PDA

Դիտել ողջ տարբերակը : Andrzej Sapkowski - Wiedźmin/ Անջեյ Սապկովսկի - Վհուկորդը



Ռուֆուս
09.11.2015, 21:38
Անջեյ Սապկովսկին լեհ գրող է, ստեղծագործում է ֆենտեզի ժանրում: Սապկովսկու ամենահայտնի գործը Witcher-ի մասին սագան է (եթե Վհուկորդից ավելի լավ տարբերակ ունեք, առաջարկեք):

Witcher-ի մասին ունի գրած 7 գիրք՝ 2 պատմվածքների ժողովածու ու 5 վեպ, որոնք միասին կազմում են Վհուկորդի մասին սագան: Գրքերն ըստ հերթականությամբ հետևյալն են.

1. Ostatnie życzenie (The Last Wish), Վերջին ցանկությունը 1993
2. Miecz Przeznaczenia (Sword of Destiny), Ճակատագրի թուրը 1992
3. Krew elfów (Blood of Elves), Էլֆերի արյունը 1994
4. Czas pogardy (Time of Contempt), Արհամարհանքի ժամը 1995
5. Chrzest ognia (Baptism of Fire), Կրակի մկրտությունը 1996
6. Wieża Jaskółki (The Swallow's Tower), Ծիծեռնակի բունը 1997
7. Pani Jeziora (Lady of the Lake), Լճի տիրուհին 1999

Գրքերի գլխավոր հերոսը Գերալտ անունով թափառաշրջիկ վհուկորդն է՝ կախարդական ուժ ունեցող մուտանտ ռազմիկ՝ ով գումարի դիմաց սպանում ու ոչնչացնում է տարբեր առասպելական ու կախարդական հրեշների ու կենդանիների: Գրքերի պատմության ընթացքում Գերալտին է միանում կախարդուհի Յեննեֆերը ու արքայադուստր Սիրին ու միասին նրանք պետք է բացահայտեն հին էլֆական մարգարեությունը ու իրականացնեն իրենց ճակատագիրը: (էս ինչ անհաջող նախադասություն ստացվեց :))

Մի խոսքով ես դեռ չորրորդ գրքին եմ հասել, բայց ահավոր լավն ա, չնայած Մարտինի A Song of Ice and Fire-ից առաջ է գրված, բայց ահագին իրար նման են: Շատ կայֆ ա, որ իրականության հետ համընկնող լիքը անաքրոնիզմներ կան ու լիքը բան սլավոնական առասպելներից է վերցված: Եթե ֆենտեզի, Տոլկին ու Մարտին սիրում եք, անպայման կարդացեք: