PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի նոր տարին շնորհավոր



Նիկեա
01.01.2016, 01:30
2016-ն էլ էկավ: 12 տարի առաջվա նոր տարին երևի մանկությանս առաջին տպավորված նոր տարին ա, էլի կապիկի տարի էր, բայց շատ չմանրամասնեմ, ուղղակի էկա ակումբի ու ակումբցիների նոր տարին շնորհավորեմ: Թող 2016-ը ավելի լավը լինի 2015-ից ու արդարացնի մեր սպասելիքները :))

Mr. Annoying
01.01.2016, 01:37
Շնորհավոր բոլորիդ նոր տարին: Շատ ուրախ եմ, որ ակումբի հետ ծանոթացա :))

unknown
01.01.2016, 02:36
Շնորհավորրրրրրրրրրր:love

Մուշու
01.01.2016, 02:41
Լավ թեմա :) Շնորհավոր եկող 2016 թվականը Ակումբ: Ցանկանում եմ եկող տարին բոլորիս բերի այն ինչին արժան ենք, լինի դա լավը թե վատը (ցանկալի ա էնքան լավը լինենք, որ մենակ լավը բերի)

Աթեիստ
01.01.2016, 02:45
http://vavati.am/nortari.gif

Sambitbaba
01.01.2016, 07:40
Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր!!!
Նոր Տարում
բոլորի սրտերում
թող միայն
ՍԵՐ
լինի...
:love

Chuk
01.01.2016, 17:20
Շնորհավո՛ր, սիրելիներս։

Թող որ էս տարի ես կատարեմ Ակումբի զարգացման հետ կապված ձեր բոլոր առաջարկներն ու ժամանակին փոխեմ շապիկները։

Թող որ էս տարի Ակումբում լիքը-լիքը հետաքրքիր ու լավ, նոր մարդիկ գրանցվեն, իսկ Ակումբ չմտնող լիքը-լիքը հետաքրքիր ու լավ ակումբցիները նորից սկսեն մտնել։

Թող որ մյուս տարի նոր ու ակտիվ թեմաների պակասություն չունենանք, բայց հներն էլ ակտիվացնենք ու հետաքրքիր մտքեր գրենք։

Թող Ակումբն էս տարի էնքան համովանա, որ ֆեյսբուքը նախանձից կանաչի, իսկ ադնակլասնիկից մարդիկ ոչ թե ֆեյսբուք, այլ Ակումբ արտագաղթեն, բայց հասնելուն պես գրեն հայատառ, մեծատառերով միայն նախադասության առաջին տառերն ու հատուկ անունները, գրագետ ու խելացի։

Թող Ակումբն էս տարի իր տասնամյա տարեդարձը դիմավորի ուրախ ու զվարթ միջավայրում։

Թող որ սիրենք Ակումբը, իսկ Ակումբը՝ մեզ, ու որ ստեղ ժամանակը ոչ թե անիմաստ ծախսենք, այլ ինչպես հաճախ է եղել ձեռք բերենք գիտելիք, իմանանք չիմացածը, ծանոթանանք ոչ դեղին նորություններին, գրականության, կինոյի ու ընդհանրապես արվեստի ոլորտում ավելի շատին, լավին շփվելու խթան ստանանք, նոր ընկերներ ու բարեկամներ գտնենք։


Ու թող որ Ակումբից դուրս էլ բոլորիս համար ընտիրագույն տարի լինի։ Ձեր բոլորի կենացը, սիրելիներս։

Smokie
01.01.2016, 17:46
Շնորհավոր ակուու՜մբ: Թող լինի սիրո, երջանկության ու հաջողության տարի բոլորի համար::papik:

John
02.01.2016, 01:51
Շնորհավոր հարազատներս։ Չգիտեմ ով-ոնց, բայց ես Ակումբը համարում եմ իմ տունը, իմ հայրենիքը։ Ուզում եմ, որ ֆբ-ում հաստատված․ նախկինում ակտիվ Ակումբցիները գոնե 1000-ական դոլլար․․․ :D
Հետ եկեք ժողովուրդ, միասին ծաղկեցնենք ու շենացնենք մեր Ակումբը )))
Ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ, ձեր ընտանիքներին, մտերիմներին ու հարազատներին։ Ես սիրում եմ ձեզ :)

Արշակ
02.01.2016, 15:22
Շնորհավոր իմ հարազատ, ծանոթ ու անծանոթ ակումբցիներ ջան :papik: Թող ուրախ ու բովանդակալից տարի լինի Ակումբի ու մեր բոլորի համար :drinks

Այբ
02.01.2016, 18:37
Շնորհավո՜ր:)

Տրիբուն
03.01.2016, 22:52
Ակումբ ջա՛ն, իմ կորած վայրերում մենակ օրերի հավատարիմ ընկեր, իմ դեպրեսիաների լավագույն դարման, իմ վաղվա օրվա հույս, լավ մարդկանց խտանյութ, նոր տարիդ շնորհավոր։ Էս նոր տարում առողջ լինես, հաջողակ, բախտավոր ու երջանիկ։ Ծլես, ծաղկես, զորանաս, ֆեյսբուքների մերը լացացնես։

Chuk
10.01.2016, 00:12
իսկ ադնակլասնիկից մարդիկ ոչ թե ֆեյսբուք, այլ Ակումբ արտագաղթեն, բայց հասնելուն պես գրեն հայատառ, մեծատառերով միայն նախադասության առաջին տառերն ու հատուկ անունները, գրագետ ու խելացի։
Մաղթանքների մեջ զգույշ եղիր էլի, ա՛յ Չուկ :))

Down to Earth
10.01.2016, 00:36
Շնորհավոր ակումբ:): Չնայած համարյա նորեկ եմ բայց հասկացել եմ արդեն, որ ակումբի անդամները անկեղծ են, պարզ ու ամենակարևորը հայատառ::hands Նորանոր խայտաբղետ մասնակիցներ քեզ ակումբ ու երկար, անսպառ գործունեություն: