PDA

Դիտել ողջ տարբերակը : Զանազան լեզուներ

Smokie
18.02.2016, 11:28
Գիտեմ՝ ես վերջը կարող ա բոլորիդ զզվացնեմ էս լեզուներից, կամ ծրագրեր/կայքերից:D

Երբ DuoLingo-ի պարապմունքները վերսկսեցի ու Rosetta Stone-ը սկսեցի՝ վերջինս ավելի սիրեցի, ավելի լավ էր հիշվում, ավելի վիզուալ էր ու պարզ, հստակ: Բայց ասենք DuoLingo-ն ի տարբերություն Rosetta-ի ամեն օր եմ անում, էդ կայքը պատասխանատվություն ա առաջացրել մոտս::roll

Հապա ի՜նչ հավես ու մատչելի ա պլանշետով Rosetta Stone-ը::love Համ հարմար touch screen-ը, համ հաճելի, սիրելի պատկերները, համ կարաս միաժամանակ կոմպով ու պլանշետով պարապես, համ պլանշետի Rosetta-ով գրելուդ lesson-ները փակ են (պլանշետով իրոք հարմար չի գրելը): Եւ վերջապես... որ լեզվով ուզես կպարապես առանց ինտերնետից էդ լեզուներն ու level-ները քաշքշելու::))

Ուրեմն երեկ, գիշերով ասեցի մի հատ իռլանդերեն ուսումնասիրեմ՝ հետաքրքիր էր: Անկեղծ ասած էնքան էլ դուրս չեկավ, ինչքան էլ էդ երկրի մշակույթը (պար, երաժտություն) հավանեմ, լեզուն էդքան հաճելի չէր: Կոշտ հնչյունները շատ են շեշտվում, (շ, խ, ղ...) համ էլ, տղային է՞լ ասեն բո՛խըլ:D Բայց ասենք իտալերենից մի լավ բանով տարբերվում ա, պարզ լեզու ա ոնց հասկանում եմ, իրանց մոտ տղամարդուն/կանց կնոջը/անց աղջկան/իկներին տղային/ներին, մի բառով ա ներկայացնում, ոնց որ անգլերենի the-ն, ոչ է՛լ իրենց գործողություններում ա շատ խորանում, կարճ-կոնկրետ::good Դեռ մի քիչ էլ կուսումնասիրեմ:

Հենց էսօրվանից անպայման պարապելու եմ լեհերեն՝ դա ինձ հաստատ պետք կգա, անհրաժեշտություն ա::aha

Կուսումնասիրեմ նաև այլ, բազմազան լեզուներ:;) Ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներն: Օ՜ երանություն::hands

Մի խոսքով, եկեք այս թեմայում ամեն մեկս խոսենք մեր քիչ թե շատ իմացած, ինչպես նաև մեզ ուղղակի հետաքրքրող բոլոր լեզուներից:;) Մեր կարծիքներն ու տեղեկությունները:

Smokie
18.02.2016, 11:44
Իսկ հիմա, կմիացնենք բոլոր ագրեգատները... չէ-չէ, էս ուրիշ ֆիլմից էր... բոլոր մոտիվատորները, կհավաքվենք...

Սիրելի ակումբակից ու Duo-ակիցներ, ես ձեզ առաջարկում եմ շատ հասարակ, ամեն շաբաթյա մրցակցություն::hands Եկեք մոտիվացնենք միմյանց, ոգևորե՜նք::clap Աշխատենք հնարավորինս շատ xp-ներ հավաքել ու անցնել մեկս-մյուսից: Ես ամեն օր պարտադիր 20 xp պիտի հավաքեմ, թե չէ կհամարի էդ օրը չեմ արել, գուցե արդեն մինիմումս շատացնելու ժամանակն ա::))

Գիտեմ իհարկե, դուք իմ պես պարապ չեք որ ամեն օր դա պարապեք,:)) ամեն դեպքերում ասեցի առաջարկեմ: Համաձայն ե՞ք: Անձամբ ինձ շատ դուր եկավ գաղափարը:

Աթեիստ
18.02.2016, 11:48
Սմոք, ինձ ծրագրում գտի, ընկերանանք ։)

Smokie
18.02.2016, 11:54
Սմոք, ինձ ծրագրում գտի, ընկերանանք ։)

:yahoo:dance

Չէ, չեմ գտնի Արտ ջան:acute Ինքս գտնվեցի:))

Նիկեա
18.02.2016, 21:55
Ես ճապոներեն էի սկսել սովորել ու երբ սկսում էի չէի պատկերացնում որ էսքան բարդ կարա լինի: Ես դեռ շատ քիչ բաներ գիտեմ էս լեզվի մասին, բայց հավես ու անչափ հետաքրքիր ա ու համ էլ շատ սիրուն:

Հնդեվոպական լեզուներից չափազանց հեռու ու չափազանց տարբեր: Կարելի ա ասել, ունի 3 այբուբերն` հիրագանա, կատականա ու կանջի: Իսկ լատինատառ ճապոներենը կոչվում ա ռոմաջի: Դրանք տառերը չեն: Հիրագանան ու կատականան վանկերն են (կարելի ա ասել վանկերը): Առաջինը օգտագործվում ա բուն ճապոնական բառեր գրելու համար, երկրորդը` փոխառյալ բառերի, իսկ կանջիները դրանք գաղափարագրերն են: Ճապոներեն գրել կարդալու համար պետք ա իմանալ էս բոլորը միաժամանակ: Օրինակ էս` あ հիրագանա "ա"-ն ա, էս` ア նույնի կատականան, էս` の հիրագանա "մո"-ն, էս` 之 նույնի կատականան: էս կանջին 人 նշանակում ա մարդ, անհատ, անձնավորություն, չեմ հիշում թե կոնկրետ ոնց էր հնչում:

Ճապոներենին, իմ կարծիքով, արտակարգ հմայք ա տալիս են, որ բաղաձայնների կուտակումներ չկան, բաղաձայնի կողքին մենակ "յ"- կիսաձայն կարելի ա գտնել, ենթադրենք "կյու" きゅ, երբեք ճապոներեն ոչ մի բառում կոշտ բաղաձայններ կամ բաղաձայնների կուտակումներ, թեկուզ 2 բաղաձայնի (յ-ն չհաշված) չենք հանդիպի:

Իսկ լեզուն հատկապես դժվարացնում ա էն, որ դու պետք ա լիքը բառեր հիշես, օրինակ քո քույրը ով քեզանից մեծ ա, "անե" ա, եթե քեզանից փոքր ա` "իմոուցու", եթե խոսում ես ուրիշի քրոջ մասին, ով փոքր ա ուրիշից` "իմոուցու սան", մեծը` "օնեե սան": ու սենց լիքը լիքը բառեր:

համ էլ լիքը համահնչյուն (համահնչյուն?) կանջիներ կան, արտասանվում են նույն ձևով, բայց լրիվ տարբեր բաներ նշանակում:

եվ ես դեռ քերականությունից ոչ մի բան չգիտեմ :)) բայց մի օր կսովորեմ ու ճապոներենով կնայեմ անիմեները ^-^

Smokie
26.02.2016, 14:54
Արդեն DuoLingo-ն էլ միացավ լեզուների ուսումնասիրման պրոցեսին: Կարծիքներն ու արդյունքները հաջորդիվ:;)

StrangeLittleGirl
26.02.2016, 14:57
Արդեն DuoLingo-ն էլ միացավ լեզուների ուսումնասիրման պրոցեսին: Կարծիքներն ու արդյունքները հաջորդիվ:;)

Հը՞: ԴուոԼինգոն միշտ էլ լեզուների ուսումնասիրման համար ա էղել:

Smokie
26.02.2016, 15:50
Հը՞: ԴուոԼինգոն միշտ էլ լեզուների ուսումնասիրման համար ա էղել:

Հա, բայց սկզբից մենակ իտալերեն էի պարապում: Երեկվանից ուրիշներն էլ ավելացրեցի: Տեսնեմ որը ի՞նչ հաճախությամբ ու հաջողությամբ ա առաջ գնալու::)

StrangeLittleGirl
12.04.2016, 00:52
Էս duolingo-ի իտալերենը ոնց որ կոմպյուտերային խաղ լինի :)) Լեզուն առանց իմանալու հերթով սաղ լեվելները test out ես անում, մինչև հասնես մի լեվելի, լռվես: Չէ բայց լուրջ, էս իտալերենն ինչ ահավոր հեշտ ա:

Smokie
12.04.2016, 17:35
Մի երկու բան կա, որ էնքան էլ լավ չեմ հասկանում:

Future perfect նախադասություններ
He will have had problems.
She will have had too much time.
You will have been able to understand the feeling better.

Եթե էստեղ վերնագրից դատելով քիչ թե շատ հասկանում եմ, թե ապառնի կատարյալը որն ա, մեկ ա չեմ հասկանում ինչու՞ ա անցյալ ժամանակն էլ օգտագործվում: Ես ճիշտ ե՞մ թարգմանում:

Նա կունենար շատ խնդիրներ:
Նա կունենար շատ ժամանակ
Դու ավելի լավ կհասկանայիր այդ զգացմունքը:

Այսինքն խոսքը գնում ա արդեն տեղի ունեցած դեպքի մասին ու էստեղ պատկերացնում են, թե ի՞նչ կլիներ եթե ամեն ինչ այլ կերպ ընթանար: Հա՞::esim

Էդ դեպքում էստեղ ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ա will-ը անցյալ ժամանակով, դա՞ ինչ ա նշանակում: Որ փորձում եմ թարգմանել, մենակ անցյալ ժամանակ եմ տեսնում:

Conditional perfect նախադասություններ
Your father would have given you everything.
I would have put it on the table.
The policeman would have taken me.

Քո հայրը տվել է քեզ ամեն ինչ:
Ես դրել եմ այն սեղանին:
Ոստիկանը բռնել է ինձ:
Եթե ճիշտ եմ թարգմանում (ինչում կասկածում եմ, բայց այլ տարբերակ չեմ գտնում), ապա անցյալ ժամանակով will-ը էստեղ ի՞նչ ա անում::esim

Smokie
12.04.2016, 17:44
Կարող ա՞ Future perfect-ի իմ պատկերացումները իրականում համապատասխանում են conditional perfect-ին, իսկ future-ի գործողությունները իսկականից ապագայում են տեղի ունենալու::)) Եթե հա, էդ դեպքում ի՞նչ են նշանակում էդ have had-երն ու have been-երը::oy

StrangeLittleGirl
12.04.2016, 17:47
Սմոք, will/would-ը մոդալ բայեր են ու գործածվում բայի եղանակը փոխելու համար: Future perfect-ն ավելի շուտ սենց կթարգմանվի.

Նա ունեցած կլիներ շատ խնդիրներ:
Իսկ conditional past-ը մեկը մեկին համապատասխանում ա հայերենի պայմանական անցյալին.

Քո հայրը քեզ ամեն ինչ կտար:
Իհարկե, կոնտեքստից կախված հաճախ դա նաև որպես անցյալ շարունակական ա գործածվում.

Քո հայրը քեզ ամեն ինչ տալիս էր:
Will/would-ը հին-հին ժամանակներում նախադասությանը հիպոթետիկ երանգ են հաղորդել, այսինքն ինֆորմացիա տեղի չունեցածի մասին: Ուղղակի ժամանակի ընթացքում բաներ են փոխվել, տարբեր իմաստներ ստացել: Ոնց որ արևմտահայերենում պայմանական ներկան գործածվում ա որպես սահմանական ներկա:
կը խոսիմ = խոսում եմ

Smokie
12.04.2016, 17:51
Իսկ shall/should-ը ինչքան գիտեմ շրջանառությոից դուրս ա եկել չէ՞, էլ չի օգտագործվում քանի տարի ա:

StrangeLittleGirl
12.04.2016, 17:54
Կարող ա՞ Future perfect-ի իմ պատկերացումները իրականում համապատասխանում են conditional perfect-ին, իսկ future-ի գործողությունները իսկականից ապագայում են տեղի ունենալու::)) Եթե հա, էդ դեպքում ի՞նչ են նշանակում էդ have had-երն ու have been-երը::oy

Սմոք, կառուցվածքի հետևից շատ ես ընկնում: Եթե կառուցվածքով առաջնորդվես, լեզվական նրբությունները չես հասկանա: Բայց հա, խոշոր հաշվով future perfect-ը խոսում ա ապագայում տեղի ունենալիք ու ավարտվելիք գործողության մասին: Կներես, նոր նկատեցի, որ ոչ թե conditional past-ի, այլ conditional perfect-ի մասին ես գրում: Conditional perfect-ը հիպոթետիկ գործողության մասին ա, սովորաբար if նախադասություններում ա լինում.
If your father were alive, he would have given you everything.
Եթե հայրդ կենդանի լիներ, քեզ ամեն ինչ տված կլիներ:

Բայց իմ խորհուրդը. էս երկու ժամանակաձևերն ընդհանրապես մտքիցդ հանի: Քեզ պետք չի: Գրեթե չեն գործածվում: Ու ենթադրում եմ՝ սովետահոտ ինչ-որ գրքով ես պարապում:

StrangeLittleGirl
12.04.2016, 17:59
Իսկ shall/should-ը ինչքան գիտեմ շրջանառությոից դուրս ա եկել չէ՞, էլ չի օգտագործվում քանի տարի ա:
Դուրս չի եկել: Գործածվում ա, բայց ուրիշ իմաստով. ավելի շատ հարկադրական եղանակ:

Smokie
12.04.2016, 18:22
Բայց իմ խորհուրդը. էս երկու ժամանակաձևերն ընդհանրապես մտքիցդ հանի: Քեզ պետք չի: Գրեթե չեն գործածվում: Ու ենթադրում եմ՝ սովետահոտ ինչ-որ գրքով ես պարապում:

Ինչպես արդեն ասացի քեզ, սրանք DuoLingo-ի skill-երից են մի ամբողջ բաժին դրանց ա նվիրված:;)

CactuSoul
12.04.2016, 18:29
Բայց իմ խորհուրդը. էս երկու ժամանակաձևերն ընդհանրապես մտքիցդ հանի: Քեզ պետք չի: Գրեթե չեն գործածվում:
Մոտավոր էնքան են օգտագործվում, ինչքան հայերենում նույն կառույցն ունեցող նախադասությունները։ Այսինքն՝ քիչ, բայց էնպես չի, որ ընդհանրապես պետք չի իմանալը։
Թե չէ եթե էդպես հաշվենք, ապա միայն present ու past indefinite իմանալով էլ կարելի ա յոլա գնալ շատ դեպքերում։

StrangeLittleGirl
12.04.2016, 18:35

Ես վերջին անգամ էդ ժամանակաձևերը երկրորդ կուրսում անգլերենի դասին եմ գործածել: Իհարկե պետք ա իմանալ, երբ արդեն եսիմինչ մակարդակի անգլերեն գիտես կամ եթե անգլերենի պրոֆեսոր ես, բայց անգամ TOEFL-ից բարձր բալեր ստանալու համար կարաս հանգիստ առանց էդ ժամանակաձևերի ապրես: Ի վերջո, լեզու իմանալն օգտագործել կարողանալն ա, ոչ թե future perfect-ը conditional perfect-ից տարբերելը:

Ուլուանա
12.04.2016, 21:44
Դուրս չի եկել: Գործածվում ա, բայց ուրիշ իմաստով. ավելի շատ հարկադրական եղանակ:
Բայց, ինչքան գիտեմ, բրիտանական անգլերենում առաջին դեմքի հետ ապառնիի կազմության համար էլի օգտագործվում ա։ Ամերիկյան անգլերենում ա, որ մենակ քո ասած իմաստով ա օգտագործվում։

StrangeLittleGirl
13.04.2016, 00:36
Բայց, ինչքան գիտեմ, բրիտանական անգլերենում առաջին դեմքի հետ ապառնիի կազմության համար էլի օգտագործվում ա։ Ամերիկյան անգլերենում ա, որ մենակ քո ասած իմաստով ա օգտագործվում։

Ան, չէ, էդ սովետական կարգադրողական քերականություն ա: Shall-ն ու should-ը բոլոր դեմքերի համար էլ օգտագործվում են, ներկայով էլ, ապառնիով էլ (անցյալով մենակ should-ը): Իմաստային տարբեր նրբերանգներ ունեն, որոնք բոլորը հայերեն «պիտի» կամ «երևի» են թարգմանվում:

Ուլուանա
13.04.2016, 00:51

Բյուր, ես, բնականաբար, գիտեմ նշածդ էդ բոլոր իմաստներն ու դրանց կիրառությունները։ Ես հո չասեցի՝ դրանք չկան։ Ընդամենն ասում էի, որ բացի նշածներիցդ, առաջին դեմքի հետ ապառնիի կազմության մեջ գործածությունն էլ կա, իմ իմանալով, այսինքն՝ կոնկրետ բրիտանական անգլերենում կարծես էնքան էլ հնացած ձևեր չեն դրանք էդ իմաստով։ Ու սովետականը կապ չունի։ Վերցրու Սովետի հետ կապ չունեցող ցանկացած ժամանակակից բառարան, ու կգտնես նաև ասածս իմաստը։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:02

Ան, չկա էլի, էդ եմ ասում՝ կարգադրողական քերականություն ա, որը վաղուց դուրս ա էկել լեզվից, մնացել ա մենակ սովետական դասագրքերում: Ժամանակին, երբ անգլերենի դասատուիս հետ կռիվ էի անում, Քեմբրիջի բացատրական բառարանն էի տարել, աչքը խոթել, որ տեսնի՝ բլթցնում ա: Էս էլ վիքիպեդիան էդ թեմայով (https://en.wikipedia.org/wiki/Shall_and_will):

The traditional prescriptive grammar rule stated that, when expressing pure futurity (without any additional meaning such as desire or command), shall was to be used when the subject was in the first person (I or we), and will in other cases. In practice this rule is commonly not adhered to by any group of English speakers, and many speakers do not differentiate between will and shall when expressing futurity, with the use of will being much more common and less formal than shall. In many specific contexts, however, a distinction still continues.

Ուլուանա
13.04.2016, 01:08
Ան, չկա էլի, էդ եմ ասում՝ կարգադրողական քերականություն ա, որը վաղուց դուրս ա էկել լեզվից, մնացել ա մենակ սովետական դասագրքերում: Ժամանակին, երբ անգլերենի դասատուիս հետ կռիվ էի անում, Քեմբրիջի բացատրական բառարանն էի տարել, աչքը խոթել, որ տեսնի՝ բլթցնում ա: Էս էլ վիքիպեդիան էդ թեմայով (https://en.wikipedia.org/wiki/Shall_and_will):
Բայց հենց դրածդ մեջբերման մեջ էլ չի ժխտում իմ ասածը, ուղղակի ասում ա, որ ապառնիի իմաստով հիմա երկուսն էլ հիմականում հավասարապես գործածվում են բոլոր դեմքերի հետ, բայց ոմանց կողմից ու որոշ դեպքերում դեռևս էդ տարբերակումն արվում ա, այսինքն՝ չի կարելի ասել, թե այլևս չկա, գոյություն չունի էդ կիրառությունը։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:09
Էս էլ Օքսֆորդը (http://www.oxforddictionaries.com/words/shall-or-will):

Ուլուանա
13.04.2016, 01:11
Էս էլ Օքսֆորդը (http://www.oxforddictionaries.com/words/shall-or-will):
է հա, էլի նույն բանն ա ասում, ինչ որ ես։ Չեմ հասկանում, Բյուր, դու ի՞նչ ես ուզում ապացուցած լինել։ Որ գոյություն չունի՞ էդ կիրառությունը։ Քո դրած հղումները դա չեն ապացուցում։ Իսկ մնացած կիրառությունների հետ կապված ոչ ոք ասածիդ չի հակառակվել կարծես։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:11
Բայց հենց դրածդ մեջբերման մեջ էլ չի ժխտում իմ ասածը, ուղղակի ասում ա, որ ապառնիի իմաստով հիմա երկուսն էլ հիմականում հավասարապես գործածվում են բոլոր դեմքերի հետ, բայց ոմանց կողմից ու որոշ դեպքերում դեռևս էդ տարբերակումն արվում ա, այսինքն՝ չի կարելի ասել, թե այլևս չկա, գոյություն չունի էդ կիրառությունը։
Պարզ ասում ա, որ դա կարգադրողական քերականություն ա: Ու բնականաբար բնակչության էն 0.00001 տոկոսը, որ կարգադրողական քերականության պոչից բռնած ա ման գալիս, չի կարա արհամարհվի: Ու էդպես դառնում ա, որ էդ կիրառությունը կա: Բայց պարկտիկայում չկա, չես լսի, եթե իհարկե պատահաբար էդ յանը տարած պրեսկրիպտիվիստներին չհանդիպես:

StrangeLittleGirl
13.04.2016, 01:12
է հա, էլի նույն բանն ա ասում, ինչ որ ես։ Չեմ հասկանում, Բյուր, դու ի՞նչ ես ուզում ապացուցած լինել։ Որ գոյություն չունի՞ էդ կիրառությունը։ Քո դրած հղումները դա չեն ապացուցում։ Իսկ մնացած կիրառությունների հետ կապված ոչ ոք ասածիդ չի հակառակվել կարծես։

Ես ուզում եմ ապացուցել, որ դա պրեսկրիպտիվիզմ ա, որ կենդանի լեզվում դա չկա, լինի դա ամերիկյան, բրիտանական, թե հնդկական անգլերեն:

Ուլուանա
13.04.2016, 01:17
Ես ուզում եմ ապացուցել, որ դա պրեսկրիպտիվիզմ ա, որ կենդանի լեզվում դա չկա, լինի դա ամերիկյան, բրիտանական, թե հնդկական անգլերեն:
Դե, եթե կառչենք էդ prescriptive բառից, որն, ի դեպ, Օքսֆորդի հղման մեջ նույնիսկ չկար, ապա հա, կիրառական չի։ Ես չէի էլ ասել, թե նույնքան կիրառական ա, ինչքան անցյալում էր, ընդամենն ուզում էի ասել, որ դեռ կա, նենց չի, էլի, որ վերացած ա։ Էդքան բան։ Չեմ հասկանում, թե ինչի ես հետս կռիվ տալիս։

Ներսես_AM
13.04.2016, 01:21
Ես ուզում եմ ապացուցել, որ դա պրեսկրիպտիվիզմ ա, որ կենդանի լեզվում դա չկա, լինի դա ամերիկյան, բրիտանական, թե հնդկական անգլերեն:

Կլինի մի երկու բան ասեմ գնամ: էս հինգ տարվա մեջ տենց մարդ չեմ հանդիպել որ ասի/գրի "I shall ...."։ Ընդհանրապես էդ shall-ը նենց խորթ ա արդեն հնչում։ Should–ը կիրառվում ա բայց հարկադրական իմաստով։
Future perfect ընդհանրապես չեմ լսել։ :D

Ուլուանա
13.04.2016, 01:25

Պրեսկրիպտիվիստների չես հանդիպել, փաստորեն :))։ Շատ սահմանափակ շրջապատ ունես :D։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:25
Դե, եթե կառչենք էդ prescriptive բառից, որն, ի դեպ, Օքսֆորդի հղման մեջ նույնիսկ չկար, ապա հա, կիրառական չի։ Ես չէի էլ ասել, թե նույնքան կիրառական ա, ինչքան անցյալում էր, ընդամենն ուզում էի ասել, որ դեռ կա, նենց չի, էլի, որ վերացած ա։ Էդքան բան։ Չեմ հասկանում, թե ինչի ես հետս կռիվ տալիս։

Պրեսկրիպտիվիզմը լեզվաբանական տերմին ա, դրա համար Օքսֆորդում չկա, իսկ Օքսֆորդը նախատեսված ա հասարակ մահկանացուների համար: Օքսֆորդը, ինչպես և մնացած աղբյուրները տարբեր պոլիտկոռեկտ ձևերով ասում են, որ էդ ձևը հնացած ա, պրեսկրիպտիվիզմ ա: Դա քո պատկերացրած գործածվողը չի էլի: Դու ասում ես՝ բրիտանական անգլերենում կա, ես ասում եմ՝ չկա: Կա մենակ պրեսկրիպտիվիզմի հետևից ընկածների մոտ: Պրեսկրիպտիվ քերականությունը ենթադրվում ա լեզվի թելադրվող կանոններ, այսինքն՝ ոչ թե էն, ինչ իրականում կա կենդանի լեզվում: Որպես համեմատություն. խոսակցական հայերենում ոչ ոք երրորդ դեմք եզակի թվի օժանդակ բայը «է» չի ասում, բայց մեկ էլ պրեսկրիպտիվիստ լեզվաբանները վեր կկենան, կասես՝ սաղդ սխալ եք խոսում, պիտի «է» լինի: Դեռ էս մեր օժանդակ բայը will/shall-ի համեմատ ավելի բարենպաստ վիճակում ա, որտև Գյումրվա բարբառում գործածվում ա, իսկ will/shall տարբերակումը ոչ մի բարբառում չի գործածվում, ոչ էլ կոնկրետ գրավոր խոսքում: Չի ասվում, թե ինչ բարբառում կամ սոցիոլեկտում ա հանդիպում:

Ներսես_AM
13.04.2016, 01:27
Պրեսկրիպտիվիստների չես հանդիպել, փաստորեն :))։ Շատ սահմանափակ շրջապատ ունես :D։

Lեզուս ջարդվեց էդ բառից։ Դրանց ստեղ ասում են "grammer nazi" :D

StrangeLittleGirl
13.04.2016, 01:27
Կլինի մի երկու բան ասեմ գնամ: էս հինգ տարվա մեջ տենց մարդ չեմ հանդիպել որ ասի/գրի "I shall ...."։ Ընդհանրապես էդ shall-ը նենց խորթ ա արդեն հնչում։ Should–ը կիրառվում ա բայց հարկադրական իմաստով։
Future perfect ընդհանրապես չեմ լսել։ :D
Ըհը, ասեցիր ու պրծար :)) մի ժամ ա էդ եմ ասում:

Ան, պրեսկրպտիվիստի չի հանդիպել, որտև իրանք մենակ լեզվաբան են լինում, էն էլ լեզվաբանների որոշակի տարիք ու որոշակի զանգված: Դե հիմա հաշվի, թե բնակչության քանի տոկոսն ա տենց:

StrangeLittleGirl
13.04.2016, 01:28
Lեզուս ջարդվեց էդ բառից։ Դրանց ստեղ ասում են "grammer nazi" :D

Ներս, ինձ թվում ա՝ grammar nazi-ներն էդքան գիտելիք չունեն, որ էդ տարբերության մասին լսած լինեն որևէ տեղ :D
grammar nazi-ները դիլետանտ պրեսկրիպտիվիստներն են :))

Ներսես_AM
13.04.2016, 01:31
Ներս, ինձ թվում ա՝ grammar nazi-ներն էդքան գիտելիք չունեն, որ էդ տարբերության մասին լսած լինեն որևէ տեղ :D
grammar nazi-ները դիլետանտ պրեսկրիպտիվիստներն են :))

«grammer nazi»-ն հնչեղ ա :D ուզում ա դիլետանտ լինեն, ուզում ա չէ :D

StrangeLittleGirl
13.04.2016, 01:34
«grammer nazi»-ն հնչեղ ա :D ուզում ա դիլետանտ լինեն, ուզում ա չէ :D

Ներս, ուղղակի պրեսրիպտիվիստները դիպլոմ ունեն տենցը լինելու համար ու բավական վտանգավոր են :)) Մի տենցն էլ շեֆս ա, իմ երրորդ դեմք եզակի թվի դերանվան հետ անընդհատ կռիվ ա անում:

Շինարար
13.04.2016, 12:34
shall-ը հարցականում չե՞նք գործածում: Խոսքի՝ shall we go? -գնա՞նք shall I send the email? նամակն արդնե ուղարկե՞մ

Շինարար
13.04.2016, 12:39
Ներս, ուղղակի պրեսրիպտիվիստները դիպլոմ ունեն տենցը լինելու համար ու բավական վտանգավոր են :)) Մի տենցն էլ շեֆս ա, իմ երրորդ դեմք եզակի թվի դերանվան հետ անընդհատ կռիվ ա անում:

ինչ դերանուն ես օգտագործում որ

StrangeLittleGirl
13.04.2016, 12:40
shall-ը հարցականում չե՞նք գործածում: Խոսքի՝ shall we go? -գնա՞նք shall I send the email? նամակն արդնե ուղարկե՞մ

Նաև: Հաստատականներում հարկադրական երանգ ա պարունակում: You shall quit smoking - Ծխելը պիտի թողնես:

StrangeLittleGirl
13.04.2016, 12:40
ինչ դերանուն ես օգտագործում որ
they

Շինարար
13.04.2016, 12:53
they

հաաա, ես ուղղակի հնարավորինս խուսափում եմ դերանվանան կիրառումից, երբ պարզ չի he ա պետք, թե she, իսկ անհրաժեշտության դեպքում հենց they-ը հոգնակիով եմ օգտագործում: Դե հիմնականում audience-ի փոխարեն եմ օգտագործում, երբ they-ը լրիվ օքեյ ա, կամ եթե պետք ա նախադասության մեջ օգտագործել դերանուն, բայց եզակի թվով կարայի ունենամ spectator կամ reader, ուղղակի դարձնում եմ հոգնակի

they-ը եզակի առայժմ շատ խորթ ա հնչում ու ինձ թվում ա՝ չի էլ մնա

StrangeLittleGirl
13.04.2016, 13:42

Մեր ոլորտում հիվանդների մասին խոսելիս բավական տարածված ա they-ը: Բայց դե շեֆս ըմբոստանում ա, ասում ա՝ գոյականը գրի: Ուղղակի չես կարա ամեն նախադասության մեջ գրես the aphasic speaker, the patient, the brain-damaged individual: Նախկին ղեկավարս ստիպում էր, որ he or she գրեմ, բայց տենց էլ բառերի քանակն ա ավելանում:
Հաստատ կմնա they-ը: Ահագին լայն տարածում ա գտել: Այ շվեդերենի hen-ի վրա կասկածում եմ, բայց դրա մասին էլ թող Արշակն ասի :))

Շինարար
13.04.2016, 13:46

դե էստեղ հիմա ավելի շատ ze-ի ներմուծմանն են մարդիկ հակված, բայց ժամանակ ա պետք՝ ականջի համար ընկալելի դառնալու համար, բայց հա he/she-ն ես էլ չեմ սիրում, կարաս սենց գրես՝ (s)he կամ he/she, բառի խնդիր չի առաջանա

StrangeLittleGirl
13.04.2016, 13:55

Լիքը ամսագրեր կան, որ հատուկ նշում են՝ էդ ձևերը չեն ընդունում: Ու ընդհանրապես էդ ձևերն ընթեռնելիության վրա ազդում են: Ինձ թվում ա՝ they-ը շատ լավ լուծում ա, չարժե սարուձոր ընկնել:

Ուլուանա
13.04.2016, 17:44
հաաա, ես ուղղակի հնարավորինս խուսափում եմ դերանվանան կիրառումից, երբ պարզ չի he ա պետք, թե she, իսկ անհրաժեշտության դեպքում հենց they-ը հոգնակիով եմ օգտագործում: Դե հիմնականում audience-ի փոխարեն եմ օգտագործում, երբ they-ը լրիվ օքեյ ա, կամ եթե պետք ա նախադասության մեջ օգտագործել դերանուն, բայց եզակի թվով կարայի ունենամ spectator կամ reader, ուղղակի դարձնում եմ հոգնակի

they-ը եզակի առայժմ շատ խորթ ա հնչում ու ինձ թվում ա՝ չի էլ մնա
Ես էլ ահավոր չեմ սիրում էդ they–ը եզակիով. էդ թվային անհամապատասխանությունն ականջս ծակում ա ամեն անգամ։ Ես էլ եմ միշտ խուսափում։ Դեռ առիթ չի եղել, որ խնդիր առաջացնի, առայժմ հանգիստ խուսափում եմ :))։ Իսկ ընդհանրապես ինձ he–ն էլ էր լրիվ բավարարում, ինձ հեչ չէր խանգարի, եթե տենց էլ մնար :P :D։

Ի դեպ, որոշ դեպքերում նաև she են գրում, երբ սեռն անհայտ ա։ Ճիշտն ասած՝ էս պահին կոնկրետ հղիության վերաբերյալ հոդվածներն են մտքիս գալիս, որոնցում համարյա միշտ she ա գրված պտղի մասին խոսելիս։ Ու հատկապես եթե գիտես, որ քո երեխան տղա, մի տեսակ տհաճ ու անկապ ա ամեն անգամ էդ she-ն տեսնելը։ Չգիտեմ՝ ավելի շատ սովորության ուժից ա, թե որոշ այլ հանգամանքներ էլ նշանակություն ունեն, բայց կոնկրետ իմ ականջին he–ն՝ որպես չեզոք կամ անորոշ, լրիվ նորմալ ա հնչում, իսկ she–ն ու they–ը, ամեն մեկն իր առանձին պատճառով ականջս ծակում ա։

Շինարար
13.04.2016, 17:46

Ի դեպ, որոշ դեպքերում նաև she են գրում, երբ սեռն անհայտ ա։ Ճիշտն ասած՝ էս պահին կոնկրետ հղիության վերաբերյալ հոդվածներն են մտքիս գալիս, որոնցում համարյա միշտ she գրված պտղի մասին խոսելիս։ Ու հատկապես եթե գիտես, որ քո երեխան տղա, մի տեսակ տհաճ ու անկապ ա ամեն անգամ էդ she-ն տեսնելը։ Չգիտեմ՝ ավելի շատ սովորության ուժից ա, թե որոշ այլ հանգամանքներ էլ նշանակություն ունեն, բայց կոնկրետ իմ ականջին he–ն՝ որպես չեզոք կամ անորոշ, լրիվ նորմալ ա հնչում, իսկ she–ն ու they–ը, ամեն մեկն իր առանձին պատճառով ականջս ծակում ա։

դե հասարակությունը փոխվում ա, լեզուն էլ ուզի թե չուզի պիտի փոխվի, հարմարվի նոր պայմաններին, բայց ինձ ավելի ա դուր գալիս նոր բառ մտցնելու տարբերակը, քան հոգնակին եզակի դարձնելու, չնայած անգլերենում you-ի օրինակն էլ կա, հալալ չի՞ հայերենին՝ նա ու վերջ:

Ուլուանա
13.04.2016, 17:51
դե հասարակությունը փոխվում ա, լեզուն էլ ուզի թե չուզի պիտի փոխվի, հարմարվի նոր պայմաններին, բայց ինփ ավելի ա դու գալիս նոր բառ մտցնելու տարբերակը, քան հոգնակին եզակի դարձնելու, չնայած անգլերենում you-ի օրինակն էլ կա, հալալ չի՞ հայերենին՝ նա ու վերջ:
Հա, you–ն էլ ա ինձ դուր գալիս, բայց դե դա բոլոր իրավիճակներում չես կարող օգտագործել, նենց որ համարժեք չի ամեն դեպքում։ Իսկ նոր բառի ներմուծումը, որը զերծ կլինի բոլոր հնարավոր սուբյեկտիվ ու օբյեկտիվ ասոցիացիաներից, իսկապես լավագույն լուծումը կլինի, ըստ իս։ Ես որ կողմ եմ :))։

StrangeLittleGirl
13.04.2016, 17:53
Ես էլ ահավոր չեմ սիրում էդ they–ը եզակիով. էդ թվային անհամապատասխանությունն ականջս ծակում ա ամեն անգամ։ Ես էլ եմ միշտ խուսափում։ Դեռ առիթ չի եղել, որ խնդիր առաջացնի, առայժմ հանգիստ խուսափում եմ :))։ Իսկ ընդհանրապես ինձ he–ն էլ էր լրիվ բավարարում, ինձ հեչ չէր խանգարի, եթե տենց էլ մնար :P :D։

Ի դեպ, որոշ դեպքերում նաև she են գրում, երբ սեռն անհայտ ա։ Ճիշտն ասած՝ էս պահին կոնկրետ հղիության վերաբերյալ հոդվածներն են մտքիս գալիս, որոնցում համարյա միշտ she ա գրված պտղի մասին խոսելիս։ Ու հատկապես եթե գիտես, որ քո երեխան տղա, մի տեսակ տհաճ ու անկապ ա ամեն անգամ էդ she-ն տեսնելը։ Չգիտեմ՝ ավելի շատ սովորության ուժից ա, թե որոշ այլ հանգամանքներ էլ նշանակություն ունեն, բայց կոնկրետ իմ ականջին he–ն՝ որպես չեզոք կամ անորոշ, լրիվ նորմալ ա հնչում, իսկ she–ն ու they–ը, ամեն մեկն իր առանձին պատճառով ականջս ծակում ա։

He-ն իմ ականջն ավելի ա ծակում, քան they-ը: He-ն չունի որևէ տեսակի չեզոք երանգավորում, ի տարբերություն, ասենք, ֆրանսերեն հոգնակի ils-ի, որը ենթադրում ա, որ խմբում կարան թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ լինեն: Ու հա, էդ պտղի պահերն ահավոր ներվայնացնող են: Մի գիրք, որ թարգմանում էի, տեղ-տեղ she էր, տեղ-տեղ he: Էդ առումով they-ը լրիվ ինքն ա: Նաև կիրառելի ա, երբ չգիտես՝ հոգնակի թվով մարդկանց մասին ես խոսում, թե եզակի: Ահագին բան ա ծածկում միանգամից:

StrangeLittleGirl
13.04.2016, 17:54
Հա, you–ն էլ ա ինձ դուր գալիս, բայց դե դա բոլոր իրավիճակներում չես կարող օգտագործել, նենց որ համարժեք չի ամեն դեպքում։ Իսկ նոր բառի ներմուծումը, որը զերծ կլինի բոլոր հնարավոր սուբյեկտիվ ու օբյեկտիվ ասոցիացիաներից, իսկապես լավագույն լուծումը կլինի, ըստ իս։ Ես որ կողմ եմ :))։
Ան, մենակ չասես, թե բրիտանական անգլերենում thou են կիրառում :D

Ուլուանա
13.04.2016, 18:06
He-ն իմ ականջն ավելի ա ծակում, քան they-ը:
Դե, դու ֆեմինիստ ես, դրանից ա :P :))։

He-ն չունի որևէ տեսակի չեզոք երանգավորում, ի տարբերություն, ասենք, ֆրանսերեն հոգնակի ils-ի, որը ենթադրում ա, որ խմբում կարան թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ լինեն:
Հա, օբյեկտիվորեն, կարելի ա ասել, չունի (չնայած ես որոշ առումներով մի քիչ վիճելի եմ համարում էդ, բայց չխորանանք), բայց քանի որ տարիներով ի սկզբանե տեսել ու օգտագործել ենք տենց, մի տեսակ չեզոք ենք ընկալում, համենայնդեպս, ինձ թվում ա՝ մարդկանց մեծ մասը տենց ա ընկալում, եթե հատուկ չի փնտրում մեջը սեռական խտրականություն :))։

Ու հա, էդ պտղի պահերն ահավոր ներվայնացնող են: Մի գիրք, որ թարգմանում էի, տեղ-տեղ she էր, տեղ-տեղ he: Էդ առումով they-ը լրիվ ինքն ա: Նաև կիրառելի ա, երբ չգիտես՝ հոգնակի թվով մարդկանց մասին ես խոսում, թե եզակի: Ահագին բան ա ծածկում միանգամից:
Բյուր, բայց էդ քերականորեն սխալ լինելն ախր ահավոր ներվայնացնող ա, ես չեմ պատկերացնում, որ իմ ականջը երբևէ հանգիստ տանի դա։

Ուլուանա
13.04.2016, 18:08
Ան, մենակ չասես, թե բրիտանական անգլերենում thou են կիրառում :D
Արդեն ձեռ ես առնում, հա՞ :(։

StrangeLittleGirl
13.04.2016, 18:14
Դե, դու ֆեմինիստ ես, դրանից ա :P :))։

Հա, օբյեկտիվորեն, կարելի ա ասել, չունի (չնայած ես որոշ առումներով մի քիչ վիճելի եմ համարում էդ, բայց չխորանանք), բայց քանի որ տարիներով ի սկզբանե տեսել ու օգտագործել ենք տենց, մի տեսակ չեզոք ենք ընկալում, համենայնդեպս, ինձ թվում ա՝ մարդկանց մեծ մասը տենց ա ընկալում, եթե հատուկ չի փնտրում մեջը սեռական խտրականություն :))։

Բյուր, բայց էդ քերականորեն սխալ լինելն ախր ահավոր ներվայնացնող ա, ես չեմ պատկերացնում, որ իմ ականջը երբևէ հանգիստ տանի դա։
Ստեղ խտրականության հարց չկա: He-ն չեզոք չի եղել ու չի կարա լինի: Եթե ակադեմիական տեքստի մեջ he ես կարդում, հարց ա առաջանում՝ ստեղ կոնկրետ անձի սեռը կարևո՞ր ա, թե՞ չէ: Իսկ they-ով սաղ հարցերը փակվում են: Պարզվում ա՝ they-ի կիրառությունը եզակիով տենց նորամուծություն չի, 14-րդ դարում (https://en.wikipedia.org/wiki/Singular_they#Usage), անգամ նման կիրառություններ եղել են, ու հենց he-ն ա նորամուծություն: Ու սովորելու հարց ա, որ they-ը կարա եզակի լինի: Ոնց ա, որ you-ն ոչ ոք հարցականի տակ չի առնում: Իմ ականջին they-եզակին հեչ խորթ չի:

StrangeLittleGirl
13.04.2016, 18:15
Արդեն ձեռ ես առնում, հա՞ :(։

Չէ, ձեռ չեմ առնում :)) Բայց ախր որտե՞ղ you-ն չի կարա կիրառվի, էդ եմ ուզում հասկանալ:

Ուլուանա
13.04.2016, 18:18
Չէ, ձեռ չեմ առնում :)) Բայց ախր որտե՞ղ you-ն չի կարա կիրառվի, էդ եմ ուզում հասկանալ:
Նկատի ունես he/she–ի փոխարե՞ն։

StrangeLittleGirl
13.04.2016, 18:20
Նկատի ունես he/she–ի փոխարե՞ն։

Աա՜, ինձ թվաց երկրորդ դեմքի մասին ես խոսում: :)) Երկրորդ դեմքով you-ն անորոշ դերանուն ա ավելի շուտ ու իրոք չի կարա նենց իրավիճակներում կիրառվի, որտեղ քեզ անդեմ դերանուն պետք չի:

Ուլուանա
13.04.2016, 18:22
Աա՜, ինձ թվաց երկրորդ դեմքի մասին ես խոսում: :)) Երկրորդ դեմքով you-ն անորոշ դերանուն ա ավելի շուտ ու իրոք չի կարա նենց իրավիճակներում կիրառվի, որտեղ քեզ անդեմ դերանուն պետք չի:
Դե, մենք կոնկրետ երևույթից էինք խոսում, ես էլ էդ համատեքստում էի դիտարկում, ոչ թե ընդհանրապես you–ի կիրառությունն էի կասկածի տակ դրել։

StrangeLittleGirl
13.04.2016, 18:23
Դե, մենք կոնկրետ երևույթից էինք խոսում, ես էլ էդ համատեքստում էի դիտարկում, ոչ թե ընդհանրապես you–ի կիրառությունն էի կասկածի տակ դրել։
Հա, բայց Շինը you-ն որպես հոգնակին եզակի դարձնելու օրինակ բերեց, դու էլ ասեցիր՝ ոչ բոլոր դեպքերում, դրա համար զարմացա :))

Շինարար
13.04.2016, 18:31
Հա, բայց Շինը you-ն որպես հոգնակին եզակի դարձնելու օրինակ բերեց, դու էլ ասեցիր՝ ոչ բոլոր դեպքերում, դրա համար զարմացա :))

Ուղղալի Անահիտը սխալ էր հասկացել ասածս, ինքը մտածեց, թե ասում եմ՝ կարելի ա որոշ դեպքերում երկրորդ դեմքով վերացական իրավիճակներում միտքն արտահայտել՝ երրորդի փոխարեն, ես նկատեցի, բայց քանի որ համ ընդհանուր զրույցի հետ կապված շատ էական չէր, համ էլ ձեռի հետ գործով եմ զբաղված, չկենտրոնացա էդ կետի վրա :)

Ուլուանա
13.04.2016, 18:34
Հա, բայց Շինը you-ն որպես հոգնակին եզակի դարձնելու օրինակ բերեց, դու էլ ասեցիր՝ ոչ բոլոր դեպքերում, դրա համար զարմացա :))
You–ի մասին նշելիս Շինը եզակի–հոգնակիի անուն չի տվել, մի տեսակ անորոշ էր գրել, ես էլ մինչև էդ քննարկվող իմաստով էի հասկացել։