PDA

Դիտել ողջ տարբերակը : Քուրդիստան պետությունն ու Հայաստանի հեռանկարը

Rumputu
22.02.2016, 18:38
Հարևան թեմաներից ներշնչված` ես` էս ֆորումի ճղճիմ նորելուկս, որոշեցի էս ամպագոռգոռ վերնագրով թեման բացեմ, որովհետև Մերձավոր Արևելքի վերաբերյալ Սիրիայից հետո ամենաշատ քննարկվողն ա: Վերլուծությունս ահավոր պարզ ա: Եթե լուրջ քաղաքագետներ կան, իմ համեստ դիտարկումներից թող վիրավորված չզգան:
Շատ վերլուծաբաններ Քուրդիստան պետության ստեղծումը մոտ ապագայում համարում են անխուսափելի: Ստեղծված պատկերից դատելով` "անխուսափելի" բառը մի տեսակ շատ ուժեղ ա հնչում, դրա համար ավելի ճիշտ կլինի երևի ասել "ավելի քան հավանական": Որոշ թուրք վերլուծաբաններից ես կարծիք եմ լսել, որ իբր քրդական հարցը հրահրվում ա Թուրքիայի ներսում էրդողանին դեմ ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե դա էդպես ա, ապա էդ հարցը շատ անշնորհք ձևով շահարկվում ա, որովհետև հենց էդ ուժերը Էրդողանին տապալեն ու իրանք նստեն, քրդերին կասեն` շնորհակալություն, դուք մեզ էլ պետք չեք: Դա շատ հայտնի թուրքական ռեցեպտ ա, որի համը մենք գիտենք: Բայց դե մյուս կողմից էլ էդ ուժերը դժվար հաշվի չառնեն, որ դա ՊԿԿ բռնությունների նոր ալիք կբերի: Մի խոսքով, սա մի կողմ դնենք, հիմա ինձ հետաքրքիր ա, թե սա մեր` հայերի համար ինչ ա նշանակում:
Ճիշտն ասած` ես էլ ահագին ոգևորված եմ էդ պետության ստեղծմամբ, բայց բարեբախտաբար սա էն անմեղսունակների ոգևորությունը չի, ըստ որի` կարող ենք "բիբլիական սարը", "1001 եկեղեցիների մայրաքաղաքը", "հնագույն չքնաղ ուրարտական մայրաքաղաքը", "միջերկրականով արբած Կիլիկիան"... վերադարձնել: Քրդերը նրա համար չեն էսքան արյուն թափում, որ հետո իրենց շահած հողերը մեզ տան: Ի՞նչ անենք, թե դրանք մեզ են պատկանել: Բացի այդ, ես դեմ չեմ, որ թեկուզ մեր հողերի վրա ինչ-որ նոր պետություն գոյանա: Ցանկացած ազգ ինքնորոշման իրավունք ունի. դա ինձ համար շատ կարևոր ա: Թող քրդերն էլ զգան, թե ինչ հաճույք ու.... ինչ գլխացավանք ա սեփական պետություն ունենալը: Armenian Weekly-ի սյունակներից մեկում հետաքրքիր քոմենթ էի կարդում քրդերի վերաբերյալ. այն, որ քրդերը պետք ա մի կողմ դնեն իրենց տոհմային քաղաքականությունը, միջնադարյան գործելաոճը ու միավորվեն որպես ժամանակակից ազգ. դա Թուրքիային ավելի կվախեցնի: Դա ճիշտ ա, մեզ մոտ, օրինակ, դա մի կերպ հաջողվեց: Հիմա ինչու՞մն ա ոգևորությունս.
1) Դա կարգին մեծ հարված ա հասցնում Թուրքիային: Ու ես ահավոր ուրախանում եմ, երբ Թուրքիայի ինչ-որ մի կողմը մրմռում ա: Հիմա քրդական հարցը Թուրքիայի համար մեկ մրմուռն ա: Իսկ ինչու՞ եմ ուրախանում: Որվհետև հիշում եմ Եղեռնը և չեմ հանդուրժում 90 % թուրքերի լկտի ժխտողականությունը: Հիմա կասեք, Եղեռնի մեջ քրդերը թուրքերի չափ մեղք ունեն: Դե հա, ճիշտ ա, բայց քրդերից շատերը ճանաչել ու զղջացել են: Իդեպ, Թուրքիայում Եղեռնը ճանաչածների մեծ մասը քրդեր են: Ու ես աննկարագրելի ձևով արհամարհում եմ մեր անմեղսունակ եվրոպամետների էն մոտեցումը, որ իբր ժամանակն ա մոռանալ ամեն ինչ, ռուսական ազդեցությունից ազատվել ու Թուրքիայի հետ "կառուցողական" հարաբերություններ սկսել: Կարծես թե Թուրքիան էդքանով կբավարարվի: Եթե Թուրքիային հաջողվի մեզ մոռացնել տա Եղեռնը, մի օր էլ կորոշի Ղարաբաղի հարցը իր ուզածի պես լուծել: Նենց որ, Թուրքիայի հետ "կառուցողական" հարաբերությունն էն ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ լավ "կառուցում են" (կներեք վուլգարությանս համար): Բայց դա էդպես ա: Մեր անմեղսունակ եվրոպամետները պետք ա հասկանան, որ Թուրքիան մեզ չի թողնի "եվրոպա" դառնալ: Թուրքիան մեզ իր հարեմի ամենահոռի ու ստոր հարճը կդարձնի:
2) էս մի պունկտս զգացմունքայինից դուրս ա ու ավելի պրակտիկ: Քուրդիստան պետության ստեղծումը Անդրկովկասում զգալի կնվազեցնի Թուրքիայի դերը: Մեզ` հայերիս առնչվող հարցերում ու մանավանդ Ղարաբաղի հարցում Թուրքիայի դերակատարությունը կիջեցվի մինիմալի, Ադրբեջանն էլ կսկսի իրեն պատերով տալ: Սա մեզ համար օգուտ ա:
Կներեք, երկար ծեքծեքուն գրառմանս համար: Եթե հավես եք արել կարդացել եք, խնդրեմ կարծիքներ:

Աթեիստ
22.02.2016, 19:16
Ընդհանուր լավ էր շարադրած, բացի «անմեղսունակ եվրոպամետ» արտահայտությունից ։)

Rumputu
25.02.2016, 20:16
Ընդհանուր լավ էր շարադրած, բացի «անմեղսունակ եվրոպամետ» արտահայտությունից ։)

Մերսի: Ճիշտն ասած` ես անմեղսունակ անվանում եմ էն մարդկանց, ովքեր ձգտում են իրենց ցանկությունները ներկայացնել իրականության տեղ, երբ իրականությունը խիստ տարբեր ա:

Աթեիստ
26.02.2016, 09:58
Մերսի: Ճիշտն ասած` ես անմեղսունակ անվանում եմ էն մարդկանց, ովքեր ձգտում են իրենց ցանկությունները ներկայացնել իրականության տեղ, երբ իրականությունը խիստ տարբեր ա:

Չհասկացա թե Եվրոպան դրա հետ ինչ կապ ունի։
Ես երկրում լիքը անմեղսունակներ պուտանին են «հետամուտ» լինում։ Ասենք ադեկվատ մարդը ո՞նց կարա Հայաստանում բացի պուտանի ակումբ։
Մի հատ հել փողոց, հարցում անկացրա, ազգի կեսը երկրի ապագան տեսնում են ռուսաստանի կազմում։ Եթե դրանք անմեղսունակ չեն, բա ի՞նչ են։ Ու Եվրոպայի մասին ընդհանրապես խոսք չի գնում։

Բայց ոնց որ թեմայից շեղվում ենք։

StrangeLittleGirl
26.02.2016, 11:03

Արտ, ճիշտ ա ասում, անմեղսունակների մյուս ծայրահեղությունն էլ կա, որ ասում են՝ Ղարաբաղը հանձնենք, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լեզու գտնենք, ցեղասպանության թեման փակենք, բավական թուրքաադրբեջանամետ մտքեր են արտահայտում: Ինձ համար իրանք պուտանամետներից պակաս անմեղսունակ չեն, թեև քանակով ավելի քիչ են:

Աթեիստ
26.02.2016, 11:06

Ոչ թե քիչ են, այլ չնչին թիվ են կազմում։ Ու հետևաբատ սխալ ա անմեղսունակ բառը կապել հենց իրանց հետ։ Ամեն եվրոպամետ չի որ անմեղսունակ ա։ Ու, առավել ևս, ամեն անմեղսունակ չի, որ եվրոպամետ ա։

StrangeLittleGirl
26.02.2016, 14:07
Ոչ թե քիչ են, այլ չնչին թիվ են կազմում։ Ու հետևաբատ սխալ ա անմեղսունակ բառը կապել հենց իրանց հետ։ Ամեն եվրոպամետ չի որ անմեղսունակ ա։ Ու, առավել ևս, ամեն անմեղսունակ չի, որ եվրոպամետ ա։

Արտ, անմեղսունակ բառը չի նշանակում, որ ինչ-որ բանից շատ ա կամ քիչ ա: Նշանակում ա անձ, որն ի վիճակի չի իրա կատարած հանցագործության համար պատասխանատվության ենթարկվելու, այլ կերպ ասած՝ հոգեկան հիվանդ: Ու հեղինակն էդ բառը երկու տարբեր տեղերում ա օգտագործել, մի տեղում վայրենասերներին նկատի ունենալով, մյուս տեղում՝ եվրոպամետ անմեղսունակներին: Ու իրա գրածից լրիվ հասկանալի ա ինքն ինչ նկատի ունի: Էլ պետք չի բառերի հետևից ընկնել:

Rumputu
26.02.2016, 20:16
Չհասկացա թե Եվրոպան դրա հետ ինչ կապ ունի։
Ես երկրում լիքը անմեղսունակներ պուտանին են «հետամուտ» լինում։ Ասենք ադեկվատ մարդը ո՞նց կարա Հայաստանում բացի պուտանի ակումբ։
Մի հատ հել փողոց, հարցում անկացրա, ազգի կեսը երկրի ապագան տեսնում են ռուսաստանի կազմում։ Եթե դրանք անմեղսունակ չեն, բա ի՞նչ են։ Ու Եվրոպայի մասին ընդհանրապես խոսք չի գնում։

Բայց ոնց որ թեմայից շեղվում ենք։

Բացատրել եմ. թե Եվրոպան կամ ավելի ճիշտ եվրոպամետությունը դրա հետ ինչ կապ ունի:
Երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե պուտանն ինչ ա կամ ով ա, նոր հասկացա, որ Պուտինի նոր մականունն ա: Եթե անկեղծ ես պուտինոֆոբիան համարում եմ նույնքան զավեշտալի, որքան պուտինասիրությունը:

Աթեիստ
26.02.2016, 21:58
Պուտանը, էշոտյանը, վարչապեդիկը, քոչը, սաղ էլ ատելի են (տարբեր աստիճանի), ափսոս իմ համար հեչ խնդալու չի։
Այ զավեշտալի ա մի ամբողջ ազգից զզվելը, այդ թվում՝ թուրքերից ու ադրբեջանցիներից։

Rumputu
27.02.2016, 01:07
Պուտանը, էշոտյանը, վարչապեդիկը, քոչը, սաղ էլ ատելի են (տարբեր աստիճանի), ափսոս իմ համար հեչ խնդալու չի։
Այ զավեշտալի ա մի ամբողջ ազգից զզվելը, այդ թվում՝ թուրքերից ու ադրբեջանցիներից։

Ես պատճառ չունեմ ոչ պուտինից զզվելու, ոչ էլ սիրելու: Թուրքիան ու Ադրբեջանը չսիրելու համար պատճառներ ունեմ:

Աթեիստ
27.02.2016, 02:24
Ես պատճառ չունեմ ոչ պուտինից զզվելու, ոչ էլ սիրելու: Թուրքիան ու Ադրբեջանը չսիրելու համար պատճառներ ունեմ:

Իսկ ես պարտավո՞ր եմ քեզ պես մտածել։

Rumputu
27.02.2016, 12:26
Իսկ ես պարտավո՞ր եմ քեզ պես մտածել։

Է ո՞վ ա ասում: Ճիշտն ասած` ինձ թվացել էր` իմ հետ համամիտ եք: Մենակ "անմեղսունակ եվրոպամետ" արտահայտությունը ձեզ դուր չէր եկել: Ու մեկ էլ նեղվել էիք, թե ինչի եմ եվրոպամետներին կպնում, իսկ ռուսամետներին` ոչ: Ռուսամետները երկար ժամանակ ա ինձ առիթ չեն տվել իրանց կպնելու: Բայց այ, օրինակ, երբ լսում եմ մեր եվրոպամետ իրավապաշտպաններին, որ իբր եվրոպական արժեքներ են քարոզում, բայց իրականում Նատոյի զինվորներ են, չեմ կարում լռեմ:

Имя мне легион
21.05.2016, 11:03
Հետաքրքիր էր, ես խոսակցություններ եմ լսել որ քրդական շարժումը ղեկավարում են հայերը, բայց դեռ չեմ կարողանում հասկանալ կա դրա մեջ ճշմարտություն թե ոչ