PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր վերաբերմունքը դասականների հանդեպ

StrangeLittleGirl
16.02.2016, 01:29
Վերջերս նկատել եմ, որ սենց վերաբերմունք կա, հատկապես արևմուտքում, որ հենց դասականի անուն են լսում, միանգամից «ֆի՜» ռեակցիա են տալիս: Մթոմ ինչ ա էդ դասական գրականությունը: Իհարկե դա մի քիչ հասկանալի ա, որովհետև ի տարբերություն հայ ջահելների, առաջադեմ Եվրոպայի դպրոցներում դավադիտ են արել դասականներով, բայց դե ամեն դեպքում հետաքրքիր ա էս թեման քննարկելը:

Ի՞նչ կարծիք ունեք դասական գրողների մասին: Արդյոք գերագնահատվա՞ծ են, թերագնահատվա՞ծ են, կախված գրողի՞ց:

Էս թեման հատկապես ուզեցի բացել նրա համար, որ քանի ավելի առաջ եմ գնում «Պատերազմ և խաղաղությունով», էնքան ավելի եմ համոզվում, որ Տոլստոյը հանճարեղ գրող է: Բայց մի անգամ չէ, որ քֆուր-քյաֆար եմ լսել նրա հասցեին: Բայց դե թեման Տոլստոյի մասին չէ, այլ ընդհանրապես դասականների:

Շինարար
16.02.2016, 02:41
Նայած դասական, էն դասականները որոնք դուրըս գալիս են, լավ կարծիքի եմ, կան որ էսպես ոչ լավ ոչ վատ եմ հետները, էն որոնք դուրըս չեն գալիս, տենց էլ դուրըս չեն գալիս:

Sambitbaba
16.02.2016, 06:31
Տոլստոյի տասներկուհատորյակն եմ կարդացել ու չեմ սիրում իրեն: Սպանես, "Հացավան" ու "Поднятая целина" չեմ կարդա գոնե անունների պատճառով արդեն, ու թող հազար անգամ դասական լինեն: Եվ սակայն կան շատ ավելի մեծ քանակությամբ դասականներ, ում շատ սիրում ու հարգում եմ մինչև օրս: Դոստոեվսկին համար առաջին է եղել ինձ համար շատ երկար տարիներ:
Հետո, դու ռու՞ս դասականներին նկատի ունես, թե ընդհանրապես: Ինչ-որ չեմ հիշում, որ ընդունված լինի "դասական գրող" արտահայտությունն ամբողջ աշխարհում: Հին Հունաստանը չհաշված, դա նրանց հորինած խաղն է: Կարծեմ, ավելլի ընդունված է "դասական գիրք" ասել...

Բայց դա էլ կապ չունի: Երբեք չեմ կարդացել մի բան` ուսումնական պարտադիրը չհաշված, - դրդված այն բանից, դասական է թե դասական չէ հեղինակը: Գրքով հետաքրքրվելու բազմաթիվ այլ մոտիվներ էլ կան: Ընդ որում, նույն մոտիվը կարող է քեզ ձգել դեպի գիրքը, իսկ ինձ` վանել: Եվ հակառակը: :8

StrangeLittleGirl
16.02.2016, 11:43

Չէ, ընդհանրապես դասականներին նկատի ունեմ: Ամբողջ աշխարհում էլ կա գրողների մի ցանկ, որ դասական են համարվում: Ու անգամ Մարկեսի կամ Հեմինգուեյի անուն տալիս էլի էդ դեմքի արտահայտությունն են ընդունում: Հակառակը, Հայաստանում էդ առումով ավելի շատ են դասականներին կարդում, քան արևմուտքում: Արևմուտքում էդ տարվա մեջ հրատարակված գրքեր են կարդում հիմնականում:

Chuk
16.02.2016, 12:17
Կարծում եմ զուտ ժամանակային ու տարածական ֆակտորները շատ հաճախ դասականներից շատերին դարձնելու են ձանձրալի տվյալ ժամանակի, տեմպի, տենդեցների կրողի մոտ, ու էդ նորմալ ա: Նորմալ ա, որ շատերը ավելի համակրելու են ժամանակակից գրողներին, որոնք իրենց տվյալ պահի պահանջարկն են բավարարելու: Բայց դե անցնելու ա ասենք մի 50 տարի, ու էդ ժամանակակիցներից շատ քչերն են հիշվելու, շատ քչերն են դառնալու դասական: Իսկ դասականները էդ ժամանակ էլ, թեկուզ որոշ դեպքերում ձանձրացնելով կամ անհասկանալի մնալով, մեկ է պահանջարկ են վայելելու, կարդացվելու են, շարունակելու են ապրել:

Այբ
16.02.2016, 14:29
Ինչքան հնարավոր է, փորձում եմ հետևել ժամանակակից գրականությանը, ու ինձ համար բացահայտել եմ նոր ու լավ հեղինակների: Բայց երբ <<հարկ է լինում>> կազմել իմ սիրած գրողների ու գրքերի ցուցակը, <<իմ ցուցակը>> հիմնականում բաղկացած է դասական գրողներով (Դոստոևսկի, Տոլստոյ...):

Ուլուանա
17.02.2016, 03:41
Վերջերս նկատել եմ, որ սենց վերաբերմունք կա, հատկապես արևմուտքում, որ հենց դասականի անուն են լսում, միանգամից «ֆի՜» ռեակցիա են տալիս: Մթոմ ինչ ա էդ դասական գրականությունը: Իհարկե դա մի քիչ հասկանալի ա, որովհետև ի տարբերություն հայ ջահելների, առաջադեմ Եվրոպայի դպրոցներում դավադիտ են արել դասականներով...
Բյուր, չգիտեմ՝ արևմուտքի դպրոցներում ինչքանով են «դավադիտ» անում դասականով, բայց մի՞թե Հայաստանի դպրոցներում քիչ են անում։ Ես չեմ պատկերացնում, որ ավելի շատ հնարավոր ա։ Ավելի ճիշտ՝ հիմա չգիտեմ՝ ոնց ա, բայց կոնկրետ իմ ժամանակ հենց մենակ դասականների էլ անցնում էինք, ժամանակակից ոչ մի գրողի չեմ հիշում, որ անցած լինենք։ Էլ չեմ ասում, որ որոշ հեղինակներով ուղղակի բռնաբարում–թողնում էին՝ ամեն տարի դեմ տալով։ Ու եթե, ինչպես ինքդ նկատեցիր, Հայաստանում լավ էլ կարդում են դասականներին, ուրեմն երևի խնդիրը դպրոցում դրանցով շատ զզվացրած լինել–չլինելը չի էս դեպքում, թեև, իհարկե, դա շատ տրամաբանական բացատրություն կլիներ։

Իսկ ընդհանրապես համաձայն եմ Չուկի հետ։ Ու ըստ այդմ՝ որոշ գրողներ գերագնահատված են, որոշ գրողներ՝ թերագնահատված, կախված ա կոնկրետ գրողից։ Ամեն դեպքում ժամանակի ընթացքում գեր–ն էլ, թեր–ն էլ իրենց ճիշտ տեղն են ընկնում։

Down to Earth
31.03.2016, 00:41
Օրինակ ես շատ ուրախ կլինեի, որ դպրոցում արևմտահայ գրականությանն էլ տեղ տային, թե չէ Մեծարենցից ու Դուրյանից բացի ուրիշ ոչ մի արևմտահայ հետո նաև սփյուռքահայ գրողի չգիտեինք

StrangeLittleGirl
31.03.2016, 00:47
Օրինակ ես շատ ուրախ կլինեի, որ դպրոցում արևմտահայ գրականությանն էլ տեղ տային, թե չէ Մեծարենցից ու Դուրյանից բացի ուրիշ ոչ մի արևմտահայ հետո նաև սփյուռքահայ գրողի չգիտեինք
Շահան Շահնուր, Պարոնյան, Զոհրապ չե՞ք անցնում:

Down to Earth
31.03.2016, 00:50
Շահան Շահնուր, Պարոնյան, Զոհրապ չե՞ք անցնում:

հիմա չգիտեմ ոնց մեր ժամանակ Շահնուր չկար, Պարոնյան շատ թռուցիկ, իսկ Զոհրապի նովելները կարդացել եմ զուտ իմ ընտրությամբ