PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոսանտա

մարիօ
04.11.2015, 18:17
Ողջույն ժողովուրդ.
Secret Santa խաղի ֆորմատը համոզված եմ շատերիդ է ծանոթ ու քանի որ ես կինոների մեծ սիրահար եմ ու գիտեմ, որ ակումբում էլ լիքը լավ ֆիլմեր սիրողներ կան որոշեցի առաջարկել, որ Կինոսանտա կազմակերպենք:
Խաղի կանոնները. էս թեմայում մինչև նոյեմբերի 10-ը արձագանքում են էն մարդիկ, ովքեր կուզենան մասնակցել ու ինձ անձնական նամակով մի ֆիլմ են ուղարկում իրենց ընտրությամբ, ամսի տասին իրենց առաջարկած ֆիլմի դիմաց ստանում են մեկ այլ ֆիլմ ուրիշ մասնակցի առաջարկածներից, բայց չեն իմանում, թե ումից: Որոշում ենք ժամանակահատված, որի ընթացքում բոլորը կնայեն իրենց ֆիլմերն ու ռեվյու, կածիքներ, մտքեր գրեն, ինչու չէ փորձեն գուշակել, թե ով է իրենց Սանտան: :think

Ռեվյուները ցանկալի է գրվեն ըստ ընդունված ստանդարտի, որի օրինակներից ընթացքում կներկայացնեմ: Ընթացքում ֆիլմերի քննարկումներ ու կարծիքների փոխանակում կանենք, նոր ֆիլմեր կբացահայտենք, որովհետև ես գիտեմ, որ ակումբում շատ թույն կինոսերներ կան ու հա՛, խոստովանեմ, որ ես ուզում եմ իմանամ իրանց ճաշակները: :D

Կազմակերպչականը վերցնում եմ իմ վրա, կաշխատեմ ինչքան հնարավոր է լավ կազմակերպել, որ հավես լինի: Ինչքան շատ մարդ մասնակցի, էդքան լավ: Մենակ խնդրում եմ շատ հայտնի ու ստանդարտ ֆիլմեր չուղարկել, որ նայած լինենք:
Ով կուզի մասնակցել, հաջորդ գրառումներում խնդրում եմ գրել ու արդեն կարող եք ֆիլմ ուղարկել, եթե նույնիսկ 5 հոգի էլ մասնակցի կանենք ժող: ;)
Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար:

Մուշու
04.11.2015, 18:29
Ես եմ ուզում

Աթեիստ
04.11.2015, 19:11
Ողջույն ժողովուրդ.
Secret Santa խաղի ֆորմատը համոզված եմ շատերիդ է ծանոթ

Այ ստեղից խնդրում եմ ավելի մանրամասն։

մարիօ
04.11.2015, 19:35
Այ ստեղից խնդրում եմ ավելի մանրամասն։

Secret Santa-ն խաղ է, որը տարբեր ձևերով են խաղում, բայց ամենահիմնական ու տարածված տարբերակն էն է, որ մի խումբ մարդիկ հավաքվում են, գաղտնի ընտրություն է արվում ու դառնում են իրար համար Սանտա, խաղի իմաստն էն է, որ պիտի քո սանտան քեզ նվերներ անի ու էնպես, որ դու չիմանաս, թե ով է ինքը, ու դու էլ քո հերթին պիտի քեզ համար ընտրված մարդու համար Սանտա դառնաս, իրեն նվեր անես: Հիմա Կինոսանտան էս խաղի ռիմեյքն ա, սանտա ես դառնում մեկի համար ու ֆիլմ ես նվեր անում :))
Մի տարբերակ էլ կա՝ գաղտնի ընկեր ա կոչվում, համարյա նույն բանն են:

մարիօ
04.11.2015, 19:37
Ես եմ ուզում

դե չմոռանաս ֆիլմը ուղարկես ;)

Վոլտերա
05.11.2015, 17:47
Գրանցիր ինձ ^_____^

Յոհաննես
06.11.2015, 00:21
ես կամ

StrangeLittleGirl
06.11.2015, 20:06
Ինձ էլ գրանցի: Չնայած կինոսիրող եմ, բայց էս բնագավառում տուպոյ սատկում եմ:
Ախ ինչ լավ ա ռեժիսոր/սցենարիստ բոյֆրենդ ունենալը :D

Ռուֆուս
06.11.2015, 21:17
Գրանցվում եմ։ Կինոն ուղարկելու դեդլայնը ե՞րբ ա

մարիօ
06.11.2015, 21:20
Գրանցվում եմ։ Կինոն ուղարկելու դեդլայնը ե՞րբ ա

Նոյեմբերի 10-ը :hands

Տրիբուն
06.11.2015, 22:26
Դե ինձ էլ գրանցի։

Աթեիստ
06.11.2015, 22:35
Լավ, է՞, ինձ էլ գրեք։

Ruby Rue
06.11.2015, 23:32
Ես առանձնապես շատ կինոներ չեմ նայել, բայց ինձ էլ գրանցի: :)

մարիօ
06.11.2015, 23:43
արդեն կարող եք կամաց-կամաց ուղարկել ֆիլմերը ժողովուրդ ;)

մարիօ
08.11.2015, 23:30
ժողովու՜րդ, օր չի մնացել, էլ մասնակցող չկա՞: Ի դեպ՝ շատերից ֆիլմերն արդեն ստացել եմ, ով էլ չի ուղարկել, ակումբի նամակ գրեք էլի:
Հ.Գ շատ թույն կինոներ են ուղարկել ուղարկողները համ էլ: :oy

Բերսերկեր
09.11.2015, 19:16
Մարիօ, ինձ էլ գրանցի

մարիօ
10.11.2015, 16:57
Ըհը, ես եկա, նոյեմբերի 10-ն է ու էսօր ձեր սանտայից նվերը ստանալու օրն է: ՈՒնենք 9 սանտա ու ես:
1.Վոլտերա
2.mushu
3.Յոհաննես
4.Տրիբուն
5.Աթեիստ
6.StrangeLittleGirl
7.Ռուֆուս
8.Ruby Rue
9.Բերսերկեր
Ես բոլոր 10 ֆիլմերը ստացել եմ ժամանակին, ինչի համար շնորհակալություն բոլորիդ: Մինչև օրվա վերջ բոլորդ ակումբի նամակով կստանաք ձեր սանտայի նվերը, մենակ խնդրում եմ տեսած լինելու դեպքում արագ արձագանքել, որ կարողանանք փոխել: Ֆիլմերը կարող եք նայել մինչև դեկտեմբերի 1-ը և հենց այս թեմայում էլ գրել ձեր ռեվյուն ու կարծիքները:
Սանտային գուշակելը խրախուսվում է :D
Շնորհավոր ամանոր և, վայ, էս ի՞նչ եմ ասում, հըմ, լավ, բարի դիտում Ձեզ: ;)

Ռուֆուս
10.11.2015, 17:07
Իսկ կարա՞նք ժամանակը կրճատենք դարձնենք ասենք մի շաբաթ կամ 10 օր: Մինչև դեկտեմբերի 1-ը չափից դուրս երկար ժամանակ ա մի հատ կինո նայելու ու ռեվյու գրելու համար: Համ էլ եթե հավես անցավ, հետո էլի կկազմակերպես :)

StrangeLittleGirl
10.11.2015, 17:08
Անհամբեր :))
Մի հարց. մինչև դեկտեմբերի 1-ն իրավունք ունե՞նք հայտարարելու, թե որ ֆիլմն ա մեզ բաժին ընկել: Ուղղակի ես պիրատիզմից հեռու մարդ եմ, ինձ օգնություն ա պետք լինելու կինոն գտնելու համար :))

Ռուֆուս
10.11.2015, 17:11
Բյուր kat.cr-ում փնտրի, էնտեղ գրեթե ամեն ֆիլմ կարելի ա ճարել: Եթե տոռենտները արգելված են, ասա կքաշեմ, դրոփբոքսով ուղարկեմ:

մարիօ
10.11.2015, 17:40
Անհամբեր :))
Մի հարց. մինչև դեկտեմբերի 1-ն իրավունք ունե՞նք հայտարարելու, թե որ ֆիլմն ա մեզ բաժին ընկել: Ուղղակի ես պիրատիզմից հեռու մարդ եմ, ինձ օգնություն ա պետք լինելու կինոն գտնելու համար :))

Բյուր քո ֆիլմը ահագին հայտնի ֆիլմ ա, մի հատ գուգլելով էլ կգտնես, հանգիստ ;)
ժամանակի հարցով էլ, եթե նայողներն արագ նայեցին, կարող ենք ժամանակից շուտ վերջացնել, ուղղակի սեփական փորձից գիտեմ, որ սովորաբար ալարում են ռեվյու գրեն, ձգձգվում ա, ինչքան շուտ գրեք, էդքան ձեր օգուտն ա, կքննարկենք մինչև մյուսը գրի:

մարիօ
10.11.2015, 18:05
Ըհըն, բոլորիդ ֆիլմերն ուղարկված են, հույս ունեմ չեք նայել: Սկզբում ուզում էի ես էլ մասնակցել, հետո հասկացա, որ անարդար կլինի, որովհետև կիմանամ սանտայիս ու որոշեցի բոլորը նայել, եթե հասցնեմ, ես էլ ռեվյուներ կգրեմ ֆիլմերի համար:
Ռեվյուի օրինակն այստեղ (http://www.akumb.am/showthread.php/66533-%D5%86%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%BD-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%B6-%D5%B8%D6%82?highlight=%D5%86%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%AB+%D5%A1%D5%B5%D5%BD+%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%B6) : Թեմայի առաջին երկու գրառումները ձեզ օրինակ, եթե երբևէ չեք գրել: ;)

Մուշու
10.11.2015, 23:32
Հարց կարելի ա ? Ըստ ինչի ա ընտրվել ումը ինչ կինո ա հասնում?

մարիօ
11.11.2015, 00:22
Հարց կարելի ա ? Ըստ ինչի ա ընտրվել ումը ինչ կինո ա հասնում?

ուհում, ընտրվել ա թվերի գեներատորի կողմից, առանց իմ կամ այլ մեկի մասնակցության, այսինքն՝ պատահական համապատասխանեցմամբ: Քանի որ ֆիլմերը շատ տարբեր էին, ըստ ոչ մի բանի էլ չի ընտրվել, մենակ մի ֆիլմ կար(հենց քո ուղարկածը, ի դեպ), որ համարյա բոլորը գիտեի, որ նայել են, էդ ես եմ մի բան փոխել, որ չնայած մարդու ընկնի: :B

Մուշու
11.11.2015, 00:26

Բա ասեիր ուրիշ բան առաջարկեի ։)

StrangeLittleGirl
11.11.2015, 01:29
ուհում, ընտրվել ա թվերի գեներատորի կողմից, առանց իմ կամ այլ մեկի մասնակցության, այսինքն՝ պատահական համապատասխանեցմամբ: Քանի որ ֆիլմերը շատ տարբեր էին, ըստ ոչ մի բանի էլ չի ընտրվել, մենակ մի ֆիլմ կար(հենց քո ուղարկածը, ի դեպ), որ համարյա բոլորը գիտեի, որ նայել են, էդ ես եմ մի բան փոխել, որ չնայած մարդու ընկնի: :B
Էդ աչքիս իմն ա

Տրիբուն
11.11.2015, 03:02
Ինձ նենց կինո ա ընկել, որ մոտ ժամանակներս մեռնեմ չեմ նայի :D Նենց որ դեկտեմբերի 1-ի ժամկետը ինձ լրիվ ձեռ ա տալիս։ Ու էտ կինոն ուղարկողը սադիստ ա։ :P

Աթեիստ
11.11.2015, 09:43
Նենց մարդ կա՞, որ հավանել ա ։)

Մուշու
11.11.2015, 10:17
Նենց մարդ կա՞, որ հավանել ա ։)

Կլինի էլի :)

Ռուֆուս
11.11.2015, 15:49
Ժող, ձեռի հետ գրեք, թե ինչ կինո ա բաժին ընկել, ի՞նչ եք գաղտնի պահում :)) Կարող ա լավ ֆիլմ լինի, մնացածն էլ նայեն :)

Cassiopeia
11.11.2015, 16:07
Ես էս խաղի պասիվ մասնակցողներից եմ :D ու հետաքրքրությամբ հետևում եմ ձեր քննարկումներին։ Ռուֆի հետ համաձայն եմ, միևնույնն ա, վերջում ռեվյուն գրելուց հետո բոլորն էլ կիմանան, թե ում ինչ ա բաժին ընկել։

Ռուֆուս
11.11.2015, 16:18
Էս էլ իմ Սանտայի նվերը

Աղոթքներ Բոբբիի համար/Prayers for Bobby (http://www.imdb.com/title/tt1073510/) 2009թ

Գլխավոր դերերում Սիգուրնի Ուիվեր ու լիքը անծանոթ ու քիչ հայտնի դերասաններ:

Պարունակում ա սպոյլերներ:

Իրական դեպքերի հիման վրա նկարահանված էս ֆիլմը Բոբբի Գրիֆիթի ու նրա մոր՝ Մերի Գրիֆիթի մասին է: Բոբբին գեյ դեռահաս է, իսկ Մերին խիստ պահպանողական քրիստոնյա է, ով իր երեխաներին դաստիարակում է քրիստոնեական սկզբունքներով: Իմանալով որդու սեռական օրիենտացիայի մասին, նա փորձում է իր «մեղսավոր» որդուն «բուժել» աղոթքներով, սակայն սա ավելի է սրում իրենց հարաբերությունները: Ի վերջո Բոբբին որոշում է լքել ընտանիքը ու տեղափոխվում է Փորթլենդ, որտեղ էլ չհամակերպվելով ինքն իր հետ ու փորձելով հետ շահել մոր սերը ինքնասպան է լինում:

Բոբբիի մահը ողբերգական ազդեցություն է թողնում Գրիֆիթների ընտանիքի ու հատկապես Մերիի վրա: Երկարատև դեգերումներից հետո Մերին փոխում է իր համոզմունքները նույնասեռականության վերաբերյալ, միանում ԼԳԲՏ համայնքին ու դառնում նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանության գլխավոր ջատագովներից մեկը:

Կինոն ընդհանուր շատ լավն էր, բոլորին խորհուրդ եմ տալիս նայել, համոզված եմ, որ էս կինոյից հետո շատերդ ձեր կարծիքը կփոխեք ԼԳԲՏ մարդկանց մասին: Առանց չափազանցնելու մի քանի տեղ քիչ էր մնում բարձր ձենով լացեի: Սիգուրնի Ուիվերը արտակարգ լավ էր խաղում, բայց մյուս դերասանների խաղը էդքան էլ դուրս չեկավ, մի տեսակ միջակոտ էր:

99%-ով համոզված եմ, որ սանտաս Աթեիստն է: Էսքան ժամանակ մենակ ինքն էր Ակումբում ու ՖԲ-ում էս ֆիլմը խորհուրդ տվել դիտել :)) Եթե Աթեիստը չի, կամ Ռուբին է, կամ էլ Վոլտերան :)) Ամեն դեպքում շատ մերսի, եթե առաջարկած չլինեիր, կարող ա էս ֆիլմը երբեք չնայեի:

Մուշու
11.11.2015, 16:55
Central do Brasil (1998)
Центральный вокзал
Կենտրոնական Կայարան

https://image.tmdb.org/t/p/original/k50Ph1Z6zW3HGoZ8dqdnWnj78wn.jpg

Երկիր ՝ Բրազիլիա, Ֆրանսիրա
Ռեժիսիոր ՝ Walter Salles
Ժանր ՝ դրամա

Նախ սկսեմ նրանից , որ ես ինքս սեփական ցանկությամբ այս ֆիլմը չէ ընտրի դիտելու համար , բրազիլիական ֆիլմերը իմ համար չեն : Ֆիլմի սկիզբը ստիպում է ուրախանալնրա համար, որ գրել գիտես և ստիպված չես վճարել նամակ գրելու համար : Հետո սկսվում ա բուն ֆիլմը , որը տղայի և նամակներ գրող կնոջ մասին է : Ֆիլմում կան ինչպես ուրախ պահեր այնպես հիասթափեցնող ու բարկացնող : Ընդհանուր առմամբ կարելի է ասել ստացված ֆիլմ , մի որոշ ժամանակ անց հաստատ կվերանայեմ : Ապրի մեր Մարի Սարին կազմակերպելու համար :kiss:kiss

Հ.Գ. Հուսով եմ մոտս ստացվեց ռեվյու գրել :
Հ.Գ.Գ. Շնորհակալություն ֆիլմը առաջարկողին :kiss

StrangeLittleGirl
12.11.2015, 18:30
Էս գաղափարն ինձ ահագին դուր էկավ :)) Ի՞նչ կարծիքի եք գրքասանտա ու ալբոմասանտա անելու մասին :))

մարիօ
12.11.2015, 18:31
Էս գաղափարն ինձ ահագին դուր էկավ :)) Ի՞նչ կարծիքի եք գրքասանտա ու ալբոմասանտա անելու մասին :))

Էդ իմ մտքին կար Բյուր, ասեցի եթե սա հաջողվի, էդ էլ անենք, ոնց որ հավես ա անցնում :))

Ռուֆուս
12.11.2015, 18:47
Central do Brasil (1998)
Центральный вокзал
Կենտրոնական Կայարան

Երկիր ՝ Բրազիլիա, Ֆրանսիրա
Ռեժիսիոր ՝ Walter Salles
Ժանր ՝ դրամա

Նախ սկսեմ նրանից , որ ես ինքս սեփական ցանկությամբ այս ֆիլմը չէ ընտրի դիտելու համար , բրազիլիական ֆիլմերը իմ համար չեն : Ֆիլմի սկիզբը ստիպում է ուրախանալնրա համար, որ գրել գիտես և ստիպված չես վճարել նամակ գրելու համար : Հետո սկսվում ա բուն ֆիլմը , որը տղայի և նամակներ գրող կնոջ մասին է : Ֆիլմում կան ինչպես ուրախ պահեր այնպես հիասթափեցնող ու բարկացնող : Ընդհանուր առմամբ կարելի է ասել ստացված ֆիլմ , մի որոշ ժամանակ անց հաստատ կվերանայեմ : Ապրի մեր Մարի Սարին կազմակերպելու համար :kiss:kiss

Հ.Գ. Հուսով եմ մոտս ստացվեց ռեվյու գրել :
Հ.Գ.Գ. Շնորհակալություն ֆիլմը առաջարկողին :kiss

Եթե ես էս կինոն տեսած չլինեի (շատ վաղուց եմ տեսել, Զավեն Բոյաջյանն էր 8 ու կեսի ժամանակ ցույց տալիս ու հիմա լիքը բաներ չեմ հիշում), սենց ռեվյու կարդալուց հետո մոտս ոչ մի ցանկություն չէր առաջանա էս կինոն նայել: Ինչը մի քիչ անարդար ա, որովհետև կինոն շատ լավն ա, ու բրազիլական լավագույն կինոներից մեկն ա, ի դեպ մի քանի օսկարի էր ներկայացվել՝ էդ թվում նաև լավագույն գլխավոր դերասանուհու ու լավագույն արտասահմանյան ֆիլմ կատեգորիաներում: Չգիտեմ ինչ բրազիլական կինոներ ես տեսել, բայց բրազիլական մի շարք կինոներ գլուխգործոցներ են, օրինակ Աստծո քաղաքը, Հատուկ Ջոկատը 1 ու 2, Արևի հետևում և այլն:

Ռեվյուից մենակ էն եմ հասկացել, որ կինոյի մեջ տղա կար ու նամակ գրող կին, իսկ թե էդ երկուսն իրար հետ ինչ էին անում պարզ չի: Իսկ ֆիլմն իրականում շատ ավելի խորն ու բազմաշերտ ա, քան դա:

Մուշու
12.11.2015, 19:13

Ավելի մանրամասն նգարագրելուց սպոյլեր կանեի, ինչը էլ ավելի կհարամեի, բայց հետո ևս մի անգամ կփորձեմ ռեվյու գրել

Ռուֆուս
12.11.2015, 19:24
Ավելի մանրամասն նգարագրելուց սպոյլեր կանեի, ինչը էլ ավելի կհարամեի, բայց հետո ևս մի անգամ կփորձեմ ռեվյու գրել

Սպոյլերն իրականում սյուժեի առանցքային պահերը նկարագրելն ա, ասենք եթե գրես, թե կինոն ինչ ձևի վերջացավ, դա սպոյլեր ա: Իսկ կինոն կարելի ա մի քանի բառով պատմել, թե ինչի մասին է առանց սպոյլ անելու:

Մուշու
12.11.2015, 21:20
Սպոյլերն իրականում սյուժեի առանցքային պահերը նկարագրելն ա, ասենք եթե գրես, թե կինոն ինչ ձևի վերջացավ, դա սպոյլեր ա: Իսկ կինոն կարելի ա մի քանի բառով պատմել, թե ինչի մասին է առանց սպոյլ անելու:

Կարելի ա ասել ի՞նչ ա պատահում տղայի մոր հետ :

մարիօ
12.11.2015, 21:23
Central do Brasil-ի մասին ես էլ գրեմ:
Մուշույի ոնց հասկացա առաջի ռեվյուն էր, բայց ես մեկ ա ասեմ, որ իմ համար բրազիլական կինո ու բրազիլական սերիալ հասկացությունները շատ տարբեր են ու համ էլ ընդհանրացնելը էդքան էլ ճիշտ բան չի էս դեպքում, որովհետև էս կինոն ոչ մի կապ չունի բրազիլականի մեր պատկերացումների հետ: Ֆիլմը Դորա անունով մի միայնակ կնոջ մասին է, որ մարդկանց փոխարեն նամակներ գրելով է գումար վաստակում և իրեն ծանոթ մի տղայի՝ Խոսեի մոր մեռնելուց հետո որոշում է տղային օգնել, որ գտնի հորը: ՈՒ էդտես սկսվում են իրենց խառը հարաբերություններն ու ճամփորդությունը:
Էս ֆիլմի առաջին երևի մի րոպեն ինչ ասես արժի, էն որ նամակներն էին թելադրում ու ասեմ, թե ինչի: Որովհետև շատ դժվար բան ա մեջդ պահելը էդքան պատմություններ ու կյանքեր ու շատ ավելի դժվար է դրանք սրտին մոտ չընդունել եթե գոնե մի քիչ էմփաթիայի զգացողություն ունես: Ես նախորդ տարի մի կազմակերպությունում լուսանկարիչ էի աշխատում ու օրական մի երեք տուն էի գնում Գյումրիում ֆոտոշարքեր անելու ու էդ ընթացքում չեմ էլ ուզում հիշել, թե ինչեր էի ապրում էդ մենակ ու լքված մարդկանց նկարելուց, հետո ժամերով մտքումս մնում էին իրենց պատմությունները, արցունքներն ու խնդրանքները. էդ նամակ գրող կնոջը երևի դրա համար եմ շատ լավ հասկանում, որովհետև հետո չես իմանում, թե որտեղ թաքցնես էդ պատմությունները, որ անընդհատ չհիշես ու քրքրվես:
Բայց, ինչքան էլ, որ ես հասկանամ Դորային ինքն իմ համար վատ կերպար էր, մինչև վերջ էլ չսիրեցի իրեն ու ընդհանուր ֆիլմում մի տեսակ չսիրվող կերպարներ էին բոլորը, ոնց որ ռեժիսորը հատուկ արած լիներ, որ հակակրանք առաջացնեին: Մի պահ էլ կար, էն որ էն բարի ձյաձյան թողեց գնաց, լացս գալիս էր, մտածում էի՝ ինչ աբիդնի ա գրողի տարածը: Ֆիլմի ընթացքում անընդհատ հիշում էի Տակեշի Կիտանոյի Կիկուջիրո (http://www.imdb.com/title/tt0199683/)-ն, որովհետև շատ նման են, համարյա նույն սցենարն է, բայց էնտեղ կերպարները սիրվող են: Եթե չեք նայել, էս էլ նայեք ժող: :love
Ֆիլմն ընդհանուր շատ կոպիտ ա նկարված, երևի դրա համար Մուշույին դուր չի եկել, բայց մի պահ կա, որ գլխավոր դերերի մեջ հարաբերությունները էնքան նուրբ ու սիրով են, որ էն սկզբի կոպտությունները մոռացվում են: ՈՒ դա ինձ դուր ա գալիս, որովհետև ռիթմ ա տալիս ֆիլմին ու շատ միատոն չի ստացվում: Նուրբն ու սենտիմենտալը խնդրում եմ չխառնել, ընդհանուր շատ «տղա» կինո էր(չհարցնեք, թե էդ որն ա, չեմ կարողանա բացատրել): :oy
Հա, մեկ էլ mushu չես ուզու՞մ գուշակես, թե ով էր Սանտադ: :B

մարիօ
12.11.2015, 21:26
Կարելի ա ասել ի՞նչ ա պատահում տղայի մոր հետ :

Մուշ էդ մոր մեռնելը նենց չկարևոր բան ա ու բան չի փոխելու ֆիլմի համար, որ կարաս ասես հաստատ, իսկ կսփոյլես, եթե շատ առանցքային բան ասես, որից հետո էլ չեն ուզենա նայել: Իսկ մոր մեռնելուց հետո նոր սկսվում ա հիմնական սյուժեն ու կարևորը:

Ռուֆուս
12.11.2015, 21:47
Central do Brasil-ի մասին ես էլ գրեմ:
Մուշույի ոնց հասկացա առաջի ռեվյուն էր, բայց ես մեկ ա ասեմ, որ իմ համար բրազիլական կինո ու բրազիլական սերիալ հասկացությունները շատ տարբեր են ու համ էլ ընդհանրացնելը էդքան էլ ճիշտ բան չի էս դեպքում, որովհետև էս կինոն ոչ մի կապ չունի բրազիլականի մեր պատկերացումների հետ: Ֆիլմը Դորա անունով մի միայնակ կնոջ մասին է, որ մարդկանց փոխարեն նամակներ գրելով է գումար վաստակում և իրեն ծանոթ մի տղայի՝ Խոսեի մոր մեռնելուց հետո որոշում է տղային օգնել, որ գտնի հորը: ՈՒ էդտես սկսվում են իրենց խառը հարաբերություններն ու ճամփորդությունը:
Էս ֆիլմի առաջին երևի մի րոպեն ինչ ասես արժի, էն որ նամակներն էին թելադրում ու ասեմ, թե ինչի: Որովհետև շատ դժվար բան ա մեջդ պահելը էդքան պատմություններ ու կյանքեր ու շատ ավելի դժվար է դրանք սրտին մոտ չընդունել եթե գոնե մի քիչ էմփաթիայի զգացողություն ունես: Ես նախորդ տարի մի կազմակերպությունում լուսանկարիչ էի աշխատում ու օրական մի երեք տուն էի գնում Գյումրիում ֆոտոշարքեր անելու ու էդ ընթացքում չեմ էլ ուզում հիշել, թե ինչեր էի ապրում էդ մենակ ու լքված մարդկանց նկարելուց, հետո ժամերով մտքումս մնում էին իրենց պատմությունները, արցունքներն ու խնդրանքները. էդ նամակ գրող կնոջը երևի դրա համար եմ շատ լավ հասկանում, որովհետև հետո չես իմանում, թե որտեղ թաքցնես էդ պատմությունները, որ անընդհատ չհիշես ու քրքրվես:
Բայց, ինչքան էլ, որ ես հասկանամ Դորային ինքն իմ համար վատ կերպար էր, մինչև վերջ էլ չսիրեցի իրեն ու ընդհանուր ֆիլմում մի տեսակ չսիրվող կերպարներ էին բոլորը, ոնց որ ռեժիսորը հատուկ արած լիներ, որ հակակրանք առաջացնեին: Մի պահ էլ կար, էն որ էն բարի ձյաձյան թողեց գնաց, լացս գալիս էր, մտածում էի՝ ինչ աբիդնի ա գրողի տարածը: Ֆիլմի ընթացքում անընդհատ հիշում էի Տակեշի Կիտանոյի Կիկուջիրո (http://www.imdb.com/title/tt0199683/)-ն, որովհետև շատ նման են, համարյա նույն սցենարն է, բայց էնտեղ կերպարները սիրվող են: Եթե չեք նայել, էս էլ նայեք ժող: :love
Ֆիլմն ընդհանուր շատ կոպիտ ա նկարված, երևի դրա համար Մուշույին դուր չի եկել, բայց մի պահ կա, որ գլխավոր դերերի մեջ հարաբերությունները էնքան նուրբ ու սիրով են, որ էն սկզբի կոպտությունները մոռացվում են: ՈՒ դա ինձ դուր ա գալիս, որովհետև ռիթմ ա տալիս ֆիլմին ու շատ միատոն չի ստացվում: Նուրբն ու սենտիմենտալը խնդրում եմ չխառնել, ընդհանուր շատ «տղա» կինո էր(չհարցնեք, թե էդ որն ա, չեմ կարողանա բացատրել): :oy
Հա, մեկ էլ mushu չես ուզու՞մ գուշակես, թե ով էր Սանտադ: :B

Դորան իրոք անտագոնիստն էր, մինչև կինոյի ամենավերջին դրվագը ես էլ իրեն չէի սիրում, բայց վերջին դրվագում հասկանում ես, որ ինքը փոխվել է: Ժոզուեն էլ Դորայի խիղճն էր, ով նրան հետ բերեց ճիշտ ճանապարհին:

Ֆիլմում շատ լավ երևում է աղքատ հյուսիսային Բրազիլիայի ու ավելի բարեկեցիկ հարավային Բրազիլիայի տարբերությունը: Դորային նամակ գրել տվողները անգրագետ են, մեծ մասամբ հյուսիսային Բրազիլիայից գաղթածները: Իսկ Դորան նամակները գրելուց հետո չէր ուղարկում դրանք, որոշները պատռում թափում էր, մյուսները պահում իր մոտ ու հարևանուհու հետ ղժժում նամակների հեղինակների վրա: Ու իրեն չէր էլ հուզում էն, որ իր չուղարած նամակների պատճառով ուրիշնրի ճակատագրերի հետ էր խաղում: Ու պատճառն էն էր, որ ինքը չարացած էր կյանքի նկատմամբ, ինքը թոշակի անցած ուսուցիչ էր ու որպեսզի կարողանար ծերը ծերին հասցնել ստիպված էր ուրիշների համար նամակ գրել, հաճախ էնպիսի մարդկանց համար, ում ինքը արհամարհում էր: Ու Ժոզուեի հետ ընկերությունը իրեն աստիճանաբար փոխեց դեպի լավը, հետ բերեց ճիշտ ճանապարհի վրա:

մարիօ
12.11.2015, 21:56

Հա՜, էդ նամակների պահով ուզում էի ասեի, իմ համար ահավոր էր տեսնել, թե ոնց էր ինքը խաղում մարդկանց կյանքերի հետ, ինչ ջղայնանալ էի ջղայնացել, էդ արդար չի ախր, բռնում ես ու ուրիշների կյանքը խառնում, ինչքան էլ, որ իրանք սխալ լինեն, ախր էդ իրանց կյանքն ա: Երևի հենց դրանից էլ Դորայի նկատմամբ հակակրանքը: :( Մեկ էլ նկատե՞լ եք չէ, որ վերջում նամակները լրիվ դրական են, ուրախ. հեփի էնդ ա լրիվ :D

StrangeLittleGirl
12.11.2015, 22:03
Սմոք, բախտդ բերել ա հեռախոսով եմ, թե չէ կասեի հա

Cassiopeia
12.11.2015, 23:53
Առաջարկում եմ՝ ակումբցիների կւղմից կազմված ռեվյուներն առանձին թեմայում տեղադրել, որ չկորեն մեկնաբանությունների մեջ, իսկ ստեղ դրվեն դրանց հղումները:

Smokie
13.11.2015, 12:00
Սմոք, բախտդ բերել ա հեռախոսով եմ, թե չէ կասեի հա

Oops Բյուր ջան:)):lol

Վոլտերա
13.11.2015, 13:09
http://i.imgur.com/m1dtSI4.jpg

Ես իմ Սանտայից էնքան շնորհակալ եմ նվերի համար, իհարկե հեսա կասեմ ինչի
Ուրեմն The village ( таинственный лес ) 2004 թ., ԱՄՆ, ռեժիսոր` Նայթ Շյամալան

Ֆիլմը մի անգամ սկսել էի, բայց հինգ րոպե էլ չէի ձգել, հավանաբար էդ պահի անհավեսության պատճառով: Լրիվ հարավային գոտիկա էր ( չնայած դեպքերը Փենսիլվանիայում են տեղի ունենում) , էդ ժանրին բնորոշ լիքը հատկանիշներ կային` մեկուսացում, տեղական լեգենդներ, որոնք շատ խորն են նստած մարդկանց մեջ, լիքը սիմվոլիկա, մանավանդ գույների տեսքով, միստիկ մթնոլորտ և այլն:

Սյուժեն չեմ պատմում, գնացեք կարդացեք :P

Շատ սիրուն էր նկարած ֆիլմը, էսթետիկ հաճույք էի ստանում նայելուց, էլ չասեմ երաժշտությունն ինչ լավն էր, սիմվոլները` մանավանդ կարմիր գույնը, որը bad color էր, բաղեղը, կարմիր ու վտանգավոր հատապտուղը, դեղին պաշտպանիչ գույնը:

Ամենաշատը Նոյի կերպարն է ազդել վրաս, Էդրիան Բրոուդինի ընտիր խաղի շնորհիվ: Մեծահասակների համայնքը շատ լավ էր ներկայացրած

Այվիի ու Լյուցիի սերը մի տեսակ կոպիտ ձևով ա ֆիլմ մտնում, լրիվ անսպասելի ու փոխում ա ուղղությունը: Ֆիլմի ռացիոնալ կողմը ահագին ուշ ա գալիս, չնայած դա երևի անսպասելիության համար են արել: Որ սովորում ես էդ հրեշիկների գոյությանը, հետո վերջում մեկը գալիս ասում ա ճիշտը ու դու զարմանում ես, բայց քո զարմանալը հեչ, ուզում ես որ կինոյի մյուս հերոսներն էլ իմանան ճիշտը ու մոտդ հիստերիկ սասպենս ա սկսվում

Վերջում կարևոր էլ չէր Լյուցին ապրում ա, թե չէ: Վատն էն էր, որ վերջում իրենք չեն հաղթահարում մեկուսացումը, այլ որոշում են շարունակել նույն կերպ: Էդ առումով աբիժնիկություն կար էս ֆիլմում: Հա մեկ էլ ավելորդ մասեր համարյա չկային, ավելորդ խոսակցություններ առավել ևս:

Հիմա ասեմ ինչի եմ Սանտային էդքան շնորհակալ, որովհետև նախ եթե ինքը չտար էս ֆիլմը, դժվար էլ նորից դնեի ու նայեի: Դե մեկ էլ որովհետև շատ դուրս եկավ ֆիլմը, կարոտել էի էս տեսակ մթնոլորտը :kiss

9/10

մարիօ
13.11.2015, 14:33
Առաջարկում եմ՝ ակումբցիների կւղմից կազմված ռեվյուներն առանձին թեմայում տեղադրել, որ չկորեն մեկնաբանությունների մեջ, իսկ ստեղ դրվեն դրանց հղումները:

Վերջում բաժնի մոդերին կխնդրենք տեղափոխի Նայեցի այս ֆիլմն ու... թեմա, որովհետև եթե հիմա տեղափոխեն անհարմար կլինի քննարկումները ինձ թվում է, կխառնվեն իրար: :think

մարիօ
13.11.2015, 17:25
Շատ սիրուն էր նկարած ֆիլմը, էսթետիկ հաճույք էի ստանում նայելուց, էլ չասեմ երաժշտությունն ինչ լավն էր, սիմվոլները` մանավանդ կարմիր գույնը, որը bad color էր, բաղեղը, կարմիր ու վտանգավոր հատապտուղը, դեղին պաշտպանիչ գույնը:

Ամենաշատը Նոյի կերպարն է ազդել վրաս, Էդրիան Բրոուդինի ընտիր խաղի շնորհիվ: Մեծահասակների համայնքը շատ լավ էր ներկայացրած

Այվիի ու Լյուցիի սերը մի տեսակ կոպիտ ձևով ա ֆիլմ մտնում, լրիվ անսպասելի ու փոխում ա ուղղությունը: Ֆիլմի ռացիոնալ կողմը ահագին ուշ ա գալիս, չնայած դա երևի անսպասելիության համար են արել: Որ սովորում ես էդ հրեշիկների գոյությանը, հետո վերջում մեկը գալիս ասում ա ճիշտը ու դու զարմանում ես, բայց քո զարմանալը հեչ, ուզում ես որ կինոյի մյուս հերոսներն էլ իմանան ճիշտը ու մոտդ հիստերիկ սասպենս ա սկսվում

Վերջում կարևոր էլ չէր Լյուցին ապրում ա, թե չէ: Վատն էն էր, որ վերջում իրենք չեն հաղթահարում մեկուսացումը, այլ որոշում են շարունակել նույն կերպ: Էդ առումով աբիժնիկություն կար էս ֆիլմում: Հա մեկ էլ ավելորդ մասեր համարյա չկային, ավելորդ խոսակցություններ առավել ևս:

առաջին 46 րոպեն մեռնելով եմ նայել, ինքս ինձ համոզելով, խնդրելով հազիվ մի կերպ նայեցի, բայց ահավորն էր, կարելի էր 3 րոպեում տալ էդ պատկերը, 46-րդ րոպեից հետո համաձայն եմ հետդ, շատ սիրուն էր, տպավորիչ, դերասանակն խաղը լավն էր, Բրոուդիին շատ եմ սիրում, համ ու հոտն էր կինոյի:
Բայց ամեն դեպքում հաստատ չեմ ասի, որ սիրել եմ էս կինոն, ինձ թվում ա էս ֆիլմ չի, որ նայես ու ինքը մնա մեջդ, մի երկու օրից կմոռանամ երևի, որ նայել եմ:

Աթեիստ
13.11.2015, 17:34
Բրոուդին իմ համար էն կարգի Серый мышка-յա, որ սկի չէր տպավորվել, որ էս ֆիլմում ինքն ա խաղում ։)

Չեմ սիրում էդ դերասանին ու համարում եմ խիստ գերագնահատված համ իրան, համ իրա «Դաշնակահարը»։

StrangeLittleGirl
13.11.2015, 18:06
Աաաա, իմ կինոն երեք ժամ ա :cry

մարիօ
13.11.2015, 18:14
Բրոուդին իմ համար էն կարգի Серый мышка-յա, որ սկի չէր տպավորվել, որ էս ֆիլմում ինքն ա խաղում ։)

Չեմ սիրում էդ դերասանին ու համարում եմ խիստ գերագնահատված համ իրան, համ իրա «Դաշնակահարը»։

Ես Բրոուդիին մենակ Detachment-ի համար եմ սիրում ու հենց էդ գորշ մկնիկության համար էլ սիրում եմ, տաղանդավոր ա, մենակ թե լիքը վատ դերեր ունի, ապուշ կինոներում ու երկրորդական դերերում ա խաղում, ինքն իրան արժեզրկում: Թույն միմիկաներ ունի, ինձ դուր են գալիս: :oy

Բերսերկեր
13.11.2015, 18:50
էդ վատ դերը Խիշչնիկի հետ չես չէ?:acute:sulel

մարիօ
13.11.2015, 18:58
էդ վատ դերը Խիշչնիկի հետ չես չէ?:acute:sulel

ՈՒ նաև դրա, :D իմ համար իրա դերերի մեծամասնությունը վատն են, բայց շատ ափսոս: :(

Բերսերկեր
13.11.2015, 19:05
ՈՒ նաև դրա, :D իմ համար իրա դերերի մեծամասնությունը վատն են, բայց շատ ափսոս: :(
Վերջերս մի հատ ահավոր վատ ֆիլմում էր նկարվել (Վիշապի թուր էր, ինչ զիբիլ էր), բայց մեկ ա իրան հավանում եմ. ինձ համար մի ֆիլմն էլ ա հերիք, որ դերասանին(ուհուն) հավանեմ :ok

մարիօ
13.11.2015, 19:13
Վերջերս մի հատ ահավոր վատ ֆիլմում էր նկարվել (Վիշապի թուր էր, ինչ զիբիլ էր), բայց մեկ ա իրան հավանում եմ. ինձ համար մի ֆիլմն էլ ա հերիք, որ դերասանին(ուհուն) հավանեմ :ok

Հա, մի ֆիլմի դերասաններ, բա դու ո՞ր կինոյի համար ես սիրում: :think

Բերսերկեր
13.11.2015, 19:21
Հա, մի ֆիլմի դերասաններ, բա դու ո՞ր կինոյի համար ես սիրում: :think
դե բնականաբար The Jacket-ը: բացի էդ առանձին մի երկու ֆիլմում իրա կերպարն հավանում եմ, օրինակ նույն Խիշչնիկը, որ զիբիլ ա, բայց, եսիմ, ինքը վատ չէր նայվում, մեկ էլ Կեսգիշերը Փարիզում ֆիլմում Դալիի դերն ա խաղում, արտաքին նմանությունը շատ տպավորիչ էր, էն էլ երկրորդ-երրորդական դեր էր

Վոլտերա
13.11.2015, 19:34
առաջին 46 րոպեն մեռնելով եմ նայել, ինքս ինձ համոզելով, խնդրելով հազիվ մի կերպ նայեցի, բայց ահավորն էր, կարելի էր 3 րոպեում տալ էդ պատկերը, 46-րդ րոպեից հետո համաձայն եմ հետդ, շատ սիրուն էր, տպավորիչ, դերասանակն խաղը լավն էր, Բրոուդիին շատ եմ սիրում, համ ու հոտն էր կինոյի:
Բայց ամեն դեպքում հաստատ չեմ ասի, որ սիրել եմ էս կինոն, ինձ թվում ա էս ֆիլմ չի, որ նայես ու ինքը մնա մեջդ, մի երկու օրից կմոռանամ երևի, որ նայել եմ:

Մար, ֆիլմն ամբողջությամբ սիրուն էր` սկզբից մինչև վերջ, այսինքն նենց չի որ քառասուներորդ րոպեից սկսած փոխվում ա: Ուղղակի երևի սկիզբը մի քիչ ջանջալոտ ա, բայց մի տաս, տասնհինգ րոպեից ընտելանում ես:

Բրոուդիին ես տենց չեմ սիրում, բայց էս Նոյի կերպարը էնքան լավ էր ստացվել, ամենատպավորվողը ինքն էր միջներից

http://i.imgur.com/OEJM8Mt.jpg

մարիօ
13.11.2015, 19:50
դե բնականաբար The Jacket-ը: բացի էդ առանձին մի երկու ֆիլմում իրա կերպարն հավանում եմ, օրինակ նույն Խիշչնիկը, որ զիբիլ ա, բայց, եսիմ, ինքը վատ չէր նայվում, մեկ էլ Կեսգիշերը Փարիզում ֆիլմում Դալիի դերն ա խաղում, արտաքին նմանությունը շատ տպավորիչ էր, էն էլ երկրորդ-երրորդական դեր էր

Jacket-ը մոռացել էի, չեմ սիրում ֆիլմը, բայց ինքը լավն ա, Կեսգիշերը Փարիզում, ոնց որ չեմ նայել, հըմ: Կնայեմ ;)

մարիօ
13.11.2015, 19:52
Մար, ֆիլմն ամբողջությամբ սիրուն էր` սկզբից մինչև վերջ, այսինքն նենց չի որ քառասուներորդ րոպեից սկսած փոխվում ա: Ուղղակի երևի սկիզբը մի քիչ ջանջալոտ ա, բայց մի տաս, տասնհինգ րոպեից ընտելանում ես:

Բրոուդիին ես տենց չեմ սիրում, բայց էս Նոյի կերպարը էնքան լավ էր ստացվել, ամենատպավորվողը ինքն էր միջներից

Վոլտ սիրուն ֆիլմ, հլը չի նշանակում լավը, հա սիրուն ա, և՞: Իմ ասածն էն ա, թող չբռնաբարեն առաջին 40 րոպեն, եթե կարան 10 րոպե բռնաբարեն մենակ: :D

Բերսերկեր
13.11.2015, 19:57
Jacket-ը մոռացել էի, չեմ սիրում ֆիլմը, բայց ինքը լավն ա, Կեսգիշերը Փարիզում, ոնց որ չեմ նայել, հըմ: Կնայեմ ;)
հլը տես, նման ա, չէ՞
http://i.imgur.com/NJW46eQ.jpg?1

Վոլտերա
13.11.2015, 20:04
Վոլտ սիրուն ֆիլմ, հլը չի նշանակում լավը, հա սիրուն ա, և՞: Իմ ասածն էն ա, թող չբռնաբարեն առաջին 40 րոպեն, եթե կարան 10 րոպե բռնաբարեն մենակ: :D

Դե նախ դու ասա լավ ֆիլմը որն ա
Օրինակ ֆիլմը հավանելու գլխավոր պայմաններից մեկը ինձ համար հենց սիրունությունն ա` դետալները, տեսարանները, կերպարները: Չգիտեմ, ինքն ինձ ոչ մի րոպե չի բռնաբարել

մարիօ
13.11.2015, 20:04
հլը տես, նման ա, չէ՞

նմանոտ ա, բայց մտածում եմ, որ Բրոուդին վատ Դալի կլինի, որովհետև մեջը կյանք չկա :P Իրան հանգած դերեր են սազում:

մարիօ
13.11.2015, 20:12
Դե նախ դու ասա լավ ֆիլմը որն ա
Օրինակ ֆիլմը հավանելու գլխավոր պայմաններից մեկը ինձ համար հենց սիրունությունն ա` դետալները, տեսարանները, կերպարները: Չգիտեմ, ինքն ինձ ոչ մի րոպե չի բռնաբարել

Լավ ֆիլմը երկար պատմություն ա, բայց կարամ հաստատ ասեմ, որ եթե ֆիլմը մենակ սիրուն լինի ինձ չի հետաքրքրի, ես չեմ կարողանա հաստատ երկար մենակ սիրուն ֆիլմ նայել, եթե ինքը մոնոտոն սիրունություն ունենա, մաքսիմում մի 20 րոպե նայեմ ու նույն հենց էս քո ֆիլմը ահավոր հոգնեցնող էր մինչև ֆիքսել եմ նույնիսկ՝ 46-րդ րոպեն, որտեղ մի բան փոխվեց, դրանից հետո բացի սիրունից ինքը նաև ասելիք ուներ ու հետաքրքրացավ, բայց լիքը նյարդերից թույլ մարդիկ հաստատ կանջատեին 10-րդ րոպեից հետո:

Բերսերկեր
13.11.2015, 20:16
նմանոտ ա, բայց մտածում եմ, որ Բրոուդին վատ Դալի կլինի, որովհետև մեջը կյանք չկա :P Իրան հանգած դերեր են սազում:

Թեկուզ մենակ Դալիի հատվածը նայի, հետո ասա սազում ա, թե չէ:roll պուճուրիկ էպիզոդ ա

Վոլտերա
13.11.2015, 20:36
Լավ ֆիլմը երկար պատմություն ա, բայց կարամ հաստատ ասեմ, որ եթե ֆիլմը մենակ սիրուն լինի ինձ չի հետաքրքրի, ես չեմ կարողանա հաստատ երկար մենակ սիրուն ֆիլմ նայել, եթե ինքը մոնոտոն սիրունություն ունենա, մաքսիմում մի 20 րոպե նայեմ ու նույն հենց էս քո ֆիլմը ահավոր հոգնեցնող էր մինչև ֆիքսել եմ նույնիսկ՝ 46-րդ րոպեն, որտեղ մի բան փոխվեց, դրանից հետո բացի սիրունից ինքը նաև ասելիք ուներ ու հետաքրքրացավ, բայց լիքը նյարդերից թույլ մարդիկ հաստատ կանջատեին 10-րդ րոպեից հետո:

Դե ուրեմն համբերատարների համար էր էդ ֆիլմը :)) եղել ա, որ կինոյի մինչև վերջին կեսը ժամը զոռով եմ նայել, հետո էդ կես ժամը էնքան եմ հավանել, որ ֆիլմը սիրելիների ցուցակ ա մտել շատ անսպասելի

մարիօ
13.11.2015, 20:38
Թեկուզ մենակ Դալիի հատվածը նայի, հետո ասա սազում ա, թե չէ:roll պուճուրիկ էպիզոդ ա

Հա, նայեցի, պարզվեց կինոն էլ եմ նայել :D այ սենց երկրորդական դերերով էլ փչացնում ա իրան Բրոուդին: :(

Ռուֆուս
13.11.2015, 20:44
The Village-ը չեմ նայել, ոչ էլ մեր մեջ ասած ցանկություն ունեմ նայելու: Նայթ Շյամալանից մեղմ ասած զզվում եմ, ինքը մի հատ լավ կինո ունի՝ 6-րդ զգայարանը, իսկ դրանից հետո մենակ աղբ ա արտադրել:

Բրոուդիին մենակ Detachment-ում ու Դաշնակահարում եմ սիրում, ինքը շատ տարբեր կինոներում է խաղացել, բայց ոչ մեկում առանձնապես չի տպավորվել: Վերջերս էլ Սարիկ Անդրեասյանի ֆիլմում էր խաղացել, ինչը երևի իր կարիերայի ամենացածր կետն էր…

Վոլտերա
13.11.2015, 20:46
Աղոթքներ Բոբիի համար- վատ նկարած ֆիլմ էր, էնքան ափսոս ա, գաղափարը շատ լավն էր, կարային ավելի լավ նկարել
Միասեռականության թեմայով երկու ֆիլմ էլ հիշեցի, որոնց գաղափարները լավն էին, բայց վատ նկարած ու վատ դերասանական խաղով
Մեկը Elena undone, 2010 թվի նկարած, չնայած սրա մեջ թույն տեսարաններ կային, մյուսը` The Truth About Jane, 2000 թվի, սա ընդհանրապես ահավոր էր

Ռուֆուս
13.11.2015, 20:52

Վոլտ, ես մի քիչ ներողամտորեն եմ մոտեցել էս ֆիլմին, որովհետև ոչ թե խաղարկային ֆիլմ էր, այլ հեռուստատեսության համար նկարահանված: Ֆիլմի բյուջեն փոքր էր, դերասանական կազմը խղճուկ, մենակ Սիգուռնի Ուիվերն էր հայտնի, սյուժեն էլ մի եսիմ ինչ չէր: Բայց նույնիսկ էս դեպքում Սիգուռնիի խաղը հերիք էր ֆիլմը փրկելու համար, իսկ վերջը շատ հաջողված էր:

Մուշու
16.11.2015, 14:47
Ապրի Վոլտերայի սանտան, շատ լավ ֆիլմ էր !!!

մարիօ
16.11.2015, 18:00
Ժո՜ղ, անհամբեր ենք արդեն. մեկդ նայեք գրեք, քննարկելիք ունենանք: :angry

StrangeLittleGirl
16.11.2015, 18:01
Ժո՜ղ, անհամբեր ենք արդեն. մեկդ նայեք գրեք, քննարկելիք ունենանք: :angry

Ես իմի մեկ երրորդը նայել եմ :))

Աթեիստ
16.11.2015, 18:08
Ես հըլը հեչ չեմ հասցնում, էս մի կիրակին էր, բայց կինոյին չհասավ։

Վերջը պտի հեռախոսիս մեջ գցեմ, ճամփեքին նայեմ ։)

Նենց էլ կինոյա, որ հեչ չի տրամադրում նստել նայելու։

Միակ բանը, որ հույներից հավանում եմ, իրանց դիցաբանությունն ա։

64 թիվ, անգույն, ու անհետաքրքիր ներածություն։

Грек Зорба (http://www.kinopoisk.ru/film/10198/)

http://st.kp.yandex.net/images/film_big/10198.jpg

Բերսերկեր
16.11.2015, 18:22
Ժո՜ղ, անհամբեր ենք արդեն. մեկդ նայեք գրեք, քննարկելիք ունենանք: :angry

սպակոյստվիե, ես էլ եմ համարյա նայել:8

մարիօ
16.11.2015, 18:27
Ես իմի մեկ երրորդը նայել եմ :))

Ահագին էլ նայել ես, հաշվի առնելով քո ֆիլմի տևողությունը: :D

մարիօ
16.11.2015, 18:31
Հա, ժող առաջարկում եմ Աթեիստի նման էստեղ դնեք ձեր ֆիլմերը մինչև նայելը, որ մարդիկ կային, ուզում էին չնայածները նայել, իրենք նայեն:;)

StrangeLittleGirl
16.11.2015, 18:38
Հա, ժող առաջարկում եմ Աթեիստի նման էստեղ դնեք ձեր ֆիլմերը մինչև նայելը, որ մարդիկ կային, ուզում էին չնայածները նայել, իրենք նայեն:;)
Ինձ թվում ա՝ ամբողջ ակումբում միակ մարդը, որը չի տեսել իմ ֆիլմը, ես եմ (էն էլ ես տեսել եմ աչքի պոչով հեռուստացույցով, հիմա ավելի շուտ ուշադիր եմ նայում): Բայց դե նավսյակի ասեմ. Դոգվիլ:

Բերսերկեր
16.11.2015, 18:48
Հա, ժող առաջարկում եմ Աթեիստի նման էստեղ դնեք ձեր ֆիլմերը մինչև նայելը, որ մարդիկ կային, ուզում էին չնայածները նայել, իրենք նայեն:;)

էս էլ իմ ֆիլմը
http://i.imgur.com/HpJjTRY.jpg?1

Smokie
16.11.2015, 22:50
Ես հըլը հեչ չեմ հասցնում, էս մի կիրակին էր, բայց կինոյին չհասավ։

Վերջը պտի հեռախոսիս մեջ գցեմ, ճամփեքին նայեմ ։)

Նենց էլ կինոյա, որ հեչ չի տրամադրում նստել նայելու։

Միակ բանը, որ հույներից հավանում եմ, իրանց դիցաբանությունն ա։

64 թիվ, անգույն, ու անհետաքրքիր ներածություն։

Грек Зорба (http://www.kinopoisk.ru/film/10198/)

Էնթոնի Քուինը՜՜:love

(http://www.akumb.am/showthread.php/64841-%D4%B7%D5%B6%D5%A9%D5%B8%D5%B6%D5%AB-%D5%94%D5%B8%D6%82%D5%AB%D5%B6-Anthony-Quinn?highlight=%D4%B7%D5%B6%D5%A9%D5%B8%D5%B6%D5%AB+%D6%84%D5%B8%D6%82%D5%AB%D5%B6)

Չեմ նայել կինոն: Hունական Սիրտակի պարը հենց էս ֆիլմի համար ա գրվել ու մանավանդ Manos Tacticus-ի խմբի կատարմամբ ա հայտնի ա դառել::roll

Հետաքրքիր ա:hands

Энтони Куинн вспоминает что из-за сломанной накануне ноги, он мог обходиться без гипса, но не было возможности подпрыгивать в танце, как это требовал сценарий. Расстроенного режиссёра он успокаивал:

И я танцевал. Я не мог поднимать ногу и опускать её — боль была нестерпимой — но я понял, что могу волочить её без особого дискомфорта. Тем самым я придумал танец с необычным скользяще-тянущим шагом. Я вытягивал руки, как в традиционных греческих танцах, и шаркал по песку.
Впоследствии режиссер Михалис Какояннис спросил его, как называется этот танец. Куинн ответил:

Это сиртаки. Народный танец. Меня научил ему один из местных жителей

Աթեիստ
16.11.2015, 23:13
Հունական Սիրտակի պարը հենց էս ֆիլմի համար ա գրվել ու մանավանդ Manos Tacticus-ի խմբի կատարմամբ ա հայտնի ա դառել::roll

Էդքանը ես էլ եմ կարդացել, ու դա էլ իրա հեթթին վանել, որտև զզվում եմ Սիրտակիից։

Cassiopeia
18.11.2015, 00:25
Երբեք Արտակին չեմ տեսել էսքան անհավես կինո նայելուց :D

Աթեիստ
18.11.2015, 01:00
Ալեքսիս Զորբա (http://www.kinopoisk.ru/film/10198/)

Նայեցի։ Նենց չի որ ավելի անհավես կինո չեմ նայել ...

Լավ, փորձեմ ավելի նորմալ կարծիք գրել։

Սյուժեն
Ֆիլմի «հերոսը» (որի անունն էնքան քիչ ա հնչում, որ սկի չեմ հիշում ու սկի կարևոր էլ չի) կիսով չափ անգլիացի երիտասարդն ա, որը գրող ա, բայց քանի որ վաղուց ոչինչ չի կարողանում գրել, հիշում ա, որ Կրետե կղզում հորից մնացած հողակտոր ունի՝ սեփական ածխի հանքով։ Ու որոշում ա գա, փորձի դա գործի գցել։ Հենց նավահանգստում նրա վզին ա փաթաթվում մի նյարդայնացնող անթրաշ բոմժ (ֆիլմի իրական հերոսը՝ Ալեքսիս Զորբան), որից ցանկացած նորմալ մարդ կիլոմետրերով հեռու կփախչեր, բայց դրանով ֆիլմը զարգացում չէր ունենա։ Դրա համար Զորբան «համոզում» ա «հերոսին» ուղեկցել նրան ու լինել նրա ծառան։ «Համոզել» բառը վերցրած ա չակերտների մեջ, որտև դա էլ համոզել չէր, այլ ֆիլմի սյուժեի զարգացման համար անհրաժեշտ քայլ էր, ու պտի լիներ։
Ֆիլմի մնացած ընթացքում ծանոթանում ենք «շատ հյուրընկալ» հետամնաց, դաժան ու դեբիլ ժողովրդի բարքերի հետ։ Նրոնց հետ շփվման ընթացքում Զորբան «հերոսին» սովորեցնում ա դառնալ ավելի անկաշկանդ։ Ֆիլմում իհարկե կա և ռոմանտիկ գիծ, որ սյուժեն գոնե ինչ որ բանի շուրջ ծավալվի։

Երկու գլխավոր հերոսները հըլը ոչինչ, մնացածը ռուսերեն ասած «переи'грывали», բայց դա էս կարգի հին կինոներին բնորոշ ա (չհաշված լավ կինոները)։

Երևի անիմաստ ա նույնիսկ պատասխանել հարցին, թե կնայեի արդյոք երկրորդ անգամ։ Ես նույնիսկ էս մի անգամն եմ ափսոսում։ Ֆիլմում չկար մի բան որ դուրըս գար։ Էսքան բան։
Չեմ պատկերացնում, թե մարդ ինչ կարգի ֆիլմեր պտի սիրի, որ սա հավանի, որ իրան խորհուրդ տամ։ Դրա համար պարզապես խորհուրդ չեմ տա։

Հ.Գ.
Նենց եք անում, մարդ չուզենա երկորդ անգամ մասնակցի ։)

Աթեիստ
18.11.2015, 01:57
Ասի մի հատ կինոպոիսկում մարդկանց կարծիքները կարդամ։
Էսօրվա երկրորդ սխալս էր ։)

Օսկա՞ր։ Օսկա՞ր, Կառլ։

Ես երևի շատ քթի մազ եմ, բայց երբ նավը ալիքների վրա օրորվելուց մարդկանց մի մասը մի կողմ ա գլորվում, իսկ մյուս մասը հակառակ կողմ (նույն պահին), դա աչք ա ծակում։
Էս կարգի էշություններ կարան լինեն Չապլինի կոմեդիաներում։ Ու սենց մանր անտրամաբանական բաներ էլի կան, որ խիստ խանգարում են ֆիլմը լուրջ ընդունելուն։

Ռուֆուս
18.11.2015, 23:05
Արտ ես գիտեմ ով ա էդ կինոն խորհուրդ տվել ու երանի ինձ ընկած լիներ, ես դեռ չեմ նայել, բայց վստահ եմ, որ դուրս կգար: Հա, հին կինոներում լիքը սխալ բաներ կան, որոնց պետք ա ներողամտորեն վերաբերվես:

Աթեիստ
19.11.2015, 01:42
Արտ ես գիտեմ ով ա էդ կինոն խորհուրդ տվել ու երանի ինձ ընկած լիներ, ես դեռ չեմ նայել, բայց վստահ եմ, որ դուրս կգար: Հա, հին կինոներում լիքը սխալ բաներ կան, որոնց պետք ա ներողամտորեն վերաբերվես:

Վերան ենթադրել էր, որ Վոլտերան ա առաջարկել էս ֆիլմը։
Ասեմ, որ ոա ոչ թե հին ֆիլմ ա, այլ շատ հին։ Հին էն ասենք Չելենտանոյի ֆիլմերը, Տերմինատորը, Կոմանդոսը։ Սա ահավոր հին ա, բայց մեկ ա դա չի արդարացնում էդ կարգի «սխալները»։

Վստահ եմ էս ֆիլմը տեսել ես՝ 12 Angry Men (http://www.kinopoisk.ru/film/346/) (1957թ.), ավելի հին ա, քան էս նայածս, բայց նրանում էդ կարգի աչք ծակող սխալներ չկան, տենց վատ խաղ չկա։

Ընդունում եմ, որ ամենայն հավանականությամբ կարծիքիս վրա խիստ ազդել ա նաև իմ վատ նախատրամադրվածությունը, կապված հույների ու իրանց մշակույթի հետ։

Մուշու
19.11.2015, 14:15
Վերջում չենք իմանալու ո՞վ ա մեր դաշտանի:

Հ.Գ. ես հաջորդի համար արդեն ընտրած ֆիլմ ունեմ ։)

StrangeLittleGirl
19.11.2015, 14:37
Վերջում չենք իմանալու ո՞վ ա մեր դաշտանի:

Հ.Գ. ես հաջորդի համար արդեն ընտրած ֆիլմ ունեմ ։)

Հը՞ :))

մարիօ
19.11.2015, 15:35
Վերջում չենք իմանալու ո՞վ ա մեր դաշտանի:

Հ.Գ. ես հաջորդի համար արդեն ընտրած ֆիլմ ունեմ ։)

Դաշտանը չգիտեմ, բայց Սանտային իմանալու եք վերջում :))

մարիօ
19.11.2015, 17:00
Զորբան նայեցի. թույն, թույն, թույն կինո էր, մի տեսակ չէի սպասում Աթեիստի կողմից նման արձագանքի էս ֆիլմի մասին, որովհետև իմ տեսանկյունից շատ լավ ֆիլմ էր, ոչ մի րոպե չեմ ձանձրացել, մեծ հաճույքով նայել եմ:
Շատ տխուր ֆիլմ ա, ընթացքում նենց էի նեղվում հերոսի հետ, մեկ-մեկ դիալոգներ կային, որ թույն մեսիջներ էին, Զորբայի խոսքերը ազատության, դելֆինների, ուղղակի ինչ-որ բաներ անելու մասին շատ լավ էր մտածված: Ֆիլմն ինձ էնքան էր դուր եկել, որ էդ երկրորդական կիքսերն էլ չէին խանգարում, 1964 թվին նկարված ֆիլմ ա ժող, բա ի՞նչ էիք ուզում, էս շրջանի Հիչքոկյան ֆիլմերում շատ ավելի շատ կիքսեր կան, քան էս ֆիլմում: Դերասանական խաղը շատ լավն ա, հատկապես Էնթոնի Քուինը, էդ մարդն ապրում ա իրա կերպարին, վայելում, ու զգացվում է, որ սիրելով ա խաղում: Պարելը բա՜, պարելը: :love Շատ լավ մտածված ֆիլմ ա՝ երաժշտությունը, կերպարները, պարերը: Բայց ոնց որ ժամանակաշրջանից ա հա՞, չգիտեմ, շատ Հիչքոկ ֆիլմ ա:
Ամենատպավորված հատվածը. Զորբան խոսում էր հույն-թուրք հարաբերությունների մասին:
Ռուֆ նայի անպայման, ինձ թվում ա կհավանես, մերսի Աթեիստի սանտային: ;)

Աթեիստ
19.11.2015, 18:22

1. Դիալոգներ - կարող ա էդ մտքերը 65 թվին նորարարական են եղել, բայց ես նայել եմ 2 օր առաջ, ու ոչ մի ուշադրության արժանի միտք չտեսա։ Հա, կոսմոպոլիտ հայացքներ ունի ու շատ կատաղած դրանք շարադրում ա, բայց ի՞նչ նոր բան կար էդ մտքերում։
2. Պարեր - վերջի բանը, որի համար ես կարող ա գնահատեմ ֆիլմը, կարա լինի պարը։ Նույնիսկ պարերին նվիրված ֆիլմերում առաջին պլանում լինում ա հոգեբանությունն ու էմոցիաները։ Ստեղ ես դա չտեսա։

«Շատ լավ մտածված ֆիլմ ա՝ երաժշտությունը, կերպարները, պարերը:»
Երաժշտությունը՝ հունական (նույն ինքը՝ տհաճ)
Կերպարները՝ հերոսները անկապ, ժողովուրդը շատ վատը։
Պարերը՝ նույնիսկ եթե շատ լավը լիներ, դրանից ֆիլմը լավը չէր դառնալու, բայց ստեղ նույնիսկ դա լավը չէր։

մարիօ
19.11.2015, 19:36

Բայց ինչի՞ պիտի դիալոգը նորարարական լինի, նորարարականը ո՞րն ա, ես ֆիլմը չեմ նայում, որ նորարարություն տեսնեմ, կարողա օպերատորական աշխատանքում ու ռեժիսուրայում ուզեմ նորություն տեսնել, բայց մարդկային արժեքների նորարարական ցուցադրում ոչ մի ֆիլմից չեմ պահանջում: Վերջիվերջո եթե ինձ լավ մեսիջներ են տալիս ու կարողա հետևություններ անեմ դրանցից, ես արդեն արժևորում եմ ֆիլմը: Մեր համար կարողա չկա նորարարական բան, բայց մարդկանց մի ստվար զանգված կա, որ մինչև հիմա թուրքի անուն լսելուց սկսում են վառել, սպանելու մասին մտածել ու սովորեցնելու համար սա շատ լավ օրինակ ա: Ես ինքս էլ սենց ֆիլմերից ու գրքերից եմ ինչ-որ չափով սովորել ավելի հարգալից ու հանդուրժող լինել:
Ես էն առաջի անգամ, որ պարում էր շատ լավ էլ ազատության ձգտում եմ տեսել, թեթևություն ու հանգստություն ա կաթում, մարդն ապրել ա ուզում, պայքարել: Պարը իմ համար շատ կարևոր դետալ ա ֆիլմում, պարերով կարելի ա լիքը էմոցիաներ փոխանցել, ու խոսքը էն հոլիվուդյան մեր իմացած քայլառաջոտ ախմախ պարերի մասին չի: Առավել ևս էս դեպքում ՝ պարը շատ ճիշտ տեղում ա ու պետքական:
Ինչի՞ ա հունական երաժշտությունը տհաճ, ժողովուրդն ու պարերը՝ շատ վատը: Ժողովուրդը վատը՞, չեմ հասկանում: Եթե ինչ-որ ժողովուրդ քեզ դուր չի գալիս, տենց էլ ասա, թե չէ ֆիլմի պարերին, երաժշտությանն ու առավել ևս ժողովրդին կպնելն արդար չի: :think

Աթեիստ
19.11.2015, 19:52

Անգրագետ ժողովրդի համար 2+2=4-ն էլ ուսուցողական, բայց իմ համար թվաբանություն սովորեցնող ֆիլմը չի կարա լինի ինչ որ բան սովորեցնող։ Ես ինչ գրում եմ, իմ տեսանկյունից եմ գրում։
Իմ համար էս ֆիլմում հնչող մտքերը տրիվիալ էին, պրիմիտիվ։

Էն որ ժողովուրդը դեբիլ էր, սաղ ֆիլմում ցույց տրվեց, առանց ինչ որ ազգության կապելու։
Իսկ իմ վերաբերմունքը հունական մշակույթին ամեն գրառմանս մեջ արտահայտել եմ։ Ու դրանով կպել եմ հունական երաժշտությանն ու պարերին։ Իսկ Ժողովուրդը դեբիլ ա արտահայտությունը վերաբերում ա կոնկրետ էս ֆիլմում ներկայացվող ժողովրդին։ Ես մեղք չունեմ, որ ռեժիսորը տենց ա ներկայացրել էս ժողովրդին։
Սկսած այծին պահելու էպիզոդից, երբ ժողովուրդն առաջին անգամ ցույց տվեց իրա դեմքը, վերջացրած մահացողի տունը թալանելու էպիզոդով նենց ա նկարած, որ ոչ մի դրական ածական օգտագործել չկարողանամ։

Բերսերկեր
19.11.2015, 19:54
1. Դիալոգներ - կարող ա էդ մտքերը 65 թվին նորարարական են եղել, բայց ես նայել եմ 2 օր առաջ, ու ոչ մի ուշադրության արժանի միտք չտեսա։ Հա, կոսմոպոլիտ հայացքներ ունի ու շատ կատաղած դրանք շարադրում ա, բայց ի՞նչ նոր բան կար էդ մտքերում։
2. Պարեր - վերջի բանը, որի համար ես կարող ա գնահատեմ ֆիլմը, կարա լինի պարը։ Նույնիսկ պարերին նվիրված ֆիլմերում առաջին պլանում լինում ա հոգեբանությունն ու էմոցիաները։ Ստեղ ես դա չտեսա։

«Շատ լավ մտածված ֆիլմ ա՝ երաժշտությունը, կերպարները, պարերը:»
Երաժշտությունը՝ հունական (նույն ինքը՝ տհաճ)
Կերպարները՝ հերոսները անկապ, ժողովուրդը շատ վատը։
Պարերը՝ նույնիսկ եթե շատ լավը լիներ, դրանից ֆիլմը լավը չէր դառնալու, բայց ստեղ նույնիսկ դա լավը չէր։

Վատ ժողովուրդը ո՞րն ա: էն էլ հույները :think

մարիօ
19.11.2015, 20:01
Անգրագետ ժողովրդի համար 2+2=4-ն էլ ուսուցողական, բայց իմ համար թվաբանություն սովորեցնող ֆիլմը չի կարա լինի ինչ որ բան սովորեցնող։ Ես ինչ գրում եմ, իմ տեսանկյունից եմ գրում։
Իմ համար էս ֆիլմում հնչող մտքերը տրիվիալ էին, պրիմիտիվ։

Էն որ ժողովուրդը դեբիլ էր, սաղ ֆիլմում ցույց տրվեց, առանց ինչ որ ազգության կապելու։
Իսկ իմ վերաբերմունքը հունական մշակույթին ամեն գրառմանս մեջ արտահայտել եմ։ Ու դրանով կպել եմ հունական երաժշտությանն ու պարերին։ Իսկ Ժողովուրդը դեբիլ ա արտահայտությունը վերաբերում ա կոնկրետ էս ֆիլմում ներկայացվող ժողովրդին։ Ես մեղք չունեմ, որ ռեժիսորը տենց ա ներկայացրել էս ժողովրդին։
Սկսած այծին պահելու էպիզոդից, երբ ժողովուրդն առաջին անգամ ցույց տվեց իրա դեմքը, վերջացրած մահացողի տունը թալանելու էպիզոդով նենց ա նկարած, որ ոչ մի դրական ածական օգտագործել չկարողանամ։

ոչի՞նչ, որ էս 1964 թիվն ա ու պահանջել, որ ինչ-որ բարձր ու վեհ գաղափարներ են լինելու, մի քիչ շատ կտրուկ ա: Մեր տեսանկյունները ինչ լավ ա տարբեր են :roll Ամեն դեպքում ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ սա շատ վատ ու դեբիլ ֆիլմ էր:

Աթեիստ
19.11.2015, 20:17
Ժող, կարող ա՞ հայերեն չեմ գրում։

Ֆիլմն ու հույները չեն դեբիլ։ Դեբիլ ա կոնկրետ էս վատ ֆիլմում ներկայացված ժողովուրդը։

մարիօ
19.11.2015, 20:26
Ժող, կարող ա՞ հայերեն չեմ գրում։

Ֆիլմն ու հույները չեն դեբիլ։ Դեբիլ ա կոնկրետ էս վատ ֆիլմում ներկայացված ժողովուրդը։

Հա, հիմա նոր հայերեն ա, հիմա նոր հասկացա: :D

Բերսերկեր
19.11.2015, 21:11
Tomboy (сорванец), 2011թ., Ֆրանսիա:
Ֆիլմը տասնամյա աղջկա մասին ա, որի ընտանիքը տեղափոխվում ա նոր քաղաք: Աղջիկը (Լաուրան կամ Լորան) արտաքինով նման ա տղայի. կանացի մարմինը դեռ չի ձևավորվել, դրան գումարած կարճ սանրվածքն ու տղայական հագուստը: Ըստ էության բուն ֆիլմը սկսում ա էն պահից, երբ Լորան պետք ա ծանոթանար բակի երեխաների հետ և ներկայանում ա որպես տղա՝ Միքայել անունով: Դրանից հետո որոշակի հարաբերություններ ու զգացմունքներ են առաջանում Լիզա անունով աղջկա հանդեպ: Բայց, ինչքանով ես հասկացա, պատմությունը ոչ այնքան նույն սեռի նկատմամբ սիրո մասին ա, ինչքան սեփական սեռի չկողմնորոշվածության:
Նախ ֆիլմի բացասական կողմի մասին ասեմ: Ճիշտ ա, ֆիլմի գաղափարը հետաքրքիր էր, բայց ընդհանուր ֆիլմը շատ ձանձրալի էր: Մատներիս վրա կարամ հաշվեմ էն ֆիլմերը, որոնք նայելու ընթացքում քնել եմ, ու էս էդ ֆիլմերից մեկն ա :mda : Ֆիլմի տևողությունը կարճ ա՝մոտ ժամուկես, բայց էս պատմության համար էդ էլ էր շատ:
Ֆիլմի լավ կողմը լավ դերասանական խաղն էր: Դերասանուհին(Zoé Héran) շատ համոզիչ էր խաղում: Տղաների վարքը կրկնօրինակելը բավականին ստացվում էր, իսկ պլաստիլինի պահը (չեմ պատմի, որ նայեք) շատ զվարճալի էր :P :
ֆիլմից որոշ հետևություններ կարելի ա անել, օնրինակ՝ ուշադիր լինել երեխաների նկատմամբ փոքր տարիքում, օգնել սեռի կողմնորոշման հարցում, երբ դեռ ֆիզիկական տարբերություն չկա (նու համարյա):
Այսպիսով՝ ֆիլմը իմ կարծիքով գլուխգործոց չի, բայց նայել կարելի ա: Չեմ ափսոսում, որ ժամանակ եմ ծախսել էս ֆիլմի նայելու վրա և դրա համար շնորհակալ եմ Սանտայիս:

Տրիբուն
19.11.2015, 23:37
Եվ այսպես Чизкейк (http://www.kinopoisk.ru/film/430536/)

http://www.kinopoisk.ru/images/film_big/430536.jpg

Ինքս կյանքում էս ֆիլը չէի ընտրի, քանի որ նախ, ռուսական ֆիլմեր չեմ նայում, երկրորդ, ֆիլմի մասին կարդալուց նայելու ցանկություն դժվար առաջանար։ Բայց, լիքը շնորհակալություն իմ սանտային էս ֆիլմի համար։ Մի վարկյան չեմ փոշմանել։ Երկրորդ անգամ չեմ նայի, բայց հաստատ ուրիշներին խորհուրդ կտամ դիտել։

Ճիշտն ասած, քիչ էր մնում կեսից անջատեի ու չնայեի, բայց երբ հասկացա ինչ ա կատարվում անհամբեր սպասում էի դեպքերի զարգացմանը։

Ուրեմն Ալյոշան մեծանում ա դասական ռուսական ընտանիքում․ ալկոհոլիկ մայր, ինչ-որ անկապ տղամարդու հետ ա ապրում, որը ոնց որ իր հայրը չի, աբյց ինչ-որ փոքր եղբայր ունի, որի հայրն ա։ Սենց, բանից բեխաբար, ու հավայի ․․․Մի օր նկարահանվում ա չիզքեյքի գովազդում, որտեղ ցուցադրվում ա ծիպա երջանիկ ընտանիք․ պապա, մամա, բալիկ, ու երեքով ուտում են տործիկ։ Ու էս երեխու համար էտ ընտանիքը, նույն մասնակիցներով, դառնում ա իդեա ֆիքս։ Լյոշկան, որը ոնց որ նաև շատ խելացի բալիկ ա, ամեն ինչ անում ա, բառիս ամենաբովանդակային իմաստով, էտ ընտանիքը զրոյից սարքելու համար։ Նուդնի ընթացքով ֆիլմի վերջին երկու րոպեներին ամբողջ մարմնովդ սարսուռ ա անցնում: Սցենարը շատ լավ ա մտածված, նենց, որ ֆիլմի կուլմինացիան հենց վերջին րոպեն ա:

Արտակարգ ընտրված երեխայա խաղում Լյոշկայի դերում: Մնացածը ստանդարտ ռուսական ֆիլմերի կերպարներ են:

Սցենար․ 4/5
Դերասանական խաղ․ միջինը 3/5, Լյոշկա 4/5
Ռեժիսուրա. 4/5
Օպերատորական աշխատանք. չեմ գնահատում, քանի որ որպես այդպիսին գոյություն չունի, ու ֆիլմն էլ դրա կարիքը չունի

Ֆիլմի մասին պատմելու շատ բնա չկա, բայց սանտաս ապրի։ Դժվարանում եմ գուշակել, թե ով ա իմ սանտան։ Քչից-շատից Ռուֆի ճաշակը գիտեմ ֆիլմերի հարցում, բայց էս հաստատ ինքը չի ուղարկել։ Մնացածներից ցանկացածն էլ կարա լինի իմ սանտան, բայց նա ուգադ գրում եմ Բերսերկեր։

Տրիբուն
19.11.2015, 23:38
Ժող, կարող ա՞ հայերեն չեմ գրում։

Ֆիլմն ու հույները չեն դեբիլ։ Դեբիլ ա կոնկրետ էս վատ ֆիլմում ներկայացված ժողովուրդը։

Ապեր, կարող ա ֆիլմի իմաստն էլ հենց դրանում ա, որ ներկայացնի դեբիլ ժողովրդին՝ իրա բարքերով, պրոբլեմներով ու հետևանքներով։

anhush
20.11.2015, 00:47
Ապեր, կարող ա ֆիլմի իմաստն էլ հենց դրանում ա, որ ներկայացնի դեբիլ ժողովրդին՝ իրա բարքերով, պրոբլեմներով ու հետևանքներով։

էս ֆիլմը նայել եմ Տրիբունի պաս տալուց հետո, նրա գոյության մասին չգիտեի: Մինչև հիմա աչքիս առաջ ա, թե ոնց են պառավի եղած-չեղածը տանում մի քանի րոպեում :D: Շատ լավ ա նկարած ֆիլմը: Հիմա ուր ա, որ սենց ֆիլմեր նկարեն:
Անտոնին Քուինի լավագույն ֆիլմն ա, Բլեֆից հետո: գաղափարական առումով սա ոչ թե դեբիլների մասին ա, այլ հակառակը, ֆիլմի գլխավոր հերոսների- հոգով առողջ մարդկանց մասին, ովքեր ունեին ֆանտազիա ու էտ ֆանտազիան /անհաջող /ռեալիզացնեում էներգիա : Լիքը պոզիտիվ կար ֆիլմի մեջ: էնքան, որ հերիք ա մի 100 հատ ժամանակակից ֆիլմերի, մանավանդ ժամանակակից հոլիվուդյան կամ ռուսական ժամանակակից ուռոդների նկարած ինքնախարազանական հայվանություններին :[ :D:

Երեկ նայում էի 45 տարի առաջ նկարած հոլիվուդի "ЭТОТ БЕЗУМНЫЙ МИР"-ը: էլի չէր նայել: Էրնեկ էի տալիս էն թվերին ֆիլմերի մասով, որ սենց ֆիլմեր էին դուրս գալիս համարյա ամեն շաբաթ, ֆրանսիան, իտալիա, ԱՄն կամ էլ սովետական պլյուս Պիտկինի արկածները :D:

Մուշու
20.11.2015, 11:10
Էլի ։( ։( իմ նոր ստեղնաշարը իմ հետ չունի, ոնց ուզում բառերը փոխում ա ։ Սանտան նկատի ունեի։

Տրիբուն
20.11.2015, 19:56
էս ֆիլմը նայել եմ Տրիբունի պաս տալուց հետո, նրա գոյության մասին չգիտեի:
Ոտի վրա վառեցիր, որ Աթեիստի սանտան ես եմ։ :D

Հ.Գ.
Նենց եք անում, մարդ չուզենա երկորդ անգամ մասնակցի ։)

Ներող ապեր, էլ չեմ անի :D Իրոք սպեցիֆիկ ֆիլմ ա, ու չհավանելու հավանականությունը շատ մեծ ա։ Բայց իմ ամենասիրած ֆիլմերից մեկն ա։ Այնպես ինչպես Նիկոս Կազանձակիսի էս վեպը իմ համար 20-րդ դարի լավագույն վեպերից մեկն ա։ Չնայած, Կազանձակիսը էլի շատ հզոր գործեր ունի, որոնք արժի կարդալ։

Ուրեմն, ֆիլմի էտ անգլիացի հերոսը, որը գալիս ա Կրետե, հենց Կազանձակիսն ա․ գործը ինքը գրել ա իր անունից։ Զոռբան, էն հույնն ա, որը անցել ա երկու բալկանյան պատերազմների միջով, տեսել ա թե ոնց են իրար սպանում քրիստոնյա հույներն ու մուսուլման թուրքերը, քրիստոնյա հույներն ու քրիստոնյա բուլղարները, ու եկել ա շատ պարզ եզրահանգումների այն մասին, թե ոնց ա պետք ապրել ու ոնց պիտի լինի աշխարհի կարգը, որ բոլորը երջանիկ լինեն, կամ գոնե ինքը խիղճը հանգիստ ապրի։ Ու էտ մռյալ, հետամնաց, դաժան ու ոչ կոմպրոմիսային կրետեյան ֆոնի վրա ինքը հեղինակի հետ կիսվում ա իրա կյանքի պարզ փիլիսոփայությմաբ։ Էտ փիլիսոփայությունն իրոք կարող ա տրիվիալ ա, բայց ինքը պարզ ձևակերպումներով փորձում ա բացատրել հարաբերություններ, որոնք մենք որպես կանոն հակված ենք բարդացնելու։

Ֆիլմը, բացի Զոռբայից ու Նիկոսից, երկու առանցքային հերոս ունի, այրին ու մադամ Հորտենցիան, ու ֆիլմը ունի երկու կուլմինացիա, այրիին սպանելը ու մադամ Հորտենցիայի մահն ու տան թալանը համագյուղացիների կողմից։ Այրիին սպանում են, քանի որ սաղ գյուղը անմարդ կնգան բոզի տեղ ա դնում, ու քանի որ ոչ մեկը երևի այրիի հետ ոչ մի տեսակի կապ չի ունեցել, բոլորը կասկածում են կողքինին կապ ունենալու մեջ։ Ու որ գյուղը հանգիստ քնի, տղամարդ-կին լուռ համաձայնությամբ ուտում են այրիի գլուխը։ Ֆորմալ պատճառը համագյուղացի ջահելներից մեկի ինքնասպանությունն ա։

Մադամ Հորտենցիան, որը անհայտ ա, թե ոնց ա հյատնվել գյուղում, կաթոլիկ ա։ Հետևապես ուղղափառ հույները ոչ մի բարոյական պարտավորվածություն չեն զգում նրա նկատմամբ, ու չնայած կենդանի օրերին նայում են ձեռին ու գյուղ եկած հյուրերին ուղարկում են իրա հյուրանոցը, դեռ չմեռած հավաքվում են տանը, որ եղած չեղածը մեջ-մեջ անեն, վերջում էլ դիակը թողնեն անթաղ, քանի որ կաթոլիկին ուղղափառ տերտերը ուղղափառ գերեզմանոցում չի կարա թաղի։

Մնացած դեպքերը զարգանում են սրան զուգահեռ - հանքի բացելը ու դրա պռավալը, Զոռբայի գնալ ու ահագին ժամանակ չգալը, պարելը, գինի խմելը ․․․ Չգիտեմ ինչը դուրդ չի եկել պարի մեջ, բայց իմ համար կինեմատոգրաֆիայի լավագույն կադրերից մեկն ա Զոռբայի պարը․ ծով, երկինք, ազատություն, թեթև քամի, երկու տղամարդ, որոնք էտքան իրարից տարբեր են, բայց հանգամանքների բերումով էտքան մտերմացել են ու տենց իրար հետ ընկերացել են։

Քեզ հաստատ չհամոզեցինք, որ լավ ֆիլմ ես նայել :D Բայց որ շատ խնդրես, կարամ Կազանձակիսի գործերի հիման վրա նկարահանած մի կինո էլ խորհուրդ տամ ;)

Տրիբուն
20.11.2015, 20:20
Երեկ նայում էի 45 տարի առաջ նկարած հոլիվուդի "ЭТОТ БЕЗУМНЫЙ МИР"-ը: ..

Աաաաա, հազար տարի առաջ եմ նայել ․․ հզորագույն ֆիլմ ա։ Լավ հիշացրիր, էս երկու օրը կնայեմ։

Աթեիստ
20.11.2015, 21:43

Վստահ եմ, որ եթե գիրքը կարդայի, շատ հնարավոր ա որ հավանեի, որտև գրքում չէին լինի երաժշտությունն ու պարերը։ Չէին լինի էս հնությամբ արդարացվող կիքսերն ու թերությունները։
Բայց սա գիրքը չէր, ես էլ գիրքը չեմ կարդացել, ու ֆիլմի մասին պատկերացում կազմում եմ միայն տեսածիս հիման վրա։ Տեսածիցս շատ դժգոհ մնացի։
Ու հաստատ չեմ նայի հաջորդ հունական ֆիլմը։

Ավելին ասեմ. եթե հաջորդ խաղին էլի հունական ընկավ, կխնդրեմ փոխել, որ չնայեմ ։)

Ruby Rue
21.11.2015, 17:28
Full Metal Jacket
1987թ, ԱՄՆ
ռեժիսոր` Սթենլի Կուբրիկ
https://www.movieposter.com/posters/archive/main/16/A70-8168
Ֆիլմը Վիետնամի պատերազմի մասին է: Ավելի ճիշտ` Վիետնամի պատերազմում իրենց քիթը խոթած ամերիկացիների: Կարելի է երկու մասի բաժանել` առաջին մասում ցույց է տրվում, թե ինչպես են պատրաստում US Marine Corps-ի զինվորներին , իսկ երկրորդ մասում` իրենք արդեն Վիետնամում եմ: Առաջին մասն անտանելի լավն էր. իմ համար ֆիլմի հիմնական հետաքրքրությունը և կուլմինացիան հենց առաջին մասում էին:
Ֆիլմը սկսում ա իմ համար մի սարսափելի, բայց սիրուն կադրով. սիրուն, երկար մազերով տղերքին քաչալացնում են, դարձնում ստանդարտ դախ դեմքեր: :))
US Marine Corps-ում բոլոր զինվորները անցնում են սերժանտի ձեռքի տակով, ով առիթը բաց չի թողում յուրաքանչյուրին ստորացնելու: Իր էս խոսքերը` «There is no racial bigotry here! You all are equally worthless» լրիվ բնութագրում են ամեն ինչ: Էնտեղ պատրաստում են մարդկանց, ովքեր կարող են գնալ ու հանգիստ սրտով ում ասես սպանել:
Սյուժեում ահագին շեշտադրված են զինվորների երկուսի` Ջոկերի ու Գոմեր Փայլի կերպարները: Վերջինը ավելորդ քաշով, թեթև մտավոր խնդիր ունեցող տղա է, ով անընդհատ խնդիրներ է ունենում զինվորական պատրաստվածության ընթացքում, ու զարմանում ես` թե ինքը ոնց ու ինչու է էդտեղ հայտնվել: Ինչ-որ պահից, գեներալը սկսում է իր սխալների համար պատժել ոչ թե իրեն, այլ մնացածին: Ու էդտեղից սկսվում ա ամբողջ շիլան: Բանակում բոլորի, նույնիսկ ամենամտերիմների կողմից բուլլիինգի ենթարկվելու հետո, Փայլը լրիվ փոխվում է: Թեև սպասում էի կուլմինացիային, բայց մեկ է` հոգեբանորեն ահագին ազդեցիկ էր:
Բանակային կադրերը արտակարգ սիրուն էին, կերպարները` հետաքրքիր, իսկ դերասանական խաղը վերջն էր:

Երկրորդ մասում տղաներն արդեն Վիետնամում էին: Մեծ մասը հետևակում էին, իսկ Ջոկերը ռազմական լրագրող էր: Ինձ ամենադուր եկած մասերից մեկն էն էր, որ հաղորդում են նկարահանում պատերազմի մասին, ու զինվորներն իրենց կարծիքն են ասում: Դա ահագին բան ա ասում ԱՄՆ վարած քաղաքականության, իրենց դիրքորոշման կամ դրա բացակայության մասին: Սենց պարզ տեսնում ես, թե ոնց են մարդկանց մսագործ սարքում, համոզում, որ գնացել են են լավ բան անելու, վիետնամցիքին փրկելու, ու միևնույն ժամանակ ոմանք մարդկանց անխնա վերացնում են: Ի տարբերություն առաջին մասի, երկրորդ մասն ինձ համար հստակ կուլմինացիա չուներ: Իհարկե, վերջին մասը` միայնակ սնայպերի ու ամերիկացիքի մի ջոկատի հրաձգության տեսարանն ահագին հետաքրքիր է, բայց դե էս մասը նախորդ մասի հզորություն չուներ:

Տեղ-տեղ Ֆորեստ Գամփին եմ նմանացրել. թե՛ բանակային տեսարանները, սերժանտի խոսելու ձևը, թե՛ Վիետնամի պատերազմից որոշ մասեր: Դե քանի որ սա ավելի հին է, կարող է և Գամփի ռեժիսորն ահագին ազդվել է սրանից:

Հա, մեկ էլ ֆիլմի երկխոսություններն էին արտակարգ լավը: IMDB-ում 9/10 եմ գնահատել, դա նայելուց միանգամից հետո է եղել, ահագին տպավորված էի: Կարծում եմ` հնարավորության դեպքում էլի կնայեմ, մարդկանց էլ անպայման խորհուրդ կտամ:

Շնորհակալություն Սանտայիս էս կինոն խորհուրդ տալու համար: Հիմա անցնեմ գուշակություններիս. ահագին «տղայական» (խտրականություն չեմ դնում, բայ դժվար Մարին, Մուշուն կամ Բյուրը խորհուրդ տված լինեն) կինո էր: Քանի որ Աթեիստը Բոբբին էր ասել, Ռուֆուսը, ջոկել եմ, թե ում Սանտան էր, Տրիբունինն էլ` գիտեմ, մնում են Յոհանն ու Բերսերկերը: Բայց էս մի տեսակ յոհանական չի, եսիմ, դրա համար էլ համարյա վստահ եմ, որ Բերսերկերն ա: :))

մարիօ
21.11.2015, 22:09
Էսօր պարզվեց Չիզքեյքն էլ եմ նայել, :D մի անգամ նայելու ֆիլմ ա, առանց ինչ-որ տպավորություն թողնելու, բայց ոչ ձանձրալի:
Հա, Ռուբին վերջապես գրեց էս կինոսանտայի իմ համար ամենաթույն ֆիլմի մասին, Կուբրիկ :love

Ռուֆուս
22.11.2015, 19:56
Վերան ենթադրել էր, որ Վոլտերան ա առաջարկել էս ֆիլմը։
Ասեմ, որ ոա ոչ թե հին ֆիլմ ա, այլ շատ հին։ Հին էն ասենք Չելենտանոյի ֆիլմերը, Տերմինատորը, Կոմանդոսը։ Սա ահավոր հին ա, բայց մեկ ա դա չի արդարացնում էդ կարգի «սխալները»։

Վստահ եմ էս ֆիլմը տեսել ես՝ 12 Angry Men (http://www.kinopoisk.ru/film/346/) (1957թ.), ավելի հին ա, քան էս նայածս, բայց նրանում էդ կարգի աչք ծակող սխալներ չկան, տենց վատ խաղ չկա։

Ընդունում եմ, որ ամենայն հավանականությամբ կարծիքիս վրա խիստ ազդել ա նաև իմ վատ նախատրամադրվածությունը, կապված հույների ու իրանց մշակույթի հետ։

Արտ, ախր 65թ-ի կինոն հեչ հին չի :))

Ես որ մեծագույն հավեսով 30-40-ականների կինոներ եմ նայում ու չեմ ձանձրանում: 12 Angry Men-ի ամբողջ գործողոթյուններն էլ մի սենյակի մեջ ա կատարվում, նենց որ դժվար ա սխալներ գործելը:

Ռուֆուս
22.11.2015, 19:58
Full Metal Jacket-ը խորհուրդ տվողն էլ առնվազն սադիստ/մազոխիստ ա: Սա, Apocalypse Now-ն, Deerhunter-ն ու Platoon-ը Վիետնամի պատերազմի մասին լավագույն կինոներին են, ու էս չորսից ամենաազդեցիկը: Մի անգամ չգիտեմ ինչի խելքիս փչեց երկրորդ անգամ նայեի, էլի նույն սարսափելի ազդեցությունը թողեց, երդվեցի, որ ինչ էլ լինի ես էլ դա կյանքում չեմ նայի:

Ռուֆուս
22.11.2015, 20:04
Ի դեպ ասում են սերժանտի բոլոր քֆուրներն ու վիրավորանքները սցենարում չեն եղել, լրիվ իմպրովիզ ա արել :))

https://www.youtube.com/watch?v=5TNhS81w4bM

Բերսերկեր
22.11.2015, 21:16
եթե կարծում ես Full Metal Jacket-ը նայելը սադիստություն ա, ուրեմն, հավանաբար չես տեսել "Чистилище" (1997), "Иди и смотри" (1987) ու սուպեռմեգազզվելի "Груз 200" (2007) (էս վերջինը, չնայած վերնագրին, էտքան էլ պատերազմի մասին չի) ֆիլմերը:
Հ.Գ. նշածս ֆիլմերը ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս նայել ոչ մի դեպքում:

մարիօ
25.11.2015, 21:00
Ժող մնաց մի քանի օր ու դեռ 2 ռեվյու չունենք մենք, Բյուր ու Յոհանն, եթե նայել եք կիսվեք մեզ հետ տպավորություններով, ես կամաց-կամաց պատրաստեմ ձեր սանտաների ցանկը ;)

StrangeLittleGirl
25.11.2015, 21:11
Ժող մնաց մի քանի օր ու դեռ 2 ռեվյու չունենք մենք, Բյուր ու Յոհանն, եթե նայել եք կիսվեք մեզ հետ տպավորություններով, ես կամաց-կամաց պատրաստեմ ձեր սանտաների ցանկը ;)

Ես դեռ վերջին երկու ժամը չեմ նայել: Հույս ունեմ՝ էս շաբաթ-կիրակի կհասցնեմ:

մարիօ
25.11.2015, 22:25
Ես դեռ վերջին երկու ժամը չեմ նայել: Հույս ունեմ՝ էս շաբաթ-կիրակի կհասցնեմ:

ես սպասում եմ քո ռեվյուին, ինչ խոսք :oy

Յոհաննես
29.11.2015, 21:54
Tomboy
Սանտա Ես այլևս նման ֆիլմերի համար պիտանի չեմ: Հազարավոր փորձերից հետո չկարողացա մինչև վերջ նայել էս ֆիլմը ,միշտ քունս տանում էր ու չափից դուրս անհետաքրքիր ու ձանձրացնող սցենար:Եթե անգամ հինգ ազգությամբ գերմանացի նեգռեր ինձ բռնաբարեն մեկա չեմ կարա ավարտին հասցնեմ էս ֆիլմը:Ոչ ֆիզիկապես կարամ,ոչ էլ հոգեպես:
Հ.Գ. Վոլտ :love

StrangeLittleGirl
29.11.2015, 22:09
Մի րոպե, իմ առաջարկած ֆիլմը ոչ մեկի չի՞ ընկել :think

մարիօ
29.11.2015, 23:10
Tomboy
Սանտա Ես այլևս նման ֆիլմերի համար պիտանի չեմ: Հազարավոր փորձերից հետո չկարողացա մինչև վերջ նայել էս ֆիլմը ,միշտ քունս տանում էր ու չափից դուրս անհետաքրքիր ու ձանձրացնող սցենար:Եթե անգամ հինգ ազգությամբ գերմանացի նեգռեր ինձ բռնաբարեն մեկա չեմ կարա ավարտին հասցնեմ էս ֆիլմը:Ոչ ֆիզիկապես կարամ,ոչ էլ հոգեպես:
Հ.Գ. Վոլտ :love
ես քեզ ուրիշ ֆիլմ էի տվել բայց :angry

Մի րոպե, իմ առաջարկած ֆիլմը ոչ մեկի չի՞ ընկել :think
հենց քո ֆիլմն էլ տվել էի :D քեզնից անկախ բացահայտեցիր, թե ում սանտան ես

Յոհաննես
29.11.2015, 23:21
հե՞յ, ողջույն, ուղարկում եմ նվերդ, բարի դիտում
"Tomboy"- http://www.imdb.com/title/tt1847731/
Փաստորեն չար ուժերն են ինձ էս նամակը ուղարկել

մարիօ
29.11.2015, 23:32
Փաստորեն չար ուժերն են ինձ էս նամակը ուղարկել

ես հետո քեզ գրել ե՜մ, որ էս չի :(
Հ․Գ․ Իրականում Ռուֆուսը իր սանտայի ֆիլմը նայել էր, դրա համար մի քիչ փոխվեց ու խառնվեց ամեն ինչ, երևի դրա համար չենք հասկացել իրար։

StrangeLittleGirl
30.11.2015, 14:20
հենց քո ֆիլմն էլ տվել էի :D քեզնից անկախ բացահայտեցիր, թե ում սանտան ես

Բա հերթով կարդում եմ, տենց էլ իմ ֆիլմը չի հայտնվում, հարց ա առաջանում չէ:

Աթեիստ
30.11.2015, 14:38
Լավ, հըլը ասա դու ի՞նչ էիր առաջարկել։

մարիօ
30.11.2015, 17:46
Լավ, հըլը ասա դու ի՞նչ էիր առաջարկել։

Յոհաննը խոստացել է փորձել նայել ու գրել, եկեք մի քիչ սպասենք էլի :oy

StrangeLittleGirl
30.11.2015, 17:57
Յոհաննը խոստացել է փորձել նայել ու գրել, եկեք մի քիչ սպասենք էլի :oy
Ուրեմն ամոթի զոռու ես էլ կվերջացնեմ իմը :))
Շաբաթ-կիրակի ստեղ փոթորիկ էր, դրա համար չկարողացա նայել:

StrangeLittleGirl
01.12.2015, 02:34
Դոգվիլ

Ուրեմն քանի որ ես կանոնների ենթարկվել չեմ սիրում, հատկապես երբ դա ոչ թե ուսանողական տնային առաջադրանք ա, այլ ֆորումի գրառում, էն էլ կինոյի մասին, էն էլ մի կինոյի մասին, որը սաղ տեսել են, ստեղ ոչ մի ֆինտուֆլյուշկաներ չեմ անելու ռիվյու գրելիս, տակն էլ լիքը սփոյլեր կարա լինի:

Մի խոսքով, էս կինոն որ նայեցի, մի հատ գնացի, ստուգեցի տարեթիվը: Տենց էլ կար. 2001-ից հետո: Էս էն կինոներից ա, որի մասին ավելի շատ լսում ես, քան նայում: Մի անգամ շատ տարիներ առաջ աչքի տակով վերջին մասերը տեսել էի, բայց հա լսել եմ, որ ուժեղ հակաամերիկյան կինո ա, որ Դոգվիլը մի հատ տենց պստիկ քաղաք ա, ու մի հատ փախնող աղջիկ գալիս, ընկնում ա էնտեղ, որ սկզբում լավ են ընդունում, հետո ուժըսները սկսվում են:

Ֆիլմի կայֆ պահերից մեկն էն էր, որ էդ պստիկ քաղաքը լրիվ մինիմալիստական-բեմական էր. շատ բաներ իրականում չկան, ուղղակի կավիճով գծած են (օրինակ` gooseberry bushes) կամ ձեռքի օդային շարժումով ես իմանում դրանց գոյության մասին (դռները): Երկխոսություններն ահագին պարզ էին: Ինձ թվում ա՝ էդտեղ մի քիչ սարկազմ կար, մի քիչ ղժժ կար, մանավանդ Գրեյսի ու Թոմի սիրային պահերը: Լրիվ ոնց որ կայֆավատ լիներ:

Դուրս չեկավ ֆիլմի գծայնությունն ու կանխատեսելիությունը, էդ որ սաղ ժպտում են, բայց հեսա ուժըսները սկսվելու են:

Հա, մեկ էլ եթե որևէ մեկի հետաքրքրում ա, թե տեռորիստները որտեղից են ու ինչու են աշխարհը վարի տալիս, էս կինոյում էդ պահը շատ պարզ ու տեսանելի կերպով ցույց ա տրվում:

Վերջը, էլ ինձ երեք ժամանոց կինո չտաք:

Աթեիստ
01.12.2015, 08:22
Վերջը հավանեցի՞ր, թե՞ չէ ։)

StrangeLittleGirl
01.12.2015, 11:45
Հավանեցի

մարիօ
01.12.2015, 20:33
Ողջույն իմ կինոսեր հասարակություն: Մեր Կինոսանտան ավարտվեց, ներկայացնում եմ ձեզ աղյուսակը, կարող եք տեսնել, թե ով ում սանտան էր, կարծիքներ հայտնել, ուրախանալ, որ գուշակել էիք ձեր սանտային: Շնորհակալություն բոլորիդ մասնակցության համար, շատ հետաքրքիր ու հավես խաղ ստացվեց ինձ թվում է, նոր ֆիլմեր բացահայտեցինք: Եթե ցանկություն լինի, նորից կկազմակերպենք անպայման: Հա՛, մեկ էլ խնդրում եմ բոլորդ գրեք, թե ինչու՞ եք հենց էս ֆիլմն առաջարկել, կարող եք դուք էլ ձեր առաջարկած կինոների մասին գրել:
Ֆիլմերը բոլորը նայվել են, բացի մեկից, որը Յոհաննը չի նայել հարգելի՝ բանակային պատճառներով ու մի քիչ էլ իմ մեղավորությամբ, բայց խոստացել է նայել, եթե չնայի ես խոստանում եմ գրել էդ ֆիլմի մասին, որովհետև նայել եմ: :))

http://i.imgur.com/kL2Snm7.png

Ռուֆուս
01.12.2015, 20:56
Le Havre-ը ի սկզբանե ինձ էր բաժին ընկել, բայց քանի որ նայել էի, փոխեցինք նենց կինոյի, որը չէի նայել, դրա համար ա սենց շփոթություն առաջացել։ Եթե ուզում եք, կարամ ես ռեվյուն գրեմ։

Եկեք մի հատ էլ կազմակերպենք անենք

StrangeLittleGirl
02.12.2015, 00:57

Աաա՜, ես մեռա :)) Չգիտեմ ինչու, նենց վստահ էի, որ Դոգվիլն ա ընկել նենց մեկի, ով արդեն տեսել էր: Հա, գրի էլի ռիվյուդ:

Կարամ ասեմ, թե ինչու էի Le Havre-ն առաջարկել: Ինձնից երբ կինոյի խորհուրդ են հարցնում, միշտ նշում եմ առաջին մտքիս եկածը: Տվյալ դեպքում դա Le Havre-ն էր: Անցյալ տարի էս վախտերն էի նայել: Ու կարծում եմ՝ թեման էլ բավական ակտուալ ա՝ հաշվի առնելով փախստականների ճգնաժամը:

Հ.Գ. Մարի Սարի, մերսի կազմակերպելու համար: Ու հա, էկեք էլի անենք :)

Ռուֆուս
02.12.2015, 01:12
Le Havre

Ֆիլմը աֆրիկացի իմիգրանտ տղայի մասին է, ով հայտնվում է ֆրանսիական փոքրիկ քաղաքում: Ու քանի դեռ ոստիկանությունը փոքր տղայի հետևից ընկած փորձում է նրան գտնել, մի բարի ծերացած գրող, իսկ հետո ամբողջ համայնքը, տղային օգնում են՝ թաքցնելով իրավապահներից:

Մի քիչ զարմացա, որ ինչ-որ մեկն էս ֆիլմն էր առաջարկել, որովհետև ինչ-որ տեղ ահագին նման էր իմ առաջարկած Central do Brasil-ին: Ընդհանուր կինոն շատ լավն ա, feel good կինո ա, լիքը հումորային պահերով, բայց մեկ անգամյա օգտագործման ֆիլմ է, երկրորդ անգամ դժվար թե ինչ-որ մեկն ուզենա սա նայել: Ու կինոն մի տեսակ պրիմիտիվ թատրոնային ոճ ունի, ինչը հասկանում եմ, որ ռեժիսոր Կաուրիսմակիի ոճն է, բայց անձամբ ինձ չի գրավում: Եթե ռեժիսորը փորձեր ուրիշ ոճով նկարահաներ, կարող ա ֆիլմը վերածվեր բանալ ու անհետաքրքիր պատմության, էնպես որ նկարահանման ոճը ֆիլմի թե ուժեղ, թե թույլ կողմն էր: Ու սա է պատճառը, որ մոտս մեծ ցանկություն չկա նայել Կաուրիսմակիի մյուս ֆիլմերը:

Մի խոսքով, եթե չեք տեսել, նայեք, կարծում եմ դուրներդ կգա, բայց չսպասեք, որ ֆիլմում կտեսնեք ասենք լավ զարգացրած հոգեբանական կերպարներ, ուժեղ սյուժե, հետաքրքիր լուծումներ և այլն, ստեղ տենց բաներ չկան:

StrangeLittleGirl
02.12.2015, 01:15

Բայց լիքը կայֆ ռեֆերենսներ կան ֆիլմում :))

Ռուֆուս
02.12.2015, 01:26
Բայց լիքը կայֆ ռեֆերենսներ կան ֆիլմում :))

Մի երկու տարի առաջ էի նայել, հիմա մենակ հիշում եմ, որ լիքը ժպտացրել էր ու վերջում բարի ու հանդարտ aftertaste էր թողել:

Տրիբուն
19.12.2015, 13:39
Էս հաղորդումը փակվե՞ց։

մարիօ
19.12.2015, 18:56
Էս հաղորդումը փակվե՞ց։

Դե առաջին եթերաշրջանը վերջացավ, շատ շուտով բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով կսկսենք երկրորդ եթերաշրջանը՝ ավելի մեծ լսարանի ակնկալիքով։ :))