Դիտել ողջ տարբերակը : Շպարվելը կուլտուրա է
Arushanyan
22.03.2016, 10:37
Կարծում եմ,որ շատերդ ինձ հետ կհամաձայնվեք,որ շպարվելը՝ դա կուլտուրա է։
Հատկապես ուզում եմ խոսքս ուղղել իգական սեռի ներկայացուցիչներին,որոնք իրոք ունեն մասնագիտական խորհրդի կարիք։Միգուցե պատճառներից մեկը այն է,որ մենք չունենք համապտասխան կազմակերպություններ,որոնք կսովորեցնեն մեր կանանց և աղջիկներին գեղեցիկ լինելու գաղտնիքները։
Ուղղեք Ձեր հարցերը,սիրով կպատասխանեմ։
Rammstein
22.03.2016, 11:32
Շպարվելու չափը իմանալն ա կուլտուրա, ու հիմնական կուլտուրան, կարծում եմ, էդ ա: Մեր մոտի շատ իգական սեռի ներկայացուցիչներ երեւի կարծում են, որ պետք ա գաջի շերտը հաստ անել, վրից գիպսոնիտով սվաղել, շուշաթղթել, ներկել, վրից էլ աբոյ կպցնել ու աբոյն էլ ներկել: Բայց տենց չի, ցանկացած շինարարի հարցրեք, կասի, որ տենց չի: Դա որակ չունի, ճաքելու ա էդ գաջը, աբոյներից էլ ամեն մեկը չի, որ ներկվող ա: Գաջի համար մայակները պետք ա մոտիկ ձգել, որ շերտը բարակ ստացվի: Թաց կետերն էլ չի կարելի գաջ անել, ցեմենտ ա պետք, որ խոնավություն չքաշի, չփչանա…
Ոնց որ շատ խորացա: :oy
StrangeLittleGirl
22.03.2016, 13:37
Չշպարվելն էլ ա կուլտուրա
Կազմակերպություններ չունենք, բայց հստակ կարելի է այդ ամենը սովորել համապատասխան նյութերից, վիդեոռոլիկներից ևն:
Ինչ կորեկտորներ ու կոնսիլերներ խորհուրդ կտաք: Ու աչքերի տակի կապույտ երանգը ինչպես թաքցնենք :D
Ես կասեի չշպարվելն ա կուլտուրա :) Ինձ համար շպարի քանակը բառացիորեն հակադարձ համեմատական ա կնոջ գրավչությանը։ Ինչքան շատ ա շպարը, էնքան պակասում ա գրավչությունը։ Ընդհանրապես չշպարվելն ամենասիրունն ա։ :roll Ափսոս որ Հայաստանում շատ քիչ են չշպարվող աղջիկները։ Լավ շատ չծավալվեմ, թե չէ Ակումբի իմ շատ սիրելի, բայց շպարվող աղջիկները կսկսեն նեղանալ ինձնից:
Alphaone
24.03.2016, 23:09
ուսանող ժամանակ ես շպարից լուսատարիներով հեռու էի, հիմա էլ միայն ինչ-որ միջոցառումների, եթերի ու նման անկապ երևույթների ժամանակ եմ ճարահատյալ շպարվում: Ճարահատյալ, քանի որ առանց շպարի «էրեխու տեղ են դնում»: Շպարվելու պրոցեսն ինձ համար ժամանակի վատնում է, շպարի առկայությունը դեմքին՝ ավելորդ լարվածություն, դիսկոմֆորտ: Էնպես որ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կկարողանա ինձ համոզել, որ շպարվելը կուլտուրա է: :D
Մյուս կողմից, թեև շպարվելն ինձ համար կուլտուրա չէ, պետք է լինի շպարվելու կուլտուրա:
- Որակյալ կոսմետիկայի օգտագործում, որ մաշկը 25 տարեկանում 45-ի տեսք չունենա:
- Կոսմետիկայի մինիմալ քանակ, նորմալ չի, երբ \(շինարարական ինչ-որ տերմին) են անում դեմքին... երանգների համադրություն են ուզում ստանան, թող ավելորդ շերտը մաքրեն (մի անգամ շփոթվել, գեղեցկության սրահում եմ մեյքափ պատվիրել, մաշկս կոսմետիկայի տակից չէի զգում :D) ...
ու էլի լիքը-լիքը կետեր, որ ալարում եմ գրել, բայց պետք ա հաշվի առնեն մարդիկ՝ կոսմետիկա օգտագործելիս:
CactuSoul
25.03.2016, 01:16
Շպարվել պետք չի: Էդ բառը լսում եմ, մի տեսակ եմ լինում: Ավելի շուտ վերանորոգման աշխատանքների հետ ա ասոցացվում էդ բառը, քան մարդու գեղեցկացման: [շպարվել, շպակլի... :D]
Իսկ կոսմետիկային, ընդհանրապես ասած, դեմ չեմ: Դեմ եմ դեկորատիվ կոսմետիկայի չարաշահմանը, իսկ եթե խոսքը, ասենք, բնական նյութերից պատրաստված սնուցող/պաշտպանիչ կրեմների մասին է, խնամքի միջոցների, ապա որոշակի տարիքից սկսած կիրառելու դեպքում նույնիսկ կողմ եմ:
Պարզապես աղջիկներն ու կանայք պիտի գիտակցեն, որ իրական գեղեցկությունը օրական սվաղով չի տրվում (ընդհակառակը. մաշկը փչացնում են): Եթե մարդ խնամված է, առողջ, նաև առողջ մաշկ ունի, մի քիչ էլ բարձր տրամադրություն է ունենում (իսկ դա շատ հավանական է առողջ մարդու պարագայում), աչքերը փայլում են, վերջ, ուրիշ բան պետք չի: Այ դա իսկական գեղեցկություն ա: Փորձված բան ա՝ թե՛ ուրիշների, թե՛ սեփական օրինակով:
Իսկ շպարվել պետք է որոշ դեպքերում՝ ֆոտոսեսիաների ժամանակ, մեկ էլ բեմ բարձրանալիս (որ հեռվից դեմքը երևա): Գուցե նաև երեկույթների գնալիս:
Մնացած դեպքերում նույնիսկ եթե կիրառում ես դեկորատիվ կոսմետիկա, պիտի էնպես անես, որ հնարավորինս չերևա, բնական տեսք ունենաս: Ի դեպ, դա շատ ավելի բարդ խնդիր է, հաճախ ավելի երկար ժամանակ կարող է խլել, քան սովորական գաջ քսոցին:
Alphaone
25.03.2016, 03:31
Ան, ուզում էի վարկանիշ տալ, էն էլ համակարգը թույլ չտվեց...
Down to Earth
25.03.2016, 04:46
Իմ օրերը տարբեր են: Մի օր արթնանում եմ, ուզում եմ շպարվել, մի օր՝ ոչ: Պետք չէ շպարվելը ամենօրյա ծեսի վերածել ու պետք էլ չէ փնովել:
CactuSoul
25.03.2016, 15:38
Իմ օրերը տարբեր են: Մի օր արթնանում եմ, ուզում եմ շպարվել, մի օր՝ ոչ: Պետք չէ շպարվելը ամենօրյա ծեսի վերածել ու պետք էլ չէ փնովել:
Ես էլ եմ էդպես։
Ի դեպ, ինչքան էլ դեմ եմ դեկորատիվ կոսմետիկայի ամենօրյա կիրառմանը, բուն քսվելու պրոցեսը սիրում եմ, ի՞նչ մեղքս թաքցնեմ։ :oy Մտածում եմ՝ գուցե պիտի արվեստագե՞տ լինեի։ Կնկարեի, վրձին֊մրձիններից հավեսս կհանեի :D
Ես հարցեր ունեմ։ Խոնավացնող քսուք պրայմերին փոխարինու՞մ ա։ Ինչու՞ են ԲԲ քսուկի վրայից տոնալնի օգտագործում։ Էդ իմ իմանալով նույն բան ա։ Ինչքանո՞վ ա ճիշտ ակնեով մաշկին քսուք տանալնի օգտագործելը։ Ո՞նց ա կարելի անել, ոչ աչքերի տակի պարկերը չերևան, որտև իմ մոտ կանսիլեր օգտագործելուց հետո սևությունը շատ չի էրևում, բայց պարկերը ավելի արտահայտված են թվում։ Որ էլի մտածեմ/հիշեմ կգրեմ։
CactuSoul
25.03.2016, 18:06
Ինչքանո՞վ ա ճիշտ ակնեով մաշկին քսուք տանալնի օգտագործելը։
Մասնագետ չեմ, բայց իմ մասնագետ կոսմետոլոգն ասում ա, որ տանալնին մաշկի առաջին թշնամին ա։ Ցանկացած մաշկի։ Աշխատեք չօգտագործել։
Մասնագետ չեմ, բայց իմ մասնագետ կոսմետոլոգն ասում ա, որ տանալնին մաշկի առաջին թշնամին ա։ Ցանկացած մաշկի։ Աշխատեք չօգտագործել։
Ես մտածում եմ, որ տանալնին հավեսով մանրէներ պահող ու տարածող ա, դրա համար ինֆեկցիոն խնդիրով պետք չի օգտագործել, բայց կարող ա լավ մեթոդներ ու խորհուրդներ կան մասնագետների կողմից։ Թարսի պես հիմնականում հենց վատ մաշկ ունեցողներն են տանալնի քսում։ Ու շատ են քսում, հաստություն տալու համար։
CactuSoul, կոսմետոլոգիդ հետ համամիտ չեմ, մաշկի առաջին թշնամին արևն ա))
CactuSoul
25.03.2016, 19:28
CactuSoul, կոսմետոլոգիդ հետ համամիտ չեմ, մաշկի առաջին թշնամին արևն ա))
GriFFin ջան, կոսմետոլոգս չի ասում, թե դեմքին բան քսել պետք չի դուրս գալուց։ Ընդհակառակը․ երբ ես առաջին անգամ էի գնացել իր մոտ, ասացի, որ ուզածս այն է, որ մաշկս այն վիճակի գա, որ որևէ բան քողարկելու կարիք չունենամ, կարողանամ առանց որևէ բան քսելու տնից դուրս գամ։ Իսկ նա պատասխանեց, որ իհարկե, հնարավոր է հասնել լավ արդյունքի, անթերի մաշկի, բայց հաշվի առնելով մեր կեղտոտ մթնոլորտը և/կամ քո նշած արևի գործոնը, ամեն դեպքում չարժի առանց պաշտպանության դուրս գալ։
Մաշկի տեսակից ու որակից կախված նա բնական նյութերից իր պատրաստած կրեմներից է տալիս։ Մի բարակ շերտ ցերեկային կրեմ, վրայից թեթև դիմափոշի ու վերջ։ )) Համ էլ ավելի թարմ տեսք ա տալիս, քան տանալնի կրեմը։
CactuSoul
25.03.2016, 19:33
Բայց լավ չի, որ Arushanyan֊ը գրեց ու գնաց, ոչ մեկիս հարցերին չի պատասխանում։ :8
Հա, մեկ էլ շնորհակալություն նրան, ով վերնագիրը խմբագրել է (ներվերիս ազդում էր ամեն անգամ տեսնելիս)։ :)
delicate
25.03.2016, 19:49
Դե ամեն դեպքում թեթև շպարը գեղեցիկա:Ոչ մեկին էլ հաճելի չի տեսնել քո անգույն ու սփրթնած դեմքը ...ինձ կասեք ինչպես խնամել մաշկը,որ լինի նուրբ ու <<գլադկի>> :Դ
StrangeLittleGirl
25.03.2016, 19:51
Դե ամեն դեպքում թեթև շպարը գեղեցիկա:Ոչ մեկին էլ հաճելի չի տեսնել քո անգույն ու սփրթնած դեմքը ...ինձ կասեք ինչպես խնամել մաշկը,որ լինի նուրբ ու <<գլադկի>> :Դ
Պատկերացրու, շատերին ա հաճելի, շատ-շատերին ;) ու անգույն ու սփրթնած չի, բնական դեմք ա
CactuSoul
25.03.2016, 19:58
Կարծում եմ՝ առողջ մաշկը չպիտի անգույն ու սփրթնած լինի։ Եթե էդպես ա, ուրեմն մասնագետին դիմելու կարիք կա։
Կարծում եմ,որ շատերդ ինձ հետ կհամաձայնվեք,որ շպարվելը՝ դա կուլտուրա է։
Հատկապես ուզում եմ խոսքս ուղղել իգական սեռի ներկայացուցիչներին,որոնք իրոք ունեն մասնագիտական խորհրդի կարիք։Միգուցե պատճառներից մեկը այն է,որ մենք չունենք համապտասխան կազմակերպություններ,որոնք կսովորեցնեն մեր կանանց և աղջիկներին գեղեցիկ լինելու գաղտնիքները։
Ուղղեք Ձեր հարցերը,սիրով կպատասխանեմ։
Չնայած խոսքը հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին է ուղղված, բայց ես մասնագիտական խորհդի կարիք ունեմ: Հոգնել եմ տգեղ լինելուց, ուզում եմ գեղեցկանալ ու որոշել եմ շպարվել:
Կասե՞ք ոնց անեմ, ինչի՞ց սկսեմ, ինչ ձևի կասմեծիչկա առնեմ:
GriFFin ջան, կոսմետոլոգս չի ասում, թե դեմքին բան քսել պետք չի դուրս գալուց։ Ընդհակառակը․ երբ ես առաջին անգամ էի գնացել իր մոտ, ասացի, որ ուզածս այն է, որ մաշկս այն վիճակի գա, որ որևէ բան քողարկելու կարիք չունենամ, կարողանամ առանց որևէ բան քսելու տնից դուրս գամ։ Իսկ նա պատասխանեց, որ իհարկե, հնարավոր է հասնել լավ արդյունքի, անթերի մաշկի, բայց հաշվի առնելով մեր կեղտոտ մթնոլորտը և/կամ քո նշած արևի գործոնը, ամեն դեպքում չարժի առանց պաշտպանության դուրս գալ։
Մաշկի տեսակից ու որակից կախված նա բնական նյութերից իր պատրաստած կրեմներից է տալիս։ Մի բարակ շերտ ցերեկային կրեմ, վրայից թեթև դիմափոշի ու վերջ։ )) Համ էլ ավելի թարմ տեսք ա տալիս, քան տանալնի կրեմը։
Լավ, մերսի խորհրդի համար։ Ես ամեն օր չեմ շպարվում, միայն խոշոր առիթներին, դրա համար ինձ ավելի շատ լավ/ծանր/մասնագիտական շպարն ա հետաքրքիր։
Ինձ սկզբում թվաց ստեղ մասնագետին հարց կարանք տանք, ոչ թե կարծիք ասենք թե ոնց ա լավ՝ շպարով թե անշպար։ Կարծեմ նման թեմա կա, որտեղ ահագին գրել ենք։
Չնայած խոսքը հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին է ուղղված, բայց ես մասնագիտական խորհդի կարիք ունեմ: Հոգնել եմ տգեղ լինելուց, ուզում եմ գեղեցկանալ ու որոշել եմ շպարվել:
Կասե՞ք ոնց անեմ, ինչի՞ց սկսեմ, ինչ ձևի կասմեծիչկա առնեմ:
https://youtu.be/8o4JWyJ7mIk
Ռուֆ, Miss Fame-ի յութուբը նայի։ Տղամարդկանց համար ինքը ամենալավն ա։
https://youtu.be/8o4JWyJ7mIk
Ռուֆ, Miss Fame-ի յութուբը նայի։ Տղամարդկանց համար ինքը ամենալավն ա։
Էս ինչ ծիտ ա :)) Բայց մի քիչ հուշտ եղա, ամբողջ աշխատավարձս գնալու ա գաջ ու ցեմենտի վրա :(
Էս ինչ ծիտ ա :)) Բայց մի քիչ հուշտ եղա, ամբողջ աշխատավարձս գնալու ա գաջ ու ցեմենտի վրա :(
Հա, ինքը շատ սիրուն ա։ Ու տաղանդավոր ա։
CactuSoul
25.03.2016, 20:39
Կարող ա թեմայից շեղվում եմ, բայց տղաների դեպքում աչքերը սև մատիտով ընդգծելն եմ սիրում։ :love
Էն, ինչ կարա ղզիկացնի, չեմ սիրում։
Նաիրուհի
26.03.2016, 03:30
Կարող ա թեմայից շեղվում եմ, բայց տղաների դեպքում աչքերը սև մատիտով ընդգծելն եմ սիրում։ :love
Էն, ինչ կարա ղզիկացնի, չեմ սիրում։
Երկրորդ նախադասության պատճառով շնորհակալություն չհայտնեցի :))
Բայց մատիտ քսած տղերքի համար ես էլ եմ գժվում, բայց արի ու իմ ծտին համոզի, որ գոնե մի անգամ քսի, տեսնեմ :cry Չի´ անում ու վերջ։