PDA

Դիտել ողջ տարբերակը : Շարֆեր

Ուլուանա
27.03.2016, 04:50
Մի քիչ կտրվենք վեհ ու լուրջ թեմաներից, էստեղ խոսենք շատերիս հագուկապում կարևոր տեղ գրավող, մեր պարանոցը նրբորեն ու ջերմորեն գրկող առարկաներից՝ շարֆերից :roll։

Շարֆը շատ հին պատմություն ունի։ Շարֆի սկզբնաղբյուրներից մեկը համարվում է Հին Հռոմը, որտեղ այն օգտագործվում էր ավելի շուտ մաքրության, քան ջերմության համար։ Այն կոչվում էր sudarium, որը լատիներենից թարգմանվում է որպես «քրտնաշոր», և օգտագործվում էր շոգ եղանակին դեմքից ու պարանոցից քրտինքը մաքրելու նպատակով։ Սկզբում շարֆեր կրում էին տղամարդիկ՝ պարանոցին կամ գոտուն փաթաթած։ Բայց շուտով կանայք նույնպես սկսեցին կրել, և շարֆերը նորաձև դարձան կանանց շրջանում։

Շարֆն իսկական նորաձևության պարագա դարձավ 19–րդ դարի սկզբներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Իսկ 20–րդ դարի կեսերին շարֆը դարձավ ամենաէական ու բազմաֆունկցիոնալ հագուստի պարագաներից մեկը։

Ներկայումս շարֆերի այնպիսի բազմազանություն կա՝ ամենատարբեր գործվածքներից ու նյութերից պատրաստված, այնքան շատ են կրեատիվ ու արտասովոր դիզայնով շարֆերը, որ երբեմն նույնիսկ ջնջվում են շարֆի ու վզնոցի միջև եղած սահմանները. կան շարֆ–վզնոցներ, որոնց դեպքում դժվար է ասել՝ ավելի շատ շարֆ են, թե վզնոց։ Կարևորը՝ սիրուն են, հետաքրքիր են ու հաճույքով են կրվում։

Շարֆ կրելու ձևերը նույնպես բազմազան են ու, կարելի է ասել, երևակայության անսպառ աղբյուր։ Նույն շարֆը տարբեր կերպ կապելու և կրելու դեպքում կարելի է միանգամայն տարբեր տեսքեր ստանալ։

Էստեղ կարող ենք դնել շարֆեր կապելու, կրելու ցուցումներ, շարֆերի հետաքրքիր գաղափարներ ներկայացնող նյութեր, նկարներ, տեսահոլովակներ, խորհուրդներ, առաջարկներ, կարող եք դնել պարզապես ձեզ դուր եկած հետաքրքիր ու ինքնատիպ շարֆերի նկարներ, ինչու՞ չէ, նաև սեփական արտադրության շարֆերի նկարներ, եթե այդպիսիք կան, մի խոսքով՝ շարֆերին վերաբերող ցանկացած ինֆորմացիա՝ թե՛ տեղեկության, թե՛ հարցերի տեսքով, որ հետաքրքիր կամ օգտակար կհամարեք։

Ի դեպ, թեման միայն կանանց համար չի նախատեսված։ Համենայնդեպս, բացի պարանոցի տաքացուցիչ լինելուց, վերջին ժամանակներում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում տղամարդկանց կողմից շարֆի կիրառումը նաև որպես հագուստի դեկորատիվ պարագա։ Ճիշտ է, շատերի համար էդ առումով շարֆը դեռևս ասոցիացվում է կանանց հետ, բայց էդ կարծրատիպը կարծես սկսել է կոտրվել։

Ուլուանա
27.03.2016, 04:52
Շարֆը կրելու 25 եղանակ :).

https://www.youtube.com/watch?v=5LYAEz777AU

StrangeLittleGirl
27.03.2016, 18:00
Էս ինչ կայֆ թեմա ա :))
Հայաստանում ապրելիս շարֆը թեմա չէր ինձ համար, մենակ ձմեռային հագուստի բաղադրիչ, հետևաբար պիտի լիներ տաք ու մաքսիմում մեկ-երկու հատ: Բայց Դանիայում քամիների պատճառով տասնմեկ ամիս շարֆ կապելու կարիք ա լինում, ու բնականաբար ձմեռային հսկայական բրդե շարֆը չես կարող ամառային թեթև շորի հետ կապել: Արդյունքում՝ էստեղ շարֆ կապելը դարձել ա էնքան բնական, ինչքան շոր հագնելը: Ի դեպ, բոլոր նրանց համար, ովքեր էս երկրներում մրսում են, միակ խորհուրդս կլինի շարֆը: Առանց ձեռնոցի, գլխարկի ու նույնիսկ առանց տաքոտ ժակետի կարելի ա չմրսել, բայց երբ վիզդ բաց ա, ինչ-ինչ հրաշքով սառցակալում ես անգամ ամառվա շոգին:

Մի խոսքով, էս ապրելակերպի փոփոխության պատճառով մոտս հետաքրքրություն ա առաջացել շարֆերի հանդեպ: Ու արդյունքում պահարանիս մեջ ամենաբազմազանը շարֆերի տեսականին ա: Նկարում էլ տեսականու մի մասն ա: Ամառայիններն ու ամենատաք ձմեռայինը բացակայում են:

http://i.imgur.com/u9egOO2.jpg

Ուլուանա
28.03.2016, 01:49
Իմ դեպքում ապրելակերպի փոփոխության հետ կապ չունի, բայց ես էլ մինչև ԱՄՆ գալս ընդհանրապես շարֆերով հետաքրքրված չեմ եղել. բացի մի հատ ձմեռային տաք շարֆից, ուրիշ որևէ շարֆ կրած չկայի այլ եղանակներին։ ԱՄՆ–ում, չգիտեմ ինչ ազդեցությամբ, ինչ պատճառով քիչ–քիչ սկսեցին հետաքրքրել, ու հիմա շարֆերի նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեմ. շարֆեր սիրում եմ համ կրել, համ ինքս գործել/պատրաստել, համ էլ նվիրել :))։

Շարֆ կապելու իմ սիրած ձևերից մեկը.

http://i.imgur.com/fn7GAj9.jpg

StrangeLittleGirl
28.03.2016, 01:59

Շատ սիրուն ա էս ձևը: Տաք պահու՞մ ա: Մեկ էլ նկատել եմ, որ կապելու որոշ ձևեր կան, որ մենակ դեկորատիվ են, շարֆդ ինչքան էլ տաք լինի, տաք չի պահի: Բայց էս ձևը չեմ փորձել:

Ուլուանա
28.03.2016, 02:09
Շատ սիրուն ա էս ձևը: Տաք պահու՞մ ա: Մեկ էլ նկատել եմ, որ կապելու որոշ ձևեր կան, որ մենակ դեկորատիվ են, շարֆդ ինչքան էլ տաք լինի, տաք չի պահի: Բայց էս ձևը չեմ փորձել:
Հա, տաք պահում ա, Բյուր։ Դե, համ էլ ըստ ցանկության՝ կարելի ա բացվածքը մեծացնել կամ փոքրացնել։

GriFFin
28.03.2016, 11:12
Շատ սիրուն ա էս ձևը: Տաք պահու՞մ ա: Մեկ էլ նկատել եմ, որ կապելու որոշ ձևեր կան, որ մենակ դեկորատիվ են, շարֆդ ինչքան էլ տաք լինի, տաք չի պահի: Բայց էս ձևը չեմ փորձել:

Տաք ա պահում, բայց եթե շարֆիդ երկարությունը լավը չի խեղդում ա: :D Իմ տարիների շարֆային փորձից կարամ ասեմ, որ անկախ կապելու ձևից ձմռանը տաք ա պահում "пышная вязка"ով գործած շարֆերը: Ցուրտ երկրների համար ըստ իս էդ ա լավը:

StrangeLittleGirl
28.03.2016, 12:18

Այծի մորթուն բան չի հասնի, բայց դա -20-ի համար ա: Իսկ ամառը հաստատ չես կապի նենց բան, որ ձմեռն ես կապել, կխեղդվես: Բայց էդ բարակ շարֆերն էլ պետք ա ճիշտ կապել, թե չէ էղած-չեղած մի հաշիվ կլինեն:

GriFFin
28.03.2016, 12:45
Այծի մորթուն բան չի հասնի, բայց դա -20-ի համար ա: Իսկ ամառը հաստատ չես կապի նենց բան, որ ձմեռն ես կապել, կխեղդվես: Բայց էդ բարակ շարֆերն էլ պետք ա ճիշտ կապել, թե չէ էղած-չեղած մի հաշիվ կլինեն:

Չձմեռային շարֆերը հիմնականում Ուլուանայի գցած վիդեոյի 3րդ տարբերակով եմ անում:

StrangeLittleGirl
28.03.2016, 13:16
Չձմեռային շարֆերը հիմնականում Ուլուանայի գցած վիդեոյի 3րդ տարբերակով եմ անում:
Հա, երրորդը լավն ա քառակուսի շարֆերի համար: Բայց երկար շարֆերի դեպքում չի աշխատի: Ես մի հատ ուրիշ ձևով եմ կապում չձմեռայինները: Որքան էլ տարօրինակ ա, վիդեոյում չկար, չնայած պարզագույն ձևերից ա: Մեկ էլ էն բոան էի փորձում, բայց դրանով սառցակալում եմ:

Նաիրուհի
28.03.2016, 16:02
Շարֆեր սիրում եմ, բայց հաճախ չեմ կապում։ Ամենասիրածս երեք շարֆերից մեկը հենց Ուլուի գործած նվիրածն է։ Էդ գույների մեջ գարուն/աշուն հավաքածու ունեմ, հիմնականում էդ ժամանակ եմ կապում ու չձմեռայիններիս ամենասիրածս է ու ամենահաճախ օգտագործվողը :love

StrangeLittleGirl
28.03.2016, 16:07
Տաք ա պահում, բայց եթե շարֆիդ երկարությունը լավը չի խեղդում ա: :D Իմ տարիների շարֆային փորձից կարամ ասեմ, որ անկախ կապելու ձևից ձմռանը տաք ա պահում "пышная вязка"ով գործած շարֆերը: Ցուրտ երկրների համար ըստ իս էդ ա լավը:
Էսօր փորձեցի իմ էս սեզոնի շարֆով (ձմեռվանից գարուն անցման, մաքուր բամբակ): Չնայած բավական երկար ա, բայց էս ձևը չստացվեց, ես էլ իմ հին ձևով կապեցի, դուրս էկա :(

Ուլուանա
28.03.2016, 19:20
Էսօր փորձեցի իմ էս սեզոնի շարֆով (ձմեռվանից գարուն անցման, մաքուր բամբակ): Չնայած բավական երկար ա, բայց էս ձևը չստացվեց, ես էլ իմ հին ձևով կապեցի, դուրս էկա :(
Չստացվեց ասելով՝ ի՞նչ նկատի ունես։ Այսինքն՝ կապեցիր, բայց սիրուն չնայվե՞ց, թե՞ չկարողացար կապել։

StrangeLittleGirl
28.03.2016, 19:25
Չստացվեց ասելով՝ ի՞նչ նկատի ունես։ Այսինքն՝ կապեցիր, բայց սիրուն չնայվե՞ց, թե՞ չկարողացար կապել։
Երկարությունը չհերիքեց

Ռուֆուս
29.03.2016, 11:01
Առաջ շարֆեր չէի սիրում, նույնիսկ էն ամենացուրտ եղանակին չէի կապում, նեղվում էի, երբ վզիս վրա ինչ-որ բան կար, ոնց որ խեղդեր: Իտալիայում վերաբերմունքս փոխվեց, էնտեղ մարդիկ շատ թիթիզ են, կապ չունի ամառ ա, թե ձմեռ, ցուրտ, թե շոգ, բոլորը շարֆերը վզերին գցած ման էին գալիս:

Կապելու սիրածս ձևը ֆրանսիական/փարիզյան հանգույցն ա, չնայած մեկ մեկ ուրիշ ձևեր էլ եմ փորձարկում:

GriFFin
30.03.2016, 23:58
Երկարությունը չհերիքեց
Բա-բա, ես էլ էի էդ ասում))

StrangeLittleGirl
31.03.2016, 00:01
Բա-բա, ես էլ էի էդ ասում))

Ոչինչ, մյուս անգամ ավելի երկար ու բարակ շարֆով կփորձեմ :)) Բայց դեռ դրա սեզոնը չի էկել, մի երկու շաբաթից :))

GriFFin
09.04.2016, 11:31
Ձմեռայիններս։ Մեծ մասը իմ գործածն ա ^__^ Էս ամառ մի քանի գույն էլ եմ ավելացնելու։ http://uploads.tapatalk-cdn.com/20160409/97f7fd7a5724858324c9d0cdd07e4d83.jpg
Չձմեռայիններս։ Հիմնականում 2 հատն եմ կրում։ http://uploads.tapatalk-cdn.com/20160409/97845dbb954e17df06c7e96a5f9898bb.jpg

StrangeLittleGirl
09.04.2016, 13:50
Հավեսն են :)

CactuSoul
11.04.2016, 17:08
Հավես ա, էլի լիքը նկարներ դրեք, մամայիս ցույց տամ, որ էլ չասի՝ «էդքան շարֆ ես առել, որ ի՞նչ անես» :D

Ուլուանա
11.04.2016, 20:35
Հավես ա, էլի լիքը նկարներ դրեք, մամայիս ցույց տամ, որ էլ չասի՝ «էդքան շարֆ ես առել, որ ի՞նչ անես» :D
Հուսով եմ՝ մամադ բավարարված կմնա :)).

Սրանք բարակ գարնանային–աշնանայիններս են.

http://i.imgur.com/jBQ8j2W.jpg?1

Սրանք՝ խառը. ձմռանն էլ եմ կրում, գարնանն ու աշնանն էլ (երեքն էլ իմ գործածն են).

http://i.imgur.com/0GDmWpo.jpg?1

Էս էլ ձմեռայիններս (առաջինն իմ գործածն ա ու, ի դեպ, շյուղերով գործածս միակ բանն ա).

http://i.imgur.com/Ze6cPNv.jpg?2

Իսկ ընդհանրապես իմ գործած (հիմնականում ուրիշներին նվիրած) շարֆերի տեսականին՝ հաջորդիվ :D։

ivy
11.04.2016, 21:06
Կակտուսի մամայի պատվին շարֆերիս դարակը հավաքեցի, շնորհակալություն, էլ երբ էինք սենց դասավորված եղել :))

http://i65.tinypic.com/9ruekh.jpg

GriFFin
12.04.2016, 17:44
Սրանք՝ խառը. ձմռանն էլ եմ կրում, գարնանն ու աշնանն էլ (երեքն էլ իմ գործածն են).

http://i.imgur.com/0GDmWpo.jpg?1

։

"Խառը-մառը"ի թելը ինչ հավես հաստ ա։ Ոնց որ 20 համարի լինեն։ Ես էդ հաստությունը ստանալու համար 7 հատ կծիկ պիտի ոլորեմ։))

GriFFin
12.04.2016, 17:45
Մենք կարա՞նք [շարֆ]գործելու մասին թեմա բացենք։ Ես լիքը հարցեր ունեմ))

CactuSoul
12.04.2016, 18:21
Մենք կարա՞նք [շարֆ]գործելու մասին թեմա բացենք։ Ես լիքը հարցեր ունեմ))

Ի՞նչ նկատի ունես, Լիզ։ Ինչո՞ւ պիտի չկարողանանք։ :8

GriFFin
12.04.2016, 18:41
Ի՞նչ նկատի ունես, Լիզ։ Ինչո՞ւ պիտի չկարողանանք։ :8
^_^ դե բացենք ու խոսանք, բայց էս "շպարվելը կուլտուրա է"-ի պես չլինի։

Ուլուանա
12.04.2016, 19:05
"Խառը-մառը"ի թելը ինչ հավես հաստ ա։ Ոնց որ 20 համարի լինեն։ Ես էդ հաստությունը ստանալու համար 7 հատ կծիկ պիտի ոլորեմ։))
Ո՞ր մեկը նկատի ունես։ Մեջտեղինի թելն ուրիշ ա, մյուս երկուսինն՝ ուրիշ։ Ավելի ճիշտ՝ մյուս երկուսը նույնիսկ թել չեն, ժապավենատիպ բաներ են, ու դրանցով գործածներս մակրամե են, շյուղերով կամ հելունով չեն։ Իսկ մեջտեղինը՝ հա, իրոք շատ հաստ թել ա։ Դա սկզբում գորգիկներ գործելու համար էի օգտագործում, հետո մակրամեի սկզբունքով շարֆեր գործելու գաղափարն եկավ, տենց, սկսեցի շարֆերի համար էլ կիրառել։ Բայց կոնկրետ էս մեջտեղինի պես չեմ գործում սովորաբար, սա միակն ա իր տեսակի մեջ, ուղղակի պահի տակ մտքովս անցել էր տենց փորձ էլ անել :))։

Էս էլ էդ հաստ թելերով գործածս մակրամե շարֆիկները.

http://i.imgur.com/vRmL2B5.jpg

http://i.imgur.com/uc4wCYm.jpg

http://i.imgur.com/ufZJQKK.jpg

http://i.imgur.com/JD73fDI.jpg?1

Սրանք էլ էդ ժապավենանմանով գործածները՝ ավելի մոտիկից, մի հատն էլ նոր ա.

http://i.imgur.com/CiDCKZc.jpg?1

http://i.imgur.com/cF4bdDG.jpg?1

http://i.imgur.com/aiFcmIH.jpg?1

Մենք կարա՞նք [շարֆ]գործելու մասին թեմա բացենք։ Ես լիքը հարցեր ունեմ))
Էս թեման նաև նման հարցերի համար ա նախատեսված։ Առաջին գրառմանս մեջ նշել էի, որ շարֆերի հետ կապված ամեն ինչ կարելի ա էստեղ քննարկել՝ հարցեր, խորհուրդներ, առաջարկներ և այլն :)։

GriFFin
16.04.2016, 00:20
Ժապավեններ են փաստորեն: Ինքդ ես սարքո՞ւմ իրանց: Չգիտեմ նկարով ա թե չէ, բայց թելերն էլ են լավ հաստ են երևում:
Ես չորս-հինգ համարի թելով եմ գործում, շյուղերով`пышная вязка-ով հիմնականում, բայց ավելի հաստ եմ ուզում վերցնեմ: Չնայած գնային առումով թանկ ա նստում, քան եթե նմանատիպ բան գնեի: Ուզում եմ իմանամ ժապավենը որնա, որ համեմատեմ :)

Ուլուանա
16.04.2016, 00:53

Չէ, ինքս չեմ սարքում, առնում եմ դրանք։ Իրականում իրանք ուրիշ կերպ օգտագործվելու համար են նախատեսված, որ բացում ես լայնքով էդ ժապավենը, ցանցատիպ բան ա ինքը։ Իրա պիտակի վրա էլ ձևը կա, թե ոնց անել, որ շարֆ դառնա, բայց ինձ էդ ձևը դուր չի գալիս, տենց չեմ օգտագործում։ Ավելի ուշ կնկարեմ, կդնեմ ժապավենը մոտիկից։

Իսկ թելերի մասին գրել էի, որ իրոք լավ հաստ են։ Չնայած դրանից հաստն էլ ա լինում։ Էդտեղ չկա՞ն տենց հաստ թելեր։

Ուլուանա
16.04.2016, 05:35
Էս ա ժապավեն կոչվածը (ինտերնետից գտա նկարները, էլ իմը չնկարեցի).

http://i.imgur.com/WdhsmKs.jpg

http://i.imgur.com/eYc7WzA.jpg

Ժապավենը լայնքով բացելու դեպքում էսպիսի ցանց ա դառնում.
http://i.imgur.com/XuIhfvI.jpg

Էս էլ իրանց առաջարկած ձևով գործած շարֆը.
http://i.imgur.com/1g8VQ8Z.jpg

Մուշու
16.04.2016, 09:32
Ես էս թելով շարֆիկ գործել եմ, շատ հեշտ էր: Դու ինչո՞վ ես գործում և ինչպե՞ս, շարֆիկին նայելով չկարողացա պատկերացնել:

GriFFin
16.04.2016, 12:17
Էս ա ժապավեն կոչվածը (ինտերնետից գտա նկարները, էլ իմը չնկարեցի).

http://i.imgur.com/WdhsmKs.jpg

Ա, այ հիմա հասկացա ժապավենը որն ա։ Ես էլ էս փոռիկանման շարֆերը չեմ սիրում։ Երևի դրա համար էլ թելը չի գրավել ուշադրությունս։ Բայց եթե իմ ուզած գույնի գտնեմ, կարելի ա, որպես հաստ թել օգտագործել։ Ստեղ ամենահաստը, որը ես գտել էի 10 համարն էր։ 2-3 տարի առաջ չկար էդ չափսը ընդհանրապես , անհասկանալի գույների 7-8 հազիվ լիներ։ Հետո, երբ ստեղ էլ ձեռքերով (ձեռքերը որպես շյուղ համարելով) գործելը տարածվեց՝ սկսեցին ստանալ։ Բայց էդ չափսի շյուղ չկար) Անկեղծ ասած, գինն էլ բարձր էր իմ համար։
Հ.Գ. Ինչքան գիտեմ ձեռքերովի համար 20 համարի թել ա պետք, որ վիդեոն գտնեմ՝ կտեղադրեմ։

GriFFin
16.04.2016, 12:24
Էս ա վիդեոն։ Իմ համար շատ սիրուն/շքեղ ա, բայց երևի Հայաստանի համար չի։ :Եսիմ
https://youtu.be/YPer3Xv2QSM

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

StrangeLittleGirl
16.04.2016, 14:54
Էս ինչ կայֆ բան ա էս ձեռքով գործելը: Ժամանակ ունենայի, փորձարկեի:

GriFFin
16.04.2016, 15:01
Էս ինչ կայֆ բան ա էս ձեռքով գործելը: Ժամանակ ունենայի, փորձարկեի:
Իրականում, շատ կարճ ա տևում իրան գործելը, եթե հարմար չափի թել գտնես։ Ու ահավոր տաք ա պահում։ Ես իմ փոխանակային ծրագրի ղեկավարի համար էի գործել ( ինքը Ռուսաստանից ա): Շատ գոհ էր, ասում էր ահավոր տաք ա պահում։

StrangeLittleGirl
16.04.2016, 15:11

Ուղղակի սովորել ա պետք :)) Թե չէ որ սովորեմ, հավեսով կգործեմ:

Ուլուանա
16.04.2016, 17:58
Փաստորեն, էդ ժապավենատիպ թելերից Հայաստանում էլ կա, չգիտեի։

Ես էս թելով շարֆիկ գործել եմ, շատ հեշտ էր: Դու ինչո՞վ ես գործում և ինչպե՞ս, շարֆիկին նայելով չկարողացա պատկերացնել:
Ես մակրամեի սկզբունքով եմ գործում, դե, մակրամեում գործիք չկա, ձեռքերով են գործում լրիվ։ Չգիտեմ՝ մակրամեին ծանոթ ես, թե չէ. հանգույցների վրա ա հիմնված մակրամեի գործվածքը։ Ի դեպ, մակրամեին նվիրված թեմա (http://www.akumb.am/showthread.php/61792-%D5%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A1%D5%B4%D5%A5) էլ ունենք Ակումբում։

Իսկ քո գործածը կարո՞ղ ես դնել, տեսնենք, հետաքրքիր ա :)։

Ուլուանա
16.04.2016, 18:01
Էս ինչ կայֆ բան ա էս ձեռքով գործելը: Ժամանակ ունենայի, փորձարկեի:

Ուղղակի սովորել ա պետք :)) Թե չէ որ սովորեմ, հավեսով կգործեմ:
Բյուր, ահավոր հեշտ ա։ Լրիվ շյուղերով գործելու սկզբունքն ա, ուղղակի շյուղի փոխարեն ձեռքդ ես օգտագործում։ Եթե շյուղերով գործելու էն հիմնական, տարրական ձևը գիտես, լրիվ հերիք ա։ Եթե չգիտես էլ, մի քանի րոպեում կարող ես սովորել :))։ Էստեղ էլ, ինչպես ցանկացած ձեռքի աշխատանքում, կարևորը հավեսի առկայությունն ա, էդ որ եղավ, մնացածն ինքնիրան կգա ;)։

StrangeLittleGirl
16.04.2016, 18:03

Սաղ հարցն էն ա, որ շյուղերով գործել չգիտեմ :)) փորձել եմ, չի ստացվել, ներվերս չեն հերիքել, որ շարունակեմ:

Ուլուանա
16.04.2016, 18:09
Սաղ հարցն էն ա, որ շյուղերով գործել չգիտեմ :)) փորձել եմ, չի ստացվել, ներվերս չեն հերիքել, որ շարունակեմ:
Էդ եսիմ երբ ես փորձել, ու երևի չես էլ հիշում՝ ինչ, ինչով ու ոնց։ Համոզված եմ, որ հիմա կստացվի, հատկապես որ ձեռքերովն ավելի հեշտ ա թվում սենց նայելով։ Ես ձեռքերովը չեմ փորձել, բայց էս վիդեոյով նայելիս շատ պարզ ու հեշտ ա երևում։ Հաստատ արժե փորձել։ Հատկապես որ թելի հաստության շնորհիվ ահագին արագ ա լինում, էդ լուրջ խթան ա, ըստ իս :))։

Ուլուանա
16.04.2016, 18:12
Ընդհանրապես գործելիս թելը մեծ նշանակություն ունի. եթե հաճելի ա, քո ուզածն ա, շատ ավելի հավեսով ես գործում ու արագ։ Էլ չեմ ասում, որ հաստ թելով միշտ էլ ավելի հավես ա գործելը. համ զուտ գործելու պրոցեսն ա ավելի հեշտ ու հաճելի, համ էլ որ արդյունքն ավելի արագ ա տեսանելի դառնում, դա ոգևորում ա։

StrangeLittleGirl
16.04.2016, 18:23
Էդ եսիմ երբ ես փորձել, ու երևի չես էլ հիշում՝ ինչ, ինչով ու ոնց։ Համոզված եմ, որ հիմա կստացվի, հատկապես որ ձեռքերովն ավելի հեշտ ա թվում սենց նայելով։ Ես ձեռքերովը չեմ փորձել, բայց էս վիդեոյով նայելիս շատ պարզ ու հեշտ ա երևում։ Հաստատ արժե փորձել։ Հատկապես որ թելի հաստության շնորհիվ ահագին արագ ա լինում, էդ լուրջ խթան ա, ըստ իս :))։

Շյուղերով: Մի չորս տարի առաջ էր: Ծուռումուռ բաներ էին ստացվում, ներվերս չհերիքեցին:
Բայց համոզեցիր, հեսա թել պատվիրեմ, անցնեմ գործի :))

StrangeLittleGirl
16.04.2016, 18:29
Շարֆ կապելու իմ սիրած ձևերից մեկը.

http://i.imgur.com/fn7GAj9.jpg

Ի դեպ, մի քանի օր առաջ մի հատ գժանոց շարֆ եմ նվեր ստացել, էն որ լրիվ ինքն ա՝ ոճով, գույներով, տաքությամբ էլ իսկը էս սեզոնի: Ու էս ձևով էլ կապվում ա (բայց հանուն արդարության ասեմ, որ մի քիչ քամի ներս գալիս ա սենց): Մի խոսքով, երջանիկ մարդ եմ :))

Ուլուանա
16.04.2016, 18:33

Դե հիմա. գեղեցկությունը մի քիչ էլ զոհեր ա պահանջում :))։ Շատ չարժե, բայց մի քիչը երբեմն ընդունելի ա, իմ կարծիքով :))։

StrangeLittleGirl
16.04.2016, 18:38
Դե հիմա. գեղեցկությունը մի քիչ էլ զոհեր ա պահանջում :))։ Շատ չարժե, բայց մի քիչը երբեմն ընդունելի ա, իմ կարծիքով :))։

Չէ, էս էն հարցն ա, որ ոչ մի թիզ արանք :)) երևի ավելի տաք ժամանակ արժե նորից փորձել ավելի թեթև շարֆերով:

GriFFin
16.04.2016, 18:43
Փաստորեն, էդ ժապավենատիպ թելերից Հայաստանում էլ կա, չգիտեի։

Ես մակրամեի սկզբունքով եմ գործում, դե, մակրամեում գործիք չկա, ձեռքերով են գործում լրիվ։ Չգիտեմ՝ մակրամեին ծանոթ ես, թե չէ. հանգույցների վրա ա հիմնված մակրամեի գործվածքը։ Ի դեպ, մակրամեին նվիրված թեմա (http://www.akumb.am/showthread.php/61792-%D5%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A1%D5%B4%D5%A5) էլ ունենք Ակումբում։

Իսկ քո գործածը կարո՞ղ ես դնել, տեսնենք, հետաքրքիր ա :)։
Ինձ թվում ա, որ իմ տեսածն ա։ Որտև հենց սենց գործած օրինակ տեսել եմ։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Ուլուանա
16.04.2016, 19:01
Ինձ թվում ա, որ իմ տեսածն ա։ Որտև հենց սենց գործած օրինակ տեսել եմ։
Էդ փոռիկներով շարֆիկի մասի՞ն ես ասում։

GriFFin
16.04.2016, 19:07
Էդ փոռիկներով շարֆիկի մասի՞ն ես ասում։
Ույու։ Բայց կարող ա ուրիշ թելով ա իմ տեսածը գործվել։ Ինքը ոնց որ օրինակի նման կիսագործած ամրացված էր թելին։ Ինձ հետաքրքրեց, որ էլի մտնեմ՝ կհարցնեմ։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Ուլուանա
16.04.2016, 19:21
Ույու։ Բայց կարող ա ուրիշ թելով ա իմ տեսածը գործվել։ Ինքը ոնց որ օրինակի նման կիսագործած ամրացված էր թելին։ Ինձ հետաքրքրեց, որ էլի մտնեմ՝ կհարցնեմ։
Այսինքն՝ հենց թելը վաճառքում չես տեսել։ Չնայած Մուշուն որ գործել ա, երևի առել ա։ Կամ էլ արտասահմանից ա ստացել, չգիտենք, թող գա, ինքն ասի :))։ Ուղղակի իրոք հետաքրքիր ա՝ Հայաստանում դրանցից վաճառում են, թե չէ։

Լսի, մի հատ անգրագետ հարց տամ, էլի, թելերի համարների հետ կապված, ես շատ անտեղյակ եմ. ո՞նց ես իմանում՝ ինչ համարի ա թելը։ Ո՞նց ու որտե՞ղ պիտի գրված լինի, ասենք, եթե թել ես առնում։ Ու ի՞նչ չափման միավոր ա կիրառվում դա նշելիս։ Մի խոսքով՝ լուսավորեք անտեղյակիս :oy։

Մուշու
16.04.2016, 21:07
Փաստորեն, էդ ժապավենատիպ թելերից Հայաստանում էլ կա, չգիտեի։

Ես մակրամեի սկզբունքով եմ գործում, դե, մակրամեում գործիք չկա, ձեռքերով են գործում լրիվ։ Չգիտեմ՝ մակրամեին ծանոթ ես, թե չէ. հանգույցների վրա ա հիմնված մակրամեի գործվածքը։ Ի դեպ, մակրամեին նվիրված թեմա (http://www.akumb.am/showthread.php/61792-%D5%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A1%D5%B4%D5%A5) էլ ունենք Ակումբում։

Իսկ քո գործածը կարո՞ղ ես դնել, տեսնենք, հետաքրքիր ա :)։

Մաքրամե փորձել եմ ու ծանոթ եմ տեխնիկայի հետ, կար կասկածներ որ մաքրամե է, ուզեցի ճշտել :)
Իմ գործացը քո տեղադրած նկարի նման ա, էն ձևով որը տրված ա թելի վրա(մեր մոտ սխեման չկա, ինձ ձևը ցույց են տվել), նկարը կտեղադրեմ ուշոտ:

Մուշու
16.04.2016, 21:11
Այսինքն՝ հենց թելը վաճառքում չես տեսել։ Չնայած Մուշուն որ գործել ա, երևի առել ա։ Կամ էլ արտասահմանից ա ստացել, չգիտենք, թող գա, ինքն ասի :))։ Ուղղակի իրոք հետաքրքիր ա՝ Հայաստանում դրանցից վաճառում են, թե չէ։
Հայաստանում էդ թելերի հարուստ տեսականին կա հիմնականում աշուն-ձմեռ ժամանակահատվածում, ես Մաշտոցի վրա գտնվող թելերի խանութից եմ առնում:

GriFFin
16.04.2016, 21:58
Այսինքն՝ հենց թելը վաճառքում չես տեսել։ Չնայած Մուշուն որ գործել ա, երևի առել ա։ Կամ էլ արտասահմանից ա ստացել, չգիտենք, թող գա, ինքն ասի :))։ Ուղղակի իրոք հետաքրքիր ա՝ Հայաստանում դրանցից վաճառում են, թե չէ։

Լսի, մի հատ անգրագետ հարց տամ, էլի, թելերի համարների հետ կապված, ես շատ անտեղյակ եմ. ո՞նց ես իմանում՝ ինչ համարի ա թելը։ Ո՞նց ու որտե՞ղ պիտի գրված լինի, ասենք, եթե թել ես առնում։ Ու ի՞նչ չափման միավոր ա կիրառվում դա նշելիս։ Մի խոսքով՝ լուսավորեք անտեղյակիս :oy։
Թելի կծիկի վրա թուղթ ա կպցրած։ Այ իրա վրա գրած ա ինչ համարի շյուղով ու կրուչոկով ( էնքան հոգնած եմ, որ հայերենը մոռացա :)) ) պիտի գործես։ Գրած ա քանի մետր ա, ինչ մատերիալ ա։ Որոշների վրա մետր քառակուսիով էլ ա գրած։ Թելի գույնի կոդն ա գրած։
Հայաստանում ամենալավ ու թանկ թելերի խանութը "Թելեր" անունով խանութների ցանցն ա։ 3 հատ մենակ ես գիտեմ՝ Մաշտոցի վրա, Բաղրամյանի վրա, Քանաքեռ-զեյթուն )) Մնացածը ( օրինակ Տիգրան Մեծի պիցցա դիրոմայի կողքի ու դիմացի խանութները) հիմանակում գույներից կաղում են, բայց գնային առումով մի քիչ մատչելի են։

GriFFin
16.04.2016, 21:59
Կայարանի մետրոյի մոտի պուճուրիկ բուտկան մոռացա։

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk