PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրավիտացիոն ալիքներ

Շինարար
12.02.2016, 14:15
Հայալեզու ֆեյսբուքում էս գրավիտացոին ալիքների հայտնագործությամբ ցնծումը չեմ հասկանում: Էդ հայտնագործությունը որքանո՞վ ա առնչվում մեր կենսական, առօրեական հարցերի հետ, թե՞ յանի ով դուք հասարակ մահկանացուներ, իսկ մենք վեհով եմ հետաքրքրվում: Մի խոսքով, ժող, ով որ հասկանում ա, թե ինչն ինչոց ա, կարո՞ղ եք հանգամանալից բացատրել: Խնդրում եմ գրառումս այլ բաժին չտեղափոխել, թե չէ մեր մոդերները խասյաթ ունեն՝ ինչ-որ թեմայում քոմենթ ես թողնում հենց էդ թեմայի շրջանակում, բռնում, տանում են խոսքի զանազան լեզվական հարցեր ու սկսում հետդ լեզվաբանական լուրջ բանավեճ, էս ի միջի այլոց:

Ներսես_AM
12.02.2016, 16:07

Շին, ֆեյսբուք չունեմ, չգիտեմ ինչ ցնծություն ա տիրում։ Բայց դե մի բանով էլ թող ուրախանան էլի հիմա մարդիկ։ Հիմա որ կենսական, առօրեական լիքը հարցեր կան, սաղ օրը «դուդուկ» դեմքով մա՞ն գան։ Ասենք հա էդ ցնծացողների մեծ մասը երևի շատ չի էլ ջոկում էդ ընհանրապես ինչի մասին ա, ուղղակի մասսային են հետևում։ Բայց ախպեր էս մեր ժամանակների գիտության մեծագույն նվաճումներից ա։ 100 տարի առաջ Այնշտայնը տեսականորեն ստացել ա, որ տենց ալիքներ պիտի գոյություն ունենան։ ՈՒ 100 տարի հազարավոր գիտնականներ փորձել են փորձնականորեն հաստատեն դա։ 100 տարի ջոկում ես չէ ինչ ահռելի թիվ ա գիտության համար։ Եթե հաշվարկես նաև որ ամեն 5(կամ միգուցե 10 տարին մեկ, հիմա լավ չեմ հիշում) մարդկության գիտելիքը կրկնապատկվում ա։

StrangeLittleGirl
12.02.2016, 16:23
Բայց ես էլ չեմ տեսել ինչ ցնծություն ա

Արէա
12.02.2016, 16:24
Տիեզերքի կառուցվածքի ու ֆունկցիոնալության ևս մեկ սկզբունք են հայտնագործել։ Առօրեական խնդիրների հետ կապ չունի։
Ասենք, ոնց որ մրջյունները ռադիոալիքների գոյությունը հայտնագործեն։

Շինարար
12.02.2016, 17:12
Շին, ֆեյսբուք չունեմ, չգիտեմ ինչ ցնծություն ա տիրում։ Բայց դե մի բանով էլ թող ուրախանան էլի հիմա մարդիկ։ Հիմա որ կենսական, առօրեական լիքը հարցեր կան, սաղ օրը «դուդուկ» դեմքով մա՞ն գան։

Չէ, ո՞վ տենց բան ասավ: Նախ հետաքրքիր ա, թե ինչ ա դա, ինքչանով ա անդրադառնալու էդ հայտնագործությունը մեզ վրա, ու նաև էդ երևույթն ա հետաքրքիր, որ մարդիկ կարան տենց ոգևորվեն գիտության էնպիսի հայտնագործություններով, որոնց ազդեցությունն իրանց վրա անմիջականորեն չի անդրադառնում: Լավ բան ա, եթե մարդը ուրախանում ա: Ինչքան ուրախանալու շատ առիթ, էնքան լավ: Բայց մի տեսակ իմ հավատս չի գալիս, որ դրանով կարալի ա տենց ուրախանալի անմիջականորեն չառնչվելով երևույթի հետ: Դրա համար էլ թեման բացի: Կռվենք էլի մի քիչ:

Տրիբուն
12.02.2016, 17:19
... Նախ հետաքրքիր ա, թե ինչ ա դա, ինքչանով ա անդրադառնալու էդ հայտնագործությունը մեզ վրա....

Անգրագետ ․․․ մինչև երեկ գրավիտացիոն հաստատունը G = 6,67384(80)·10−11 էր։ Էսօր արդեն G = 6,67385(80)·10−11ա։ Չես զգու՞մ տարբերությունը։

Հայկօ
12.02.2016, 21:43
Նախ հետաքրքիր ա, թե ինչ ա դա, ինքչանով ա անդրադառնալու էդ հայտնագործությունը մեզ վրա

Երկուսուկես տարուց.

https://www.youtube.com/watch?v=TkyLnWm1iCs

Շինարար
12.02.2016, 23:15
Օքեյ, տեսնենք

StrangeLittleGirl
13.02.2016, 01:17
Ըհը, վերջապես մի հոգու տեսա ֆեյսբուքի ընկերներիցս, որ պոստել ա էս թեմայով, էն էլ ֆիզիկոս մարդ ա, ֆիզիկայի բնագավառի լուրջ հայտնագործության մասին լուրը պոստել ա: Չեմ հասկանում՝ Շինը ինչից ա նեղվել:

Շինարար
13.02.2016, 01:26
Ըհը, վերջապես մի հոգու տեսա ֆեյսբուքի ընկերներիցս, որ պոստել ա էս թեմայով, էն էլ ֆիզիկոս մարդ ա, ֆիզիկայի բնագավառի լուրջ հայտնագործության մասին լուրը պոստել ա: Չեմ հասկանում՝ Շինը ինչից ա նեղվել:

Բյուր, Շինի նեղվելուն անդրադառնալուց բացի թեման քննարկեք, եթե հետաքրքիր ա: Եթե չէ, չէ: Թեմա ա գտել եմ, ինչ-որ ձևով բացել եմ, իմ նեղվելս չի կարևոր էստեղ, այլ էս գրավիտացիոն ալիքների խերը որն ա՝ հանրամատչելի կերպով:

boooooooom
13.02.2016, 09:51
Բյուր, Շինի նեղվելուն անդրադառնալուց բացի թեման քննարկեք, եթե հետաքրքիր ա: Եթե չէ, չէ: Թեմա ա գտել եմ, ինչ-որ ձևով բացել եմ, իմ նեղվելս չի կարևոր էստեղ, այլ էս գրավիտացիոն ալիքների խերը որն ա՝ հանրամատչելի կերպով:

Ես, որպես չգիտնական, նենց եմ հասկացել, որ դեռ իրանք էլ չգիտեն, թե ինչով են սրանք կարևոր, բայց հաստատվել ա, որ կան: Էնշտեյնն էլ , կամ Այնշտեյնն էլ, կամ Այնշտայնն էլ 100 տարի առաջ ա դրանց մասին ասել...
Ենթադրում եմ, որ առաջիկայում դրա վրա հիմնված նոր հայտնագործություններ կլինեն :think

Աթեիստ
13.02.2016, 11:24
3 տարվա վիդեո, որտեղ շատ բան բացատրվում ու կանխագուշակվում ա։

https://www.youtube.com/watch?v=YHpN9jgHpLk

Տրիբուն
13.02.2016, 13:31
Էս էլ ա լավ հոդված գրավիտացիոն ալիքների մասին։ (http://http://www.a1plus.am/1434918.html)

Լիքը բան ա գրած, բայց որ կարդում ես ու ուզում ես, Շինի ուզածի պես, իրականության հետ կապես, մանթո ես ընգնում։

StrangeLittleGirl
13.02.2016, 13:47
Էս թեմայով կամ սրա հետ չկապված իմ ֆիզիկոս ընկերներից մեկն էրեկ մի լավ ստատուս էր գրել: Ասում ա՝ ֆիզիկան սեքսի նման ա, ունի պրակտիկ հետևանքներ, բայց դրա համար չի, որ անում ենք:

Աթեիստ
13.02.2016, 17:28
Кто не понял, тот поймет
http://lenta.ru/articles/2016/02/13/ligo/

Տրիբուն
14.02.2016, 16:30
Ես, որպես չգիտնական, նենց եմ հասկացել, որ դեռ իրանք էլ չգիտեն, թե ինչով են սրանք կարևոր, բայց հաստատվել ա, որ կան: Էնշտեյնն էլ , կամ Այնշտեյնն էլ, կամ Այնշտայնն էլ 100 տարի առաջ ա դրանց մասին ասել...
Ենթադրում եմ, որ առաջիկայում դրա վրա հիմնված նոր հայտնագործություններ կլինեն :think

Ասում եմ, որ ասենք 16-րդ դարի մարդուն ասեին, որ ռադիոալիիքներ կամ էլէկտրոմագնիսկան ալիքներ են հայտնագործել, կասեր, արա, սրանք վատ են։ Յանի ու՞մ բողկին ա դա։ Իսկ հիմա մենք ռադիոալիքի գոյությունը ընդունում ենք նենց, ոնց որ հենց տենց էլ պիտի լիներ էլի։ Ոչ մեկը չի կարա տեսնի, շոշափի, առավել ևս համտես անի ռադիոալիքը, բայց ինքը մեր համար լրիվ նորմալ երևույթ ա։ Տենց էլ երևի մի 100-200 տարի հետո գրավիտացիոն ալիքը կլինի։ Ինչ-որ խելոքներ ասում են, որ սրա կիրառումը ապագայում լինելու ա էն, որ մարդիկ փիս արագ տեղաշարժվելու են, էներգիայի նոր աղբյուր, ժամանակի մեջ կայֆեր, և այլն ․․․ ու ո՞վ գիգի, կարողա մի 300 տաի հետո, գրավիտացիոն ալիքը նույնքան սովորական հասկացություն լինի, ոնց որ բջջային հեռախոսը, որը նույնիսկ իմ սերունդի համար, 80-ականների վերջերին, դեռ հեռավոր գիտական ֆանտաստիկա էր։

Շինարար
16.02.2016, 18:40
Այս սրա նշանակությունը իհարկե հասկանում եմ (https://www.theguardian.com/science/2016/feb/15/bioprinter-creates-bespoke-lab-grown-body-parts-for-transplant?CMP=fb_a-science_b-gdnscience)