PDA

Դիտել ողջ տարբերակը : Web ծրագրավորում․ Մաթեմատիկայի դերը, Ինչի"ց սկսել



ԱզԲ
07.12.2015, 05:21
Բարև բոլորին։ Ի"նչ նշանակություն ունի բարձրագույն մաթեմատիկան վեբ ծրագրավորման մեջ։ Մաթեմատիկայից լավ եմ, բայց բարձրագույն մաթեմատիկայից համարյա չկամ (Պոլիտեխնիկ երկրորդ կուրս եմ, ՎՏ)։ Ինչից ա ճիշտ սկսել ծրագրավորումը և հատկապես վեբը։ Գուգլը, ֆորումներն ու գրքերը բավական են, թե ինչ-որ մեկի մոտ պարապելա պետք։ Գիտեմ, որ հարցս հարաբերականա, բայց խնդրում եմ հնարավորինս պատասխանել․
Որքա"ն ժամանակումա հնարավոր սովորել, ասենք օրական մի չորս ժամ տրամադրելով 1) HTML+CSS (5+3) 2) JavaScript/AJAX/AngularJS 3) PHP+MYSQL 4) C#

Մերսի բոլոր արձագանքողներին։ Հնարավորինս լավ պատասխանների եմ սպասում՝ պրոֆեսիոնալ վեբ ծրագրավորողներից :)

Արամ
07.12.2015, 12:01
Ի"նչ նշանակություն ունի բարձրագույն մաթեմատիկան վեբ ծրագրավորման մեջ
Վեբ ծրագրավորումը շատ լայն հասկացողություն ա։ Մաթեմատիկան/Բարձրագույն մաթեմատիկան ծրագրավորողին օգտակար ա մածելակերպ, տրամաբանություն, խնդիրների լուծման ալգորիթմներ սովորելու համար։ Նաև ծրագրավորման առանձին ճյուղեր կան, որոնք առանց բարձրագույն մաթեմատիկա իմանալու անիմաստ է սովորել, օրինակ ՝ Machine Learning, Data Science և այլն։


Ինչից ա ճիշտ սկսել ծրագրավորումը և հատկապես վեբը։ Գուգլը, ֆորումներն ու գրքերը բավական են, թե ինչ-որ մեկի մոտ պարապելա պետք։ Գիտեմ, որ հարցս հարաբերականա, բայց խնդրում եմ հնարավորինս պատասխանել․
Նախ Վեբ ծրագրավորում սկսելուց առաջ, խորհուրդ կտամ ֆունդամենտալ գիտելիքներ ձեռք բերել համակարգիչների ու ծրագրավորման մասին, օրինակ ինչպե՞ս է համակարգիչը աշխատում, ի՞նչ է պրոցեսսորը, հիշողության տեսակները և այլն։

Քանի որ հարցը շատ հարաբերական է, ընդամենը կասեմ, որ ինքնուրույն սովորելը հնարավոր է, թե ինչքանը ինքնուրույն կկարողանաք սովորել կախված է Ձեր կարողություններից։


Որքա"ն ժամանակումա հնարավոր սովորել, ասենք օրական մի չորս ժամ տրամադրելով 1) HTML+CSS (5+3) 2) JavaScript/AJAX/AngularJS 3) PHP+MYSQL 4) C#

Չեմ կարող պատասխանել այս հարցին։ Բայց մինիմումը 1 տարի։

ԱզԲ
07.12.2015, 17:46
Մերսի շատ Արամ ջան, ունեմ որոշակի գիտելիքներ, ինչպես են աշխատում կայքերը, ինչա ծրագրավորումը և այլն: Որոշ ժամանակ հտմլ, նույնիսկ ՋՍ, Սի++ լեզուներով եմ հետաքրքրվել, բայց ժամանակի սղության պատճառով նորմալ չեմ խորացել:

Այլ կարծիքներ?

Chuk
07.12.2015, 17:56
Վեբ ծրագրավորման մեջ, դեպքերի մեծ մասում, բարձրագույն մաթեմատիկան գրեթե չի օգտագործվում: Օգտագործվում է կոնկրետ տիպի, առանձահատուկ պրոյեկտների դեպքում:

Բայց բարձրագույն մաթեմատիկա լրջորեն սովորելը բերում ա մտքի ճկունության, տրամաբանության զարգացման ու հետևաբար արժի սովորել:

ԱզԲ
07.12.2015, 22:38
Մերսի շատ, շատ եմ լսել որ միտքնա զարգացնում շատ ուժեղ, կա տենց բան :Ճ

ԱզԲ
14.12.2015, 04:09
Էլի կարծիքներ?

PTuruz
08.08.2016, 16:49
Սկսենք հասարակ թվաբանական գործողություններից + - * /, հետո հասկանանք ոնցա ետ գործողությունները անում մեքենան, հետո հասկանանք նույն գործողությունները ոնցա անում մեքենան ամբողջական թվերի հետ ,հետո նկատենք որ ամբողջական թվերի հետ գործողություններում օրինակ JavaScript-ը թույլա տալիս սխալներ իսկ եթե գումարների հետ կապված աշխատանք ենք անում չնչին սխալն էլ կրիտիկականա. ՈՒ սա դեռ թվաբանական գործողությունների մասին եմ ասում, պատկերացրեք ինչ խնդիրներ կարելի է լուծել բարձրագույն մաթեմատիկայի շնորհիվ, օրինակ հերթերի կառավարում, մեծ տվյալների հետ աշխատանքը, օպտիմալացումներ...

Progart
01.11.2016, 17:18
Մաթեմատիկան մտածողություն զարգացնելու համար լավ է, հետևաբար լավ կլինի իմանալը։ Բայց եթե տանջվելով եք սովորելու․․․
1. https://www.youtube.com/channel/UC3g8pxDaokymIbUmcdLFMPQ 4-5 ժամում կսովորեք
2-3․ Galent.am-ում կուրսեր կան
մոտ մի տարում խորը գիտելիքներ կունենաք։
4֊ից չգիտեմ