PDA

Դիտել ողջ տարբերակը : Dan Simmons - Hyperion Cantos/Դեն Սիմմոնս - Հայփերիոն Կանտոս

Ռուֆուս
17.12.2015, 22:55
Հայփերիոն Կանտոսը ամերիկացի գրող Դեն Սիմմոնսի գիտաֆանտաստիկ մագնում օպուսն է: Բաղկացած է չորս գրքից.

1. Hyperion/Հայփերիոն - 1989թ (Լոկուս ու Հուգո մրցանակներ)
2. Fall of Hyperion/Հայփերիոնի անկումը - 1990թ (Լոկուս մրցանակ, Հուգո և Նեբուլա մրցանակների նոմինացիաներ)
3. Endymion/Էնդիմիոն - 1996թ (Լոկուս մրցանակի նոմինացիա)
4. Rise of Endymion/Էնդիմիոնի վերելքը 1998թ (Լոկուս մրցանակ, Հուգո մրցանակի նոմինացիա)

Եթե վերցնենք միջնադարյան «Քենթրբերիի պատմվածքները», 19-րդ դարի ռոմանտիկ անգլիացի պոետ Ջոն Քիթսի պոեզիան, ճիզվիտ փիլիսոփա Թեյլհարդ դե Շարդենի ուսմունքը, ֆիզիկոս Ստիվեն Հոքինգի հայտնագործությունները ֆիզիկայի ոլորտում, էս ամենը խառնենք իրար ու տանենք հեռավոր ապագա, կստացվի Սիմմոնսի Հայփերիոն Կանտոսը:

Մի խոսքով, 28-րդ դար, մարդկությունը նվաճել ու գաղութացրել է տարբեր աստղեր ու գալակտիկաներ, սակայն «մեծ սխալի» հետևանքով կործանել է Երկիր մոլորակը: Քաղաքակրթությունը կառավարում է մարդկանց ու գերհզոր համակարգիչներից կազմված հեգեմոնիան: Իսկ Երկիր մոլորակն ամենաառաջինը լքած գաղութարարների հետնորդները՝ ouster-ները ովքեր ապրում են ամենահեռու գալակտիկաներում, սպառնում են պատերազմ սկսել հեգեմոնիայի դեմ: Հեռավոր Հայփերիոն մոլորակի վրա գտնվում է առեղծվածային «Ժամանակի գերեզմանները», որոնց առաքելությունը ոչ ոք չգիտի, սակայն շուտով գերեզմանների մոտ սկսվում են անոմալիաներ և հայտնվում է «Շրայք» անունով հրեշը, ով աջ ու ձախ մահ է սփռում: Հեգեմոնիայի տարբեր անկյուններում իր գործունեությունն է սկսում այսպես կոչված «Շրայքի եկեղեցին», ով կանխագուշակում է մարդկային քաղաքակրթության կործանումը ու ուխտագնացներ է ուղարկում Հայփերիոն, ովքեր ցանկանում են պարզել Շրայքի գաղտնիքը, սակայն նրանցից ոչ մեկ կենդանի չի մնում Շրայքի հետ հանդիպումից հետո:

Եվ հիմա երբ մարդկությունը կանգնած է եղբայրասպան պատերազմի շեմին, «Շրայքի եկեղեցին» վերջին ուխտագնացներին է ուղարկում հեռավոր Հայփերիոն: Նրանք յոթն են՝ կաթոլիկ հոգևորականը, գալակտիկ զինվորականը, պոետը, տամպլիեր նավապետը, գիտնականը, դետեկտիվը ու Հայփերիոնի նախկին կոնսուլը: Նրանք բոլորն էլ նախկինում ինչ-որ առնչություն ունեցել են Շրայքի հետ, ինչը փոխել է նրանց կյանքը, նրանք գիտակցում են, որ իրենցից վեցը ուխտագնացության վերջում կմեռնեն ու մենակ մեկը առիթ կունենա հանդիպել Շրայքին ու միգուցե կանխել մարդկության կործանումը: Սրանից ավել ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև կսպոյլեմ:

Մի խոսքով, ահավոր լավն են: Ես նոր չորրորդ գրքին եմ հասել, բայց էն աստիճան լավն ա, որ դեռ չվերջացրած, ուզում եմ մի հատ էլ կարդամ:

Իսկ Սիմմոնսի երևակայությանը վերջ չկա, էս վեպերը hard sci-fi-ի թերևս լավագույն գրքերից են, մեջն ամեն ինչ կա, թե գալակտիկ պատերազմներ, թե մարդկային բանականության ու արհեստական սուպերբանականության հակադարձում, թե տարօրինակ ու էկզոտիկ աշխարհներ, թե կիբորգներ ու ռոբոտներ, թե գերզարգացած տեխնոլոգիաներ, թե կրոնական մտորումներ, թե պոստ-հումանիստական փիլիսոփայություն: Մի խոսքով սայ-ֆայի բոլոր երկրպագուներին (ու ոչ միայն) խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ:

Sagittarius
21.12.2015, 20:43
երկար ժամանակ սպասում էի, որ էս գիրքը ակումբում մեկը խորհուրդ տա՝ կարդամ: Գուդրիդսում վերևներում ա: «Երեք մարմնի խնդիր»-ը վերջացնեմ, էս եմ սկսում:

Ռուֆուս
21.12.2015, 22:31
երկար ժամանակ սպասում էի, որ էս գիրքը ակումբում մեկը խորհուրդ տա՝ կարդամ: Գուդրիդսում վերևներում ա: «Երեք մարմնի խնդիր»-ը վերջացնեմ, էս եմ սկսում:

Իմանայի, կսպասեի քեզ իրար հետ սկսեինք: Ես էլ պլանավորել էի սրանից հետո «Երեք մարմնի խնդիրը» կարդալ :)) Ձեռքի հետ էլ տպավորություններդ գրի, քննարկենք, բան:

Sagittarius
05.01.2016, 15:26
Իմանայի, կսպասեի քեզ իրար հետ սկսեինք: Ես էլ պլանավորել էի սրանից հետո «Երեք մարմնի խնդիրը» կարդալ :)) Ձեռքի հետ էլ տպավորություններդ գրի, քննարկենք, բան:

եկա ասեմ՝ երեք մարմնի խնդիրը անպայման կարդա: Երկրորդ գրքի կեսերն եմ ու դեռ չի հիասթափեցրել: Ռեվյու չեմ գրում, հավես չունեմ :))

Ռուֆուս
05.01.2016, 16:22
եկա ասեմ՝ երեք մարմնի խնդիրը անպայման կարդա: Երկրորդ գրքի կեսերն եմ ու դեռ չի հիասթափեցրել: Ռեվյու չեմ գրում, հավես չունեմ :))

Հեսա սկսում եմ, բայց դու ո՞նց ես հերոսների անունները հիշում: Ես հերոսների անունները կարդացի ու հասկացա, որ շատ դժվար կլինի մեկը մյուսից տարբերել :))

Sagittarius
05.01.2016, 16:29
Հեսա սկսում եմ, բայց դու ո՞նց ես հերոսների անունները հիշում: Ես հերոսների անունները կարդացի ու հասկացա, որ շատ դժվար կլինի մեկը մյուսից տարբերել :))

սենց... մլիցեն, պրոֆեսորը, էն գյադեն ու էն լիրբը :))

հ.գ. մի քանի անգամ մի քանի էջ հետ եմ գնացել, որ հասկանամ, թե ում մասին ա խոսքը, էտ ում անունն էր

Հայկօ
05.01.2016, 17:17
Սկսեցի:

Ռուֆուս
06.01.2016, 15:27
Չորրորդ գիրքն էլ վերջացրեցի: Չնայած մի քիչ շատ էր ձգած, կարելի էր մի 30-40%-ով էդ անտեր գիրքը կրճատել ու պատմությունը դրանից մենակ կշահեր: Ասենք էնքան էր նույն բանը կրկնում ու ոչ էական բաների վրա խորանում, որ կարևոր ու էական բաների էֆեկտը կորում էր: Բայց դե, ինչևէ, չնայած դրան ամբողջ սերիան պարզապես հանճարեղ էր, եթե ժլատություն չանեն ու նորմալ բյուջեով սերիալ նկարահանեն, էպիկ բան կլինի, Star Wars-ի, Game of Thrones-ի կարգի:

Էս սերիան մտավ իմ կարդացած լավագույն գրքերի տասնյակի մեջ:

Ռուֆուս
16.01.2016, 23:13
3 Body Problem-ը գրեթե վերջացրել եմ, բայց կարծիքս բավականին բացասական ա: Էս իմ առաջին ծանոթությունն ա ժամանակակից չինական գրականության հետ ու հույս ունեմ, մնացած գրքերն էլ էս որակի չեն: Գրքի գիտական մասը, մշակութային ենթատեքստն ու սյուժեն դուրս գալիս էին, սրանք էին պատճառը, որ կիսատ չթողեցի ու շարունակում եմ կարդալը, բայց գրելաոճը վերին աստիճանի պրիմիտիվ ու վատն է: Մանավանդ Սիմմոնսի գեղեցկագույն ու տեղ տեղ պոետիկ գրելաոճից հետո, էս գիրքը վատ սովորող դպրոցականի շարադրության տպավորություն է թողնում: Բոլոր կերպարները one dimensional, ստերեոտիպային ու պրիմիտիվ են, երկխոսությունները արհեստական, մոտիվացիաները անհասկանալի (խոսքի հոր հետ վատ վարվեցին, ի պատասխան դրա նա որոշեց ամբողջ մարդկությունից վրեժ լուծել և այլն, մի խոսքով կար շատ լավ իդեա, բայց էդ իդեայի իմպլեմենտացիա խայտառակ վատն էր: Մեկ մտածում էի առաջին գրքով սահմանափակվել, բայց ռեվյուներում գրած էր, որ երկրորդ գիրքն ավելի լավ ա: Ամեն դեպքում կշարունակեմ կարդալը:

Sagittarius
17.01.2016, 19:56

մոռացա դրա մասին զգուշացնեմ, կա տենց բան: Բայց ես one dimensional եմ, ինձ դա չի անհանգստացնում, ինձ միմիյան սայֆայ, տեսական գիտության, նոր գաղափարների մասն ա հետաքրքում: Ու ես գրքերում դրանք գժական լավ են ներկայացված, հատկապես տեսական ֆիզիկան: Գերբնական գաղափարներ ա տալիս ու դրանք տեսական գիտությամբ բացատրում՝

տրիսոլարիսի կայուն և անկայուն շրջանները, Ֆոն Նոյմաննի մարկդանցից կառուցված համակարգը, բազմադիմենսիոնալ սոֆոնները

Երկրորդ գքրում փորձ ա արել կերպարների ու մադրկային հարաբերությունների գույները մի քիչ ավելի խտացնի: Բայց մի քիչ արհեսատական ա. զգացվում ա, որ ուղղակի փորձ էլ ա առաջին գրքի պակասը լրացնի, բայց իրա մոտ դա չի ստացվում, չինացի ներդ ա վերջիվերջո :)) կամ էլ մշակութային տարբերության, թարգմանության հարց ա, չգիտեմ:

հ.գ. ուրեմն խորհուրդ կտամ ևս մեկ Հուգո դափներկրի գրքրեը չկարդաս՝ Վերնոր Վինջի: Էլի շատ լավ սայֆայ ա գրում, բայց առանց պոեզիայի

h.գ.գ. երկորդ գրքում Ֆերմիի պարադոքսի հետքրքիր մեկնաբանություն ա տալիս

Ռուֆուս
17.01.2016, 23:01
Հա, բայց մենակ one dimensional լինելը չէր ստեղ հարցը: Քլարկի մոտ էլ են բոլոր կերպարները սենց ու դա նորմալ ա, որովհետև Քլարկի գրքերը մենք ոչ թե կերպարների խորը բարոյահոգեբանական վերլուծության համար ենք կարդում, այլ հենց գիտական գաղափարների համար: Բայց մեկ ա, Քլարկը տենց պրիմիտիվ ձեռագիր չունի ու ինչքան էլ որ կերպարները աճելու ու զարգանալու տեղ ունենան, գոնե մոտիվացիաները մարդկային են ու հասկանալի:

Sagittarius
17.01.2016, 23:21

ես ասում եմ սոֆոններ, դու էլի ասում ես մոտիվացիա :)) Ռուֆուս, էսի հարդ սայֆայ ա

Ռուֆուս
18.01.2016, 00:18
ես ասում եմ սոֆոններ, դու էլի ասում ես մոտիվացիա :)) Ռուֆուս, էսի հարդ սայֆայ ա

Հա, բայց դա ի՞նչ կապ ունի, ինչքան էլ հարդ լինի, մեկ ա գեղարվեստական գրականություն ա: Տենց տենց, կդնեմ միանգամից գիտական հոդվածներ կկարդամ, առանց էդ վատ գրված գեղարվեստական մասերի :))

Lusina
18.01.2016, 18:22
Կարդացողներ, .mobi կամ .pdf տարբերակը կարո՞ղ եք շեյր անել.
Կամ փորձված հղում տաք, որտեղից կարելի ա քաշել.

Ռուֆուս
18.01.2016, 18:32
Կարդացողներ, .mobi կամ .pdf տարբերակը կարո՞ղ եք շեյր անել.
Կամ փորձված հղում տաք, որտեղից կարելի ա քաշել.

Email-դ ՊՄ-ով ասա, կուղարկեմ

Ռուֆուս
18.01.2016, 18:33
Կամ միանգամից ստեղից քաշի (epub, mobi)

https://kat.cr/dan-simmons-hyperion-cantos-1-4-sci-fi-epub-mobi-t11425876.html

Lusina
18.01.2016, 18:42
Կամ միանգամից ստեղից քաշի (epub, mobi)

https://kat.cr/dan-simmons-hyperion-cantos-1-4-sci-fi-epub-mobi-t11425876.html

Մերսի մեյլի համար, տոռենտով բան քաշելուց մի անգամ բլոկ էին արել ինտերնետս․