PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճարտարապետաշինարարական հայերեն բառեզրեր



Rammstein
21.11.2015, 16:25
Հայաստանում շինարարության ընթացքում մարդիկ շատ հաճախ, կամ նույնիսկ կասեի միշտ օգտագործում են բազմաթիվ օտարալեզու եզրեր: Հաճախ նույնիսկ կիրառում են օտար լեզվից (հիմնականում ռուսերենից) մեր խոսակցական մտած ու աղավաղված բառեր, որոնց սկզբնաղբյուրը հասկանալու համար գոնե մի քիչ ջանք է պահանջվում:

Ես գծագրերում կամ այլ տեղերում աշխատում եմ օգտագործել հայերեն տերմիններ, թեկուզ կողքը փակագծում ռուսերեն տարբերակը գրելով, որ կարդացողը հասկանա: Բայց շատ դեպքերում ինքս էլ չեմ իմանում որոշ եզրերի հայերենը: Էն որ ասում են, որ ինստիտուտը շատ բան չի տալիս, մեծ մասը մարդ պրակտիկայում է սովորում, իհարկե ճիշտ է, բայց ոչ էս առումով: Էս դեպքում ինստիտուտում մարդ մի երկու կցկտուր եզր հայերեն լսում է, բայց հետո պրակտիկայում դա ուզած չուզած փոխարինվում է շինարարներին հասկանալի օտարալեզու տարբերակներով:

Մի քանի օրինակ.



Ինստիտուտից
Պրակտիկայից
Հայերեն տարբերակի հասկանալու հավանականությունը արհեստավորի կողմից (0-5) :))
Նշանակություն


Հեծան
Բալկա
4



Ճոռ
Ժոլոբ
0
Տանիքի եզրի դետալ` ջրահեռացման համար, որի միջով ջուրը հոսում է դեպի ջրհորդաններ:


Ծպեղնաոտք
Ստրապիլ
2
Տանիքի կարկասի դետալ` շենքի եզրից դեպի տանիքի գագաթ գնացող:


Բարավոր
Պերեմիչկա
2
Դռների, պատուհանների վերեւում հոիզոնական կոնստրուկտիվ տարր, որն իր վրա է վերցնում ավելի վեր գտնվող բեռը:


Երեսպատում
Աբլիցովկա
4



Կղմինդր
Չերեպիցա
3



Պիպ
Կանյոկ
1
Տանիքի ամենավերեւի հորիզոնական հատված:


Միջնորմ
Պերեգարոդկա
3
https://hy.wikipedia.org/wiki/Միջնորմ


Հորան
Շախտա
1






Դեռ թեմայի ֆորմատը լրիվ չեմ պատկերացնում, բայց ուզում եմ օգնի էն մարդկանց, ում համար մեկ չի` ինչերեն եզրեր օգտագործել: Եթե ակումբում շատ մարդու պետք էլ չեն էդ եզրերը, գուցե մի օր մեկը կգուգլի ու կգտնի իրեն պետքական ինֆորմացիա: Բայց էս պահին ես ինքս եմ ուզում մի երկու բան հարցնել, հույսով, որ թեկուզ ինչ-որ բառարաններից կարելի կլինի գտնել որոշ բառեր (ցավոք ես համապատասխան գիրք չունեմ, իսկ ինետում հայերենով նման մասնագիտական գրականություն ճարելը ոնց որ թե խելքին մոտ չի):


ArchiCAD ծրագրում Fill-երի անուններն էի հայերեն դարձնում ու էս հարցն առաջացավ մոտս. հայերեն ո՞նց կլինեն էս

http://i.imgur.com/mwraRTk.png

մեկ էլ էս

http://i.imgur.com/5JelNZg.png

պատի շարվածքների անվանումները:

ArchiCAD ծրագրի անգլերեն տարբերակում առաջինի անունը Running bond ա, երկրորդինը` Stack bond: Ռուսերեն տարբերակում` համապատասխանաբար Ложковая перевязка ու Без перевязки: Իմացող կլինի՞ սրա հայերենը: :)

Լեո
21.11.2015, 20:11
Իրականում չգիտեմ ոնց են կոչվում, բայց ես կառաջարկեի «խառնաշար» և «ուղղաշար» տարբերակները :)

Rammstein
21.11.2015, 20:35
Իրականում չգիտեմ ոնց են կոչվում, բայց ես կառաջարկեի «խառնաշար» և «ուղղաշար» տարբերակները :)
Ուղղակի խառը շար ասում ենք էն շարվածքին, էն որ տձեւ տարբեր չափսի քարերով ա արվում։ Հաստատ խառնաշփոթ կլինի տենց ասելուց։

Ձայնալար
22.11.2015, 18:56
Պոլիտեխնիկական բառարանից էսքան բան գտա.

перевязка - քարակապում
перевязка кладки - շարվածքի ք.

Արէա
22.11.2015, 19:10
Կապակցված շարվածք, ուղիղ շարվածք։

Rammstein
23.11.2015, 12:04
Կապակցված շարվածք, ուղիղ շարվածք։
Արէա ջան, իսկ էս ինչ-որ տեղից նայեցի՞ր, թե՞ գիտեիր, թե՞ դու մտածեցիր էդ բառերը։

Արէա
23.11.2015, 12:42
Արէա ջան, իսկ էս ինչ-որ տեղից նայեցի՞ր, թե՞ գիտեիր, թե՞ դու մտածեցիր էդ բառերը։

Մտածեցի )
Դժվար լինի սրանց հայերեն համարժեքները, չնայած ճարտարապետները երևի ավելի ճիշտ կիմանան։
Ամեն դեպքում, եթե չկա, կարծում եմ կապակցվածը վատ չի արտահայտում էդ շարվածքի էությունը։

Rammstein
23.11.2015, 12:45
Մտածեցի )
Դժվար լինի սրանց հայերեն համարժեքները, չնայած ճարտարապետները երևի ավելի ճիշտ կիմանան։
Ամեն դեպքում, եթե չկա, կարծում եմ կապակցվածը վատ չի արտահայտում էդ շարվածքի էությունը։
Փաստը էն ա, որ մեր օֆիսում բոլորը ճարտարապետ են ու չգիտեն։ :))

boooooooom
23.11.2015, 17:48
Դե որ բանը հասավ հորինելուն, ես էլ կասեի ` ուղիղ և զիգզագաձև :)