PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղում ենք «Կակուրո»



Smokie
07.01.2016, 22:07
Կակուրո՝ ճապոնական խաղ, մատչելի կանոններով, ոչ այնքնան հեշտ գործողություններով::scen

Իմ համար էս խաղը մասամբ մաթեմատիկական ա, մասամբ ինտելեկտուալ ու շա՜տ հետաքրքիր:;)

http://www.kakuros.org/?s=13x13
Սպիտակ վանդակներում լրացնում ենք 1-ից 9-ը սահմանում գտնվող այն թվերը, որոնց գումարից կստացվի մոխրագույններում նշվածը: Թվերը չպիտի կրկնվեն::)

Նկար-օրինակ
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e0/Crosssum.gif

Chuk
08.01.2016, 12:05
Լավ բան ա, չէի տեսել :)
Android-ի application քաշեցի:

Smokie
08.01.2016, 19:39
Թվում ա, թե էս կայքի Կակուրոները շատ ավելի պարզ են, քան սրանից առաջ լուծածներս՝ համենայն դեպս սրանց սկզբում, շատ արագ գտնում եմ լիքը թվեր: Գուցե դա ընտրածս խաղի ծավալից ա, որովհետև հետո բավականին բարդանում ա: Համ էլ online-ի ժամանակ շատ հեշտ ա թվերը ջնջել ու փոխել ի տարբերություն թղթի ու թերթի:)) հետևաբար էս դեպքում պարտադիր չի սկզբից սկսել՝ պարտադիր ա միայն երբ ոչ մի կերպ չես գտնում արածդ սխալը:

Կարճ ասած՝ սա ես լուծեցի ուղիղ 1 ժամ, 11 րոպեում:

Կակուրոն մոտավորապես էկրանիս չափի էր, նկարը resize էլ եմ
https://i.imgur.com/5IDVMKD.jpg

Իսկ օրինակ էս կակուրոն, 10 անգամ փորձել ու մի տեղ սխալվել էմ, համարյա բոլորը մոտ 1 ժամ տևողությամբ՝ տաս րոպե և էս կողմ, էն կողմ::)) Լուծել եմ երեկ 57 րոպե, 10 վայրկյանում:


https://i.imgur.com/Pg2ACLM.png

Աթեիստ
08.01.2016, 19:51
Կարոտեցի էն վախտերս, որ լիքը ազատ ժամանակ ունեի ու ճապոնական խաչբառեր էի լուծում ։)
Հիմա հաստատ կափսոսամ սրա վրա ժամանակ ծախսեմ։

Լեո
08.01.2016, 20:13
Մեկ անգամ կարելի ա փորձել, բայց պարբերաբար սրա վրա ժամեր ծախսելը ըստ իս հաստատ սխալ ա: Ափսոս ա ժամանակը, սրա փոխարեն կարելի ա մասնագիտական գրականություն կարդալ:

Smokie
08.01.2016, 20:31
Նենց չի, որ անընդհատ սրանով եմ զբաղվում, հակառակ դեպքում վաղուց հոգնած ու ձանձրացած կլինեի: Ուղղակի հետաքրքիր ժամանցի ձև ա, մեկ-մեկ անում եմ: Մեկ-մեկ ուրախանում եմ, որ չի ստացվում ու էլի՛ պիտի անեմ,:)) դրանից առաջ գտածս թվերն էլ չեմ հիշում հիմնականում: