Դիտել ողջ տարբերակը : Մանկիկներին միայն կարող են համբուրել իրենց ծնողները, ուրիշ ոչ ոք
:o:o
Պարզվում է որ տատերին ու պապերին, մորքուր հորքուրներին ... իրենց թոռներին համբուրել չի կարելի, դա պոտենցիալ վտանգ է պարունակում իր մեջ:
էնպես որ ձերքերդ հեռու Ոչ քո սեփական երեխաներից...
http://www.aravot.am/2015/10/23/621224/
ինչ է սա , հերթական "անգլիական գիտականների" մտքի փայլատակու՞մ:
է որ սենց գնա, մարդիկ իրար չպետք է համբուրեն:
Տարրական կուլտուրան քո համար տենց բացահայտում է՞ր։
Ի դեպ երեխան ոչ թե սեփական ա, այլ հարազատ։ Նույնը վերաբերում ա բարեկամության բոլոր ձևերին։
Մարի-Լույս
25.10.2015, 11:58

Այո, և չպետք է համբուրեն: Փոքրիկ երեխայի մաշկը բավականին նուրբ է ու զգայուն:
Տարրական կուլտուրան քո համար տենց բացահայտում է՞ր։
Ի՞նչ կուլտուրա: էն էլ տարրական: Քո ասելուց դուրս ա գալիս որ միլիարդավոր մարդիկ զուրկ են եղել և են տարրական կուլտուրայից: :o
Շատ մեծ լիազորություն ես վերցրել քո վրա: Համաշխարհային մակարդակով :D
Ի դեպ երեխան ոչ թե սեփական ա, այլ հարազատ։ Նույնը վերաբերում ա բարեկամության բոլոր ձևերին։
Երեխան լինում ա սեփական: Սեփականը մենակ փողի ու մատերիան բնորոշելու ձև չի:
Ի դեպ, երեխան կարող է լինել սեփական, բայց չլինել հարազատ- այդպիսի մի հրեա հարևան ունեմ հենց հիմա, որը ունենալով 3 սեփական երեխա հիմա անտեր մահանում է հիվանդնոցում, առացն որևէ հարազատի ու պլյուս դրան քաղաքապետարանից երեկ եկել իրա գույքն էին ուզում խլել... բայց սա ուրիշ պատմություն է ;)
Այո, և չպետք է համբուրեն: Փոքրիկ երեխայի մաշկը բավականին նուրբ է ու զգայուն:
պետք է համբուրել :) որովհետև համբույրի միջոցով մարդ բավականին դրական զգացմունքներ է փոխանցում և ստանում:
իմիջայլոց որպես գաղտնիք ասեմ, որ բնության մեջ բոլոր կենդանիերն էլ համբուրում/լիզում են իրենց փոքրիկին, առանց հաշվի առնելով "մաշկի գործոնը" :P
Երեխաները հիմա պատահում է որ ծնվում են ալերգիկ հավակնություններով: Այ սա ուրիշ հարց է, և պետք է պարզել, թե ինչ պատճառով է սա ստանում բավականին ծավալուն բնույթ:
Մի գուցե մեր քիմիականացված կյանքն և ծնողների ընդունած գենետիկ մոդիֆիկացված սնու՞նդն է սրա պատճառը.. էլ չեմ ասում տարբեր "ջոնսոն և բեբի" օճառների, քիմիական լվացքի նյութերի, "նեստլե" արհեստական կերերի մասին:
թե չէ կպել են համբույրից
իսկ գիտեք՞ թե արհեստական կերերից ինչ է լինում մանկիկի օրգանիզմի հետ ;)
պետք է համբուրել :) որովհետև համբույրի միջոցով մարդ բավականին դրական զգացմունքներ է փոխանցում և ստանում:
իմիջայլոց որպես գաղտնիք ասեմ, որ բնության մեջ բոլոր կենդանիերն էլ համբուրում/լիզում են իրենց փոքրիկին, առանց հաշվի առնելով "մաշկի գործոնը" :P
ընդգծված մասը լավ կարդա, ու վերլուծի, դու ես գրել ;) իր փոքրիկին, ոչ թե հարևանի կամ հորքուրի տղու հարևանի
Ի՞նչ կուլտուրա: էն էլ տարրական: Քո ասելուց դուրս ա գալիս որ միլիարդավոր մարդիկ զուրկ են եղել և են տարրական կուլտուրայից: :o
Շատ մեծ լիազորություն ես վերցրել քո վրա: Համաշխարհային մակարդակով :D
Միլիարդներից տեղյակ չեմ, բայց որ միլիոններով գնում են խաչի հետ զասվելու ու դրանով հիվանդություններ տարածելու, լսել եմ, ու այո նրանք բոլորը զուրկ են եղել տարրական հիգիենայի կուլտուրայից։ Համաշխարհային մակարդակով։
Մեկ էլ մեծ թվերը որպես փաստարկ բերելուց հիշի, որ միլիարդավոր ճանճերի համար կղանքը սնունդ ա։
Գիտեմ, որ օրինակ ԱՄՆ-ում կարամ հարևանիս դատարանով պատժեմ, եթե առանց իմ թույլատվության երեխայիս լոժոտի։ Ակնհայտ ա, որ նորածին երեխայիս հարևանին մոտ էլ չեմ թողնի, որ մի հատ էլ փորձի լոժոտել։ Իսկ հարազատներին կարելի ա էդ շրջանում պարզապես բացատրելով արգելել։
Նշեմ, որ էս հոդվածը վերաբերում ա հենց նորածին, դեռ չձևավորված իմունիտետով երեխաներին։
... որովհետև համբույրի միջոցով մարդ բավականին դրական զգացմունքներ է փոխանցում և ստանում ....
Համբույրի միջոցով միլիոններով բացիլներ ա մարդ ստանում։ Իսկ այ դրական էմոցիաներ՝ հաստատ չի։ Օրհնակ, Հուդայի համբույրի մասին լսած կլինես։
Ուլուանա
26.10.2015, 00:43
Այո, նորածին երեխաներին, բացի ծնողներից, ոչ ոք էլ չպիտի համբուրի։ Վերևում արդեն լավ բացատրեցին, թե ինչու։ Հայաստանում նման բաները մի քիչ դժվար է ընկալել. համատարած վերաբերմունք կա, որ փոքր երեխաներին պետք է սիրել, գուրգուրել, չլմփացնելով պաչպչել՝ անկախ նրանից՝ ով է, որտեղ է, ում երեխան է, նույնիսկ եթե անծանոթ է, դուրներն եկավ, ուրեմն կպաչեն, մի հատ չեն էլ հարցնի՝ ծնողը դեմ չի արդյոք։
Էստեղ՝ ԱՄՆ—ում, ուրիշի երեխային նույնիսկ ձեռք տալը էթիկապես ընդունելի չի համարվում, էլ ուր մնաց՝ համբուրեն։
Մի քիչ սեփական փորձից պատմեմ :))։
Ուրեմն տղաս որ ծնվել էր (ԱՄՆ–ում), դե, էստեղ, մինչև վեց ամսականը, բացի մեզնից, ուրիշ ոչ ոք չէր համբուրել իրեն, չնայած նրան, որ էդպիսի մարդ չկար, որ դրսում տեսնելիս չասեր՝ էս ինչ սիրուն ա, ինչ մռութ ա և այլն։ Բայց դե մարդիկ հեռվից էին սիրում ու հիանում :))։ Վեց ամսական որ դարձավ, եկանք Հայաստան, ու դեռ օդանավակայանից սկսած՝ բախվեցինք մշակութային մյուս ծայրահեղությանը. ուրեմն օդանավակայանում կանգնած ենք, մեկ էլ մի երկու դեռահաս աղջիկներ կողքներովս անցնում էին, նրանցից մեկը անցնելիս առանց դույզն–ինչ քաշվելու նենց մի հատ ուժեղ պոնչո արեց տղայիս ու առաջ անցավ. ընդ որում՝ առանց մեզ նույնիսկ նայելու, մի բան ասելու։ Ես շոկի մեջ էի :D։ Երևի մասամբ նաև նման երևույթներին հետ սովորած լինելու պատճառով, բայց դե ամեն դեպքում նորմալ չեմ համարում։ Ասենք, նման բանն ԱՄՆ–ում բացառվում է, էլի։ Բայց դա դեռ սկիզբն էր։ Հայաստանում տատիկիս տանն էինք, պատշգամբում նստած էինք (սեփական տուն է), մեկ էլ հարևան տատիկը ներս մտավ, որին, ի դեպ, անձամբ չէի էլ ճանաչում, տատիկիս հարցրեց, ասեցինք՝ տանն ա, ներս մտնելիս սուսուփուս մի հատ հո չլմփոցով չպաչեց տղայիս... :o Վատացել էի։ Նույնիսկ հարազատ տատիկս դեռ վախենում էր պաչել էրեխուն, հենց նույն՝ վերևում նշված պատճառներով, այնինչ խալխի տատիկը հեչ էլ խնդիր չուներ :D։
Հայաստանում նման բաները մի քիչ դժվար է ընկալել. համատարած վերաբերմունք կա, որ փոքր երեխաներին պետք է սիրել, գուրգուրել, չլմփացնելով պաչպչել՝ անկախ նրանից՝ ով է, որտեղ է, ում երեխան է, նույնիսկ եթե անծանոթ է, դուրներն եկավ, ուրեմն կպաչեն, մի հատ չեն էլ հարցնի՝ ծնողը դեմ չի արդյոք։
Ան, իրականում մերոնք պապենական փորձով գիտեն դրա սխալ լինելը, զարմանալի ա, որ հիմա «հետ ենք գնացել», մի տեսակ անհասկացող դարձել:
Շատ չխորանամ, բայց երեխու ծնվելուց հետո քառասունք պահելու, էդ ադաթը ձևավորվելու պատճառներից մեկն էլ հենց էս խնդիրն ա:
Ուլուանա
26.10.2015, 01:23
Ան, իրականում մերոնք պապենական փորձով գիտեն դրա սխալ լինելը, զարմանալի ա, որ հիմա «հետ ենք գնացել», մի տեսակ անհասկացող դարձել:
Շատ չխորանամ, բայց երեխու ծնվելուց հետո քառասունք պահելու, էդ ադաթը ձևավորվելու պատճառներից մեկն էլ հենց էս խնդիրն ա:
Արտ, գիտեմ, որ քառասունքի իմաստն ի սկզբանե դա ա եղել։ Ուղղակի երևի շատերին թվում ա, թե քառասունքից հետո կարելի ա ամեն պատահած էրեխու չլմփացնելով պաչել, էլ չեմ ասում, որ անկախ ամեն ինչից՝ կարող ա ծնողը չի ուզում, որ իրա էրեխուն ինչ–որ անծանոթ մարդ տենց դիպչի՝ թե՛ բացիլների փոխանցման, թե՛ որոշ այլ պատճառներով։ Էլ չեմ ասում, որ վեց ամսական երեխան դեռ տենց ուժեղ իմունինետ չունի, որ ամեն պատահած մարդու բացիլներին դիմակայի։

Բան չասեցի, Ան, ասածիս իմաստն էն էր, որ «դեգրադացվել» ենք:
Չնայած մյուս կողմից կարող ա միշտ էլ նույն զիբիլն ենք եղել, որ ստիպված էդ սովորությունը մտցրել են:
:D
ինչ որ ուզում էի ստանալ "Ակումբից", դա էլ ստացա :D
փոքրամասնությունը մնում ա փոքրամասնություն, սա մաթեմաթիկական մեծություն ա:
...
նույնիսկ էսպեսի անշառ թվացող թեմայում գովաբանեցիք ամերիկյանը ու պարսավեցիք սեփականը - հայկականը:
...
սա մի փորքիկ էքսպերիմենտ էր, որը հերթական անգամ, ապացուցում ա որ լիբերալը/ազատակյանը էգոիստ, եսակերնտրոն մարդ ա :) ի տարբերությունը տրադիցիոնալիստի-կոնսերվատիվի
ընդամենը էսքան մի բան:
...
:P
իմիջայլոց ես իմ խոսքերին տեր եմ, որ եթե ինչ որ մեկին հետքերքիր ա, կարող եմ ապացուցել այն, ինչ որ ասացի լիբերալի մասին:
:D
ինչ որ ուզում էի ստանալ "Ակումբից", դա էլ ստացա :D
փոքրամասնությունը մնում ա փոքրամասնություն, սա մաթեմաթիկական մեծություն ա:
...
նույնիսկ էսպեսի անշառ թվացող թեմայում գովաբանեցիք ամերիկյանը ու պարսավեցիք սեփականը - հայկականը:
...
սա մի փորքիկ էքսպերիմենտ էր, որը հերթական անգամ, ապացուցում ա որ լիբերալը/ազատակյանը էգոիստ, եսակերնտրոն մարդ ա :) ի տարբերությունը տրադիցիոնալիստի-կոնսերվատիվի
ընդամենը էսքան մի բան:
...
:P
Նախ սա հայկական ու ամերիկյան մշակույթների բախում չի։ Ինչպես ցույց տվեցի, հենց մեր մշակույթում եղել է էդ ընկալումը, որ վտանգավոր է նորածնի շփումը այլոց հետ։ Նույնիսկ շփումը, ուր մնաց թե համբույրը։
Բայց եթե անգամ հայերի սովորության մեջ դա լիներ, ապա միայն հիմարագույն ազգը կկառչեր էդ սովորությունից՝ վտանգի ենթարկելով սերունդներին։
Իսկ լիբերալիզմը սենց հարցերի հետ բացարձակ կապ չունի։ Սեփական թերարժեքության բարդույթը մեր հաշվին հաղթահարելու փորձերը հասկանում եմ, բայց հերիք ա քեզ դնես նենց թույն մեզնից տարբերվողի տեղ։
StrangeLittleGirl
26.10.2015, 12:59
Կարծում եմ՝ հարցը ոչ միայն մանրէներն են, այլ ընդհանրապես երեխայի իրավունքները: Շատ հաճախ մեծ երեխաները, որոնք արդեն կարողանում են կամքն արտահայտել, չեն էլ ուզում, որ իրենց ամեն պատահած պաչի, բայց ուծյու-մուծյուներ անող մեծահասակների հեչ պետքը չի, զոռով էլ են պաչում: Իսկ դա արդեն բռնություն ա:
Ինչքանով հասցրել եմ հասկանալ, Շվեդիայում անծանոթի երեխային նույնիսկ նայել, ուշադրություն դարձնել, ժպտալ և այնն ա անքաղաքավարի համարվում :D
Խնդալու ա, որ ասենք երեխեն տրանսպորտում քեզ նայում ժպտում ա, ձեռ–մեռ ա պարզում, դու էլ իրան ես թեթև ուշադրություն դարձնում, ծնողն ահաբեկվում ա :D էդ էլ հակառակ ծայրահեղությունն ա
StrangeLittleGirl
26.10.2015, 14:13

Հա, ու դու Դանիայում զարմացել էիր, որ մարդիկ նայում են էրեխեքին: Բայց ստեղ էլ որևէ բան ասելն ա տարօրինակ համարվում: Խոսքը մենակ էրեխեքի մասին չի, նաև ընտանի կենդանիների: Մեկ-մեկ որ դրսում շուն եմ տեսնում, նայում, ժպտում եմ, ասում՝ սիրուն շունիկ ա, տերը վատանում ա, թարս-թարս նայում ա:
Մեկ-մեկ որ դրսում շուն եմ տեսնում, նայում, ժպտում եմ, ասում՝ սիրուն շունիկ ա, տերը վատանում ա, թարս-թարս նայում ա:
Տենց ղալաթ մի անգամ էլ ես եմ արել: Էլ չեմ անում
Ձայնալար
26.10.2015, 17:37
Ինձ ընդհանուր առմամբ դուր ա գալիս շրջապատի վերաբերմունքը երեխաների նկատմամբ:
Էն օրը Շուշանի հետ պոլիկլինիկայում էինք, մեկ էլ մի 60-ի մոտ բավական կիրթ արտաքինով կին եկավ, ասում ա վախ, միքիչ չարչաչեմ էլի :D
Ասի, խնդրեմ, չարչարեք, տենց միքիչ սիրեց, ասում ա ախր ուզում եմ կծեմ է: Դե հիմա ինձ էլ ա լինում, որ ուզում եմ կծեմ, ասեց էլի, հո չկծեց, նորմալ կնիկ էր:
Ես էլ եմ երեխու մեռած, ոչ մի պստոյի կողքով անտարբեր չեմ անցնում, հետո ինչ: Հո չկերան մեր երեխեքին:
Կամ ինչ ա նշանակում մենակ ծնողները: Կարո՞ղ ա քրոջս աղջկան չպետք ա սիրեմ կամ պաչեմ, գզեմ, տանջեմ կծեմ :D Մեկը ասի մի արա, կտամ գլուխը կջարդեմ :D
Ինձ դուր ա գալիս, որ ամեն տեղ երեխեքին ուշադրություն են դարձնում, խոսացնում են, կոմպլիմենտներ են անում, երեխեքին էլ ա հիմնականում դուր գալի: Ինչ ա եղել, ավել ջերմությունից դեռ ոչ մի երեխա չի տուժել:
Կամ, որ երեխու հետ գնում ես, ինչ-որ բան ա ուզում ու աղիողորմ լացում ա, մեկ էլ կողքից միհատ պապի կարող ա ջղայնանա վրեդ թե ինչ ա էդ երեխու ուզածը տուր էլի, էս ինչ մունդառ հեր ես դու :D Է հա, հերս էլ ա նույն բանը անում, հիմա պապի են էլի, նեղվում են, որ լացող երեխա են տենում:
Կամ ինչ ա նշանակում մենակ ծնողները: Կարո՞ղ ա քրոջս աղջկան չպետք ա սիրեմ կամ պաչեմ, գզեմ, տանջեմ կծեմ :D Մեկը ասի մի արա, կտամ գլուխը կջարդեմ :D
Բագ, հոդվածը նորածնի մասին ա, ոչ թե ուղղակի երեխու:
Ձայնալար
26.10.2015, 17:59
Հոդված էլ կա՞ :D
Ես քննարկումն եմ նայել, ընդհանուր էր: Նորածիններին ճիշտն ասած առանձնապես չեմ տեսել, որ շատ ձեռ տան, կամ պաչեն: Մոտիկ մարդիկ կարող ա վերցնեն գրկեն, մնացածը հեռվից: Համենայնդեպս իմ երեխեքի հետ կապված չեմ հիշում, որ պաչպռոշտ անեն ուրիշ մարդիկ:
Ինձ ընդհանուր առմամբ դուր ա գալիս շրջապատի վերաբերմունքը երեխաների նկատմամբ:
Էն օրը Շուշանի հետ պոլիկլինիկայում էինք, մեկ էլ մի 60-ի մոտ բավական կիրթ արտաքինով կին եկավ, ասում ա վախ, միքիչ չարչաչեմ էլի :D
Ասի, խնդրեմ, չարչարեք, տենց միքիչ սիրեց, ասում ա ախր ուզում եմ կծեմ է: Դե հիմա ինձ էլ ա լինում, որ ուզում եմ կծեմ, ասեց էլի, հո չկծեց, նորմալ կնիկ էր:
Ես էլ եմ երեխու մեռած, ոչ մի պստոյի կողքով անտարբեր չեմ անցնում, հետո ինչ: Հո չկերան մեր երեխեքին:
Կամ ինչ ա նշանակում մենակ ծնողները: Կարո՞ղ ա քրոջս աղջկան չպետք ա սիրեմ կամ պաչեմ, գզեմ, տանջեմ կծեմ :D Մեկը ասի մի արա, կտամ գլուխը կջարդեմ :D
Ինձ դուր ա գալիս, որ ամեն տեղ երեխեքին ուշադրություն են դարձնում, խոսացնում են, կոմպլիմենտներ են անում, երեխեքին էլ ա հիմնականում դուր գալի: Ինչ ա եղել, ավել ջերմությունից դեռ ոչ մի երեխա չի տուժել:
Կամ, որ երեխու հետ գնում ես, ինչ-որ բան ա ուզում ու աղիողորմ լացում ա, մեկ էլ կողքից միհատ պապի կարող ա ջղայնանա վրեդ թե ինչ ա էդ երեխու ուզածը տուր էլի, էս ինչ մունդառ հեր ես դու :D Է հա, հերս էլ ա նույն բանը անում, հիմա պապի են էլի, նեղվում են, որ լացող երեխա են տենում:
Ապեր, հա, ուշադրություն դարձնել, բան չունենք ասելու, էն էլ չափի մեջ: Բայց պաչ-պռոշտի, լաաաավ էլի: Ես օրինակ առանձնապես չեմ թողել որ իմ երեխեքին պաչեն, ես էլ ուրիշնեի երեխեքին չեմ պաչել: Հիստերիա չեմ սարքել, բայց ասենք խիստ դժգոհ դեմք ընդունել եմ, երբ ուզեցել են երեխեքիս պաչեն-մաչեն:
Իմ աղջիկը, օրինակ, ծնված օրվանից չէր սիրում, որ մեր տուն մարդ էր գալիս, ուր մնաց թողներ իրան պաչեին: Որ տուն մարդը էր գալիս, մենք էտ գիշեր չէինք քնում - մի հետ տալ, մի լաց, մի ողբ ... հիմա էլ, հազարից մեկին ա թողնում, որ իրան պաչեն, ու ինքն էլ առանձնապես երեխեքին ուշադրություն չի դարձնում:
Մի օր մեր դաչայում բարեկամների մեծ հավաք ա, ու լիքը պուճուր երեխա կար: Սաղ սիրում-միրում էին էս երեխեքին, աղջիկս բացարձակ անտարբեր էր: Հարցրեցի, աղջիկ ջան, դու երեխա չես սիրու՞մ: Ասեց, չէ, ես շուն եմ սիրում:
Իմ մանկության ամենավատ հիշողություններից են էն զզվելի տատի-պապի, հեռու կորած մոլորած հոտավետ բարեկամները, որոնք մեր տուն գալուց պիտի պարտադիր բռնեին մունտառ բերաններով ջրալի պաչպչեին: Տանել չէի կարողանում, փախնում էի, կամ էլ ցուցադրաբար պաչպչելուց հետո պաչած տեղերը ձեռով մաքրում էի: Երբ որ հարազատ տատի-պապիներս էին պաչում, կամ մոտ բարեկամները դեմ չէի, բայց զզվում էի երբ անծանոթ կամ գրեթե անծանոթ մարդիկ էին ինձ կպնում:
Ախպերս երեք երեխա ունի, երեքին էլ շատ եմ սիրում, գրկում եմ, հետները խաղում եմ, բայց նույնիսկ իրենց էդքան չեմ համբուրում: Կարող ա տեսնելուց, կամ հաջող անելուց, կամ էլ հետները խաղալուց մի հատ պաչեմ ու վերջ: Նույնն էլ իմ մոտ մարդկանց երեխեքին, կարող ա մաքսիմում թուշը մի հատ պաչեմ, եթե իմանամ, որ ծնողը դեմ չի լինի:
Բայց ահավոր դեմ եմ, երբ բռնում անծանոթ երեխեքին պաչպչում եսիմ ինչ են անում, սարսափելի տհաճ ա: Օրինակ մեկին գիտեի, մի տարեկան աղջիկ երեխա էր, հոր ձեռից վերցրեց, փորը բացեց սկսեց փորը պաչպչել, եսիմ ինչ ձեներ հանել ու տենց մի տասը րոպե: Ծնողի համար էլ էր տհաճ, բայց ամոթից ձեն չէր անում: Ես լինեի տեղը չէի թողնի մատով կպներ:
StrangeLittleGirl
26.10.2015, 21:14
Օրինակ մեկին գիտեի, մի տարեկան աղջիկ երեխա էր, հոր ձեռից վերցրեց, փորը բացեց սկսեց փորը պաչպչել, եսիմ ինչ ձեներ հանել ու տենց մի տասը րոպե: Ծնողի համար էլ էր տհաճ, բայց ամոթից ձեն չէր անում: Ես լինեի տեղը չէի թողնի մատով կպներ:
Էս լրիվ պեդոֆիլիա ա: Հիմա ասեմ, Դիվին կասի՝ ձեր ամերիկաները:
Եթե Դիվը իրոք կարծում ա, որ անծանոթի երեխուն պաչելն ու գուրգուրելը լիբերալիզմի ու կոնսերվատիզմի հարց ա, ուրեմն ուղեղի հետ մի բան էն չի:
Ձայնալար
26.10.2015, 21:28
Է հա, ես չեմ էլ ասում, որ խալխի երեխեքին պետք ա լոզոտել։ Շատ չեմ էլ տեսել տենց բան, ոչ իմ նկատմամբ, ոչ իմ երեխեքի։ Մի կին կար, որ մեզ նենց կես դեմքի չափ շրթներկում էր (Ռուֆուսի համաաաղաքացին է: D)
էն էլ հումորով էինք վերաբերվում, հետո ախպերներով չափում էինք ում թշի պամադան ա մեծ))))
Cassiopeia
26.10.2015, 23:04
Ահավոր տհաճ երևույթ ա։
Նորածինների դեպքում հակահիգենիկ, համեմատաբար մեծերի դեպքում՝ տհաճ։ Դա կարելի ա համեմատել հղի կանանց փորիկը շոշափելու հետ։ Ոնց որ խցկվեն մարդու ինտիմ կյանքը։
Էսօր տրանսպոտրի սպասելուց Տրդատի հետ խաղում եմ, թշերս ուռացնում եմ, ինքը խփում՝ ուրախանում ա։ Մի կին կանգնեց կողքս ու՝ «երեխու վրա մի փչի» ասելն ու Տրդատին պոնչիկ անելը մեկ եղավ։ Շատ տհաճ էր, բայց դաստիարակությունս թույլ չտվեց բան ասել։
Բայց մի անգամ, երբ Տրդատը փոքր էր, մեկին լավ կոպտել եմ։ Չեմ հիշում, ձեռքերի գույնը դուրս չեկավ թե ինչ, թույլ չտվեցի երեխուն կպնել։ Թարս նայեց վրաս ու շուռ եկավ մեջքով դեպի ինձ։
Հա, գիտեմ, որ տղես շատ համովն ա, մանավանդ հիմա, երբ սկսել ա դեմքով ծամածռություններ անել, շատ սիրուն թշեր ունի, որը ես հաճույքով կկծեի, բայց թող հեռվից սիրեն։
Դա կարելի ա համեմատել հղի կանանց փորիկը շոշափելու հետ։ Ոնց որ խցկվեն մարդու ինտիմ կյանքը։
Բայց իմ նկատելով հղի կանանցից ոմանք իրենք են ձգտում դրան :))
Մարի-Լույս
28.10.2015, 15:53
[QUOTE=Ձայնալար;2523997]Է հա, ես չեմ էլ ասում, որ խալխի երեխեքին պետք ա լոզոտել։ Շատ չեմ էլ տեսել տենց բան, ոչ իմ նկատմամբ, ոչ իմ երեխեքի։ Մի կին կար, որ մեզ նենց կես դեմքի չափ շրթներկում էր.
Ով ուզումա լինի, եթե մոտը 2 տոնայանոց մակիաժ եմ նկատում, արգելում եմ ինձ համբուրել... սարսափելիա... հետո 3 ժամ էլ չեմ կարողանում լոգարանից դուրս գալ, ինձ թվումա գրիմը դեռ դեմքիս վրայա:(