PDA

Դիտել ողջ տարբերակը : Rick and Morty/Ռիք և Մորթի



Nihil
31.10.2015, 01:18
http://imgur.com/7ATY9oi.jpg

Վերջին մի քանի տարվա ընթացքում ամենալավ անիմացիոն սերիալն էր, որ նայել եմ։

Հեղինակներ - Ջասթին Ռոյլանդ, Դեն Հարմոն
Տարեթիվ - 2013 - 2 սեզոն(դեռ)
Ժանր - գիտաֆանտաստիկա, արկածային, կոմեդիա, dramedy

Ի սկզբանե կերպարներին ստեղծել են՝ որպես Back to the future-ի կերպարներ, և նախատեսվում էր, որ այն կլինի ֆիլմի անիմացիոն սերիալ տարբերակը, բայց հետագայում կերպարները սկսեցին ապրել "իրենց կյանքով"։ Սերիալը գիտնական ալկոհոլիկ Ռիքի և նրա թոռան՝ Մորթիի արկածների մասին է՝ սկսած ամենօրյա ընտանեկան կյանքից, վերջացրած ճանապարհորդություններով դեպի զուգահեռ տիեզերք և multiverse:

Մի խոսքով, շա՜տ-շա՜տ fucked up սերիալ է, նայել անպայման :love

Freeman
31.10.2015, 02:45
Շատ լավն ա, բացի 2-րդ սեզոնի վերջին սերիայից սաղ նայել եմ:

Nihil
31.10.2015, 12:27
Շատ լավն ա, բացի 2-րդ սեզոնի վերջին սերիայից սաղ նայել եմ:

վերջին սերիան էնքան տրագիկ ա, որ էլ չասեմ։ Շատ լավ էնդինգ ունի։

Freeman
31.10.2015, 17:01
վերջին սերիան էնքան տրագիկ ա, որ էլ չասեմ։ Շատ լավ էնդինգ ունի։

Գիտեմ, մի քիչ սպոյլել են, էդ նայեմ, գրավիտի ֆոլզն եմ սկսում:

Ռուֆուս
02.11.2015, 22:23
Ես մի երկու ամիս առաջ պատահաբար լսեցի էս սերիալի մասին, լավ գովում էին, բան առաջին սերիան նայեցի ու տարավ: Սիմփսոնները չեմ սիրում, South Park-ն էլ մեկ ու մեջ լավն ա, բայց ոչ էնքան լավը, որ դնեմ բոլոր էպիզոդները նայեմ, բայց Ռիկն ու Մորթին ծերից ծեր որակ էր: Համ էլ չգիտեի որ ամեն սերիայի վերջում փոքր դրվագ կար, առաջին մի քանի սերիայինը բաց էի թողել, դրեցի ֆայլերը նորից քաշեցի, որ դրանք էլի նայեմ :))

Ռուֆուս
03.11.2015, 14:04
Ի դեպ Gravity Falls-ն էլ ա շատ լավը: Ավելի մանկական ա, բայց մեկ ու մեջ Շրեկի նման մեծական հումորներ կան մեջը թաքնված: