PDA

Դիտել ողջ տարբերակը : Հին հարաբերություններում ծագող խնդիրներ

StrangeLittleGirl
23.10.2015, 12:59
Ընդհանրապես, շատ ա խոսվում, որ երբ հարաբերությունների «մեղրամսային» փուլն անցնում ա, զույգերը սկսում են կռիվներ անել, ինչի արդյունքում խնդիրները կա՛մ հաղթահարում են ու շարունակում են միասին մնալ, կա՛մ չեն հաղթահարում ու բաժանվում են: Հետաքրքիր ա. իսկ ո՞նց են հաղթահարվում խնդիրները: Կամ ի՞նչ հաճախականությամբ են «հին», այսինքն՝ մի քանի տարվա զույգերը վիճում:

Մեկ էլ կողքի թեմայում կարծիք հնչեց, որ երբ կրքերը մարում են, կինը կարող ա սկսել դեսուդեն նայել: Արդյոք հնարավո՞ր չի մի քանի տարվա հարաբերություններում կիրքը միշտ վառ պահել:

Մի խոսքով, մինչև հիմա ակումբի էս բաժնում ավելի շատ նոր սկսվող սիրո մասին հարցեր են քննարկվել: Հաշվի առնելով, որ ակումբցիներից շատերը մեծացել են ու երկարատև հարաբերությունների մեջ են՝ առաջարկում եմ էստեղ քննարկել հին հարաբերությունների խնդիրները (իհարկե, ինչքանով հարմար եք գտնում) :))

One_Way_Ticket
23.10.2015, 13:54
Մեկ էլ կողքի թեմայում կարծիք հնչեց, որ երբ կրքերը մարում են, կինը կարող ա սկսել դեսուդեն նայել: Արդյոք հնարավո՞ր չի մի քանի տարվա հարաբերություններում կիրքը միշտ վառ պահել:
Քանի որ ես էի կարծիքը հնչեցրել, պատասխանեմ :)
Իմ կարծիքով գործնականորեն անհնար է: Սիրահարվածությունը/կիրքը պրոյեկցիա է՝ քո հորինած իդեալական կերպարից դեպի կոնկրետ անձնավորությանը: Պրոյեկցիան դադարում է գործել, երբ անհամապատասխանությունը չափազանց ակնհայտ է դառնում: Իսկ տարիներ շարունակ կողք կողքի ապրելով ո՞նց է հնարավոր չտեսնել մարդու թերությունները:

StrangeLittleGirl
23.10.2015, 13:59

Ես թերությունները չտեսնելու մասին չեմ ասում: Բնական ա, որ մի քանի ամիս անց մանրից սկսում են միմյանց թերությունները տեսնել: Ու հարաբերությունների երկարատևությունն ու ամրությունն էլ հենց պայմանավորվում ա էդ թերությունների հետ հաշտվելով և/կամ շտկելով: Բայց կիրք ասելով նկատի ունեմ նույն տարվածությունն իրարով, նույն ցանկությունը սեքս անելու:

One_Way_Ticket
23.10.2015, 14:30
Բայց կիրք ասելով նկատի ունեմ նույն տարվածությունն իրարով, նույն ցանկությունը սեքս անելու:
Դա կարող է մնալ: Բայց երբ զուգընկերոջդ սկսես նայել առանց վարդագույն ակնոցների, ակնոցները պարապ չեն մնա ու կսկսեն այլ օբյեկտ փնտրել :love

StrangeLittleGirl
23.10.2015, 14:32
Դա կարող է մնալ: Բայց երբ զուգընկերոջդ սկսես նայել առանց վարդագույն ակնոցների, ակնոցները պարապ չեն մնա ու կսկսեն այլ օբյեկտ փնտրել :love
Կսկսե՞ն որ: Թե՞ հին զուգընկերոջդ հետ կապն ավելի կխորանա:

ivy
23.10.2015, 15:08
Հին հարաբերությունների խնդիրը հենց իրենց հին լինելն ա, որ ամեն ինչ արդեն էնքան ա կրկնվել, էլ նոր բան չկա: Չնայած մարդ կա, հենց էդ հինն ա սիրում, իր իմացածն ու իր ճանաչածը, ինչին որ սովոր ա, ոնց որ մարդ կա, ասում ա՝ բորշը երրորդն օրն ավելի համով ա:

One_Way_Ticket
23.10.2015, 15:41
Կսկսե՞ն որ: Թե՞ հին զուգընկերոջդ հետ կապն ավելի կխորանա:
Լիբերալ հասարակության մեջ, որտեղ լիքն են նոր ծանոթությունները, "ընկերական" գրկախառնվելը, իրար հետ մի բաժակ սուրճ խմելն ու կոմպլիմենտներ ասելը, գրեթե համոզված եմ, որ կսկսեն: Տաբուների վրա հիմնված հասարակությունում գուցե և հին զուգընկերոջ հետ կապը խորանա, էս մեկի վրա այդքան վստահ չեմ:

StrangeLittleGirl
23.10.2015, 15:44

Չեմ կարծում: Որովհետև հարաբերությունը մենակ էդ մակերեսային ֆլիրտ-կոմպլիմենտ բանը չի էլի, խորը հոգեկան կապ ա նույնիսկ ամենալիբերալ հասարակություններում: Ու մարդուն ինչքան շատ ես ճանաչում, էնքան կապը խորանում ա:

Էս պոլիգամիայի թեման ոնց որ ստեղ տեղափոխվեց, հա՞ :))

One_Way_Ticket
23.10.2015, 15:54

Լրիվ համաձայն եմ: Բայց մեկը մյուսին չի ժխտում: Կարող ես մեկի հետ խորը հոգեբականան կապ ունենալ ու միաժամանակ սիրահարվել ուրիշին, ում կյանքումդ մեկ-երկու անգամ ես տեսել: Հա, փաստորեն էլի պոլիգամիային եկանք :)

StrangeLittleGirl
23.10.2015, 15:55

Ես ինձ տենց չեմ պատկերացնում :))

Arpine
23.10.2015, 16:24
Ինչ լավ թեմա ա, օրինակ ինձ միշտ հետաքրքիր ա եղել, ու էն մտածելակերպը իբր ես մարդուց կհոգնեմ իմ կյանքում մե՜ծ փոոխություն ա մտցրել(Ի դեպ էս մասին ես երբեք չեմ խոսել:)))։
Նախ ասեմ որ ինչ տարբերություն կին թե տղամարդ գումարած որ տղամարդիկ միշտ ավելի շատ են դուրս նայում հավանաբար քան կանայք։
Պոլգամիային մի անցեք սա ավելի հեաքրքիր ա :))
Էստեղ շատ կարևոր ա էմոցիոնալ կապվածությունը(էսպես կոչված սերը, որը ես չեմ հասկանում ավելի լավ է էս մյուս տերմինը), որից էլ արդեն գալիս ա մնացած բաները։ ըստ որոշ աղբյուրների հարաբերությունների երրորդ, չորրորդ ու հաջորդ տարիներում կարևորվում ա զույգերի միմյանց commitment-ը(ես չգիտեմ սա ոնց կարելի ա էս կոնտեքստում ճիշտ թարգմանել), որն էլ տևական հարաբերությունների կարևոր բաղադրիչ ա։ Commitment-ը իհարկե երկար բացատրություն ունի, բայց կարճ ասած, մարդու տվյալ հարաբերույունում գտնվելու ներքին մտադրությունն ա, ցանկությունը, ամկախ մարդու թերություններից ու առավելություններից։
Կա մի <տնտեսագիտական> բանաձև որը ոնց որ պատասխանում ա էս բոլոր հարցերին ու One Way-ի ասած նաև ակնոցները հանելուց հետո, հիմա կփորձեմ դա ցույց տալ։

Arpine
23.10.2015, 16:30
Լիբերալ հասարակության մեջ, որտեղ լիքն են նոր ծանոթությունները, "ընկերական" գրկախառնվելը, իրար հետ մի բաժակ սուրճ խմելն ու կոմպլիմենտներ ասելը, գրեթե համոզված եմ, որ կսկսեն: Տաբուների վրա հիմնված հասարակությունում գուցե և հին զուգընկերոջ հետ կապը խորանա, էս մեկի վրա այդքան վստահ չեմ:

One Way փորձը ցույց տաալիս որ տաբուների վրա չհիմնված այլ ազատ դատող մարդիկ հանկարծ որոշում են մի ասին մնալ երկար տարիներ ուրեմն ինչ, միթե սա ընդհանապես անհնար ա։
Ես գոնե ուզում եմ հավատալ որ հնարավոր ա, քաի որ կարծում եմ որ սա հարաբերությունների մի ուրիշ մակարդակ ա, որին հասնելը հեշտ չի։

StrangeLittleGirl
23.10.2015, 16:44
Ինչ լավ թեմա ա, օրինակ ինձ միշտ հետաքրքիր ա եղել, ու էն մտածելակերպը իբր ես մարդուց կհոգնեմ իմ կյանքում մե՜ծ փոոխություն ա մտցրել(Ի դեպ էս մասին ես երբեք չեմ խոսել:)))։
Նախ ասեմ որ ինչ տարբերություն կին թե տղամարդ գումարած որ տղամարդիկ միշտ ավելի շատ են դուրս նայում հավանաբար քան կանայք։
Պոլգամիային մի անցեք սա ավելի հեաքրքիր ա :))
Էստեղ շատ կարևոր ա էմոցիոնալ կապվածությունը(էսպես կոչված սերը, որը ես չեմ հասկանում ավելի լավ է էս մյուս տերմինը), որից էլ արդեն գալիս ա մնացած բաները։ ըստ որոշ աղբյուրների հարաբերությունների երրորդ, չորրորդ ու հաջորդ տարիներում կարևորվում ա զույգերի միմյանց commitment-ը(ես չգիտեմ սա ոնց կարելի ա էս կոնտեքստում ճիշտ թարգմանել), որն էլ տևական հարաբերությունների կարևոր բաղադրիչ ա։ Commitment-ը իհարկե երկար բացատրություն ունի, բայց կարճ ասած, մարդու տվյալ հարաբերույունում գտնվելու ներքին մտադրությունն ա, ցանկությունը, ամկախ մարդու թերություններից ու առավելություններից։
Կա մի <տնտեսագիտական> բանաձև որը ոնց որ պատասխանում ա էս բոլոր հարցերին ու One Way-ի ասած նաև ակնոցները հանելուց հետո, հիմա կփորձեմ դա ցույց տալ։
Ահա, էդ commitment-ը շատ կարևոր բան ա, որոշում ա, որ չնայած էս մարդը սենց ու սենց ա, ես մեկ ա ուզում եմ շարունակել իրա հետ մնալ: Ու One Way-ը որ ասում ա՝ որոշ ժամանակ անց սկսում են աջ ու ձախ նայել, սովորաբար էդքան էլ էդպես չի: Այսինքն, մեռնող հարաբերություններն ավելի քիչ են մեռնում էն պատճառով, որ մարդիկ իրարից հոգնել են, ավելի հետաքրքիր մեկի ճարել: Ավելի շատ միմյանց միջև ծագած խնդիրների պատճառով ա լինում ու երկար ժամանակ ա պետք լինում բաժանումից հետո ուշքի գալու համար:

Ավելի ջահել տարիքում իմ ուղեղի մեջ էլ չէր տեղավորվում, թե ոնց կարելի ա մի մարդու հետ ամբողջ կյանքում մնալ առանց ձանձրանալու, բայց ավելի մեծ տարիքում հասկացա, որ իմ զանազան հարաբերությունների չստացվելու պատճառը հեչ էլ միմյանցից հոգնելու գործոնը չէր, այլ լիքը բնավորության գծեր, որոնք ջրի էրես են դուրս գալիս ու սկսում ներվայնացնել իրար:

Բանաձևը գրի էլի, հետաքրքիր ա :))

One_Way_Ticket
23.10.2015, 17:13
One Way փորձը ցույց տաալիս որ տաբուների վրա չհիմնված այլ ազատ դատող մարդիկ հանկարծ որոշում են մի ասին մնալ երկար տարիներ ուրեմն ինչ, միթե սա ընդհանապես անհնար ա։
Ես գոնե ուզում եմ հավատալ որ հնարավոր ա, քաի որ կարծում եմ որ սա հարաբերությունների մի ուրիշ մակարդակ ա, որին հասնելը հեշտ չի։
Որոշել շատ բան կարող են: Կարող է նույնիսկ իրար հետ մնան մինչև կյանքերի վերջ: Իմ ասածը ուրիշներին չսիրարարվելու մասին է: Այ դրան չեմ հավատում: Ու դա հաստատ որոշելով չէ, դու չես կարող որոշել, որ էսօրվանից ուրիշ ոչ մեկին չես սիրահարվելու:

StrangeLittleGirl
23.10.2015, 17:18

Ինձ թվում ա՝ դա էլ ա որոշելով: Համենայնդեպս, ես ինքս ինձ դեռ մինչև հիմա չեմ հիշում, որ առանց որոշելու սիրահարվեմ:

One_Way_Ticket
23.10.2015, 17:25
Ինձ թվում ա՝ դա էլ ա որոշելով: Համենայնդեպս, ես ինքս ինձ դեռ մինչև հիմա չեմ հիշում, որ առանց որոշելու սիրահարվեմ:
Դու դեմք ես :D Անկեղծ, առաջին անգամ եմ տենց բան լսում: Կամ սիրահարվելու տակ տարբեր բաներ ենք հասկանում:

StrangeLittleGirl
23.10.2015, 17:27
Դու դեմք ես :D Անկեղծ, առաջին անգամ եմ տենց բան լսում: Կամ սիրահարվելու տակ տարբեր բաներ ենք հասկանում:

Ինձ թվում ա՝ բոլորն էլ որոշելով են անում, ուղղակի տեղյակի չեն դրանից: Այ մի հատ ուրիշ կետ կա, որ անցնում ես, դրանից հետո կառավարելը դժվար ա, բայց էն սկզբնական սիրահարվելու վիճակները լրիվ կառավարելի են:

One_Way_Ticket
23.10.2015, 17:40
Ինձ թվում ա՝ բոլորն էլ որոշելով են անում, ուղղակի տեղյակի չեն դրանից: Այ մի հատ ուրիշ կետ կա, որ անցնում ես, դրանից հետո կառավարելը դժվար ա, բայց էն սկզբնական սիրահարվելու վիճակները լրիվ կառավարելի են:
Իմ կարծիքով ճիշտ հակառակը: Սկզբնական շրջանում մարդուն թվում է, թե ինքը կառավարում է, բայց դա այդպես չէ: Չես էլ նկատի, թե ոնց էդ կետը կանցնես: Չանցնելու ձևը կամ բացառիկ կամքի ուժն է, կամ տաբուները: Միջին ստատիստիկ մարդը բավարար կամքի ուժ չունի:

StrangeLittleGirl
23.10.2015, 19:00

Ասում եմ` չեմ հիշում տենց դեպք, որ սկզբնական շրջանում չկարողանամ կառավարեմ:

Arpine
23.10.2015, 20:21
Ես տերմինները թարգմանելուց վախենում եմ էնպես որ ներող էսպես ներկայացնեմ բայց կփորձեմ կարճ ու պարզ։ Իհարկե էս տեսությունը(Interdependency theory) ամելի լայն ա ու լիքը կողմեր ունի։
Պարզվում ա որ մենք սարսափելի ագահ ենք, ժլատ ես կասեի ու էգոիստ երբ հարցը հասնում ա նրան(արդեն հին հարաբերություններում) թե լավ տես ես էս ունեմ էն ունեմ, ես քեզ էս եմ տալիս էն եմ տալիս բա լավ դու ինձ ինչ ես տալս թե՞ դու միայն պահանջում ես, ու կռիվը գնա՜ց։ Ես զիջում եմ դու չէ, ես տանում եմ դու ինձ հաշվի չես առնում չես գնահատում և այլն և այլն։ Ուզում ա ասի ես ավելի «լավն» եմ քան դու, կամ(և) քեզնից լավերը կան ուրեմն ես գնում եմ նրա մոտ ով ինձ կտա էն ինչ դու չես տալիս կամ կգնահատի էդ ամենը։ Նաև էն դեպքը երբ ասում ա, դու ինչ չես հերիքում չես բավարարում ուստի ես գնում եմ նրա մոտ ով էդ ամենը ապահովում ա ևան։
Որեմն մարդիկ նստել ու անձնային հարաբերությունները համեմատել էն տնտեսական հարաբերությունների հետ ըստ որի․ իմ եկամուտնտերը և ներդրումները ուղիղ համեմատական են իմ զույգի եկամուտներին և ներդրումներին։

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xfp1/v/t1.0-9/11026214_837231266391279_3085082143625455258_n.jpg?oh=9a185b0753a6c0bdd7874af8fd9eba1f&oe=568D5F5F

Բայց ինչպես ա մարդը «հաշվում» էս ամենը։ Շատ պարզ, ի դեպ։ նա իր ներկայի արդնունքը(Outcomes), որը նրա եկամուտների ու ծախսերի տարբերությունն ա համեմատում ա նրա հետ, թե արդյո՞ք ինքը դրան արժանիա թե ոչ։ Ինքը արժանի՞ ա նրան ինչ ունի։ Իր արժեքն էլ(CL(Comparisson Level)) հիմնվում ա իր նախկին փորձի, ինքնագնահատականի վրա։

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xlp1/v/t1.0-9/10404311_837260313055041_1109600632821701895_n.jpg?oh=713a770400328148454bf8933bd2a8bc&oe=568D9461

էս ամենի արդյունքում էլ ենթադրվում ա թե նա ինչքանով ա իր հարաբերություններից բավարարված կամ չբավարարված։

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xfp1/v/t1.0-9/12042862_837260329721706_880166391567959497_n.jpg?oh=e702847830fd3a35d1d92f6accce9cb9&oe=56C157F0

Էսքանը լավ մի տեսակ դե բնական ա բայց պարզվում ա հարաբերույուններից բավարարված կամ չբավարարված լինելը հերիք չի։ Մարդիկ վատն են ախր։ Գալիս ա պահ երբ, մարդը մտածում ա, որ ճիշտ ա սա լավ ա, բայց ամեն ինչ կարող ա ավելի լավ լինել, կամ կարելի է ունենալ ավելի «լավ» զույգ։ Սա էն դեպքում երբ նա տեսնում ա, որ կա մի ուրիշ ալտերնատիվ տարբերակ(CLAlt) որին նա կարող է հասնել կամ չի կարող։

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/11230109_837260316388374_4391800525002630740_n.jpg?oh=b18f711211385d4bf8b71d9115afab47&oe=56862DBC

Էս ամանեից ելնելով տարբերում են հարաբերությունների չորս տեսակ, կախված ներկայի արդյունքից, ալտերնատիվներից ու ցակնություններից ։ Եթե մարդը արդեն իր համար ունի որևէ ալտերնատիվ ուրեմն հարաբերությունները ռիսկի տակ են։ Եթե կան ալտերնատիվներ(CLalts) բայց նրա CL-ը` իր ներկայի արդյունքը, նա գնահատում ա ավելի «լավը» քան ալտերնատիվները ուրեմն մարդը բավարարված ա հարաբերություններից։ Եթե մարդը ճիշտ ա իր հարաբերություններից բավարարված չի բայց այնուամենայնիվ ալտերնատիվ չկա հարաբերությունը մնում ա կայուն։ Ու մնացած զուգահեռները ինքներդ նայեք։

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/10501697_837260343055038_8104015746827907666_n.jpg?oh=0889477e698d39fbafcc4d0dc302859e&oe=568A1BA9

Չգիտեմ իհարկե թե ինչքանո՞վ ա ճիշտ մարդկային հարաբերությունները զուտ սոցիալական փոխանակություն դիտարկելը ու դրա վերաբերյալ տեսություն գրելը, բայց բավականին մոտ ա իրականությանը։ Հիմա կասեք էստեղ ոչ մի սեր կամ էմոցիոնալ կապ հաշվի չի առնված։ Չէ, քանի որ ըստ նրանց երբ որոշ ժամանակ ա անցնում ոնց, Բյուր, դու ասեցիր մեղրամսային շրջանն անցնում ա ակնոցները հանում են սկսում են չոր դատել։
Իսկ Commitment-ը որ ասեցի, արդեն ուրիշ պատմություն ա, որը գալիս ա էս ամենից հետո։

Մեջբերումները․ Rowland S. Miller. 2012

Arpine
23.10.2015, 20:24
Ինձ թվում ա՝ դա էլ ա որոշելով: Համենայնդեպս, ես ինքս ինձ դեռ մինչև հիմա չեմ հիշում, որ առանց որոշելու սիրահարվեմ:

Դու դեմք ես :D Անկեղծ, առաջին անգամ եմ տենց բան լսում: Կամ սիրահարվելու տակ տարբեր բաներ ենք հասկանում:

Հա ինչ անենք, օրինակ ես էլ եմ տենց անում ու չեմ անում արդյունքում :D

StrangeLittleGirl
24.10.2015, 16:37
Արփինե, մերսի, հետաքրքիր էր ու իրոք հավատալու ա, որ տենց ա: Ինքս էլ ինչքան էմոցիոնալ մարդ լինեմ, մեկ ա, սենց հարցերին հաճախ չոր ու հաշվարկով եմ նայում: Գիտեմ, որ մի քիչ պարադոքսալ ա թվում, բայց դե տենցն եմ: Ես երբ սիրում եմ, սիրում եմ շատ ուժեղ, բայց սիրում եմ էն մարդուն, որին ընտրում եմ սիրել:

Ի դեպ, էսօր էս վիդեոն նայեցի Արոնի էքսպերիմենտի, դրա ռեպլիկացիայի ու արդյունքների մասին: Էս կինը շատ ճիշտ ու հանրամատչելի ա խոսում, դուք էլ նայեք:

http://www.ted.com/talks/mandy_len_catron_falling_in_love_is_the_easy_part#t-383284

Arpine
08.11.2015, 17:58

Հաաա ես սա տեսել եմ իրոք լավն ա, ես լրիվ էս հայացքներն ունեմ էս հարցի վերաբերյալ, լրիվ սրտիցս ա խոսում․ ամեն ինչ ընդդեմ ռոմանտիկ սիրո մասին վերացական գաղափարների, որոնք իմ գլխի մեջ բնավ չեն տեղավորվում :))

էդ ընտրելու պահով չգիտեմ, իսկ եթե էդ կապը ընտրելու ընթացքում ա առաջանում ու չե էլ հասցնում իմանաս թե ով ա էդ մարդը, որտև մարդիկ սկզբում ուրիշ են հետո որոշ ժամանակ անց նոր ցուց են տալիս իրենք <իրական դեմքը> :)):

Freeman
10.11.2015, 11:01
Թեմայի հետ կապված նկար տեսա))
http://i.imgur.com/lJ8lXwR.jpg

Ուլուանա
03.12.2015, 05:09
Չգիտեի՝ որ թեմայում դնեմ, մտածեցի՝ էս մեկում երևի հարմար կլինի։

Էս հոդվածում (http://www.bustle.com/articles/120580-6-subtle-unhealthy-relationship-red-flags-that-are-easy-to-miss) նշված են 6 «ախտանիշներ», որոնք վկայում են հարաբերությունների անառողջ լինելու մասին։ Հոդվածում ամեն կետի շուրջ հեղինակը մի քիչ ծավալվել է։ Քանի որ հոդվածն անգլերեն է, կետերը կթարգմանեմ հայերեն, բայց առանց ծավալվելու, այսինքն՝ համաձայն Ակումբի կանոնադրության՝ ընդհանուր միտքը.

1. Դուք չունեք հարաբերությունների ապահովություն։ Այսինքն՝ բազմաթիվ անգամներ հարաբերությունները խզել–վերականգնել եք։

2. Դուք հավասարապես չեք որոշումներ կայացնում։ Ասվում է, որ հարաբերություններում նույնիսկ եթե մեկն ավելի իշխող տեսակին է պատկանում, մյուսն՝ ավելի զիջող, միևնույն է, որոշումներ կայացնելու հերթը պիտի մյուսին՝ զիջողին էլ հասնի։

3. Դուք չեք կարողանում երջանիկ լինել առանց մեկդ մյուսի։ Զուգընկերոջ երջանկության միակ աղբյուրը լինելն անառողջ է համարվում։ Պետք է ի վիճակի լինեք երբեմն մենակ ինչ–որ բանով զբաղվելու, որոշ ժամանակ իրարից առանձին անցկացնելու։ Ի վերջո, նախքան զույգ դառնալը դուք անհատներ էիք, հետևաբար պիտի հարաբերությունների մեջ էլ կարողանաք պահպանել ձեր անհատականությունը։

4. Դուք չունեք ընկերներ, որոնք միայն ձերն են (ոչ թե երկուսինդ)։ Եթե ձեր զուգընկերը չի ուզում, որ դուք ձեր ընկերներն ունենաք, հանդիպեք, շփվեք նոր մարդկանց հետ կամ ինչ–որ տեղեր գնաք առանց իրեն, դա արդեն հսկողություն է, հետևաբար անառողջ։ Առողջ հարաբերություններում երկու զուգընկերներն էլ կարիք են ունենում առանձին ընկերներ ունենալու և երբեմն ժամանակ են անցկացնում նրանց հետ։

5. Դուք ոչ մի ընդհանուր ընկեր չունեք։ Եթե դուք ոչ մի ընդհանուր ընկեր չունեք, նշանակում է՝ ձեր ընտանիքը և/կամ ընկերները չեն հավանում ձեր զուգընկերոջը, ու եթե ձեր կյանքում ոչ ոք չի հավանում նրան, ապա մտածելու տեղիք է տալիս, թե ինչու։

6. Դուք ստիպված եք արդարանալ ձեր գործողությունների համար։ Եթե ձեր զուգընկերը վերահսկում է ձեր ինչ անելն ու ուր գնալը կամ ստիպում է ձեզ այնպիսի զգացողություն ունենալ, որ իրենից պիտի թույլտվություն վերցնեք այս կամ այն բանն անելու համար, ուրեմն ձեր հարաբերություններն առողջ չեն։ Էստեղ կարևոր է հասկանալ, որ բոլորովին տարբեր բաներ են զուգընկերոջ հետ միասին քննարկելով որոշումներ ընդունելը և թույլտվության կարիք ունենալը։

Վերջը մի քիչ ծավալվեցի :))։

Կարելի է քննարկել կետերը։

Երրորդ կետի վրա եմ ուզում ուշադրություն գրավել։ Դրա մասին շատ եմ կարդացել. ասում են՝ զգուշացեք էն մարդկանցից, ովքեր առանց ձեզ ապրել չեն կարող, որովհետև դա արդեն ոչ էնքան սեր է, որքան անառողջ կախվածություն, ոչ հասուն ու չկայացած մարդու մոտեցում։ Մի հոդված եմ հիշում, որտեղ խոսվում էր էն մասին, որ տարբեր կանանց ու աղջիկների շրջանում հարցում են անցկացրել՝ առաջարկելով սիրո խոստովանության մի քանի օրինակ, որոնցից պիտի աղջիկներն ընտրեին իրենց կարծիքով ամենալավը, այսինքն՝ այն, որն ավելի լուրջ ու ուժեղ սեր է ենթադրում։ Բոլոր տարբերակները չեմ հիշում, բայց աղջիկների ճնշող մեծամասնությունն ընտրել էր «ես առանց քեզ ապրել չեմ կարող» տարբերակը՝ համարելով, որ եթե մարդն առանց իրենց ապրել չի կարող, ուրեմն ինչքան շատ է սիրում իրենց, հետևաբար էլ ի՞նչ դարդ։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա իրականում ամենաանհաջող ընտրությունն է, քանի որ «առանց ձեզ ապրել չկարողացող» տղամարդիկ, որպես կանոն, ինֆանտիլ, եսասեր ու մանիպուլացիայի հակված ամուսիններ են դառնում։ Ու, ըստ հեղինակի, հաջող ամուսնությունների թիվն այսօր խիստ փոքր է, քանի որ կանայք, չգիտակցելով, ամուսին են ընտրում վերոնշյալ սկզբունքով, որն իրականում հասուն ու խելամիտ մոտեցում չի։ Տարբերակներից տպավորվել էր մեկ էլ սա. «ուզում եմ քեզ հետ կյանք կառուցել/կիսել կյանքի դժվարությունները», որն էլ, ըստ հեղինակի, ճիշտ տարբերակն էր, մինչդեռ ոչ մի աղջիկ դա չէր ընտրել՝ ըստ երևույթին, համարելով ոչ էնքան ռոմանտիկ :))։

StrangeLittleGirl
03.12.2015, 14:47
Էս կետերի նման մի բանի հանդիպել էի մի ուրիշ կայքում, որտեղ խոսվում էր տոքսիկ հարաբերությունների նշանների մասին: Դե տոքսիկ հարաբերություններն էլ անառողջի ծայրահեղ դրսևորում են: Ու ինչքան էս ամենը փորփրում եմ, էնքան ավելի եմ զարմանում, որ շատ-շատ են նման հարաբերությունների մեջ գտնվող զույգերը, որովհետև տրամաբանորեն պիտի որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նախընտրեին առողջ հարաբերությունները:

Երրորդ կետի վերաբերյալ ասեմ, որ հարյուր տոկոսով համաձայն եմ, ընդ որում՝ դա միայն զուգընկերոջը չի վերաբերում: Դա ցանկացած մարդկանց ու անգամ իրերի մասին ա: Եթե աշխարհում կա մեկը կամ մի բան, առանց որի ապրել չես կարող, ուրեմն պետք ա վերանայել ներսդ, տեսնել՝ էդ ինչ ա կատարվում, որ չես կարա ապրես: Իմ համեստ կարծիքով, ապրել հնարավոր չի մենակ առանց թթվածնի, ջրի ու սննդի:

Մեկ էլ առանձին ժամանակ անցկացնելու մասին ասեմ: Շատ զույգեր հարաբերությունների հենց սկզբից սկսում են միասին ապրել շատ փոքր տարածքում: Կարծում եմ՝ դա էլ ա վատ անդրադառնում, որովհետև առանձին տարածք չեն ունենում մեկը մյուսից անջատ անցկացնելու:

Ի դեպ, էս թեման բացելուց հետո շատ եմ խորացել, թե ինչից կարող են հարաբերություններում լուրջ խնդիրներ ծագել: Անկեղծ ասած, էս բոլոր վեց կետերը մի կողմ կդնեի ու կառաջարկեի մի պարզ ու հասարակ կետ. հաղորդակցության բացակայություն: Եթե հարաբերություններում առնվազն մեկն անկեղծ չի, չի արտահայտվում, թե ինչ ա ուզում կամ մութ գաղտնիքներ ա պահում, էդ հարաբերությունները վաղ թե ուշ քանդվելու են: Չգիտեմ, էսօրվա հասարակությունը շատ ա մեզ (հատկապես կանանց) բրդում խորհրդավորության, ամեն ինչ չասելու, ձևեր թափելու: Բայց փաստը մնում ա փաստ, որ ամեն ինչ շատ պարզ ու հասարակ ա, երբ զուգընկերոջդ հետ մինչև վերջ անկեղծ ես լինում: Դա նաև խորացնում ա հոգեկան կապը:

Ուլուանա
07.12.2015, 09:27

Էն օրն էի ուզում պատասխանել, մոռացա։ Լրիվ համաձայն եմ, Բյուր։ Էդ խորհրդավորություն խաղալով, ձևեր թափելով և նմանատիպ բաներով իրականում կարելի հեշտ ա գլխիդ հավաքել ամեն պատահած սխալ մարդու, ավելի ճիշտ՝ լիքը սխալ մարդկանց, ինչն էլ համապատասխանաբար շատ դեպքերում հանգեցնում ա սխալ մարդու հետ հարաբերությունների մեջ մտնելուն, որտեղից էլ, բնականաբար, լիքը խնդիրներ հետագայում... Իսկ պարզ, բնական ու անկեղծ լինելու դեպքում գուցե շատ մարդկանց չգրավես, բայց փոխարենը կգրավես էն մարդուն, ով հենց քեզ ա հավանում, հենց քեզ կսիրի, ոչ թե քո ստեղծած պատրանքային կերպարը, որը վաղ թե ուշ փուլ ա գալու ու հիասթափությունների ու կոնֆլիկտների պատճառ դառնա։ Թվում ա՝ էնքան պարզ ու տրամաբանական ա, չէ՞, որ նույնիսկ ավելորդ ա սրա մասին խոսելը, բայց արի ու տես, որ գործնականում քչերն են տենց շարժվում. իրականից ավելի լավը երևալու գայթակղությանը քչերն են դիմանում։

ivy
03.02.2023, 16:24
Մի քանի մտքեր՝ թե իմ անձնական փորձից, թե զույգերի հետ աշխատանքից։
Ուզում եմ գրել միայն խնդիրների / երևույթների մասին․ լուծումները շատ ավելի մեծ թեման են։
Բայց հավատում եմ, որ ցանկության դեպքում ամեն կետի համար էլ լուծումներ կան։

- Չհամընկնող պահանջներ
Ինձ թվում է, հարաբերություններում հաճախ առաջացող խնդրիներից մեկը տարբեր (չհամընկնող) պահանջներն են։ Ընդհանրապես, սա շատ կարևոր կետ է միության ամբողջ ընթացքում։
Ինչ պահանջներ ունեն մարդիկ հարաբերություններից և հարաբերություններում։ Եթե տարբեր ռելսերի վրա են, հեշտ չի լինելու։ Նաև հնարավոր է, որ պահանջները միայն ժամանակի ընթացքում սկսեն փոխվել ու չհամընկնել։ Սա կարող է լինել թե էմոցիոնալ, թե ինտելեկտուալ, թե ֆիզիկական, թե այլ դաշտում։ Մարդն ինչ-որ կարևոր պահանջ ունի հարաբերություններում, որը չի ստանում զուգընկերոջից։
Օրինակ՝ ժամանակի հետ սիրային զգացմունքների խամրելը կարող է և խնդիր չդառնալ, երբ մարդիկ գոհ են ամուր, ստաբիլ ընկերությամբ / ֆիզիկական ներդաշնակությամբ սահմանափակվելով (դա էլ հենց հասուն սեր են կոչում), և վառ զգացմունքների պահանջ չունեն։ Բայց ի՞նչ, եթե հարաբերություններում վառվռուն ապրումների պահանջը առնվազն մեկի մոտ առկա է։
Սա ընդամենը մի օրինակ էր, նույնը կարող է ֆիզիկական, ինտելեկտւալ և այլ կողմերին վերաբերվել։

- Վեճերից խուսափումով՝ դեպի հաղորդակցման նվազում
Վիճաբանություններ ու անհամաձայնություններ բոլոր հարաբերություններում էլ կան․ հարցն էն է, թե դրանք ի վերջո օգնո՞ւմ են հարաբերությունների լավացմանը (միասնական լուծումներ գտնելու արդյունքում), թե՞ բռնում են տոքսիկ ճանապարհը՝ իրար վնաս հասցնելով։ Եթե վեճերը վերածվում են անդադար իրարուտոցիի ու վիրավորանքների՝ առանց կոնստրուկտիվ կոմպրոմիսների ու լուծումների, հնարավոր է, որ կողմերից մեկը կամ նույնիսկ երկուսը սկսեն աստիճանաբար խուսափել հաղորդակցումից՝ տոքսիկ իրավիճակներից խուսափելու համար։
«Եթե սրա վերջը կռիվ է լինելու, ավելի լավ է սկի չխոսեմ էլ»։
Սկանդալները էն աստիճանի ծավալուն ու վնասող կարող են դառնալ, որ մարդիկ դրա արդյունքում ինչ-որ ժամանակ ընդհանրապես այլևս չխոսեն իրար հետ։
Ու ինչքան քչանում է հաղորդակցումը, էնքան ավելի է վատանում մթնոլորտը։ Փակ շրջան։

- Միասնական ժամանակի նվազում
Սա անպայման չի, որ վեճերի պատճառով լինի։
Երևի թե բոլորս էլ մեր անձնական տարածքի ու անձնական ժամանակի անհրաժեշտությունն ունենք, ամբողջ հարցն էն է, թե ինչքան ժամանակ է մնում միասին անցկացնելու համար։
Հատկապես երկարատև հարաբերությունների դեպքում հնարավոր է, որ անձնական ժամանակը գնալով հետ մղի միասնականին։ Ու ինչ-որ պահի մարդիկ սկսում են իրարից «կտրվել»․ ամեն մարդ իր կյանքով է ապրում։ Հարաբերությունները գնալով մարում են։
Ու հնարավոր է, որ սա էլ խնդիր չի․ շատ մարդիկ տարիներով շարունակում են էդպես ապրել իրար հետ։ Բայց հնարավոր է, որ գոնե մեկի համար սա խնդիր դառնա։ Էստեղ նորից պահանջների հարցն է գալիս։

- Զոհաբերություններ
Չշփոթել կոմպրոմիսների հետ։ Կոմպրոմիսները առողջ են, զոհաբերությունները՝ ըմմմ․․ ոչ միշտ։
Եթե մարդ զգում է, որ իր հարաբերությունների պատճառով ինքը մեծ զոհաբերությունների է գնում, հնարավոր է, որ ինչ-որ պահի այլևս չուզենա դրանց համար էդքան «թանկ վճարել»։
Սա կարող է առնչվել ցանկացած ոլորտի, օրինակ՝ աշխատանք, այլ մտերիմ կապեր, հոգեկան ու ֆիզիկական առողջություն և այլն։

- Սոցիալական դերերում թերացման մեղադրանքներ
Սա երևի ամենացավոտ վիճակներից մեկն է հարաբերություններում։
Երբ զուգընկերդ քեզ անընդհատ էն զգացողությունն է տալիս, որ դու քեզ համար շատ կարևոր սոցիալական դերերում թերանում ես։
Եթե մարդ իր զուգընկերոջից շարունակաբար ուղիղ կամ անուղղակի ազդակներ է ստանում, որ ինքն իր կյանքի կարևոր հարաբերություններում «վատն է» , ասենք՝ վատ ծնող է երեխաների համար, վատ զուգընկեր է իր համար, վատ զավակ է և այլն («վատ» բառի փոխարեն կարող ենք ցանկացած այլ բացասական նշանակությամբ բառ վերցնել), սա սովորաբար ինչ-որ պահի անտանելի է դառնում, որովհետև ուղիղ խոցվում է մարդու ինքնագնահատականը։
Մարդիկ կարող են իրար օգնել՝ ավելի լավը դառնալ իրենց դերերում, բայց սրա ճանապարհը պիտի որ նրբանկատ օժանդակությունը լինի, ոչ թե մեղադրանքները։
Ընդհանրապես, էն հարաբերությունները, որտեղ շարունակաբար մեղադրանքներ են հնչում (դրանք սովորաբար ոչ այլ ինչ են, քան վիրավորանքներ), թունավոր են դրանցում ներառված մարդկանց համար, որ մեկի կողմից էլ նայես։

- Իրար ոտքից գլուխ ճանաչելը՝ որպես նյարդայնացնող կամ ձանձրալի երևույթ
Հաստատ ոչ բոլորի համար է էդպես։ Մարդիկ կան՝ իրենց անփոփող կենցաղն ու դրանցում անփոփող մարդկանց ներկայությունն իսկապես վայելում են։ Մարդիկ էլ կան, որ սկսում են կարգին ձանձրանալ կամ ավելի վատ՝ նյարդայնանալ, երբ զուգընկերոջ ամեն քայլը, ամեն ռեակցիան ու ասածը դառնում է կանխատեսելի։ Սա նաև զուգընկերոջ սովորություններին ու ռիտուալներին է վերաբերվում, որոնք սկզբում հետաքրքիր են ու գուցե գրավիչ, բայց մարդիկ, դրանց ամեն օր, տարիներ շարունակ ականատես լինելով, ինչ-որ պահի գուցե և հոգնում են։

Ուրիշ լիքը թեմաներ էլ կան իհարկե (չհամընկնող հայացքներ/արժեքներ՝ քաղաքականությունից սկսած, երեխաների դաստիարակությամբ վերջացրած կամ ֆինանսական անհամաձայնություններ / խնդիրներ և այլն), բայց էսօր վերը նշածի մասին էի ուզում գրել։

Ուլուանա
03.02.2023, 17:51
- Իրար ոտքից գլուխ ճանաչելը՝ որպես նյարդայնացնող կամ ձանձրալի երևույթ
Հաստատ ոչ բոլորի համար է էդպես։ Մարդիկ կան՝ իրենց անփոփող կենցաղն ու դրանցում անփոփող մարդկանց ներկայությունն իսկապես վայելում են։ Մարդիկ էլ կան, որ սկսում են կարգին ձանձրանալ կամ ավելի վատ՝ նյարդայնանալ, երբ զուգընկերոջ ամեն քայլը, ամեն ռեակցիան ու ասածը դառնում է կանխատեսելի։ Սա նաև զուգընկերոջ սովորություններին ու ռիտուալներին է վերաբերվում, որոնք սկզբում հետաքրքիր են ու գուցե գրավիչ, բայց մարդիկ, դրանց ամեն օր, տարիներ շարունակ ականատես լինելով, ինչ-որ պահի գուցե և հոգնում են։
Էս կետի հետ կապված մի դիտարկում եմ ուզում անել: Կարծում եմ` էս հարցում մեծ դեր ունի ինքնազարգացմամբ զբաղվել-չզբաղվելու հանգամանքը: Եթե մարդն ընդհանրապես չի զբաղվում ինքնազարգացմամբ, չի փորձում նոր բաներ սովորել, դրանից ելնելով էլ որոշ հարցերում նոր մոտեցումներ կիրառել, նոր սովորություններ ձևավորել և այլն, այլ կերպ ասած` լճացած է, ընդհանուր առմամբ ավելի հավանական է, որ զուգընկերոջը ձանձրացնի: Հատկապես եթե զուգընկերն էլ հակառակը` մշտապես զբաղվում է ինքնազարգացմամբ, դիմացինի անփոփոխ, լճացած վիճակը, բնականաբար, ավելի նկատելի ու անընդունելի կլինի իր համար, ավելի շատ կձանձրացնի ու կնյարդայնացնի:

Արամ
03.02.2023, 17:55
Մարդիկ կարող են իրար օգնել՝ ավելի լավը դառնալ իրենց դերերում, բայց սրա ճանապարհը պիտի որ նրբանկատ օժանդակությունը լինի, ոչ թե մեղադրանքները։

Ես սրանից խախտվում եմ։ Ցանկացած հարաբերության մասին ա խոսքը։ Աշխարհում ամենաչսիրածս բաններից մեկն ա։ Երբեք ոչ մի դեպքում "նրբանկատ օժանդակության" կարիք չեմ ունեցել ու չեմ կարծում որ ինչ որ մեկը պետք ա ունենա։ Only brutal honesty: Եթե ինչ որ մեկը ինձնից դժգոհ ա, կամ համարում ա որ ես սխալ եմ անում, ես նախընտրում եմ, որ ուղղիղ, թեկուզ և շատ դեպերում ինձ ջղայնացնող ձևով գա, ոնց մտածում ա շպրտի երեսիս։ Ճիշտ ա դժվար ա տենց հարված ընդունելը, բայց ավելի լավ ա հարված քան թե, հեռվից ինչ որ "նրբանկատություն"-ններ ցուցաբերեն, ինչը միշտ իմ համար աչք ա ծակում, ու դրանից էլ ավելի եմ ջղայնանում, որովհետև հասկանում եմ ինչ են ուզում ասեն, բայց չեն գալիս ուղղիղ ասում։ Նույնիսկ ինչ որ իրավիճակներում, զուտ զա պրինցիպ կարող ա իրանց ուզածը չանեմ, որ իմանան որ դա իմ հետ չի աշխատում։ Ու ընդհանրապես կարծում եմ, որ էդ նրբանկատությունը ապուշ հիմար բան ա, մենք պետք ա սովորենք, ծանր հարվածներ ստանալ ու արժանապատվորեն ու պատասխանատվությամբ մոտենանք էն խնդիրներին որոնք բարձրանում են քո պահվածքի պատճառով։

Արամ
03.02.2023, 18:02

Մի քիչ մանրամասնեմ թե խի չեմ սիրում։ Հիմնական պատճառը էն ա, որ եթե էդ նրբանկատությանը սովորես, դառնում ես շատ բարդ մարդ շփման համար։ Որովհետև ոչ բոլոր մարդիկ ունեն էդ ճիշտ նրբանկատության զգացումը, իսկ դու որպես անհատ պետք ա պատրաստ լինես ամենինչի։ Իսկ որպեսզի պատրաստ լինես, էդ մենակ որոշելով չի, էդ practice-ով ա։

ivy
03.02.2023, 18:07
Ես սրանից խախտվում եմ։ Ցանկացած հարաբերության մասին ա խոսքը։ Աշխարհում ամենաչսիրածս բաններից մեկն ա։ Երբեք ոչ մի դեպքում "նրբանկատ օժանդակության" կարիք չեմ ունեցել ու չեմ կարծում որ ինչ որ մեկը պետք ա ունենա։ Only brutal honesty: Եթե ինչ որ մեկը ինձնից դժգոհ ա, կամ համարում ա որ ես սխալ եմ անում, ես նախընտրում եմ, որ ուղղիղ, թեկուզ և շատ դեպերում ինձ ջղայնացնող ձևով գա, ոնց մտածում ա շպրտի երեսիս։ Ճիշտ ա դժվար ա տենց հարված ընդունելը, բայց ավելի լավ ա հարված քան թե, հեռվից ինչ որ "նրբանկատություն"-ններ ցուցաբերեն, ինչը միշտ իմ համար աչք ա ծակում, ու դրանից էլ ավելի եմ ջղայնանում, որովհետև հասկանում եմ ինչ են ուզում ասեն, բայց չեն գալիս ուղղիղ ասում։ Նույնիսկ ինչ որ իրավիճակներում, զուտ զա պրինցիպ կարող ա իրանց ուզածը չանեմ, որ իմանան որ դա իմ հետ չի աշխատում։ Ու ընդհանրապես կարծում եմ, որ էդ նրբանկատությունը ապուշ հիմար բան ա, մենք պետք ա սովորենք, ծանր հարվածներ ստանալ ու արժանապատվորեն ու պատասխանատվությամբ մոտենանք էն խնդիրներին որոնք բարձրանում են քո պահվածքի պատճառով։

Արամ ջան, ուղիղ ասելը իհարկե լավ է, ու դա էլ կարելի է առանց վիրավորանքի անել (ուզում ես անունը նրբանկատ դիր, ուզում ես՝ ուրիշ բան), իմ ասածը մեղադրանքների մասին է։
Հատկապես զույգերի հարաբերություններում, երբ մեկը մյուսին շարունակաբար մեղադրում է ասենք՝ վատ ծնող լինելու մեջ, էդ հարաբերությունները մեծ շանս ունեն երկուսին էլ վնասելու։

Ուլուանա
03.02.2023, 18:08

Արամ ջան, բայց նրբանկատությունը պարտադիր չի, որ ակնարկների կամ ասելիքդ անուղղակիորեն արտահայտվելու ձևով լինի: Պարզապես մեղադրելու փոխարեն դժգոհությունդ հանգիստ, առանց ագրեսիայի ասելն էլ կարելի ա նրբանկատություն համարել: Այսինքն` անպայման չի, որ դրանք փաթեթավորված լինեն արհեստական պուպուշությամբ: Իսկ ակնարկներն ու անուղղակի ձևով հասկացնելը, համաձայն եմ, առողջ մոտեցում չի, հատկապես մտերիմ մարդու դեպքում: Ճիշտն ասած` ես ինքս տարիներ շարունակ ցանկացած հարաբերության մեջ հակված եմ եղել քո ասած brutal honesty-ին, բայց համոզվել եմ, որ մարդկանց ճնշող մեծամասնության դեպքում դա չի գործում: Ես շատ դեպքերում նորմալ եմ վերաբերվում անձամբ իմ նկատմամբ brutal honesty-ին, ու չնայած տհաճ ա ամեն դեպքում, բայց մտածելու տեղիք ա տալիս, փորձում եմ դասեր քաղել, բայց փաստն էն ա, որ մարդկանց մեծ մասի վրա դա հակառակ ազդեցություն ա ունենում ու բերում ա հարաբերությունների վատացման:

Արամ
03.02.2023, 18:09
Արամ ջան, ուղիղ ասելը իհարկե լավ է, ու դա էլ կարելի է առանց վիրավորանքի անել (ուզում ես անունը նրբանկատ դիր, ուզում ես՝ ուրիշ բան), իմ ասածը մեղադրանքների մասին է։
Հատկապես զույգերի հարաբերություններում, երբ մեկը մյուսին շարունակաբար մեղադրում է ասենք՝ վատ ծնող լինելու մեջ, էդ հարաբերությունները մեծ շանս ունեն երկուսին էլ վնասելու։

Օք, ես էդ արտահայտությունից ուրիշ բան էի հասկացել։ Իմ գրածը կոնկրետ էդ հեռվից նամյոկներով ինչ որ բաները նրբանկատորեն բացատրելու մասին էի: :)

Ուլուանա
03.02.2023, 18:10
Ռիփ, էս թեման քո բացածը չի, էս մեկում կարող ես մենակ համաձայնելու դեպքում շնորհակալություններ դնել, գոնե իմանանք` որի հետ ես համաձայն, որի` չէ :D:

StrangeLittleGirl
03.02.2023, 18:18
Ես սրանից խախտվում եմ։ Ցանկացած հարաբերության մասին ա խոսքը։ Աշխարհում ամենաչսիրածս բաններից մեկն ա։ Երբեք ոչ մի դեպքում "նրբանկատ օժանդակության" կարիք չեմ ունեցել ու չեմ կարծում որ ինչ որ մեկը պետք ա ունենա։ Only brutal honesty: Եթե ինչ որ մեկը ինձնից դժգոհ ա, կամ համարում ա որ ես սխալ եմ անում, ես նախընտրում եմ, որ ուղղիղ, թեկուզ և շատ դեպերում ինձ ջղայնացնող ձևով գա, ոնց մտածում ա շպրտի երեսիս։ Ճիշտ ա դժվար ա տենց հարված ընդունելը, բայց ավելի լավ ա հարված քան թե, հեռվից ինչ որ "նրբանկատություն"-ններ ցուցաբերեն, ինչը միշտ իմ համար աչք ա ծակում, ու դրանից էլ ավելի եմ ջղայնանում, որովհետև հասկանում եմ ինչ են ուզում ասեն, բայց չեն գալիս ուղղիղ ասում։ Նույնիսկ ինչ որ իրավիճակներում, զուտ զա պրինցիպ կարող ա իրանց ուզածը չանեմ, որ իմանան որ դա իմ հետ չի աշխատում։ Ու ընդհանրապես կարծում եմ, որ էդ նրբանկատությունը ապուշ հիմար բան ա, մենք պետք ա սովորենք, ծանր հարվածներ ստանալ ու արժանապատվորեն ու պատասխանատվությամբ մոտենանք էն խնդիրներին որոնք բարձրանում են քո պահվածքի պատճառով։
Ընդհանրապես, նրբանկատ, թե բրուտալ կոպիտ, մեղադրանքն ամենավատ բաներից ա, որ կարա լինի հարաբերություններում։ Ցանկացած տհաճ իրավիճակում դիմացինին մեղադրելով շատ արագ կարա հարաբերությունը վարի գնա։ Լուծումը (գոնե մեր դեպքում շատ լավ աշխատող) մեղադրելու փոխարեն իրավիճակից դուրս գալու լուծումներ փնտրելն ա։

Բայց եթե մեղադրանքներին չենք նայում, այլ ընդհանրապես ֆիդբեքին, նաև հատուկ հասունություն ա պահանջում ամեն մեկին իր ուզած ձևով ու տոնով ֆիդբեք տալը։ Մեկին բրուտալ անկեղծություն ա պետք, մեկին շիթ սենդվիչ ա պետք, մյուսին էլ փաղաքշական նուրբ տոն կամ կարող ա ընդհանրապես ֆիդբեք պետք չի։ Ընդ որում, էս տարբերությունները ոչ միայն մարդուց մարդ են, այլև մշակույթից մշակույթ։ Ստեղ արդեն ոչ միայն ինտիմ հարաբերությունների մասին եմ ասում, այլ ցանկացած. ընկերական, աշխատանքային և այլն։

Freeman
03.02.2023, 18:21
Օք, ես էդ արտահայտությունից ուրիշ բան էի հասկացել։ Իմ գրածը կոնկրետ էդ հեռվից նամյոկներով ինչ որ բաները նրբանկատորեն բացատրելու մասին էի: :)

Էդ ես էլ չեմ սիրում, որտև ոչ հասկանում եմ նամյոկները, ոչ էլ կարում եմ ճիշտ նամյոկներ տամ ։Դ

ivy
03.02.2023, 18:31
Ինձ համար մեղադրանքներից խուսափելու գործող միջոցներից մեկը կոնֆլիկտային իրավիճակում «դու»-երից դուրս գալն է․ ինչքան շատ «դու» ասես, էնքան մեղադրանքների կողմն անցնելու հավանականությունը մեծանում է՝ դու էս-դու էն, դու էս արեցիր-էն արեցիր։
Ավելի արդյունավետ եմ գտնում դրա փոխարեն նկարագրել իրադարձությունը, իրավիճակը, իմ տեսածը, իմ հասկացածն ու զգացածը, հետո նայել, թե ինքը ոնց է ընկալում իրավիճակը։
Էդքանը արդեն ահագին մեծ բան է, ու ինքը իրենով լավ ուղի է հաղթում կոնստրուկտիվ խոսակցության համար։

enna
03.02.2023, 23:35

Եկել էի էս գրեմ, որ մեղադրելու փոխարեն պատճառահետևանքային կապերով ասելը ու իրավիճակը ներկայացնելն ա ինձ համար արդյունավետ եղել, ոչ թե մատնացույց անելը, որ մարդը ինչ֊որ բան սխալ ա արել։ Այսինքն գնահատողական լինելու փոխարեն նկարագրել

Վիշապ
04.02.2023, 02:51
Երբեմն կարճատև վեճերը մարդկանց ավելի են մտերմացնում, կամ էլ ստանդարտ սերտ հարաբերությունների մաս են, եթե քինախնդրություն չկա։ Օրինակ կինս ֆանտաստիկ հավասարակշռված ու հանգիստ բնավորություն ունի (դե իմ ձեռը մեկ ուրիշը հաստատ չէր դիմանա)։
Բայց հազարից մեկ պատահում է, որ ընենց դավադիտ եմ անում, խեղճը անճանաչելիորեն ափերից դուրս է գալիս ու երեսիս շպրտում էդ պահի ողջ կարծիքը, ու չգիտես ինչու սադիստիս սիրտը գորովով է լցվում, ու հաջորդ օրը շակալադնի հարաբերություններ են։
Այսինքն, Այվիի ցուցակին ես կավելացնեի սադոմազոխիստական ջերմ ու կայուն հարաբերությունները հին ընկերների միջև :D

ivy
04.02.2023, 15:44
Վեճերում ինձ ու զուգընկերոջս համար լավ գործող երկու կետ էլ ավելացնեմ․
1․ Մնալ միայն տվյալ թեմայի մեջ՝ առանց հին մեռելներ արթնացնելու։ Կենտրոնանալ մենակ տվյալ հարցի վրա՝ հիմա ու էստեղ։ Անցյալի թեմաներին չանդարադառնալն էլ է ահագին օգնում՝ մեղադրանքներից հեռու մնալ։
2․ Էդ օրվա վեճը լուծել ու ավարտել էդ օրվա մեջ։ Հաջորդ օր հետներս ոչ մի բան չենք տանում։ Սրա արդյունքում հին մեռելներ ոչ էլ թե հավաքվում են։

Ու էնպես չի, որ ես ամբողջ կյանքս էսպիսի հրաշալի հարաբերություններ եմ ունեցել, ընդհակառակը, ես լիքը դիսֆունկցիոնալ ու անառողջ հարաբերությունների միջով եմ անցել, ու սա կյանքումս առաջին անգամ է, որ արդեն մի քանի տարի ձգվող ներդաշնակ հարաբերությունների մեջ եմ՝ որևէ տոքսիկ էլեմենտից բացարձակ զուրկ։

Հավատում եմ, որ լիքը մարդկանց մոտ ներդաշնակությունը հենց առաջին անգամից էլ ստացվում է, իսկ դե որոշ մարդիկ էլ երևի թե պիտի դժոխքի դարպասներով անցնեն ու հետ գան, որ պատրաստ լինեն առողջ հարաբերություններ կառուցելու։

StrangeLittleGirl
04.02.2023, 17:23
2․ Էդ օրվա վեճը լուծել ու ավարտել էդ օրվա մեջ։ Հաջորդ օր հետներս ոչ մի բան չենք տանում։ Սրա արդյունքում հին մեռելներ ոչ էլ թե հավաքվում են։

Հա, էս կանոնը շատ լավ ա աշխատում։ Մենք սա սահմանել էինք դեռ մինչև մեր առաջին վեճն ունենալը, ու շատ լավ աշխատում ա։ Կարող ա ամբողջ գիշեր քննարկենք, վերլուծենք, ջղայնանանք, բարիշենք, բայց մինչև հարցը մինչև վերջ չենք լուծում ու մինչև իրարից ներողություն չենք խնդրում, քնել չկա։

Չնայած մենք շատ հազվադեպ ենք վիճում, ու տարիների հետ շատ ու շատ ավելի հազվադեպ ա դառնում (ներքևում կգրեմ ինչու), բայց մենք էլ մի քանի կանոն ունենք.
1. Վերևի գրված օրվա վեճն օրվա մեջ ավարտել
2. Մեղավորներ չփնտրել, այլ փորձել խնդրի լուծումներ գտնել
3. Ինչքան էլ ջղայնացած լինենք, կտրուկ գործողություններ չանել (օրինակ՝ դուռ շրխկացնել կամ բաժանումով կամ նման բանով սպառնալ)
4. Խոսել (մանրամասն, ով ինչ ա զգում, կոնկրետ ինչից ազդվեց, ինչը ջղայնացրեց, ոնց կարելի էր ուրիշ կերպ վարվել և այլն, հաճախ նաև իրար հարցեր տալով ու օգնելով)
5. Միմյանց վիրավորական բաներ չասել («հիմար», «ապուշ» և այլն)
6. Պատրաստ լինել կոմպրոմիսի գնալ

Իսկ շատ ավելի հազվադեպ վիճելն իրար շատ լավ ճանաչելուց ա գալիս։ Էն որ Ռիփը վերևում գրել էր կանխատեսելիությունը ձանձրալի-բան, մեր դեպքում հակառակը. կանխատեսելիության շնորհիվ լիքը վեճերից խուսափում ենք։ Այսինքն, երբ գիտես քո կոնկրետ վարքից դիմացինը ջղայնանալու ա, փորձում ես էդ կոնկրետ բանը չանել։ Ու երբ անում ես, դիմացինն էլ նախապես գիտի, որ դա իրան ջղայնացնում ա, փորձում ա չջղայնանալ։

Մի հիմար օրինակ բերեմ. մեր վեճերի մեծ մասը խոհանոցով են պայմանավորված, մի մասն էլ քաղաքական են (ի դեպ, մենք լիովին կիսում ենք նույն քաղաքական գաղափարները, բայց մեկ ա լիքը հարցերում համաձայն չենք լինում)։ Հա, մենք խոհանոցում ճաշ էփելու շատ տարբեր ձևեր ունենք. ինքը սիրում ա, երբ ինքը էփում ա, մյուսս պրոակտիվ ա ու ֆայմող։ Ես էլ սիրում եմ երբ ես եմ էփում, ոչ ոք չի խառնվում իմ գործին, ես հստակ հրահանգներ եմ տալիս, նույնն էլ երբ ինքն ա էփում, ինձ ա հրահանգներ տալիս։ Անցյալում վեճ կարար լիներ, եթե ասենք ինքն էփելիս լիներ, որևէ բան վառվեր, ես չհետևեի, չանջատեի։ Կամ երբ ես էփելիս լինեի, ինքը գար, սկսեր ինչ-որ սոխառած խառնել։ Ու քանի որ մենք միմյանց էս նախընտրությունները գիտենք, երբ ինքը էփում ա, փորձում ա ավելի հստակ ասել, թե ինձնից ինչ ա սպասվում (օրինակ մի երկու օր առաջ գազին ճաշ էր դրել, իջել լվացքատուն, մեկ էլ մեսիջ գրեց՝ գազն անջատի), կամ էլ ես եմ որևէ բան նախաձեռնում, կողքից սկսում աշխատել։ Երբ ես եմ էփում, գալիս, ասում ա՝ ինչո՞վ օգնեմ, չնայած տեսնում եմ՝ հազիվ ա զսպում, որ որևէ բանի քոմենթ չանի կամ չխառնվի :)) Ու սենց երևի արդեն մի քանի տարի կլինի, ինչ խոհանոցային վեճ չենք ունեցել։

StrangeLittleGirl
04.02.2023, 17:35
Հ.Գ. Ի դեպ, քանի որ թեման ես եմ բացել, մի երկու խոսք էլ։ Էն ժամանակ, երբ թեման բացեցի, ամուսնուս հետ նոր-նոր էի սկսել հանդիպել, ու սկզբում ամեն ինչ շատ լավ էր ընթանում։ Դրա համար ինձ հետաքրքրեց՝ իսկ հետագայում կարա՞ն խնդիրներ լինեն։ Բայց ամուսինս էն ժամանակ էլ փիլիսոփայություն ուներ. «էն, ինչ խնդիր ա հարաբերությունների սկզբում, խնդիր ա լինելու նաև հետագայում»։ Ու երևի ավելի ճիշտ բան չկար։ Մեր առաջին վեճն առաջին ամիսներին էղել ա ձվածեղի մասին ( :D )։ Մեկ էլ որպես սցենարիստ ու ռեժիսոր ասում ա՝ back a character into a corner and see who they are։ Էս էլ ա լրիվ ճիշտ. մենք ահագին լուրջ խնդիրների միջով ենք անցել միասին ու բոլորը հաղթահարել, արդյունքում նաև ավելի մտերմացել։ Էլ գործազրկություն, էլ բնակարանի փնտրտուք, էլ երեք տարի երկու քաղաքի միջով ապրել, էլ կորոնայի լոքդաուն, էլ պատերազմ, էլ հիվանդություններ ու մահեր ընտանիքում։ Մինչև դիմացինին էս կրիզիսային իրավիճակներում չես տեսնում, իսկապես լավ չես ճանաչում։

ivy
12.11.2023, 13:32
Ուզում եմ զայրույթի մասին գրել ու մտածեցի, որ սա հարմար թեմա է, քանի որ զուգընկերոջ զայրույթի կառավարման անկարողությունը հարաբերություններում առաջացող լուրջ խնդիրներից մեկն է։

Բաժանվող զույգերի հետ աշխատելիս հաճախ է էս թեման առաջ գալիս, որ մի կողմը զայրույթի պոռթկումների ժամանակ իմպուլսի կառավարման խնդիր ունի։ Վատագույն դեպքում սա ավարտվում է մյուսին խփելով, ուրիշ դեպքերում՝ կողքի եղած իրերը ջարդելով, վերբալ ագրեսիայով, վիրավորանքներով, հիսթերիկ գոռոցների նոպաներով։
Սովորաբար (դե եթե խոսքը անձի խանգարման բացթողած դեպքերի մասին չի) հույզերի թուլացումից հետո հետևում է զղջումը, ներողությունները, իրավիճակի մասին իրար հետ խոսելը, իրար հասկանալ փորձելը, առաջ անցնելը։
Ցավն էն է, որ սովորաբար խնդիրը սրանով չի լուծվում, ու էսպիսի էպիզոդները նորից են կրկնվում։ Նորից ու նորից, բազմաթիվ անգամներ, մինչև մյուս կողմը այլևս ի վիճակի չի լինում դիմանալու։

Հետաքրքիրն էն է, որ էսպիսի մարդիկ այլ իրավիճակներում, ասենք՝ աշխատանքում, զայրույթի կառավարման խնդիր կարող է և ընդհանրապես չունենան, ու սա միայն զուգընկերային/ընտանեկան հարաբերություններում է արտահայտվում։ Սա նշանակում է, որ մարդն ի վերջո ի վիճակի է իր իմպուլսները կառավարել, ու հնարավոր է սա նաև հարաբերություններում անել սովորել։
Ամբողջ խնդիրն էն է, որ լիքը մարդ «ես օգնության կարիք ունեմ», «ինքս չեմ կարողանում իմ խնդիրը լուծել» մտքերը հաջողությամբ վանում է կամ առնվազն դրանք գործողությունների չի վերածում ու օգնության չի դիմում։

Իսկ զայրութը ինքն իրենով կարևոր զգացմունք է, կարևոր ֆունկցիաներ ունի, որոնք մեզ թույլ են տվել գոյատևել էվոլուցիայի ընթացքում։ Ու էդ ֆունկցիաներից մեկը ինքնապաշտպանությունն է։ Սա նաև վախին է վերաբերվում, որի նույնպես մեծ դեր ունի մեր գոյատևման հարցում (ասենք՝ վայրի կենդանի տեսնելիս, մարդիկ չեն մոտեցել, որ շոյեն իրեն, այլ վախից թելադրված՝ ավելի խելամիտ քայլերի են դիմել)։
Մի խոսքով, զայրույթը, ինչպես մյուս հիմնական էմոցիաները, կարևոր են, ու խոսքը նրա մասին չի, որ մարդ պիտի «սովորի չզայրանալ»։ Բացարձակապես։ Խոսքը նրա մասին է, որ մարդ սովորի զայրույթի ժամանակ իր վարքը կառավարել։

Փոքր երեխաներն էլ են հաճախ զայրույթի նոպաների ժամանակ իրենց գետնին են շպրտում, կողքիններին հարվածում, մազերը կաշում, կծում կամ գոռում՝ կոկորդները պատռելով։ Ու քիչ-քիչ սովորում են էդպիսի էմոցիաների ժամանակ ուրիշ վարք ցուցաբերել, դա ամենևին չի նշանակում, թե իրենք սովորում են չզայրանալ, այլ խոսքը վերաբերվում է միայն վարքին։ Նույնն էլ ավելի մեծ տարիքի մարդկանց դեպքում է։

Գուցե անհաջողությունների մեծ մասը հենց նրանով է պայմանավորված, որ մարդ փորձում է «չզայրանալ», ու դա չի հաջողվում․ մենք բոլորս էլ մեր թրիգերներն ունենք, ու մեզ ամենամոտ կանգնած մարդիկ հաճախ են կպչում էդ կոճակներին։
Գուցե արժի սկսել նրանից, որ զայրույթի զգացմունքի դեմ ոչ մի պայքար չմղել ու հանգիստ ներս թողնել իրեն։ Դրա փոխարեն կենտրոնանալ միայն ու միայն վարքի վրա։ Հանգիստ վիճակում մի քիչ մտածել ոչ թե նրա մասին, թե ոնց հաջորդ անգամ չզայրանալ, այլ թե ինչ կարելի է անել էն դեպքերում, երբ զայրացած ես։ Ուրիշ ի՞նչ վարքի ձևեր են հնարավոր։ Դուրս գա՞լ սենյակից։ Մնալ ու անկեղծ ասե՞լ, թե դիմացինը ինչ էմոցիաներ է մոտդ առաջացնում։ Ուրի՞շ։
Ու սա հենց հանգիստ ժամանակ է պետք մտածել, իսկ էն պահին, երբ էմոցիաները պոռթկումի գագաթնակետին են, կոգնիտիվ ֆունկցիաները սովորաբար թմրած են, էդ պահին «մտածելը» դժվար թե լավ աշխատի։ Եվ հանգիստ ժամանակ մտածելն էլ չպիտի ավարտվի միայն մտածելով, այլ պիտի գործի դրվի մարզումներով՝ սկսելով փոքր զայրույթի էպիզոդներից։ Էնքան, մինչև վարքի հին ձևը փոխարինվի նորով։

Իսկ դե լավագույն դեպքում կարելի է թերապևտի մոտ գնալ՝ անկեղծ ընդունելով, որ խնդիր ունես ու իքնուրույն չես կարողանում դա լուծել։
Զայրույթի կառավարման խնդիրների դեպքում, կարծում եմ, լավագույնը վարքային թերապիան է (դրա տեխնիկաների մասին վերևի պարբերությունում մի քիչ գրեցի)։ Կարելի է իհարկե ուրիշ թերապևտիկ մեթոդների դիմել, ասենք՝ հոգեվերլուծության, որը շատ ավելի երկար է տևում և հիմնված է նրա մասին, որ մարդ գիտակցի, թե ինչն է իր խնդրի պատճառը․ հոգեվերլուծողները հավատում են, որ «գիտակցելը» ինքնին խնդրի լուծումն է։ Ես ինքս նման դեպքերում կոգնիտիվ-վարքային թերապիային եմ ապավինում։

Իսկ դե եթե հարաբերություններն արդեն ավարտվել են՝ լինի անկառավարելի զայրույթի, թե ուրիշ պատճառների, թե բազմաթիվ պատճառների համադրության հետևանքով, ապա սա էլ գուցե լավ ժամանակ է սեփական անձի վրա աշխատել, թերապիա անցնել։
Նոր հաբարերություններ սկսելը ինքնին խնդրի լուծում չի, քանի կարծրացած վարքային մոդելները չեն փոխվել։ Այլապես ամբողջ փաթեթը տեղափոխվելու է նոր հարաբերություններ։ Ու ամեն ինչ նորից գնալու է նույն ճանապարհով։

Աթեիստ
13.11.2023, 02:17
Վստահ եմ, որ եթե մարդը աշխատավայրում ինչ որ ղեկավար պաշտոնի ա, ու Հայաստանի պես հասարակության մեջ, որտև ամեն ինչ կարա մարսի, հանգիստ գործի տեղն էլ կարա զայրույթը նույն կերպ արտահայտի, ինչ զույգի հետ։
Այսինքն դրսևորումը որոշվում ա հետևանքներով։

ivy
13.11.2023, 12:04

Դե հա։
Հայաստանում ընդհանրապես հաճախ եմ լսում արտահայտություններ՝ «դե ինքը ըտենց մարդ ա», «ես սենց-նենց մարդ եմ»՝ բացասական կոնտեքստով ասված, ու էնպես, ոնց որ դա անփոփոխ փաստ է, և բոլորը պիտի դրա հետ հաշվի նստեն։

Թերապիան հլը մի կողմ, լիքը միջոցներ կան, որ մարդ ինքն իր վրա աշխատի, իր վարքը շտկի, թե չէ «ես ըտենց մարդ եմ» ասելը հեշտ է, բայց անպատասխանատվություն է կողքինների հանդեպ։
Հարցն էն է, որ ոնց որ մարմինը հիգիենայի կարիք ունի, ամեն օր հո լվանում ենք ատամները, լողանում ենք և այլն, էնպես էլ հոգեկանը ունի դրա կարիքը։ Ու ինչքան երկար ժամանակ հոգեհիգիենայով չենք զբաղվում, էնքան ավելի շատ «կեղտ» է կուտակվում։ Հոգեկանի հիգիենայով պիտի զբաղվել պարբերաբար, ոնց որ մարմինն ենք խնամում։
Հիմա պատկերացնենք, որ կողքներս ապրում է մեկը, ով տարիներով չի լողացել․ ո՞վ կուզի դիմանալ էդ անտանելի գարշահոտին։ Իսկ ինչի՞ պիտի դիմանանք մեկին, ով տարիներով իր հոգեկանը չի խնամել։ Նույն «գարշահոտությունն» է։
Էդպե՞ս են ուզում ապրել, շատ լավ, իրենց ընտրության իրավունքն է, ուրեմն թող հեռու մնան բոլորից, բայց դե խնդիրն էն է, որ հարաբերությունների մեջ են մտնում, ընտանիք են կազմում, ու իրենց կեղտին դիմանալը հեշտ չի լինում, լիքը վնաս են հասցնում կողքիններին։

Կարելի է սկսել սեփական հույզերը ճանաչելուց, մտքերը դասավորելուց, դիտարկելուց, թե սեփական մտքերը զգացմունքների ու վարքի վրա ոնց են ազդում։
Եթե զայրույթից ենք խոսում, սեփական թրիգերները ճանաչելն ու հասկանալը շատ կարևոր է, բայց բավարար չի։ Զգացմունքները պետք չի ճնշել (կարող է ամբողջ կուտակվածը մի օր ավելի մեծ թափով դուրս հորդալ), բայց կարելի է աշխատել դրանց արտահայտման ձևի վրա, ագրեսիվ վարք ցուցաբերելու իմպուլսի դեմ դիմակայելու մեխանիզմներ մշակել, վարքային նոր մոդելներ ստեղծել։ Ու ագրեսիվ վարքը մենակ ֆիզիկական ագրեսիան չի․ երբեմն վերբալ ագրեսիան կարող է շատ ավելի խորը հոգեկան վնասներ հասցնել։

Ոչ ոք պարտավոր չի ուրիշի աննորմալություններին դիմանալ։ Ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։

Աթեիստ
13.11.2023, 22:35
Ոչ ոք պարտավոր չի ուրիշի աննորմալություններին դիմանալ։ Ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։

Իմ ասածն էլ սրա մասին էր։
Եթե տանն էլ, դրանից դուրս էլ չհանդուրժեն, կսկսի մտածել քո ասածների ուղղությամբ։ Բայց մեր հասարակությունը լավ գիտես։ Եւ ներսը, և դուրս ։)
Ներսում ինչ ասես հանդուրժում են «որ ընտանիքը չքայքայվի», գործի տեղն էլ՝ որ գործը չկորցնեն։

enna
14.11.2023, 10:47
Ինձ թվում ա Հայաստանում սեր/հարգանք արտահայտելու ձևերից մեկն ա աննորմալությունների մասին չխոսալը ու համարելը, որ էդ մարդը տենց ա։ Ոնց որ ներսի պայմանավորվածություն ա` ես քո թերությունների վրա եմ աչք փակում, դու էլ իմ։ Գործի տեղն էլ իրար սխալները/թերությունները պաշտպանում են սխալները մատնացույց անողներից։
Վերևում նրբանկատության մասին քննարկում կար ու մոտեցումը որոշիչ ա, թե ինչ քայլեր կարվեն։ Միջավայրը ինքնաճանաչման կարևոր խթան ա, էս դեպքում կամ նենց նամյոկ են անում, որ շատ դժվար ա էդ կարծիք-գլուխկոտրուկը լուծելը, կամ ուղղակի չեն ասում, սենց ասած հարմարվում են։ Նույն ձև լավ հատկանիշներն էլ, «տենց էլ պտի լիներ» են ընդունում, էդ էլ չեն բարձրաձայնում։ Նենց չի թերությունների մասին չեն խոսվում, բայց շատ տարօրինակ prioritization ա, ասենք էն անմեղ մանր բացթողումների մասին գերկենտրոնացում կա, շատ դեպքերում հումորով, իսկ իրականում ծաղրելով ասում են մարդուն, բայց գլխավոր խնդիրները չեն շոշափում։ Արդյունքում մարդու աճի համար տուպիկային իրավիճակ ա ստեղծվում. մի կողմից թվում ա թե ամեն ինչը իր մեջ խնդիր ա, բայց միաժամանակ չգիտի որտեղից սկսի, լավ բաներն էլ հազվադեպ են մատնանշվում, եթե «ազգի հերոս» կոչելու պահ չի։
Իհարկե աննորմալություն ասվածը բարդ ա ասել, թե որ պահից ա դառնում օբյեկտիվ խնդիր, այլ ոչ թե անձնական անհարմարություն, որի մասին պետք ա ասել մարդուն, երևի երբ սկսում ա խանգարել հարաբերությանը կամ գործին։

Freeman
14.11.2023, 12:09

Էս ընդգծածս մասը շատ դուրս եկավ, էդ շատ մակարդակներով կա, պետության մակարդակով էլ՝ պետությունը քեզ չի հարցնում, թե ոնց ես էդքան քիչ հարկ տալով տուն ու մեքենա գնում, դու պետությանը չես հարցնում, թե էն մուծածդ հարկն ուր գնաց։

enna
17.11.2023, 08:46

Էս թեմայի հետ կապված շատ եմ մտածել։ Այթիում գրանցում են անհատ ձեռներեց, ֆիքսված շրջանառության հարկ են տալիս։
Բայց ընդհանուր հարկերի թեման ոչ միանշանակ ա, արդարություն ասվածն էլ։ Մտածելակերպում ու հասարակության մեջ սաղ իրար փոխկապացկված են։ Բարդ ա ընդհանրացնող բաներ ասելը, բայց որոշ օրինաչափություններ կան։
Ավտո առնելը, այ ավտո առնելը, էդ փողը էդքան հավաքելը ու մի թափից դուրս տանելը։ Կոնկրետ ավտո առնելու հակագովազդ պետքա անել) Հարստանալու կոնցեպտն էլ, մի խոսքով լիքը թեմաներ կան, որ հասարակությունից իջնում ու ամեն ընտանիքի վրա ազդում ա։ Մենք մեր հերոսներից ու չարերից տուժածն ենք, բայց միակը չենք։ Մեր նման խնդիրներ ուրիշ մաշտաբներով շատ տեղերում կան, մի քիչ մշակութային ու պատմական սպեցիֆիկաներ կան իհարկե։ Համակարգը ինչ կրթում ա, էդ էլ ստանումա, մանկապարտեզից սկսած

enna
17.11.2023, 13:02
Էս թեմայի հետ կապված շատ եմ մտածել։ Այթիում գրանցում են անհատ ձեռներեց, ֆիքսված շրջանառության հարկ են տալիս։
Բայց ընդհանուր հարկերի թեման ոչ միանշանակ ա, արդարություն ասվածն էլ։ Մտածելակերպում ու հասարակության մեջ սաղ իրար հետ փոխկապացկված են վերաբերմունքները։ Բարդ ա ընդհանրացնող բաներ ասելը, բայց որոշ օրինաչափություններ կան։
Ավտո առնելը, այ ավտո առնելը, էդ փողը էդքան հավաքելը ու մի թափից դուրս տանելը։ Կոնկրետ ավտո առնելու հակագովազդ պետքա անել) Հարստանալու կոնցեպտն էլ, մի խոսքով լիքը թեմաներ կան, որ հասարակությունից իջնում ու ամեն ընտանիքի վրա ազդում ա։ Մենք մեր հերոսներից ու չարերից տուժածն ենք, բայց միակը չենք։ Մեր նման խնդիրներ ուրիշ մաշտաբներով շատ տեղերում կան, մի քիչ մշակութային ու պատմական սպեցիֆիկաներ կան իհարկե։ Համակարգը ինչ կրթում ա, էդ էլ ստանումա, մանկապարտեզից սկսած
Էս չքնած գրել եմ ու հիմա տաֆտալոգիա գրած ոնց որ լինի։ հասարակության փոխարեն պիտի գրեի պետությունից իջնում են ընտանիքում արտահայտվում, կամ հակառակ։ Ուզում էի ասել, որ պետության մակարդակով կատարվող սաղ բաներն էլ ընտանիքի մակարդակով կան, սկսած խաբելուց, վերջացրած խնդիրները լուծելու ձևից։ Կառավարությունը կամ կուսակցությունը,եթե հասարակության եղած արժեքներից ծայրահեղ տարբեր արժեքներ ունենա, երբեք չի ընտրվի, որովհետև հասկացված չի լինի մարդկանց կողմից, կապ չունի լավ ձևով տարբեր կլինի, թե վատ։

enna
17.11.2023, 13:59
Կառավարությունը կամ կուսակցությունը,եթե հասարակության եղած արժեքներից ծայրահեղ տարբեր արժեքներ ունենա, երբեք չի ընտրվի, որովհետև հասկացված չի լինի մարդկանց կողմից, կապ չունի լավ ձևով տարբեր կլինի, թե վատ։
Մի խոսքով էլ ինքս ինձ չեմ ցիտելու:D, բայց էս մասով հեղափոխությունները ու դրանց զարգացումները լրիվ ուրիշ թեմա են