PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճերմակ մազեր



Շինարար
05.11.2015, 20:11
Ժող, ուրեմն իմ ծանոթներից մեկը, որ համարյա լրիվ ճերմակել էր, բավականին ուշ տարիքում (հիսունից հետո) նորից սկսել ա վերականգնել մազերի իր բնական գույնը: Ինչո՞վ կարող ա սա պայմանավորված լինի, հնարավո՞ր ա, որ դա ինչ-որ առողջական խնդիրների ինդիկատոր լինի:

Ուլուանա
06.11.2015, 01:28
Ժող, ուրեմն իմ ծանոթներից մեկը, որ համարյա լրիվ ճերմակել էր, բավականին ուշ տարիքում (հիսունից հետո) նորից սկսել ա վերականգնել մազերի իր բնական գույնը: Ինչո՞վ կարող ա սա պայմանավորված լինի, հնարավո՞ր ա, որ դա ինչ-որ առողջական խնդիրների ինդիկատոր լինի:
Այսինքն՝ բնականորեն՝ ինքնիրեն մազերը նորից սկսել են մգանա՞լ :o։

Ինչքան հիշում եմ, կարող ա առողջական խնդիրներով պայմանավորված լինի սպիտակելը (թեև համոզված չեմ, թող բժիշկներն ասեն), բայց որ հետադարձ գործընթացն էլ ա հնարավոր, չգիտեի... Համոզվա՞ծ ես, որ չի ներկում :))։

Չնայած ես հավատում եմ, որ ամեն ինչ էլ (նույնիսկ ամենաանհավանական բաները) կարող ա տեղի ունենալ որոշակի հանգամանքներում, ուղղակի հետաքրքիր ա, ակադեմիական բժշկությունը դա նորմա համարում ա, թե չէ։ Բայց ինձ թվում ա՝ եթե լիներ, դեպքեր լսած կլինեինք, էլի, եսիմ :esim։ Օրինակ, երբեք չեմ լսել, որ ինչ–որ մեկին բժիշկն ասած լինի՝ էսինչ, էնինչ բաներն անես, սպիտակած մազերդ կվերականգնվեն։

CactuSoul
11.11.2015, 15:34
Իմ մազերը շատ շուտ են սկսել սպիտակել, 10 տարեկանից արդեն ունեի մի քանիսը։
Կար ժամանակ, երբ մազերս երկար էին, ու չէի ներկում։ Ու հաճախ նկատում էի, որ որոշ մազեր հատվածաբար էին գունավորված․ նույն մազը մե՛կ սպիտակ էր աճում, մե՛կ մուգ։ Մի քանի սանտիմետր սպիտակ էր, հետո նորից մուգ, հետո էլի սպիտակ․․․ ու լինում էր, որ արմատի մասում էլ էր մուգ լինում։ Հետևաբար կարծում եմ, որ լրիվ հնարավոր ու բացատրելի մի բան է այդ մարդու դեպքը։