PDA

Դիտել ողջ տարբերակը : «Խնձորապուր» գրքի շնորհանդես



Chuk
15.10.2015, 16:06
http://i.imgur.com/TNhdUw3.png

Հոկտեմբերի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Խնձորապուր» մանկական գրքի շնորհանդեսը: Դա հայտնի բելգիացի հեղինակ-նկարազարդող Կլաաս Վերպլանկի "Appelmoes" գրքի թարգմանությունն է: Գիրքը պատմում է մի տղայի և իր հոր փոխհարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից: Սա հնարավոր ա հայալեզու մանկական առաջին գիրքն է, որի գլխավոր հերոսը ոչ թե մայրն է այլ հայրը:

Հետաքրքիր է նաև այն, որ պապան գրքում ներկայացված է ոչ թե ոնց միանշանակ և մշտական "դրական" հերոս: Երեխան, բնականաբար, տարբեր կարծիքներ և էմոցիաններ ա ունենում հոր նկատմամբ օրվա ընթացքում, նայած թե ինչ ա տեղի ունենում՝ խաղ, նկատողություն, դասերի մասին հիշեցում, ուտել, TV դիտել և այլն: Այսինքն՝ գիրքը պատմում ա բնական և ամենօրյա հարաբերությունների մասին:

Կլաասը ներկա կլինի շնրհանդեսին , որից հետո բոլորին կհյուրասիրի իր իսկ պատրաստած խնձորապուրը (իրոք շատ համով բան ա):

Գրքի հետ կապված մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այս էջում՝ https://www.facebook.com/BooksForArmenianKids

Երբ՝ հոկտեմբերի 31-ին (շաբաթ օր), 12:00,
Որտեղ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Կասկադ), 1-ին հարկ,
Ում համար՝ շնորհանդեսը հետաքրքիր կլինի 4-8 տարեկան երեխաների համար,
Գրանցում՝ տեղի սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք անպայման գրանցվել կա՛մ զանգելով 055-231553, կա՛մ լրացնելով 3 դաշտ այս թերթիկում` https://docs.google.com/forms/d/1_33HcvjYcplYchMSUnhLPNx7JCrgkk1HD2886ojLpvY/viewform


Շնորհանդեսի պլանը
12:00 - Վարողը ներկայացնում է հեղինակին, թարգմանչին, նախագծի հեղինակներին:
12:10 - Վարողը ընթերցում է գիրքը (5-6 րոպե), միաժամանակ մեծ էկրանի վրա ցուցադրվում են էջեր գրքից, որ երեխաները տեսնեն և հասկանան, ինչ է տեղի ունենում:
12:16 - Վարողը գրքի մասին 2-3 հարց կտա երեխաներին և բոլոր պատասխանողները կստանան հուշանվեր «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպությունից:
12:25 - Գրքի վաճառք և ստորագրում հեղինակի կողմից: /Գինը` 3500 դրամ/
12:50 - Կլաասը բոլորին կհրավիրի հյուրասիրվել իր պատրաստած Խնձորապուրը:

StrangeLittleGirl
15.10.2015, 16:07
Էս հոլանդական գիրք ա էրևում :)) Հո թարգմանիչը Վաչագանը չի՞:

Chuk
15.10.2015, 17:03
Էս հոլանդական գիրք ա էրևում :)) Հո թարգմանիչը Վաչագանը չի՞:

Թարգմանչին չգիտեմ, Բյուր, բայց ասեմ, որ գիրքն ընդհանուր մի 150 բառ ա :))

Ինքը ուղղակի հավես նկարազարդումներով գիրք ա:

StrangeLittleGirl
15.10.2015, 18:04
Թարգմանչին չգիտեմ, Բյուր, բայց ասեմ, որ գիրքն ընդհանուր մի 150 բառ ա :))

Ինքը ուղղակի հավես նկարազարդումներով գիրք ա:
Դե ես էլ զգացի, նոր հոլանդերենը կարդացի, նույնիսկ ես հասկացա :))