PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց Գազի ծախսի մասին - խորհրդի կարիք ունեմ

alexo
13.12.2015, 23:06
Ողջույն

Հարցս վերաբերում է գազի ծախսին Երեւան քաղաքում: Բանը նրանում է, որ ես բնակվում եմ ՀՀ-ից դուրս, բնակարանս մի քանի ամիս առաջ վարձով եմ տվել սիրիահայ մի ընտանիքի՝ մայր եվ երկու չափահաս աղջիկներ: Անախորժ վիճակներից խուսափելու նպատակով, ես ինքս վճարում եմ բոլոր կումունալ վարձերը, իսկ դրանից հետո նրանցից վերցնում եմ այս գումարը:

Հիմա հարցը նրանում է, որ երբ այսօր ես փորձեցի վճարել նոյեմբեր ամսվա կոմունալները բառի բուն իմաստով ապշեցի:

Ահա թե ինչ տեսարան էր՝

գազ - 156 000 (1004 խ. x 156)
ջուր - 10 000

Բնակարանը քարե շենքի երրորդ հարկում է, շենքի միջին մասում, երկկողմանի է /լոսւամուտներ/, պատշգամբ չունի, , երկու-երեք սենյակ - 70ք/մ, հաստ քարե պատեր: Տաքացվում է գազով /ֆերոլիի իտալական ջեռուցման համակարգ/;

Առաջին հերթին ինձ իհարկե զարմացրեց գազի գումարը - 156 000, ես ապրել եմ այդ տանը (2 տարի առաջ), ձմեռվա ամսիսներին վճարել եմ 45-50 ...(մասիսմում 55 000- չնայաց նման թիվ ես չեմ էլ հիշում), հասկանում եմ, որ

- ես ապրելով իմ տանը փորձել եմ մի քիչ խնայողաբար վերաբերվել, շատ բարձրի վրա չդնել,
- սիրիահայերը եվ պարսկահայերը սիրում եմ տունը ՚բաղնիք՚ սարքել,
- հասկանում եմ, որ գազի գինը թանկացել է երկու տարվա ընթացքում
-

բայց ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել 156 000, սա դուրս է գալիս իմ ծախսից 2.5-3 անգամ ավել գումար:

Հարցս սա է, արդյոք հնարավոր է 1000 Խորհանարդ գազ ծախսել երկու /երեք սարքած/ սենյականոց բնակարանը տաքացնելու համար /հասկանալի է, որ լոգանալու եվ սնունդի վրա նույնպես ծախսվել է, բայց նախորդ ամիսների գազի ծախսը եղել է 12-16 000, հետւեապես 140 հազարը մոտավոր ջեռուցման գումարն է/

Փորձում եմ հիմա գազի հսկիչին գտնել եվ նրանից որեւէ բան պարզել ՝ միգուցե վրիպակ է, միգուցե .... չգիտեմ նույնիսկ ինչ այլ պատճառ: Իրականում չեմ հավատում, որ որեւէ մի բանի կհասնեմ, հատկապես ՀՀ-ում չլինելու պարագայում, բայց դժվարանում եմ ընկալել սա ...

Բնակիչներին հայտնել եմ այս թվի մասին, առաջին ռեակցիան սա էր ՝ որ մեր վրա են դրել ամբողջ շենքի վարձը

Հասկանում եմ, որ Գազը Հոսանք չի եվ երեվի էդքան հեշտ չի գողանալը, բայց այդ դեպքում էլ ինչ տարբերակ կա՞

Շնորհակալություն

/Պ.ս. Ջրի ծախսն էլ մեղմ ասած անիմաստ թիվ է, իրենց ասելով տեսուչը վաղուց չի եկել, որպեսզի պարզեն ինչ եվ որտեղից են վերցված այս թվերը/

Վահե-91
13.12.2015, 23:14
Իսկ ի՞նչ ֆիրմայի/մոդելի գազի կաթսա ա

Աթեիստ
13.12.2015, 23:16
Ինձ թվում ա սխալմունք ա։

Chuk
13.12.2015, 23:54
Եթե սխալմունք չի, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, էն է, որ տանն ինչ-որ բանի, օրինակ՝ խմորեղենի «արտադրությամբ» են զբաղվում։

alexo
14.12.2015, 00:58
Իսկ ի՞նչ ֆիրմայի/մոդելի գազի կաթսա ա

ֆերոլիի իտալական ջեռուցման համակարգ
համեմատության համար ասեմ, որ նորմալ կաթսա է, մյուս տանը ֆունդիտալ համակարգ էր - նույն կարգի բաններ են - ՕԳԳ-ի պահով

alexo
14.12.2015, 01:01
Եթե սխալմունք չի, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, էն է, որ տանն ինչ-որ բանի, օրինակ՝ խմորեղենի «արտադրությամբ» են զբաղվում։

հետաքրքիր միտք էր, բայց մի բանով չի բռնում, բնակարանում դուխովկան էլեկտրական է, ունեմ ընդամենը երկու գազի երկու կետ կար բնակարանում՝ գազի կաթսան եվ գազի պլիտան /բայց դուխովկան էլեկտրական է/

alexo
14.12.2015, 01:05
Եթե սխալմունք չի, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, էն է, որ տանն ինչ-որ բանի, օրինակ՝ խմորեղենի «արտադրությամբ» են զբաղվում։

Միգուցե - գազի պլիտայի վրա /ոչ դուխովկայում/ է ինչ որ մի խմորեղեն, կամ ուտեստ պատրաստվում, բայց հազար խորհանարդի՞ ....

Chuk - ես մի փոքր իրականությունից կտրվել եմ - հազար խորհանարդը ... դա ինչ չափսի տան պարագայում է ... ասենք ... ձեր բնակարանները լաաաաավ - տաքացնելու դեպքում այս ամիս /նոյեմբերին/ ինչ ծախս եք տվել /դրամով, կամ գազի ծախսով/

Շնորհակալ եմ

Chuk
14.12.2015, 01:17

Քարե շենքում 70 քմ-ի համար մաքսիմումը, իմ կարծիքով, պետք է լինի 30-35 հազարը

Lion
14.12.2015, 09:19
Միգուցե - գազի պլիտայի վրա /ոչ դուխովկայում/ է ինչ որ մի խմորեղեն, կամ ուտեստ պատրաստվում, բայց հազար խորհանարդի՞ ....

Chuk - ես մի փոքր իրականությունից կտրվել եմ - հազար խորհանարդը ... դա ինչ չափսի տան պարագայում է ... ասենք ... ձեր բնակարանները լաաաաավ - տաքացնելու դեպքում այս ամիս /նոյեմբերին/ ինչ ծախս եք տվել /դրամով, կամ գազի ծախսով/

Շնորհակալ եմ

Համեմատության համար - պանելային շենքում, Երևանի ցուրտ թաղամասում 80 քառակուսի մետր բնակարանը (3 սենյակ) ձմռան ցուրտ ամիսներին նորմալից լավ ջերմացնելու համար (տանը կարող ես հանգիստ ապրել աշնանային-տնային հագուստով, երբ նորմալ լողանում ես, օգտվում խոհանոցի տաք ջրից, երբ երկու երեխաների լողացնում ես) առավելագույնը անցած ձմեռվա վիճակով ծախսվել է 60.000 դրամ...

Ձեր դեպքում ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ!

alexo
14.12.2015, 11:32
հատկապես որ ինչքան հասկանում եմ, որ հիմա այնքան էլ ցուրտ չի եղել - նկատի ունեմ նոյեմբերին: Էդ դեպքում ինչ՞

Կասկածում եմ, որ հնարավոր լինի հսկիչին, կամ գազի վարչությունում հնարավոր լինի ինչ որ բան ապացուցել, մյուս կողմից էլ ես չեմ լսել, որեւէ տարբերակ, որ հնարավոր լինի գազ «գողանալ» /ինչպես ասենք հոսանքի տարբերակում/

դե այսօր երկուշաբթի է, տեսնեմ կկարողանան հսկիչին գտնվել եվ պարզել ինչ որ բան նրա հետ

Ներսես_AM
14.12.2015, 13:05

Իսկ տնվորներին կամ հարևաններին ասե՞լ ես մի հատ ցուցմունքը նայեն որ համեմատես նախորդ ցուցմունքի հետ։ Եթե թիվն ա սխալ գրել ուրեմն տենց պիտի երևա ու հարցը հեշտ լուծվի։

Գազ մի դեպքում էլ կարող ա կորի եթե խողովակը ծակվի։ Բայց էդքանի մեծ կորուստի դեպքում հաստատ կզգացվեր հոտը։

alexo
14.12.2015, 21:02

Ես ամեն ամիս վճարում եմ Ամերիա բանկի օնլայն բանկինգ-ով, վճարելուց երեւում է միայն ծախսը - արքայով վճարելուց երեւում է նաեւ ցուցմունքը այս պահի դրությամբ, բայց ասենք մեկ ամիս հետո կարող ես տեսնել միայն ինչ ես վճարել, բայց ոչ ցուցիչը

Օրինակ Ամերիա-բանկինգով

Պարտք առ/Debt to 30/11/15
Նախորդ պարտք/Previous Debt -19,188.00
Նախորդ վճարում/Paid 19,188.00
Նախորդ ցուցմունք առ /Previous Meter Reading on 30/10/15 0
Ցուցմունք առ/Current Meter Reading on 30/11/15 0
Ծախս(խմ)/Consump.(cubic meter) 1004
Սակը (1 խմ)/UnitCost(cubic meter) 156.00
Ծախս(գումար)/Bill 0.00

իսկ սա արքայով, բայց դեռեւ չվճարած վիճակում

Գումար: 156624 AMD
Վճարել
Գազ/Gas payments
Բաժանորդի/Contract #: 56*****
Պարտքն առ/Date of:
01.12.2015
Customer: D*****
Բաժանորդ: Դ*****
Հաշվիչի Ցուցմունք/Meter Reading: 3015
Պարտք/Debt: 156624

Գազ մի դեպքում էլ կարող ա կորի եթե խողովակը ծակվի։ Բայց էդքանի մեծ կորուստի դեպքում հաստատ կզգացվեր հոտը։

ինչ վերաբերում է սրան, ապա մի քիչ անհավանական եմ համարում .... իսկ եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ հավանական է, ապա դրսի խողովակի ծակի դեպքում -երեւան գազն է պատասխանատու, ներսի դեպքում - երեւի ես արդեն տնվորներից զրկված կլինեի /ներողություն սարկազմի համար/:

Չգիտեմ-չգիտեմ, դեռ ոչ մի նորություն չունեմ երեւանից, բայց չգիտես ինչու ներքին զգացում կա, որ տնվորներս են դա ծախսել - ինչպես ոնց - չգիտեմ, բայց եթե տեսականորեն դա հավանական է - հազար խորանարդ ծախսել երկու սենյականոց բնակարաը ջեռուցելու համար, ապա սա ամենահավանական տարբերակն է ըստ իս:

Հակառակ դեպքում ... տեսուչը գրում է թիվը, հիմնականում ինչքան ես եմ հիշում, բոլոր գազի տեսուչները /անպայման ծանոթով խցկված մարդիկ էին/, բայց անխտիր բարձրագույն կրթությամբ: Կարծում եմ, որ հազար խորանարդ գազի ծախսը նրան պետք է, որ զարմացրած լիներ /եթե ձեր իսկ պնդումներով 320-350խմ է միջին ծախսը, ապա հազարը մի քիչ կտրուկ տատանում է/:

Սա իհարկե ենթադրությունների դաշտից է, բայց 1004 խմ-ը հաստատ 104 չի եղել /տնվորները սեպտեմբերին են 100 են ծախսել, հիմա հաստատ մի քանի անգամ ավել պետք է որ լիներ/ ... էհհ՜
Լավ, կապրենք կտեսնենք

Շնորհակալություն խորհուրդների համար