Դիտել ողջ տարբերակը : Իսահակյանի անվան գրադարանի շենքը
Վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատագիրը: Անմասն չմնանք:
Ի՞նչ կասեք սրա մասին.
Ճարտարապետ Դավիթ Մկրտչյանն իր էջում հրապարակել է Ամիրյան 2 հասցեում գտնվող` XIX դարի շենքի տեղում կառուցվող շինության նախագիծը.
«Ճարտ.` Մ. Ֆոն-դեր Նոննե նախագծով արական գիմնազիայի շենքը կառուցվել է 1896 թվականին, հետագայում ծառայել է որպես Ա. Իսահակյանի անվան գրադարան մինչև 2005 թ. : Շենքի աջ թևը ապամոնտաժվել է 1950-ներին, Կառավարական N2 շենքի կառուցման ժամանակ: 1970-ների վերջին շենքի ձախ հատվածում կառուցվել է լրացուցիչ ծավալ:
Ըստ նախագծի ապամոնտաժվում է միայն 1970-ներին կառուցված հատվածը, որը գրանցված չէ ոչ որպես ճարտարապետական, ոչ պատմական հուշարձան: Ապամոնտաժման արդյունքում ազգային հուշարձան համարվող արական գիմնազիայի պահպանված ճակատը կշեշտվի և կընկալվի ամբողջական»:
http://i.imgur.com/fIY6B7H.jpg
http://i.imgur.com/9WWtAl1.jpg
Ինքս չէի ասի, որ հիացած եմ, բայց կարծես թե հավանում եմ նախագիծը: Բավական լավ կոնտրաստ է:
Ад перфекциониста
Ներքևի նկարը նայելիս ձախ աչքս սկսում ա թրթռալ )
Ներսես_AM
25.02.2016, 03:23
Անպայման նայեք։
https://www.youtube.com/watch?v=FSpYYSmW0so
Rammstein
25.02.2016, 09:59
Սենց ասեմ, եզություն ա, որ բոլոր հուշարձանները հերթով վերածվում են ինչ-որ մեծ շենքի առաջին երկու հարկի ճակատի մի մասի, բայց իմ տեսած մյուս բոլոր դեպքերը անհամեմատ ավելի վատ են, քան սա։ Էստեղ գոնե փորձել են մի քիչ պարզ անել շենքը, կլոր-մլոր բաներ, կամար-մամարներ չանել, ապակիով կոնտրաստ ստեղծել, երբ մյուս դեպքերում հուշարձանի ճակատները շարունակվում են նենց շենքերով, որոնք իրենց վրայի կամարներով/դեկորատիվ սյուներով/կլորավուն պատշգամբներով նայողին ասում են «որտեղ ձեր հինն եք ասում, ընտեղ էլ իմ նորը ասեք»։
Մի խոսքով` եթե սենց թե նենց մենակ ֆասադն ա պահվում ու սենց թե նենց վրայից շենք ա սարքվում, ապա մյուս նմանատիպ ֆասադներից հետո սա իմ համար ընդունելի տարբերակ ա։ Ամենաշատ աչք ծակողը իմ համար էն առաջին ռենդեռում երեւացող մուտքի հատվածն ա, որը մի հարկի չափով ոնց որ թե նույն քարով ա երեսպատված, ինչով հինն ա։ Էդտեղ կոնտրաստը կորում ա։ Ոնց որ հնի կողքից աճած խալ լինի։