PDA

Դիտել ողջ տարբերակը : Դանիացի աղջիկը / The Danish Girl



insider
31.01.2016, 01:40
http://savepic.net/7615153.jpg

Ռեժիսոր՝ Թոմ Խուպեր
Տարեթիվը՝ 2015
Երկիրը՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա, Դանիա, Գերմանիա
Ժանրը՝ դրամա, կենսագրական
Դերերում՝ Էդդի Ռեդմեյն, Ալիսիյա Վիկանդեր
IMDB ռեյտինգը՝ 6.8

Դեպքերը տեղի են ունենում 1920-ականներին՝ Կոպեհանգենում։ Նկարիչների ընտանիք։ Կենսագրական ֆիլմ է, չնայած չեմ խորացել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում։ Սյուժեն չեմ պատմի, ում կհետաքրքրի թող նայի։ Էս վերջերս նման թեմաներով ֆիլմերը ակտուալ են դարձել։ Համարյա բոլոր հարգի կինոփառատոններում ԼԳԲՏ թեմայով գոնե մի ֆիլմ հաստատ լինում է։

Չեմ ասի թե ֆիլմը շատ տպավորեց, բայց միչև վերջ էլ էկրանի մոտ պահեց՝ նայեցի։ Ալիսիայի դերասանական խաղը տպավորիչ էր ավելին քան գլխավոր հերոսինը։ Չնայած նման կերպար մարմնավորելը մի գուցե ավելի բարդ էր։ Երկուսն էլ հավակնում են օսկարի։

Մի խոսքով, թե նայել եք կիսվեք՝ թե սյուժեի, թե դերասանական խաղի, թե այլնի ․․․
Էս էլ թրեյլերը (https://www.youtube.com/watch?v=d88APYIGkjk)

մարիօ
31.01.2016, 12:46
Ես նայել եմ, համարյա նոր էր դուրս եկել, որ նայեցի ու հիշում եմ` ահագին տպավորված էի։ Չգիտեմ ավելի շատ էս թեմայի շուրջ իմ լավ նախատրամադրվածության արդյունքն էր, թե իրոք շատ լավն էր, բայց տպավորված էի, ոնց որ լացել եմ նույնիսկ։ Էս տարվա Օսկարին էլ մի քանի անվանակարգում կա նոմինացված․ որ նոր նայել էի, մտածում էի մենք մերոնցով նայելու ենք, թաքուն մնա էս կինոն, ոչ մեկը չիմանա ու ահագին զարմացա, որ էսքան աղմուկ հանեց ու նոմինացվեց։
Ես էս ֆիլմից եմ ամենաշատը հասկացել, թե ոնց կարելի ա երկու դերասանով կինո նկարել․ ուրիշ ոչ մի դերասան ոնց որ պետք էլ չլինի, երկու հոգով նենց կինո են ստացել, ուրիշները մեծ աստղաբույլով նորմալ չեն էլ խաղում։ Էն կարգի եմ տպավորված Էդիի խաղից, որ կուզեի էս տարի էլ ինքը ստանար օսկարը, ոչ թե ԴիԿաբրիոն :D
Բայց թեման իրոք շատ ակտուալ ա ու շատ կուզեի, որ լիքը մարդ նայեր էս ֆիլմը։ Հա ու ցածր ռեյտինգին չնայել խնդրում եմ։ ;)

StrangeLittleGirl
31.01.2016, 19:37
Էրեկ կինոթատրոնում սրա թրեյլերը գնաց: Պետք ա նայել աչքիս

insider
29.02.2016, 21:37
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում օսկարը Ալիսիան ստացավ։

Ռուֆուս
29.02.2016, 21:48
Ամբողջ ֆիլմում ամենաշատը Ալիսիան դուրս եկավ։ Մնացածը նենց ոչինչ, մի եսիմ ինչ չէր։ Էդդին Հոքինգի դերում շատ ավելի լավն էր։

John
01.03.2016, 02:10
Ալիսիան իրոք :love էր․․․
The Man from U.N.C.L.E. ու Burnt ֆիլմերն էլ էի նայել իր մասնակցությամբ (չնայած երկրորդում էպիզոդիկ դեր ուներ), բայց չէր տպավորվել։