Դիտել ողջ տարբերակը : Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
StrangeLittleGirl
11.12.2015, 20:29
Շատ տղամարդիկ իրենց կանանց բմբլահան կանեն, եթե իմանան, որ ուրիշ տղամարդու հետ քնել են: Բայց արի ու տես, որ կնոջ հետ քնելուն շատերը նորմալ են վերաբերվում ու դավաճանություն չեն համարում: Սակայն ի՞նչ տարբերություն: Ուրիշի հետ անկողին մտնելն անկախ սեռային պատկանելությունից դավաճանություն չի՞ համարվում:
Արտահայտվեք ակումբցիներ :))
StrangeLittleGirl
11.12.2015, 20:41
Էդ որտե՞ղ ա տենց, Բյուր։
Ուփս, մշակութային առանձնահատկությունները հաշվի չէի առել: Նոր փորձեցի սաղ դեպքերը հիշել, բայց ոչ մեկը Հայաստանում չէր: :)) Ամեն դեպքում, հետաքրքիր ա, դուք ձեր կարծիքն ասեք:
Ուփս, մշակութային առանձնահատկությունները հաշվի չէի առել: Նոր փորձեցի սաղ դեպքերը հիշել, բայց ոչ մեկը Հայաստանում չէր: :)) Ամեն դեպքում, հետաքրքիր ա, դուք ձեր կարծիքն ասեք:
Իմ կարծիքով ուրիշի հետ սեռական կապը կամ համարում ես դավաճանություն, կամ չես համարում։ Սեռը կապ չունի։
Շատ տղամարդիկ իրենց կանանց բմբլահան կանեն, եթե իմանան, որ ուրիշ տղամարդու հետ քնել են: Բայց արի ու տես, որ կնոջ հետ քնելուն շատերը նորմալ են վերաբերվում ու դավաճանություն չեն համարում: Սակայն ի՞նչ տարբերություն: Ուրիշի հետ անկողին մտնելն անկախ սեռային պատկանելությունից դավաճանություն չի՞ համարվում:
Արտահայտվեք ակումբցիներ :))
Կինը կնոջ հետ անկողնում չի կարա նենց բան անի, որը հնարավոր չի լինի տղամարդու հետ անել: Այդ պատճառով կարծում եմ, որ էդ դեպքում տղամարդը իր կնոջ հետ քնածին լուրջ մրցակից չի համարի ու շատ ավելի ներողամիտ կլինի, քան տղամարդ սիրեկանի դեպքում կլիներ:
StrangeLittleGirl
11.12.2015, 21:42

Բայց կինն ուրիշ տղամարդու հետ անկողնում չի կարա նենց բան անի, որը հնարավոր չի լինի իրա տղամարդու հետ անել:
Իհարկե ես իմ տեսությունն ունեմ, թե ինչու կարող ա կնոջ հետ դավաճանությունը դավաճանություն չհամարի տղամարդը, բայց ուզում եմ մի քիչ կարծիքներ լսել, հետո արտահայտվել:
Բայց կինն ուրիշ տղամարդու հետ անկողնում չի կարա նենց բան անի, որը հնարավոր չի լինի իրա տղամարդու հետ անել:
կարա
Յոհաննես
11.12.2015, 23:04
1.Դե որ հայոց աշխարհում տղամարդու արտոնությունները շատ են ու ինքը արխային կարա աջ ու ձախ կայֆեր անի,ուրեմն որձ տեսակի կողմից բարի կամքի դրսևորում կլինի էդ հարցում զիջելը:
2.Էդ դավաճանություն չի,էդ արվեստա:
3.Որձը ճար չունի,հենց տեսնի տեղում օրգազմ կապրի
4. Տո դե,որ որձը զուտ արտաքինով որձ լինի իր կնոջը տղամարդու հետ բռնացնելուց էլ դավաճանություն չի համարի,այլ կփորձի դրան ուրիշ կողմից նայել:Էլ ինչ մնաց կնոջ հետ...
Բայց կինն ուրիշ տղամարդու հետ անկողնում չի կարա նենց բան անի, որը հնարավոր չի լինի իրա տղամարդու հետ անել:
Իհարկե ես իմ տեսությունն ունեմ, թե ինչու կարող ա կնոջ հետ դավաճանությունը դավաճանություն չհամարի տղամարդը, բայց ուզում եմ մի քիչ կարծիքներ լսել, հետո արտահայտվել:
Եսիմ, Բյուր։ Կարող ա որոշ դեպքերում հակառակն էլ լինի։ Ասենք սենց մտածի ամուսինը, որ որոշ դեպքերում տղամարդու հետ քնելը համարի զուտ ֆիզիկական կարիքի խնդիր, առանց հոգևոր կապի, իսկ կնոջ հետ քնելը ավելի հոգևոր, ավելի զգացմունքային, ավելի նվիրվող, արդյունքում ավելի ծանր։
Բայց դե կարծում եմ, որ դեպքերի մեծ մասում երկու դեպքն էլ դավաճանություն կընկալվի։
այ որ ինձ էլ հրավիրեն, բնականաբար չեմ համարի դավաճանություն:)))
Rammstein
12.12.2015, 01:20
Կինը կնոջ հետ անկողնում չի կարա նենց բան անի, որը հնարավոր չի լինի տղամարդու հետ անել:
Բայց կինն ուրիշ տղամարդու հետ անկողնում չի կարա նենց բան անի, որը հնարավոր չի լինի իրա տղամարդու հետ անել:
Ընդհանրապես ես կասեի, որ միշտ էլ կարելի ա գտնել մի մարդու, անկախ սեռից, ում հետ անկողնում հնարավոր ա անել ավելի շատ բան, քան նախորդ զուգընկերոջ հետ:
Ինչ վերաբերում ա թեմայի բուն հարցին, երեւի միջինում ամենահավանական պատճառը էն կարա լինի, որ տղամարդը եթե իմանա, որ իրա կինը ուրիշ տղամարդու հետ ա քնել, առաջին բանը, թեկուզ ենթագիտակցորեն, էն մտքով կանցնի, որ ինքը չի կարում բավարարի իրա կնոջը ու դա ուժեղ սթրես կլինի տղամարդու համար, մինչդեռ ուրիշ կնոջ պարագայում կարող ա դա մի քիչ ուրիշ կատեգորիայի հաճույք դիտարկի նույն տղամարդը, եսի՞մ:
One_Way_Ticket
12.12.2015, 16:03
Ինձ թվում է, ինստինկտներն ու զգացումները չեն հասցրել ադապտացվել պահպանակի հայտնագործության հետ, և դավաճանության նկատմամբ զգացումների շղթան այսպիսին է՝ քնեց ուրիշ տղամարդու հետ, նրանից երեխա ունեցավ, իր ռեսուրսների մի զգալի մասը ծախսելու է այդ երեխային մեծացնելու վրա: Կնոջ հետ քնելու դեպքում նման վտանգ չկա, ուզում է հաճույք ստանալ, թող ստանա: Ոնց որ "О чём говорят мужчины"-ի մեջ է նկարագրվում, հո երշիկի նկատմամբ սերն էլ դավաճանություն չե՞ս համարելու:
StrangeLittleGirl
12.12.2015, 16:14

Ահա, հենց իմ տեսությունն էլ ա էդ: Բայց ավելի շուտ ոչ թե ռեսուրսների ծախսելու պահով, այլ իր գենետիկան չշարունակելու:
Sambitbaba
12.12.2015, 18:49
Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է:
Իսկ դավաճանությու՞ն է արդյոք տղամարդու՝ տղամարդու հետ քնելը...
Մարի-Լույս
12.12.2015, 19:11
Հարցը տեղին էր…:hands դավաճանություն ա, բա ինչ ա:)
Կինը կնոջ հետ արվեստ ա։ Ո՞նց կարելի դրան վատ նայել։
Լրիվ լուրջ։
Հենց գոնե մի տղամարդ ա հայտնվում, արդեն պոռնոյա, իրա ամենավատ իմաստով։
Ձայնալար
12.12.2015, 21:28
Մտքովս չէր անցել որ մտածեի, մի քիչ մտածեցի: Հա դավաճանություն կհամարեմ, բայց մյուս կողմից փորձեցի ինձ միքիչ էլ տնտղել ու պարզեցի, որ ամեն դեպքում, տղամարդու հետ դավաճանությունը ավելի ծանր կտանեմ: Պատճառը չգիտեմ, հլը էլի ինձ հարցուփորձ կանեմ:
Կինը կնոջ հետ արվեստ ա։ Ո՞նց կարելի դրան վատ նայել։
Լրիվ լուրջ։
Արտ, կինը կնոջ հետ լինելն էլ կարող ա թե՛ գեղեցիկ լինի, թե՛ գռեհիկ, տղամարդու՝ կնոջ հետ լինելն էլ, ու վերջին հաշվով բոլոր կոմբինացիաների դեպքում էլ՝ անկախ սեռերից ու քանակներից։
Mephistopheles
12.12.2015, 22:30
Կապ չունի... եթե զույգդ ուրիշ անձի ա գերադասում... ու... դա քեզնից գաղտնի ա պահում... ի՞նչ կարևոր ա էդ անձը ինչ սեռի ա...
Արտ, կինը կնոջ հետ լինելն էլ կարող ա թե՛ գեղեցիկ լինի, թե՛ գռեհիկ, տղամարդու՝ կնոջ հետ լինելն էլ, ու վերջին հաշվով բոլոր կոմբինացիաների դեպքում էլ՝ անկախ սեռերից ու քանակներից։
Էս գռեհիկ բառը բացում ա, չգիտեմ՝ խի :) Մարդիկ կարևորը իրարից հաճույք ստանան, ի՞նչ կարևոր ա՝ գեղեցիկ նայվելը:
Էս գռեհիկ բառը բացում ա, չգիտեմ՝ խի :) Մարդիկ կարևորը իրարից հաճույք ստանան, ի՞նչ կարևոր ա՝ գեղեցիկ նայվելը:
Է բայց լինում ա, որ հաճույք չեն ստանում, կամ մեկը չի ստանում ։)
Ինչևէ, վերջին հաշվով քո հետ համաձայն եմ, եթե սեեական հարաբերությամբ զբաղվողներն իրարից հաճույք են ստանում, ու՞մ ա պետք երրորդ կողմի էսթետիկ ճաշակը։
boooooooom
13.12.2015, 12:18
Սա ագահություն կհամարեմ, կամ միգուցե չափից ավելի հետաքրքրասիրություն սեռական-ով, կամ դրան չափից ավելի մեծ տեղ տալ կյանքում: Կասեք դրան չափ չկա՞. կասեմ` ամեն ինչին չափ կա (եթե ուզում ես չափել)
«Չափն» է զսպում մարդկային ագահությունը: Ամեն անգամ չափն անցնելով մարդը ագահությանն է տեղ տալիս: Եթե մեկին իր սեռական կյանքը դուրեկան չէ, նա իհարկե կարող է էդ ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկել (փոխել զուգընկերոջը, փորձել նույն սեռի հետ, փորձել անշունչ առարկաների հետ, այլ կենդանիների հետ` ունենալով փոխադարձ համաձայնություն, ինքն իր հետ, տարբեր դեղեր... և այլն), բայց դրանից առաջ երևի արժե մտածել` արդյո՞ք ամեն ինչ այդաստիճան վատ է, միգուցե այդ մեկը շատ է կարևորություն տալիս սեռական հաճույքներին ու չգիտի որ կյանքում այլ հաճույքներ էլ կան...:)
ինչքան դեբիլ ու իմպոտենտ պետք ա լինի "տղամարդը", որ իրա կինը "սեռական հարաբերությունների" գնա ուիրշ կնոջ հետ
սենց "տղամարդուն" հասնում ա, որ իրա կինը անգամ սպալինիի աթոռի ոտքի հետ հարաբերվի... :D
ինչքան դեբիլ ու իմպոտենտ պետք ա լինի "տղամարդը", որ իրա կինը "սեռական հարաբերությունների" գնա ուիրշ կնոջ հետ
սենց "տղամարդուն" հասնում ա, որ իրա կինը անգամ սպալինիի աթոռի ոտքի հետ հարաբերվի... :D
Բայց գրածդ էնքան էլ հարցի պատասխան չէր: Հիմա փորձենք հասկանալ հարցի վերաբերյալ տեսակետդ. իսկ եթե ուրիշ տղամարդու հետ քնի, էդ դեպքում տղամարդն ի՞նչ է:
Բայց գրածդ էնքան էլ հարցի պատասխան չէր: Հիմա փորձենք հասկանալ հարցի վերաբերյալ տեսակետդ. իսկ եթե ուրիշ տղամարդու հետ քնի, էդ դեպքում տղամարդն ի՞նչ է:
էտ դեպքում ավելի քիչ "դեբիլ ու իմպոտենտ":
Ամեն ինչ հարաբերական ա, անգամ "դեբիլությունն" ու "իմպոտենտությունը"
Տեսար, Բյուր, ճիշտ էի, ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր տղամարդու հետ կնոջ քնելուց ավելի քիչ կազդվեն, քան կնոջ հետ :))
Տեսար, Բյուր, ճիշտ էի, ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր տղամարդու հետ կնոջ քնելուց ավելի քիչ կազդվեն, քան կնոջ հետ :))
ես չեմ մտածում որ էտ կնոջ "տղամարդը" դրանից կազդվի: Իզուր չեմ ասել որ էտ "տղամարդը" դեբիլ է:
Նույնիսկ կարող է նայել ու ուրախանալ :D, ասենք որպես արվեստի տեսակ :D
Լրիվ ջենդերնի խտրականութուն ա: Ես տենց էլ գիտեի, որ եվրոպացիները փիս երկերեսանի են:
Իսկ եթե լուրջ, սենց դեպքի հանդիպած չկամ դեռ: Բացառված չի, որ նման վերաբերմունք լինի, պայմանավորված ասենք նրանով, որ կնոջ հետ տղամարդը կոնկուրենցիա չի զգում(երշիկի օրինակով):
Սեռական հարաբերությունների հետ կապված մի ուրիշ հետաքրքիր տեսակ կա հիմա, որ ավելի տարածված ա: Սենց կոչված ազատ հարաբերություններ, որ ամեն մեկը կարա քնի ում հետ ուզի: Կամ զույգեր, ամուսիններ փնտրում են երրորդ անձ, այլ զույգերի (սվինգ): Էս ամենը իհարկե հայակական իրականությունից դուրս: Չեմ պատկերացնում, որ ասենք Վազգենը ասի, թե բա " Անուշ, մեր սեռական կյանքը վերջերս շատ ձանձրալի ա, բեր Վարդուշիկին հրավիրենք երեքով մի նոր բան անենք": Վազգենը ավռլի շուտ կգնա Վարդուշիկի հետ կանի մի նոր բան, իսկ Անուշը..Անուշն էլ, չգիտեմ ինչ կանի: Կարա ասենք ինքն էլ գնա Վարդուշիկի հետ մի բան անի, դլյա ռազնաբռազիյա:
Ոբշեմ լրիվ կախված ա նրանից, թե ինչպես ա մարդը ընկալում տվյալ հարաբերությունները:
keyboard
15.12.2015, 20:47
Անհուշը նեղված ա ոնց որ, Բյուր, կխոսա՞ս հետը։