Rumputu
22.02.2016, 18:38
Հարևան թեմաներից ներշնչված` ես` էս ֆորումի ճղճիմ նորելուկս, որոշեցի էս ամպագոռգոռ վերնագրով թեման բացեմ, որովհետև Մերձավոր Արևելքի վերաբերյալ Սիրիայից հետո ամենաշատ քննարկվողն ա: Վերլուծությունս ահավոր պարզ ա: Եթե լուրջ քաղաքագետներ կան, իմ համեստ դիտարկումներից թող վիրավորված չզգան:
Շատ վերլուծաբաններ Քուրդիստան պետության ստեղծումը մոտ ապագայում համարում են անխուսափելի: Ստեղծված պատկերից դատելով` "անխուսափելի" բառը մի տեսակ շատ ուժեղ ա հնչում, դրա համար ավելի ճիշտ կլինի երևի ասել "ավելի քան հավանական": Որոշ թուրք վերլուծաբաններից ես կարծիք եմ լսել, որ իբր քրդական հարցը հրահրվում ա Թուրքիայի ներսում էրդողանին դեմ ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե դա էդպես ա, ապա էդ հարցը շատ անշնորհք ձևով շահարկվում ա, որովհետև հենց էդ ուժերը Էրդողանին տապալեն ու իրանք նստեն, քրդերին կասեն` շնորհակալություն, դուք մեզ էլ պետք չեք: Դա շատ հայտնի թուրքական ռեցեպտ ա, որի համը մենք գիտենք: Բայց դե մյուս կողմից էլ էդ ուժերը դժվար հաշվի չառնեն, որ դա ՊԿԿ բռնությունների նոր ալիք կբերի: Մի խոսքով, սա մի կողմ դնենք, հիմա ինձ հետաքրքիր ա, թե սա մեր` հայերի համար ինչ ա նշանակում:
Ճիշտն ասած` ես էլ ահագին ոգևորված եմ էդ պետության ստեղծմամբ, բայց բարեբախտաբար սա էն անմեղսունակների ոգևորությունը չի, ըստ որի` կարող ենք "բիբլիական սարը", "1001 եկեղեցիների մայրաքաղաքը", "հնագույն չքնաղ ուրարտական մայրաքաղաքը", "միջերկրականով արբած Կիլիկիան"... վերադարձնել: Քրդերը նրա համար չեն էսքան արյուն թափում, որ հետո իրենց շահած հողերը մեզ տան: Ի՞նչ անենք, թե դրանք մեզ են պատկանել: Բացի այդ, ես դեմ չեմ, որ թեկուզ մեր հողերի վրա ինչ-որ նոր պետություն գոյանա: Ցանկացած ազգ ինքնորոշման իրավունք ունի. դա ինձ համար շատ կարևոր ա: Թող քրդերն էլ զգան, թե ինչ հաճույք ու.... ինչ գլխացավանք ա սեփական պետություն ունենալը: Armenian Weekly-ի սյունակներից մեկում հետաքրքիր քոմենթ էի կարդում քրդերի վերաբերյալ. այն, որ քրդերը պետք ա մի կողմ դնեն իրենց տոհմային քաղաքականությունը, միջնադարյան գործելաոճը ու միավորվեն որպես ժամանակակից ազգ. դա Թուրքիային ավելի կվախեցնի: Դա ճիշտ ա, մեզ մոտ, օրինակ, դա մի կերպ հաջողվեց: Հիմա ինչու՞մն ա ոգևորությունս.
1) Դա կարգին մեծ հարված ա հասցնում Թուրքիային: Ու ես ահավոր ուրախանում եմ, երբ Թուրքիայի ինչ-որ մի կողմը մրմռում ա: Հիմա քրդական հարցը Թուրքիայի համար մեկ մրմուռն ա: Իսկ ինչու՞ եմ ուրախանում: Որվհետև հիշում եմ Եղեռնը և չեմ հանդուրժում 90 % թուրքերի լկտի ժխտողականությունը: Հիմա կասեք, Եղեռնի մեջ քրդերը թուրքերի չափ մեղք ունեն: Դե հա, ճիշտ ա, բայց քրդերից շատերը ճանաչել ու զղջացել են: Իդեպ, Թուրքիայում Եղեռնը ճանաչածների մեծ մասը քրդեր են: Ու ես աննկարագրելի ձևով արհամարհում եմ մեր անմեղսունակ եվրոպամետների էն մոտեցումը, որ իբր ժամանակն ա մոռանալ ամեն ինչ, ռուսական ազդեցությունից ազատվել ու Թուրքիայի հետ "կառուցողական" հարաբերություններ սկսել: Կարծես թե Թուրքիան էդքանով կբավարարվի: Եթե Թուրքիային հաջողվի մեզ մոռացնել տա Եղեռնը, մի օր էլ կորոշի Ղարաբաղի հարցը իր ուզածի պես լուծել: Նենց որ, Թուրքիայի հետ "կառուցողական" հարաբերությունն էն ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ լավ "կառուցում են" (կներեք վուլգարությանս համար): Բայց դա էդպես ա: Մեր անմեղսունակ եվրոպամետները պետք ա հասկանան, որ Թուրքիան մեզ չի թողնի "եվրոպա" դառնալ: Թուրքիան մեզ իր հարեմի ամենահոռի ու ստոր հարճը կդարձնի:
2) էս մի պունկտս զգացմունքայինից դուրս ա ու ավելի պրակտիկ: Քուրդիստան պետության ստեղծումը Անդրկովկասում զգալի կնվազեցնի Թուրքիայի դերը: Մեզ` հայերիս առնչվող հարցերում ու մանավանդ Ղարաբաղի հարցում Թուրքիայի դերակատարությունը կիջեցվի մինիմալի, Ադրբեջանն էլ կսկսի իրեն պատերով տալ: Սա մեզ համար օգուտ ա:
Կներեք, երկար ծեքծեքուն գրառմանս համար: Եթե հավես եք արել կարդացել եք, խնդրեմ կարծիքներ: