Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կողքից կարծիք (feedback)

Արամ
14.12.2015, 00:35
Շատ ագահաբար ուզում էի մենակ ինձ համար էս թեման բացել, բայց հետո ենթադրեցի, որ էլի մարդիկ կլինեն, որ ինչ որ բանի վերաբերյալ կողքից կարծիք կուզենան ստանալ։ ( feedback )

Կխնդրեմ, որ էս video-ն նայեք ու ասեք
1․ Կարծիք video-ի մասին
2․ Թե ինչ հասկացաք
3․ Կարծիք Idea -ի մասին (եթե իհարկե video-ից հասկանալի ա)

https://www.youtube.com/watch?v=wJ7rIyPGzx4

Աթեիստ
14.12.2015, 00:41
Վիդեոյի մասին կարծիքս վատն ա, համ նորմալ չի բացատրում աշխատանքը, համ աղջիկը շատ վատ ա խոսում։ Ես կասեի նույնիսկ տհաճ։

Ենթադրում եմ, որ ամեն անգամ նկարելուց ծրագիրը խնդրելու նշել, թե ով կա նկարում, GPS-ով որոշելու ա դիրքը, ու նկարում ով կա նշված, սաղին խաբար ա անում, կամ էլ միանգամից սաղ նշվածներին ուղարկում ա։

Ամեն կոմպի վրա էլ աշխատում ա որպես նկարների դասակարգիչ, դասավորում ա ըստ տեղերի ու ամսաթվերի։

Ռուֆուս
14.12.2015, 01:17
Վիդեոյի մասին կարծիքս վատն ա, համ նորմալ չի բացատրում աշխատանքը, համ աղջիկը շատ վատ ա խոսում։ Ես կասեի նույնիսկ տհաճ։

Հը՞

Աթեիստ
14.12.2015, 01:36
Ռուֆ, օրինակ ես Արամից պարզեցի, որ ծրագիրն ավտոմատ ա գտնում նկարում պատկերված մարդկանց ու տեղյակ պահում/ուղարկում նկարը։

Էս աղջիկը հերիք չի էդ ավտոմատի մասին բան չասեց, խոսալու ձևն էլ շատ զզվելի էր։

Ռուֆուս
14.12.2015, 15:50

Արտ, խոսքի էդ վիդեոյում լիքը բաների կարայի կպնել, բայց աղջկա խոսալու ձևը ամենավերջին բանն ա, որին կարամ վատ բան ասեմ:

Նախ native speaker ա, առանց որևէ ականջ ծակող ակցենտի ա խոսում, հետո շատ լավ ինտոնացիայով ա խոսում, առանց արհեստականության կամ ռոբոտի պես: Ձայնն էլ նորմալ, նեյտրալ ձայն ա, երևի ռուսական ու հայկական գովազդների հետևանքով ականջդ շատ ա սովորել, որ աղջիկը անպայման պիտի սեքսուալ ձենով ու սեքսուալ ձևով ինչ-որ բան գովազդի:

Տեքստը մի քիչ շատ երկար ու խառն ա, դրա համար կարող ա շփոթություն ստեղծի, համենայն դեպս ես մի անգամ լսելուց հասկացա ինչ ա ափփն անում:

Աթեիստ
14.12.2015, 16:37
Ընկերս լսեց, ինքն էլ լավ անգլերեն գիտի։ Էլի չհավանեց աղջկա խոսալը։

Ռուֆուս
14.12.2015, 16:40
Ընկերս լսեց, ինքն էլ լավ անգլերեն գիտի։ Էլի չհավանեց աղջկա խոսալը։

Իսկ ավելի կոնկրետ ի՞նչը:

Աթեիստ
14.12.2015, 16:41
Արտ, խոսքի էդ վիդեոյում լիքը բաների կարայի կպնել, բայց աղջկա խոսալու ձևը ամենավերջին բանն ա, որին կարամ վատ բան ասեմ:

Նախ native speaker ա, առանց որևէ ականջ ծակող ակցենտի ա խոսում, հետո շատ լավ ինտոնացիայով ա խոսում, առանց արհեստականության կամ ռոբոտի պես: Ձայնն էլ նորմալ, նեյտրալ ձայն ա, երևի ռուսական ու հայկական գովազդների հետևանքով ականջդ շատ ա սովորել, որ աղջիկը անպայման պիտի սեքսուալ ձենով ու սեքսուալ ձևով ինչ-որ բան գովազդի:

Տեքստը մի քիչ շատ երկար ու խառն ա, դրա համար կարող ա շփոթություն ստեղծի, համենայն դեպս ես մի անգամ լսելուց հասկացա ինչ ա ափփն անում:

Ռուֆ, էս բոլդ արած մասին դեմը մի հատ մեծ մինուս ես դնում, ու դառնում ա իմ կարծիքը։

Շատ արհեստական ու փսևդոսեքսուալ։ Նեյտրալության հոտ չի գալիս դրա խոսալուց։ Ինտոնացիան ինչ որ անհասկանալի ելևէջներով։ Ավելի լավ էր ռոբոտ խոսար, տենց բաների վրա աչք փակեինք։

Ռուֆուս
14.12.2015, 16:47

Արտ, աչքիս ես ու դու շատ տարբեր կարծիքներ ունենք սեքսուալության վերաբերյալ :D ինչևէ հետդ վաբշե համաձայն չեմ :))

Աթեիստ
14.12.2015, 16:58
Ասենք ամեն անգամ հենց էս աղջիկը պետք ա կարդա Location, ես լսում եմ Low cation; Ու մտածում եմ, թե ինչ ա cation-ը։

Ռուֆուս
14.12.2015, 17:06
Ասենք ամեն անգամ հենց էս աղջիկը պետք ա կարդա Location, ես լսում եմ Low cation; Ու մտածում եմ, թե ինչ ա cation-ը։

Արտ, բայց շատ ճիշտ ա արտասանում, "loʊˈkeɪʃn", կարաս բոլոր բառարաններով ստուգես:

Աթեիստ
14.12.2015, 17:11
Արտ, բայց շատ ճիշտ ա արտասանում, "loʊˈkeɪʃn", կարաս բոլոր բառարաններով ստուգես:

Ռուֆ, բոլոր բառարաններում, դա մի բառ ա, ոչ թե երկու ։)

Ռուֆուս
14.12.2015, 17:12
Ռուֆ, բոլոր բառարաններում, դա մի բառ ա, ոչ թե երկու ։)

Հա, մի բառ ա, որտեղ շեշտը երկրորդ վանկի վրա ա:

Աթեիստ
14.12.2015, 17:16
Իսկ իրա մոտ երկու տարբեր բառեր են, ընդ որում cation-ի շեշտ կրող տառը մի օկտավա բարձր ա արտասանում։ Ու լիքը բառերում ա տենց պերեպադներ տալիս։

Ռուֆուս
14.12.2015, 17:25
Իսկ իրա մոտ երկու տարբեր բառեր են, ընդ որում cation-ի շեշտ կրող տառը մի օկտավա բարձր ա արտասանում։ Ու լիքը բառերում ա տենց պերեպադներ տալիս։

Երկու բառեր չեն, մի բառ ա, որի երկրորդ վանկի վրա պրոսոդիկ շեշտ կա, դրա հետևանքով ինտոնացիան բարձրանում է: Հայերենի ու անգլերենի ինտորնացիաները լրիվ տարբեր բաներ են, հայերենի ինտոնացիան բավականին միատոն ա, իսկ անգլերենը տոնալ վանկային ինտոնացիա ունի ու էս աղջիկը շատ ճիշտ ինտոնացիայով է խոսում:

Արամ
14.12.2015, 17:49
Ուրիշ որտեղ կարաիր սենց ֆիդբեք ստանայիր )))) Մերսի տղեք, շատ :*