Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Օնլայն գնումներ․ Հարմար, հաճելի, շահավետ․․․



yeggarik
07.02.2016, 18:46
Բարև բոլորին։ Ես արդեն բավական ժամանակ է ինչ օգտվում եմ գնումների առցանց տարբերակից և այսօր որոշեցի ստեղծել այս թեման սկսնակներին օգնելու և առևսըրի այս տեսակը Հայաստանում էլ ավելի զարգացնելու համար։ Ընթացքում պարբերաբար կլինեն նոր գրառումեր այս թեմայի շուրջ, բացի այդ պատրաստ եմ պատասխանել գիտելիքներիս սահմաններում ձեզ հուզող բոլոր հարցերին։ ;)

yeggarik
07.02.2016, 19:35
Առաջին գրառմանս մեջ կտամ ընդհանուր տեղեկություններ այս թեմայի վերաբերյալ։
Նախ թվարկեմ այն ամենը, ինչ հարկավոր է օնլայն գնումների համար։ Հարկավոր է ունենալ․
>Համակարգիչ կամ սմարտֆոն
>Ինտերնետ հասանելիություն
>Միջազգային վճարային քարտ (առավել հարմար տարբերակներն են Visa կամ MasterCard քարտերը)
>Անգլերեն լեզվի մինիմալ իմացություն և/կամ Google Translate օգտվելու գիտելիքներ
>Եվ ամենակարևորը՝ անհրաժեշտ գումար :)

Առավել հաճախ գնումներ իրականացնում են Ebay.com կամ Aliexpress.com կայքերից։ Ես անձամբ հիմնականում գնում եմ Aliexpress.com֊ից։ այստեղ կարող եք գտնել շատ էժան ապրանքներ Չինաստանից։ Ապրանքների մի մասը որակյալ են, մյուսները անորակ։ Այստեղ էլ պետք է գալիս անգլերենի գիտելիքները, ապրանքի նկարագրությունը ճիշտ հասկանալու և անհրաժեշտության դեպքում վաճառողի հետ բանակցություններ վարելու համար։ Վաճառողի հետ կարող եք խոսել հիմնականում անգլերեն լեզվով։
Համակարգչով գնումներ կատարելու համար հարկավոր է պարզապես այցելել համապատասխան կայքերը, իսկ սմատֆոնների համար կարող եք բեռնել համապատասխան ծրագրերը AppStore/PlayMarket-ից, որոնք շատ հարմար են գնումների համար։ Ebay.com֊ից գնումներ կատարելու համար հարկավոր է նաև գրանցվել paypal.com կայքում և կցել ձեր վճարային քարտը PayPal հաշվին։ Այստեղ նույպես չեն խանգարի անգլերենի գիտելիքները, քանի որ կայքը բացառապես անգլերեն է։ Լեզվի վերաբերյալ նշեմ նաև, որ վերջերս հայտնվել է Aliexpress.com֊ի ռուսալեզու տարբերակը, սակայն այստեղ համարյա ամեն ինչ թարգմանվում է ավտոմատ կերպով Google Translate֊ի օգնությամբ, և բավական անհասկանալի է։ Եվ իհարկե վաճառողների հետ շփումը կրկին անգլերեն է։

Շարունակելի․․․

P.S. Հարցերի դեպքում անպայման գրեք, կփորձեմ պատասխանել

yeggarik
08.02.2016, 23:01
Առցանց Գնումների Թոփ 8 Առավելություն

1) Հարմարություն. Գնումներ կատարելու այս մեթոդի հարմարավետությունը ինձ ամենաշատն է դուր գալիս: Էլ որտե՞ղ կարող ես կեսգիշերին գնում կատարել: Այստեղ կարիք չկա հերթ կանգնելու կամ գործակատարին սպասելու` խորհուրդ հարցնելու նպատակով: Դու կարող ես րոպեների ընթացքում գնում կատարել, նույնիսկ եթե զբաղված ես` խնայելով ժամանակդ և խուսափելով ամբոխից: Առցանց խանութները մեզ հնարավորություն են ընձեռում “չաղտոտող” գնումներ կատարել շուրջօրյա (24 x 7): Սա լավագույն վայրն է տեղեկատվական ապրանքատեսակներ, օրինակ` էլ. գրքեր գնելու: Վճարումը կատարելուց անմիջապես հետո կարող ես բեռնել ցանկալի տեղեկատվությունը: Առցանց գնվող, բեռնելու հնարավորությամբ ապրանքն ընդհանրապես վերացնում է նյութականի կարիքը:

2) Առավել Մատչելի Գին. Հաջորդ հրապուրիչ կարևորագույն գործոնն առցանց խանութների կողմից առաջարկվող մատչելիությունն ու էժան գներն են, քանի որ ապրանքատեսակը քեզ է ուղարկվում անմիջապես արտադրողից առանց միջնորդների ներգրավվածության: Բազմաթիվ առցանց խանութներ առաջարկում են զեղչի քարտեր կամ կտրոններ: Բացի այդ, տեղական գրասենյակ ունենալու պարագայում, Առցանց Խանութից միայն պահանջվում է գանձել վաճառքի հարկ, նույնիսկ եթե մենք գնում ենք մեր ապրանքատեսակներն ամբողջ աշխարհով:

3) Բազմազանություն. Ապրանքատեսակների ընտրանին ապշեցուցիչ է: Դուք կարող եք նույն վայրում տեսնել տարբեր վաճառողների կողմից ներկայացվող որոշ բրենդեր և ապրանքատեսակներ: Վերջին միջազգային ուղղություններին կարող եք ծանոթանալ առանց օդային փոխադրման վրա գումար ծախսելու: Առցանց կարող եք գնում կատարել երկրի կամ նույնիսկ աշխարհի տարբեր վայրերում առանց աշխարհագրական տարածքի սահմանափակման: Այս խանութներն առաջարկում են գույների և չափսերի առավել լայն ընտրություն, քան տեղական խանութները: Բացի այդ, այնքան է պատահում, երբ գումար եք ծախսում հասնելու տեղական որևէ խանութ և հայտնաբերում, որ ձեր ցանկացած ապրանքատեսակն արդեն սպառվել է: Որոշ առցանց խանութներ պատվերներն ընդունում են առանց պահեստի առկայության և առաքում կատարում ըստ պատվերների: Այս պարագայում նաև հնարավորություն ունեք մեկ այլ առցանց խանութից օգտվելու, որտեղ ապրանքատեսակն առկա է:

հաճելի նվերներ
4) Նվերներ. Առցանց Գնումները հնարավորություն են տալիս հեշտությամբ նվերներ ուղարկել բարեկամներին և ընկերներին անկախ նրանց գտնվելու վայրից: Այժմ, հեռավորությունը պատճառաբություն չի համարվում Ծննդյան, Հարսանյաց տարեդարձի, Ամուսնության, Վալենտինի Օրվա, Մայրության Օրվա կապակցությամբ նվեր չուղարկելու համար:

5) Ծախսատարություն. Բազմաթիվ դեպքերում, երբ գնում ենք գնումների, մենք պահանջվածից ավելի գումար ենք ծախսում օրինակ սննդի, տեղաշարժվելու, իմպուլսիվ գնումների վրա և այլն:

6) Գների Համեմատություն. Առցանց խանութները ապրանքատեսակների և գների համեմատություն և ուսումնասիրություն են կատարում: Դրանք նաև տալիս են տեղեկատվություն և կարծիքներ կիսելու հնարավորություն այլ փորձառու գնորդների հետ:

7) Ամբոխ. Բազմաթիվ մարդիկ, ինձ նման, գերադասում են խուսափել ամբոխից` գնումներ կատարելիս: Հատկապես Տոնական Օրերին այն կարող է գլխացավի պատճառ դառնալ: Մարդկանց խիտ ամբոխը մեզ հաճախ ստիպում է շտապել գնումներ կատարելիս, ինչը նյարդային իրավիճակ է ստեղծում և հաճախ ոչ ճիշտ գնման պատճառ հանդիսանում: Նաև դժվարանում է մեքենաների կայանման հարցը:

8) Իմպուլսիվ Գնումներ. Շատ անգամ մենք իմպուլսիվ կերպով, շահավետ առաջարկները տեսնելով, գնում ենք այդ պահին ոչ անհրաժեշտ ապրանքատեսակներ: Երբեմն նույնիսկ ապրանքն ընտրում ենք միայն այն պատճառով, որ մեր ցանկացածը տվյալ խանութում առկա չէ:

Սկզբնաղբյուր՝ http://beautycod.blogspot.am