PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք գտնել Հայաստանից դուրս բնակվող ՏՏ ոլորտի մասնագետի



affectionate
26.01.2016, 20:45
Ակումբցիներ ջան, մի խնդանք ունեմ ծրագրավորողներին, հոդված եմ գրում միջազգային IWPR կայքի համար Հայաստանում ՏՏ ոլորտին առնչվող խնդիրների, հեռանկարների, ոլորտի բացերի մասին, և ցանկանում եմ անպայման մի ծրագրավորողի հետ զրուցել, ով աշխատանքային առաջարկով Հայաստանից դուրս է, եթե կան, կխնդրեի արձագանքել, կարող են գրել նաև Հայաստանում գտնվողները, նրանց էլ առանձին հարցեր ունեմ :)

mnowak
27.01.2016, 05:51
2002-2014 աշխատել եմ ՏՏ ոլորտում (wireless/WiFi engineer, cabling specialist, support specialist, sysadmin) ու չնայած նրան որ հիմա ՏՏ ոլորտը օգտագործում եմ կրթության ոլորտում աշխատելու համար եթե կարող եմ ինչ-որ հարցով օգմնեմ՝ խնդրեմ: Աշխատում եմ ՌԴ-ում հրավերով:

Արամ
29.01.2016, 13:01
և ցանկանում եմ անպայման մի ծրագրավորողի հետ զրուցե

2002-2014 աշխատել եմ ՏՏ ոլորտում (wireless/WiFi engineer, cabling specialist, support specialist, sysadmin) ու չնայած նրան որ հիմա ՏՏ ոլորտը օգտագործում եմ կրթության ոլորտում աշխատելու համար եթե կարող եմ ինչ-որ հարցով օգմնեմ՝ խնդրեմ: Աշխատում եմ ՌԴ-ում հրավերով:

Ձեր թվարկածները ի՞նչ կապ ունեն ծրագրավորման հետ։

Աթեիստ
29.01.2016, 13:21
Ձեր թվարկածները ի՞նչ կապ ունեն ծրագրավորման հետ։

Թեմայի վերնագրում գրած ա «ՏՏ ոլորտի մասնագետ»։

Արշակ
29.01.2016, 13:44
Աշխատում եմ Շվեդիայում արդեն 2 տարի, ավագ ինժեներ–ծրագրավորող 11 տարվա աշխատանքային փորձով։

affectionate
29.01.2016, 21:28
Ծրագրավորումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեջ ներառված չի? պարտադիր բառը երևի սխալ եմ կիրառել, ես ցանկանում եմ զրուցել մեկի հետ, ով ոչ թե ոլորտի խնդիրների մասին կխոսի այլ իր անձնական փորձի,Հայաստանում մասնագիտության հետ կապված դժվարությունների հետ