց - ԼԳՏԲ-ի համար պատրաստ չեմ, չեմ ուզում, ինչու են ոտնահարում? Իրավունքի խնդիրա, Chuk, իրավունքը ընտրություն է ենթադրում, նաիրիտցիների պահով ուզեցի, արեցի, ԼԳՏԲ-ի պահով չեմ ուզում, չեմ անում - իմ իրավունքն է, իմ կամքը, որը ոտնահարվում է: Սա, ի դեպ ասած, իրավունքի փիլիսոփայության ոլորտից է...

Chuk
24.06.2016, 12:40
Այո, նաիրիտցիները իմ ճաշակով են ու ես պատրաստ իմ զոհաբերել իմ իրավունքի` ազատության, մի մասը հանուն իրենց - ԼԳՏԲ-ի համար պատրաստ չեմ, չեմ ուզում, ինչու են ոտնահարում?

Որովհետև ժողովրավարության կարգավորման առարկան ոչ թե քո ճաշակը, քմահաճույքն ու նախընտրությունն ա, այլ մարդու ազատությունը: Քո իրավունքը ոչ մեկը չի ոտնահարում: Մեր սահմանադրությունը հռչակում ա մեզ ժողովրդավար պետություն, երաշխավորում ոչ միայն բոլոր տիպի մարդկանց ազատության իրավունքը, այլև ազատ ցույցեր անելու իրավունքը: Քո ճաշակը էստեղ ընդամենը այ էդ ազատությունները ոտնահարող գործիք են, հակասահմանադրական, հակաիրավական:

Lion
24.06.2016, 12:44
Chuk ջան, քո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ ազատությունը: Իմ ազատությունը ենթադրում է, որ ես պետք է ազատորեն երթևեկեմ Ամիրյան-Մաշտոց պողոտայում, իմ ազատությունն ի սկզբանե, առկա է, բնական իրավունքի մի մասն է, ԼԳՏԲ ազատությունը ոտնահարում է իմ ազատությունը, սահմանափակում ինձ իմ կամքին հակառակ - ինչու ես պետք է համակերպվեմ դրա հետ, իմ իրավունքն է, չեմ ուզում:

Chuk
24.06.2016, 12:48

Քո ազատությունը Ամիրյան փողոցով երթևեկելու խախտվել է այսօր՝ Հռոմի պապի այցի հետ կապված, ամեն օր սահմանափակվում է Բաղրամյան փողոցում երթևեկությունը՝ սերժիկի անցնելուց և այլն: Լիքը բաներ կան, որ դրանք սահմանափակում են ու քո ճաշակով չի, որ պետք է էդ սահմանափակումները կարգավորվեն:

Սահմանադրությամբ ու օրենքներով ցանկացած խումբ իրավունք ունի անցկացնելու երթեր ու սահմանափակելու քո՝ տվյալ փողոցով էդ պահին երթևեկելու իրավունքը:

Արէա
24.06.2016, 13:08
Պոռնկությունը իր բոլոր դրսևորումներով, մանկահասակ աղջիկների ու կանանց առուտուրը (տրաֆիկինգը) երբեք այս մասշտաբներով չի իրագործվել, ինչպես վերջին կես հարյուրամյակում։

Երբեք այսքան քի՞չ մասշտաբներով, ի նկատի ունես։

Նաիրուհի
24.06.2016, 13:34
Այվ, ես մինչև կոնկրետ իմ դեպքը միշտ էլ ԼԳԲՏ թեմաներում ակտիվ եմ եղել, եթե դու չես հիշում, լիքը ուրիշներ հիշում են։

Գիտե՞ս ինչի եմ բարձրաձայնում։ Որովհետև չեմ ուզում թաքնվել։ Որովհետև ուզում եմ՝ մարդիկ հասկանան, նորմալ նայեն, որ էդ կողքի «ինչ անում են՝ իրենց տներում անեն, երեխես չտեսնի» ասողների ու իրենց ճնշումների պատճառով բարեկամներս, հարազատ եղբայրս խաչ չքաշեն վրաս։ Բացի ֆբ-ից ու Ակումբից, ես նաև իրականության մեջ եմ ապրում ու նույն բանն էլ դրսում եմ անում, որովհետև հարազատ եղբայրս մտածում է, որ ես հատուկ իրեն իր ընկերների մոտ նսեմացնելու համար եմ «տենց բան արել», որ ինքն ու մեր ընտանիքը «խայտառակվեն»։ Որովհետև հարազատ մայրս դեռ «դրան»-ով է խոսում ընկերոջս մասին, որովհետև չգիտի՝ ինչ ասի, չի էլ կարողանում հասկանալ, որովհետև կողքից չեն թողնում։

Քեզ համար հեշտ է, ստեղ չես ապրում։ Էն մարդկանց համար էլ, որոնք ուզում են թաքուն պահել, էլի տենց դժվար չի։ Բայց ես չեմ ուզում թաքնվել, ես ուզում եմ ապրել նենց, ոնց բոլորը, կարողանալ ընկերոջս հետ գնալ ամեն տեղ՝ առանց թարս հայացքներից ու ակնարկներից վախենալու, լիքը պարզ մարդկային բաներ կան, որոնց հնարավորությունը չունեմ ու չեմ ուզում սուսուփուս նստել։ Ու հա, նենց եմ անելու (ինչքան ուժերս ներում են), որ գոնե մի քանի հոգու ինչ-որ բաներ սովորեցնեմ, ինֆորմացիա տամ, հասկացնեմ, որ «ստանդարտից դուրս» դեպքեր էլ կան, ու հեչելիս չի, թե դուք ուզում եք՝ էդ ամեն ինչը «ձեր աչքից հեռու» լինի։ Էսքան ժամանակ իմ փորձը ցույց է տվել, որ անձնական օրինակի վրա բացատրելուց ու խոսելուց էֆեկտիվ ձև չկա։

Ես կարող եմ մարդու իրավունքներով ու գիտությամբ խոսել, բայց քանի մարդիկ իրենց աչքով չեն տեսնում, ոչ մի բան էլ չեն հասկանա։ Բայց երբ մարդու աչք դեմն է էդ ամենը, ինքը կյանքում դեմքիդ չի ասի իր վառելու ցանկության մասին, կարող է նույնիսկ գնա տուն ու մտածի՝ հա լավ, ես էս աղջա հետ հազար տարվա ծանոթ եմ, մինչև հիմա խնդիր չի եղել, ի՞նչը փոխվեց, որ իրեն ու իր նմաններին վերացնել ուզենամ։

Կներեք, մի խոսքով, ես էլ ստեղ չեմ երևա, լավ եղեք ու «մերժվածների» ցուցակներում մի հայտնվեք, տենց ավելի հեշտ է։

Տրիբուն
24.06.2016, 13:43
Բայց խի՞, Այվի ջան, ուրիշ բան չէ, մարդը կարող ա կարիք ունի ինքնաարտահայտվելու, այսպես ասած բացատրվելու, խի՞ պիտի չարտահայտվի, այ բանը: Խի՞ չի պետք: Դու հասկացար, հենա լիքը մարդ չի հասկացել: Ինքը կարող ա ուզում ա հասկանան, որ հետո զենքը չվերունեն մտնեն խոսքի գեյ բար ու մի հիսուն հոգու հնձեն: Դա իր ընտրությունն ա՝ արտահայտվել, թե չէ, ու իր իրավունքն ա, ակումբի կանոնադրությունն էլ չի արգելում ոնց որ, ինչ մի նեղվում եք:

Ապեր, ամբողջ աշխարհին բացատրել, թե ով ով ա, ու ինչ սեռական կողմնորոշում ունի միևնույնն ա պրակտիկորեն անհնար ա։ Ու միշտ էլ լինելու են մարդիկ, որոնք զենքը ձեռներին մտնելու գեյ-բար ու կրակեն, այնպես ինչպես լինելու են մարդիկ, որոնք զենքը ձեռներին մտնելու են եկեղեցի ու կրակեն, մզկիթ՝ ու կրակեն, դպրոց՝ ու կրակեն, թատրոն՝ ու կրակեն, կամ ուղակի զա կայֆ են կրակելու, հացի համար են կրակելու, փողի համար են կրակելու։ Պապից ավելի կաթոլիկ պետք չի լինել, ու փորձել երևալ, որ ասենք դու ավելի հանդուրժող ես, քան ասենք ես։

Ես օրինակ մեկ-մեկ իմ ծննդյան օրն եմ մոռանում, ուր մնաց հիշեմ ինչ-որ մեկի խսիտ սպեցիֆիկ գենդերային առանձնահատկությունների մասին, որ ամեն հաջորդ հանդիպմանը հատուկ ձևով դիմեմ։ Իմ հանդուրժողականությունը նրանում ա, որ ինձ ոչ մեկի սեռական կողմնորոշումը չի հետաքրքրում։ Մարդու հետ շփվելուց ամենավերջին բանը ոչ ինձ կհուզի էտ իրա սեռական կողմնորոշումն ա, գենդերային սպեցիֆիկան ա, կամ թե ում հետ ու քանի անգամ ա ինքը քնում։ Ու մեկը ես չեմ պատրաստվում գլուխս լցնել ինֆորմացիայով, որը ինձ հաստատ երբեք պետք չի գալու։

Իսկ հիմա, Լիլուշի ասած, ուրիշներին բացատրելու մասին․․․․․

Լիլ ջան, ինչքան դու փորձես ուրիշներին բացատրել, թե դու ինպխիսին ես, էնքան ավելի շատ են լինելու փղիկներ, սուտինյոր տերտերներ, ու սեռական անբարարվածությունից մշտապես խստ տառապող ուժեղ տղեք, որոնք իրանց տխմար հարցերով կամ քոմենթներով, քո հաշվին, փորձելու են ձերբազատվել սեփական բարդույթներից ու իրանց արևին ինքնահաստատվել։

Տրիբուն
24.06.2016, 13:49
․․․ ԼԳՏԲ ազատությունը ոտնահարում է իմ ազատությունը, սահմանափակում ինձ իմ կամքին հակառակ - ինչու ես պետք է համակերպվեմ դրա հետ, իմ իրավունքն է, չեմ ուզում:

Լիոն, հերիք ա բլթցնես ․․․ կարա՞մ իմանամ ոնց ա ԼԳՏԲ ազատությունը քո ազատությունը ոտնահարում։ Ի՞նչ ես անոռուգլուխ դուրս տալիս։

Տրիբուն
24.06.2016, 13:54
Կներեք, մի խոսքով, ես էլ ստեղ չեմ երևա, լավ եղեք ու «մերժվածների» ցուցակներում մի հայտնվեք, տենց ավելի հեշտ է։

Լիլուշ, չհաշված որոշ բացառությունները, որոնք ամեն տեղ էլ կարան լինեն, էս էն բացառիկ տեղերից ա, որտեղ ոչ մեկը մերժված չի։ Նենց որ, մինչև կատեգորոիկ որոշումներն ու հայտարարությունները, մի պահ մտածի, թե քեզ ինչքան են բոլոր ստեղ սիրում։

Նաիրուհի
24.06.2016, 14:11
Լիլուշ, չհաշված որոշ բացառությունները, որոնք ամեն տեղ էլ կարան լինեն, էս էն բացառիկ տեղերից ա, որտեղ ոչ մեկը մերժված չի։ Նենց որ, մինչև կատեգորոիկ որոշումներն ու հայտարարությունները, մի պահ մտածի, թե քեզ ինչքան են բոլոր ստեղ սիրում։

Տրիբուն ձյա ջան, ես թեման նկատի ունեմ :) թե չէ Ակումբն էնքան իմն է, որ սկի Չուկը ինձ չի կարող ստիպել ստեղից գնալ :D

Համ էլ ես որ «Անտաշատի» ժամանակ չգնացի, երբ հլը քյորփա լակոտ էի, հիմի ինչի՞ պիտի գնամ, մի երկու հոգու պատճառո՞վ։ Իրենք սկի ինձ բան էլ չեն ասել, չեն էլ կարա :P

Chuk
24.06.2016, 14:43

Չուկն իսկի S.L.V.-ին չի ուզում ստիպել ստեղից գնալ, քե՞զ պետք ա ստիպեր :))

Տրիբուն
24.06.2016, 14:44
Տրիբուն ձյա ջան, ես թեման նկատի ունեմ :) թե չէ Ակումբն էնքան իմն է, որ սկի Չուկը ինձ չի կարող ստիպել ստեղից գնալ :D

Համ էլ ես որ «Անտաշատի» ժամանակ չգնացի, երբ հլը քյորփա լակոտ էի, հիմի ինչի՞ պիտի գնամ, մի երկու հոգու պատճառո՞վ։ Իրենք սկի ինձ բան էլ չեն ասել, չեն էլ կարա :P

Պաչիկ մաչիկ .... ասի կարող ա շատ դուրս տվինք, նեղվեցիր-մեղվեցիր։ Մեծ մարդ եմ, սկսել եմ հոտառությունս կորցնել։

Գաղթական
24.06.2016, 14:53
Հիմի տենց տաք տեղերից մեծ-մեծ խոսողներդ մտեք էդ մարդկանց կաշվի մեջ ու փորձեք զգալ՝ իրենք ամեն անգամ ինչ են զգում ձեր հարցերից ու սենց քննարկումներից։ Մի քիչ համբերություն ունեցեք, հասկացանք՝ ձեր բախտը բերել է, որ էդ առումով մեծամասնությունից եք, էդ խնդրին չեք բախվում։ Կողքից ես էլ կարող եմ լիքը հարցերի մասին սենց խոսել, որովհետև վերքը տիրոջն է ցավ տալիս։ Հա, օդի մեջ մի երկու սուր հումոր էլ կարող եմ անել, ջհադամին, թե մեկը կարող է դրանից հետո գլուխը պատերին տալու ցանկություն ունենա կամ անզորության ու դատապարտվածության զգացումից եղունգները կրծի։

Նաիրուհի, շնորհակալ եմ մանրամասն պատասխանի համար:
փորձեցի մտնել քո կաշվի մեջ ու, մեծ հաշվով, տեսա իմ սեփական պայքարը՝ ինքնահաստատվելու համար..
ճիշտ է՝ ես Եվրոպայում բնակվող հայ եմ ու իմը օտար միջավայրում ազգային փոքրամասնության ոտնահարվող իրավունքների համար էր ու գուցե համեմատությունը մի քիչ ոչ այնքան տեղին է (քանի որ սեռական փոքրամասնության նկատմամբ ագրեսիան անհամեմատ ավելի շատ է), բայց վիճակդ պատկերացրեցի..

ուզում եմ նաև հիացմունքս հայտնել քո քաջության ու նպատակասլացության հանդեպ՝ կեցցես..
միայն շատ ուժեղ մարդը կարող է դուրս գալ հասարակական կարծիքի դեմ, էն էլ՝ Հայաստանի պես երկրում..

հիմա՝ ինչ վերաբերում է բոլորին ինֆորմացնելու քո ցանկությանը..
ինչի՞դա պետք... ինչի՞ հետևից ես ընկել..
հասկանում եմ՝ ընտանիքդ, եղբայրդ..
էս սաղ շատ ցավալի ա..
բայց հավատա՝ եթե դու ժամեր ու օրեր ծախսես ու ֆբ-ում մի երկու հոգու ավել պանսեքսուալության մասին պատմես, վիճես ու ապացուցես, որ դու էլ ես մարդ ու իրավունքներ ունես, դրանից ոչ եղբայրդ կփոխի իր մոտեցումը, ոչ բարեկամներդ (եթե հենց իրենք դա չցանկանան)..

մեծ հաշվով ասում ես՝ պիտի փորձեմ ինչքան հնարավորա շատ հասարակության անդամների կարծիք փոխել, որ էդ հասարակությունը եղբորս վրա ճնշում չգործադրի ու ինքն ինձ ընդունի էնպիսին ինչպիսին կամ..
բայց սա՝ մեղմ ասած՝ ուտոպիա է..
քո եղբայրը քեզ, անկախ ամեն ինչից, կընդունի, եթե հենց իր մոտեցումները փոխվեն ու ոչ քո ֆբ-ում գտած մի քանի հոգին..
հասկանում եմ՝ հազարավոր մարդիկ են տառապել ու տառապում աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկությամբ, բայց սա ընդամենը անիրականալի երազանք է՝ ոչ ավելին..

խորհուրդս քեզ՝ թարգի էդ ամեն ինչը, ապրի նենց ոնց ուզում ես ու հաճույք ստացի քո կյանքից...
կրկնում եմ՝ դու ուժեղ մարդ ես ու կանխավ իմանալով, որ շատ դժվար է լինելու, դեմ ես գնացել աշխարհի բարքերին.. հիմա ինչի՞ ես ընկել էդ աշխարհի հետևից ու փորձում ապացուցել, որ դու ճիշտ ես..
ջհանդամին, թե ով ինչա մտածում..
միշտ էլ ու ամենուր կգտնվեն մարդիկ, ով քեզ կընդունի ու կհարգի քո մարդկային հատկությունների համար, ու միշտ էլ կգտնվեն էնպիսիք, ով կուզենա քեզ վառել քո սեռական նախասիրությունների համար, մաշկի գույնի համար, կրոնական համոզմունքների համար և այլն...

Շինարար
24.06.2016, 16:00
Ապեր, ամբողջ աշխարհին բացատրել, թե ով ով ա, ու ինչ սեռական կողմնորոշում ունի միևնույնն ա պրակտիկորեն անհնար ա։ Ու միշտ էլ լինելու են մարդիկ, որոնք զենքը ձեռներին մտնելու գեյ-բար ու կրակեն, այնպես ինչպես լինելու են մարդիկ, որոնք զենքը ձեռներին մտնելու են եկեղեցի ու կրակեն, մզկիթ՝ ու կրակեն, դպրոց՝ ու կրակեն, թատրոն՝ ու կրակեն, կամ ուղակի զա կայֆ են կրակելու, հացի համար են կրակելու, փողի համար են կրակելու։ Պապից ավելի կաթոլիկ պետք չի լինել, ու փորձել երևալ, որ ասենք դու ավելի հանդուրժող ես, քան ասենք ես։

Էս արտահայտությունը մեկ էլ ինձ չանեք, խնդրում եմ, ես խիստ վիրավորվում եմ, անկեղծ: մի անգամ Չուկն էր, հիմա էլ դու: ես էստեղ ոչ մի բան ցույց տալու կարիք չունեմ, ոնց մտածում եմ, տենց արտահայտվում եմ: Ուրախ եմ, որ դու հանդուրժող ես, ես ինքս իմ մասին վայթե էդպիսի բնորոշում սկի չտվեցի էլ, այլ ուղղակի արտահայտեցի թեմայի վերաբերյալ իմ մտածածս: Գրառմանդ էն մնացած մաիսն չեմ պատասխանում որովհետև փաստորեն իմ կարծիք ասելը քո աչքին ինձ ցույց տալ ա նշանակում: Ես կզրուցեմ էն մարդկանց հետ ում հետ ուղղակի կարելի ա զրուցել առանց վախենալու, թե ասածներիդ տաք տեսեք-տեսեք կարան տեսնեն:

Chuk
24.06.2016, 16:15

Շին, ես արդեն փիս վիրավորվում եմ: Էնտեղ ես բացատրեցի, թե ինչ իմաստով եմ էդ գրել ու ներողություն խնդրեցի, որ էնպես եմ արտահայտվել, որ այլ բան ես ընկալել: Դու էլի գալիս ինձ ստեղ օրինա՞կ ես բերում: Մարդ նման բաներից հետո արդեն վախենում ա քո գրածներին անգամ ռեպլիկ անել, որտև մի հատ «սայթաքում» լինի, ինչքան ուզում ա ներողություն խնդրեմ, դու էլի դրանիծ ազդված հա երեսովս ես տալու:

Շինարար
24.06.2016, 16:18

լավ դե ներող, քո մասը հանում եմ, մոռացել էլ էի որ անկեղծ ասեմ սաղ մանրամասները, ուղղակի էս արտահայտությունը հիշեցի, կներես:oy բայց Տրիբունից դեռ խռով եմ

Chuk
24.06.2016, 16:20
լավ դե ներող, քո մասը հանում եմ, մոռացել էլ էի որ անկեղծ ասեմ սաղ մանրամասները, ուղղակի էս արտահայտությունը հիշեցի, կներես:oy բայց Տրիբունից դեռ խռով եմ

Շին ջան, իրականում չէի վիրավորվել, քո ոճով էի գրել, որ ցույց տայի, որ ընկերական զրույցի ժամանակ տենց խռով տոնը չարժի էլի:
Մենք քեզ սիրում ենք, բայց ընկերական սիրով :)

Տրիբուն
24.06.2016, 16:21
Էս արտահայտությունը մեկ էլ ինձ չանեք, խնդրում եմ, ես խիստ վիրավորվում եմ, անկեղծ: մի անգամ Չուկն էր, հիմա էլ դու: ես էստեղ ոչ մի բան ցույց տալու կարիք չունեմ, ոնց մտածում եմ, տենց արտահայտվում եմ: Ուրախ եմ, որ դու հանդուրժող ես, ես ինքս իմ մասին վայթե էդպիսի բնորոշում սկի չտվեցի էլ, այլ ուղղակի արտահայտեցի թեմայի վերաբերյալ իմ մտածածս: Գրառմանդ էն մնացած մաիսն չեմ պատասխանում որովհետև փաստորեն իմ կարծիք ասելը քո աչքին ինձ ցույց տալ ա նշանակում: Ես կզրուցեմ էն մարդկանց հետ ում հետ ուղղակի կարելի ա զրուցել առանց վախենալու, թե ասածներիդ տաք տեսեք-տեսեք կարան տեսնեն:

Don't go gay on us now :)) Կարող ա ցույց տալու կարիք չունես, բայց լավ էլ ցույց ես տալիս։

Շինարար
24.06.2016, 16:22
Շին ջան, իրականում չէի վիրավորվել, քո ոճով էի գրել, որ ցույց տայի, որ ընկերական զրույցի ժամանակ տենց խռով տոնը չարժի էլի:
Մենք քեզ սիրում ենք, բայց ընկերական սիրով :)

փոխադարձ ա, Արտ ջան: ես նույնիսկ չեմ ընդգծի ընկերականի պահը, ուղղակի ձեզ սիրում եմ, ոնց ուզում ա մտածեք :love

Շինարար
24.06.2016, 16:23
Don't go gay on us now :)) Կարող ա ցույց տալու կարիք չունես, բայց լավ էլ ցույց ես տալիս։

չես ընդունու՞մ, որ ախմախ արտահայտություն ա

Տրիբուն
24.06.2016, 16:24
լավ դե ներող, քո մասը հանում եմ, մոռացել էլ էի որ անկեղծ ասեմ սաղ մանրամասները, ուղղակի էս արտահայտությունը հիշեցի, կներես:oy բայց Տրիբունից դեռ խռով եմ

Ջհանդամ թե խռով չես ։)))) Ես էլ ազդվեցի էլի։ Շին, դու մատաղ ուտելու լավագույն կամպանիան ես։

Տրիբուն
24.06.2016, 16:27
չես ընդունու՞մ, որ ախմախ արտահայտություն ա

Ապեր ես կարամ նույնիսկ ընդունեմ, որ իմ կյանքում արած արտահայտությունների ուղիղ կեսը ախմախ ա եղել։ Չես հավատա, ես ինքս մեկ-մեկ իմ արտահայտությումներից վիրավորվում եմ ու հետս չեմ խոսում։ Բայց պատկերացրու, որ քո պառճառով չեմ պատրաստվում փոխվել։