PDA

Դիտել ողջ տարբերակը : Գարեջրա-մուզիկալնի Երևան

Տրիբուն
04.03.2016, 13:37
Ոնց հասկանում եմ Երևանում ահագին գարեջրատներ, կամ այլ կերպ ասած, փաբեր կան, որտեղ կարելի ա հավեսով ժամանակ անցկացնել։ Ես մի երկու անգամ կարծես հարգարժան ակումբակիցներիս հետ եղել եմ, բայց չեմ էլ ըմբռնել, որ փաբում ա։ Սակայն, Ակումբում ահագին մարդիկ կան, որոնք լավ տեղյակ են փաբային կյանքից։

Առաջարկում եմ էս թեմայում կիսվել փաբերի մասին մեր ունեցած տեղեկություններով ու տպավորություններով։ Մոտավորապես կարելի ա գրառումները ներկայացնել հետևյալ տրամաբանությամբ․

1. Անվանում
2. Հասցե (փոստային ինդեքսը պարտադիր չի)
3. Մթնոլորտ (առավելագույնը 100 բառով նկարագրեք ձեր մթնոլորտային զգացողությունները նշված վայրում)
4. Ինչ կարելի ա ուտել (պարտադիր չի լափել, կարելի ա թեթև պիվի զակուսկիով յոլլա գնալ)
5. Երաժշտություն (ոճ, որակ, աղմուկի մակարդակը դեցիբելներով)
6. Գներ (մարդագլուխ ինչքանով կարելի ա հաճելի երեկո անցկացնել)
7. Երբ եք վերջին անգամ այցելել
8. Այլ

Chuk
04.03.2016, 14:22

Նոր բացահայտումներից.

1. Կիլիկիա Գարեջրատուն (https://www.facebook.com/KilikiaBeerHouse/)

2. Երևան, Աբովյան 8 (https://www.google.com/maps/place/8+Abovyan+St,+Yerevan+0010,+Armenia/@40.1804979,44.5132455,17z/data=!3m1!4b1!4m2!3m1!1s0x406abcfb3c09b8fb:0x769bf1d1e76c662d) (մուտքը Պուշկին փողոցից)

3. Մթնոլորտը հանգիստ, տրամադրող: Օդափոխությունը հրաշալի, առաստաղները բարձր: Ինտերիերը ճաշակով, համեստ, բայց զգացվում է, որ լավ գումար են ծախսել, հարմար սեղաններ, աթոռներ, կան բազմոցային աթոռներ: Ունի 4 սրահ, երկուսը փոքր, մեկը մեծ, մեկն էլի բավական մեծ՝ չծխողների համար: Պլյուս մի քանի սեղան ու բարային մթնոլորտ բարի մոտ, որը սրահներից առանձացած է: Սպասարկումը որակով: Տեղը տրամադրում է թե խմելու, թե պարզապես շփվելու:

4. Խոհանոցը բավական հարուստ է: Կա ասենք նրբերշիկների տեսականի, ռիբսեր, խոզի ու հորթի ծնկեր, այլ նմանատիպ ուտեստներ, ապուրներ, աղցաններ: Զակուսկիները կարծես տեղում պատրաստվող են՝ չորահացեր, սիսեռ, սեփական չիփսեր, լիմոնով գազար և այլն: Հայկական փաբ/ռեստորեն/սրճարան/գարեջրատներին հատուկ ջերկի ու ապխտած պանիր չունեն:

5. Երաժշտությունը տարբեր ոճերի է, բայց հիմնականում հանգիստ բաներ: Աուդիո տեխնիկան որակով է, դնում են ոչ բարձր: Երբեմն համերգներ են կազմակերպում, բայց էդ օրերը բավական թանկ է լինում, օրինակ փետրվարի 14-ին ջազ համերգ էր՝ Վահագն Հայրապետյանի տրիոյի կատարմամբ, մուտքավճարը 3000, մարտի 8-ին էլի ջազ համերգ՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի կատարմամբ, մուտքը գրած է
13000, բայց հուսով եմ վրիպակ է, իրականում 3000 է :)) Համերգների օրերին չեմ եղել, չգիտեմ ինչպես է անցնում:

6. Միջինում երևի մարդը 5000 դրամով կարելի է նորմալ սնվել ու խմել: Երեք տեսակի լցնովի Կիլիկիա գարեջուր՝ մուգ, կլասիկ ու չֆիլտրած, 0.5 բաժակը 700-800 դրամ, 0.33-ը՝ 500 դրամ: Մոտ 10 տեսակի շշով գարեջրեր՝ բոլոր Կիլիկիայի արտադրած, էլի 700-800 դրամ շիշը: Զակուսկիները կարծեմ մինչև 1000 դրամի սահմանում բաժինը: Ուտելիքները չէի ասի, որ էժան են, բայց սարսափելի գներ չեն, օրինակ նրբերշիկի տեսականին 7000 դրամ (ուտում են մի քանի հոգով, ոչ կշտանալու համար), Կեր ու Սուս, Բիֆստրոգանոֆ, տապակա, հավի թևիկներ, խոզի կամ տավարի մատեր ու էդ տիպի բաները 2000-3500 դրամի սահմանում, ապուրները՝ 1000-2000 սահմանում, խավարտները՝ 500-1500 սահմանում, աղցանները՝ 1000-2000 սահմանում, կան ավելի թանկ ուտելիքներ, նաև բաներ, որ շատով ուտելու համար ա նախատեսված, օրինակ 15000 դրամով գառան բուդ՝ 4-5 հոգու համար: Ունեն այլ ալկոհոլային խմիչքների մեծ տեսականի, 1000-ից մինչև ասենք 20000 սահմանում (բաժակը):

7. Մի շաբաթ առաջ

8. ի տարբերություն լիքը ուրիշ տեղերի կես լիտրանոց բաժակն իսկապես կես լիտրանոց ա :))

Chuk
04.03.2016, 14:28
Մոռացա, 8-ին հավելում անեմ :))

Առանձին տղաների և աղջիկների զուգարաններ՝ յուրաքանչյուրում երկուական ունիտազասենյակ և մեկ ընդհանուր լվացարան՝ ընդունարանում :))

Լեո
04.03.2016, 15:38
Մոռացա, 8-ին հավելում անեմ :))

Առանձին տղաների և աղջիկների զուգարաններ՝ յուրաքանչյուրում երկուական ունիտազասենյակ և մեկ ընդհանուր լվացարան՝ ընդունարանում :))

Բա աղջիկների զուգարանի ունիտազասենյակների և ընդհանուր լվացարանների թիվը ո՞նց ես իմացել :))

Gayl
04.03.2016, 15:46
Ռեինկարնացիան կլուբ ա բացել ու իսկական կայֆավատ լինելու տեղա բացա միայն ուրբաթ շաբաթ եվ կիրակի օրերին բայց մուտքը 10.000 ամեն հոգուն։ Մեցցո կլուբ-ամեն ուրբաթ շաբաթ կիրակի կենդանի երաժշտություն շատ հաճելի տեղա։ Մալխասի կլուբում կենդանի ջազզ բայց էլի մուտքը 10.000: Սփիկ իզիում շաբաթը մեկ կամ երկու անգամ կենդանի երաժշտություն ա մուտքը եթե չեմ սխալվում 3000 էր հաշիվ փակելուց ուշադիր չէի։ Էտ բոլոր տեղերում էլ լիքը խմիչքի ու ուտելիքի տեսականի։

Տրիբուն
04.03.2016, 16:01
Ռեինկարնացիան կլուբ ա բացել ու իսկական կայֆավատ լինելու տեղա բացա միայն ուրբաթ շաբաթ եվ կիրակի օրերին բայց մուտքը 10.000 ամեն հոգուն։

Էս պահը մի քիչ մանրամասն, խնդրում եմ ...

Gayl
04.03.2016, 16:16
Էս պահը մի քիչ մանրամասն, խնդրում եմ ...

Երգում են իրանք քո հետ հավասար խմում են ու պարում են բոլորը։ Հյուսիսային պողոտայում ա։ Սփիկ իզին էլ ա հյուսիսային

Chuk
04.03.2016, 17:11
1. Յանկի (Yankee Pub (https://www.facebook.com/yankeepubyerevan/?fref=ts))

2. Երևան, Սայաթ-Նովա 3 (https://www.google.com/maps/place/3+Sayat-Nova+Ave,+Yerevan+0001,+Armenia/@40.185991,44.5144644,17z/data=!3m1!4b1!4m7!1m4!3m3!1s0x406abce5baa1d951:0xc3888eedecf8c4d3!2sSayat-Nova+Ave,+Yerevan,+Armenia!3b1!3m1!1s0x406abce228272bb5:0x107b64aaddf5c4e5)

3. Ջահել մասսա, հիմնականում պարել սիրող, անկաշկանդ մթնոլորտ: Ունի երկու սրահ, մեկը կովբոյական ոճով, մեկը ֆուտբոլային: Սեղան-աթոռները՝ փայտից: Տղաների ու աղջիկների առանձին զուգարաններ, որոնք որոշակի ժամից հետո դադարում են սեռերով տարանջատվել :))

4. Եթե սոված եք, խորհուրդ կտամ նախօրոք ուտեք նոր գնաք, ուտելիքն էստեղ բավական ուշ են բերում, տեսականին քիչ ա: Պիցցան, օրինակ, համով ա, բայց էնքան փոքր, որ իրա 2000 դրամ գնին համապատասխան չի (մի ամբողջ պիցան ինձ չի կշտացնում): Զակուսկիները մինչև 1000 դրամ՝ լիմոնով գազար, ջերկի, ծխեցրած պանիր, պիստակեղեն, «Չիպ ի դեյլ» :))

5. Ամենատարբեր՝ վրացական ուրախ երգից մինչև լատինո: Լատինո հաճախ է լինում, որտև աչքի է ընկնում լատինական պարերով: Երաժշտությունը հիմնականում բավական բարձր է լինում, աուդիոտեխնիկան էնքան էլ հաջող չի:

6. Տեղական գարեջուրը 800 դրամ, արտասահմանյանը կարծեմ 1000-1200: Զակուսկիները մինչև 1000: Նորից միջինում 5000 մարդը: Ուրբաթ օրերը մուտքավճարը 1000 դրամ: Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը խեցգետնի օրեր են՝ անձը 2000 դրամով անսահմանափակ խեցգետին: Էստեղի խեցգետինները ես խորհուրդ չէի տա:

7. Երևի մի ամիս առաջ կամ փոքր ինչ ավելի շուտ

8. Եթե պարելու տրամադրություն ունես, ուրախ մթնոլորտի հավես, կամ ուզում ես պարել սովորել (ունեն պարուսույցներ, որոնք անվճար սովորացնում են լատինո պարել) հավես տեղ ա ժամանցի համար: Եթե զրուցելու տրամադրություն ունես, մի գնա: Հետաքրքիր խաղերի օրերին սրահներից մեկում ֆուտբոլի դիտում է լինում:

StrangeLittleGirl
04.03.2016, 18:15
Ռեինկարնացիան կլուբ ա բացել ու իսկական կայֆավատ լինելու տեղա բացա միայն ուրբաթ շաբաթ եվ կիրակի օրերին բայց մուտքը 10.000 ամեն հոգուն։ Մեցցո կլուբ-ամեն ուրբաթ շաբաթ կիրակի կենդանի երաժշտություն շատ հաճելի տեղա։ Մալխասի կլուբում կենդանի ջազզ բայց էլի մուտքը 10.000: Սփիկ իզիում շաբաթը մեկ կամ երկու անգամ կենդանի երաժշտություն ա մուտքը եթե չեմ սխալվում 3000 էր հաշիվ փակելուց ուշադիր չէի։ Էտ բոլոր տեղերում էլ լիքը խմիչքի ու ուտելիքի տեսականի։

Չէմիչէ պոզեր: :beee Է՞ս ա քո ասած ժամանցը: Դանիայում ավելի էժան ա :P Ես որ գամ Երևան, Ֆիքշըն եմ գնալու: Ո՞վ ա գալիս:

Gayl
04.03.2016, 18:42
Չէմիչէ պոզեր: :beee Է՞ս ա քո ասած ժամանցը: Դանիայում ավելի էժան ա :P Ես որ գամ Երևան, Ֆիքշըն եմ գնալու: Ո՞վ ա գալիս:
Բայց ֆիքշընում կենդանի երաժշտոըթյուն կա?? Շատ չեմ գնացել բայց ընդհանրապես չեմ տեսել էնտեղ էտպիսի բան։

StrangeLittleGirl
04.03.2016, 18:50
Բայց ֆիքշընում կենդանի երաժշտոըթյուն կա?? Շատ չեմ գնացել բայց ընդհանրապես չեմ տեսել էնտեղ էտպիսի բան։
Մեկ-մեկ ոնց էլ չլնի, կլնի, ոնց որ այլ փաբերում:
Մեկ ա թանկ ա, նույնիսկ եթե կենդանի երաժշտություն կա: Դանիայում էդ կատեգորիայի խմբերի համերգների մուտքը շատ ավելի էժան ա կամ նույնիսկ ձրի ա:

CactuSoul
04.03.2016, 19:03
Բայց ֆիքշընում կենդանի երաժշտոըթյուն կա?? Շատ չեմ գնացել բայց ընդհանրապես չեմ տեսել էնտեղ էտպիսի բան։

Կա, ժամանակ առ ժամանակ լինում են համերգներ։

Chuk
04.03.2016, 19:39
1. Ֆիքշն (Pub fiction (https://m.facebook.com/fictionpub/))

2. Երևան, Մաշտոցի 37 (մուտքը Սպենդիարյան փողոցից, «Արտաշնոցի» դիմացի մայթ)

3. Փորձ ա արվել ստեղծել կինոյի մթնոլորտ, աթոռները ռեժիսորական են՝ ամեն մեկի մեջքին մի հայտնի ռեժիսորի անվամբ։ Պատերին հայտնի կինոների պաստառներ, կինոյին առընչվող նկարներ։ Ջահել, հավես մասսա ա գնում։ Հաճախ կարելի ա հանդիպել լրագրողների, հաղորդավարների, դերասանների։

4. Զակուսկեղենը՝ ջերկի, ապխտած պանիր, լիմոնով գազար, պիստակեղեն, չիպսեր։ Ունեն շատ համով ֆրի, սենդվիչ, հոթդոգ։

5. Տարբեր, հիմնականում ռոք։ Պարբերաբար համերգներ են լինում (բարդ, ռուսական ռոք և այլ)

6. լցնովի Կիլիկիան 800 դրամ։ Այլ գարեջրերը մոտավորապես էդ գնի։ Զակուսկիների մի վաժինը՝ 1000 դրամի սահմանում։ Ուտելիքները՝ 1000-2000 դրամ։ Համերգների օրերին երբեմն 2000 դրամ մուտքավճար։ Անձը միջինում էլի 5000 կծախսի։

7. Երեկ

8. Տերը ակումբի Վարպետն ա։ Պարբերաբար ինտելեկտուալ խաղեր են կազմակերպվում, հիմնականում կինոքուիզներ։ Երբեմն կինոդիտումներ են լինում։ Սեղանի խաղեր ունեն (շախմատ, դոմինո, «այլ կերպ», խաղաքարտեր և այլն), որ կարող ես ցերցնես ու խաղաս։ Երբեմն պարում են։ Հաճախ ստեղ կարելի ա տարբեր ակումբցիների հանդիպել։

StrangeLittleGirl
04.03.2016, 19:45
1. Ֆիքշն (Pub fiction (https://m.facebook.com/fictionpub/))

4. Զակուսկեղենը՝ ջերկի, ապխտած պանիր, լիմոնով գազար, պիստակեղեն, չիպսեր։ Ունեն շատ համով ֆրի, սենդվիչ, հոթդոգ։

Ահա, ահավոր համով ա ֆրին :) Մեկ էլ իրանց թեյն ա շատ լավը:

Տրիբուն
04.03.2016, 19:47
Ահա, ահավոր համով ա ֆրին :) Մեկ էլ իրանց թեյն ա շատ լավը:
Յոհանսոն ջան, եթե թեյի տեղ կա փորում, պետք ա պիվա խմել։ Իսկ եթե տեղ չկա՝ արաղ։ :)

Gayl
04.03.2016, 19:50
1. Ֆիքշն (Pub fiction (https://m.facebook.com/fictionpub/))

2. Երևան, Մաշտոցի 37 (մուտքը Սպենդիարյան փողոցից, «Արտաշնոցի» դիմացի մայթ)

3. Փորձ ա արվել ստեղծել կինոյի մթնոլորտ, աթոռները ռեժիսորական են՝ ամեն մեկի մեջքին մի հայտնի ռեժիսորի անվամբ։ Պատերին հայտնի կինոների պաստառներ, կինոյին առընչվող նկարներ։ Ջահել, հավես մասսա ա գնում։ Հաճախ կարելի ա հանդիպել լրագրողների, հաղորդավարների, դերասանների։

4. Զակուսկեղենը՝ ջերկի, ապխտած պանիր, լիմոնով գազար, պիստակեղեն, չիպսեր։ Ունեն շատ համով ֆրի, սենդվիչ, հոթդոգ։

5. Տարբեր, հիմնականում ռոք։ Պարբերաբար համերգներ են լինում (բարդ, ռուսական ռոք և այլ)

6. լցնովի Կիլիկիան 800 դրամ։ Այլ գարեջրերը մոտավորապես էդ գնի։ Զակուսկիների մի վաժինը՝ 1000 դրամի սահմանում։ Ուտելիքները՝ 1000-2000 դրամ։ Համերգների օրերին երբեմն 2000 դրամ մուտքավճար։ Անձը միջինում էլի 5000 կծախսի։

7. Երեկ

8. Տերը ակումբի Վարպետն ա։ Պարբերաբար ինտելեկտուալ խաղեր են կազմակերպվում, հիմնականում կինոքուիզներ։ Երբեմն կինոդիտումներ են լինում։ Սեղանի խաղեր ունեն (շախմատ, դոմինո, «այլ կերպ», խաղաքարտեր և այլն), որ կարող ես ցերցնես ու խաղաս։ Երբեմն պարում են։ Հաճախ ստեղ կարելի ա տարբեր ակումբցիների հանդիպել։

Տարածքն էլ փոքր ահավոր ճնշող ա, աթոռ սեղանները ցածր ու անհարմար, իսկ օդափոխությունն էլ եթե չեմ սխալվում վատն ա։ Էս վերջինը լավ չեմ հիշում։

StrangeLittleGirl
04.03.2016, 19:55
Յոհանսոն ջան, եթե թեյի տեղ կա փորում, պետք ա պիվա խմել։ Իսկ եթե տեղ չկա՝ արաղ։ :)
:beee ալկաշներ

Chuk
04.03.2016, 19:58
Տարածքն էլ փոքր ահավոր ճնշող ա, աթոռ սեղանները ցածր ու անհարմար, իսկ օդափոխությունն էլ եթե չեմ սխալվում վատն ա։ Էս վերջինը լավ չեմ հիշում։
Տարածքը փոքր ա, բայց իմ համար ճնշող չի։ Օդափոխությունն իսկապես լավ չի։

Gayl
04.03.2016, 20:02
Տարածքը փոքր ա, բայց իմ համար ճնշող չի։ Օդափոխությունն իսկապես լավ չի։
Չէ ես տանել չեմ կարողանում տենց փոքր տեղերը մանավանդ որ սեղանները ահավոր անհարմար են։ 37 փաբն ա շատ լավը տեղը մեծ, օդափոխությունն ընտիր։

Chuk
04.03.2016, 20:04
Չէ ես տանել չեմ կարողանում տենց փոքր տեղերը մանավանդ որ սեղանները ահավոր անհարմար են։ 37 փաբն ա շատ լավը տեղը մեծ, օդափոխությունն ընտիր։
Տրիբունի նշած կետերով գրի էլի, որ հավես «տեղեկատու» ստանանք, թե չէ երկու բառով արդեն միլիոն տող գրած կլինեի, թե որն ա դուրս գալիս, որը՝ չէ։

StrangeLittleGirl
04.03.2016, 20:05
Չէ ես տանել չեմ կարողանում տենց փոքր տեղերը մանավանդ որ սեղանները ահավոր անհարմար են։ 37 փաբն ա շատ լավը տեղը մեծ, օդափոխությունն ընտիր։

Քյառթու փաբ ա 37-ը: Էնտեղ մարդիկ զուգված-զարդարված են գնում, ոնց որ՝ հարսանիք:

Gayl
04.03.2016, 21:21
Քյառթու փաբ ա 37-ը: Էնտեղ մարդիկ զուգված-զարդարված են գնում, ոնց որ՝ հարսանիք:
Նկատի ունես ավելի դասականի մեջ ա??

StrangeLittleGirl
04.03.2016, 21:30
Նկատի ունես ավելի դասականի մեջ ա??
Դասականն ու քյառթուն տարբեր բաներ են

Gayl
04.03.2016, 21:41
Դասականն ու քյառթուն տարբեր բաներ են

Իսկ կասես քյառթուն որնա??

Տրիբուն
09.03.2016, 17:37
Էսքան որ փաբերից խոսում էիք, փաստորեն էս երեքն էր, ու մենակ Չուկը գիտեր տեղերը։ :(

Հայի դասական լափառաշություն էլի։ Երկու հատ պիվնոյ ունենք, Դանիայի փաբերի հետ գլուխ ենք տալիս :D

Chuk
09.03.2016, 17:56
Էսքան որ փաբերից խոսում էիք, փաստորեն էս երեքն էր, ու մենակ Չուկը գիտեր տեղերը։ :(

Հայի դասական լափառաշություն էլի։ Երկու հատ պիվնոյ ունենք, Դանիայի փաբերի հետ գլուխ ենք տալիս :D

Իմ հավեսն ուղղակի փախավ, մյուսների մասին գրեմ, բայց դեռ գրելու եմ :))

Շինարար
09.03.2016, 19:44
Նախորդ գյուղում որ ապրում էի, երկու հատ ժամանցի վայր կար ընդամենը՝ փաբ ու... մի հատ էլ փաբ, էս մեկում փաբ չկա, բայց չգիտեմ, թե սա խի ա առանձին գյուղ, որովհետև նախորդից որևէ կերպ անջատված չի, ասենք տներից մեկի կուխնյայից սկսած գյուղը փոխվում ա, նենց որ էն երկու փաբը էս մի գյուղին էլ ա վերաբերվում, բայց էս գյուղում մի հատ ուրիշ տիպի հրաշալի ժամանցի վայր ունենք՝ գոլֆի դաշտ՝ երկու անգամ ավելի մեծ քան էս երկու գյուղը միասին: Համեցեք:

CactuSoul
09.03.2016, 22:01
Էսքան որ փաբերից խոսում էիք, փաստորեն էս երեքն էր, ու մենակ Չուկը գիտեր տեղերը։ :(
Օրինակ ես շատ կուզեի Melrose-ը գովել, էն էլ գիտեմ, որ Չուկի նման վարպետորեն չեմ կարողանալու, դրա համար չեմ անում :oy
Բայց լավ, փորձեմ։

1. Melrose (https://www.facebook.com/MelroseYerevan)

2. Պուշկին 42

3. Ուրախ, խայտաբղետ մթնոլորտ, հաճախ, հատկապես կեսգիշերի կողմերից սկսած, պարային հավես տժժիկ։ Ինչքան գնացել եմ՝ մեծ մասամբ լիքը մարդ ա եղել, տարբեր ազգերի, տարբեր սեռերի, տարբեր տեսքերի․․․ Ու միաժամանակ ստացվում ա շատ հավես ու մտերմիկ մթնոլորտ ստեղծել, զգացվում ա, որ բոլորին էլ, չնայած էդ բազմազանությանը, հաճելի ա։

4. Ես որ տարբեր սենդվիչներ եմ կերել, գարեջրի "ախորժաբերներ" (էն, ինչ կարելի ա ամեն տեղ գտնել), կարծեմ նաև ֆրի֊մրի։ Մենյուն լավ չեմ հիշում, միգուցե ավելի կարգին ուտելիքներ էլ կային։ Համենայն դեպս ասեմ, որ կերածս սենդվիչները շա՜տ համովն են եղել, չեմ կասկածում, որ մնացած ուտելիքներն էլ համով կպատրաստեն։ Համ էլ չեմ կասկածում, որովհետև Կիտան էլ ա ասել, որ էնտեղի ուտելիքները համով են (նա էքսպերտ ա էդ հարցերում) :))

5. Երաժշտությունը երբեմն չափազանց բարձր ա։ Բայց եթե պարելու համար ես գնում, նորմալ ա, չի խանգարում, դեռ մի բան էլ օգնում ա :)) Տարբեր, խառը բաներ են դնում՝ ռոք֊ռեպ֊հայկական֊հունական․․․ Ժամանակը գիտի։ Բայց ամեն ինչ ճաշակի սահմաններում (դե, գոնե իմ ճաշակի)։

6. Գները մոտավորապես նույնն են, ինչ փաբերի մեծամասնությունում։ Էլի մի 5000֊ով կարելի ա հավես ժամանակ անցկացնել։

7. Վերջին անգամ․․․ Մոռացել եմ արդեն՝ երբ եմ եղել էնտեղ։ Երևի մի ամիս կլինի արդեն, եթե ոչ ավելի։ Հաճախ չեմ գնում։ Բայց ամեն անգամը, որ գնացել եմ, տոն ա դառել :)

8.

8.1. Նաև կինոդիտումներ են կազմակերպվում էնտեղ, համերգներ․․․ Ընդ որում՝ էլի բազմազան ժանրերի։ Օրինակ՝ մի անգամ էնտեղ գնացել եմ ազգագրական համերգի («Նուբար» խումբն էր), իսկ, օրինակ, առաջին անգամ որ պատահաբար մտանք, քիչ անց Սրբուհի Հովհաննիսյանը սկսեց երգել՝ ակուստիկ կիթառի նվագակցությամբ (չէինք սպասում, որ համերգ պիտի լինի, շա՜տ հավես անակնկալ էր)։ Մի անգամ էլ VanaTor֊ի համերգին (իրենց առաջինն էր, իմիջիայլոց) մի տղա իր ընկերուհուն հրապարակավ ամուսնության առաջարկ արեց․․․ ։ղզիկԶմայլ (Բուն փաբի հետ էնքան էլ կապ չունի, բայց դե, հիշեցի :D)

8.2. Մի կարևոր բան էլ․ էն քիչ փաբերից ա, որ կեսգիշերին չի փակվում։ Ընդհանրապես փակվում ա 2։30-3-ի կողմերը, բայց, օրինակ, մի անգամ մինչև 5 անց էնտեղ ենք եղել։ Ու նույնիսկ ինձ համար էդ ժամին հաջողացրին սենդվիչ պատրաստել, թեև խոհանոցը վաղուց փակված էր համարվում։ Ու, ի դեպ, ինչպես վերևում արդեն նշեցի, շա՜տ համովն էր :)

Chuk
09.03.2016, 22:09
1. Անվանում
2. Հասցե (փոստային ինդեքսը պարտադիր չի)
3. Մթնոլորտ (առավելագույնը 100 բառով նկարագրեք ձեր մթնոլորտային զգացողությունները նշված վայրում)
4. Ինչ կարելի ա ուտել (պարտադիր չի լափել, կարելի ա թեթև պիվի զակուսկիով յոլլա գնալ)
5. Երաժշտություն (ոճ, որակ, աղմուկի մակարդակը դեցիբելներով)
6. Գներ (մարդագլուխ ինչքանով կարելի ա հաճելի երեկո անցկացնել)
7. Երբ եք վերջին անգամ այցելել
8. Այլ

1. Ուլիխանյան ակումբ (Ulikhanyan Club (https://www.facebook.com/ulikhanyanclub/))

2. ք. Երևան, Գևորգ Քոչարի փ. 4 (https://www.google.com/maps/place/Ulikhanyan+Club/@40.1892207,44.5191304,18z/data=!4m2!3m1!1s0x406abce007992539:0xac49a588a62a14bb) (Երևանի դրամատիկական թատրոնի մոտակայքում)

3. Հիմնականում երաժշտասեր մասա ա հավաքվում, ինտերիերին շատ ուշադրություն չեմ դարձրել, որտև տարված եմ եղել համերգով, բայց կարծես թե տրամադրող էր: Լավ սպասարկում է, միշտ հաճելի երաժշտություն:

4. Էստեղի մենյուին շատ ծանոթ չեմ, բայց կարելի ա օրինակ պանիրների տեսականի պատվիրել: Կարելի ա ուտելիք պատվիրել Սաբթայթլից (https://www.facebook.com/subtitlesandwichshop/info/)՝ հենց իրենց գներով (գներին ու տեսականուն կարող եք ծանոթանալ menu.am (http://www.menu.am/restaurant/subtitle/club-big_19446.html)-ում)

5. Երաժշտությունը կենդանի է: Հավես խմբեր ու անհատներ են լինում՝ տարբեր ոճերի: Կարելի է լսել ասենք Բլեյան Լիլիթին, բարդ Վահե Քոչարին, ջազ Վահագն Հայրապետյանի ու այլոց կատարմամբ: Իրենց ՖԲ էջում իվենթները դնում են: Աուդիոտեխնիկան որակով է, երաժշտության բարձրությունը չի նեղում:

6. Գնային քաղաքականությունը շատ հետաքրքիր է: Մուտքը տոմսով է՝ տվյալ համերգի համար: Գները կարծես թե տատանվում են 2500-5000 սահմանում, երբեմն մեջը ներառելով հյուրասիրություն: Խմիչքները... այ սա ամենահետաքրքիրն է. ակումբի ներսում գործում է խանութ, որտեղից խանութային գնով առնում ես խմիչքն ու խմում: Ասենք Հայկական Արենի գինի, գինը՝ մի շիշը 1900 դրամ, երեք աստղանի Արարատ կոնյակ՝ շիշը 4950-ով, Jack Daniels 7 վիսկի, շիշը 10400 դրամ և այլն: Ուտելիքների գները վերևում գրել եմ:

7. Երևի մի ամիս առաջ

8. Լավ երաժշտություն վայելելու համար ընտիր տեղ ա:

Gayl
10.03.2016, 08:01
Վաղը երեվանյան փաբերից մեկում Հախվերդյանն ա երգելու։ Էսօր փաբի անունը կիմանամ կասեմ։

StrangeLittleGirl
10.03.2016, 11:17
Վաղը երեվանյան փաբերից մեկում Հախվերդյանն ա երգելու։ Էսօր փաբի անունը կիմանամ կասեմ։
Պիտի club-ը լինի էլի: Տխուր բիձեքի օրն ա

CactuSoul
10.03.2016, 12:10
Հախվերդյանը վերջերս տարբեր փաբերում բավականին հաճախ է երգում, էնպես որ այսօրն առանձնահատուկ չի, կարծում եմ։ :)

Ռուֆուս
10.03.2016, 12:24
Էսքան որ փաբերից խոսում էիք, փաստորեն էս երեքն էր, ու մենակ Չուկը գիտեր տեղերը։ :(

Հայի դասական լափառաշություն էլի։ Երկու հատ պիվնոյ ունենք, Դանիայի փաբերի հետ գլուխ ենք տալիս :D

Չէ, իրականում փաբեր շատ կան, բայց էս վերջերս նոր տենդենց ա նկատվում Երևանում, փաբերը փակում են, փոխարենը գինետուն են բացում: Գինետների մշակույթն ինձ ավելի շատ ա դուր գալիս, բայց միակ մեծ մինուսն էն ա, որ գինետներն էդքան էլ մատչելի չեն: Երեկ տենց մի հատ գինետուն գնացի, որը բավականին դուրս եկավ.

1. Անվանում
Voskevaz Wine Time

2. Հասցե (փոստային ինդեքսը պարտադիր չի)
Սարյան 8, հենց կողքը մի ուրիշ գինետուն կա՝ Տափաստան

3. Մթնոլորտ (առավելագույնը 100 բառով նկարագրեք ձեր մթնոլորտային զգացողությունները նշված վայրում)
Բավականին հավես մթնոլորտ էր, տարածքը մեծ չի, բայց սեղանները իրար գլխի լցրած չեն, ծխոտ չի, մեկ էլ փակ բալկոնի պես տեղ ունեն, որը հենց փողոցի վրա է բացվում ռոմանտիկ երեկոյի համար:

4. Ինչ կարելի ա ուտել (պարտադիր չի լափել, կարելի ա թեթև պիվի զակուսկիով յոլլա գնալ)
Մենյուն շատ հարուստ չէ, դե կարելի ա ապերետիվո վերցնել, սալաթ ու հիմնական բլյուդ ու ամեն ինչից մի 3-4 տեսակի բան կա: Փոխարենը բավականին հետաքրքիր բլյուդներ են, ասենք քաղցր գլազուրով բադրջան, պանիր ու ջեմ տոստով, գառան մսով հետաքրքիր ճաշեր և այլն:

5. Երաժշտություն (ոճ, որակ, աղմուկի մակարդակը դեցիբելներով)
Ցածր, հաճելի երաժշտություն, որը չի ստիպում, որ գոռալով խոսես:

6. Գներ (մարդագլուխ ինչքանով կարելի ա հաճելի երեկո անցկացնել)
Այ էս ա ամենադաժան մասը, եթե մի բան ուտես, ու մի հատ էլ գինի պատվիրես, մի հոգին մոտ 10.000 կնստի: Ուտելիքները բավականին թանկ են, ասենք սալաթները 2000-3000-ի սահմաններում, հիմնական ճաշատեսակները 5000-6000-ի սահմաններում:

7. Երբ եք վերջին անգամ այցելել
Երեկ

8. Այլ

Gayl
10.03.2016, 16:23
Պիտի club-ը լինի էլի: Տխուր բիձեքի օրն ա
Չէ 007 փաբն ա։

Gayl
10.03.2016, 16:29
Էսքան որ փաբերից խոսում էիք, փաստորեն էս երեքն էր, ու մենակ Չուկը գիտեր տեղերը։ :(

Հայի դասական լափառաշություն էլի։ Երկու հատ պիվնոյ ունենք, Դանիայի փաբերի հետ գլուխ ենք տալիս :D

Հա գլուխ էի գովում իբր լավ տեղեր գիտեմ, էն էլ պարզվեց մեծ-մեծ խոսում էի։

Աթեիստ
21.03.2016, 10:33
Նոր բացահայտումներից.

1. Կիլիկիա Գարեջրատուն (https://www.facebook.com/KilikiaBeerHouse/)

Քանի որ արդեն 2 անգամ եղել եմ ստեղ, ասեմ, որ սպասարկումը հեչ լավը չի։ Առաջին անգամ որ լիքը լցված էինք, կես ժամ սպասելը դրանով արդարացրինք, բայց 2-րդ անգամն արդեն ոչ մի կերպ չեմ կարա արդարացնեմ։ Գները լավը չեն, տեսականին էլ մի բան չի։ Բաժակով գինի ուզեցի, մի քանի անգամից պարզվավ, որ մենակ չոր գինի ա (դե չեմ ուզում), բերեցին շշով գինիների ցուցակը, որտեղ մենակ անուն ու գին ա գրած, պտի մատից հոտ քաշես, որ իմանաս, ով ով ա, որտև մատուցողը դա տվեց ու գնաց՝ հարցնելու հնարավորություն չտալով։

Գիտեմ, որ էլի եմ գնալու, որտև հեծանվի հաջորդ խաղարկությանն էլի մասնակցելու եմ, բայց ինձ որ մնա, ըտեղ հաստատ չեմ գնա։

Հ.Գ.
Ֆրին լավն էր։

Chuk
21.03.2016, 22:45

Սպասարկման պահով հեչ համաձայն չեմ, ակումբի հանդիպման նման հանդիպմանը ոչ մի տեղ ավելի լավ չէին սպասարկի :))
Եթե ուշադիր եղել ես, չի եղել որևէ րոպե որ մեկ կամ երկու մատուցող պատվեր ներս չբերեն կամ պատվեր չընդունեն: Ամեն վայրկյան նոր պատվերներ, բոլորն իրարից տարբեր՝ ավելի քան 35 հոգու համար: Քանի որ սենց խայտաբղետ խմբերով շատ տեղերում եմ եղել, հանգիստ ասում եմ, ոչ մի տեղ ավելի լավ ու ավելի արագ էս տիպի խմբերին չեն սպասարկում:

Ինչ վերաբերում ա գներին ու տեսականուն, դրանք էս տիպի գարեջրատների համար Հայաստանում տիպիկ գներ (մի տեղ մի քիչ ավել, մի տեղ մի քիչ պակաս էս կամ էն բանը) ու տեսականի են (համանման տեղերն են՝ Կառլոֆ, Վիեննա Ռիբս, Պաուլաներ, որոշ բացառություններով Գարեջրի ակադեմիա և այլն):

մարիօ
22.03.2016, 22:51
Եկա իմ սիրած փաբից պատմեմ։ :oy
Cantaloupe pub
Կանտալյուպ
Հասցե՝ Պուշկինի 54/23
Ահագին հավես մթնոլորտ ա, իմ համար էնքանով ա լավ, որ շատ մարդ չի լինում, տեղը փոքր ա, բայց հարմար ա, գնում մի անկյուն ես գտնում քո համար, հանգիստ ու խաղաղ նստում ես։ Երաժշտությունը անձամբ ինձ էդքան էլ դուր չի գալիս, բայց հիմնականում ալտերնատիվ ռոք են միացնում, մի ժամանակ հավես մետալ էլ էին դնում, հետո բարմենը փոխվեց, հիմա խառը-խուռը ինչ պատահի դնում են, բայց իրար լսել լինում ա։ Ծուխը շատ չի, բայց էս փաբը սպեցիֆիկ խոնավության հոտ ունի, որ ես սիրում եմ, բայց հիմնականում էս փաբին էդ հոտի համար չեն սիրում, ասում են՝ խեղդող ա։ Կողքն առանձնացված հատված ունի, որ փափուկ բարձեր են շարված, գետնին փռվելու համար, բայց տեղը փոքր ա ու անհարմար, սեղան-աթոռներով հատվածն ավելի լավն ա ինձ թվում ա։

ՈՒտելիքներ հիմնականում չունեն, ինչ-որ թեթև բաներ են գարեջրի համար, մենակ մի ուտելիք ունեն, անունը հենց ուտելու բան ա, պետք ա ասել՝ ինձ ուտելու բան բերեք ու օ հրաշք բերում են պանրով ու վիչինայով հացիկ, որը համով ա, բայց չի կշտացնի հաստատ։ Խմելիքները հիմնականում մնացած փաբերի հետ համեմատած ավելի էժան են, էս վերջին մատուցողուհին էլ շատ կայֆ աղջիկ ա :love

Գներն էլ նայած, թե ինչ կարգի ես ուզում խմել, հա, ինչ-որ ժամանակը մեկ ակցիաներ են ունենում, որ գները համարյա 50%-ով իջացնում են կոնկրետ խմիչքների ու կոկտեյլների, մի 5000 դրամով կարելի ա հավես գարեջրվել։

էս փաբում շատ հաճախ եմ լինում, վերջին անգամ մի շաբաթ առաջ երևի։
Հ․Գ էս գրածս վերաբերվում ա մոտավորապես 18:00-23:00 հատվածին, դրանից հետո թե ինչեր էն լինում էնտեղ չգիտեմ :D

մարիօ
22.03.2016, 23:16
Հա ու իմ չսիրած փաբից պատմեմ․
Irish Pub
Այրիշ
Հասցեն՝ Փարպեցու 26
Ստեղ տարածքը համեմատաբար մեծ ա, հետևաբար լիքը մարդ, լիքը աղմուկ-աղաղակ, լիքը շուխուռ, բարձր ու ախմախ երաժշտություն։ Ստեղ սովորաբար մեծ խմբերով են գալիս, աղմուկը երևի դրանից ա։ Մատուցողուհին էս պահին վատն ա, չնայած ես ինչքան հիշում եմ իրանց մատուցողուհիները վատն են, որովհետև տարածքը մեծ ա չեն հասցնում, ութ ժամ սպասում ես մինչև երևա։ Մթնոլորտը լավը կլիներ եթե աղմուկ չլիներ։ Հա՛, զուգարանը մեկն ա ու առանձնացված չի աղջիկ-տղա, էդ չգիտեմ լավ ա թե վատ, մեկը ինձ մեկ ա, բայց մարդ կա հիստերիկանում ա էդ փաստից։ :D

Ուտելիքներ ունեն, հիմնականում սենդվիչներ են պանիր-վիչինա-սունկ-հավի միս, համով հավի թևիկներ ունեին ժամանակին, հիմա չգիտեմ, էս վերջերս չեմ կերել ու դե բնականաբար էլի թեթևի մեջ գարեջրաուղեկիցներ։

Գները միջին են, բայց ավելի շատ թանկին խփող, օրինակ եթե լոնգ այլնդը Կանտալյուպում 2500 ա, Այրիշում 3500 ա, բայց որակը շատ ավելի լավը չի, երևի վատն ա ավելի շատ։ Ուտելիքները մի 2000-3000 են, խմելիքներն էլ որ գումարեմ մարդը երևի մի 7000-8000 դրամով հավես ժամանակ անցկացնի, իսկ ուղղակի գարեջուր խմելը առանց ուտելիքի ավելի էժան կնստի։

Ստեղ հաճախ չեմ լինում, վերջին անգամ մի 10-15 օր առաջ եմ եղել, ալարում էի գրեի էս ընթացքում։

Chuk
23.03.2016, 14:56
բայց էս փաբը սպեցիֆիկ խոնավության հոտ ունի, որ ես սիրում եմ

Կանտալուպ գնում եմ, երբ նոստալգիայի մեջ եմ ընկնում :)) Ահագին տարիներ էդ տարածքում եմ աշխատել, ավելի քան տասը տարի առաջ, էդ ժամանակ «Դար» հրատարակչությունն էդտեղ էր, ու կարող ա մի քանի ժամվա համար խոնավության հոտը նորմալ ա, բայց մենք հրատարակչության տեղը էդ խոնավության պատճառով փոխեցինք :))