Դիտել ողջ տարբերակը : Քաղաքային լեգենդները Հայաստանում
Ruby Rue
26.03.2016, 00:36
Քաղաքային (ուրբան) լեգենդները ժամանակակից ֆոլկլորի տեսակ են, որոնք իրենցից ներկայացնում են իրականության մեջ ներմուծված երևակայական ու մտացածին տարրեր, բայց բավականին երկար ժամանակ շրջանառվում են տվյալ տարածքի բնակիչների շրջանում: Ինչ-որ անհասկանալի երևույթներ բացատրելու համար պատմություններ են հորինվում ու տարածվում, իսկ մարդիկ էլ` հավատում դրան, վախենում կամ վախեցնում:
Ի դեպ, չնայած անվանումին, պարտադիր չի, որ դրանք քաղաքում առաջացած լինեն:
Չնայած հիմա դրանք ծիծաղելի են հնչում, բայց փոքր ժամանակ լավ վախենալու էին: Շատ բան չեմ հիշում, բայց իմ մանկությունից (90-ականների վերջից մինչև 2000-ականների սկիզբ) հիշում եմ մեշոկ պապիի պատմությունը. ասում էին, որ ինքը չար երեխաներին գցում է մեշոկը, տանում հեռու տեղ ու սապոն (օճառ չէին ասում, սապոն էին ասում :)) ) սարքում: Ու էն կենցաղային, «սև սապոնները» որ կային, ասում էին` այ էդ չար երեխեքից ա սարքած: Ես ահագին ժամանակ վախենում էի տանից հեռու գնալ ու փախնում էի բոլոր էն քաչալ պապիներից, ում ձեռքին պարկ կամ մեծ տոպրակ կար:
Հա, մի բան էլ հիշեցի` փաստորեն դա էլ ա քաղաքային լեգենդ համարվում: Ինտերնետը երբ լայն մասսաներին հասանելի դարձավ, սկսվեցին ինչ-որ նամակներ ուղարկվել մեյլերով կամ սոց.ցանցերով, որոնք եթե ուրիշների չուղարկեիր, վատ բաներ կլինեին հետդ: Անլուրջ ա, բայց լիքը մարդիկ հավատում էին:
Հիմա ինչքան հիշողությունս լարում եմ, ուրիշ քաղաքային լեգենդներ չեմ մտաբերում: Ու ահավոր հետաքրքիր ա, թե տարբեր ժամանակահատվածներում, Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում ի՞նչ քաղաքային լեգենդներ կային:
Հույս ունեմ` որոշ ակումբցիներ կպատմեն իրենց լսած լեգենդներն ու հետաքրքիր բաներ կիմանանք Հայաստանյան ֆոլկլորի մասին:
StrangeLittleGirl
26.03.2016, 00:54
Զանազան ուտելու սովորություններ կան, որ քաղաքային լեգենդների շարքից են: Մեկն էն ա, որ ձուն իրիկվ յան չի կարելի ուտել: Մյուսն էն ա, որ ձու պետք ա մենակ շաբաթը մեկ ուտել: Էլի հիշեմ, կգրեմ
Կամ որ աղամանը չի կարելի ձեռքից ձեռք փոխանցել, պետք է դնես սեղանին, մյուսը վերցնի (ես սրա մասին բավականին վերջերս եմ իմացել):
Կամ որ աղը սեղանին է թափվում, պետք ա վրան խաչ քաշվի:
Ruby Rue
26.03.2016, 01:03
Կամ որ աղամանը չի կարելի ձեռքից ձեռք փոխանցել, պետք է դնես սեղանին, մյուսը վերցնի (ես սրա մասին բավականին վերջերս եմ իմացել):
Կամ որ աղը սեղանին է թափվում, պետք ա վրան խաչ քաշվի:
Հա, որ աղ թափի կռիվ կլինի: :D Իսկ եթե ձեռքից ձեռք փոխանցես, ի՞նչ կլինի, գիտե՞ս:
Էլի բաներ հիշեցի,
1. որ մարդ ա մեռնում, տան բոլոր հայելիները և անդրադարձնող իրերը սպիտակ սավանով փակում են, որ հոգին չմտնի, մնա դրանց մեջ
2. իրիկունը եղունգ կտրել չի կարելի, ընտանիքի հայրը կաղքատանա
3. տունը պիտի ներսից դուրս ավլել, որ տան բախտավորությունը դուրս չգնա
Ուղղակի չգիտեմ` սրանք երևի ավելի շատ սնահավատություն են: Ասում են, որ էդպես չի կարելի, բայց ինչ-որ կոնկրետ պատմություններ չկան հետները կապված: Չեն ասում, իքսը աղ թափեց, հետո իգրեկի հետ իրար մորթեցին, չնայած` չծածկված հայելիների մասին ինչ-որ բան պատմում էին, չեմ հիշում:
Հա, որ աղ թափի կռիվ կլինի: :D Իսկ եթե ձեռքից ձեռք փոխանցես, ի՞նչ կլինի, գիտե՞ս:
Ճիշտն ասած չգիտեմ ինչ կլինի, երևի սպասենք մեկ ուրիշը բացատրի
StrangeLittleGirl
26.03.2016, 01:12
Մեկ էլ օճառը ձեռից ձեռ չեն փոխանցում: Գիշերը զիբիլ թափել չի կարելի:
Գերմանիայում էլ բաժակներն իրար խփելիս աչքերի մեջ են նայում: Եթե չնայեն, դատապարտված են յոթ տարվա վատ սեքսի: Դրա հայկական համարժեքը երևի յոթ տարի չամուսնանալն ա :))
Ուլուանա
26.03.2016, 01:49
Ժող, աղ թափելն ու դրա կարգի բաները հասարակ սնահավատություններ են, ի՞նչ լեգենդ։ Այ, Մեշոկ պապիի պատմությունը՝ լրիվ ուրիշ բան :))։ Ի դեպ, լրիվ ճշգրտությամբ իմ մանկապարտեզի տարիքում կար էդ Մեշոկ պապին։ Նաև «սապոն» (այո, իսկապես հենց սապոն, ոչ թե օճառ :D) սարքելն եմ հիշում, դրանով հատկապես մանկապարտեզում էին մեզ վախեցնում :))։
Բայց ես տենց շատ էդ կարգի լեգենդներ չեմ հիշում ինչ–որ... Հետաքրքիր կլիներ, եթե էլի գրվեին։
Ruby Rue
26.03.2016, 01:58

Սնահավատությունների հետ կարան լեգենդներ կապվեն, դրանց հիմքում կարող են ինչ-որ պատմություններ լինել, բայց ես որ երբևէ չեմ լսել: Մի տեսակ լավ ֆանտազիա չունեին մարդիկ, ընդհանրապես ոչինչ չեմ լսել ուրվականներով տների, Մեշոկից բացի այլ մանյակների ու ինչ-որ խորհրդավոր պատմություններ: Հնարավոր ա նրանից ա, որ Հայաստանը փոքր ա, առանձնապես վախենալու սպանություններ չեն կատարվում ու դրանց շուրջ լեգենդներ չեն սարքվում: Չնայած` իսկի ստանդարտ կոյուղու կոկորդիլոսները չկան: :))
Բանակում ծառայած մարդիկ կարող ա կարանան ինչ-որ բան պատմեն: Աղոտ հիշեցի ինչ-որ պատմություն Եղնիկների ու ադրբեջանցի կնոջ ուրվականի մասին, որը հայ զինվորներ ա սպանում: Չգիտեմ` որտեղից եմ հիշում, բայց կամ կարդացել եմ, կամ մեկը պատմել ա:
Ուլուանա
26.03.2016, 02:04

Հա, իհարկե, կարող էին սնահավատությունների հիմքում լեգենդներ ընկած լինել, բայց դե, ինչպես ինքդ նկատեցիր, չկան, ցավոք։ Գոնե լինեին, հետաքրքիր կլիներ, էլի :))։ Բայց կարծում եմ, որ կլինեն ինչ–որ մոռացված լեգենդներ, որոնք հնում արդիական են եղել։ Պետք ա փորփրել, գտնել :))։ Կամ թեկուզ էդ նույն աղի, սև կատվի ու նմանատիպ բաների հետ կապված գուցե եղել են, բայց մոռացվել են, մենակ չորուցամաք գլխավոր միտքն ա մեզ հասել, ի՞նչ իմանաս։
Ուլուանա
26.03.2016, 02:14
Ի դեպ, մի քիչ զարմանալի ա, որ էդ լեգենդները կոչվում են քաղաքային, որովհետև տրամաբանորեն կարծես դրանց առաջացումը գյուղերում ավելի հավանական ա, քան քաղաքներում։
Նաիրուհի
26.03.2016, 02:29
Մեր գյուղում տենց պատմություն կար մի տոհմի հետ կապված։ Սրանց մինչև հիմա գյուղում «Սատանենք» են ասում։
Ասում են՝ սրանք ժամանակին սատանա են բռնած եղել ու որպես մշակ աշխատեցրել են։ Սրա հետ կապված մի ուրիշ լեգենդ ու համապատասխան արտահայտություն կա. երբ մեկը ուժերից վեր, չափից շատ աշխատանք է անում, ասում են՝ հո բռնած սատանա չի՞։ Ըստ լեգենդի, եթե սատանայի շորերի մեջ ասեղ մտցնես, նա քեզ կենթարկվի, իսկ ասեղն ինքնուրույն հանել չի կարող։ Մի խոսքով, էս ընտանիքի հարսը չի իմանում, որ իրենց մշակը սատանան է։ Մի անգամ պատահական հանում է էդ ասեղը, ու սատանան անհետանում է, բայց տոհմին տենց էլ շարունակում են «Սատանենք» ասել։
«Սատանա բռնել, որպես մշակ աշխատացնելը» բացում ա :D

էս էլի եմ լսել կամ կարդացել մի տեղ
Բանակում շատ կան տենց բաներ:
Ասում են ինչ-որ տեղ պոստ կա, որ գիշերները երեխայի լացի ձայն ա լսվում ու ոչ մեկ չի կարողանում գիշերը տեղ մնա: Բայց ոնց-որ ստեղ ամեն ինչի, տենց էլ դրա հետ կապված լիքը իրարամերժ բաներ են ասում: Սկսած պոստի տեղից, կեսը ասում են Հայաստանում ա, կեսը ասում են ղարաբաղում ա: Ըստ տարբեր աղբյուրների Սերժը, նախարարը, պբ-ի նախարարը կամ Խաչատուրովը գնացել են էդ պոստ ու ասել են, որ եթե իրանք մի գիշեր կարանան մնան, չեն փակի էդ պոստը ու զորքը կպահի, բայց մի քանի ժամ հետո վախեցել, իջել են ու էդ պոստը հիմա ոչ մեկ չի պահում:
Ընթացքում հիշեմ, էլի բաներ կգրեմ
Կամ որ աղամանը չի կարելի ձեռքից ձեռք փոխանցել, պետք է դնես սեղանին, մյուսը վերցնի (ես սրա մասին բավականին վերջերս եմ իմացել):
Մեկ էլ օճառը ձեռից ձեռ չեն փոխանցում:...
Հա էդ ձեռքից ձեռք չփոխանցելը շատ ա տարածված: Հուղարկավորության ժամանակ, երբ հողը լցնում են, բահը իրար փոխանցելիս պետք ա գցես գետնին նոր հաջորդը վերցնի:
StrangeLittleGirl
26.03.2016, 14:39
Ինձ ամենաշատը սատանա բռնելը դուր էկավ :))
Ռուբի, ի դեպ Լևոն Խեչոյանի Խնկի Ծառերը կարդացե՞լ ես: Մեջը լիքը սենց լեգենդներ կան:
Հա, որ աղ թափի կռիվ կլինի: :D :
Մութ ուժերը ասում են, որ էս շատ հիմնավոր սնահավատություն ա։ Ժամանակին աղը, որը կենցաղի ամենաանհրաժեշտ բաներից մեկն ա, շատ թանկ ա եղել։ Հետևապես աղը թափելը նաղդ բազարի բուն էր։ Ոնց որ հիմա այֆոն վեցը տաս փշրես։
Բանակում ծառայածները լսած կլինեն նաեւ серый волк կոչված ազերի հետախույզի մասին լեգենդները, ում դեմը ոչ-ոք չէր կարողանում առնել, բայց մի անգամ իր հերթական այցի ժամանակ, տեսնում ա մեր պոստի դիտորդին, ով զենքը ձեռքին քնած ա լինում։ Զենքը վերցնելուց կրակոց ա արձակվում (զենքը լիցքավորված էր, շամփուրն էլ ձգանին հենած ու ոտքերի տակով էր անցկացված), ու սա մեռնում ա: Մի էսպիսի հետախույզ էլ հայերն ունեն, Կանդազ մականունով, իրա մասին էլ շատ պատմություններ կան։ Ամենահայտնիներից մեկի համաձայն թուրքերից փախնելուց թաքնվում ա խոզի կերի մեջ, մենակ քիթն ա դուրս թողնում, որ շնչի, ու խոզը քիթն ուտում ա, բայց ինքը, ցավին դիմանալով, ոչ շարժվում ա, ոչ էլ ձեն ա հանում, որ չգտնեն։
Ընդհանրապես էդ հետախույզների (разведчик) մասին լեգենդները շատ լիքն են։ Պոստերում վնուշկից ամեն մի շարժ նկատելով, զինվորները գլուխ են գովում, թե հետախույզ են տեսել, էկավ քարով կասկին խփեց, լույս գցեց կամ շվցրեց ու փախավ։ Ուղղակի հոգիների ու ուրվականների դեպքերի նման լիարժեք վստահ չենք կարող լինել, որ ցանկացած դեպք էլ ընդամենը ներշնչանքի արդյունք ա։
Ruby Rue
27.03.2016, 20:03
Ռուբի, ի դեպ Լևոն Խեչոյանի Խնկի Ծառերը կարդացե՞լ ես: Մեջը լիքը սենց լեգենդներ կան:
Ըհըն: Հայ գրականության մեջ իմ ամենասիրելի ստեղծագործություններից ա, նույնիսկ կարելի ա ասել` ամենասիրածը: