PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարելի՞ է ծիծաղել մարդու արտաքինի վրա

Շինարար
15.10.2015, 19:03
Էրեկ ընկերներիցս մեկի ֆեյսբուքի պատին տեսա ծաղրական գրառում ընդունված չափանիշներից դուրս արտաքին ունեցող աղջկա նկարով: Եթե մարդը տարբե՞ր ա գեղեցիկի, ճիշտի, առնականության, կանացիության մասին մեր ունեցած պատկերացումներից, ճի՞շտ ա ծաղրելը, խնդալը դրա վրա, ասենք՝ մեր կարծիքով կանացի տղամարդու, մեր կարծիքով առնական կնոջ, մեզանից ավելի մուգ կամ բաց գույնի մաշկ ունեցողի, նույնասեռականի, մեր նախընտրած կամ աչքի սովոր չափից մեծ քիթ ունեցողի, գեղկեցկության մասին մեր պատկերացումների մեջ չմտնողի, ռախիտի պատճառով քչիկ մը ծռծված կամ շառ ծռմռված ոսկրեր ունեցողի, աուտիզմ ունեցողի, շիզոֆրենիայով տառապողի և այլն: Էս հոդվածն էլ էսօր կարդացի, ասում ա՝

Bullying a disfigured person isn’t just mockery – it’s a hate crime (http://www.theguardian.com/commentisfree/2015/oct/15/facial-hatred-disability-crime-disfigurement-prejudice?CMP=fb_gu)

Ակնկալում եմ կառուցողական քննարկումներ:

anhush
15.10.2015, 19:13
նույնասեռակա՞ն ինչ կապ ունի "արտաքինի" հետը

anhush
15.10.2015, 19:16
ու ընդանրապես նման հարցադրումը իր մեջ պարունակում է նաև պատասխան- 100 -ից 95 և ավելի կարծում եմ կպատասխանի Ոչ, չի կարելի, իսկ այն 5-ն էլ ամենայն հավանականությամբ պրովակացիոն պատասխաններ կդրամադրեն կամ էլ մարդկանց բզելով "կզվարճանան"
...
ԱՄԵՆ մարդ էլ ունի մի ինչ որ արտաքին թերություն, ու եթե այն ձեռ առնեն, դա ոչ մեկին էլ դուր չի գա

Շինարար
15.10.2015, 19:16
նույնասեռակա՞ն ինչ կապ ունի "արտաքինի" հետը

Դե էդ մեկն էլ թող արտաքինով տարբեր չլինի, ոչինչ: Չեմ կարծում, թե թեմայի բնույթը դրանով խիստ փոխվում ա:

anhush
15.10.2015, 19:18
Դե էդ մեկն էլ թող արտաքինով տարբեր չլինի, ոչինչ: Չեմ կարծում, թե թեմայի բնույթը դրանով խիստ փոխվում ա:

փոխվում է այնքանով, որ արտաքինն արդեն դառնում է նաև "ներքին"
ես դեմ չեմ որ քննարկվի ավելի կոմպլեկս- այսինքն
"կարելի է՞ ձեռ առնել Մարդուն"

GriFFin
15.10.2015, 19:50
Մի քանի տարի առաջ մի հատ հոդված էի կարդում հոգեբանության: Ասում էր, որ աշխարհը պատկանում ա միջին տարիքի սպիտակամորթ տղամարդկանց ու էն ամեն ինչը, որը դրանից դուրս ա՝ սխալ ա ու ենթարկվում ա հեգնանքի:
Ես օրինակ կարամ բերեմ թե ինչը կծաղրեմ, էսօր հիշել էի: Խմբեցիս, չգիտեր, որ կա Լեոնարդո դա Վինչի ու Սալվադոր Դալի ու ինքը շատ հպարտ պատմում էր, որ շատ ա սիրում Սալվադորո Դավինչիին: Ես իրան ուղղեցի, ասեցի, որ սխալ ա ասում: Ինքը ինձ ասեց, որ ես չգիտեմ, որ էս մարդը շատ հայտնի նկարիչ ա, մեքսիկացի ա: Ի դեպ, էս նույն խմբեցիս պատմում էր, որ ինքը շատ վատ ա քնում, հարցրեցի՝ բու ա թե՞ ճնճղուկ: Մի քանի վայրկյան մտածեց ու ասեց, որ ինքը ցուլ ա: Մարդու արտաքինը չեմ ծաղրի, որտև էդ արտաքինը իմ կոմպլեքսներից ա, բայց մարդկային տգիտության վրա առանց խղճի խայթ զգալու՝ կծաղրեմ: Հա, ես գիտեմ, որ էդ վատ ա, որ չի կարելի մարդկանց ծաղրել, բայց նման դեպքերում չի ստացվում զսպել: Ինքնապաշտպանական մեխանիզմ ա ծաղրը:

Աթեիստ
15.10.2015, 20:29

Իսկ անճաշակության վրա՞։ Էն որ Օրինակ մի նկար տեսա, որ իբր նոր մոդայիկ շալվարներ էին, մի ոտքը նորմալ երկարության, մյուսը՝ ծնկից վերև։ Տենց հագնված մարդ տեսնես փողոցում, չե՞ս ծիծաղի։
Ծիծաղելը պարտադիր չի բացահայտ, երեսին լինի։ Նույն կերպ ես ծիծաղում եմ էն «տակ լցրած» շալվարներ կրողներին տեսնելիս։

GriFFin
15.10.2015, 20:50

Ինձ թվում ա մենք էն ինչը որ անսովոր ա ծաղրում ենք կամ զարմանում: Կապ չունի ինչ: Ասենք, ես գոթիկ ոճով աղջկան կամ տղային չեմ ծաղրի, որտև գիտեմ էդ ինչ ա: Իսկ էն ջիգյաորվ քյառթերին կծաղրեմ: Բայց ես էլ բացահայտ չեմ անի, ոչ թե նրանից, որ էդ դիմացինից եմ խուսափում, այլ նրանից, որ ինքը չվիրավորվի: Ու ես բացատրական աշխատանք էլ չեմ տանի, էդ իմը չի: Ընդհանրապես շատ բաներ կա, որ ծաղրում եմ ու հաճախ չեմ մտածում ճիշտ եմ անում թե՞ չէ: Նայի, ես ասում եմ, որ ծաղրը սթրեսային իրավիճակին պատասխանելու ձև ա: Ուղղակի մարդ կա շատ զուսպ ա արձագանքում, մարդ էլ կա հիենայի պես ծիծազում ա:

Ռուֆուս
15.10.2015, 20:57
Արտ, կապ չունի: Նույն ձևի էլ տակը լցրած շալվարով տղեն կարա քո հագուկապը ծաղրի ու քո վրա ծիծաղի: Իսկ էդ դեմքին գաջ քսելն էլ միանշանակ չէ: Հա, ինձ դուր չեն գալիս գաջած աղջիկները, բայց կարող է կոնկրետ էդ աղջկան դեմքին քսած գաջը ինչ-որ չափով թաքցնում է իր դեմքի թերությունները ու ինքնավստահություն ներշնչում:

Շինարար
15.10.2015, 21:00
Իսկ անճաշակության վրա՞։ Էն որ Օրինակ մի նկար տեսա, որ իբր նոր մոդայիկ շալվարներ էին, մի ոտքը նորմալ երկարության, մյուսը՝ ծնկից վերև։ Տենց հագնված մարդ տեսնես փողոցում, չե՞ս ծիծաղի։
Ծիծաղելը պարտադիր չի բացահայտ, երեսին լինի։ Նույն կերպ ես ծիծաղում եմ էն «տակ լցրած» շալվարներ կրողներին տեսնելիս։

Ես սաղ օրը տեսնում եմ, ամենատարբեր տեսակի հագնված մարդկանց եմ տեսնում, մի ոտքը՝ շորտ, մյուսը երկար, կամ բրիջիոտ, նասկու տարբեր թայերով, գուլպաները շալվարի վրա քաշած, սապոգով ու շորտով, քամակը կիսաբաց ու լրիվ բաց, մազերը՝ ծիածանի բոլոր գույներով ներկած, կամ կեսը փիրուզագույն, կեսը՝ վարդագույն, էն ա ասա՝ սաղ օրը հռհռալով ման տեմ գա էլի :)

GriFFin
15.10.2015, 21:03

Չկա՞ նենց բան ինչը կծաղրես։

Ռուֆուս
15.10.2015, 21:07

Շին, կիլտերով շոտլանդացիներին ծաղրի :ճ

Ruby Rue
15.10.2015, 21:07
Իսկ անճաշակության վրա՞։ Էն որ Օրինակ մի նկար տեսա, որ իբր նոր մոդայիկ շալվարներ էին, մի ոտքը նորմալ երկարության, մյուսը՝ ծնկից վերև։ Տենց հագնված մարդ տեսնես փողոցում, չե՞ս ծիծաղի։
Ծիծաղելը պարտադիր չի բացահայտ, երեսին լինի։ Նույն կերպ ես ծիծաղում եմ էն «տակ լցրած» շալվարներ կրողներին տեսնելիս։

Դու ինձ ուրեմն մի 4 տարի առաջ տեսնեիր, կծիծաղեիր. շալվարիս մի ոտքը ծալում էի, մյուսը չէ, տակից էլ գծավոր երկար գետրիներ էի հագնում: :)

Շինարար
15.10.2015, 21:09
Չկա՞ նենց բան ինչը կծաղրես։

Իմ չտեսությունը կարամ ծաղրեմ:

Հագուկապը մի քիչ այլ ա, քնա արտաքինը: Եթե մարդու հետ մտերմությունս թույլ տա, կարամ կատակեմ իր հագնվելու ձևի թեմայով իր հետ միասին՝ անչար կերպով, հումորով, ասենք՝ էդ մարդիկ էլ կարան իմ կարմիր նասկիները ու տասը տարվա ձագը քրրքված շալվարի թեմայով կատակեն, բայց դա ծաղր չի, քանի դեռ իրար հետ ա արվում ու մտերմության աստիճանը թույլ ա տալիս չնեղանալ կատակից:

Շինարար
15.10.2015, 21:11
Շին, կիլտերով շոտլանդացիներին ծաղրի :ճ

Ռուֆ, հավատա կիլտերով շոտլանդացիները մեր Հայաստանի պատկերացումներով ամենաաչքին սովոր հագնվողներից են: Պիժամայով, գիշերանոցով, ով ինչ ուզում անում ա, հետիս ապրողը փոխանի վրայից շորտ էր հագնում, գնում համալսարան: Ու դզում ա, հա բա ի՞նչ: Մարդկանց էդ ներքին ազատության համար խելքս գնում ա:

GriFFin
15.10.2015, 21:18
Իմ չտեսությունը կարամ ծաղրեմ:

Հագուկապը մի քիչ այլ ա, քնա արտաքինը: Եթե մարդու հետ մտերմությունս թույլ տա, կարամ կատակեմ իր հագնվելու ձևի թեմայով իր հետ միասին՝ անչար կերպով, հումորով, ասենք՝ էդ մարդիկ էլ կարան իմ կարմիր նասկիները ու տասը տարվա ձագը քրրքված շալվարի թեմայով կատակեն, բայց դա ծաղր չի, քանի դեռ իրար հետ ա արվում ու մտերմության աստիճանը թույլ ա տալիս չնեղանալ կատակից:
Արտաքինը չէի ասում։ Ինչ-որ մի բան՝ սխալ ռուսերեն, իմ հայերենը, թատրոնում հեռախոսով խոսալը, արևածաղիկ ոչնչացնելը այգիում։ Ինչ ասես կա)

anhush
15.10.2015, 21:23
Ռուֆ, հավատա կիլտերով շոտլանդացիները մեր Հայաստանի պատկերացումներով ամենաաչքին սովոր հագնվողներից են: Պիժամայով, գիշերանոցով, ով ինչ ուզում անում ա, հետիս ապրողը փոխանի վրայից շորտ էր հագնում, գնում համալսարան: Ու դզում ա, հա բա ի՞նչ: Մարդկանց էդ ներքին ազատության համար խելքս գնում ա:
էտ ներիքն ազատության մեջ մտնում ա՞ , որ օրինակ կարող ա մարդ որոշի տկլոր հեծանիվ քշի քաղաքի փողոցներում:
կամ էլ - ամիսներով չլողանա ու ամենաայլանդակ շան հոտը վրեն գա փակ տարածքի մեջ լիքը մարդկանց հետ ֆիտնես պարապի:
ներքին ազատություններ են չէ՞
ճիշտ ասած իմ գնահատած ներքին ազատությունները լրիվ այլ տեղ են արտահայտվում , ոչ հասարակական համակեցության նորմերը արհամարելու ու մնացած մարդկան զգացմունքների ու անգամ առողջական-ալերգիկ վիճակի վրա թքած ունենալու մեջ:

Շինարար
15.10.2015, 21:43

Չեմ տեսել նման։ դեպքեր։

Շինարար
15.10.2015, 23:02
Արտաքինը չէի ասում։ Ինչ-որ մի բան՝ սխալ ռուսերեն, իմ հայերենը, թատրոնում հեռախոսով խոսալը, արևածաղիկ ոչնչացնելը այգիում։ Ինչ ասես կա)

Լիզ ջան, անձամբ ես չեմ սիրում ծաղրել, ոչ մեկ պարտավոր չի ընտիր ռուսերեն իմանա, կարևորը մարդը կարում ա էդ լեզվով արտահայտվի ու չի նեղվում սխալներ անելիս, քո հայերենը չգիտեմ, դու իմ ակցենտով հայերենը լսես, մի հրաշալի բան ա, ինձ դուր ա գալիս, թատրոնում հեռախոսով խոսալը արգելել ա պետք, ոչ թե ծաղրել, այգում արևածաղիկ ոչնչացնելու մեեեծ սիրահար եմ, մի այլ կարգի, Հայաստանից ամենաշատ կարոտածս բաներից մեկը արևածաղկի սերմ չրթելն ա: Բայց եկեք վերադառնանք արտաքինի թեմային էլի:

GriFFin
15.10.2015, 23:07

Ինչ հետաքրքիր ա։ Հավես ա, որ չկա քո համար ծաղրանքի առարկա ^_^ Ինձ թվաց թեման ծաղրանքն ա, ոչ թե կոնկրետ արտաքինը ծաղրելը։ Carry on ^__^

Տրիբուն
15.10.2015, 23:08
․․․ հետիս ապրողը փոխանի վրայից շորտ էր հագնում, գնում համալսարան․․․ Ամեն ախմախի հետ մի ապրի, էլի ․․․ :D

Շինարար
15.10.2015, 23:13
Ամեն ախմախի հետ մի ապրի, էլի ․․․ :D

Բացարձակ ախմախ չէր, էստեղ ինձ հանդիպած ամենակարգին մարդկանցից մեկն ա: Ու չես պատկերացնի՝ ինչ հաջողություն ունի աղջիկների մոտ:

Էդ քյառթու մտածողությունն ա էլի, որ չի թողում մենք էս խորը ճահճից դուրս գանք, զիզի պիզի, ցուցադրական, երևացնելու, մարդկանց աչքը շլացնելու, չեղած տեղը ցույց տալու, բայց մեջը դատարկ: Ու իմ իմացած ամենալայնախոհ մարդիկ մեկ էլ տեսնում ես մի թեմայի շուրջ են մենակ լայնախոհ, հիմնականում նույնասեռականներին հանդուրժում են, դրանից դուրս նույն անհանդուրժաղականությունն ա, իրանցից տարբեր ամեն ինչի հերքումը: Չի դառնալու մեր երկիրը սենց:

anhush
15.10.2015, 23:34

ու ինչի՞ հաշվին ա էտ հաջողությունները աղջիկների մոտ: եթե իհարկե հասկացել ես :)

Ուլուանա
16.10.2015, 00:38
Էրեկ ընկերներիցս մեկի ֆեյսբուքի պատին տեսա ծաղրական գրառում ընդունված չափանիշներից դուրս արտաքին ունեցող աղջկա նկարով: Եթե մարդը տարբե՞ր ա գեղեցիկի, ճիշտի, առնականության, կանացիության մասին մեր ունեցած պատկերացումներից, ճի՞շտ ա ծաղրելը, խնդալը դրա վրա, ասենք՝ մեր կարծիքով կանացի տղամարդու, մեր կարծիքով առնական կնոջ, մեզանից ավելի մուգ կամ բաց գույնի մաշկ ունեցողի, նույնասեռականի, մեր նախընտրած կամ աչքի սովոր չափից մեծ քիթ ունեցողի, գեղկեցկության մասին մեր պատկերացումների մեջ չմտնողի, ռախիտի պատճառով քչիկ մը ծռծված կամ շառ ծռմռված ոսկրեր ունեցողի, աուտիզմ ունեցողի, շիզոֆրենիայով տառապողի և այլն: Էս հոդվածն էլ էսօր կարդացի, ասում ա՝

Bullying a disfigured person isn’t just mockery – it’s a hate crime (http://www.theguardian.com/commentisfree/2015/oct/15/facial-hatred-disability-crime-disfigurement-prejudice?CMP=fb_gu)

Ակնկալում եմ կառուցողական քննարկումներ:
Ինձ համար ոչ մեկին ծաղրելն էլ ճիշտ չի, էլ չեմ ասում՝ նենց բանի համար ծաղրելը, որում մարդը մեղք չունի ու ընդհանրապես իրենից կախված չի։ Բայց բաներ կան, որոնց վրա ակամա ծիծաղդ գալիս ա, ինչ խոսք։ Ոնց որ Լիզան ասեց, մեզ համար ծիծաղելի ա էն ամենը, ինչն անսովոր ա։ Եթե չի տեղավորվում ճշտի ու նորմալի մեր պատկերացումների մեջ, լավագույն դեպքում ծիծաղելի ա, վատագույն դեպքում՝ լացելու։

Ինձ համար, օրինակ, հագուստը, հագուկապը շատ հաճախ կարող ա ծիծաղելի լինել ու ինքս ինձ կամ կողքինիս հետ ծիծաղեմ, նույնիսկ դրա մասին հրապարակավ պատմեմ՝ որպես ինձ համար անհեթեթ ու ծիծաղելի բան (ամերիկացիների մասին օրագրային գրառումներս վկա)՝ հիմնավորելով, թե ինչի եմ դա ծիծաղելի կամ անհեթեթ կամ ոչ նորմալ, ոչ ճիշտ համարում։ Դա ծաղր չեմ համարում, քանի դեռ տվյալ մարդկանց չեմ վիրավորում կամ ստորացնում դրանով։ Ասենք, ամերիկացիները հաստատ իմ գրառումները չեն կարդում։ Չնայած նույնիսկ եթե կարդային ու հասկանային էլ, դժվար թե վեջները լիներ, բայց, մեկ ա, եթե իմանայի՝ կարդալու են ու վիրավորվեն, չէի գրի, որ չվիրավորեմ։

Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ բոլորն էլ ինչ–որ բաների վրա ծիծաղում են, էդ թվում և դու, Շին։ Ուղղակի երևի ծիծաղելու ձևը (խոսքը, բնականաբար բերանի բացվածքի կամ ծիծաղի ձայնի ու բարձրության մասին չի), նպատակը, տեղը և այլ գործոններ են որոշում, թե ինչքանով ա դա ընդունելի կամ անընդունելի։ Ծաղրը ամեն դեպքում անընդունելի ա ինձ համար։

Շինարար
16.10.2015, 01:13

Դու համով ես պատմում, ընդհանրապես լավ գիտես, որ քո ամերիկյան շարքը շատ եմ սիրում, բայց չէի ասի, որ ծիծաղում ես իրանց վրա նաև, ավելի շատ դու ցույց ես տալիս էն անջրպեդը, որ կա քո ընկալումների և իրանց որոշ դրսևորումների մեջ՝ հումորով, համենայն դեպս ես չեմ զգացել, որ ծիծաղում ես իրանց վրա, որովհետև վրան ծիծաղելը արդեն համարյա ծաղրել ա: Իսկ ես լիքը անընդունելի բաներ անում եմ իհարկե, չասեցի՝ ես հրեշտակ եմ, բայց դե վեհ բաներից խոսալիս չեմ նայում ես անում եմ, թե չեմ անում: Էդ շատ եմ ասել, որ ֆորումում հեշտ ա քեզ հրեշտակ ցույց տալը, որովհետև ճիշտ խոսալն ավելի հեշտ ա, քան միշտ ճիշտ վարվելը …)

Ուլուանա
16.10.2015, 01:19
...որովհետև վրան ծիծաղելը արդեն համարյա ծաղրել ա
Շին, ես ասեցի, թե ինձ համար որտեղ ա վերջանում ուղղակի ծիծաղելը, ու որտեղ ա սկսվում ծաղրը։ Դու էլ կմեկնաբանե՞ս էս մեջբերածս հատվածը։ Ո՞րն ա, ըստ քեզ, ծաղրելու, վրան ծիծաղելու, մեկի ընկալումների ու դրան հակասող դրսևորումների միջև անջրպետը պարզապես հումորով ներկայացնելու միջև (էս ինչ բարդ ձևակերպում ստացվեց, միջևախեղդ :D)։

Շինարար
16.10.2015, 01:35

Սկսեմ նրանից, որ եթե խոսքը արտաքինի մասին ա, անթույլատրելի ա միշտ՝ կիրթ մարդու համար: Ես կարամ կատակեմ իմ մեծ քթի մասին, բայց երբ ընկերներս էդ կատակից առիթավորվում են, ես նկատի եմ ունենում, որ էդ մարդկանց հետ մեր շփման միջև պետք ա ավելի բարձր սահմաններ կանգնացնել, կամ դա պետք ա էնքան համով ու հմորով անել, որ զգացվի՝ բացարձակ չարխնդում ակմ ծաղր չկա ու ամեն բան խիստ պոզիտիվ երանգով ա արվում, եթե մարդը կարողանում ա նման կերպ մատուցել, խնդիր չկա:

Հագուստի առումով, համաձյան եմ, որ էստեղ կարա խոսքը գնա անճաշակության ու ճաշակի մասին, ինչը ինքնին էնքան սուբյեկտիվ երևույթ ա: Ասենք, որ երբ ես իմ մոտիկի մասին բան եմ ասում, Տրիբունն ասում ա՝ էդ ախմախն ով ա, ինչքան ուզում ա կողքը ծիծաղող սմայլիկ դնի, ինչքան ուզւոմ ա ես իմանամ որ դա ուղղակի բարեհոգությամբ ա ասվում ու ինքը մի հրաշալի անձնավորություն ա անեկդոտի ասած, ու ինքչան ուզւոմ ա դրանում բացարձակ ծաղր չլինի, ինձ թվում ա չի կարելի տենց բան անել: Էդ մի բանը հաստատ ես ինձ թույլ չեմ տա անել: Ամեն դեպքում, քանի գնում ավելի եմ հակվում նրան, որ մարդու հագնվելու ձևի վրա էլ չի կարելի ծիծաղել: Էդ թեմայով կատակներ անել, եթե դրա մեջ որևէ բացասական բան չես տեսնում, կարելի ա, եթե կարող ես էդպես հաջող կերպով մատուցել կատակդ:

Վրան ծիծաղելու ու ծաղրելու միջև երևի տարբերություն չկա, երևի պիտի համարյա բառը չգրեի մի խոսքով, կատակի վրա կարելի ծիխաղել, մարդու վրա՝ եսիմ, ինձ թվում ա՝ չարժե:

Lusina
16.10.2015, 02:20
Շին, շատ խիստ ես է :))
Մի ծիծաղն ա, որ օգնում ա թեթև ապրենք, թող ծիծաղանք էլի, ինչի՞ ես ուզում էդքան սահմանափակումներ դնել.
Ես չեմ ասում աջ ու ձախ բոլորին ձեռ առնենք ինչա մեզանից տարբեր են, բայց կան էլի իրոք ծիծաղելի արտաքինով մարդիկ, եթե իրանք որոշել են (բառիս բուն իմաստով) տարբերվել, ուրեմն արձագանքներին էլ են պատրաստ.
Ու ասեմ քեզ, շատերը հենց ուշադրություն գրավելու համար են անում դա :P

Հ.Գ. Հա, ես վատն եմ :))

Ուլուանա
16.10.2015, 02:27

Էլի օրինակներ ես բերում, որոնք հստակ ցույց չեն տալիս սահմանն ընդունելիի ու անընդունելիի միջև :))։ Մի խոսքով՝ իրոք բարդ ա սահմանլը։ Ես նման հարցերում միշտ առաջնորդվում եմ իմ սիրած սկզբունքով. ուղղակի աշխատում եմ ուրիշների նկատմամբ չանել նենց բաներ, որոնք եթե իմ նկատմամբ անեին, վատ կզգայի։

Շինարար
16.10.2015, 02:50
Շին, շատ խիստ ես է :))
Մի ծիծաղն ա, որ օգնում ա թեթև ապրենք, թող ծիծաղանք էլի, ինչի՞ ես ուզում էդքան սահմանափակումներ դնել.
Ես չեմ ասում աջ ու ձախ բոլորին ձեռ առնենք ինչա մեզանից տարբեր են, բայց կան էլի իրոք ծիծաղելի արտաքինով մարդիկ, եթե իրանք որոշել են (բառիս բուն իմաստով) տարբերվել, ուրեմն արձագանքներին էլ են պատրաստ.
Ու ասեմ քեզ, շատերը հենց ուշադրություն գրավելու համար են անում դա :P

Հ.Գ. Հա, ես վատն եմ :))

Դե քննարկում ենք, որ ես խիստ չլինեմ, քննարկում չի ստացվի, տարբեր տեսակետներ են պետք: Բայց եթե լուրջ, էնքան ծիծաղալու բաներ կան, քան ուրիշների վրա ծիծաղելը, պատկերացրա՝ կարելի ա լիքը ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել, ծիծաղել առանց ոչ մի անգամ որևէ մեկի վրա խնդալու: Սենց ասեմ, ես երբ պատկերացնեմ՝ ինչ-որ մարդիկ ինձ վրա ծիծաղում են, էնքան փոքր են էդ իրավիճակում իրանք թվում: Եսիմ:

Lusina
16.10.2015, 03:03

Եսիմ, ես շատ անգամ ինքս իմ վրա ծիծաղալ եմ տալիս, որ ուրիշ ուրախանալու առիթ չի լինում:))
Չգիտեմ, ես շատ տարբեր առիթներով կարամ մարդկանց վրա ծիծաղամ, թե իրանց ներկայությամբ, թե առանց.
Ուրիշ բան, որ կան մարդիկ, որ քննադատում են ինչ-որ մեկի արտաքինը, որպես կանոն իրանք չեն ծիծաղում, դեռ հակառակը, ինչ-որ տեղ ջղայնանում են. Իսկ ես կարող ա ծիծաղամ, բայց կյանքում մտքովս չի անցնի, թե մարդը չպետք ա տենց հագնվի.

Հ.Գ. Շատ բանատեղ մի դիր, Շին, ուղղակի վաղվա համար բան ունեմ անելու, ասի մի բան գրեմ, շեղվեմ գործիցս :))

Վիշապ
16.10.2015, 03:22
Մարդու թե արտաքինի, թե ներքինի ու առհասարակ ոչ մի բանի վրա չարժէ ծիծաղել, եթե վստահ չես, որ այդ մարդը հատուկ քեզ ծիծաղեցնելու նպատակով է այդպիսին ու եթե վստահ չես, որ ծիծաղելովդ այդ մարդուն չես վիրավորի։
Ընդհանրապես քեզնից տարբերվող մեկի վրա ծիծաղելը անքաղաքավարի է ու ստորացուցիչ, դու վերաբերմունքովդ բացահայտ ցույց ես տալիս, որ քո կարծիքով դու ավելի լուրջ (կամ ճիշտ) տեսք ունես քան դիմացինդ ու նաև բացահայտում ես, որ անզուսպ ես ու աննրբանկատ, ու որ զուրկ ես քեզ համար տարօրինակ բաները սառնասրտորեն ընկալելու կամ հասկանալ փորձելու, կամ հանդուրժելու մարդկային պարզ հատկանիշից։
Չեմ կարծում, որ ասենք քյարթերի, տգետների, փնթիների վրա ծիծաղելով նրանց կարելի է փոխել, թերևս միայն կարելի է վիրավորել կամ շփոթեցնել։
Բացառություն է անկարգությունը, երբ ակնհայտ է, որ ասենք մեկը իր արտաքինով ինչ–որ ուղերձներ կամ մարտահրավերներ, կամ ծաղր է ցուցադրում շրջապատին, ասենք կրոնական, սեռական, ռասսայական կամ այլ դիսկրիմինացիոն թեմաներով։ Նման դեպքերում եթե ԱՄՆ–ում եք, զանգեք 9-11, իսկ եթե Հայաստանում եք` կամացուկ քահ–քահ ծիծաղեք ու թռեք վտանգ զգալու դեպքում։

Տրիբուն
16.10.2015, 03:54
Բացարձակ ախմախ չէր, էստեղ ինձ հանդիպած ամենակարգին մարդկանցից մեկն ա: Ու չես պատկերացնի՝ ինչ հաջողություն ունի աղջիկների մոտ:

Շինարար ախպեր, եթե ինչ-որ մեկը փոխանի վրից շոռտիկ ա հագնում ու տնից դուրս ա գալիս, ես իրան հաստատ չեմ ծաղրի, բայց կմտածեմ, որ իրա հետ մի բան նենց չի: Եթե կան աղջիկներ, որոնց էտ դուր ա գալիս, կմտածեմ, որ էտ աղջիկների հետ մի բան էն չի:

Ու ստեղ քյառթու մածելու խնդիր չկա - փոխանի վրից շոռտիկ հագնելը նոմալ չի: Եթե ինչ-որ մեկը իմ հետ հանդիպի փոխանի վրից շոռտիկով, ես իրան առնվազն լուրջ չեմ ընդունի, առավելագույնը կարող ա ընդունեմ որպես անհարգալից վերաբերմունք իմ նկատմամբ: Վերջին հաշվով, մարդու արտաքին տեսքը մենակ իրա խնդիրը չի, էտ նաև ցույց ա տալիս, թե ինչպես ա ինքը վերաբերվում շրջապատին:

Ես լրիվ ընդունում եմ յուրաքանչյուրի իրավունքը իր արտաքինի հետ անել էն ինչ ինքը ուզում ա: Բայց երբ դա ծայրահեղացված տեսքեր ա ընդունում ու հատուկ արվում ա շրջապատին ինչ-որ բան ապացուցելու համար, ապա կներես, ես էլ իրավունք ունեմ կարծիք կազմել տենց մարդկանց մասին: Կարամ անտարբեր լինեմ, կարամ արհամարական լինեմ, կարամ քթիս տակ խնդամ անցնի գնա, կարամ լուրջ չընդունեմ, կարամ ջան-ջիգյար լինեմ, կարամ գովասանքի խոսքեր շռայլեմ: Իրավունք ունե՞մ:

anhush
16.10.2015, 05:18
Շինարար ախպեր, եթե ինչ-որ մեկը փոխանի վրից շոռտիկ ա հագնում ու տնից դուրս ա գալիս, ես իրան հաստատ չեմ ծաղրի, բայց կմտածեմ, որ իրա հետ մի բան նենց չի: Եթե կան աղջիկներ, որոնց էտ դուր ա գալիս, կմտածեմ, որ էտ աղջիկների հետ մի բան էն չի:

ես էս օրինակին երբևէ չեմ հանդիպել, չնայած բավականին երկար ապրում եմ օտարերկրացիների մեջ, մի քաղաքում, որտեղ բնակվում են 175 ազգ ու ազգության ներկայացուցիչ: Սովորել եմ 4 տարի համալսարանում, ու հետո էլ 5 տարի սովորել ու հիմա էլ աշխատում եմ:
սենց բան երբևէ չեմ տեսել- փոխան վրայից շորտիկ, կամ նման մի բան: հակառակը- ուսանողությունը ընդգծված չեզոք է հագնվում համալսարանում, ոչ մի առանձնապես աչքի ընկնող բան արտաքինից դասերի ժամանակ, համալսարանի տարածքում, որը Երևանի մեծ կենտրոնի չափ է: հետո, կլուբներում հագնվում են տարբեր ոճերով, բայց համալսարանում համեմատաբար միատարր է: ինչքան էլ պարադոքսալ հնչի, բայց ամենաշատը աչքի ընկնելու ծարավով տառապում են չինացի աղջիկները... ինչ որ անհագ ծարավ կա եվրոպացի երևալու, կոմպլեկսավորվածություն: իսկ եվրոպացիք հենց իրենք ու մեր ռեգիոնի ասիացիք /իրանցի, թուրք, մեր հայերը, ռուսները/ շատ համեստ են համալսարանում:
Անգամ էտ կախված ու առանց գոտիների ջամայկացիների ջինսերով մարդ տեսած չկամ հազարավոր ուսանողների մեջ:

Ուլուանա
16.10.2015, 05:59

Կներեք, իսկ Դուք որտե՞ղ եք ապրում, ո՞ր երկրում ու քաղաքում, եթե գաղտնիք չի։ Ես, օրինակ, ԱՄՆ–ում (Նյու Ջերսիում) մի տարի համալսարանական քաղաքում եմ ապրել՝ հենց համալսարանի տարածքում, այսինքն՝ մի միջավայրում, որտեղ համարյա բոլորն ուսանողներ են, ու անհնար էր չնկատել, թե ինչ աստիճանի անփույթ էր հագնվում ուսանողների մեծ մասը. ասենք, գիշերանոց–փոխանով դասի գնացող ուսանող տեսնելը սովորական երևույթ էր :)։ Բայց, այ, էդ փոխանի վրայից շորտիկ, խոստովանեմ, դեռ տեսած չկամ :D։

Բայց մենք ոնց որ թե թեմայից շեղվում ենք...

anhush
16.10.2015, 07:25

ապրում եմ Տորոնտոյում ու խոսում եմ Տորոնտոյի համալսարանի մասին /U of T / : Փողկապով ու կոստյուկմով մարդ տեսնելն էլ հաճախ չի եղել, բայց "գիշերանոց–փոխանով դասի գնացող ուսանող " երբևէ չեմ տեսել ոչ էլ լսել եմ :
Ամերիկայի մասին ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, ամերիկացիք մեզ համարում են գավառեցիներ կուլտուրական ասած :)/

Արէա
16.10.2015, 08:29
Ձեռ առնելը վիրավորելն ա էլի։
Ոնց որ արտաքին տեսքի համար մարդուն վիրավորես։ Ասես. գետինը չես մտնո՞ւմ, բա մարդ տենց կոլոտ կլնի՞։

Վիշապ
16.10.2015, 09:10
Կալիֆորնիայում շուրջ բոլորդ (մանավանդ մոլերում) ինչ չոռը տարած կերպարների ասես կարելի է ռաստվել, սկսած սուպերճարպակալած, բայց առանց կոմլեքսների` մինի հագած, պոռտները բաց բազմագույն քսմրտված ու ներկված ծտերից, վերջացրած` ամբողջ մարմնի վրա օղեր հագցրած ու տատու արած մուտանտանմաններով, որոնց սեռը պարզելը բավականին բարդ գործ է։
Ինձ` Հայաստանից գաղթած չտեսիս համար սզբից բավականին շոկային էր (ոչ ծիծաղելու), հետո կամաց կամաց վարժվեցի ու հիմա նորմալ եմ վերաբերվում ցանկացած ձևի ու գույնի այլմոլորակայինի ։Ճ Իսկ օրինակ մենք երևի սովոր ենք, բայդ դրսեքում երկար ժամանակ քարշ գալուց հետո Հայաստան այցելելիս բավական անսովոր է հայ աղջիկների սեքսոտ հագուկապը (ամերկացիք կարող ա տուտուզները բաց ման գան, բայց հասարակ կամ քրջոտ հագուկապով սաղ համը կորցնում են) ու կապ չունի, գործի տեղը թե խանութներում, մարդիկ ֆռֆռում են երեկոյան մակիաժով, բարձրակրունկներով ու ակումբային հագուկապով։ Սկզբից շատ լավ է, բայց հետո սկսում եմ նեղվել (վիզս սկսում է ցավել ։Ճ)։ Ամեն դեպքում մարդուն հարգելը անկախ ամեն ինչից ինձ հաճելի է։ Մարդու վրա ծիծաղելը ինձ կայֆ չի տալիս։ Ես ինքս որպես ինչ–ինչ կոմլեքսներ ունեցող մարդ, հեչ չեմ ուզի մեկը վրես ծիծաղի, հիմա մարդ եմ, կարող է ռետուզ հագած առավոտները մեկ մեկ վազեմ–մազեմ… Երևանում կարճ շորտերով վազում էի, մարդիկ թարս մարս էին նայում ։Ճ
Կյանքը ցույց է տալիս, որ արտաքինով ու հագուկապով մարդուն գնահատելը սխալ է ու անիմաստ, ծիծաղելն էլ սովորաբար խոսում է կուլտուրայի պակասի մասին։

Աթեիստ
16.10.2015, 09:43
Ժամանակին ռուս ծաղրածու կար (անունը չեմ հիշում), որ շալվարի մի ոտքը կարճացրել էր, հենց ծիծաղելու երևալու համար։ Ու մարդիկ դրա վրա որ ծիծաղում էին, չէին դնում վերլուծում։ Հիմա ես որ փողոցում նույն շորերով մարդ տեսնեմ, հո չե՞մ հարցնելու ինքը ծիծաղեցնելու համա՞ր ա տենց արել, թե՞ ներքին ազատությունից։

Չե՞ս ուզում դիմացինդ վիրավորվի, կփորձես զսպել ծիծաղդ, կամ մտքիդ մեջ կծիծաղես։ Բայց նույնիսկ եթե ծիծաղդ չկարողանաս զսպել, հաստատ դա դիմացինին ծաղրել չի։ Դա բնական ռեակցիայա, փռշտալու նման։

Շինարար
16.10.2015, 12:00
Շինարար ախպեր, եթե ինչ-որ մեկը փոխանի վրից շոռտիկ ա հագնում ու տնից դուրս ա գալիս, ես իրան հաստատ չեմ ծաղրի, բայց կմտածեմ, որ իրա հետ մի բան նենց չի: Եթե կան աղջիկներ, որոնց էտ դուր ա գալիս, կմտածեմ, որ էտ աղջիկների հետ մի բան էն չի:

Ու ստեղ քյառթու մածելու խնդիր չկա - փոխանի վրից շոռտիկ հագնելը նոմալ չի: Եթե ինչ-որ մեկը իմ հետ հանդիպի փոխանի վրից շոռտիկով, ես իրան առնվազն լուրջ չեմ ընդունի, առավելագույնը կարող ա ընդունեմ որպես անհարգալից վերաբերմունք իմ նկատմամբ: Վերջին հաշվով, մարդու արտաքին տեսքը մենակ իրա խնդիրը չի, էտ նաև ցույց ա տալիս, թե ինչպես ա ինքը վերաբերվում շրջապատին:

Ես լրիվ ընդունում եմ յուրաքանչյուրի իրավունքը իր արտաքինի հետ անել էն ինչ ինքը ուզում ա: Բայց երբ դա ծայրահեղացված տեսքեր ա ընդունում ու հատուկ արվում ա շրջապատին ինչ-որ բան ապացուցելու համար, ապա կներես, ես էլ իրավունք ունեմ կարծիք կազմել տենց մարդկանց մասին: Կարամ անտարբեր լինեմ, կարամ արհամարական լինեմ, կարամ քթիս տակ խնդամ անցնի գնա, կարամ լուրջ չընդունեմ, կարամ ջան-ջիգյար լինեմ, կարամ գովասանքի խոսքեր շռայլեմ: Իրավունք ունե՞մ:Ձյաձ, բայց ո՞վ ա որոշում էդ նորմալի չափորոշիչները:

Իրավունք ունես իհարկե կարծիք կազմես մարդկանց մասին ըստ իրանց հագուկապի, բայց ամենայն սիրալիրությամբ էդ կարծիքդ էդ աստիճան "ճիշտ" տերմիններով ձևակերպելը, թե՝ ախմախ, խոսում ա քո մասին նաև: Չգիտեմ, էս անմիջականության և անկեղծության էս աստիճանը չեմ կարողանում գնահատել :)

Ձայնալար
16.10.2015, 12:40
Չէ, չի՛ կարելի:

Chuk
16.10.2015, 15:02
Չէ, չի՛ կարելի:

Ժամանակ չեմ գտնում գրառումները կարդալու ու չեմ պատկերացնում, թե ինչ կա սենց երկար-բարակ գրելու: Մերսի :))

Ուլուանա
16.10.2015, 16:44
Ժամանակ չեմ գտնում գրառումները կարդալու ու չեմ պատկերացնում, թե ինչ կա սենց երկար-բարակ գրելու: Մերսի :))
Ուղղակի թեման հենց սկզբներից մի քիչ շեղվել էր սկզբնականից, մենք էդ շեղվածն էինք քննարկում, ոչ թե միայն բուն հարցը :))։
Համ էլ հազիվ քննարկում կա, այ մարդ, ի՞նչ ես մարդկանց խրտնացնում :beee։

Տրիբուն
16.10.2015, 16:50
Ձյաձ, բայց ո՞վ ա որոշում էդ նորմալի չափորոշիչները:

Նորմալի չափորոշիչները որոշում ա էտ հագ ու կապի առանձին էլեմենտներին տված անունները ըստ կիարռման ու նշանակության։ Ինձ թվումա պատահական չի, որ մի բանը կոչվում ա կոստյում, մյուսը՝ ջինս, երրորդը՝ գիշերանոց, շոռտ, կամբինացի, լիֆչիկ, տռուսիկ ․․․․ ասենք տռուսիկով ճաշելը սիրուն բան չի, ինչքան էլ որ ցուցադրի տռուսիկի ներքին ազատությունը։

Կրկնում եմ, ծաղրել ոչ մեկին չեմ պատրաստվում։ Ընդհակառակը, արպես կանոն դուրս գալիս ա, որ մարդիկ ինչ ախմախ բան ասես չեն անում իրանց հետ ու դուրս են գալիս։ Չինացիների մասին խոսք գնաց, ասեմ որ Շանհայում կամ Սինգապուրում որ դուրս ես գալիս, հատկապես աղջիկները ոնց որ սաղ կրկեսից փախած լինեն։ Բայց ահավոր սիրուն ա, փիս կայֆ ա, խստագույնս դզում ա ․․․

Բայց, փոխանի վրից շոռտիկ կամ գիշերանոցով համալսարան գնալը, կներես, էտ արդեն ազատություն չի, ու ծաղրելու կամ խնդալու էլ չի։ Տարրական շնորքի ու հարգանքի հարց ա հենց համալսարանի նկատմամբ։ Ես էլ գիտեմ, թե ոնց են ամերիկացի ուսանողներից շատերը դասի գնում։ Գիշերանոցով ոչ մեկին չեմ տեսել, կամ արդեն չեմ հիշում, լավից վատից 13 տարի ա անցել, բայց փնթի արարածներ լիքը տեսել եմ։ Հազվադեպ տաղանդներ կարող ա լինեին, որոնք ուղղակի մոռացել են թե ինչ ա նշանակում տնից դուրս գալուց առաջ լողանալն ու արտաքին տեսքի նվազագույն ընդունելիություն ապահովելը։ Բայց էտ փնթիների մի ահագին մասը ոնց ինքը իրան էր վերաբերվում, տենց էլ դասերին էր վերաբերվում։

Տրիբուն
16.10.2015, 16:51
Ժամանակ չեմ գտնում գրառումները կարդալու ու չեմ պատկերացնում, թե ինչ կա սենց երկար-բարակ գրելու: Մերսի :))

Ապեր, դու գնա սահմանադրություն բարեփոխի ․․․ մենք ստեղ հագնվում, քսվում-մսվում ենք, կարող ա գիշերը դիսկո գնանք ․․․

Շինարար
16.10.2015, 17:09
Ապեր, դու գնա սահմանադրություն բարեփոխի ․․․ մենք ստեղ հագնվում, քսվում-մսվում ենք, կարող ա գիշերը դիսկո գնանք ․․․

՜նթիության ի՞նչ կա, մարդու ոճն ա, մարդը լողանում ա, հարդարվում ա, հագնում ա հատուկ էդ օրվա համար նախատեսված փոխանը, վրայից՝ շորտը ու ճամփա ա ընկնում: Ընդ որում, մեր համալսարան գնալը մի քիչ տարբեր ա, մենք դասի չենք նստում, գնում ենք ամենքս մեր օֆիսը գիրք ենք կրծում: Բայց դասի էլ կգնար ինքը ինձ թվում ա տենց: Ոչ մի անշնորհքություն, դիմացինի նկատմամբ անհարգալից վերաբեմունք չեմ տեսնում ես որ

Վիշապ
16.10.2015, 20:11
Ժամանակին ռուս ծաղրածու կար (անունը չեմ հիշում), որ շալվարի մի ոտքը կարճացրել էր, հենց ծիծաղելու երևալու համար։ Ու մարդիկ դրա վրա որ ծիծաղում էին, չէին դնում վերլուծում։ Հիմա ես որ փողոցում նույն շորերով մարդ տեսնեմ, հո չե՞մ հարցնելու ինքը ծիծաղեցնելու համա՞ր ա տենց արել, թե՞ ներքին ազատությունից։

Չե՞ս ուզում դիմացինդ վիրավորվի, կփորձես զսպել ծիծաղդ, կամ մտքիդ մեջ կծիծաղես։ Բայց նույնիսկ եթե ծիծաղդ չկարողանաս զսպել, հաստատ դա դիմացինին ծաղրել չի։ Դա բնական ռեակցիայա, փռշտալու նման։

Բնական Ֆիզիոլոգիական ռեակցիա է ծիծաղը հումորին։ Իսկ հումոր տեսնել կամ չտեսնելը մտածողության հետ կապ ունեցող հոգեբանական խնդիր է։ Եթե անտեսում ենք այլոց մտածողությունները, լավ բան է ամենուրեք հումոր տեսնելը, առողջարար։

Տրիբուն
16.10.2015, 21:52
...հագնում ա հատուկ էդ օրվա համար նախատեսված փոխանը, վրայից՝ շորտը ու ճամփա ա ընկնում...
Լավն էր ․․ էտ օրվա համար նախատեսված փոխանը :D

Ապեր, լավ ա անում, ես դեմ չեմ: Կարա էտ օրվա համար նախատեսված տռուսիկն էլ գլխին քաշի: Հորս արև, եթե ես դեմ եմ: Ու մի գրամ չեմ ծաղրի: Հավատա, ես ավելի աբսուրդ բաներ եմ տեսել կյանքում, քան փոխանով համալսարան գնալն ա: Բայց որ ես իրա հետ գործ ունենամ անելու, կարող ա իրան լուրջ չընդունեմ: Հիմա ոնց ուզում ես հասկացի - կարաս անվանես իմ պահվացքը ոչ պրոֆեսիոնալ, քյառթու, գեղցի ․․․ Ընդունում եմ, որ կարող ա գործի մեջ պոռտս նենց տեղը դնի, որ ես իմ արածից փոշմանեմ: Բայց մեկ ա, ինձ թվում ա, որ ինչ-որ նվազագույն նորմեր կան հագուկապի ու արտաքին տեսքի, որոնց պետք ա հետևել:

Ռուֆուս
16.10.2015, 22:06
Շին ջան, վստա՞հ ես, որ էդ տղեն փոխանով ա եղել, այլ ոչ թե վազելու/պարապելու տրիկոյով :))

Շինարար
16.10.2015, 22:47
Շին ջան, վստա՞հ ես, որ էդ տղեն փոխանով ա եղել, այլ ոչ թե վազելու/պարապելու տրիկոյով :))

Բնականաբար Ռուֆ ճիշտ ես: Ու տենց էր հագնում բնականաբար էն օրերին երբ պլանավորում էր սպորտզալ գնալ, բայց եթե իրավիճակը մի քիչ սուր չներկայացնես, էմոցիաներ չեն առաջանա, քննարկում չի լինի: Պետք ա մի քիչ սրել նրբորեն:

anhush
17.10.2015, 03:24
Բնականաբար Ռուֆ ճիշտ ես: Ու տենց էր հագնում բնականաբար էն օրերին երբ պլանավորում էր սպորտզալ գնալ, բայց եթե իրավիճակը մի քիչ սուր չներկայացնես, էմոցիաներ չեն առաջանա, քննարկում չի լինի: Պետք ա մի քիչ սրել նրբորեն:

շատ հետաքրքիր ՛սրելու՛ ձև ա...
փաստոներ էս ամբողջ ընթացքում դու էիր ծաղրում քո կողքինին, նրա "տրիկոն" անվանելով "փոխան"

Շինարար
17.10.2015, 03:47
շատ հետաքրքիր ՛սրելու՛ ձև ա...
փաստոներ էս ամբողջ ընթացքում դու էիր ծաղրում քո կողքինին, նրա "տրիկոն" անվանելով "փոխան"

Ինչի՞, դու կարծում ես տրիկոյի համար ծաղրակա՞ն և վիրավորակա՞ն ա փոխան անվանվելը:think

Տրիբուն
17.10.2015, 19:55
Ինչի՞, դու կարծում ես տրիկոյի համար ծաղրակա՞ն և վիրավորակա՞ն ա փոխան անվանվելը:think

Ընդհակառակը, փոխանի համար ա ծաղրական, որ իրան խառնել են տրիկոյի հետ։ Ես օրինակ տրիկո չեմ հագել կյանքում։ Բայց Միջին Ասիայի տափաստանների մինուս քառասունին փոխան հագել եմ: Բայց փոխանի վրից շոռտիկի փոխարեն մի հատ էլ եմ փոխան հագել: