Դիտել ողջ տարբերակը : 3 հարց՝ կյանքում ձեր կոչումը որոշելու համար
Ուլուանա
27.10.2015, 06:53
Ասում են՝ էս հարցերն ինքդ քեզ տալով` կարելի է որոշել, թե որն է քո կոչումը կյանքում, այսինքն՝ ինչով ճիշտ կլիներ, որ զբաղվեիր, ինչն է հենց քոնը։
Խիստ ցանկալի է, որ գրառում անողներն ուղղակի պատասխանեն հարցերին, ու թեման չվերածվի հարցերի հաջող կամ անհաջող լինելու վերաբերյալ քննարկման։
Ենթադրվում է, որ տվյալ երեք հարցերի պատասխանները պիտի մոտավորապես նույնը լինեն ու հաստատեն ձեր կոչումը կյանքում։ Բայց չի բացառվում, որ տարբեր լինեն, համենայնդեպս, դուք պատասխանեք ինչպես որ կա։ Նույնիսկ եթե համարեք, որ անիմաստ բան է, ամեն դեպքում ուրիշների համար հաստատ հետաքրքիր կլինի կարդալը :)։
Հարցերը.
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
1.Բացարձակ ոչ մի բան : մանավանդ եթե էտ կատարվում է գիշերվա 3-ից մինչև 6-ը ընկած միջակայքում:
2. եթե որպես աշխատանք, այսիքն մի բան ստեղծել ու "մարդկությանը օգուտ տալ" - ապա էլեկտրոնիկայով, շատ եմ սիրում
3. դե մի քիչ խառը հարց է:ու անհասկանալի: սա իրերին՞ է վերաբերվում թե՞ մարդկանց:
իսկ եթե ճիշտ եմ հասկացել, ապա առանց իմ մանկության ու դպրոցական տարիների ՝մինչև դպրոց ավարտելը: ամենալավ տարիներն էին
Universe
27.10.2015, 12:44
1, Եթե ինչ որ մեկին օգնություն պետք լիներ, շատա նման դեպք պատահել, ու ազարտնի պահա, երբ ինչ որ *-միսսիա* է քեզ վստահված։ Լինի դա երեխու տակը փոխել թե 500 կիլոմետր քշել․․․
2, նույն իմ աշխատանքով, իմ կյանքում ոչ մի բան էլ չեր փոխվի հաստատ)
3, Ընտանիքը։
StrangeLittleGirl
27.10.2015, 18:48
Նենց կքննարկեի հարցերը, բայց որ Անուկն ասում ա չէ, ուրեմն չէ :)) Էս են իմ պատասխանները.
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Ջուրը խմելը: Ուրիշ ոչ մի բան ինձ համար հաճելի չի գիշերվա կեսին անելը: Քունն ինձ համար սրբություն ա, քնի հաշվին բացարձակապես ոչինչ չեմ անում:
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Ամբողջ օրը կգրեի, համերգներ կգնայի ու կկարդայի, մեկ էլ դաս կտայի:
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Հիշողությունների :)
Դե ասեք, թե որն ա իմ կոչումը:
Ուլուանա
27.10.2015, 20:14
Ինձ թվաց՝ պարզ ա, բայց երևի պիտի հստակեցնեի. երրորդ հարցը (ինչպես և նախորդները) վերաբերում ա զբաղմունքին, ոչ թե մարդկանց, հիշողություններին և այլն։ Հենց զբաղմունքի մասին ա խոսքը։ Ի՞նչն ա, եթե չանեիք, կյանքը դատարկ ու անիմաստ կլիներ։
StrangeLittleGirl
27.10.2015, 20:44
Ինձ թվաց՝ պարզ ա, բայց երևի պիտի հստակեցնեի. երրորդ հարցը (ինչպես և նախորդները) վերաբերում ա զբաղմունքին, ոչ թե մարդկանց, հիշողություններին և այլն։ Հենց զբաղմունքի մասին ա խոսքը։ Ի՞նչն ա, եթե չանեիք, կյանքը դատարկ ու անիմաստ կլիներ։
Դե լավ, ճամփորդելը :))
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Եթե արթնացնեն ու առաջարկեն գրկեմ իրենց (բայց մենակ սիրելի ու կարևոր մարդ լինի)
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Թատրոն , համերգ, ցուցահանդես այցելել , ինչ որ բան սարքել սեփական ձեռքերով էական չի ինչ :
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Սերը ամենքի և ամեն ինչի հանդեպ և իհարկե հեռախոսս (ինքը իմ մի մասնիկն ա , իմ հավատարիմ և վստահելի ընկերը)
Արևհատիկ
27.10.2015, 21:17
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Երևի ճամփորդության մեկնելը:
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Լուսանկարչությամբ:
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Սովորելը:
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Կախված ա նրանից, թե ով ա արթնացնում :)) բայց եթե ենթադրենք որ արթնացրել ա մեկը ումից ես ոչ միայն ալերգիա չունեմ, այլև սիրում եմ ու ասում ա՝ արի չայ խմենք կամ մուլտիկ եմ դնում նայենք կամ տիեզերանավ սարքենք, ես հավեսով կանեի: :))
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Էն նշանակում ա ապրել էնպիսի աշխարհում, որտեղ չկան փակ սահմաններ, կարիք չկա վիզա խփել, տոմսեր առնել... թափառական կդառնամ ու աշխարհը ոտքի տակ կտամ: Ու առավոտները տաք շոկոլադ կնվիրեմ բոլոր էն մարդկանց ում սիրում եմ ^_^ ու քանի որ էն մարդիկ, որոնց ես շատ եմ սիրում, դժվար ա էդքանին շոկոլադով ապահովելը :))
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Արածս էշությունները, դրանից հետո քարոզներ լսելն ու բանի տեղ չդնելը :)) Մեկ էլ անձրևորդից մինչև այլմոլորակայինի սիրահարվելը :))
Mr. Annoying
28.10.2015, 00:05
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Կգնայի աստղադիտումների: Փոքր ժամանակվանից ռոմանտիկա էր ինձ համար, ինձ շատ հարազատ մարդ աշխատում էր Բյուրականում ու գիշերները դիտումների էր գնում: Ամենակայֆը էն ա, որ կապ չունի ինչ աստղադիտակով ես նայում, եթե բախտդ բերի կարող ա անհավանական հայտնագործություն անես ճիշտ պահին երկնքի ճիշտ տեղին նայելով:
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Կպատրաստվեի Լուսին կամ Մարս գնալ, կամ ավելի հեռու: Բաց տիեզերք եմ ուզում գնալ, որքան հնարավոր է շուտ :D
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
ինչ էլ լիներ կյանքս դատարկ չէր լինի, կներեք
Յոհաննես
03.11.2015, 20:42
1.Ահավոր հավեսով նորից կքնեի:Դրանից ավելի հավես բան չկա,որ գիշերը արթնացնում եմ մի կերպ ուշքի ես գալիս,արթնացնողին քֆրտում ես, ու հետո կայֆ,քնել-քնել-քնել...
2.Ֆորեսթի նման կհելնեմ կվազեմ,իսկ եթե լուրջ մեԳա թե ինչ է անում հասարակությունը կանեմ էն բանը,որը որ ցանկացած պայմաններում մեկա պիտի անեմ,հա էլի ֆսյո ժե Ֆորեսթի նման կվազեմ
3.Կյանքիս ընթացքում ձեռք բերած զգացողությունները,որոնք ժամանակ առ ժամանակ վերապրում եմ
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Ինձ թվում ա՝ շատ բաներ կարելի ա անել, նայած տրամադրության, բայց եթե նախօրոք պայմանավորված եմ լինում, պլանավորած և այլն, ընդհանրապես չեմ սիրում, որ ինձ իրանցուգլուխ արթնացնում են: Ինձ թվում ա՝ չի կարելի, եթե իհարեկ չես պատրաստվում արթնացնելուց հետո հաճույք պատճառել:
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Կգրեի, ում ուզում ա դուր գա, ում ուզում ա դուր չգա: Թող աշխարհի ամենավատ ստեղծագործությունները գրեի, բայց ինձ լավ կզգայի, որ ես մի բան ստեղծել եմ, ստեղծում եմ:
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Հա, կա տենց բան:
Հարցերի ենթատեքստը հաշվի առնելով ու ի մի բերելով, վստահաբար կարամ ասեմ, որ ես ճիշտ գտել եմ իմ ուզածը՝ համակարգիչներ։
Ընդ որում՝ առաջի հարցի պատասխանը տարբերվում ա 2-ից, բայց նրանց կապում ա համակարգիչը։
1-ի դեպքում ես հաճույքով բզբզում եմ բարդ համակարգչային խնդիրները, իսկ 2-ի դեպքում կուզեի ծրագրավորել (սրանք լրիվ տարբեր մասնագիտություններ են)։
Գործի անցնեմ:scen
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Երևի կանեի էն ամենը, ինչ ամեն օր եմ անում համակարգչով ու հեռուստացույցով:
ա. Հավաքածս երգերը կլսեի ու կավելցնեի ( վերջինը ստիպված, որովհետև մտքիս եկել են ու ցուցակագրել եմ):
բ. Ակումբ-FB-ով ու անգլերեն-իտալերենի պարապմունքներովս կզբաղվեի:
գ. USB վինչումս վաղու՜ց հավաքած ջնջելու ենթակա վիդեոները կնայեի (համարյա ավարտում եմ):
դ. Իմ համար երաժշտական նորություններ կգտնեի՝ չնայած առաջին կետի պատճառով սա վաղուց չեմ արել:
Շատ անգամ եմ մտածել, որ հաճույքով որևէ տեղ՝ (սրճարանում, կամ mall-ում) կզբաղվեի երաժշտական ձևավորմամբ (այսինքն ընտրությամբ, ցուցակադրմամբ: DJ-ությունից էնքան էլ լավ չեմ դեռ):
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Երևի կդժվարանայի պատասխանել հարցին, եթե գրառումները չկարդայի::)) Ես է՛լ իհարկե կգնայի համերգների, թեկուզ ուրիշ երկրներում, կամ քաղաքներում::)
Հնարավորինս շատ բան կսովորեի երաժշտության ոլորտում, գոնե կփորձե՛ի որոշ գործիքների վրա նվագել: Հետագայում էլ կաշխատեի խմբում ու կիրականացնեի մտքումս ծնված մի շարք երաժշտական գաղափարներ::jagi Նաև կճարեի լիքը հին ու նոր գրքեր, որոնք ժամանակին չեմ կարդացել, բայց պետք էր/է:
Կլինեի ուր ուզում եմ՝ հեծանվավարությունս էլ կզարգացնեի: Կշրջեի տարբեր տեղերով առանց մտածելու մոլորվելու մասին: Ինձ լիովին ազատ կզգայի՜::yahoo
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Սպրածս բոլոր ուրախ պահերը, զվարճալի զբաղմունքները, խաղերը, զրույցները: Ու ընդհանրապես էն ամենը, ինչն ինձ դրական լիցքեր է հաղորդել ու երկար ժամանակ հիշեցրել է իր մասին, ինչը միշտ հաճելի զգացմունքներ է արթնացրել իմ մեջ ու գունավորել է իմ կյանքը, ինչպես դիտածս մի շարք տեսանյութերում:::roll
Նախորդ գրառման մեջ «կոչում» եզրն օգտագործեցի, մտքովս անցավ նայել, թե Ակումբում կոչման հետ կապված թեմա կա, թե չէ։
Մենակ սա գտա։
Դե որ գտել եմ, ձեռի հետ էլ պատասխանեմ հարցերին։
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Մոդերավորելը։ Ու բազմիցս արել եմ։ Գիշերները մեկ-մեկ արթնանում եմ պատահաբար, ձեռքս գցում հեռախոսին, տեսնում՝ օրագրեր բաժնում էլի մեջբերումներ են արել, մեջբերածները տեղափոխում եմ համապատասխան թեմա։ Ու էդ ամբողջը՝ կիսափակ աչքերով, ինչի արդյունքում թեման երբեմն փակում եմ անզգույշ քլիքերով, հետո առավոտյան հայտնաբերում եմ ու վերաբացում։
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Սթրիթ-ֆուդի փոքր կետ կբացեի ու իմ մոգոնած ուտելիքները կսարքեի։ Գուցե նաև անտուն ու սոված մարդկանց համար տաք ուտելիքի կետ բացեի։ Բայց ոնց որ թե պատասխանս հարցի մեջ ներառված ինֆորմացիային հակասում է․ եթե էդպիսի հասարակություն լիներ, սոված մարդիկ չէին լինի։
Ամեն դեպքում, կարծում եմ՝ կուզեի ուտելիքի հետ կապված ինչ-որ բանով զբաղվել՝ առանց մեծ ամբիցիաների։
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Ակումբն ու իր հետ կապված ամեն ինչը՝ քննարկումները, կռիվները, սիրաքստիկները, ինտրիգները, գաղտնիքները, հանդիպումները ու մնացած ամեն-ամեն ինչը։
Ու մեկ էլ ճամփորդություններս։ Իմ կյանքի լավագույն պահերի մեծ մասը ճամփաների հետ են կապված։
Ուլուանա
10.01.2021, 23:41

Էս ինչ ակումբային ստացվեց կոչումդ :)):
Ան, եթե դեմ չես, կուզեի թեման երեք հարցի սահմանից հանել, մի քիչ ավելի ընդհանուր քննարկել, թե ինչ է «կոչումը», կա՞ ընդհանրապես էդպիսի բան, ու թե կա՞ն էստեղ մարդիկ, որոնք կարծում են, որ գտել են իրենց կոչումը։
Ուլուանա
14.01.2021, 18:51

Հա, թող տենց լինի, խնդիր չեմ տեսնում: Հատկապես որ սենց թե նենց մեռած ա թեման:
Գաղթական
14.01.2021, 21:42
Կոչումդ քո երազանքների աշխատանքն ա, որը մոտդ հրաշալի ա ստացվում ))
Ուլուանա
14.01.2021, 23:42
Կոչումդ քո երազանքների աշխատանքն ա, որը մոտդ հրաշալի ա ստացվում ))
Էդքանը գիտենք, դու կոնկրետ ասա, թե քեզ համար էդ որ աշխատանքն ա :)):

Իմ կարծիքով, կոչումը շատ ավելի լայն հասկացություն է ու մենակ աշխատանքով չի սահմանափակվում, բայց կարող է նաև աշխատանքով արտահայտվել:
Դա բխում է քո իրական էությունից, իրական ես-ից, որը դեռ հայտնաբերել է պետք:
Գաղթական
15.01.2021, 00:22
Էդքանը գիտենք, դու կոնկրետ ասա, թե քեզ համար էդ որ աշխատանքն ա :)):
Իրական երազանքներս կգերադասեմ չհրապարակել իհարկե, բայց մի անգամ մի աշխատանքի համար էի դիմել ու մոտ 25 էջանոց ըփլիքեյշն ֆորմ էին տվել, որ լրացնեի:
Մեջը էնքան շատ բազմազան-զարմանազան հարցեր կային, որ վայթե FBI ընդունվելուց էդքան բան չեն հարցնում:
Սկսած քույր-եղբայրների կրթությունից` մինչև երեխեքի սիրած խաղալիքներ..
Նախավերջինն էլ` թե բա երազանքներիդ աշխատանքը ո՞րն ա..
(վերջինը` ազատ մտքերի լրացման սյունակն էր, որտեղ` էդ 25 էջից դավադիտ եղած, նշեցի, թե ցավում եմ, որ կոշիկիս ռազմերը լրացնելու հնարավորություն չէր ընձեռնված հարցաշարում)
Հա` էդ նախավերջինին պատասխանել էի` բուռգեմիստըր:
Զարմացած հարցրեց` ինչի՞ ես դրա մասին երազում, ասեցի` իսկ ձեզ համար ինչի՞ մասին երազելս ավելի նախընտրելի կլիներ, եկել եմ կոնկրետ տպագրատան հաստոցաշինական արտադրամասի ինժեների համար դիմելու, բայց եթե նպաստեք երազանքներիս աշխատանքին անցնելու` շնորհակալ կլինեմ:
Իրար նայեցին ու չվերցրեցին կռիսները..
Էս էլ թոփ-10 դրիմջոբերը.
https://www.youtube.com/watch?v=w9PyZvCxhDE
Գաղթական
15.01.2021, 00:30
Իմ կարծիքով, կոչումը շատ ավելի լայն հասկացություն է ու մենակ աշխատանքով չի սահմանափակվում, բայց կարող է նաև աշխատանքով արտահայտվել:
Դա բխում է քո իրական էությունից, իրական ես-ից, որը դեռ հայտնաբերել է պետք:
Դե <երազանքներիդ աշխատանքը> էդ փաստորեն էն ա, ինչի մասին երազում էիր:
ՈՒ, եթե մոտդ հրաշալի ա ստացվում, նշանակում ա` փաստացի զբաղված ես դրանով:
Եթե էս ամենը չի բխում քո իրական էությունից, էլ ինչն ա բխում:
Բայց համոզեցիր, սահմանմանս մեջ կարելի է <աշխատանք>-ը <զբաղվածությամբ> փոխարինել:
Ուլուանա
15.01.2021, 02:05
Իմ կարծիքով, կոչումը շատ ավելի լայն հասկացություն է ու մենակ աշխատանքով չի սահմանափակվում, բայց կարող է նաև աշխատանքով արտահայտվել:
Դա բխում է քո իրական էությունից, իրական ես-ից, որը դեռ հայտնաբերել է պետք:
Համաձայն եմ, որ կոչումը աշխատանքով չի սահմանափակվում, բայց ես, օրինակ, «կոչում» ասելով հասկանում եմ էնպիսի զգաղմունք, գործունեություն, որը, բացի քեզ հաճույք պատճառելուց, նաև մարդկությանը կամ գոնե ինչ-որ մարդկանց ինչ-որ օգուտ կտա (թեև էդ օգուտը պարտադիր չի, որ ինչ-որ գործնական, շոշափելի բան լինի), այսինքն`մենակ դեպի քեզ ուղղված չլինի, էլի: Էդ տեսակետից որ նայենք, օրինակ, ճամփորդելը մի քիչ չի տեղավորվում «կոչում» հասկացության մեջ, քանի որ քո ճամփորդելուց մենակ դու ես ինչ-որ բան ստանում, ուրիշ ոչ ոքի դրանից օգուտ չկա:
Ուլուանա
15.01.2021, 02:21

Գուցե կոչում կարող ա լինել նաև զուտ հաճույք պատճառող ինչ-որ զբաղմունքի (թեկուզ ճամփորդության) հիման վրա ձևավորած ինչ-որ գործունեություն, աշխատանք, որը կարող ա նաև ուրիշներին ինչ-որ օգուտ տալ: Այսինքն` որ էդ հաճույք պատճառող զբաղմունքը ոչ թե ինքնանպատակ լինի, այլ միջոց` ավելի, այսպես ասած, հանրօգուտ գործունեության համար:
Վերջերս հաճախ եմ մտածում սրա մասին։
Կարծում եմ, մեծամասամբ նրա հետ է կապված, որ այլևս մոտիվացիա ու ոգեչնչվածություն չեմ զգում աշխատանքումս։ Անելը, կարծում եմ, որ առաջվա պես լավ եմ անում, բայց հետաքրքրվածությունը շատ նվազել է, կարելի է ասել՝ կորել է։ Սկսել եմ ձանձրանալ, ու շատ հաճախ իմաստ չեմ գտնում արածումս։ Անում եմ, որովհետև պիտի անեմ։
Իմաստ փնտրելը ինձ մոտ էսպես թե էնպես միշտ էլ ակտուալ թեմա է։ Գուցե նրանից է, որ ոչ մի գլոբալ խնդիր չունեմ կյանքումս, ու փոխանակ վայելեմ եղածը, հա մտածում եմ իմաստի մասին։ Եսիմ, տարօրինակ արարածներ են մարդիկ, գոհացնելը հեշտ չի։
Ու էդպես, հաճախ մտածում եմ, թե արդյո՞ք սա է «իմը»։ Եվ էդպես էլ պատասխան չեմ գտնում, որովհետև ուրիշ բան էլ չկա, որ ասեի՝ հաստատ կուզեի էս մի բանով զբաղվել։ Ինչ էլ անում եմ, վաղ թե ուշ անհետաքրքիր և անիմաստ է դառնում, ու սկսում եմ ձանձրանալ։
Sambitbaba
15.01.2021, 20:13

Երևի երեխան, երբ առաջին դասարան է գնում, բացահայտում է, որ հենց դա էր իր ուզածը, հենց դա իրեն չէր հերիքում կյանքում: Սովորում է լավ, բոլորն իրենից գոհ են, նույնիսկ վատ տեսնող տատիկի համար երեկոները կարող է մի բան կարդալ և զգում է իր օգտակարությունը...
Իսկ ի՞նչ, եթե առաջին դասարանը գերազանց ավարտող երեխային բերես ու մյուս տարի նորից առաջին դասարան տանես... Ինչո՞վ է նա գոհանալու...
Մի՞թե նույնպիսի դասարաններ չեն մեր կյանքի էտապները:
Բայց, որպես օրենք, խնդրին մենք այդ կերպ չենք նայում: Ամեն անգամ, կյանքի որոշակի էտապ ապրելով, համարում ենք, որ վերջ, մեր բոլոր դասերը սովորեցինք ու կայացանք, մեր նպատակին հասանք: Բայց հին իմաստությունն ասում է, որ մեր կյանքի միակ իրական նպատակը՝ հենց այն ճանապարհն է, որը մենք անցնում ենք մեր կյանքում իբր նպատակի հասնելու համար...
Իսկ արածիցդ դադարում ես գոհանալ, հավանաբար, հենց այն ժամանակ, երբ հասել է քո հաջորդ դասարան անցնելու պահը:
Մեր ամենամեծ խաբկանքն այն է, որ մենք կատարյալ չենք: Բայց մենք կատարյալ ենք ի սկզբանե: Եթե ձյան փաթիլը կատարյալ է...
Մեր նյութական աշխարհ գալու նպատակը հենց այդ ճանապարհն անցնելն է: Մեզ դրա փորձն է անհրաժեշտ:
Բայց շատ կարևոր է այդ ճանապարհը, այդ փորձը լիարժեք ապրելը: Ու երբ մենք մեր ժամանակն անիմաստ ծախսում ենք ձեռք բերելու համար այն, ինչ արդեն ունենք... Այդ դեպքում մենք երբեք մեր նպատակին չենք հասնի: Որովհետև մի բան ձեռք բերելու համար, սկզբում պետք է այն չունենալ:
Եթե սա չենք հասկանում, ստացվում է այն անեկդոտի պես.
Երեխան հարմար տեղավորվում է հոր ծնկներին և.
- Պապ, մտածում եմ, ամուսնանամ...
- Ինչի՞ որ, բալես:
- Դե, մեծացել եմ...
- Դե ուրեմն միանգամից մեռի, էլ ամուսնանա՞լս որն է: