PDA

Դիտել ողջ տարբերակը : Իտալերեն բոլորի համար

Smokie
23.11.2015, 11:26
Buon giorno! Voi come state?:hi

Եկեք այս թեմայում խոսենք իտալերենի առավելություններից ու թերություններից, խոսենք իտալերեն, հարցեր տանք ու խաղանք training խաղեր խաղանք::) Կարծում եմ ակումբում քիչ չեն այդ լեզվին տիրապետողները, ինչպես նաև հետաքրքրվածները:;)

Smokie
23.11.2015, 11:37
Ես մոտ երկու ամիս ա, ինչ վերսկսել եմ DuoLingo կայքով իտալերենի ուսուցումս: Էնտեղ գտած ծանոթներիս (բնականաբար հիմնականում ակումբցիների:)) ) մեծամասնությունը արդեն վաղուց ավարտել, կամ դադարել ա ուսուցումը: Էսօր 18 իմ կողմից follow լինողների առաջատարից անցնելու եմ՝ մենակ ինքն ա մնացել::)) Չնայած էդ կայքում մենակ իտալերեն չեն սովորում, միավորներն էլ շատ տարբեր են:

Էս կայքը լեզվի իմացության մեջ կատարելագործվելու տարբեր հնարավորություններ ունի: Օրինակ՝ Strengthen skills-ը բացահայտելիս շատ ուրախացա՝ մենակ Time practice-ով եմ անում դա ու քանի որ skill-երը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց golden գույնը (անկեղծ ասած ոչ golden, գունավոր տարբերակներն ավելի սիրուն եմ համարում) ավելի հաճախ եմ անցնում Strengthen skills-ին, քան նոր բաներ սովորում: Review flashcards-ի մասին երեկ եմ իմացել՝ կարծում եմ դա էլ ա հենց էն ինչ ինձ պետք ա::hands Հաճախ կարող ա մոռանամ սովորածս բառերը, անընդհատ նայեմ անգլերեն թարգմանությունը:
Սովորում եմ նաև Rosetta Stone ծրագրով, (սկզբից մենակ անգլերեն էի սովորում դրանով) որը կարծում եմ ավելի եմ սիրում, կամ առնվազն իր սովորեցրածը շատ ավելի լավ եմ հիշում: Էդ ծրագիրը համ վիզուալ ցույց ա տալիս պատկերներով ու տպավորում, համ մի քանի անգամ կրկնում ես նույն բանը իրար հետևից: Duo-ով էլ իհարկե կարող ես կրկնել ցանկության դեպքում, բայց իմ մոտ արդյունքը էդքան մեծ չի եղել, ինչքան Rosetta-ով:

Ինչքան սովորում էդքան ավելի ու ավելի եմ սիրում էդ լեզուն՝ անհամբեր սպասում եմ, ե՞րբ եմ նորմալ տիրապետելու::hands

Smokie
23.11.2015, 19:17
Ոչ մեկ չի ուզու՞մ կիսվել իր փորձով, գիտելիքներով, կամ գոնետպավորություններով ու լեզվի մասին կարծիքով::(

Մարի-Լույս
23.11.2015, 21:37
Իտալերենը աշխարհի ամենասիրուն լեզուներից մեկն ա(հայերենից հետո)... և առհասարակ Իտալիայի հետ կապված ամեն ինչ սիրում եմ... լեզուն, մշակույթը... Չեմ ասի վարժ տիրապետում եմ իտալերենին, վերջերս եմ սկսել հետաքրքրվել... http://lingohut.com/կայքով եմ պարապում... Արդեն գույներն եմ հասել:)

Նիկեա
24.11.2015, 00:31
Լրացրծս թեստերին եթե հավատանք ուրեմն ես B2 մակարդակի իտալերեն գիտեմ :)) ես էլ չեմ զգացել թե ոնց եմ սովորել, շատ մուլտիկներ էի նայում, հետո մի օր հասկացա որ արդեն հասկանում եմ, մի օր էլ բացահայտեցի որ կարողանում եմ կարդալ իտալերեն իտալերենավարի: Քերականության ոչ մի կանոն չգիտեմ, ոչ մի բայի խոնհարում չգիտեմ, բայց ինչ-որ կախարդանքով սխալներ քիչ եմ անում: Ու հիմա, երբ իսպաներեն եմ սովորում, իտալերենը շատ ա օգնում :))

Malxas
24.11.2015, 18:06
Մի ժամանակ իտալերենի համար խելքս գնում էր, հիմա էլ եմ երևի ահագին սիրում: Տարիներ առաջ ինքնուրույն սովորեցի, ահագին բառապաշար էի հավաքել, բայց չօգտագործելու արդյունքում շատ բան մոռացել եմ: Պրակտիկորեն պետք է գալիս միայն օպերա լսելիս, ու դա էլ քիչ չէ: Բացի այդ, իմանալով իտալերեն, կարողանում եմ հասկանալ նաև ֆրանսերեն և իսպաներեն: Ֆոնետիկայի հետ խնդիր չկա, անսխալ կարդում եմ:

Մարի-Լույս
24.11.2015, 19:04

Ֆոնետիկայի հետ կապված ես էլ խնդիրներ չունեմ, ասել Նիկեայի "իտալերենավարի կարդում եմ":)

Մարի-Լույս
28.11.2015, 18:01
Լրացրծս թեստերին եթե հավատանք ուրեմն ես B2 մակարդակի իտալերեն գիտեմ :)) ես էլ չեմ զգացել թե ոնց եմ սովորել, շատ մուլտիկներ էի նայում, հետո մի օր հասկացա որ արդեն հասկանում եմ, մի օր էլ բացահայտեցի որ կարողանում եմ կարդալ իտալերեն իտալերենավարի: Քերականության ոչ մի կանոն չգիտեմ, ոչ մի բայի խոնհարում չգիտեմ, բայց ինչ-որ կախարդանքով սխալներ քիչ եմ անում: Ու հիմա, երբ իսպաներեն եմ սովորում, իտալերենը շատ ա օգնում :))

Նիկ, ի՞նչ մուլտեր ես նայել, կարող ես հիշել, ես էլ եմ ուզում "կախարդվեմ"... ֆիլմերի մեջ էնքան արագ-արագ են խոսում, որ "Non capisco"

Նիկեա
28.11.2015, 23:26
Նիկ, ի՞նչ մուլտեր ես նայել, կարող ես հիշել, ես էլ եմ ուզում "կախարդվեմ"... ֆիլմերի մեջ էնքան արագ-արագ են խոսում, որ "Non capisco"

Նայածներիս մեջ շատ հիմարություններ են եղել, բայց "Պոկեմոնը" "Նարուտոն" "Battle spirit"-ը "Հայդին" "Silver Moon"-ը շատ լավն էին: Հա՜, խոստովանում եմ որ "Winx"-ն եմ մինչև 6-րդ սեզոնը իտալերենով նայել :))

Նիկեա
28.11.2015, 23:30
էլի կային, բայց հիմա վերնագրերը չեմ հիշում: Վերևում թվարկածներս հիմնականում անիմեներ են :))

Smokie
08.12.2015, 12:33
Perchè non parlatè? :( :beee

Smokie
15.12.2015, 18:47
Էլի բարև ձեզ:))
Էս անգամ ուսուցողական նկարով եմ եկել:
DuoLingo-ից ա՝ վաղուց անցածս Clitic Pronouns դասի համառոտ բացատրությունը:;)
https://i.imgur.com/ugSP8Aj.jpg

Vi amo:love:))

Smokie
17.12.2015, 16:38
Ինձ բացել ա, որ փողկապը իտելերենում կռավատտա ա:)) (cravatta):
Սոխն էլ ի դեպ չիպոլո ա:D (cipolo), իսկ ino-ն հայերենի իկ մասնիկն ա::))
Հիշում ե՞ք Jamaika-ն երգող, զիլ ձայնով Robertino Loretti-ին::love

https://www.youtube.com/watch?v=K9RzFoPWBCI

Smokie
17.12.2015, 18:08
Ինձ բացել ա, որ փողկապը իտելերենում կռավատտա ա:)) (cravatta):

Ի միջի այլոց անկողինն էլ լետո ա :lol (letto):
Ամառը լավ պրծավ՝:)) էստատե:ok (estate):

Malxas
17.12.2015, 19:36
Սմոքի, դե որ էդքան լավ գիտես իտալերեն, ուրեմն ասա, երբ հարցնեն come ti chiami ինչ պետք է պատասխանել :):D

Smokie
18.12.2015, 19:40
Սմոքի, դե որ էդքան լավ գիտես իտալերեն, ուրեմն ասա, երբ հարցնեն come ti chiami ինչ պետք է պատասխանել :):D

Hօ mi chiamo venticinque anni;)
Վայ չէ, էդ tu quanti anni hai-ի risposta-ն ա:D

Io mi chiami Գևորգ:oy

Ի դեպ, ես ինքս ինձ ստուգելու համար երբեմն դիմացինից խնդրում եմ որևէ բառ ասել, տեսնեմ կարող ե՞մ թարգմանել::)

Smokie
18.12.2015, 20:09
Io mi chiami Գևորգ:oy

Մի խոսքով խայտառակ ձևի իրար խառնվեցի ու լրիվ խառնեցի :D:(

Io mi chiamo Գևորգ

Թվերն եմ լավ յուրացրել (համենայն դեպս մինչև հարյուրը) ու շաբաթվա օրերը, ամիսները դեռ էդքան էլ լավ չեմ հիշում:

Malxas
18.12.2015, 22:16
Սիրելի Գևորգ, բոլոր առումներով սխալ պատասխանեցիր :D
Երբ հարցնում են come ti chiami - ինչ է քո անունը, պետք է պատասխանել che te ne frega - քո ինչ գործ :D:hands

Smokie
18.12.2015, 22:35
Սիրելի Գևորգ, բոլոր առումներով սխալ պատասխանեցիր :D
Երբ հարցնում են come ti chiami - ինչ է քո անունը, պետք է պատասխանել che te ne frega - քո ինչ գործ :D:hands

Ma perchè? հարգելի ազգանվանակից,:D non ho un secreto::))

Malxas
18.12.2015, 23:36
Ma perchè? հարգելի ազգանվանակից,:D non ho un secreto::))

Դե, կյանքը անակնկալներով լի է: Ես չեմ բացառում, որ նաև առիթ լինի մի սիրուն աղջկա ասել - Tu sei piu bella donna che abbia mai visto :)