PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՅԴ-ՀՀԿ նոր կոալիցիա

Chuk
10.02.2016, 16:52
Էսօր (առավելագույնը՝ վաղը) պաշտոնապես կհայտարարվի նոր կոալիցիայի մասին: Դաշնակցությունը կստանա 3 նախարարական պորտֆել, հավանաբար որոշ մարզերում՝ մարզպետներ: Անցուդարձի մեջ ամենաշատը քննարկվում է ՀՀԿ առանցքային դեմքերից Աշոտյանի հարցը: Չար լեզուները շշնջում են, որ վերջինիս պատրաստելու են հաջորդ ԱԺ նախագահ լինելուն: Կարծիքներ, մեկնաբանություններ:

StrangeLittleGirl
10.02.2016, 17:12

Իսկ ո՞վ ա հիմա ԱԺ նախագահը :oy

Chuk
10.02.2016, 17:16
Իսկ ո՞վ ա հիմա ԱԺ նախագահը :oy

Մեծ իմաստունը՝

https://i.ytimg.com/vi/Z0f-KmwTiUw/maxresdefault.jpg

Ուղղակի հաշվի առ, որ հաջորդ ԱԺ-ի օրոք մենք թևափոխում ենք դեպք պառլամենտական հանրապետություն:

Տրիբուն
10.02.2016, 17:16
Իսկ ո՞վ ա հիմա ԱԺ նախագահը :oy

Սաշիկը ․․․․

Chuk
10.02.2016, 17:17
Սաշիկը ․․․․

Ասում են Գալուստը երազում Սաշիկին ա տեսնում, երազը կիսատ ա մնում :))

StrangeLittleGirl
10.02.2016, 17:18
Մեծ իմաստունը՝

https://i.ytimg.com/vi/Z0f-KmwTiUw/maxresdefault.jpg

Ուղղակի հաշվի առ, որ հաջորդ ԱԺ-ի օրոք մենք թևափոխում ենք դեպք պառլամենտական հանրապետություն:

Լու՞րջ :D ինձ էլ թվում էր էդ սաղ ուղղակի բոցեր էին:
Եթե հաջորդ ԱԺ նախագահը պառլամենտական Հայաստանի ԱԺ նախագահն ա լինելու, ապա չեմ կարծում, թե Աշոտյանի պես մանր ձկանը կթողնեն տենց պաշտոնի նստի:

Chuk
10.02.2016, 17:19
Լու՞րջ :D ինձ էլ թվում էր էդ սաղ ուղղակի բոցեր էին:
Եթե հաջորդ ԱԺ նախագահը պառլամենտական Հայաստանի ԱԺ նախագահն ա լինելու, ապա չեմ կարծում, թե Աշոտյանի պես մանր ձկանը կթողնեն տենց պաշտոնի նստի:

Աշոտյանը մանր ձուկ չի ու չի եղել, ինքը սերժիկի խիստ հավատարիմներից ա: Իսկ էնպես, անկախ դե յուրե արտոնություններից, պետք ա ԱԺ նախագահը լինի նենց մարդ, ով հավատարիմ կծառայի վարչապետ Սարգսյանին:

StrangeLittleGirl
10.02.2016, 17:20
Աշոտյանը մանր ձուկ չի ու չի եղել, ինքը սերժիկի խիստ հավատարիմներից ա: Իսկ էնպես, անկախ դե յուրե արտոնություններից, պետք ա ԱԺ նախագահը լինի նենց մարդ, ով հավատարիմ կծառայի վարչապետ Սարգսյանին:

Հավատարիմ մանր ձուկ ա:

Chuk
10.02.2016, 17:21
Հավատարիմ մանր ձուկ ա:

Օքեյ, թող մանր լինի: Բայց սցենարն ամենայն հավանականությամբ էդպիսին ա :)

Տրիբուն
10.02.2016, 17:30
Հավատարիմ մանր ձուկ ա:

Քյաչալ ձուկ ․․․

Տրիբուն
10.02.2016, 18:12
Էսօր (առավելագույնը՝ վաղը) պաշտոնապես կհայտարարվի նոր կոալիցիայի մասին: Դաշնակցությունը կստանա 3 նախարարական պորտֆել, հավանաբար որոշ մարզերում՝ մարզպետներ: Անցուդարձի մեջ ամենաշատը քննարկվում է ՀՀԿ առանցքային դեմքերից Աշոտյանի հարցը: Չար լեզուները շշնջում են, որ վերջինիս պատրաստելու են հաջորդ ԱԺ նախագահ լինելուն: Կարծիքներ, մեկնաբանություններ:

Չուկ, մի նախանձի։ Շատ նորմալ կոալիցիայա լինելու։ Գաղափարախոսությամբ, ինտելեկտով ու նպատակներով գրեթե նույնը, ինչ կլիներ ասենք եթե ԲՀԿ-ՀԱԿ կոալիցիա լիներ։ Իսկ թե էս ֆոնի վրա ինչ կլինի որոշ ՀՀԿ-ական շոպլիկների հետ, ի դեմս Աշոտյանի, ոչ մի նշանակություն չունի։

Ասածս ինչ ա, հավայի բաներից պատմություն մի սարքի ու վայելի Սաշիկին։

John
10.02.2016, 20:22
Հավատարիմ մանր ձուկ ա:

Քյաչալ ձուկ ․․․

http://www.7or.am/images/204/32323/888888888888888/111111111111111111111/12642843_10153939744799284_8246399343053387072_n.jpg

Chuk
10.02.2016, 21:29
Տրիբուն ձյա, վերջին հաշվով իհարկե տարբերություն չկա, թե թիմի մեջ սերժիկն ինչ վերաբաշխումներ ա անում, բայց էդ ամեն ինչի դիտարկումները նեկը ինձ հետաքրքիր են։ Օրինակ հեռաքրքիր են պատճառները, որ մկանը մանրից ֆուկ են անում։

Տրիբուն
11.02.2016, 00:32

Ի՞նչ կա հետաքրքիր, ապեր ․․․․ Քո համար մեկ չի՞, թե Սաշիկի մոտ ով ա վարչապետ աշխատում։

Ռուֆուս
11.02.2016, 00:40
Թող Գալուստը մնար էլի, իր բոցերը լավն էին: Աշոտյանի վրով հումորների Գալուստին չեն հասնի:

Տրիբուն
19.02.2016, 14:51
«ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կլինի երկարատև» (http://www.a1plus.am/1436071.html)

Աչքիս գալող մի քանի տարում Հայաստանից մենակ Կենտրոն համայնքն ա մնալու ․․․․․

Chuk
25.02.2016, 00:40
Ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության համաձայնագիրը (տեքստ) (http://www.tert.am/am/news/2016/02/24/coalition/1942652)

Ինչպես նաև.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների՝ պաշտոնից ազատման և նշանակման մասին։

Ինչպես հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Արմեն Երիցյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:

Ի լրումն՝ Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Ճշմարիտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը։

Արմեն Աշոտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը։

Ներսես_AM
25.02.2016, 14:12
https://pbs.twimg.com/media/CcCq_QgUMAAIlVq.jpg:large

Chuk
26.02.2016, 14:40
Անցուդարձի մեջ ամենաշատը քննարկվում է ՀՀԿ առանցքային դեմքերից Աշոտյանի հարցը: Չար լեզուները շշնջում են, որ վերջինիս պատրաստելու են հաջորդ ԱԺ նախագահ լինելուն:

Սրա առաջին հիմնավորումն էն էր, որ հուշագիրը ստորագրելը վստահվեց հատկապես իրեն, երկրորդն էլ՝ սա.

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք ունի կատարելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունում:

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Արդեն իսկ եղել են հայտարարություններ, որ պարոնԱշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսակցությունում լուրջ ու պատասխանատու աշխատանք ունի անելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե Արմեն Աշոտյանն ի՞նչ պաշտոն է ստանալու կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողնելուց հետո:

Հարցին՝ ի՞նչ պաշտոն է ստանալու էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, Նաղդալյանը նշեց, որ այդ հարցին կուսակցության ԳՄ նիստում անդրադարձ չի եղել: «Ես կարծում եմ, որ պարոն Ճշմարիտյանը մեկն է այն մարդկանցից, ով բավականին լուրջ մասնագիտական ներուժ ունի: Այնպես որ, ես վստահ եմ, որ նրա ներուժն անպայման օգտագործվելու է մեր պետության մեջ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը

Աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/837392/

Տրիբուն
26.02.2016, 17:46
Սրա առաջին հիմնավորումն էն էր, որ հուշագիրը ստորագրելը վստահվեց հատկապես իրեն, երկրորդն էլ՝ սա.

Աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/837392/

Չուկ, նեղվե՞լ ես, որ նախարարիդ փոխել են։

Chuk
26.02.2016, 17:55
Չուկ, նեղվե՞լ ես, որ նախարարիդ փոխել են։

Նեղվել եմ, որ «նախարարս» երկրի առաջին կամ երկրորդ դեմք ա դառնալու: