PDA

Դիտել ողջ տարբերակը : bzbza.com - առաջին ժամանցային ուղեցույցը Հայաստանում

ingoman
08.01.2016, 16:48
Կայքի գաղափարը բավական պարզ է: Յուրաքանչյուր ոք ցանկանում է հաճույքով և օգտակար անցկացնել իր ժամանակը, բայց ցավոք սրտի երբեմն բավական դժվար է լինում կատարել ընտրություն, անհրաժեշտ ինֆորմացիայի բացակայության պատճառով:

Մինչ այսօր Հայաստանում չկար միացյալ համակարգված ռեսուրս, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կկարողանար գտնել անհրաժեշտ ինֆորմացիան` գալիք իրադարձությունների, միջոցառումների, համերգների, հաստատությունների ու այն վայրերի մասին, որտեղ կկարողանար անցկացնել իր ժամանակը:

Կայքի նպատակն է համակարգել մի վայրում ամբողջ հասանելի ինֆորմացիան Հայաստանում ժամանցի բոլոր հնարավոր տարբերակների մասին:

Bzbza.com կայքում Դուք միշտ կարող եք գտնել այն, ինչ անհրաժեշտ է Ձեր ընտանիքի և ընկերներ հետ կատարյալ ժամանցի, կամ աշխարհիկ թոհ ու բոհից կտրվելու համար: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ` անհրաժեշտ ինֆորմացիայի որոնումը հեշտացնելու համար:

Կայքի յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի ինքնուրույն ավելացնել ինֆորմացիա այս, կամ այն հաստատության, կամ իրադարձության մասին:

Կարծիքների համակարգը հնարավորություն է ընձեռնում իմանալ այլ հաճախորդների կարծիքները, ինչպես նաև թողնել Ձեր կարծիքը այս, կամ այն հաստատության / իրադարձության մասին: Կարծիք ավելացնելու համար բավական է գրանցվել կայքում:

Կայքում նախաձեռնված է նաև ֆորում, որտեղ կայքի այցելուները կարող են շփվել ամենատարբեր թեմաների շուրջ, մասնակցել կայքում անցկացվող մրցույթներում, ակցիաներում և միջոցառումներում:

Կայքը բացում է բացառիկ հնարավորություններ Ձեր բիզնեսի առաջխաղացման և զարգացման համար լոկ այն պատճառով, որ կայքի յուրաքանչյուր այցոլու որոնում է հենց այն, ինչ Դուք առաջարկում եք:

Կայքի յուրաքանչյուր այցելու ցանկանում է գտնել հենց այն վայրերը, հաստատություններն ու միջոցառումները, որտեղ կկարողանա անցկացնել իր ժամանակը հաճույքով:

Այսօր Bzbza.com կայքը հանդիսանում է միակ միջնորդը Հայաստանում` բիզնեսի և պոտենցիալ հաճախորդների միջև:

https://www.youtube.com/watch?v=ZhhCeeABrDA

http://bzbza.com/

Sagittarius
08.01.2016, 17:13
կայքի 80 %-ը ռեստորան ա: Հաճույքով և օգտակար ժամանցը Հայաստանում մենակ ուտե՞լն ա:

ingoman
08.01.2016, 17:23
Ռեստորաններն այս պահին կազմում են կայքի ընդամենը 10%-ը:

Եթե ունեք ժամանցի առաջարկություններ կարող եք ինքնուրույն ավելացնել կայքում:

Աթեիստ
09.01.2016, 02:40
Ման եմ գալիս երեխաների հետ գնալու տեղ, բերում ա գինու փառատոն։
Աչքիս հեղինակները քյավառից են ։)

Շատ անհարմար դիզայն ու CMS ա ընտրված նման կայքի համար:
Yevista-ն նույն բանն ա անում շատ ավելի գեղեցիկ, հարմար ու վաղուց ։))

Հ.Գ.
Որ ինչ որ բան ներկայացնելուց սենց գրում են «միակ» ու «առաջին», էլ սկի չես ուզում մտնես, որտև նաղդ քցոցի ա։

Հ.Հ.Գ.
Նենց չի, որ ավելի անկապ անուն կայքի համար հնարավոր չէր ընտրել, հնարավոր էր։ Բայց «բզբզա՞» :D։

ingoman
09.01.2016, 03:18
Ման եմ գալիս երեխաների հետ գնալու տեղ, բերում ա գինու փառատոն։

Գինու փառատոնին երեխաները չեն կարող հաճելի ժամանակ անցկացնել առանց գինի խմելու?

Աչքիս հեղինակները քյավառից են ։)

Էդ որ աչքիդ? Քյավառցիների դեմ ինչ-որ բան ունես, թե մտածում ես քյավառցիները ինչ-որ բանով քեզանից պակաս են? Որ մի քիչ շատ լեզվիտ տաս էտ աչքտ կարողա երկար չտենա:

Շատ անհարմար դիզայն ու CMS ա ընտրված նման կայքի համար:

http://www.vavati.am/ նման դիզայնով կայքը փիար անողից ավելին չի էլ կարելի սպասել:

Ամեն մարդ չի որ դիզայնից հասկանումա, նենց որ կարելիա հասկանալ քո սուբյեկտիվ կարծիքը:

Yevista-ն բավականաչափ տարբերվում է Bzbza-ից: Ընդհանրություններ կան, բայց նույնը չեն:

Որ ինչ որ բան ներկայացնելուց սենց գրում են «միակ» ու «առաջին», էլ սկի չես ուզում մտնես, որտև նաղդ քցոցի ա։

Քո խնդիրնա:

Նենց չի, որ ավելի անկապ անուն կայքի համար հնարավոր չէր ընտրել, հնարավոր էր։ Բայց «բզբզա՞» ։

Դա արդեն քո տրամաբանությանը հասու չէ, առավել ևս քեզ բացատրելու որևէ պատճառ չկա:

Աթեիստ
09.01.2016, 03:44
Գինու փառատոնին երեխաները չեն կարող հաճելի ժամանակ անցկացնել առանց գինի խմելու?

Էդ որ աչքիդ? Քյավառցիների դեմ ինչ-որ բան ունես, թե մտածում ես քյավառցիները ինչ-որ բանով քեզանից պակաս են? Որ մի քիչ շատ լեզվիտ տաս էտ աչքտ կարողա երկար չտենա:

http://www.vavati.am/ նման դիզայնով կայքը փիար անողից ավելին չի էլ կարելի սպասել:

Ամեն մարդ չի որ դիզայնից հասկանումա, նենց որ կարելիա հասկանալ քո սուբյեկտիվ կարծիքը:

Yevista-ն բավականաչափ տարբերվում է Bzbza-ից: Ընդհանրություններ կան, բայց նույնը չեն:

Քո խնդիրնա:

Դա արդեն քո տրամաբանությանը հասու չէ, առավել ևս քեզ բացատրելու որևէ պատճառ չկա:

Եթե դու պտի քննադատությանը սենց ռեակցիա տաս, նախօրոք ասա, պուպուշ բաներ գրենք :D

ingoman
09.01.2016, 03:51
Եթե դու պտի քննադատությանը սենց ռեակցիա տաս, նախօրոք ասա, պուպուշ բաներ գրենք :D

Քննադատությունը վիրավորելու փորձից տարբերում ես?

Քննադատությունը առաջինը լինում է առողջ, երկրորդ հիմնավորված ու երրորդ ուղղվածա լինում կոնկրետ թեմային, ոչ թե անհատականություններին:

Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ իր բնակության վայրի պատճառով ինչ-որ մեկից ավելի լավն է, ու կարող է փորձել ինչ-որ մեկին բնակության վայրի հետ կապված վիրավորանք հասցնի, լիքը պրոբլեմներ կունենա, առաջինը անձամբ ինձ հետ ու կպատժվի ոնց որ հարկնա:

077194219 - սա էլ համարս է, եթե հարցեր ունես զանգի:

Աթեիստ
09.01.2016, 04:01

1. Ցույց տուր, թե որ տողս ա վիրավորանք։ Եթե մարդուն քյավառցի անվանելը համարում ես վիրավորանք, չասեմ, թե դա ում խնդիրն ա ։)
2. Ցույց տուր իմ գրած մի բառ, որը վերաբերում ա անհատի։
3. Ես որ անձամբ շփվելու ցանկություն ունենայի, մինչև էս ժամը չէի նստի ֆորումում։
4. Եկել ես ֆորում, լավ ես, արել։ Բայց նախօրոք նաև լավ կանես ծանոթանաս տեղի շփման կանոններին։

Ես նշեցի կոնկրետ կետեր, որոնք չեմ հավանել։ Նշեցի հումորային ոճով, ինչպես համարյա միշտ անում ե, էս բաժնում։
Ու թեման բացողի ադեկվատ պատասխան լինում ա կամ համաձայնելն ու ուղղելը, կամ մանրամասնելը, թե կոնկրետ ինչն ա որ դուրս չի եկել։ Արդյունքում կամ լավացնում են, կամ էլ բացատրում են, թե ինչն եմ սխալ հասկացել կամ ընկալել։։

Ամեն դեպքում ես էլ ասելու բան չունեմ։ Համարի, որ ձեր սայթը լավագույնն ա, առաջինն ա ու միակն ա։

Մնացածը կարծում եմ վաղը մյուսները կասեն ;)

ingoman
09.01.2016, 04:12
1. Ցույց տուր, թե որ տողս ա վիրավորանք։ Եթե մարդուն քյավառցի անվանելը համարում ես վիրավորանք, չասեմ, թե դա ում խնդիրն ա ։)
Վիրավորականը տարբերություն դնելնա քյավառցու, ու ոչ քյավառցու միջև: Քյավառցին ոչ մի բանով պակաս չի մնացածից, որ առանձնացնում ես: Խի օրինակ չասիր պապենական գյուղիդ անունը, այլ հենց քյավառ??

2. Ցույց տուր իմ գրած մի բառ, որը վերաբերում ա անհատի։

Աչքիս հեղինակները քյավառից են ։)

3. Ես որ անձամբ շփվելու ցանկություն ունենայի, մինչև էս ժամը չէի նստի ֆորումում։

http://agitopro.ru/wp-content/uploads/2015/05/1941-fejspalm-facepalm.jpg

4. Եկել ես ֆորում, լավ ես, արել։ Բայց նախօրոք նաև լավ կանես ծանոթանաս տեղի շփման կանոններին։

Տեղի շփման կանոնները մարդկային ու բարոյական կանոններից առավել չեն:

Եթե ֆորումում վիճակը այնքան վատա, որ այս եղանակով փորձում ես ակտիվություն մտցնել, ասեմ որ շատ սխալ ճանապարհ ես ընտրել:

Ամեն ինչ իր ձևն ունի, խնդրեիր, հարցնեիր, կսովորացնեի:

Ես նշեցի կոնկրետ կետեր, որոնք չեմ հավանել։ Նշեցի հումորային ոճով, ինչպես համարյա միշտ անում ե, էս բաժնում։

Դա հումոր չէր, դա Ձեռ առնելու տոն էր:

Ամեն դեպքում ես էլ ասելու բան չունեմ։ Համարի, որ ձեր սայթը լավագույնն ա, առաջինն ա ու միակն ա։

Սայթը ստեղ կապ չունի: Նորից շեշտեմ, խոսքը ստեղ վիրավորելու փորձի մասին է:

Դա ինձ համար վիրավորանք չի կարող լինել, բայց ես տեսա վիրավորելու միտում: Խոսքը դրա մասին է:

Արամ
09.01.2016, 05:45
Նախ կայքի դիզայնի մասին:
1․ Header-ի մասում ահավոր անդուր ա էդ logo-ն իրա background—ով ու մեծ տեղ ա զբաղեցնում։ Հիմնական կոնտենտից շեղում ա։
2․ Գովազդի տեղերը լրիվ անիմաստ են, կայքում ինչ որ առանձին տեղ կարող եք նշել գովազդատուների համար։
3․ Footer-ի մասում լրիվ գույների զապառկ ա։
4․ Նույնը նաև logo-ն։ Իմաստ չկա էսքան գույներ վերցնել խառնել իրար։ Ավելի լավ ա ընդհանուր գունային գամմա ընտրեք։
5․ Ընդհանուր առմամբ հեչ UX-ի վրա աշխատած չի։ Ոչ մի բանում չես կողմնորոշվում, ինչ որ ոչ հստակ label-ներ են և այլն։

Տեխնիկական մասով, մի քանի բագ գրեմ
1․ Ինչ որ նյութի վրա մի քանի անգամ կարողանում եմ rating տալ;
2․ Կայքի ռուսերեն/անգլերեն տարբերակում, search-ում հայերեն նյութեր են գալիս (featured-ներն ա ոնց որ);
3․ Ամեն ինչը շատ դանդաղ ա աշխատում;
4. Հին animation-ներ եք օգտագործում, պետք ա փոխել CSS-ի animation-նների։
5․ Message-ներ կան, որ թարգմանված չեն, օրինակ՝ The search result is null;

Կարճ ասած կայքը դեռ շատ խակ ա շուկա դուրս գալու համար։ Նշեմ թե ինչ քայլեր ա պետք ձեռնարկել։
1․ Ամբողջությամբ Test անել website-ը ու bug-երը ֆիքսել։
2․ UX/UI մասնագետ-ի հետ քննարկել, թե կայքում ինչը որտեղ ու ոնց պետք ա լինի։
3․ Design-ը փոխել ինչ որ ավելի հանգիստ գույների։
4․ Գովազդի վահանակնները հանել։
5․ Լեզուն փոխելու դրոշները փոխել, ինչ որ ավելի սիրուն բան դնել՝ կայքին համահունչ։
6․ Աջ կողմի youtube-ի video-ները հանել։ (ոչ մեկ չի նայելու դրանք)

Միտքը լավն ա, ռեալիզացյան վատը։
Հա ու առաջին ժամանցային ուղեցույցը չի ոնց որ։ Օրինակ՝ www.cult.am (http://cult.am) ( իդեպ իրենց մոտ բավականին լավ է ամեն ինչ սարքած կարող եք օգտվել )

ingoman
09.01.2016, 05:56
Նախ կայքի դիզայնի մասին:
1․ Header-ի մասում ահավոր անդուր ա էդ logo-ն իրա background—ով ու մեծ տեղ ա զբաղեցնում։ Հիմնական կոնտենտից շեղում ա։
2․ Գովազդի տեղերը լրիվ անիմաստ են, կայքում ինչ որ առանձին տեղ կարող եք նշել գովազդատուների համար։
3․ Footer-ի մասում լրիվ գույների զապառկ ա։
4․ Նույնը նաև logo-ն։ Իմաստ չկա էսքան գույներ վերցնել խառնել իրար։ Ավելի լավ ա ընդհանուր գունային գամմա ընտրեք։
5․ Ընդհանուր առմամբ հեչ UX-ի վրա աշխատած չի։ Ոչ մի բանում չես կողմնորոշվում, ինչ որ ոչ հստակ label-ներ են և այլն։

Տեխնիկական մասով, մի քանի բագ գրեմ
1․ Ինչ որ նյութի վրա մի քանի անգամ կարողանում եմ rating տալ;
2․ Կայքի ռուսերեն/անգլերեն տարբերակում, search-ում հայերեն նյութեր են գալիս (featured-ներն ա ոնց որ);
3․ Ամեն ինչը շատ դանդաղ ա աշխատում;
4. Հին animation-ներ եք օգտագործում, պետք ա փոխել CSS-ի animation-նների։
5․ Message-ներ կան, որ թարգմանված չեն, օրինակ՝ The search result is null;

Կարճ ասած կայքը դեռ շատ խակ ա շուկա դուրս գալու համար։ Նշեմ թե ինչ քայլեր ա պետք ձեռնարկել։
1․ Ամբողջությամբ Test անել website-ը ու bug-երը ֆիքսել։
2․ UX/UI մասնագետ-ի հետ քննարկել, թե կայքում ինչը որտեղ ու ոնց պետք ա լինի։
3․ Design-ը փոխել ինչ որ ավելի հանգիստ գույների։
4․ Գովազդի վահանակնները հանել։
5․ Լեզուն փոխելու դրոշները փոխել, ինչ որ ավելի սիրուն բան դնել՝ կայքին համահունչ։
6․ Աջ կողմի youtube-ի video-ները հանել։ (ոչ մեկ չի նայելու դրանք)

Միտքը լավն ա, ռեալիզացյան վատը։

Շնորհակալություն, մենք Ձեր կարծիքը հաշվի կառնենք:

Cassiopeia
09.01.2016, 13:55
Վիրավորականը տարբերություն դնելնա քյավառցու, ու ոչ քյավառցու միջև: Քյավառցին ոչ մի բանով պակաս չի մնացածից, որ առանձնացնում ես: Խի օրինակ չասիր պապենական գյուղիդ անունը, այլ հենց քյավառ??

Աթեիստը քյավառցիների հետ խնդիր չունի, այլապես չէր ամուսնանա քյավառցու թոռան հետ։
Իսկ դու ոնց որ ունես, որ միանգամից կոմպլեքսավորվեցիր քյավառցի բառից։

ingoman
09.01.2016, 14:07
Աթեիստը քյավառցիների հետ խնդիր չունի, այլապես չէր ամուսնանա քյավառցու թոռան հետ։
Իսկ դու ոնց որ ունես, որ միանգամից կոմպլեքսավորվեցիր քյավառցի բառից։

http://agitopro.ru/wp-content/uploads/2015/05/1941-fejspalm-facepalm.jpg

Խորհուրդ կտայի ևս մեկ անգամ կարդալ վերևի գրառումներս: Կթողնեմ առանց մեկնաբանության:

մարդագայլուկ
09.01.2016, 14:38
Bzbza.com անունով կայք մտնելու նույնսիկ ցանկություն չունեմ: Էս անունը ո՞նց ու ինչու՞ եք ընտրել:

ingoman
09.01.2016, 15:00
Bzbza.com անունով կայք մտնելու նույնսիկ ցանկություն չունեմ:

Ձեր մտնել չմտնելուց կայքը հաստատ չի տուժի, դեռ մի բան էլ ավել: Շնորհակալություն կայքը ավելորդ չծանրաբեռնելու համար:

Հենց դրա համար էլ էդ անունն էինք ընտրել, որ դուք չմտնեք:

Ռուֆուս
09.01.2016, 17:01
Ձեր մտնել չմտնելուց կայքը հաստատ չի տուժի, դեռ մի բան էլ ավել: Շնորհակալություն կայքը ավելորդ չծանրաբեռնելու համար:

Հենց դրա համար էլ էդ անունն էինք ընտրել, որ դուք չմտնեք:

Էս PR-ի նոր ձև՞ ա :)) Թիրախային լսարան հավաքելու շատ «էֆեկտիվ» ձև եք ընտրել :))

ingoman
09.01.2016, 17:04
Էս PR-ի նոր ձև՞ ա :)) Թիրախային լսարան հավաքելու շատ «էֆեկտիվ» ձև եք ընտրել :))

Դա պատճառներից մեկն է )

Ռուֆուս
09.01.2016, 17:14
Դա պատճառներից մեկն է )

Այսի՞նքն պատճառներից մեկն ա:

Որպես նոր ծառայություն մատուցող ընկերություն դուք պետք ա ամեն ինչ անեք լսարան ձեռք բերելու, մարդկանց հետաքրքրելու ու մարդկանց մոտ դրական ասոցիացիաներ ստեղծելու համար: Փոխարենը մենակ մեծամիտ ու վիրավորական գրառումներ եմ տեսնում: Կօգտվե՞մ էդ ծառայությունից նման գրառումներ կարդալուց հետո - Ոչ: Խորհուրդ կտա՞մ ընկերներիս օգտվել - Ոչ:

ingoman
09.01.2016, 17:36

Հավատացեք, դուք ուղղակի կլինեք մեկը այն մարդկանցից, որ ոչ կօգտվի, ոչ էլ խորհուրդ կտա ընկերներին: Դա նորմաի մեջ է: Մենք չենք էլ սպասում, որ բոլորը կօգտվեն մեր կայքից, կամ խորհուրդ կտան ընկերներին: Դա գործնականում անհնար է, ու մի հոգի ավել, մի հոգի պակաս եղանակ չի փոխի, իսկ մեր աուդիտորիան առանց ձեզ առանձնապես չի տուժի, վստահ եղեք:

Եթե որոշ մարդկանց մոտ բացասական ասոցիացիաներ են առաջանում, դա այդ մարդկանց խնդիրն է: Մենք բոլորին չենք հրավիրում, այլ նրանց ում դուր կգա: Իսկ թե ինչպես ապագայում կփոփոխենք ու կբարելավենք կայքը` դա արդեն մեր գործն է, ու հաստատ ոչ ձեր, ոչ էլ բացասական տրամադրված աուդիտորիայի կարծիքը հաշվի չի առնցվի: Այլ նրանց, ովքեր իսկապես խորհուրդ են տալիս, որովհետև ուզում են տեսնել կայքն ավելի բարձր որակներում, ոչ թե ինքնահաստատվելու համար:

Որոշ մարդիկ դրանով ուզում են ընդգծել թե ինչքան "բանիմաց ու խելացի են", չնայաց իրականում սեփական անհաջողությունների ֆոնին չեն կարողանա ուղղակի հանգիստ ապրել, եթե ինչ-որ մեկը հաջողության հասնի:

Մեծամտությունն էլ մեր կողմից չի դրսևորվում, այլ այն մարդկանց, որոնք կարծում են, որ իրանց կարծիքներն այնքան կարևոր են, որ չեն դիմանում ու ուզում են մեզ ուղղություն ցույց տալ թե ինչ և ինչպես անել:

Մենք գիտենք ինչ անենք, ինչպես անենք, իսկ եթե չիմանանք էլ, գիտենք որտեղ կարելի է իմանալ, կամ ումից: Իսկ խորհուրդներ տալիս են, եթե այդ խորհուրդները հարցնում են: Մնացած բոլոր "խորհրդատուներին" կխնդրեի շարունակել իրենց ճանապարհը ու եթե ինչ որ բան դուրերը չի գալիս օգտվեն այն կայքերից, որոնք որ իրենց "ստանդարտներին" բավարարում են:

Հ.Գ. եթե որևէ մեկն իսկապես ցանկություն ունի օգնելու կայքին ու ուզում է իր կարծիքը հայտնել կայքը բարելավելու ուղղությամբ, կարող է իր առաջարկություններն ուղարկել http://bzbza.com/am/contact_us.html այստեղ:

Ռուֆուս
09.01.2016, 18:03
Դե եթե Ձեզ մեր կարծիքը չի հետաքրքրում good luck. Ես ինքս ոչ դիզայներ եմ, ոչ էլ ծրագրավորող, բայց տարիներ առաջ աշխատել եմ Հայաստանի ամենաճանաչված ու հայտնի վեբ դիզայն ստուդիաներից մեկում ու որոշ բաներ հասկանում եմ: Ակումբում էլ լիքը փորձառու դիզայներներ ու ծրագրավորողներ կան, ովքեր շատ կարևոր ու օգտակար խորհուրդներ կարային տալ, բայց ոնց որ թե արդեն գիտեք, թե որտեղից կարաք խորհուրդներ ստանաք:

Ի դեպ հետաքրքրության համար Վիվերայի կայքն էլ նայեցի, գրած էր, որ 121 հատ սայթ եք սարքել, բայց պորտֆոլիոյում ընդամենը 6 սայթ գտա, որից 2-ը չէր աշխատում, 2-ն էլ ֆորում էր:

ingoman
09.01.2016, 18:09

Վիվերայի կայքը շուտով թարմացվելու է

StrangeLittleGirl
09.01.2016, 20:07
Բա եթե դուք ձեր խորհրդատուներն ունեք, եթե ձեզ չի հետաքրքրում, որ մարդիկ մտնեն ու ընկերներին խորհուրդ տալ մտնել, էլ ինչու՞ եք մտել ակումբ, հերիք չի երկու թեմա բացում կայքը գովազդող, դեռ մի երկու ուրիշ թեմաներում էլ հղումը տեղադրում:

ingoman
09.01.2016, 20:19

Մենք բոլորին չենք հրավիրում, այլ նրանց ում դուր կգա:

Եթե ֆորումը ձեզանով է սահմանափակվում, իրոք սխալվել ենք:

Chuk
10.01.2016, 00:03
Մտա, բզբզացի։ Շատ լավ կայք էր։ Քննադատելու բան չկա։ Սկսած դիզայնից ու նավարկման ճկունությունից մինչև ֆունկցիոնալություն ամեն ինչ ընտիր է։ Գնաց իմ ֆավորիտ կայքերի ցուցակ. միշտ ժամանց ուզելուց կբզբզամ։ Շնորհակալություն հայկական ինտերնետը այսպես զարգացնելու համար։ Չարախոսություններին էլ ուշադրություն մի դարձրեք, իրանք նման բան չեն կարող ստեղծեն, դրա համար են սենց խոսում։

Աթեիստ
10.01.2016, 00:10
Չուկ, «առաջինն» ու «միակը» մոռացար ։)

Ռուֆուս
10.01.2016, 00:52
Չկա չկա, ես էլ մտա, բզբզացի։ Շատ լավ կայք էր։ Քննադատելու բան չկա։ Սկսեցի աշխարհին լրիվ ուրիշ ձև նայել, նույնիսկ ճակատիս երրորդ աչք բացվեց։ Հիմա ամեն ինչը 3D եմ տեսնում, առաջ մենակ տափակ 2D էր երևում։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել 10/10։

Հ.Գ. հիմա մնում ա մտնեմ ebay երեք աչքանու ակնոց պատվիրեմ։

Աթեիստ
10.01.2016, 01:02
Ռուֆ, Չուկ, դե հիմի Արամին բացատրեք, թե ինչ վատ բան էր իրա արածը։ Անթերի կայքի վրա էդքան բան փոխեն, որ ի՞նչ դառնա։

Ռուֆուս
10.01.2016, 01:09
Ռուֆ, Չուկ, դե հիմի Արամին բացատրեք, թե ինչ վատ բան էր իրա արածը։ Անթերի կայքի վրա էդքան բան փոխեն, որ ի՞նչ դառնա։

Տո Արամն ինչ գիտի, որ մի հատ էլ դրել քննադատում ա: Ընդամենը կյանքում ոչ մի բանի չհասած անհաջողակի մեկն ա, տեսնում է ուրիշները լավ բան են անում, հաջողությունների են հասնում, չարախոսում ա: Արամ, դու ծառ ես ու նախանդ, ինչպես ուռին ու բարդին, թխկին ու կաղամախին:

Հ.Գ. համ էլ ես հիմա կարամ երկու աչքով աչքով անել, իսկ դուք չեք կարա:

ingoman
10.01.2016, 01:22
Մտա, բզբզացի։ Շատ լավ կայք էր։ Քննադատելու բան չկա։ Սկսած դիզայնից ու նավարկման ճկունությունից մինչև ֆունկցիոնալություն ամեն ինչ ընտիր է։ Գնաց իմ ֆավորիտ կայքերի ցուցակ. միշտ ժամանց ուզելուց կբզբզամ։ Շնորհակալություն հայկական ինտերնետը այսպես զարգացնելու համար։ Չարախոսություններին էլ ուշադրություն մի դարձրեք, իրանք նման բան չեն կարող ստեղծեն, դրա համար են սենց խոսում։

Շնորհակալություն, կանենք ամեն ինչ ժամանակի ընթացքում բոլոր թերությունները վերացնելու ու կատարելագործելու համար:

Rammstein
10.01.2016, 13:47
ingoman, հավատա, էստեղ ոչ ոք ինքնահաստատման նենց խնդիրներ չունի, որ գա ու իրեն բանիմաց ու խելացի ցույց տալու համար սկսի անտեղի քո կայքը քննադատել: Ասեմ ավելին, մարդիկ չեն ալարել, մտել, նայել են ու հիմնավորված կարծիք են գրում` փորձելով մի ինչ-որ օգուտ տալ կայքի զարգացման հարցում: Ես իհարկե հասկանում եմ, որ կոշտ քննադատություն լսելը աշխարհի ամենահաճելի բանը չի, բայց պիտի փորձես նորմալ ընդունել, ի վերջո անծանոթ մարդուն, ի դեմս քեզ, էստեղ ոչ մեկ վատ բան ասել ու առավել եւս վիրավորել չի ցանկացել (Աթեիստի գրածն էլ քյավառցիների մասով ընդամենը հումոր էր` հիմնված խմիչքի հանդեպ քյավացիների մեծ սիրո վրա, ինչը հազարավոր անեկդոտների սկիզբ է դառել, բայց որեւէ կերպ չի վիրավորում քյավառցիներին): Տվյալ պարագայում եթե դու իրոք քո գրածներին հավատաս (մասնավորապես որ մարդիկ մեծամտաբար են գրում կամ գրում են, որ խելացի թվան), ապա դա կլինի միայն ու միայն ինքնախաբեություն: Քեզ սրտանց խորհուրդ եմ տալիս, որ մտքիցդ հանես, որ էստեղ մարդիկ քո հետեւից են ընկել ու փորձում են քո կայքի վրա ինքնահաստատվել, ու քննադատությունները ընդունես առանց բացասական էմոցիաների: :)

Տրիբուն
10.01.2016, 16:49
077194219 - սա էլ համարս է, եթե հարցեր ունես զանգի:

Լավ էլ սայթ ա, առաքում էլ ունեն։