PDA

Դիտել ողջ տարբերակը : Առողջապահական անհավասարություն

Down to Earth
27.03.2016, 00:13
Կցանկանայի էստեղ քննարկվեր առողջապահական անհավասարությունների մասին: Ի՞նչ պատճառներով կարող ենք նման երևույթի հանգել ու ինչպե՞ս կարելի է վերահսկել բալանսը: Եվ եթե ինչ որ հոդվածներ կան սրա վերաբերյալ, խնդրում եմ լինկ տեղադրել

StrangeLittleGirl
27.03.2016, 17:39

Կոնկրետ ի՞նչ նկատի ունես անհավասարություն ասելով: Ես կարող եմ մի քանի անհավասարության մասին խոսել կոնկրետ Հայաստանում: Մեկը ֆինանսական անհավասարությունն ա: Հայաստանում հարուստների համար առողջապահությունն ու պատշաճ բուժումը միանշանակ ավելի հասանելի ա, քան միջին ու աղքատ խավի համար: Հետո նաև անհավասար վերաբերմունքի են առաջանում, օրինակ, հոգեկան հիվանդներն ու տուբերկուլյոզ ունեցողները, մեկ էլ ՄԻԱՎ-վարակակիրները: Բժիշկները լուրջ չեն մոտենում կամ խուսափում են պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուց: Անհավասար վերաբերմունքի արժանանում են նաև ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները: Հենց էս վերջերս նման դեպք եղել էր:

Down to Earth
27.03.2016, 18:49
Կարող ես հոգեկան հիվանդների նկատմամբ մի քանի դիսկրիմինացիաների օրինակներ բերել, շնորհակալություն

StrangeLittleGirl
27.03.2016, 18:59
Կարող ես հոգեկան հիվանդների նկատմամբ մի քանի դիսկրիմինացիաների օրինակներ բերել, շնորհակալություն
Ինչքան ուզես :)

1. Երբ չորրորդ կուրսում պրակտիկայի էի Էրեբունի հիվանդանոցում, շտապօգնությունով մի հոգեկան հիվանդի բերեցին եսիմ որ հոգեբուժարանից: Փորացավերից էր գանգատվում: Բայց բժիշկները լուրջ չէին մոտենում: Ասում էին՝ հա դե հիվանդ ա էլի: Ու հաճախ բաժանմունքում եթե հոգեկան հիվանդ ա լինում, բուժանձնակազմը էդ հիվանդի մասին խոսելիս ասում ա՝ էն գիժը:
2. Հոգեբուժարաններ այցելող թերապևտն իր գործը շատ իմիջիայլոց ա անում: Մեկ-մեկ անգամ հիվանդին առանց ստուգելու փաստաթղթերում գրում ա, որ առողջ ա:
3. Հոգեբուժարան բուժում ստացողների մարմնական խնդիրները հոգալու համար հաճախ կարիք ա լինում մասնագետ կանչելու: Բայց ահագին դժվար ա լինում, որտև բժիշկները չեն ուզում գնալ հոգեբուժարան:

Down to Earth
27.03.2016, 19:29

ի՞սկ ֆիզիկական ակտիվությունը: Դա է՞լ է երկրորդ պլան մղված թե ընդհանրապես չկա

StrangeLittleGirl
27.03.2016, 19:31
ի՞սկ ֆիզիկական ակտիվությունը: Դա է՞լ է երկրորդ պլան մղված թե ընդհանրապես չկա

Ի՞նչ նկատի ունես ֆիզիկական ակտիվություն ասելով:

Down to Earth
27.03.2016, 19:36
Ի՞նչ նկատի ունես ֆիզիկական ակտիվություն ասելով:

նկատի ունեմ հիվանդի համար առողջ ապրելակերպի պայմաններ ստեղծելը, սպորտով զբաղվել, դրսում զբոսանքներ…

StrangeLittleGirl
27.03.2016, 19:40
նկատի ունեմ հիվանդի համար առողջ ապրելակերպի պայմաններ ստեղծելը, սպորտով զբաղվել, դրսում զբոսանքներ…

Հահահա, հիվանդի համար շնչելի օդ ստեղծեն, էլի մեծ ձեռքբերում կլինի: Կամ էլ ուտելի սնունդ: Էդ սնունդը տեսնում ես, սիրտդ խառնում ա:

Down to Earth
27.03.2016, 19:44
Հահահա, հիվանդի համար շնչելի օդ ստեղծեն, էլի մեծ ձեռքբերում կլինի: Կամ էլ ուտելի սնունդ: Էդ սնունդը տեսնում ես, սիրտդ խառնում ա:

աչքիս բլոկնոտս ու գրիչս վերցնեմ… Արի ու էսքան դիսկրիմինացիան հիշի :8

StrangeLittleGirl
27.03.2016, 19:58
աչքիս բլոկնոտս ու գրիչս վերցնեմ… Արի ու էսքան դիսկրիմինացիան հիշի :8
Դե հոգեբուժարանների վիճակը որպես էդպիսին առողջապահական դիսկրիմացիա չի: Ավելի շուտ, պետական հիմնարկ ա, ու ինչպես ցանկացած այլ պետական հիմնարկի դեպքում, քաքի մեջ ա:

Down to Earth
27.03.2016, 20:26
Դե հոգեբուժարանների վիճակը որպես էդպիսին առողջապահական դիսկրիմացիա չի: Ավելի շուտ, պետական հիմնարկ ա, ու ինչպես ցանկացած այլ պետական հիմնարկի դեպքում, քաքի մեջ ա:

Ոնց երևում ա հոգեբուժության հետ կապ ունես: Կարող ես մի քանի ակադեմիական հոդվածներ նշել , որտեղ խոսվում է հոգեկան հիվանդների մոտ առողջապահական անհավասարությունների մասին, ցանկալի է անգլերեն

StrangeLittleGirl
27.03.2016, 20:32

Չեմ կարող, որովհետև իմ փորձից եմ խոսում, հետո Հայաստանում կարա լրիվ ուրիշ պատկեր լինի արևմուտքի համեմատ: Բայց էս քեզ որոնողական համակարգ (http://scholar.google.com): Մի քանի բանալի բառ ես ընտրում ու փնտրում:

Down to Earth
27.03.2016, 20:35
Ինձ ավելի կոնկրետ արևմուտքինն էր պետք, մերսի

StrangeLittleGirl
27.03.2016, 20:58
Ինձ ավելի կոնկրետ արևմուտքինն էր պետք, մերսի
Հեհե, հայկական ֆորումում ո՞նց ես ուզում արևմուտքինը գտնել :)

Down to Earth
27.03.2016, 21:10
Հեհե, հայկական ֆորումում ո՞նց ես ուզում արևմուտքինը գտնել :)

դե ինձ մի քանի օրինակներ, մտքեր, կարծիքներ էր պետք առողջապահական անհավասարությունների հետ կապված հետազոտական աշխատանքս գլուխ բերելու համար, որովհետև ես մեղմ ասած բժշկությունից հեռու եմ… :)

StrangeLittleGirl
27.03.2016, 21:16

Դե ասեցի մի քանի օրինակ :)) Բայց եթե արևմուտքն ա հետաքրքրում, կարծում եմ՝ ֆինանսական անհավասարություններն ավելի հետաքրքիր թեմա ա՝ կախված նրանից, թե տվյալ երկրի առողջապահությունը ոնց ա ֆինանսավորվում:

Down to Earth
27.03.2016, 21:29
Դե ասեցի մի քանի օրինակ :))
մերսի, նկատել էի արդեն :)

Բայց եթե արևմուտքն ա հետաքրքրում, կարծում եմ՝ ֆինանսական անհավասարություններն ավելի հետաքրքիր թեմա ա՝ կախված նրանից, թե տվյալ երկրի առողջապահությունը ոնց ա ֆինանսավորվում:

https://en.wikipedia.org/wiki/Health_indicator

առողջապահական ինդիկատորներից մեկը պիտի վերցնեմ ու քննարկեմ դրա շուրջ անհավասարությունը ''health disparities'' ֆինանսականը մտնու՞մ ա դրա մեջ

StrangeLittleGirl
27.03.2016, 21:32

Եսի՞մ: Ես ահագին հեռու եմ հանրային առողջությունից: Ամեն դեպքում, health system-ը կա, կարա դրա տակ լինի ֆինանսականը:

Down to Earth
27.03.2016, 22:37
հա փաստորեն ֆինանսականը կա բայց ինդիկատորը կոչվում ա առողջական ծառայությունների հասանելիություն

https://www.healthypeople.gov/2020/leading-health-indicators/Healthy-People-2020-Leading-Health-Indicators%3A-Progress-Update

եթե հետաքրքրի կարող ես նայել :)

Vaio
28.03.2016, 00:52
Զարմանալիա, որ StrangeLittleGirl-ը տենց հեշտ ու հանգիստ, այսպես ասած, կուտը կերավ:
Հարց տվողա, երևումա լրագրողա կամ ինֆորմացիա է ուզում հավաքել իրեն հետաքրքրող ոլորտից:
Էտքան պետք չէ բացվել...

Շինարար
28.03.2016, 00:53
Զարմանալիա, որ StrangeLittleGirl-ը տենց հեշտ ու հանգիստ, այսպես ասած, կուտը կերավ:
Հարց տվողա, երևումա լրագրողա կամ ինֆորմացիա է ուզում հավաքել իրեն հետաքրքրող ոլորտից:
Էտքան պետք չէ բացվել...

խի՞, լրագրողին չարժե՞ ճիշտը պատմել

StrangeLittleGirl
28.03.2016, 00:55
Զարմանալիա, որ StrangeLittleGirl-ը տենց հեշտ ու հանգիստ, այսպես ասած, կուտը կերավ:
Հարց տվողա, երևումա լրագրողա կամ ինֆորմացիա է ուզում հավաքել իրեն հետաքրքրող ոլորտից:
Էտքան պետք չէ բացվել...
Անկեղծ ասած, ահագին տխրեցի, երբ իմացա, որ հարցը տվողին Հայաստանը չի հետաքրքրում, որովհետև էնքա՜ն բան ունեմ ասելու Հայաստանի համար: Ու հա, եթե լրագրող չի, լրագրողի կանչեք, ասեմ: ;) Թե՞ դա գործտվողություն ա :think

Down to Earth
28.03.2016, 01:14

հա ինֆորմացիա է պետք ու անկեղծ ասած առաջին անգամ իմանում որ լրագրող լինելը վատ բանա :o թեև լրագրող չեմ

StrangeLittleGirl
28.03.2016, 01:16
հա ինֆորմացիա է պետք ու անկեղծ ասած առաջին անգամ իմանում որ լրագրող լինելը վատ բանա :o թեև լրագրող չեմ
Ոչինչ, մարդ ա, ասում ա էլի :))
Ես ավելի շուտ կասեի՝ դու ամերիկյան համալսարանի ուսանող ես:

Down to Earth
28.03.2016, 01:16
Անկեղծ ասած, ահագին տխրեցի, երբ իմացա, որ հարցը տվողին Հայաստանը չի հետաքրքրում, որովհետև էնքա՜ն բան ունեմ ասելու Հայաստանի համար: Ու հա, եթե լրագրող չի, լրագրողի կանչեք, ասեմ: ;) Թե՞ դա գործտվողություն ա :think

Ինձ անկեղծ հետաքրքրում էր Հայաստանում հոգեբուժարանի վիճակը թեև նյութս ոնց արդեն ասեցի արևմտյան, ավելի կոնկրետ ԱՄՆ առողջապահական անհավասարությունների մասին է

Down to Earth
28.03.2016, 01:21
Ոչինչ, մարդ ա, ասում ա էլի :))
Ես ավելի շուտ կասեի՝ դու ամերիկյան համալսարանի ուսանող ես:

Չէ Բրյուսով եմ ավարտել :)